Entries' title containing տ : 10000 Results

Շոյտ

adj. adv.

quick, light, prompt, active, swift, nimble, agile, brisk, alert;
quickly, promptly, speedily, quick, fast.

Etymologies (4)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «փութկոտ, ճարպիկ, յաջողակ, ա-րագաշարժ» Առակ. իբ. 29. Վեցօր. էջ 85. Ոսկ. կող. «շուտով, շուտ մը» Սիր. ժգ. 11. Վրք. հց. որից շուտաբան Կոչ. 421. շուտա-գոյն Կոչ. 215. շուտախօս Սիր. դ. 34. շու-տութիւն Փարպ. ևն։ Արմատը ռմկ. գրւում է նաև լուտ, որ հիմայ ընդունուած է գրական լեզուի մէջ՝ «արագ» նշանակութեամբ. որից շուտասելուկ (նոր բառ)։

• ԳԴ պրս. ❇ zud «շուտ, արագ». (նմանութիւնը պատահական է, որովհե-տև բառիս պհլ. ձևը՝ [other alphabet] zut՝ պիտի

տար հյ. *զուտ)։ Böttich. ZDMG 1850. 359 սանս. juta և պրս. zūd։ Lag. Ges Abhd. 66 զնդ. šīta «եկած, քշուած»։ Տէրվ. Նախալ. 112 կասկածով չու, չուել բառի հետ։ Karolides տես շիթ։ Հիւնք. պրս. šīd «արեգակ» բառից։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Ջղ. շուտ, Ալշ. Երև-Մշ. Ննխ. Ռ. լուդ, Մրղ. շուտ, շուէտ, Վն. շոտ, Ագլ. Շմ. շիւտ, Սլմ. շուէտ, Սվեդ. ուշէդ։ Որովհետև բառս երկու տարբեր նշանակու-թիւն ունի («կանուխ» և «արագ»), որոնք շատ անգամ իրար հետ շփոթւում են, Ղրբ. զանազանութիւն դնելով գործածում է շիւտ «կանուխ» և լի՛ւշիւտ (<շուտ-շուտ) «արագ, յաճախ»։ Նոր բառեր են շուտահաս, օուտ-հասուկ, շուտկեկ, շուտմաշ, շուտուց կամ շուտունց։

NBHL (8)

ՇՈՅՏ σπουδαῖος studiosus ὀρατικός sagax . կամ ὠρατικός tempestivus ἁστεῖος urbanus, festivus ταχύς celer, velox. գրի եւ որպէս ռմկ. ՇՈՒՏ։ Փոյթ. արագաշարժ. աջողակ եւ զգոյշ. ժիր ճարտար. լուրջ. կայտառ.

Զայր շոյտ եւ զգոյշ ի գործս իւր՝ թագաւորաց առաջի պարտ է կացուցանել. (Առակ. ՟Ի՟Բ. 29։)

Կայտառ ի մանկութեանն, շոյտ (կամ շուտ) յերիտասարդութեանն։ Բարիոք էր մանուկն (քո). թերեւս շոյտ իցէ, այլ ոչ այնչափ շոյտ եւ գեղեցկագոյն քանզ զմովսէս։ Ի վերայ շոյտ անձինն եւ մարմնոյ՝ զգոյշ յամենայնի. (Վեցօր. ՟Ե։ Ոսկ. կող. ՟Ը։ Խոր. ՟Բ. 49։)

Յամենայն ախտս բարկ եւ շոյտք են ընդ մեզ ի մարտնչել. (Լմբ. սղ.։)

ՇՈ՛ՅՏ մ. Շուտով. փութով. շուտմը.

Չարն ընդ բարին շո՛յտ խառնի. (Սիր. ՟Ժ՟Գ. 11։)

Շոյտ պատուէր (տուր) իմոյ գնդին, գան զիս տեսանեն. (Շ. տաղ.։)

Աղօթիւք եւ փափաքանօք խնդրեալ, եւ շո՛ւտ կորուսեալ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


*Շորտեմ

cf. Շրջշրջեմ զթուղթս.


Շուայտ

cf. Շուայտաբարոյ.

Etymologies (2)

• «ցոփ, զեղխ, վաւաշոտ» Ժմ. յն, որից շուայտանալ «զեղխութիւն անել» Ոսկ, ա. կոր. և ա. տիմ. Մանդ. շուայտիլ Ոսկ. մ. ա. 4, 10. ա. Թես. Եփր. թգ. շուայտու-թիւն Ղկ. իա. 34. Սիր. լդ. 3. շուայտասէր Ոսկ. բ. կոր. շուայտանք Մանդ. շուայտաբա-րոյ Ագաթ. (ուղղել շղուաբարոյ). ունինք նաև գրուած լուայթիլ։

• ՆՀԲ և Հիւնք. արաբ. [arabic word] šahvat «զանկութիւն, վաւաշոտութիւն»։

NBHL (3)

ἁσελγής lascivus. Արմատ յաջոդ բառից, որպէս Շուայտոտ. պագշոտ.

Զնուիրական գլուխն (յհ. մկ) եւ զհրեշտակաց պատկառելին՝ շուայտ եւ անյագ աղջիկն բերէ. (Ժմ. յն.։)

Ի (Հին բռ.) մեկնի լայնաբար, պոռնիկ, կամ ծանակ. այլ նոյն եւ ընդ արաբ. շէհվէթ, որ է շուայտութիւն։


Շուայտաբարոյ

adj.

intemperate, gluttonous, drunken, crapulous;
debauched, dissolute.

NBHL (1)

Իբրեւ գիտացին զանմիտ եւ զշուայտաբարոյ մարդկանն յոռութիւն. (Ագաթ.։)


Շուայտանամ, ացայ

vn.

cf. Շուայտիմ.

NBHL (4)

Շուայտանային եւ արբենային։ Որկորստութեամբ շուայտանայցեմք. (Ոսկ. ՟ա. կոր. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)

Շատ եւ բաւական համարեա՛ քեզ զհարկաւոր կերակուրսն. մի՛ անցանէր, եւ շուայտանար. (Եղիշ. հայր մեր.։)

Բազում արբեցութեամբ շուայտանան, աղքատեաց չըտան. (Գանձ.։)

Սովորեալք ի հիքիցն, եւ ի շուայտացեալ վատշուէր բնակչացն. (Մագ. ՟Ժ՟Ա։)


Շուայտանք

s.

cf. Շուայտութիւն.

NBHL (2)

Ժուժկալութեամբ, եւ ոչ որկորստութեամբն եւ շուայտանօք. (Մանդ. ՟Գ։)

Չարաչար շուայտանօք (տռփանաց) ոգորէր ընդ նմա. (Ճ. ՟Ա.։)


Շուայտասէր լինիմ

sv.

to take pleasure in crapulence or debauchery.

NBHL (2)

ՇՈՒԱՅՏԱՍԷՐ ԼԻՆԵԼ. Սիրել զշուայտութիւն (կերակրոց, եւ այլն).

Յորժամ շուայտասէր լինիցիս իբրու զարջ, ուստի՞ կարիցեմ գիտել եթէ հոգի մարդոյ գոյ ի քեզ. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Շուայտիմ, եցայ

vn.

to give oneself up to debauchery, to eat and drink to excess, to guzzle, to gormandize, to live in gross debauchery.

NBHL (8)

ՇՈՒԱՅՏԻՄ ἑμπίμπλομαι, γαστρίζομαι expleor, ventri indulgeo τρύφω deliciis studeo κατασπαταλάω, ἁσελγέω lascivia եւ այլն. որ եւ ՇՈՒԱՅՏԱՆԱԼ. գրի եւ ՇՈՒԱՅԹԻԼ. Զեղխիլ եւ անյագութեամբ բերիլ ի հեշտալիս մարմնոյ, ի կերակուրս, յըմպելիս, եւ ի ցանկութիւնս. շռայլիլ. անառակիլ. ցոփանալ. խենեշանալ. յղփանալ. յօրանալ. փափկանալ

Կերակրովք եւ ըմպելեօք առ լցեալ շուայտին։ Ի շաղղակերութեան շուայտէր իբրեւ առիւծ մարմնակեր. (Փիլ. նխ. ՟բ.։ Գէ. ես.։)

Շուայտիցի՝ իբրեւ զարջ։ Արբենամք եւ շուայտիմք. Շուայտել եւեթ, եւ արբենալ ածես զմտաւ. (Ոսկ. մ. ՟Ա. 4. 10։ Ոսկ. ՟ա. թես.։)

Դա՛ռն ծեր՝ շուայտեալ, պորտոյ ծառայ։ Շուայտեալք եւ արբեցողք, որք ոչ երբէք յագէին իւրեանց խորտկօք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Վասն է՞ր շուայտիմք եղբարցն թշուառութեամբք։ Զշուայտելն ի վերայ գահոյիցն փղոսկրէից։ Դիտեա՛ ինձ եւ զշուայտեալսն ի վերայ փղոսկրաց մահճացն. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. կարկտ.։)

Շուայտեցաւ ժողովուրդն յաւուր անդր. (Եփր. թագ.։)

Զօրէն անմիտ աղաւնեացն հեշտասիրաց առ միմեանս շուայտելով. (Արշ.։)

Շուայտելն զարբեցութիւն ասէ, որ զգայռի եւ մռգալի մարդն. (Ոսկիփոր.։)


Շուայտոտ

cf. Շուայտ.

NBHL (2)

Շուայտեալ յոյժ. շուայտասէր. կաթոտ. պագշոտ.

Շուայտոտն շամիրամ. (Յհ. կթ.։)


Շուայտութիւն, ութեան

s.

low debauchery, guttling, intemperance, surfeit, excess, orgies, drunken revelry.

NBHL (9)

κρεπάλη crapula πλησμονή, κόρος expletio ἁσελγία luxuria πολυτέλεια sumptuosus apparatus τρύφημα deliciae συνουσία coitus եւ այլն. (լծ. արաբ. շէհվէթ ). Զեխութիւն. յղփութիւն. շռայլութիւն. անյագութիւն. անչափութիւն ի կերակուրս եւ յըմպելիս. ցոփութիւն. խենեշութիւն. հեշտասիրութիւն. անառակութիւն. էւելորդ կերխում.

Շուայտութեամբ եւ արբեցութեամբ. (Ղկ. ՟Ի՟Ա. 34։)

Զշուայտութիւն եւ զանյագումն։ Ի լիութենէ շուայտութեան իբր ի թշնամւոյ խոյս տուեալ։ Որովայնամոլ շուայտութեամբ. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. տեսական. եւ այլն։)

Տեսցես ինձ ասէ հաց ուտելոյ, եւ հանդերձ զգենլոյ. ոչ եթէ փափկութիւն տուր ինձ ասէ, եւ շուայտութիւն. (Բրս. հց.։)

Շուայտութիւն որկրամոլութեան. (Եղիշ. ՟Ը։)

Ի հանգստեան յագեցաւ շուայտութեամբք նորա. (Սիր. ՟Լ՟Դ. 3։)

Շուայտութիւն զգայութեանցն՝ աչաց ի տեսանել, եւ ականջաց ի լսել. (Յճխ. ՟Թ։)

Թմբրեցոյց ծուլութիւնն, արբեցոյց շուայտութիւնն. (Նար. ՟Խ՟Ը։)

Ի սաստիկ խահակերութենէ, շուայտութենէ խառնակութեան (ըստ մարմնոյ՝) մոռասցին միտքն զինքն. (Փիլ. այլաբ.։)


Շուկատ

adj.

fraudful, low, base, ignoble.

