Definitions containing the research թառամ : 139 results

Մահակից լինիմ

vn.

to die with another, to share death with another.

· Calfa

NBHL (1)

Արար զնա մահակից իւր, եւ գերեզմանակից, եւ յարութեան իւրոյ կցորդ. (Վրդն. յանթառամն.։)


Մանկագոյն

adj.

youngest, younger, minor, under age.

· Calfa

NBHL (1)

Առողջաց, եւս առաւել մանկագունաց ի նոսա, եւ կարօտից թառամեցուցանել ընդ ծաղկի մարմնոյն եւ զախտս բնաւորականս. (Սարկ. հանգ.։)


Հովուապետ, աց

s. fig.

chief shepherd;
Jesus-Christ;
pontiff, archbishop.

· Calfa

NBHL (1)

Յերեւել հովուապետին ընդունիջիք զանթառամ փառաց պսակն. (՟Ա. Պետ. ՟Ե. 4։)


Հսկողութիւն, ութեան

s.

cf. Հսկութիւն.

· Calfa

NBHL (1)

Տօնէաք հսկողութեամբ. (եւ երգօք հոգեւորօք. Վրդն. յանթառամն.։)


Հսկութիւն, ութեան

s.

watching, wakefulness, sleeplessness;
vigilance.

· Calfa

NBHL (1)

Տօնէաք հսկողութեամբ. եւ երգօք հոգեւորօք. (Վրդն. յանթառամն.։)


Հսկումն, ման

s.

watch, vigil;
vigil, eve of a feast.

· Calfa

NBHL (1)

Տօնէաք հսկողութեամբ. եւ երգօք հոգեւորօք. (Վրդն. յանթառամն.։)


Հոգեշարժ

adj.

moved by the Holy Spirit;
soul-stirring, pathetic, moving, touching, affecting.

· Calfa

NBHL (1)

Մեր թարգմանիչն եւ հոգէշարժ վարդապետն մովսէս խորենացին. (Վրդն. յանթառամն.։)


Հերիք

adj.

sufficient, enough;
capable, able;
— է, it is enough, sufficient, it suffices;
— համարիլ, to be content, to content oneself;
— լինել յամս, to be adult, of age;
երբեք — ոչ ասէ, he never says, hold! enough!.

· Calfa

NBHL (1)

Չեմ հերիք դմա։ Որք ոչ են հերիք տանել զշնորհս նորա. (Վրդն. սղ. եւ Վրդն. յանթառամն.։)


Յուղարկաւոր

adj. s.

accompanying, escorting;
—ք, attendants, train, retinue, suit;
— ճառ, funeral oration.

· Calfa

NBHL (1)

Գերեզմանական եւ յուղարկաւոր ճառիւք մեծարել. (Վրդն. յանթառամն.։)


Նախածնող

s.

first father or mother;
—ք, forefathers, ancestors.

· Calfa

NBHL (1)

Եհան արձակեաց զնախածնողսն մեր ի դրախտէն փափկութեան. (Վրդն. յանթառամն.։)


Նահատակութիւն, ութեան

s.

bravery, valour;
great achievement, exploit, heroism;
struggle, fight, wrestling, match;
suffering, labour, tribulation, mortification;
martyrdom.

· Calfa

NBHL (1)

Քաջութեամբ նահատակութեամբ ի վերայ ազգին նահատակեալ։ Անթառամ նահատակութեանցն պատերազմի յաղթեալ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 30։ Իմ. ՟Դ. 3։)


Նարգէս, գիսի

s. bot. narcissus, daffodil.

· Calfa

NBHL (1)

ՆԱՐԳԷՍ νάρκισσος narcissus որ եւ ՆԱՐԿԻՍ, ՆԵՐԳԷՍ. թ. նէրկիզ, նէրճիշ . յն. նա՛րգիսսօս. Ծաղիկ շիակգոյն դեղին, բոլորշի, ի ձեւ երիցուկ ծաղկան, ծանրահոտ. զէրրիկ գապահ (իբր ոսկեքատակ, կամ ոսկի բաժակ) մույան ...։ Ի գիրս Ագաթ. գրի Ներգէս, կամ Նարգէս, որպէս եւ Վրդն. յանթառամն.։ Կամ Ներկիս, Ներկէս. (Բժշկարան.։)


Յարազուարճ

adj.

ever-pleasing;
always green.

