Your research : 140 Results for նոյ

Entries' title containing նոյ : 73 Results

Definitions containing the research նոյ : 1902 Results

Շամղիտակ

s. bot.

s. bot. symphytum, pulmonaria, comfrey, consound.

• ՀԲուս. § 2268 յիշում է շամղիտակ. շամպղիտակ ձևերով, ըստ Շէհրիմանեա-նի դնում է «լտ. sуmphytum» և թւում է կցել արաբ. [arabic word] samγūtan հո-մանիշին։ Բժշկարանները այս արաբ. բառը կարդացել են սամղուտան, սամ-ղըտան։ Տարակոյս չկայ թէ մեր բառի արաբերէնի հետ նմանութիւնը բոլորո-վին պատահական է և ղ=γ ձայների պատճառով մերժելի։ Երևակայական է նոյնպէս շամղիտակ-ին տրուած «sуm-phytum» նշանակութիւնը, որ ենթադրել է Շահրիմանեան՝ արաբ բառի ձայնա-կան դոյզն նմանութեան պատճառաւ։ Վերի ձևով մեկնեց Stackelberg WZKM 15 (1901), էջ 382. որից անտեղեակ նոյնը անկախաբար Աճառ. Արրտ. 1910, 179։


Շամփուր, փրոյ

s.

spit;
ի — հարկանել, cf. Շամփրեմ.

• = Ասոր. [syriac word] ︎ šappūδa «անթրոց, հա-ցագործի երկաթեայ ձողը՝ կրակ խառնելու համար», որի հետ նոյն է արաբ. [arabic word] saf-fūd «միս խորովելու շամփուր», որից և [arabic word] tasfīd «միսր խորովելու համար շամ-փուրի վրայ անցունելով շարել» (Կամուս. րք. թրգմ. Ա. 624)։-Հիւբշ. 313։

• ՓՈԽ.-Վրաց. მამფηრი շամփուրի կամ ატცურიշամֆուրի «շամփուր», լազ. մինգ. šampuri «շամփուր, նիզակ», սվան. šamfvir «շամփուր»։ Erckert, Die spr. d. Kauk. Stam. 77 կովկասեաններից փոխառեալ է դնում նաև ռուս. šompuli «հրացանի մէջ վառօդ և շորի կտորտանք լցնելու ձող». (այս իմաստը գտնում ենք և Ղարաբաղի բարբա-ռում)։-Վիստոն եղբայրները (թրգմ. Խոր. էշ 72) հյ. շամփուր ձևի հետ նոյն են ղնում յն., οαμώήρα «թագաւորական գայիսոն՝ արեգակի պատկերով» (Յովսեպոս 20, 2)։


Շանթ, ից

cf. Շանդ.

• ՆՀԲ լծ. լտ. scintilla «կայծ» (նոյնո նաև Canini, Et. etym. 222)։ Տէրվ. Altarm. 29 և Նախալ. 111 սանս. cand. caniçčand «փայլիլ», čandana «լուսին», ւն ϰά́νδαρος«ածուխ», ἐανϑός «շէկ, խառ-տեաշ», լտ. in-cendo, candere, candela ևն բառերի հետ՝ հնխ. skad, skand «վա-ռիլ» արմատից։ Նոյն համեմատութիւնը անկախաբար տալիս է Bugge KZ 32, 57 և IF 1, 441։ Հիւբշ. 479 սրանց հետ յիշում է նաև լտ. scintilla «կայծ». ռաւռ բոլորն էլ անապահով է համարում։ Հիւնք. շնթել բայից։ Jensen, Hitt. u. Arm. 118, 153, ՀԱ 1904, 184 հաթեան

• Sanda (յն. տառադարձութեամբ ἕανδα) «Օդի, մանաւանդ Կայծակի աստուած»։ (Նոյնը կրկնում է Roth ՀԱ 1927. 744 գրելով šantaš)։ Վերջին անգամ Walde 121 (որից նաև Boisacq 405, Pokorny 1, 352) յիշում են Bugge-ի մեկնութիւնը և անապահով են գտնում, որովհետև ո՛չ միայն նախաձայնը, այլ և վերջաձայն ատամնականը համապատասխան չեն բառիս հնխ. sqend-ձևի հետ։ (Ըստ իս այս արմատի հյ. համապատասխանն է խանդ՝ որ տե՛ս)։ Petersson LUA 1915, 3 և 1916, 47 (տե՛ս Pokorny 1, 368) հնխ. k'eu-«լուսաւորել» արմատից հմմտ. սանս. çona-«կարմիր», զնդ. sūrəm «առաւօտը կանուխ» ևն, ինչպէս և հյ. շուք, լող, նշոյլ։ Պատահական նը-մանութիւն ունին լիթ. šuntu, šuta šusti, լեթթ. sutu, հբգ. siodan, անգսք. séoϑan, մբգ. söt, որոնց հիմնական նը-շանակութիւնն է «եփել, շոգիով խաշել» (բալթեան նախաձևը *šuntō. Trautmann 310)։ Պատահական է նաև չին. ❇s šan3 «կայծակ, շանթ»։