Etymologies (2)

• «շառլատան». մէկ անգամ ունի Եւագր. 94. «Դևն չարութեան... ընդ երեսս խնդայ... շուկատ է ի ծածուկ թռուցեալ ի վե-րայ անձանց վաստակասիրաց և զվաստակսն զոր գործեն, ի նմին որսայ». Սարգիսեան գրում է շուկատէ (իբր բայ) և «շուկատէ ի ծածուկ թռուցեալ» բառերի դէմ յունարէն բնագրում գտնում է ἐφάλλετ ὄέέως! «Ի վերայ յարձակի նրբամտութեամբ». ուստի աւելի յարմար էր դնել շուկատ «նրբամիտ, խորա-մանկ»։ Հին լծ. մեկնում է «տկար», լս. լծ. «սուր և արագ»։ Յետնաբար գտնում ենք գոր-ծածուպծ նաև Կոստ. երզն. 158 «Նա ւառնու յիսնէ խրատ, միտքն է ի դուրս՝ զօրն ի շու-կատ»։-Գրուած է շոկատ Սասն. 17 (ձագ մի շոկատ

• = Ասոր. [syriac word] ︎ šūqā «շուկայ» ձևից. որ բնիկսեմական է. հմմտ. արամ. [hebrew word] sūqā «շուկայ», եբր. [other alphabet] šuq «փողոց», արաբ snq, ասուր. suqu «փողոց», ն. ասոր. šuikä «շուկայ», եթովպ. [other alphabet] sak*at ևն. այս բոլորի աղբիւրը հաւանաբար ասուր. sūqu «փողոց» բառն է, ինչպէս արաբ. [arabic word] zuqāq (<ռմկ. սօխախ) «փողոց»=ասոր. [arabic word]

NBHL (3)

Գռեհիկ՝ որ դեգերի ի շուկայս. կամ որ թափառեալ շրջի ի պատրել զամբոխ. ըստ յն. πλάνος δημοχαρής . մոլար ռամկահաճ.

Դեւն ամբարհաւաճութեան ընդ երեսս խնդայ, շուկատ է. (Եւագր. ՟Ժ՟Ա.)

Շուկատ է, տկար է.


Շուշանահոտ

adj.

lily-scented.


Շուշտ

adj.

doubtful, mistrustful.

Etymologies (4)

• «տարակուսած, երկբայող». ունի միայն ԱԲ, որից անշուշտ «հաւաստի, ստոյգ, անսուտ» ՍԳր. Ագաթ. արևիշուշտ «ապե-րախտ» Ոսկ. մ. գ. 3։

• ՆՀԲ արևիշուշտ և անշուշտ հանում է արևիսուտ, անսուտ ձևերից։ Տէրվ. Al-tarm. 103 շուշել, շուշտել, անշուշտ, ինչ-աէս և խոկալ՝ հանում է սանս. cank «հոգալ, կասկածիլ, մտածել» բայից. Հիւնք. պրս. sust «տկար»։

• ԳՒՌ.-Պարզ արմատը ցոյց են տալիս Վն շոզտեմ «ա՞րդեօք, կկասկածիմ, չլինի թէ», Աևն. շուշտիկ «ապուշ, տկարամիտ, միշտ շուարած» (ՀԱ 1908, 286)=շուշտակ Վն. «թեթևամիտ»։

• «յանդուգն, լիրբ, անզգամ», որից շշտութիւն, շշտաբար. երեքն էլ գիտէ միայն նեոսէսովիչ, Բառ. լտ.-հալ. էջ 534-5։


Շուշտակ, աց

s.

handkerchief;
hairband;
— աբեղայ or վարդապետ, a widowed priest.

Etymologies (4)

• = Պհլ. *šustak ձևից. հմմտ. պրս. [arabic word] *šusta «անձեռոց», որից փոխառեալ է ա-րաբ. šuštaqa «շոր»։-Հիւբշ. 215։

• ՆՀԲ լծ. լտ. sundarium «թաշկինակ» Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 1714։

• ԳՒՌ.-Մկ. Ջղ. շուշտակ «կանանց գլխի ծածկոյթ» (նոյնը նաև Վն. և Երև. իսկ Կմխ. «լուսնի մահիկի նման կանացի գդակ»)։

• ՓՈԽ.-Վրաց. შუმტაკი շուշտակի, որ յի-շում է Չուբինով 1531, բայց առանց նշա. նակութիւնը կարողանալ որոշելու. անշուշտ մեր բառի հետ նոյն պէտք է լինի։

NBHL (3)

(լծ. լտ. սուտա՛ռիում ). sudarium. որ եւ ՍՈՒԴԱՐ. այսինքն Ի քրտանէ թաշկինակ. վարշամակ.

Եհան զմատանին ի ձեռացն, պատեաց ի ծիրանի շուշտակ, ետ հարսինն (իբրեւ յիշելիք). (Հ=Յ. մարտ. ՟Ժ՟Է.։)

(Իսկ ռմկ. Շուշտակ վարդապետ ասի երէցն անցեալ ի վանական կեանս՝ յետ վախճանելոյ զուգակցին։)


*Շուոտ

cf. Ճիւաղ.


Շուտ

adj. adv. s. med.

cf. Շոյտ;
pimple, pustule.

Etymologies (2)

• «արագ» տե՛ս Շոյտ։

• . անյայտ մի բոյս. Բժշ. ունի միայն ՀԲուս. § 2368։

NBHL (2)

Որպէս Շիթ կամ շիտ. այսինքն սպի, պալար, որպէս շիթ մի երեւեալ. պուտ, պուտ պուտ. (լծ. յն. սդիղմէ՛, սդի՛ղմա. կէտ, սպի. եւ սդաղօ՛ն. շիթ, կաթիլ)

Մարմին՝ յորում լինի նշան սպոյ՝ շուտ մի, կամ պալար միատարր լայնացեալ սպիտակն, կամ պաղպաջ շուտ շուտ սպիտակ աստ եւ անդ, զատուսցէ զեօթն օր. (Վրդն. ղեւտ.։)


Շուտաբան

cf. Շուտախօս.

NBHL (1)

Որ շոյտ խօսի. արագախօս. շուտ շուտ խօսօղ, լփըռտացօղ։ (Կոչ. ՟Ժ՟Զ։)


Շուտախօս, ից

adj.

glib, fluent of speech.

NBHL (2)

Արագ ի խօսս. յանդուգն ի պատասխանիս.

Մի՛ շուտախօս լինիր. (Սիր. ՟Դ. 34.) յն. ταχύς . որ է շոյտ։


Շուտաժիր

adj.

nimble, diligent, active, ready.

NBHL (2)

Շոյտ եւ ժիր. արագ.

Շուտաժիր շտապով արագեցին եւ յառաջեցին. (Նար. խչ.։)


Շուտահաս

adj.

early, premature.

NBHL (2)

Որ շուտով հասանէ կամ հասունանայ, ուռճանայ.

Շուտահաս ծառք. (Վստկ. ՟Ժ՟Է։)


Շուտանամ, ացայ

vn.

cf. Երագեմ.

NBHL (3)

Փութալ. աճապարել. արտորալ, շուտ շարժիլ.

Շուտացան յովսէփ եւ նիկոդեմոսս վասն ուրբաթուն ելից. (Եպիփ. թղմ.։)

Շուտանալ (կամ շոյտանալ), եւ արթուն լինել. (Վրք. հց. ձ։)


Շուտասաղապ

cf. Դիւրագայթ.

NBHL (1)

Մարդկայինս բնութիւն դիւրամէտ եւ շուտասաղապ, երագասխալ եւ հեշտապատիր գոլով. (Խոսր.։)


Շուտափոյթ

adj.

quick, swift, hurried, precipitous.

NBHL (5)

Շոյտ եւ փութացօղ. վաղվաղկոտ. արագաշարժ. արտորացօղ. եվեթլէյիճի, չիւսթ, չափըգ.

Անմտութեամբ շուտափոյթ եղեր՝ յոչ արժանիսն զշնորհսն տալով։ Շուտափոյթ եղեալ երագեն զարտաքս ելանելն՝ ոչ մնալով կատարման աղօթիցն. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)

Կինն թեթեւամիտ է յամենայն իրս, եւ շուտափոյթ, եւ անհաստատ յամենայն գործս. (Սարգ. յկ. ՟Բ։)

Շուտափոյթ (կամ շոյտափոյթ) եւ ջերմ հասակն վաղվաղակի ունի յագենալ։ (Լմբ. պտրգ. եւ Լմբ. ժղ.։)

Մովսէս կայտառ շուտափոյթ լինելով՝ արիագոյն յոյս դնէր առաջի ժողովրդեանն. (Լծ. կոչ.։)


Շուտափութութիւն, ութեան

s.

cf. Շութափութիւն.

NBHL (1)

Շուտափութութիւնն առ ամենայն իրս զղջումն ունի առ մարդիկ. (Լմբ. առակ.։)


Շուտով

cf. Փութով.

NBHL (2)

Ստիպէին, զի շուտով կորուսցէ զնոսա։ Մկրտեալ զտղայս շուտով ութօրեայ. (Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Զ։ Հ. յնվր. ՟Ի՟Ե.։ Հ. փետր. ՟Ժ՟Գ.։)

Լինի արդիւնք տարւոյն շուտով եւ առատութեամբ. (Շիր.։)


*Շուտութիւն, ութեան

s.

cf. Արագութիւն.

NBHL (2)

ՇՈՒՏՈՒԹԻՒՆ որ գրի եւ ՇՈՅՏՈՒԹԻՒՆ. Վրք. հց. ձ։ Շոյտ գոլն. փութաջան ծառայութիւն. արագութիւն.

Ցուցանելով նմա զճանապարհայնն, եւ յօթեւանս՝ ուր հանգչէին, բազում արթնութեամբ շուտութիւնս. (Փարպ.։)


Որմահատու

adj.

boring through a wall and passing.


Նեարդապատ

adj.

fibrous, stringy, muscular, brawny;
ligamentous;
tendinous, sinewy.

NBHL (2)

ՆԵԱՐԴԱՊԱՏ կամ ՆԵՐԴԱՊԱՏ. Նեարդիւք պատեալ, ջղուտ. կարշնեղ. յն. ձգտեալ.

Խորտակեցից զբազուկս նորա հզօրս նեարդապատս եւ աճառապատս. (Եզեկ. ՟Լ. 22։)


Նեարդատեսակ

adj.

cartilaginous.

NBHL (2)

χονδρῶδης cartilaginosus. Աճառատեսակ. աճառուտ. նման ներդի.

Նեարդատեսակքն նոցա սեռքն։ Եւ յայսցանէ մանաւանդ նեարդատեսակքն։ Ի խոշոր շնչերակացն նեարդատեսակքն՝ ձայնին գործարանք. (իսկ մզնատեսակքն նորա կապք՝ տուրեւառի շնչոյն։ Շարակացեալ ի յերիցն ի մեծաց նեարդատեսակաց (յն. նեարդից). Նիւս. բն. ՟Ժ. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Է։)


Նեարդիտ

s.

fibrine.


Պառակտեմ, եցի

va.

cf. Պառակտեցուցանեմ.

NBHL (8)

σχίζω, ἁποσχίζω, διΐστημι scindo, discindo, divido, dirimo, separo. Որպէս թէ Հատանել յիրերաց զպառակս հօտից. պատառել. ճեղքել. խզել. հերձուլ. բաժանել. որոշել. ուստի եւ ՊԱՌԱԿՏԻԼ՝ նոյն է ընդ ԵՐԿՊԱՌԱԿԻԼ.

Պառակտեցին զաշխարհն, եւ զոմանս ոմանս յինքեանս արկին. (Եղիշ. ՟Գ։)

Ոչինչ այնպէս բաժանէ եւ պառակտէ զմարմին եկեղեցւոյ, որպէս ամբարտաւանութիւնն. (Ոսկ. հռ. ՟Ի՟Բ։)

Փասքուս միանձունք պառակտեն զեղբարս. (Նեղոս.։)

Զպառակտեալն այլ յայլմէ՝ ուղղել անհնարին է։ Ո՞ր յօժարեցուցանէր բան՝ պառակտել զնոսա ի միմեանց. (Բրս. հց.։)

Տացէ պատասխանի Քրիստոսի, իբրեւ պառակտօղ անդամոց նորին. (Շ. ընդհանր.։)

Ուսանել զպատճառ պառակտելոյ միոյ եկեղեցւոյ Քրիստոսի. (Ժող. հռոմկլ.։ որպէս եւ Լմբ. ատ. եւ Լմբ. պտրգ. եւ այլն։)

Գային պառակտեալք, եւ անդէն խառնէին ի գունդն Նիկանովրայ. իմա՛ պառակ պառակ. երամովին. (ջաբհնգըլ՞)։


Պառակտեցուցանեմ, ուցի

va.

to disunite, to divide, to disperse, to put at variance, to sow discord, to make a breach between.