· Calfa

NBHL (1)

ἁειθαλής semper vigens, splendidus. Մշտազուարճ. միշտ զուարճացեալ՝ ուռճացեալ իրօք կամ նմանութեամբ. յարադալար. անթառամ. եւ Զուարթագին. կայտառ. առոյգ. արծարծ. անտրտում.


Յաւէտահրաշ

adj.

admirable, most wonderful, stupendous, marvelous.

· Calfa

NBHL (1)

Մշտնջենահոս լուսով անթառամ պսակեալ տօն՝ յաւէտահրաշ եւ ճառագայթաւէտ։ Յաւէտահրաշ եօթնալուսեան ճառագայթիւք ճոխանալ. (Խոր. վրդվռ.։ Անան. եկեղ։)


Մարտիրոսութիւն, ութեան

s.

martyrdom.

· Calfa

NBHL (1)

Հիւսեցին պսակս անթառամս յոգնակորով մարտիւրոսութեամբ. (Ճ. ՟Ա.։)


Մեծակն

adj.

large-eyed.

· Calfa

NBHL (1)

Եւ ինքն մարիամ բարետեսիլ դիմօք, մեծակն, եւ անձամբ չափաւոր։ Ասի ըստ մարմնոյ մեծակն, եւ լայն երեսօք, որ է պատկեր իմանալի հոգւոյն գեղեցկութեան. (Տօնակ.։ Վրդն. յանթառամն.։)


Մշտազուարճ

adj.

always merry;
ever reviving.

· Calfa

NBHL (1)

Յարազուարճ. մշտադալար. մշտասաղարթ. մշտափթիթ. անթառամ.


Մշտանորոգ

adj.

ever new, fresh.

· Calfa

NBHL (1)

Միշտ իբր նորոգ՝ նոր. անհնանալի. անթառամ.


Մոշայ, ից

cf. Մոշենի.

· Calfa

NBHL (1)

Զմորենին (մովսեսի) ոմանք ասեն թուփ անթառամ եւ անուշահոտ եւ անպտուղ. սակայն մոշավայրի, որ է բերք լերին, բարակ, տկար, եւ անպտղաբեր. (Վրդն. ծն.։)


Մոշավայրի

cf. Մոշենի.

· Calfa

NBHL (1)

Զմորենին (մովսեսի) ոմանք ասեն թուփ անթառամ եւ անուշահոտ եւ անպտուղ. սակայն մոշավայրի, որ է բերք լերին, բարակ, տկար, եւ անպտղաբեր. (Վրդն. ծն.։)


Հանդիսաւոր, աց

adj. s.

pompous, solemn;
public;
combatant, athlete, champion.

· Calfa

NBHL (1)

Մեծն եւ հանդիսաւոր ճգնաւորն բարսեղ՝ մականուամբ ճոնն կոչեցեալ. (Վրդն. յանթառամն.։)


Ծաղկեմ, եցի

vn. fig. med.

to blossom, to bloom, to flower, to put forth flowers, to be in flower;
to flourish, to prospere, to thrive;
to be pitted with small-pox;
— ալեաց, to become grizzled, to grow grey;
ծաղկեն տակաւ հերք նորա, my hair begins to grow grey.

· Calfa

NBHL (1)

Այսօր զանթառամն ծաղկեցար զծաղիկ. (Շար.։)


Լուծական, ի, աց

adj. fig.

liquid, fluid;
soluble;
fusible;
volatile;
fugitive, transitory;
— կերակուր, flesh, meat food.

· Calfa

NBHL (1)

Չարութիւն ապականացու է եւ լուծական։ Ի մէնջ յերեւելեացս լուծականաց։ Անկայուն եւ լուծական բնութիւն թառամի. (Շ. ամ. չար. եւ Շ. մտթ.։ եւ Շ. ՟ա. պետ. ՟Ժ՟Թ։)


Լուսաւոր, աց

adj. s. fig.

clear, bright, brilliant;
luminaries, stars;
apostles, prophets, doctors;
— առնել, cf. Լուսաւորեմ.

· Calfa

NBHL (1)

Ամպ լուսաւոր։ Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւն. (Մտթ. ՟Ժ՟Է. 5։ Իմ ՟Զ. 13։)


Խորախորհուրդ

adj.

mysterious, arcane;
penetrating, acute.