Շապրումն, ման

s.

over filling, cramming oneself.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. լին. 102. «Մեծն արդարև ջրհեղեղ սա է, և մտաց հոսանաց բացելոց անզգա-մութեամբք, շապրմամբք, անյագ ցանկու-թեամբք (ընչից), անիրաւութեամբք ...և մարմնոյն աղբերց բացելոց հեշտ ցանկու-թեամբք»։


Շառաւիղ, աց

s. fig. geom.

shoot, sprout, twig, sucker, sprig;
offspring, scion, sons, descendants, posterity;
beam of light, gleam, ray;
branch, part, member of body;
cf. Ճառագայթ;
— արմատոյ, root-tips;
— անուոյ, spoke of wheel;
— օրհնութեան, blessed offspring;
— դառնութեան, accursed progeny.

• , ի-ա հլ. (որ և շառաւեղ) «ըն-ձիւղ, բողբոջ, ծիլ. 2. զաւակ, սերունդ» ՍԳր. «մարմնի մասեր» Վանակ. յոբ. Նիւս կազմ. «շող, ճառագայթ, կայծ» Եփր. ծն. քս. 26. Նար. Պիտառ. Ոսկ. յհ. ա. 17. որից շառա-ւիղարմատ Կիւրղ. խչ. շառաւիղել Նար. շա-ռաւիղուղէլ Ճառընտ. բազմաշառաւիղ Վրդն. յանթ. շառաւեղինաշնորհ Նար. տաղ. այս բո-ւորի մէջ էլ սղման օրէնքը չէ գործառռուած. նոյնպէս և հոլովուած ժամանակ, ինչպէս շառաւիղաց, շառաւիղօք Վեցօր. 97 ևն։


Շատ, ից

adj. adv. v. imp.

much, several, considerable, abundant, plentiful, copious, in great quantity;
"much, too much, very, most;
enough, sufficiently, as much as necessary;
— անգամ, often, frequently, cf. Բազում անգամ;
— իսկ, sufficiently;
— կամ սակաւ, more or less;
ընդ — եւ ընդ սակաւ, in all about;
փոքր ի —է, somewhat, partly, a little;
more or less;
ոչ ընդ — եւ ընդ փոքր, in no wise, in no way;
" v. imp. "— է, enough, it is enough, sufficient, no more, cf. Բաւական է;
— է այդ, that is enough;
— է զի, it suffices that;
provided that;
— ասել, to be content;
— համարիլ, to content oneself with;
—ք յայնցանէ, most of them, the greatest part of them;
դեռ աւուր — կայ, much time still remains;
ո՞չ իցէ քեզ — զի..., does it seem to you a little thing that."

• Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. šad «ջուր յորդ և բազում» ձևի հետ։ ՆՀԲ լծ. լտ. sat, satis «բաւական», հյ, լիթ, կաթն, թրք. sud «կաթ», եբր. շատ, սատ «ստին», որպէս լտ. uber է «ստին» և «առատ», շատիլ՝ լծ. լտ. satior «յա-գիլ»։ Müiller SWAW 78, 425, 430 և 84 (1877), 229 նոյն է դնում զնդ. šāiti, հին պրս. šiyāti. վերջինս ըստ Müller-ի պէտք չէ թարգմանել «ուրախ», այլ հա. մաձայն հայերէնի «առատ»։ Վերի ձե-ւով մեկնեց Lag. Arm. Stud. § 1681։ Մորթման ZDMG 26, 541, 578 և 31. 413 բևեռ. šida, šadai «բազում, շատ»։ Հիւնք. շատ «բազում»=պրս. šad «ու-րախ», sad «հարիւր, բազում», յն. έϰατόν «հարիւր, բազում», οάττω «լնուլ, լը-ցուցանել», իսկ շատ «բաւական»=լտ. sat, satis.-Patrubány ՀԱ 1907, 305 հնխ. k'uo «ուռչիլ» արմատից, որի վրա տես աճել։ Էսգեթ, Արրտ. 1915, 785 արաբ. [arabic word] šadd «սաստկութիւն»։