NBHL (1)

Ընդունայն խաբէութեամբ, որ պառակտեցուցանէ զհաւատս. (Ոսկ. կող. ՟Զ։)


Պառակտիմ, եցայ

vn.

to be disunited, dispersed, to be in dissension, to be split or torn into factions.


Պառակտութիւն, ութեան

s.

disunion, division, discord, dissension, faction.

NBHL (5)

ՊԱՌԱԿՏՈՒԹԻՒՆ ՊԱՌԱԿՏՈՒՄՆ. διχοστασία dissenssio, discessio. Պառակտելն, եւ իլն. պատառումն. հերձուած.

Ուր հեռ ի ձեզ եւ նախանձ, եւ հերձուածք եւ պառակտութիւնք. (Ոսկ. ես.։)

Սկիզբն առնէին միաւորութեան, եւ լուծանելոյ զկրճիմն պառակտութեանն. (Ժող. հռոմկլ.)

Խոյս տուեալ, որ ունի զերկմտութիւն եւ զպառակտումն. (Միք. պտր. առ Շ։)

Կամ է ինձ երկրորդել վասն պառակտման Իսմայէլի. (Կիր. պտմ.։)


Պառակտումն, ման

s.

cf. Պառակտութիւն.

NBHL (5)

ՊԱՌԱԿՏՈՒԹԻՒՆ ՊԱՌԱԿՏՈՒՄՆ. διχοστασία dissenssio, discessio. Պառակտելն, եւ իլն. պատառումն. հերձուած.

Ուր հեռ ի ձեզ եւ նախանձ, եւ հերձուածք եւ պառակտութիւնք. (Ոսկ. ես.։)

Սկիզբն առնէին միաւորութեան, եւ լուծանելոյ զկրճիմն պառակտութեանն. (Ժող. հռոմկլ.)

Խոյս տուեալ, որ ունի զերկմտութիւն եւ զպառակտումն. (Միք. պտր. առ Շ։)

Կամ է ինձ երկրորդել վասն պառակտման Իսմայէլի. (Կիր. պտմ.։)


Պառավատոս

s.

prevaricator, apostate, renegade.

Etymologies (2)

• (որ և պառաւատոս, պա-ռաբատոս, բառապադ) «ուխտադրուժ, ուրա-ցող» Վրք. ածաբ. Ճառընտ. Միս. խչ. (Բազմ. 1911, 261 ա). բոլորն էլ իբր Յու-ւիանոս կայսեր տրուած մականուն։

• -Յն, ταραβάτης «ուխտադրուժ։-Հիւբշ. 370։

NBHL (4)

ՊԱՌԱՎԱՏՈՍ գրի եւ ՊԱՌԱՒԱՏՈՍ ՊԱՌԱԲԱՏՈՍ եւ ԲԱՌԱՊԱԴ. Բառ յն. բառավա՛դիս. παραβάτης praevaricator, apostata. Օրինազանց. ուխտադրուժ. ուրացօղ, յանցաւոր.

Զպիղծն Յուլիանոս պառավատոս, որ թարգմանի յանցաւոր. (Վրք. ածաբ.։)

Յանցաւորն Յուլիանոս՝ կոչեցեալն պառաւատոս ... Անուանեալն պառաբատոս. (Ճ. ՟Բ.։)

Ոչ իբրեւ զպառաւատոսն (զՅուլիանոս) զհակառակն մեզ՝ կատաղեալ. (Միսայէլ խչ.։)


Պաստառ, ի, աց, ռունք, ռանց

s.

fine linen or stuff, byssus;
tapestry, carpet, blanket;
— դամասկացի, damask.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «փռոց, շոր, սաւան, ծածկոց» Եսթ. ա. 6. Եզեկ. իէ. 7. «շորի կտոր» Ոսկիփ. (արևելեան գրականում «պա-տի թուղթ»). որից պաստառակալ Դատ. ժդ. 12, 13. Ղկ. իգ. 53. պաստառալի Մծբ. պաս-տառալիր Առակ. է. 16. պաստառակ «շոր» Մագ. թղ. 204. «ստամոքսի մաշկը՝ կաշին» Մագ. թղ. 112.-ՀԱ 1892, 167 ա (Ջի ի ջղաց զսա (զստամոքսն) ստեղծիչն ստեղծ պաս-տառակօք)։

• = Պհլ. *pastarr ձևից, որի աւելի հինն է *pat-starr<զնդ. *paitistarəna-, կազմուած paiti նախդիրով՝ star «տարածել, փռել, արմատից։ Նոյն արմատից տարբեր նախ-ներներով կազմուած բառեր են զնդ. [arabic word] upa-starəna-«ծած-կոց, գորդ», պրս. [arabic word] bistar «անկո-ղին», [arabic word] gustarānī «անկողին», [arabic word] āstar «աստառ» (առաջինը իբր իրան. *api-stara-, երկրորդը՝ *vi-stara-, երրորդը՝ *ā--stara-) ևն։-Հիւբշ. 222։

• ՆՀԲ պրս. բիսդէռ, պիսաթ, լծ. և պէզ, որպէս և բեհեզ, իտալ. pezzetta, ռմկ. բէչէդա։ Böttich. ZDMG 1850, 360 և Arica 78, 287 զնդ. upastar ձևից։ Lag Urgesch. 245 սանս. star արմատից. հմմտ. պրս. pastara «դորգ»։ Lag Beitr. bktr. Lex. 71 զնդ. upastarana։ Böttich. Horae aram. 23 և Rudim 35 պաստառակալ=եբր. [hebrew word] bstrq։ Տէրվիշ. Altarm. 44 և Նախալ. 112 պրս pestar «անկողին», զնդ. upastarəna. սանս. upastira «ծածկոց» բառերի հևտ՝ štar արմատից։ Նորայր, Բառաք. էջ 111 սանս. բրասդարա, բրասդիրա «անկո-ղին, գորգ»։ Հիւբշ. 222 մերժում է զնդ upastarəna-«ծածկոց, գորգ», որովհե-տև այս բառը պիտի տար պհլ. *'apstarr > հյ. *ապաստառ։ (Նոյնպէս և պրս. bistar կապ չունի մեր ձևի հետ, որով-հետև պիտի տար հյ. *ապստառ)։

NBHL (6)

στρωμνή stratum, lectus, stragulum, lectisternium. պ. բիսդէռ, պիսադ. Սփռոց անկողնոյ եւ գահոյից, օթոց. եւ անկողին. փռոց. տէօշմէք, տէօշէք. լծ. եւ պեզ. որպէս եւ բեհեզ.

Գահոյք բազումք ոսկեղէնք եւ արծաթեղէնք ... լցեալս պաստառօք եւ գոյնգոյն նկարուք։ Բեհեզ ընդ դիպակի գործեցաւ քեզ՝ի պաստառս յԵգիպտոսէ. (Եսթ. ՟Ա. 6։ Եզեկ. ՟Ի՟Ե. 7։)

Տիկնայք փափկասունք հայոց աշխարհին, որ գրգեալք եւ գգուեալք էին յիւրաքանչիւր պաստառունս (կամ բաստեռունս) եւ ի գահաւորակս. (Եղիշ. ՟Ը։)

Զվարագուրացն անջրպետարան ... ի պատուական հիւթ պայծառ պաստառաց պաճուճեաց. (Նար. խչ.։) (որ բերի եւ ի յաջորդ նշ)։

ՊԱՍՏԱՌ, որ եւ ՊԱՍՏԱՌԱԿ, կամ ԱՍՏԱՌ. Փերթ կտաւի. լաթի կտոր. փարչէ պեզ.

Զպարեգօտն, եւ զպաստառն, եւ զանկար պատմուճանն։ Զարկի պաստառն (միջաց). (Ոսկիփոր.։) (լծ. իտ. բէձձէ՛դդա. եւ ռմկ. բէչէդա։)


Պաստառագործ, աց

s.

tapestry-worker.


Պաստառագործութիւն, ութեան

s.

tapestry.


Պաստառալի

adj.

hung with tapestry, draped, covered with drapery;
— առնել, զարդարել, to hang with tapestry, to carpet, to mantle, to bedeck, to arrange tastefully.

NBHL (4)

ՊԱՍՏԱՌԱԼԻ ՊԱՍՏԱՌԱԼԻՐ. Պաստառօք լցեալ. ունօղ օթոցս կամ սփռոցս պէսպէս.

Անկողինք մեծատանց՝ գահոյք երիզապատք պաստառալիք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Փոխանակ պաստառալիր կակուղ անկողնոցն. (Գէ. ես.։)

Երիզապատ պնդեցի զգահոյս իմ պաստառալիր եգիպտացւովք զարդարեցի. յն. ἁμφίταπος tapes utrimque viles. օթոց կամ գորգ յերկուց կողմանց գեղեցիկ կամ թաւամազ գործեալ։


Պաստառալիր

cf. Պաստառալի.

NBHL (4)

ՊԱՍՏԱՌԱԼԻ ՊԱՍՏԱՌԱԼԻՐ. Պաստառօք լցեալ. ունօղ օթոցս կամ սփռոցս պէսպէս.

Անկողինք մեծատանց՝ գահոյք երիզապատք պաստառալիք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Փոխանակ պաստառալիր կակուղ անկողնոցն. (Գէ. ես.։)

Երիզապատ պնդեցի զգահոյս իմ պաստառալիր եգիպտացւովք զարդարեցի. յն. ἁμφίταπος tapes utrimque viles. օթոց կամ գորգ յերկուց կողմանց գեղեցիկ կամ թաւամազ գործեալ։


Պաստառակալ, աց

s.

fine linen-cover, bed-sheet, drapery, tapestry;
— անկողինք, beds furnished with fine coverlets.

NBHL (8)

σινδών sindon, linteum. Սինդոն. կտաւ եւ սաւան կտաւի՝ ունօղ զտեղի պաստառի, կամ արկեալ ի վերայ պաստառաց գահոյից, անկողնոյ, սեղանոյ, մեռելոյ, եւ այլն. բարակ կտաւ, փռոց, պատանք. չարշաֆ, պէզ, բիսդէռ, ահենգ.

Տաց ձեզ երեսուն պաստառակալ։ Տաջիք դուք ինձ երեսուն պաստառակալ. տ. ՟Ժ՟Դ. 12։)

Պատեաց (զմարմինն Յիսուսի) պաստառակալաւ. եւ եդ ի կռածոյ գերեզմանի. (Ղկ. ՟Ի՟Գ. 53։)

Ընդէ՞ր պաստառակալ անկողնոցաց եւ զանազան հանդերձից հոգամք. (Իսիւք.։)

Պաստառակալ սփռեա՛ ինձ, կամ սփռեա՛ պաստառակալ զխոստովանութիւնդ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Զարդարեաց անկողնօք, եւ սուրբ պաստառակալօք. (Ճ. ՟Բ.։)

Իսկ ա. որպէս Պաստառալիր.

Ի պաստառակալ անկողինսն հանգչի. (Լմբ. առակ.։)


Պաստառակալեմ, եցի

va.

to wrap up in a linen or sheet;
to hang, to drape.

NBHL (3)

ՊԱՍՏԱՌԱԿԱԼԵԼ. Պատել պաս տառակալաւ. պատնել.

Ամենայն զգուշութեամբ պաստառակալեալ, եւ բարձեալ տարան զնոսա. (Ճ. ՟Ա.։)

Յիշեա՛ զպաստառակալիլն եւ զ՝ի կարգ մեռելոց անկանիլն. (Բենիկ.։ 1)


Պասքուտ

adj.

parched, dried.


Պատ, ի

s. adj.

wall;
turn, round;
— ի —, — ի —է, — ի —ու, complicate, intricate, knotty, ambiguous, dark, obscure;
— ի — բանք, ambages, compass of words, circuit, roundabout way, shifts;
— առնուլ, — գալ, to surround, to environ, to encompass, to hem in, to beset, to encircle, to gird, to inclose;
— ի — բանիւք խօսել, to make use of circumlocutions, to periphrase, to speak periphrastically, to beat about the bush;
— ի — խաղան գետք, the rivers seem to delight in a thousand windings.