· Calfa

NBHL (1)

Ցուցցուք զնոսա հագիընկալս եւ խորախորհուրդս ի բանս իւրեանց. (Վրդն. յանթառամն.։)


Խորան, աց

s. arith.

pavilion, tent;
vault of heaven;
altar;
residence, habitation, dwelling;
chessboard, back-gammon board;
— վկայութեան, the Tabernacle;
— արքունի, royal palace, court;
աւագ —, high altar;
*գոգնոց —ի, frontal;
table.

· Calfa

NBHL (1)

ԽՈՐԱՆ կամ ԽՈՐԱՆՔ ԵՐԿՆԻՑ՝ է Խորանաձեւ կամկամար նորա, եւ պարունակք նորին. ՟(ա. եզր. ՟դ. 34։ Յոբ. ՟լզ. 29։) Որպէս եւ գօտիք եօթանց մոլորակաց, որ եւ կոչին ԵՕԹՆ ԱՍՏԵՂԵԱՆ ԽՈՐԱՆՔ. Վրդն. յանթառամն. Շար. եւ այլն։ Որպէս եւ Արքայութիւնն կոչի Խորան լուսոյ, կամ երկնային խորանք. (Ժմ.։ Շար.։ Լմբ. եւ այլն։)


Խորհրդազգած, ի, աց, ից

cf. Խորհրդագէտ.

· Calfa

NBHL (1)

Եքայիաս միջամուխ եւ խորհրդազգած է տնօրէնութեանն խորհրդոյ քան զամենայն մարգարէս. (Վրդն. յանթառամն.։)


Խորհրդական, ի, աց

adj. s.

mystical;
mysterious;
sacramental;
emblematical, symbolical;
rational, thinking, prudent;
adviser, counsellor;
— իմաստ, rhapsody, religious rapture.

· Calfa

NBHL (1)

Թիւ խորհրդական։ Խորհրդական աղիւն համեմեալ։ Խորհրդական բանք աղօթից, կամ օր ննջման մօր տեառն. (Նար. ՟Ի՟Զ. ՟Կ՟Գ։ Շ. ընդհ.։ Վրդն. յանթառամն.։)


Խորշոմիմ, եցայ

vn.

to grow wrinkled, to shrink, to shrivel up;
— հանդերձից, to fold, to plait, to crease.

· Calfa

NBHL (1)

Զմտաւ ած խորշոմեալ (կամ խորշեալ) զայտսն, եւ զամենայն ծաղիկն զայն թառամեալ. (Ոսկ. մրգր. ՟Բ։)


Խուռներամ

adj.

in many flocks;
in vast numbers;
— փունջ, nosegay of various flowers.

· Calfa

NBHL (1)

Անթառամ ծաղիկ, շուշան վայրենի, փունջ խուռներամ՝ գարնանոյ. (Տաղ.։)


Թոշոմիմ, եցայ

vn.

cf. Թառամիմ.

· Calfa


Կարգաւորաբար

adv.

orderly, regularly, suitably, methodically.

· Calfa

NBHL (1)

Հոգիդ քաջողջութեամբ առ ի յիւրն մեծութիւն բարձրացեալ, կարգաւորաբար մարմնոյս ունակութիւնք թառամին. (Բրս. հայեաց. յն. այնուհետեւ մնայ, կամ հետեւաբար։)


Կարգաւորապէս

adv.

cf. Կարգաւորաբար.

· Calfa

NBHL (1)

Հոգիդ քաջողջութեամբ առ ի յիւրն մեծութիւն բարձրացեալ, կարգաւորաբար մարմնոյս ունակութիւնք թառամին. (Բրս. հայեաց. յն. այնուհետեւ մնայ, կամ հետեւաբար։)


Կարօտ, ից

adj. s.

in want of;
needy, necessitous, poor, indigent;
desirous, anxious, eager;
want, need, necessity, poverty, indigence;
desire, wish, longing;
— լինել, to want, to need, to be or stand in want of;
— նմալ, գտանիլ, to be in a state of privation, to be unprovided with, to be without;
— ամենայնիւ, in want of all things, poverty-stricken, destitute;
ոչ իւիք կարօտեմ, I want for nothing.