• = Պհլāt «ուրախ», որ պրս.❇ sad «ուրախ», հպրս. ( [other alphabet] siyāti-=զնդ. šāiti-(<հնխ. k2yē-ti) «հանգստութիւն, ուրախութիւն, երջան-կութիւն» բառն է։ (Սրանց հնդևրոպական ցե-ղակիցներն են լտ. quiēs «հանգստութիւն», tran-quillus «հանգիստ», ռուս. по-чить «հանռչեւ», գերմ. weilen «դադար առնել, մնալ մի տեղ», անգլ. while «ժամավաճառ լինել, ժամանակ, միջոց, մինչդեռ, երբ» ևն ևն. տե՛ս Berneker 166, Kluge 523, Walde 634 ևն)։ Այս բառը իրանեանների մէջ էլ ծա-ռայում էր տեղանուններ կազմելու. ինչ. saδ-sāpur, saδ-hurmuz քաղաքները։ Նոյն գործածութիւնն ունի նաև հոմանիշ rām «ու-րախ» բառը. ինչ. Rām-hormizd. Rām-arda-sīr հմմտ. նաև գերմ. Friedrichsruhe, Lud-wigslust ևն ձևերը, նոյն կազմութեամբ։-Հիւբշ. 211։


Շատրուան, աց

s.

tent, pavilion, marquee.

• ԳՒՌ.-Սլմ. Վն. շատըռվան, Երև. Տփ. չա-դըրվան, Ննխ. շադըռվան, Մկ. շmտըրվան, Հմշ. շադըրվօն, Հճ. շադmրվօն, Կր. Ռ. Տիգ. չադըրվան (շփոթելով թրք. cadər «վրան» բառի հետ). այս բոլորը նշանակում են «ջըը-ցայտ շատրուան». իսկ էնկ. šadərvan «վար-դավառի տօնը» (նոյն օրը իրար վրայ ջուր ցանելու սովորութիւնից առնելով. Բիւր. 1898, 865), Մշ. շադըրվան «բաղնիսի մէջտեղի քարը՝ ուր լողացողները հանգստանում են. տճկ. կէօպէք թաշի» (նոյն տեղում նաև մի շատրուան լինելու պատճառով այս նշանա-կութիւնն է ստացած)։


Շատրուան

s.

water-spout, fountain, jet.

• ԳՒՌ.-Սլմ. Վն. շատըռվան, Երև. Տփ. չա-դըրվան, Ննխ. շադըռվան, Մկ. շmտըրվան, Հմշ. շադըրվօն, Հճ. շադmրվօն, Կր. Ռ. Տիգ. չադըրվան (շփոթելով թրք. cadər «վրան» բառի հետ). այս բոլորը նշանակում են «ջըը-ցայտ շատրուան». իսկ էնկ. šadərvan «վար-դավառի տօնը» (նոյն օրը իրար վրայ ջուր ցանելու սովորութիւնից առնելով. Բիւր. 1898, 865), Մշ. շադըրվան «բաղնիսի մէջտեղի քարը՝ ուր լողացողները հանգստանում են. տճկ. կէօպէք թաշի» (նոյն տեղում նաև մի շատրուան լինելու պատճառով այս նշանա-կութիւնն է ստացած)։


Շար, ից

s.

string, file, line, range, row, rank, order, long string, concatenation, chain, series, suite, train;
multitude, great number;
composition;
—ք մարգարտաց, string of pearls;
ոսկի —, gold chain;
—ք լերանց, mountain-chain;
— ճանճից, swarm or lot of flies;
— մրջմանց, swarm of ants;
anthill;
— շանց, pack, number of dogs;
— ազգաբանութեան, genealogy;
ի —ի հարկանել, to register, to record, to set or write down;
ի —ի արկանել, to string, to range, to rank;
ի — արկեալ թուել, to enumerate, to number, to count;
ի միում —ի հարեալ ընդ մի համարել, to be enumerated in the same series;
յանտեղեաց —ին է այս, it is very far from the purpose.

• «քօղ, շղարշ, տիւլ» Գնձ. Մաշտ. Տօ-նակ. Նար. առաք. որից շարեղէն շապիկ «բարակ տիւլէ շապիկ» Քուչ. 55 (Լուկ իւր շարեղէն շապիկն ի չորեք դիմաց կու խըզ-տէր), որ և շարեշապիկ՝ նոյն նշ. Պտմ. աղշ. էջ 171 (Յայնժամ աղջիկն եհան զհանդերձսն. ընդ նմին և զշարեշապիկն, զոր եդ ի ներքոյ սնարից գլխոյն), շարշապկանց «շարէ շապիկ հագած» Քուչ. 61 (տպ. շարշապկանք, որ յարմար չէ յանգին)։

• Ուռեո մեկնեց նախ ԳԴ։ ՆՀԲ սովր րական շարք «կարգ» բառի հետ է դրած։ Lag. Arm. Stud. § 1683 պրս. šār։-Հիւնք. պրս. sāra։ Մառ, Иппoл. 67 դը-նում է ասոր. ❇ šeryā կամ ի ❇ Հիւբշման պարսկերէնից է դրած։ (Որով-հետև բոլորովին նոյն է պարսկերէնի հետ. իսկ ասորերէնից լինելու դէպքում պիտի ունենայինք հյ. լերեայ. թո՛ղ իմաստի տարբերութիւնը)։

• = Բաբել. [arabic word] šar, ասուր. 1Iž [other alphabet] ša-ar բառն է, հնապէս գրուած է [syriac word] կամ [other alphabet] ձևով և նշանակում է 3600 թիւը (De-litzsch, Assyrisch. Handwört. էջ 687 և Strassmaier, Alphabetisches Verzeichniss der Assyrischen und Akkadischen Wörter. էջ 996)։ Յայտնի չէ սակայն թէ ինչ ճանա-պարհով այս բառը հասած է մեզ. որովհետև միւս լեզուները ունին ս նախաձայնով. այս-պէս՝ ասոր. sar, յն. σάρος, լտ. sarus՝ նոյն նշ.։


Շարաբ, ոյ, ի

cf. Շարապ.