Etymologies (4)

• «բոլորտիքը, չորս կողմը, շրջան, պտոյտ». ընդարձակ զարգացում կրած ար-մատ, որի ածանցներն են. ՊԱՏ «շրջան», որից պատ առնուլ «շրջապատել» Խոր. Շիր. Վրդն. ծն. «փաթաթուիլ, շրջան կամ ոլորք կազմել (օձի)» Եղիշ. յես. էջ 176. Խաչել. 280. «նաւի ճամբորդելը զիգզագներով» Ոսկ. գծ. 372. պատ գալ «չորս կողմը ման գալ՝ դառնալ» Յայսմ. պատ «որմ, որ շէնքի չորս ևողմն է պատում» Բրս. մրկ. Գր. երէց։ Վստկ. 154. Մխ. այրիվ. պատել «փաթթ, շրջապատել, ման ածել» ՍԳր. Եւս. պտմ. պատ ի պատ «երկար բարակ՝ մանուածա-պատ ձևերով» Նիւս. բն. պատ ի պատէ Եփր. թգ. 437. պատ ի պատու Կիւրղ. ծն. միջա-պատ «գոգնոց՝ որ մէջքն է պատում» Ոսկ. ես. մառախլապատ Ագաթ. միգապատ Ա. գաթ. մարմնապատ Եզն. Վեցօր. Ոսկ. մ. բ. 19. կամարապատ Եզեկ. խ. 22. զրահապատ Ոսկ. մտթ. գ. 16. երկաթապատ Դան. դ. 12 20. երիզապատ Առակ. ե. 16. Մծբ. Ոսկ. եփես. թակարդապատեալ Կորիւն, էջ 8. Եւ-թաղ 165. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38 շրջապատել Խոր. Շիր. պատկողանոց «նաւի կողերը պատող տախտակները» Ոսկ. կողոս-տարեաատ «տարին բոլորուելու՝ լրանալու ժամանակը, տարեվերջ» Ուռհ. 371. պատ-ռւած «ոլորք» Նար. Առ որս. պատուածոյ Եզեկ. խգ. 17. պատուածել «վրայէ վրայ ընել, պատել» ԱԲ. «մանր քարերով հիւսել շարել» Օրբել. 164 «Կանգնէ.. սիւն մի զար-մանալի... ի մանր քարանց պատուածեալ ի չափ երեսուն կանգնոյ.-Տաթևի շարժական սիւնի համար է ասում)։ ՊԱՏԱՆ, ի-ա հլ. «փաթթու շոր, յատկապես վէրքի կապ և կամ մեռելը մէջը պատատելու սաւան»։ ՍԳր. Եփր. ծն. որից պաճուճապատանք «տիկնիկ, խամաճիկ» Ա. թագ. ժթ. 13, 15. նոր գրականի մէջ՝ պատանել, պատանքել կամ պատնել «մեռելը պատանքի մէջ փա-թաթել»։ ՊԱՏԵԱՆ, ի հլ. «պտուղը պատող արտաքին կեղևը» Ես. զ. 13. Վեզօր. է« 82-88 (տպ. պատկան. և այս ձևով էլ դնում է ԱԲ՝ իբր անստոյգ բառ). «խեցեմորթի կեղև» Եփր. էջ 352, 358. «սուրի կամ ուրիշ զէնքի ամանը» ՍԳր. «զրահ, լանջապանակ՝ որ մարմինն է պատում» Ա. մկ. զ. 2. Յոբ. խա 4. Եւս. պտմ. Սեբեր. որից զինապատեան Պտմ. աղէքս. ոսկեպատեան Բուզ. ողորկա-պատեան Վեցօր. պատենիկ Անյ. պորփ պատենազէն Ա. մկ. զ. 39. Եփր. վկ. արև Բուզ. 208 (ձ. պատեզէնք). պատենաթև Վեցօր. պատենաւոր Նիւս. կազմ.։ ՊԱՏԱԿ առանձին չէ գործածուած. որից խելապա-տակ «խելքը՝ ուղեղը պատող մաշկը. լյնբ։ ուղեղ, գլուխ» Նիւս. կազմ. Պիտ. (գրուած է խելապտակ Շիր. քրոն. 51)։ ՊԱՏԻԿ «փա-թաթող կամ փաթաթուածք». առանձին չէ գործածուած. առաջին իմաստով ունինք դիապատիկ «մեռել պատանող մարդ» Ծն. ծ. 3 (հմմտ. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38). երկրորդ իմաստից փխբ. յառաջացել է «անգամ» նշանակութիւնը (հմմտ. գւռ. փաթ «փաթաթուածք, պտոյտ, շրջան, անգամ») և այս նշանակութեամբ են ձևացած՝ եօթնպա-տիկ ՍԳր. բազմապատիկ ՍԳր. Եզն. բազ-մապատկել Դիոն. ածայ. և երկն. Վրդն. ծն բիւրապատիկ ՍԳր. Եզն. Ագաթ. Մծբ. երկ-պատիկ Փիլ. երկպատկութիւն Նիւս. կազմ. պատկութիւն «կրկնութիւն» Ոսկիփ. պատ-կական «տեսակ տեսակ» ԱԲ. պատկել «բազմապատկել» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. ճժէ։ ՊԱՏԻՃ (կագմուած -իճ մասնիկով. հմմտ. ուտին) «ցորենի կճեպ» (որ և պատ-3-2045 եան) Վեցօր. 87. Ոսկ. հերոդ. 618. «սոնա-պան՝ որ սրունքն է պատում» Մաշտ. ջահկ. «փղի կնճիթ» Վեցօր. 194. Փիլ. լիւս. 13? (վերջին իմաստի զարգացումը դժուար է բացատրել. տե՛ս նաև առանձին)։ ՊԱՏԱՏ, ի-ա հլ. «կապոց, բեռ» Ծն. լա. 34. Ոսկիփ. որից պատատել «փաթթ» Ոսկ. ա. կոր. Եւագր. փիլ. պատատուկ «բաղեղ». Մեսր. եր. Բժշ. պատատանք Բարուք. զ. 7։

• ԳԴ պատիպատ ձևը դնում է պրս. bādūbīd «սնոտի, անօգուտ» բառից։ Gosche 40 prati+dā կամ prati-մաս. նիկի մի բայական ձևն է համարում։ Canini, Et. étym. 145 զնդ. bdā «շըր-ջապատել»։ Տէրվ. Նախալ. 92 հնխ. pat «ընկնել, պատահիլ, թռչիլ» արմատից և կամ հնխ. pad, որ գրեթէ նոյն նշա-նակութիւնն ունի։ Հիւնք. էջ 114 առս bādān, ābādān «շինութիւն, հաստա-տութիւն», իսկ էջ 346 պատուէր բառից։ Patrubány SA 1, 198 համառօտեալ ժողովրդական ձև է պատուար բառից. իսկ ՀԱ 1903, 221 ap-մասնիկով uad. «եռթալ» արմատից (հմմտ. լտ. vado «երթալ»), իբր «վերև գնացող (պատ)»։ Փորթուգալ փաշա, Եղիշէ էջ 291 պատ-եան=պրս. պատեան «ունող, պահպա-նող»։ Սագրգեան ՀԱ 1909, 335 սումեր. bad, bat «պարիսպ»։ Karst, Յուշար-ձան 400 պատ=ասուր. pātu «սահման, շրջապատ», 403 սումեր. bad, bat «որմ, շրջապատ», 424 ույգուր. bot, but, but «ցանկապատ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 312 պատան=զնդ. paitidāna, պհլ. padtān «վերարկու»։

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. պատ, Ալշ. Մշ. պադ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. բադ, Տիգ. բmռ. Ասլ. բադ, բա*, Զթ. բօդ, բոդ, Հճ. բօդ, Սվեդ. բուդ, բոլորն էլ նշանակում են «որմ, պատ», իսկ Հմշ. բադ «ցանկապատ».-Ագլ. կորցրած է այս բառը (պահում է հին ո՛ւր-ման հոմանիշը<որմ-ն), բայց գիտէ պա՛-տիլ «շրջապատել»։ Ունինք նաև պատ Ղրբ. «շարք. 2. գուլպայի մէկ հիւսքը. շուրջանա-կի դարձած մէկ թել», պատ գալ «պատել։ դառնալ», պատ ընկնիլ «փաթաթուիլ», պատ տալ «դառնալ, պատել, շրջապատել»։ Նոր բառեր են պատածակ, պատաշար, պատա-տակ, պատտակ, պատգլուխ, պատընկնուկ, պատծական, պատկար, պատկից, պատքար, պատուառիք անել, պատիպատ անել «շուր-ջը դառնալ»։-Առանձին տես փաթել «պա-տել», փաթթլ, փաթոյթ։

• «օռնութիւն, նպաստ». առանձին գործածական չէ. գտնւում է միայն պատ առնուլ «օգնութիւն՝ նպաստ ընդունիլ» ոճի մէջ. Պատ առեցեալ յելողէն. Մագ. գա-մագտ. 5. նոյն բառն է որ ունի Բառ. երեմ. 265 պատառայել «օգնել»։

NBHL (21)

Արմատ Պատելոյ. Որմն. պատնէշ. (առաւել ռմկ)

Ոչխարն որ ելանէ արտաքոյ պատի փարախին, թողեալ է ի խածատումն գայլին. (Բրսղ. մրկ.։)

Ի հովանի ծառոց եւ ի պատից նստեալ դեգերէին. (Գր. երէց.։)

Վերինն Երուսաղէմ՝ երկոտասան պարսպօք պատօք, եւ երկոտասան դրամբք յօրինեալ. (Մխ. այրիվ.) (որ կա՜մ է բացայայտիչ պարսպաց, եւ կամ ա. որպէս պատօղք)։

ՊԱՏ. Շէն տեղի՝ որպէս շրջապատեալ որմով. ապատ.

Յաւանս եւ ի գիւղս, յանապատս եւ ի պատս։ Ո՜չ զպատն յանապատ յեղափոխել. (Մագ. ՟Խ՟Է. եւ ՟Ծ։)

Պղերգութիւն յայտ առնէ՝ եթէ պատեմք. իմա՛ կամ ընթերցի՜ր՝ վատ։

ՊԱՏ ԱՌՆՈՒԼ, ԳԱԼ. Շրջան առնուլ. շուրջ գալ. պատիլ. պարփակել. եւ Գալարիլ սողնոյ.

Ի քարակտուր մի բլուր, զորով պատ առեալ Երասխայ, ընդդէմ Ախուրեանն հոսի գետ. (Խոր. ՟Բ. 36։)

Օդք շուրջք, հուր պատ առեալ, հաստատութիւնն շրջակայ. (Մխ. այրիվ.։)

Երկինն վերին՝ պատ առեալ զամենայնիւ։ Յորժամ պատ էառ վերին շրջագայութիւնն զմեծ աշխարհաւս այս։ Որպէս ձուոյ դեղինն ի միջի գնդաձեւ կառուցեալ կայ, եւ սպիտակն շուրջ զնովաւ, եւ խեճեպն պատ առեալ զամենայնիւ։ Մարմին ամանոյն պատ առեալ զամենայնիւ։ Զծովէ ասեն՝ պատ առեալ զամենայնիւ. (Շիր.։)

Պատ առին երկոքեան ջուրքն զամենայն աշխարհաւս. (Վրդն. ծն.։)

Ասէր զգէս ոչ հատանել, մինչեւ երկայնեսցի եւ պատ առցէ. զի վասն այն կոչի պատանի. եւ ապա կտրել հրամայէր, զի վասն այնորիկ կոչի կտրիճ. (Կիր. պտմ.։)

Եթէ ոչ գաս երիցս պատ եկեղեցւոյս, ոչ ողջանաս. (Հ. փետր. ՟Զ.։)

Հինգ պատ առնու օձ ի սողել իւրում. իսկ առաջոյքն եւ զկնիքն լնուն զեօթներորդ թիւն. (Եղիշ. խաչել.։)

ՊԱՏ Ի ՊԱՏ. ՊԱՏ Ի ՊԱՏԷ. ՊԱՏ Ի ՊԱՏՈՒ. περισκλής distortus, anfractus. Պատատեալ յոյժ. մանուածոյ. գալարածոյ. բազմակնճիռն. խրթին. դողուղի.