· Calfa

NBHL (2)

Կարօտից թառամեցուցանել ընդ ծաղկի մարմնոյն՝ եւ զախտս բնաւորականս. (Սարկ. հանգ.։)

ծարաւեալք կարօտիւ (առ աստուած). (Վրդն. յանթառամն.։)


Համասպրամ

adj.

fragrant, odoriferous, sweet-smelling or scented.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զմարգս համասպրամ ծաղկէք լի. (Վրդն. յանթառամն.։)


Կենեղուտ

adj.

alive, living;
vital;
vivacious.

· Calfa

NBHL (1)

Կեղենուպտուղ. (Վրդն. յանթառամն.։)


Պատերազմ, ի, ունք, աց

s. fig.

war, battle, combat, fight;
temptation;
առտնին or քաղաքական —, intestine or civil war;
պաշտօնարան —ի, War-Office;
պաշտօնեայ or ոստիկան —ի, Minister of War;
պատրաստութիւնք —ի, warlike preparations;
արիւնռուշտ —, bloody battle;
մահացու —, war to the death, deadly fight;
դաշտ —ի, battle-field;
ըստ օրինաց —ի, according to the laws of warfare;
— հրատարակել, to declare war against;
— ահագին ի վերայ ուրուք յարուցանել, to threaten with war;
պատրաստիլ ի, —, to prepare for war;
երթալ ի —, to go to the wars;
առաջին նուագ մտանել ի —, to be in one's first battle;
ձեռն արկանել ի —, to undertake a war;
ի —գրգռել, դրդել, to excite to war;
to engage in war;
— յարդարել ընդդէմ, to combat, to attack;
տալ —, — մղել, to be at war, to make war, to war against, to give battle to, to fight a battle with;
եղեւ — խիստ յոյժ, a bloody battle was fought;
գրգռել, բորբոքել զ—, to excite, to kindle war;
սաստկացաւ —ն, the combat was fierce;
կորուսանել զ—ն, to lose the day, or a battle;
ի ժամանակս —ի, in time of war;
արծաթով պնդի —ն, gold is the sinew of war;
cf. Ընտանի;
cf. Իր;
cf. Խանձեմ;
cf. Մարտ.

· Calfa

NBHL (1)

Ճակատեցան ընդ նոսա ի պատերազմ։ Ձայն պատերազմի է բանակին։ Երկոտասան հազար վառեալ ի պատերազմ։ Անթառամ նահատակութեանցն պատերազմի յաղթեալ։ Ի զօրաւոր պատերազմի արար զնա յաղթօղ։ Զբարւոք պատերազմն պատերազմեցայ։ Ուստի՞ պատերազմունք, եւ ուստի՞ կռիւք ի ձեզ.եւ այլն։


Պատկառոտ, աց

adj.

bashful, coy, ashamed, sheepish, timid, shy.

· Calfa

NBHL (1)

Պատկառոտն (շուշան) լուռ եղեալ՝ մնայր հաւատարիմ վկային, որոյ առաջի ոչ մեղաւ։ Ծածկէ զգլուխն եւ զդէմսն պատկառոտս եւ պարկեշտ ցուցանելով։ Միայն Յոհան, ասէ պատմութիւնն, պատկառոտն (կամ պատկառոտին) պատեալ (զկոյսն). (Վրդն. դան. եւ Վրդն. երգ. եւ Վրդն. յանթառամն.։)


Կառոյց

cf. Կառուցումն.

· Calfa

NBHL (1)

Գահոյս եւ բազմոցս եւ կառոյցս ողկուզին. ((Նոյն. =) Վրդն. յանթառամն.։)


Պսակեմ, եցի

va. fig.

to crown, to wreath;
to reward, to recompense;
to give the nuptial blessing, to marry;
to crown, to achieve, to accomplish.

· Calfa

NBHL (1)

Անթառամ փառօք պսակէ զսուրբս իւր։ Պսակեցան ի քրիստոսէ ընդ վերին զուարթունս. (եւ այլն. Շար.։)


Վաղաթարշամ

adj.

soon withering or fading away.

· Calfa

NBHL (1)

Խորշակաչոր եւ վաղաթառամ եւ անօսրահող ծղօտուն. (Վրդն. սղ.։)


Տախտ, ից

s.

throne, seat, bench.