• = Արաբ. ❇ ︎ šarāb «գինի, ըմպելիք. խմիչք» (ծագում է❇šrb «խմել» արմա-տից). նոյն բառից են փոխառեալ նաև իտալ. sriroppo, sciloppo, ֆրանս. sirop, գերմ. Sу-rup, լտ. syrupus, ռուս. cиропъ, թրք. šurub ևն։-Հիւբշ. 273։

• Բառ. երեմ. էջ 244 մեկնում է «շա-րապ. ռետին է»։ Ծագումը ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. նոյնը նաև Lag. Arm. Stud. 8 1685.


Շարական, ի, աց

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

• -Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։

• ռից (նոյնը տե՛ս թրգմ. Մշակ 1900. 226)։ -Վերի գեղեցիկ մեկնութիւնը տուաւ Մ. Աբեղեան, Արրտ. 1912, 823-836։


Շարաւանդ, ի

cf. Շարաւանդն.

• =Նոյն է կամիս. šarāwanzi «կապ» բառի հետ. և որովհետև կամիս. z յաճախ յառա-ջանում է t-ից (հմմտ. բցռ. -az մասնիկը, որ գալիս է -at ձևից.-եզ. գ. դէմք epzi «առ-նում է», յգ. գ. դէմք appanzi «առնում են». mallanzi «աղում են», որոնք գալիս են -ti, -nti ձևերից), ուստի բառիս հին ձևն է ša-rawanti։ Երկուսը միասին ենթադրում են իրանեան աղբիւր (հմմտ. դանդանաւանդ, պարաւանդ ևն)։-Աճ.

• ՆՀԲ լծ. յն. սիրայ։ Աճառ. Արարատ 1910. 179 պրս. šar «պաստառ. շղարշ» +band «կապ» բառերից։ Վերի ձևով մեկնեց նոյն, Նորք 1925, N 5, էջ 393։


Շարիատ, ի, իւ

s.

usury, illegal interest.

• , ի հլ. «տոկոս, վաշխ» Ղևտ. իե, 37. Օր. իգ. 20.-նոյն է նաև յետին արձա-նագրութեանց մէջ գործածուած շարյատ կամ շարիատ «տուրք» բառը. այսպէս՝ 971 թ. (Վիմ. տար. 8), 1001 թ. (էջ 26). 1008 թ. (էջ 13), 1015 թ. (էջ 14). յետնաբար դար-ձաւ շարէտ, ինչպէս ունի երկու անգամ Արձ. 1285 թ. (Վիմ. տար. էջ 127)։ Նոյն է վերջա-պէս շարատ «հողային հա՞րկ», որ անստոյգ ձևով գործածուած է երկու անգամ Յովհան-նավանքի անթուական մի արձանագրութեան մէջ, որ Զքր. սարկ. Գ. 23 ա՛յսպէս է օրի-նաևում. «Հասարակաց տունս խլած էր, էդոց հողի շարատ էր դրած, մեք էլ հասարակ ի Ա Կարապետս ապսպարեցաք, վանաց էգոց հո-ղի շարինատ վեր կալաք վասն արևշատու-թեան պարոնաց մերոց»։ Այս բառի հետ նոյն եմ համարում Շիր. շառատ «ջաղացքում ա. ղունաւորի վարձը բնատուրքով» (հաղորդեց ն. Նիկողոսեան, որ կազմել է Լենինականի գաւառական բառերի հաւաքածուն, անտիպ), Ուրիշ ամէն տեղ այս վարձը կոչւում է շա-հադ, որի ծագումը ըստ իս հետևեալ ձևով է Նախ շառատ բառը հայերէնից անցել է թուր-քերէնի. այստեղ ժողովրդական ստուգաբա-նությամբ դարձել է šahad, իբր թէ արաբ šahad «վկայ», որից յետոյ յետ դառնալով անցել է հայերէնի։


Շաւաշարիւն

cf. Նուիճ.