Բազում են անմահութեան նորա ցուցմունք առ ի Պղատոնէ եւ յայլոց, այլ այնք պատ ի պատք եւ դժուարիմացք. (Նիւս. բն. ՟Բ։)

Ահա դարձեալ պատ ի պատ պատասխանի. (ՃՃ.։)

Պատ ի պատ խօսք, որ ոչ կարացին ի վերայ հասանել իրին. (Տօնակ.։)

Ժողովուրդն իբրեւ ետես, խոստովան եղեւ առ ժամ մի պատ ի պատէ, եթէ Տէր՝ Աստուած. (Եփր. թագ.) (ուր ա՜յլ ձ. պանտ ի պանտէ. որպէս թէ կողմն ի կողմանէ կաղալով)։

Իբրեւ պատ ի պատու իմն է պատմութիւնն. (Կիւրղ. ծն.։)


Պատագրոս

cf. Պոտագրոս.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «ոտնառու, ոտքի ցաւ ունեցող» Լաբուբ. 9. Ագաթ. Խոր. Ղևոնդ լա, էջ 133։ Կայ գրուած պատագարոս Մագ. թղ. էջ 234 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 202). աւելի հարազատ, բայց քիչ գործածական ձև է պոտագրոս Եւս. պտմ. 65. 498։

• = Յն. ποδαγρός «ոտքի կաթուած ունեցող». կազմուած է πούς (սեռ. ποδός) «ոտք»+ ἀγρὲω «որսալ, բռնել» բառերից։ Յոյնից են փոխ-առեալ նաև ասոր. [syriac word] ︎ ptaγrā կամ podagrā, լտ. podager, po-dagricus, գերմ. Podagra, ռուս. подaгра ևն հոմանիշները։ Մեր բառի մէջ առաջին ձայնաւորը երկրորդի ազդեցութեամբ է. իսկ տ (փխ. դ) թերևս ասորականի ազդեցու-թեամբ։-Հիւբշ. 371։

• Առաջին անգամ ուղիղ համեմատեցին Վիստոնեանք, թրգմ. Խոր. էջ 136։ ՀՀԲ բառ յն.։ ՆՀԲ ուղիղ է։

NBHL (7)

ՊԱՏԱԳՐՈՍ ποδαγρός, ποδαγρικός, ποδαλγός podager, podagricus, dolore pedum laborans. որ եւ ՊՈՏԱԳՐՈՍ. Բառ յն. բօտաղրօ ՜ս. այսինքն Ոտնացաւ. ունօղն զոտնացաւութիւն. ոտնառու. նիգրիզլի, կօտտալը.

Գոնջացեալք եւ պատագրոսք, (Ագաթ.։)

Ոչ կարաց ընդոստախօս պատագրոսն այն համբառնալ զգլուխն իւր. (Ղեւոնդ.։)

Բժշկեաց զնա, եւ զԱբդիու պատագրոս՝ իշխան քաղաքին. (Խոր. ՟Բ. 30. յորմէ եւ Հ. դեկտ. ՟Լ՟Ա. եւ այլն։) (Ապա օտար է մեկնութիւնն յաւելեալ ի հարցմունս Վանականի.

Պատագրոսն՝ ոմանք զգոդին ասեն. բայց բոր է, եւ ի մէջն խաղաւարտ ցամաք եւ քոս. որ է շփոթութեամբ առեալ ի պատմութենէն Աբգարու բժշկելոյ ի բորոտութենէ։

Ի նոյն գոգցես միտս գրեալ է եւ ի (Լծ. ածաբ.)

Զուրուկսն եւ զպատագրոսն արտաքս վարէին։


Պատահ, ից

s. adv.

adventure, accident, contingency, casualty, occurrence, incident, chance, hazard, fortuitous or unforeseen event;
— ըստ —ի or —իցն, accidentally, by chance.

Etymologies (3)

• , ի հլ. «դէպք, դիպուածք, պա-տահմունք, բախտ» Պիտ. փիլ. Յհ. իմ. ատ. որից պատահել ՍԳր. Ոսկ. մ. բ. 7. Եփր. մն. պատահումն Ա. թագ. իա. 1. Յոբ. լե. 12. պատահացուցանել Փարպ. կամ աատա-հեցուցանել Ոսկ. յհ. բ. 36. ոիւրատատաճ Վրդն. ծն. չարապատահ Պիտ. դժուարապա-տահ Պետ. պատահաբար, պատահական, պատահականութիւն, պատահմունք, պա-տահմամբ (նոր բառեր)։ Բառիս միւս ձևերն հն՝ ՊԱՏԵՀ, ի հլ. «յարմար, պատշաճ, ի դէպ» Կորիւն. Բուզ. որից պատեհ լինել «յարմար գալ, նպաստել» Եւս. պտմ. պա-ռեհագոյն Ագաթ. Կորիւն. պատեհութիւն Կոչ. անպատեհ ՍԳր. Եզն. դժպատեհ Գծ. իէ. 12. բարեպատեհ Նար. ՊԱՏԱՀԱՐ (կազ-մուած -ար մասնիկով), ի-ա հլ. «դիպուած, արկած, փորձանք» ՍԳր. որից բիւրապատա-հար Լծ. ածաբ.։

• Müller SWAW 66, 275 զնդ. *paityā-sa ձևից։ Lag. Arm. Stud. § 1822 մեր-ժում է։ Տէրվիշ. Նախալ. 92 հնխ. pat «ընկնել, պատահիլ, թռչիլ» արմատից. հմմտ. սանս. pat «թռչիլ», լտ. petere, յն. πίπτω «ընկնել»։ Հիւնք. պրս. պա-տաֆէրաշ «պատիժ» բառից։ Թիրեաք-եան, Կարնամակ էջ 19 պատահար= պհլ. patiarak, որ կարդում է patahark, ծան. 29 պատահիլ, պատեհ=պհլ. pāt-tras «պատուհաս»։ Pedersen, Հալ. դր. լեզ. 54 փոխառեալ է պարսկերէնից. հմմտ. սանս. pátatram «թև», pátati «թռչի, անկանի»։ Մառ ИАН 1917, 478 հլ. պատահար դնում է պհլ. patyarak։

• ԳՒՌ.-Կր. Շմ. Տփ. պատահիլ, Երև. պա-ռահել, Ղրբ. պտա՛հէլ, Մկ. պmտmհիլ, պm-տmխիլ, Ալշ. պատայել, Մշ. պադայել, պա-դահրել։

NBHL (11)

συμβεβηκώς, σύνβαν, τύχη, σύμπτωμα accidens, eventus, casus, adfectus, symptoma, fortuitas, fortuna secunda vel adversa. Արմատ պատահելոյ. նոյն ընդ Պատահար, Պատահումն. Դէպք. դիպուած. անցք. հանգամանք. բախտ. արիզէ, վագըէ, սէր էնճամ.

Դէպ եղեւ անցանել ընդ նոսա ըստ պատահի։ Յաղագս որ ի պատահիցն եւ ի դիպմանց ոչ ամաչեցեալ՝ հաշտեցուցանէին զԱստուած. (Փիլ. նխ. ՟բ.։ եւ Փիլ. իմաստն.։)

Հասարակաց սեռի եւ պատահից յաղագս։ Յատկից սեռի եւ պատահից վասն։ Յաղագս հասարակաց տեսակի եւ պատահի։ Վասն յատկաց տեսակի եւ պատահի. (եւ այլն. Պորփ.։)

Որք միանգամ յայսպիսեացս պատահից՝ յախտից ոմանց դժոխաշարժից եւ յարատեւողաց՝ որակութիւնք ասին։ Ոչ բնականք, այլ յոմանց այլոց պատահից եղեալ են. (Արիստ. որակ.։ եւ Անյաղթ անդ։)

Ոչ ի վնասակարն վհատել անցից, որ ոչն երբէք հանապազ յայսմ յարամնայ պատահս։ Ամենայն ի ներքոյ երկնիս լինելութիւնք՝ ոչինչ առանց հակառակին խառնուածոյ գոյացեալք եղեն ըստ պատահիցն։ Զոր ինչ ունին ի գոյացութիւնսն պատահս։ Ամենաչար աղիտիցն պատճառ սիրողաց՝ մասանցն պատահիւք։ Ամենադժպատեհ պատահիւք լի է իրս. (Պիտ.։)

Մինչ զի կարել ասել ինձ զ՝յայն ժամու պատահիցն՝ իբրեւ զայլմէ պատմելով, մանուկ էի մտավարժ. (Յհ. իմ. ատեն.։)

ԶՀռութայ զիրսն թէ կամիս՝ առցես ի պատահսն Ադամայ, եւ յելսն ի դրախտէն. (Նախ. դտ.։)

Ողորմելի պատահ պատուհասի ինձ հասանէր։ Եհաս նմա պատահ խօթութեան. (Մագ. ՟Կ՟Ե. ՟Կ՟Զ։)

Զդիպուածն, զպատահն, եւ զայլ ամենայն. (Արծր. ՟Ա. 8։)

Յարակայ եւ եօթներեակ պատահք աւուր. (Վրդն. ել.։)

Յայտնելով զտեղի, զժամանակ, զթիւ, զդէմ, եւ զայլ եւս պատահս. (Երզն. քեր.։)


Պատահական, ի, աց

adj.

accidental, casual, fortuitous, contingent.


Պատահականութիւն, ութեան

s.

contingency.


Պատահար, աց

s. adv.

cf. Պատահ ;
sad adventure, grievous accident, serious case, misfortune, mischance, catastrophe;
ըստ —աց, by chance, fortuitously;
ի —է, unfortunately.

NBHL (11)

cf. ՊԱՏԱՀ. (Որպէս պատահ հարեալ, կամ արարեալ, եղեալ) Ընդ առաջ ելեալ եւ հանդիպեալ ինչ. συνάντημα, ἁπάντημα occursus, eventus, casus եւ plaga. Մանաւանդ իբրեւ Պատահումն չար. արկածք. հարուած. օրհաս. փորձանք, եւ դիպուած. գազա, պէլա. եւ տիւլիւշ, ռաստ.

Յայսմ ժամանակի առաքեցից ես զամենայն պատահարս ի սիրտ քո եւ ծառայից քոց եւ ժողովրդեան քոյ։ Ամենայն պատահար, եւ ամենայն ցաւ. (Ել. ՟Թ. 14։ ՟Գ. Թագ. ՟Ը. 57։)

Ոչ գոյ վնասակար, եւ ոչ պատահար չար. (՟Գ. Թագ. ՟Ե. 4։)

Պատահար մի պատահելոց է ամենեցունց նոցա ... Որպէս պատահարն անզգամին՝ եւ ինձ պատահեսցէ նոյն։ Պատահար է որդւոց մարդկան, եւ պատահար է անասնոց, եւ պատահար յամենեսին ի նոսա։ Պատահար է յարդարն եւ յամբարիշտն. պատահար է յամենայնի։ Պատահար պատահէ ամենեցունց. (Ժղ. ՟Բ. ՟Գ. ՟Թ։)

Խաղաղութեան պատահար ի մակաբայեցւոց գնդէ անտի աջողեցաւ (օտարաց). (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 31։)

Կրկնակք են մերկութիւնք. մին՝ որ ի պատահարէ, որ լինի ի ձեռն ակամայ յանցուածոցն. (Փիլ. լին. ՟Բ. 65։)

Ոմանք ասեն՝ եւ ի ծնանելն զսա դիպեալ պատահարաց իմն. (Խոր. ՟Բ. 58։)

Ամենայն թշուառութիւնք եւ պատահարք. (Եղիշ. ՟Բ։)

Եւ այսչափ չար պատահարօք լի են, մինչեւ ամենայն կեանքս փորձութիւն են։ Մի՜ ոք ըստ պատահարաց համարիցի զմահ, այլ ըստ կոչի արարչին. (Իսիւք.։)

Ո՜չ ըստ պատահարի ընտրէ, այլ ըստ դատողութեան ընտրէ զարժանս իւր. (Եփր. երաշտ.։)

Յամենայն պատահարից զգուշանալ (հօտին պարտի հովիւն). (Սարկ. քհ.։)


Definitions containing the research տ : 10000 Results

Ընդդիմադարձութիւն, ութեան

s.

opposition, resistance;
antiperistasis.