· Calfa

NBHL (1)

Բազուկս փայտից յօրինեալս ի ձեւ տախտից. (Վրդն. յանթառամն.։)


Վայելեմ, եցի

va. vn.

to enjoy, to taste of, to possess, to have the enjoyment of;
to relish, to taste with pleasure;
to become, to fit, to sit well on;
to be proper, suitable, meet, to beseem;
— յարգասիս քրտանց, to enjoy the fruit of one's labours;
հանդերձս այս վայելէ քեզ, this coat fits you well.

· Calfa

NBHL (1)

Ի հայրենական խնամսն վայելիցեմք։ Զի զամենայն երանութիւնսն յուսով վայելեսցուք։ Վայելեցէ՛ք զանճառ բարիսն։ Վայելեա՛ ապա գոնէ զայժմու ժամանկս։ Զայս վարեսցուք, եւ որ գալոցն է աշխարհ, զայն վայելեսցուք. (Յճխ. ՟Ժ. ՟Ժ՟Ա. ՟Ի։ Ճ. ՟Գ.։ Վրդն. յանթառամն.։)


Վարդ, ից

s.

rose;
եղանակ —ից, rose-season;
մշտափթիթ —, monthly —, semper florens;
— հարիւրթերթի, centifolia;
մամռաւոր —, moss rose;
դամասկեան —, damask rose;
վայրի —, wild rose, eglantine;
դեղին —, single yellow rose;
կոկոն, բոլորք —ից, rose-bud;
գոյն —ի, rose-colour;
փայտ —ի, rosewood;
կարմրագեղ, ծիրաներփեան, գեղեցիկ, քաղցրաբոյր, գեղափթիթ, փշալից, թարշամ —, scarlet, purple, beautiful, perfumed or odorous, full-blown, thorny, faded rose;
—ք մանկութեան, այտից, շրթանց նորա, the roses of youth, of his cheeks, of his lips;
պսակ ի —ից, crown or wreath of roses;
քաղել —, to gather roses;
չիք — անփուշ, no — without a thorn;
cf. Իսկութիւն.

· Calfa

NBHL (1)

Բոլորիւք վարդից պսակեցուք, մինչչեւ թառամեալ իցեն. (Իմ. ՟Բ. 8։)


Վարդատիպ

adj.

rose-like.

· Calfa

NBHL (1)

Վարդատիպ ծաղկունք։ Սուրբ կոյս մարիամ վարդատիպ փայլմամբ ծաղիկ անթառամ. (Գանձ.։)


Վարկ, ից, աց

s.

opinion, advice;
esteem, consideration, reputation, high value;
account, sum;
judgment, sentence;
tribute, tax;
տեարք —ի, arbiters of strife, judges;
զարդարակ հատուցէք —, pronounce a sentence worthy of.

· Calfa

NBHL (1)

Զանփոխադրելի աստուածավճիռ հրամանս, եւ զանլուծելի վարկս փոխեաց. (Վրդն. յանթառամն.։)


Վարձատրութիւն, ութեան

s.

remuneration, recompense, retribution, requital, reward.

· Calfa

NBHL (1)

Տացէ խնդրողաց բանիս հանգիստ եւ վարձատրութիւն. (Վրդն. յանթառամն.։)


Դարձեալ

adj. adv.

turned, returned;
converted. again, anew;
moreover, besides, otherwise, even, likewise;
bis;
also.

· Calfa

NBHL (1)

Եւ բոցք՝ դարձեալ՝ զդիւրածախ անասնոցն զմարմինսն ոչ թառամեցուցանէին. (Իմ. ՟Ժ՟Թ. 20։)


Խաւարչուտ, չտի

cf. Խաւարուտ.

· Calfa

NBHL (1)

Եւ մեք մտօք տկար, եւ մտօք խաւարչուտ գոլով. (Վրդն. յանթառամն.։)


Խնայեմ, եցի

vn.

to spare, to be sparing of;
to pardon, to respect, to exempt, to privilege;
to save, to spare, to husband, to be thrifty, to administer or manage well, to be sparing of expence, to economize;
— ի կերակրոյն, to stint one's self;
— ի ժամանակն, to economize time;
— ի շրթունս, to bridle one's tongue;
— ի բարկութիւն, to abstain from wrath.

· Calfa

NBHL (1)

Եւ զմայր ոչ խնայեաց ի նմանէ, այլ արար զնա մահակից. (Վրդն. յանթառամն.։)