• = Պրս. ❇ [arabic word] xun-i-siyāvaš բա-ռից կազմուած թարգմանաբար. ասւում է նաև պրս. xun-i-siyāvašān, xun-i-siyāvus կամ xūn-i-siyvusān. նշանակում է «մի տե-սակ կարմիր խէժ, որ վազում է արմաւենի-ների ցեղին պատկանող մի տեսակ եղեգա-նման ծառից և հին բժշկութեան մէջ օգտա-կար դեղ էր. լտ. sanguis draconis, ֆր. sang-de-dragon»։ Իր թունդ կարմրութեան պատճառով զանազան յեզուների մէջ այս խէժը նմանեցրել են արիւնի և ըստ այսմ ծա-գած են լտ. և ֆրանս. անունները («վիշապի արիւն»), ինչպէս և արաբ. dam-ul-axavaini, թրք. qardaš-qanə «եղբայրների արիւն» (տե՛ս և հյ. աղբրանց արիւն՝ եղբայր բառի տակ)։ Պրս. բառն էլ նշանակում է «Սիավու-շի կամ Շաւարշի արիւն» և այս բացատրու-թիւնը գոյացած է մի հին աւանդութիւնից, որի համեմատ ասում են թէ նոյն ծառը ա-ռաջին անգամ բուսել է այնտեղ, ուր Թուրա-նի Աֆրասիաբ թագաւորը Իրանի Քէյքաւուս թագաւորի մատաղատի որդի Siyāvuš-ին ըս-պանեց տարապարտ տեղը. հմմտ. նահնա-մէ. Բ. 664, տող 8, 9։ Պրս. բառը թարգ-մանուած է հյ. շաւաշարիւն.-ՀԲուս. § 2293 ունի և շաւաշ բառը՝ «արանց ծաղիկ, թաղթ» նշանակութեամբ. բայց սա ըստ Նորայր ՀԱ 1923, 161 պարզ ձեռագրական սխալ է՝ փխ. լօշ և հետևաբար բնաւ կապ չունի վերի բառի հետ։-Հիւբշ. 213։


Շաւառն

s. bot.

s. bot. cannacorns;
calamus odoratus, sweet-scented flag.

• «ցորենի ծղօտը». այս նորագիւտ, բայց նախնական իմաստը գտնում եմ Եղիշ. հրց. 65 (Ի նոյն հատ որ սերմանի՝ կան զօ. րութեամբ տակքն և բոյսքն, շաւառն և քիստ և այլն). որից յետոյ՝ «մի տեսակ եղէգ» Գա-ղիան. (իսկ Ստեփ. լեհ. մեկնում է «խոտ լեռնական, յորմէ իւղ հանի»). փխբ. «եռա-ժըշտական փող» ՀԲուս. § 646 կամ «աղևոր մի նուագարան» ՀՀԲ (այս է որ Առաք. լծ, սահմ. 615 գրուած է լաւառն). «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 512). «տաղաւար, եղէգներով շինուած բնակարան» Վանակ. (ըստ ՀԲուս. անդ)։ Բառս նշանա-կում էր նաև «սլաք, նետ, տէգ» և այս նշա-նակութեամբ տարբեր գրչութիւններ են ներ-կայացնում՝ ջուառն Արծր. բ. 3 (հրտր. Պատկ. էջ 87) և շառաւն «նետ» Սեբ. 38 (ձեռ. շաւառունս). որից շաւառեղէգն «եղէգ-նախունկ, խնկեղէգն, calamus aromaticus» Գլլգիյն.։


Շաւիղ, ւղաց

s. fig. ast.

path, road, way, passage;
trace, vestige, footprint;
conduct, deportment;
— մոլորակի, orbit of a planet;
— երկաթակուռ, cf. Երկաթուղի.

• ՆՀԲ լծ. արաբ. զէպիլ, լտ. semita։ Lag. Ges. Abhd. 66 հայ բառը դնում է հնխ. č̌yu արմատից և սեմական ձևերը հայից փոխառեալ է համարում։ Նոյն, Arm. Stud. § 1689 հայերէնի մէջ -իղ մասնիկ չգտնելով և սեմական բառերը շատ գործածական լինելով՝ հայերէնը դնում է փոխառեալ ասորուց։ Հիւնք. բաւիղ բառից։


Շաքար, ի, աւ

s.

sugar;
մաքուր, սպիտակ, refined or lump -;
խակ —, moist, brown or raw -;
— վանի —, candy;
գործատուն —ի, sugar-mill;
զտարան —ի, rugar-refinery;
համեմել —աւ, to —, to sweeten, to strew or sprinkle with -.