NBHL (2)

Սոքա ընդդիմադարձութիւն խոկացան աստուածոցն. (Նոննոս.։)

Մեղուացն մաղքն ստեղծանին յարմարեալք ի միմեանց վեցանկիւնի բջջօքն, եւ ընդդիմադարձութեամբք. (Առ որս. ՟Է։)


Ընդդիմադրեմ, եցի

va.

to oppose, to object.

NBHL (6)

ἁντιτίθημι oppono ἁντιμετρόω oppondero Դէմ ընդդէմ դնել՝ կարգել՝ կացուցանել. բաղդատել ներհակաբար.

Ի տնօրէնութեան խաչին ձեւով տիգին ընդդիմադրեաց զկողն. (Ոսկ. յադամ.։)

Զառ ի նմանէ զբաղումն՝ աստուածային հոգոցն ընդդիմադրեաց։ Զվստահութիւն իւր առ ի յԱստուած յուսոյն ընդդիմադրեալ մարդկային մտածութեան. (Բրս. հց.։)

Ընդդիմութիւն բանսարկուին ... ուղղութեանց զհակառակ չարն ընդդիմադրեն. (Խոսր. պտրգ.։)

Ընդդիմադրեն՝ օրինացն Քրիստոսի գործասէրք՝ մահու եւ կենաց. (Համամ առակ.։)

Ընդդիմադրէ Աստուծոյ զկռոցն նուաստութիւն. (Լմբ. սղ.։)


Ընդդիմադրութիւն, ութեան

s.

opposition, objection.

NBHL (4)

ἁντίθεσις oppositio, objectio Դիմադրութիւն. առարկութիւն. եւ Դիմակացութիւն. ընդդէմ դնելն՝ կալն. պատասխանատուութիւն.

Որպէս յընդդիմադրութենէ կազմութիւն (բանիցս)։ Ընդդիմադրութիւն օտարափառացն։ Ընդդիմադրութիւն ոչ ճշմարիտ. (Կիւրղ. գանձ.։)

Առ ունայնացուցիչսն ընդդիմադրութիւն։ Առանց ընդդիմադրութեանցն լուծմանց. (Լմբ. պտրգ.։)

Նոցա չարութեանն ընդդիմադրութեամբ զստացեալ բարիս առաւելապէս պայծառացուցանել։ Մեծի օրինաց սիրոյ ընդդիմադրութիւն. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)


Ընդդիմակ, աց

adj. s.

contrary, opposite;
opposite extremes, adversity, disgrace, calamity;
— զօրութիւն, coercive power;
—ս դնել, to oppose, to contract.

NBHL (5)

Միտս խորհրդոց կալցի բարեաց եւ լաւաց, եւ ի պէտս վարեսցի ընդդիմակօքն. (Փիլ. լին.։)

Ոչ միայն հակառակ՝ ընդդիմակին ընդդիմանայ, այլեւ նմին իսկ չարին՝ յոյժ չարն. (Եփր. աւետար.։)

Ի վերայ այնորիկ եւ յընդդիմակէին դիցես. (Պիտ.։)

(Նեստոր) ընդդիմակ թուղթս գրելով ուղղափառութեան հաւատոյ. (Աբր. մամիկ.։)

Ամենեւին անպատասխանի առնէ զընդդիմակն. (Սարգ. յկ. ՟Ե։)


Ընդդիմակայեմ, եցի

vn.

to oppose, to resist.

NBHL (1)

Անտիոքոս բռնադատէ թողուլ զօրէնս հայրենիս, եւ Մատաթիա ոչ ընդդիմակայէ. (Խոր. ՟Գ. 68։)


Ընդդիմակալութիւն, ութեան

s.

resistance.

NBHL (1)

Ընդ հրեշտակին մարտեայ, եւ ընդդիմակալ եղէ զօրութեան նորա։ Զի կարացեր դու ընդդիմակալ լինել հրեշտակին. (Եփր. ծն.։)


Ընդդիմակայ

cf. Ընդդիմակաց;
— ցաւք or —ք, adversity, calamity.

NBHL (4)

Հոգիք սրբոցն ընդդիմակայք այսպիսի ախտիս են. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)

Ստահակ ասին ընդդիմակայք ճշմարտութեան. (Շ. բարձր.։)

Արդ մինչ վանեաց զընդդիմակայն (զսատանայ), առ Յովհաննէս գայ Յորդանան. (Յս. որդի.։)

Եթէ աղքատասցի եղբայրութիւնն յընդդիմակայ ցաւոց։ Պարտ է ի ձեռն աղօթից եւ խնդրուածոց վճարել (իլ) յընդդիմակայիցն (իրաց). (Բրս. հց.։)


Ընդդիմակայութիւն, ութեան

s.

opposition, resistance;
confutation, refutation, dispute, controversy.

NBHL (1)

Պատահեմ ձեզ Ընդդիմակայութեամբ։ Եւ է ընդդիմակայութեան գործ, եւ այլն. (Սահմ. ՟Ա։) (ուր լրագրոյն է յն. իսկ ի հյ. թերի, մինչեւ շփոթիլ ընդ Ընդդիմայարակայութեան)։


Ընդդիմակայումն, ման

s.

cf. Ընդդիմակայութիւն.

NBHL (2)

Արդ եղծանելով զառաջին ձեռնարկութիւն եղծանողացն զիմաստասիրութիւն, պիտանանամք ընդդիմակայման. հին տպ. պիտանացու է եւ ընդդիմակայումն. յն. վարեմք զընդդիմակայումն. (Սահմ. ՟Ա։)

Մերթ որպէս Ընդդիմակայութիւն. դիմամարտութիւն.


Ընդդիմակաց, աց

adj.

that resists, opposite, contrary.

NBHL (4)

Եթէ ելանիցէք ի պատերազմ յերկրի ձերում ընդդիմակացացն որ կայցեն ձեզ հակառակ. (Թուոց. ՟Ժ. 9։)

Որք ընդդիմակացքն են, կրեսցեն դատաստան. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Հոսումն՝ հաստատութեամբ իւիք զօրաւորաւ եւ ընդդիմակացաւ արգելանի. (Բրս. չար.։)

Յօրինակացն տուեցելոց զընդդիմակացն բարձրացուցանել (զՍուրբն Մեսրոպ). (Կորիւն.։)


Ընդդիմակացութիւն, ութեան

s.

opposition, resistance.

NBHL (4)

ἕνστασις, ἁντίστασις resistentia եւ այլն. Ընդդէմ կալն. դիմամարտութիւն. ճիգն ընդդէմ կալոյ.

Իսկ Պոմպէոս պատերազմեալ ընդ Միհրդատայ՝ տեսանէ զսաստիկ ընդդիմակացութիւն եւ զահագին մարտս. (Խոր. ՟Բ. 14։)

Գիտացեալ զընդդիմակացութիւն նոցա, եւ զանփոփոխ յօժարութիւնն։ Տեսեալ զնորա զընդդիմակացութիւնն անխոնարհելի։ Զի մի՛ յաղթեսցէ մարդկային ընդդիմակացութիւնն. (ՃՃ.։)

Առ ախտսն ընդդիմակացութիւն (այսինքն դիմակալութիւն)։ Միմեանց լուծման եւ ընդդիմակացութեան. (այսինքն անմիաբանութեան, երկպառակութեան). (Բրս. հց.։)


Ընդդիմակից, կցի, կցաց

adj. s.

adversary, antagonist

NBHL (2)

Այրեսցէ հուր զհակառակորդս քո, եւ յայտնի լիցի անուն քո ընդդիմակցաց քոց. (Ես. ՟Կ՟Դ. 2։)

Եւ ոչ յընդդիմակցէ ումեքէ ողողեալ արտաքս ելանէ. (Նար. ՟Ղ՟Գ։)


Ընդդիմակողմն

s.

opposite side, reverse, wrong side.

NBHL (1)

Որպէս եւ ընդդիմակողմնն՝ մի ըստ միոջէ չարին է կապեալ զչարութիւնն իւր. ատելութիւն զբարկութենէ, բարկութիւնն զհպարտութենէ. (Նեղոս.։)


Ընդդիմակրութիւն, ութեան

s.

antipathy.

NBHL (1)

ἁντιπάθεια antipathia Դիմամարտութիւն յօժարութեանց կամ բնութեանց.


Ընդդիմահար, աց

adj.

ppposite, that opposes, resists;
hard, solid, opaque.

NBHL (6)

ԸՆԴԴԻՄԱՀԱՐ որ եւ ԴԻՄԱՀԱՐ. ἁντιτυπής, -πός ictum repellens, repercutiens, durus, asper Որ կարծրութեամբ կամ պնդութեամբ, եւ խտութեամբ կամ թանձրութեամբ ընդ առաջ ելանէ իբրեւ դիմակալ հարողի.

Զամենայն կարծրութիւն փշրես, զամենայն ընդդիմահար վանես, զամենայն խստութիւն վատնես. (Նար. ՟Ի՟Ը։)

Ստութեանն ընդդիմահարք։ Առանց ընդդիմահարի պաշտօնեայք։ Անջրպետութիւն գոլով ընդդիմահար բանիցդ, կամակար մտօք մեղանչելն, եւ ակամայ գայթակղելն. (Լմբ. ովս. եւ Լմբ. սղ.։)

Եւ ո՛չ առ քարինս եւ փայտս, որ ընդդիմահար է բնութեանս. (իմա՛ ըստ կրկին նշ) (Սարգ. յկ. ՟Թ։)

Չունէր պատրուակ ընդդիմահար մտացն ի տեսութիւն Աստուծոյ. (Լծ. ածաբ.։)

Վահան ունէիր ընդդիմահար՝ լանջաց առաքինեացդ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)


Ընդդիմահարութիւն, ութեան

s. phys.

opposition, resistance;
counterblow, rebound;
impenetrability.

NBHL (4)

ἁντιπυπία, ἑνισταμένον renixus, contrarietas, obsistens Դէմ ընդդէմ հարումն. դիմահարութիւն. դիմակալութիւն. ընդհարումն. բախումն. եւ Բաղդատութիւն.

Կոհակացն ի վեր ընթացութիւնքն, երբեմն ընդդիմահարութիւն ունելով, եւ երբեմն մերժումն միայն. (Արիստ. աշխ.։)

Ամենայն ընդդիմահարութիւն թէպէտեւ դուզնաքեայ ինչ է, սակայն զբանին զընթացս արգելու. (Առ որս. ՟Է։)

Եթէ իմանալի է գոյնն (մարմնոյ), իմանալի է եւ դիմահարութիւնն եւ քանիութիւնն։ Գոյնն եւ ձեւն եւ ընդդիմահարութիւն, եւ շատութիւնն եւ ծանրութիւնն. (Նիւս. կազմ. ՟Ի՟Զ։)


Ընդդիմանամ, ացայ

vn.

to resist, to contrast, to be repugnant, to mutitiny.

NBHL (4)

Մի՛ ընդդիմանար տեառն։ Ընդդիմասցին, եւ աշխատեսցեն զթագաւորութիւնս մեր։ Որք ընդդիմանային մեզ. (՟Ա. Եզր. ՟Ա. 27։ ՟Բ. 29։ ՟Ը. 52։)

Սիրելի է ընդդիմանալ եւ մարտնչել ընդ ազգի ցանկութեան. (Փիլ. այլաբ.։)

Ընդդիմացար ախտից. (Մաշկ.։)

Յստակամտաց հովիւ ... ընդդիմացողաց դատաւոր. (Եփր. աւետար.։)


Ընդդիմասովոր

adj.

refractory, restive;
cf. Հակառակասէր.

NBHL (1)

Խստասրտութեան ընդդիմասովոր բարոյիցն (փարաւոնեանց). (Ագաթ.։)


Ընդդիմաքննութիւն, ութեան

s.

contrary thought or sentiment.

NBHL (3)

ἁντεξέτασις collatio, comparatio Դէմ ընդ դէմ քննութիւն, կշռութիւն, բաղդատութիւն.