• = Պրս. [arabic word] šakar հոմանիշից. այս էլ մի հնդկական բառ է. հմմտ. սանս. [other alphabet] çarkarā, պալի sakkharā. թւում է թէ հնդիկ բառն էլ հնագոյն ժամանակ փոխառեալ է հնդկաչինական լեզուներից (հմմտ. J. Przy. luski MSL 22, 208. նկատելի է սակայն որ սանս. բառի առաջին իմաստն է «խիճ, խո-շոր աւազ», երկրորդ՝ «շաքարաւազ»). յետոյ, նիւթի հետ միասին բառը բենգալից անցաւ միւս ասիական լեզուներին. ինչ. պրս. ša-kar, šakkar, վրաց. მაკარი շաքարի, մինգր. მანკარიշանքարի, սվան. թուշ. šak'ar, ափ-խազ. aššak'ar, քրդ. šekir, sukir, šeker. թրք. šeker, արաբ. [arabic word] sukkar, ասոր. [syriac word] šekar. նոյնը խաչակիրների ժամանաև ա-րաբների միջոցով անցաւ Եւրոպա և ձևա-ցան՝ յն. σάϰχαρ, σάϰχαρον, σάχαρον (Boisacq 849). լտ. saccharum, մլատ. zucharum zu. cara, սպան. azucar, իտալ. zucchero. ֆրանս. sucre, գերմ. Zucker (իտալերէնից Kluge 547), անգլ. sugar (հնչւում է šugr, ուր § ձայնը նորից վերականգնուած է), ռուս. caxapъ, բուլգ. zahar, սերբ. cahara (Ber-neker 131) ևն։-Հիւբշ. 213։


Շեպ

adj. s.

steep, abrupt;
declivity, slope;
անկանել ի —, to fall in one's back, to fall supine.

• ԳՒՌ.-Ալշ. շեփ «գութանով հողը վարած ժամանակ շուռ տրուած հողը՝ երկար թըմ-բի ձևով դարսուած» (նոյնը և Բլ. Նբ. Վն.)։


Շերտ, ից

s.

splinter of wood, chip, lath, strip, slip, part, morsel;
— պտղոց, slice, bit, piece;
— տակառաց, barrel-stave;
— կերպասու, strip of fine linen;
— ընդ — ստեղանցն, through the balustrade.

• Նպաստ 18 և համեմատում է յն. σγίտ «ճեղքել» և σϰεδαννυμι «ցրւել» բառերի հետ, ենթադրելով թէ հնխ. sqheid-և sqhed-միևնոյն արմատի ձևափոխու-թիւններն են։ Patrubány SA 1, 195 լիթ. kertù «կտրել», յն. ϰρότος լտ. curtus ևն (որոնք սակայն կցւում են հյ. քերել ար.. մատին), Թիրեաքեան, Արիահաւ բռ. 3ՈՈ հյ. ըրտնում և սարտնում բայերին է միացնում։ Pokorny 2, 558 նորից է կր-ցում սանս. skhadatē «ճեղքել», պրս. škastan «կոտրել», յն. σϰεδάννυμι «ցրը-ուել», σxίδνημι «ցրուիլ», ալբան. tšan' tšai «ճեղքել, պատռել, հերկել», անգսք. scaterian «ցրուել», անգլ. shatter «ջար-դել, փշրել», լեթթ. škedens «ջարդած փոքր փայտ», լիթ. kedéti «ճաքիլ, ճաք-ճըքիլ», ռուս. шедрьи «առատաձեռն» ևն բառերին և բոլորը միասին հանում է հնխ. sq (h)ed-«ճեղքել, ցրուել» արմա-տից։-Այս բոլոր ձևերից ամենայար-մարն է Հիւբշմանի մատնանշած լիթ. škèdrá «տաշեղ», որ թէև պիտի տար հյ. 'ըէրտ, բայց այս էլ համաձայն հայերէնի ներքին ձայնական օրէնքներին՝ իսկոյն պիտի դառնար շերտ։ Անպատեհ է մի-այն այն հանգամանքը, որ լիթ. skêdra դրւում է հնխ. sqeid-արմատի տակ, որ տալիս է հյ. ցտել։ Ներկայ ենք թերևս ձայնաբանական մի առանձին օրէնքի, որի պայմանները անծանօթ են մեզ։-Petersson. Ar. u. Arm. Stud. 89 հսաքս. hvat, հբգ. hwaz «սուր, հատու», հհիւս. hváta «ծակել», հիռլ. cuit «մաս», կիմր. peth «իր, մաս», կորն. peth, բրըտ. pez «կտոր» բառերի հետ հնխ. k'ued-«ճեղ-քել» արմատից, որ աճել է -r-աճակա-նով։ Մառ, Яфeт. cбoр. 1, 124 յաբեթ. skor-«կտրել» արմատից։ -Պատահա-կան նմանութիւն ունին ասոր. [other alphabet] ։ šərat «պատառոտել» և արաբ. [arabic word] šart «մարմինը շառտել»։


Շէն, շինից

s. adj.

inhabited place;
village, hamlet;
inhabitation;
edifice;
peopled, inhabited;
in good state, prosperous;
fertile, fruitful;
happy, gay;
ոչ միայն —ս, այլեւ յանշէնս, not only in inhabited but also in desert places;
եւ որ —ն մնասցէ, and that which shall not be destroyed.