Ընդդիմաքննութիւն իմաստութեան եւ անզգամութեան. (Նախ. ժող.։)

Զի՞նչ արդեօք իցէ կռիւ Աստուծոյ առ մարդ (այսինքն հրեշտակին ընդ Յակոբայ), բայց ինձ թուի մարդկային առաքինութեանս (կամ զօրութեան) առ Աստուած ընդդիմաքննութիւն. (Առ որս. ՟Է. յորմէ եւ Վրդն. ծն.։)


Ընդդիմութիւն, ութեան

s.

resistance, opposition;
contradiction, contrariety, discord;
hinderance, obstacle;
strife;
dislike, aversion, repugnance, conflict, trouble, implication.

NBHL (1)

ἑναντίοτης, ἑναντίωμα repugnantia, adversitas Ընդդէմ գոլն. եւ ընդդէմ կալն. դիմամարտութիւն. հակառակութիւն.


Ընդելական, ի, աց

adj.

cf. Ընդել.

NBHL (4)

ԸՆԴԵԼԱԿԱՆ որ եւ ԸՆՏԵԼԱԿԱՆ. ἑθισθείς consuefactus, assuefactus συνήθης familiaris Սովորական. անցեալ ի կարգ սովորութեան. եւ Ընտանեկան.

Ընդելական համարձակութեամբ ընդ մեզ խօսեցեալ. (Ոսկ. մտթ. ՟Ա. 1։)

Սովորականաւ ընդելականաւն հաւատասցեն երկիր պագանել խաչին փայտի։ Ընդելական կերպարանք. (Ագաթ.։)

Ընդելական սովորութեամբ։ Յընդելական սովորութենէն։ Ընդելական ընտանութեամբ. (Ագաթ.։ Մանդ.։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Ընդելակից, կցի, կցաց

adj.

familiar, intimate, bosom, linked or knit together in the closest bonds of friendship, intimately acquainted;
— լինել, cf. ԸՆդելակցիմ.

NBHL (1)

Ծանօթ. ընկեր. ընտանի սիրելի.


Ընդելակցիմ, եցայ

vn.

to grow familiar, to make acquaintance.

NBHL (3)

Ընդել՝ ընտանի՝ մտերիմ ծանօթ գտանիլ.

Ասա՛ ինձ ո՛վ Յովհաննէս, ո՞ւր ընդ Քրիստոսի ընդելակից եղեր. (Եփր. աւետար.։)

Ընդելակցեալ են ընդ միմեանս. (Պիտ.։)


Ընդելանիմ, դելայ

vn.

to grow familiar, to become familiar;
to make acquaintance;
to get used or accustomed to, to habituate one's self.

NBHL (7)

ԸՆԴԵԼԱՆԻՄ ԸՆԴԵԼՆՈՒՄ. ἑθίζομαι, νομίζω adsuefio πειράζω, μελετάω tendo, curo, exerceo me Կրթիլ, եւ ընդել լինել. սովորիլ, վարժիլ, ընտանենալ, բերիլ, յարիլ, ճգնիլ, ջանալ, փորձ փորձել. սովրիլ.

Կրթէր եւ ընդելանէր իրացն։ Ընդ ուսումն գրամատիկոսաց ընդելանէր. (Եւս. պտմ. ՟Գ. 23։ ՟Զ. 3։)

Եթէ եւ մերոց օրինաց ընտանեցուցանէք զնոսա, եւ ընդելնուն։ Առ սակաւ սակաւ ընդելնուլ ընդ նոսա. (Փարպ.։)

Ընդելեալ է բնութեամբ (աստուածային իրն) վերնագունին հասանել պատուի։ Ընդելեալք՝ իբր ասեն զճպռանցդ ազգ, օդով կերակրիլ։ Առ սակաւ սակաւ ընդելեալ։ Ոգիքն յառաջ քան զմարմինսն յօտարութիւն ընդելեալ լինի. (Փիլ.։)

Հրեշտակ տեառն սանձեաց զվիշապն, եւ որպէս գառն ընդելեցաւ. (Հ=Յ. յուլ. ՟Ի՟Բ.։)

Իբրեւ եկն սօղոս յԵրուսաղէմ, ընդելանէր յարիլ յաշակերտսն. յն. փորձէր. (Գծ. ՟Թ. 26։)

Փոխանակ տան միտքն եւ զգալին, եւ (ի սոյն) միշտ կրթին եւ ընդելանին. յն. ճգնին. (Փիլ. այլաբ.։)


Ընդելասէր

adj.

familiar, tame, domestic.

NBHL (1)

Ընդելասէր բարք. (Պիտ.։)


Ընդելացուցանեմ, ուցի

va.

to make familiar, to tame;
to instruct;
to tame, to render mild and less ferocious.

NBHL (5)

ԸՆԴԵԼԱՑՈՒՑԱՆԵՄ ἑθίζω, ἠμερόω assuefacio, cicuro. որ եւ ԸՆԴԵԼՈՒՑԱՆԵԼ. Ընտել առնել. ընտանեցուցանել. սովորեցուցանել. վարժել. կրթել. վարել. սորվեցնել.

Ընդ անխրատութիւն մի՛ ընդելացուցաներ զբերան քո. (Սիրաք հին. ՟Ի՟Բ. 17։)

Այսոքիւք ուսուսցէ եւ ընդելացուսցէ մեծի յուսոյ աւետեացն. (Յճխ. ՟Ժ՟Դ։)

Ընդելացուցանէ իբրեւ զյաւանակ տրմուղ. (Մանդ. ՟Բ։)

Զվայրի երէքն ընդելացոյց. (Հ=Յ. հոկտ. ՟Ի՟Ա.։)


Ընդելութիւն, ութեան

s.

familiarity;
acquaintance;
custom;
յ— ածել, to familiarize with;
— ունել ընդ ումեք, to be familiar with.

NBHL (5)

ԸՆԴԵԼՈՒԹԻՒՆ συνήθεια assuefactio, consuetudo, familiaritas ἠμερότης mansuetudo որ եւ ԸՆՏԵԼՈՒԹԻՒՆ. Ընդելն գոլ. ընդելնուլն. ընտանութիւն. ծանօթութիւն. տեղեկութիւն. սովորութիւն. վարժութիւն. կրթութիւն. սովրիլը, սովրածութիւն.

Մօտ գային (գազանք) եւ ընդելութիւն ընդ մարդոյն ունէին։ Զքարբս յընտելութիւն մարդկան ածեն։ Յորոց կիսոցն եւ մորիքն արտաքոյ ընտելութեան մարդկան են. (Եզնիկ.։)

Զի ընդելութեամբ երկրայնովս առաւելութիւն վերնումն թագաւորութեան յայտնապէս ճշմարտեսցի. (Նար. ՟Հ՟Ե։)

Առ տունսն ընդելութիւն (նախրաց). (Նիւս. կազմ.։)

Իսկ եթէ զսովորութիւնն պատճառս դնիցես, եթէ յայլ ընդելութիւն կրթեսցես զանձն, զամենայն դիւրաւ վճարեսցես։ Զայլ իմն սիրոյ պատճառս խնդրեմք անձանց, ոմանք զազգականութեանն, եւ ոմանք զընդելութեանն. (Ոսկ. մ. ՟Ա. 17։ ՟Գ. 6։)


Ընդելուցանեմ, ուցի

va.

cf. Ընդելացուցանեմ.

NBHL (3)

Ընդելուցանելով զմիտս իմ մարդկակիր լինել. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ընդելոյց զնոսա տէրն մեր յառաջագոյն։ Նախ յառաջագոյն ընդելոյց զբերան ի ճաշակ գինւոյ իւրոյ. (Եփր. համաբ.։)

Զմատաղ մանկունս առ սակաւ սակաւ ընդելուզանեն (յուսումն)։ Մարքն (թռչնոց) զձագսն սակաւ սակաւ ընդելուզեալ՝ ի բարձունս թռուցանեն. (Ոսկ. յհ. ՟Գ. եւ ՟Ժ՟Բ։) (Լինի անխտիր գրել ց, եւ զ. որպէս փլուցանել եւ փլուզանել. այլ քանզի ընդելուզանել եւ ընդելուցանել են զանազանեալ, վասն որոյ զգուշալի է չգրել նոյնպէս)։


Ընդեղձանիմ, ձայ

vn.

to supplicate, to implore, to beseech, to entreat, to beg.

NBHL (2)

ԸՆԴԵՂՁԱՆԵՄ կամ ԸՆԴԵՂՁԱՆԻՄ. δέομαι supplico Կարի իղձ լինել, ըղձիւք կամ ուխտիւք խնդրել. աղերս արկանել. աղաչել.

Զհետ ընթանայր (կինն քանանացի), եւ խորովէր, եւ ընդեղձանէր. (Ոսկ. մ. ՟Բ. 27։)


Ընդեղձանեմ

vn.

cf. Ընդեղձանիմ.

NBHL (2)

ԸՆԴԵՂՁԱՆԵՄ կամ ԸՆԴԵՂՁԱՆԻՄ. δέομαι supplico Կարի իղձ լինել, ըղձիւք կամ ուխտիւք խնդրել. աղերս արկանել. աղաչել.

Զհետ ընթանայր (կինն քանանացի), եւ խորովէր, եւ ընդեղձանէր. (Ոսկ. մ. ՟Բ. 27։)


Ընդերկարաձգեմ

va.

to prolong, to make last a long time;
to extend;
to defer, to spin out, to groat length.

NBHL (5)

Յաւէտ ժամանակի (յն. ընդ ամենայն ժամանակ) ընդերկարաձգէ զբանն. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)

Չարչարանքն յորժամ ընդյերկարեսցին ի վերայ, յայնժամ բազմանայ վարձ հատուցման. (Եղիշ. ՟Է։)

Ընդերկարեալ իմ ի պանդխտութեան անդ։ Շունչ նորա ընդյերկարեաց։ Գրեթէ զամ մի բովանդակ ձգեալ ընդ երկարէր (նեղութիւնն). (Յհ. կթ.։)

Որ յանհնարին ցաւս ընդերկարեալ է։ Ոչ ընդերկարեաց նախահայրն մեր ի դրախտին։ Ընդերկարին յարդարութիւնն հաստատուն եւ անշարժ խորհրդովք. (Լմբ. սղ.։)

Զի մի՛ ընդերկարեսցին փորձանքն ի վերայ տկարութեանս մերոյ. (Եփր. ՟ա. կոր.։)


Ընդերկնահաջ

adj.

baying the moon;
barking at in vain.

NBHL (1)

Շունք տիրասէրք ի տեղւոջ սպանմանն հոլովեալք, եւ գիշերապահ վառմամբ կատաղեալք. ընդերկնահաջ ողբովք հալածականս առնէին զգազանս անապատի. (Արծր. ՟Դ. 11։)


Ընդերկուանամ, ացայ

vn.

cf. Յերկուանամ.

NBHL (2)

Զամենայն տեսակ տանջանաց, զոր ինչ եւ կամիս հասուցանել ի վերայ իմ, մի՛ հեղգար, եւ մի՛ ընդերկուանար. (Ճ. ՟Բ.։)

Յաղագս այսոցիկ ընդերկուեալք են՝ մարտնչելով ընդ ձեզ։ Եթէ եւս (այսինքն տակաւին) ընդերկուեալ եմք, թէ իբրու այլաբար ունի հոգի։ Եթէ ոք ի ձէնջ ընդերկուիցի, եւ ասասցէ. (Պղատ. օրին. ՟Ա. եւ ՟Ժ. եւ Պղատ. սոկր.։)


Ընդերկուիմ, եցայ

vn.

cf. Յերկուանամ.

NBHL (2)

Զամենայն տեսակ տանջանաց, զոր ինչ եւ կամիս հասուցանել ի վերայ իմ, մի՛ հեղգար, եւ մի՛ ընդերկուանար. (Ճ. ՟Բ.։)

Յաղագս այսոցիկ ընդերկուեալք են՝ մարտնչելով ընդ ձեզ։ Եթէ եւս (այսինքն տակաւին) ընդերկուեալ եմք, թէ իբրու այլաբար ունի հոգի։ Եթէ ոք ի ձէնջ ընդերկուիցի, եւ ասասցէ. (Պղատ. օրին. ՟Ա. եւ ՟Ժ. եւ Պղատ. սոկր.։)


Ընդիկ

s.

a few pulse, pease, beans.

NBHL (1)

Ի մէջ երկուց աւուրց հազիւ ճաշակէր զոգէպահ ընդիկն. տեփ. սեւան. ի մաշտ.։)


Ընդխառնեմ, եցի

va.

to incorporate, to intermix.

NBHL (2)

Ընդխառնեցաւ պատերազմն. (՟Գ. Թագ. ՟Ի. 29։)

Ընդխառնեցան ի պատերազմ։ Ընդխռնեցաւ պատերազմն. (Արծր. ՟Գ. 12. 4։)


Ընդհանրական, ի, աց

adj.

universal, general, catholic;
— եկեղեցի, the catholic or universal church;
cf. Թուղթ, cf. Ժողով.

NBHL (4)

καθολικός, -κή, -κόν (յորմէ Կաթողիկէ). universalis Հանրական. ընդհանուր. հասարակաց. տիեզերական. բոլորական. սեռական. համօրէն.

Հաւատամք ի մի միայն ընդհանրական եւ առաքելական եկեղեցի. (Հանգ.։)

Այն բան է՝ որ յընդհանրական թուղթսն ընթերցեալ լինի. (Եփր. աւետար.։)

Տրամախոհութիւն է՝ ընդհանրականացն հանդերձ պատճառաւ գիտութիւն։ Գիտութիւն է ընդհանրական. (Սահմ. ՟Ժ՟Գ։)


Ընդհանրութիւն, ութեան

s.

universality, generality.

NBHL (1)

Ասաց, գիտութիւն էակացն, եւ ո՛չ էակաց ... յօդս (ն) եդաւ վասն յայտն առնելոյ զընդհանրութիւն էակաց. այսինքն զամենայն էակս. (Սահմ. ՟Է։)


Ընդհարկանեմ, հարի

va.

to knock, to clash, to strike, to heat;
— զերկաթ, to strike fire.

NBHL (8)

ԸՆԴՀԱՐԿԱՆԵՄ ԸՆԴՀԱՐԿԱՆԻՄ. παρακρούω, προκόπτω , ἄπτω, συνάπτω, πίπτω, πέτω concutio, impingo, tango, attingo, peto, appeto Ընդ միմեանս հարկանել, իլ. զարկուցանել. բախել, իլ. շփել. շօշափել. հպիլ. իրարու զարնել, զարնուիլ, դպչիլ, մէկի մը հետ ինկնալ.

Շարժէ զիմաստ մեր՝ քո ընդհարկանելդ զերկաթ սիրոյ։ Ընդհարկանէ Քրիստոսիւ զմեղսն։ Արեգական ընդհարկանել զաչսն՝ առնէ նիւթոցն բացատրիչ եւ որոշիչ. (Լմբ. առ ոսկան. եւ Լմբ. սղ. եւ Լմբ. իմ.։)

Զի՞նչ իցէ պոյտն ընդ կաթսայի. սա ընդհարկանի, եւ նա փշրի. (Սիր. ՟Ժ՟Գ. 3։)

Ճաշակելեացն՝ ճաշակելն, շօշափելեացն՝ ընդհարկանելն։ Հանդարտեալ են ամենայն զգայութիւնք եւ դադարեալ, մինչեւ եկեալ ընդհարցի՝ որ շարժէն արտաքուստ. (Փիլ.։)

Մի՛ ընդհարկանիր խստութեամբ մեծդ ընդ փոքուս։ Հուր եթէ ոչ ընդհարցի ի հակառակէն, ոչ բաղձայ բորբոքիլ. (Նար. ՟Ժ՟Է. ՟Ղ՟Գ։)

Ընդհարկանիմք ի խղճէ մտաց. (Լմբ. սղ.։)

Ալիք ընդհարկանելով զափամբն՝ յետս նահանջի. (Սկեւռ. լմբ.։)

Ատամանցն ընդհարկանելոյ. (Վրդն. ծն.։)


Ընդհարումն, ման

s.

collision, shock, conflict.

NBHL (3)

Ոչ թոյլ տայ նմին ընդհարկանումն խղճի ամօթոյ մեղացն՝ առ Աստուած ընտանեբար մերձենալ. (Լմբ. սղ.։)

Եղիսէ զյորձանուտն բաժանէ՝ ընդհարմամբ զանալոցագոյն բերմունք կենցաղոյս. (Սկեւռ. լմբ.։)

Ի ձեռն զգայութեանցն ըմբռնմունք հասանելի լինին՝ գունով եւ ձեւով եւ կուտիւ եւ որքանութեամբ եւ ընդհարութեամբ. իմա՛ կամ ընթերցի՛ր ըստ յն. ընդդիմահարութեամբ։


Ընդձեռեմ, եցի

va.

to give, to put into ones hands, to grant;
to take away, to appropriate to one's self.

NBHL (4)

Նոյն ընդ Ընձեռել, իբր ձեռամբ տալ, աւանդել, ընծայել. շնորհել.

Մեծ պատճառ խոնարհութեան մեզ ընդձեռելով. (Ոսկ. մրգր. ՟Բ.) յն. παρέχω (լծ. հյ. պարգեւել)

Ըղձալի ընդձեռեցին եկեղեցւոյ հիւր։ Զանլուծանելի կեանս հասարակաց ընդձեռէր։ Լսէր տէրունեան հրամանին, եւ ընդձեռէր զմեռեալն աստուածային հրամանատուութեանն. (Մամբր.։)

Զպատարագիսն բերեալս արտաքուստ մի՛ իշխեսցեն ընդձեռել. (Կանոն.։)


Ընդմիմեամբ

adj.

subaltern.

NBHL (3)

ԸՆԴՄԻՄԵԱՄԲ ԸՆԴՄԻՄԵԱՄԲՔ. ὐπαλλήλος subalternus Մին պարունակեալ ընդ միւսով. ի ներքոյ իրերաց անկեալք յիմիք կարգի՝ ըստ տրամաբանից.

Միջինք ծայրիցն՝ ընդ միմեամբք կոչին տեսակք եւ սեռք ... ընդ միմեամբ սեռք եւ այլն. (Պորփ.։)

Մէ՛ջ սեռ (ասի) ընդմիմեա՛մբքն սեռ. իսկ մէ՛ջ տեսակ՝ ընդմիմեամբքն տեսակ։ Ասացեալ յաղագս ընդմիմեամբցն եւ այլն. (Անյաղթ պորփ.։)


Ընդմիջաբար

adv.

by means of, by some expedient.

NBHL (1)

Ոչ ասաց, եթէ ե՛ս եմ, այլ ընդմիջաբար եւս, եւ մեղմով, տեսեր զնա՝ ասէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)


Ընդմիջարկութիւն, ութեան

s.

interposition, intermission, obstacle;
partition wall.

NBHL (2)

Ընդ մէջ արկումն. խտրոց, կամ միջնորդութիւն.

Կանոնափակ ընդմիջարկութեամբ պատուէր աւանդեալ. (Նար. ՟Ղ՟Գ։)


Ընդմիջեմ, եցի

va.

to interrupt, to discontinue;
to divide into two parts;
to separate, to hinder;
to intermeddle;
— զխոսս ուրուք, to interrupt, to break in upon;
— զճանապարհն, to go half the way.

NBHL (7)

ԸՆԴՄԻՋԵՄ ԸՆԴՄԻՋԻՄ. μεσόω, μεσάζω sum in medio, medius sum Ընդ մէջ բաժանել. ընդհատել. խափանել. կիսել. հասարակել. եւ Ընդ մէջ մտանել.

Ընդմիջեցին զճանապարհն. (Եւս. պտմ. ՟Ը. 12։)

Չի՛ք ինչ ի տրտմականացն, որ կարէ ընդմիջել զուրախութիւնն զայն. (Սարգ. ՟բ. յհ. ՟Բ։)

Զնոյն կասեցուցեալ՝ բարւոյն ընդմիջէ։ Եւ ոչ թօթափմամբ աչաց ընդմիջեալ՝ զհեծութիւն կրից անտեսես. (Նար. ՟Ձ՟Զ. եւ ՟Լ՟Է։)

Զի զի՞նչ այն ինչ, որ ընդմիջէ ոգւոյ եւ մտաց. (Շ. թղթ.։)

Մեղքն իմ եղեն պարիսպք խաւարայինք՝ ընդմիջելով ինձ եւ Աստուծոյ իմոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)

Գիշերն ընդմիջէր։ Յընդմիջել կենաց։ Տօնն ընդմիջեցաւ։ Յընդմիջել տարւոյն. (Իմ. ՟Ժ՟Ը. 14։ Եզեկ. ՟Լ՟Ա. 17։ Յհ. ՟Է. 14։ Ել. ՟Լ՟Դ. 22։)


Ընդմիջիմ, եցայ

vn.

to be split, to be in half;
to discontinue;
իբրեւ տօնն ընդմիջեցաւ, passed the middle of the feast.


Ընդմիջութիւն, ութեան

s.

mediocrity, mediation, middle way.

NBHL (2)

Ընդ մէջն գտանիլ ծայրից. միջասահմանութիւն.

Նմանապէս եւ ընդմիջութիւն, իբրու զի ներհական (է) երկաքանչիւրումն, բարի՛ է. (Արիստ. հակակ.։)


Ընդողնեցուցանեմ, ուցի

va.

to render proud, insolent, impertinent.

NBHL (1)

ἑκτραχηλίζω in superbiam ago, cervicem extollo σοβέομαι insolenter incedo Տալ ընդողնիլ. կամ ընդվզեցուցանել. թողուլ բարձրավզիլ. երես տալ, գլխէ հանել.


Ընդողնիմ, եցայ

vn.

to lie down at length, supine;
to become idle, negligent, feeble;
to adorn one's self magnificently, gorgeously;
to make an ostentatious display, to dress pretentiously;
to become vain or insolent.

NBHL (3)

ԸՆԴՈՂՆԻՄ որ եւ ՅՈՂՆԻԼ. Յողն անկանիլ. յորսայս անկանիլ ի վերայ ողին. յուլանալ. յանհոգս նստիլ. անգործ կալ. եւ Զհետ լինել ընդունայնութեանց եւ պաճուճանաց. (յն. պէսպէս)

Կարի իմն հեշտացուցիչք են (գովեստք), եւ ընդողնելոյ պատճառք. (Սարգ. ՟ա. պետ. 4։)

Զգաստութեամբ, եւ մի՛ ընդողնելով. զի այն զարդ է, միւսն չզարդ։ Մարթի եւ այսպիսի հանդերձիւք ընդողնել ե՛ւս չար քան ազնուօք։ Ո՛չ մեծութեան ինչ նշանակ է այնչափ զարդ յանձին կապել, այլ ընդողնելոյ եւ պչրանաց. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)


Ընդունակ

adj.

receiving, welcoming;
capable, susceptible;
acceptable, agreeable.

NBHL (7)

Զի ընդունակ լինիցիմ օտարաց անցաւորաց. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)

Մտաց եւ մակացութեան ընդունակ, որպէս մարդ. (Կիւրղ. գանձ.։ Սահմ. ՟Ա։)

Լուսոյ, կամ շնորհաց, կամ բարձրագոյն բարեաց, կամ շնորհաձիր էին եւ հոգւոյ նորա ընդունակ։ Որդւոյն պատրաստեալ զքեզ ընդունակ. (Նար.։)

Ներհական խաւարի է լոյս. յայտ է թէ (եւ) ընդունակք լուսոյ իմաստութեան՝ ընդունակաց տգիտութեան խաւարի. (Սարկ. քհ.։)

Որք զծիրանին ներկեն, այլովք ոմամբք զընդունակսն պատրաստեն. (Տօնակ.։)

Անտես ինչ տեսակ եւ անկերպարան (նիւթն առաջին՝) ամենայնի ընդունակ (յն. մի բառ πανδεκές ). (Պղատ. տիմ.։)

Ի յայդմանէ զքեզ ի վա՛յր արկ, ի հրեշտակաց լե՛ր ընդունակ. (Յս. որդի.։)