• = Պհլ. šēn ձևից, որ թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում նորագիւտ սոգդ. šēn «տեղի հանգստեան» (Gauthiot, Gram. sogd. 96)։ Այս բառը ծագում է իրան. ši «բնակիլ» արմատից. հմմտ. զնդ. siti-«բնա-կարան», -šayana «բնակութիւն, բնակառան» anašita-«անբնակ», šōiϑra-«բնակավայր». սանս. kšaya-, kšiti-«բնակարան», որոնց ցեղակից են յն. ϰτίζω «շինել, հիմնել», εύxτίμενος «բարեշէն», հռոդ. ϰτοίνα «բնա-ևաւռան. գաւառակ», լտ. situs «շինուած, հիմնւած, զետեղուած, դիրք»։ Բոլորի հնխ. արմատը k'bei-«բնակիլ, հաստատուն բնա-կութիւն հիմնել» (Walde 718, Pokorny 1, 504, Boisacq 526)։ Իրանեանից փոխառեալ է նաև ասոր. [syriac word] ︎ šainā «մշակեալ երկիր, ւաջողութիւն, երջանկութիւն, խաղաղութիւն, չէն, բարեբեր»։-Հիւբշ. 213։

• 166 սանս. kš̌i, յն. ϰει-(εύϰτἰμενος ձևի մէջ)։ Spiegel, Huzw. Gram. 190 զնդ. ši «բնակիլ» արմատից։ Pictet 2, 244 սանս. kši։ Müller SWAW 42, 254 զնռ. ši, յն. ϰτίζω։ Justi, Zendsp. 95 xši «բնա-կիլ» արմատի տակ։ Lag. Btrg. bktr. Lex. 63 զնդ. šayana, ինչպէս նաև բար. դութեանց վերջում, ինչ. Հայկաշէն, ճիշտ զնդ. Suγδōšayana։ Նոյնը նաև Müller SWAW 78, 431, Armeniaca IV 425 և Հիւբշ. KZ 23, 39։-Մորթման ZDMG 26, 565 բևեռ. šinidai կամ šini-dai «շինել տուի»։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 93 շէն «գիւղ»=զնդ. šayana, իսկ շէն «ուրախ»=թրք. šen պատահա-կան է։ Justi, Kurd. Gr. 211 քրդ. niži nim «շինեմ»։ Տէրվ. Նախալ. 127 հնխ skaina ձևից։ Հիւնք. բոլորն էլ շէն «ու-րախ» բառից։ Հիւբշ. Arm. Gram. 213 դրած էր վերի ձևով՝ իբր իրանեան փո-խառութիւն. բայց Strassburger Eestsch. rift, էջ 70-71 ընդունելով որ ասորի բառը ըստ Nöldeke բնիկ սեմական է և պահլաւ բառը գոյութիւն չունի, հրա-ժարուեց նախորդ մեկնութիւնից և հայե-րէնը դրաւ բնիկ՝ իբր ցեղակից վերի բա-ռերի հետ, հնխ. kῥoinā-ձևից. միայն կասկածելի է համարում kի->շ ձայնա-փոխութիւնը, որ այլուր չի պատահում։ -Karst, Յուշարձան 415 մոնղոլ. čik, բուրեաթ. šike, seke, կալմուկ. tsekele, թունգուզ. tseke, seke, թրք. čun, čin կըրկըզ. šijn, šen «ուղիղ» բառերի հետ. Սանտալճեան, ՀԱ 1913, 409 խալդ. §i։ Վերի մեկնութիւնը հաստատեց Sale mann ИАН 1913, էջ 1130, հայերէնի հետ դնելով նորագիւտ սոգդ. sin ձևը։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 88 խալդ. -xinili։


Շիլ, շլաց

adj.

squint-eyed or goggle-eyed;
short-sighted or dim-sighted;
— ակնարկել, to goggle, to squint, to look askew.

• ԳՒՌ.-Ագլ. Գոր. Երև. Զթ. Խրբ. Հմշ. Հն. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Սեբ. Սչ. Սլմ. Վն Տիգ. Տփ. շիլ, Սվեդ. շէլ «աչքը ծուռ». նոյն ևն նաև Ղրբ. շիլ «սխալ» (որից շիլ ընկնել «սխալիլ»), Ջղ. շիլ «խենթ, գիժ» (հմմտ. Վն. ձուո «ևւենթ».-Բառ. երեմ. էջ 246 նոյնպէս դնում է շիլ «խենթ»)։ Նոր բառեր են շիլտի, շիլտիկ, շիլտի-շլոր «շիլ», շլտիկ «շիլ» (յի-շում է Բառ. երեմ. էջ 249), շլուիլ «աչքը շիլ դառնալ», շլիլ «դանակը գուլանալ» (հմմտ. Զթ. ըիլ՝ նաև «գուլ, բութ» նշանակութեամբ), շլթոփիլ «աչքերը շիլի նման շարժելով՝ աս-դին անդին նայիլ», շլանալ «ատամը հարուիլ, ակռան առնել», շլացնել «աչքերը խոլորել». շլել «խէթ նայիլ»։ սակ սև ու վատ ցորեն», շիլ Ղրբ. «եղէգնա-բոյսերի թաւուտ», շլել Սլմ. «ցորենի հետ աճող մի բոյս է, որ աւելի բարձր կլինի և «բարձրահասաև»։


Շիճ, շճի

cf. Շճուկ.

• ՓՈԽ.-Պրս. [arabic word] sajuk «մածուն խար. նեալ ընդ կաթին» (համեմատութիւնը տուաւ նախ ԳԴ. նոյնը պէտք է հասկանալ նաև Թիրեաքեանի յիշածը). քրդ. šuži «շիճուկ» (Ղափանցեան ЗВО 23, 355)։


Շնորհ, ի, աց

cf. Շնորհք.

• ՆՀԲ արմատը շէն, իբր շէն օր, կամ շէն արարօղ, շէն օրհնութիւն, շէնուոր, շինարար, շինօղ զտեսօղս, եբր. խէն «շնորհ»։ Ուղիղ մեկնեց նախ Mülle։ SWAW 38, ... և 42, 256. նոյնը նաև lusti, Zendsp. 96 ա, Lag. Ges. Abhd. 297։ Ալիշան, Շնորհ. և պրգյ. 4 շէն, ջէնք բառից՝ -որհ=ուրհի մասնիկով Հիւնք. ներել բայից։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. շնորք, Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Մրղ. Ննխ. նմ. Պլ. Ռ. Սչ. Տիգ. շնօրք, Սեբ. շնէօրք, Ագլ. շնուրք, Ասլ. շնէօ՞րք, շնէօր*, Տփ. շը-նուրք, շնուք, Ակն. ըինէօրք, Սվեդ. շինիւրք, Վն. շնոխք՝, Մկ. շնօխք՝, Հճ. շmնոյք, Զթ. շէօնիւյք, շէօնիւրք։ Սրանից շնորհատր, որի գւռ. ձևերն են՝ Սչ. շնօրհավօր, Սեբ. շնօրա-վէր, Ախց. Կր. Պլ. ընահավօր, Տփ. շնահա՛-վուր, շնա՛վուր, շինա՛վուր, Ակն. շինահավօր (բայը շինայհվօրէլ), Զթ. իշնmհmվիւյ, իշնm-հmվիւր, Հճ. շնօյհավոյ, Գոր. Ղրբ. շնըհա՛-վուր, շնուա՛վուր, զնըհա՛վրէր, Պլ. Ռ. շնա-ավօր, Ասլ. շնաավէօ՜ր, Ջղ. Սլմ. շնախավոր, շնmխmւր, Ալշ. Մշ. շնավոր, Մրղ. շիւնա-խավըիր, շիւնmխավըիր, Ննխ. ընավօր, Ագլ. շնա՛վուր (բայը շընըվա՛րիլ), Շմ. շնօօր, Բլ. շնօֆոր, Հմշ. Սչ. շնաֆօր, Տիգ. շնօֆուր։-Էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով՝ շնօրք «շնորհք» (օր. Ալլահտան շնօրք իստէ «Աս-տուծուց շնորհք ուզիր»), շէնքսիզ-շնօրքսուզ «տձև. անշնորհք» (Բիւր. 1898, 865), Այն շէնիֆօր «շնորհաւոր» (Բիւր. 1900, 683)։


Շուք, շքոյ, շքի, շքով

s. fig. adv.

shadow, shade;
veil, head-cover;
honour, respect, consideration;
splendour, brilliancy, lustre, glory, magnificence;
pomp, parade;
protection;
— եւ ձեւք, ceremonial, etiquette;
— դնել, to honour, to pay honour, to respect, to consider, to compliment, to pay court to, to court;
զամենայն — եւ զպատիւ ունել, to give all the respect and honour due;
ի շքի եւ ի պատուի ունել, to hold in respect;
զանձն ծանր եւ ի շքի ունել, to be rave or serious;
— առնուլ, to be honoured or glorified;
շքով, with honour, gloriously, magnificently, pompously.

• ՆՀԲ յն. σxιά «շուաք» բառի հետ։ Böttich. ZDMG 1850, 359 սանս. čhā̄yā «շուաք»։ Նոյն, Arica 72, 176 և Lag IIrgesch. 392 սրա հետ նաև աֆղան. soray, պրս. saya, յն. σϰια գոթ. scadus, ռուս. šveni։ Տէրվ. Altarm. 6 և Նա-խալ. 112 սանս. sku «ծածկել», յն. σxύτος «մորթի», լտ. scutum «վահան», ob-scurus «մութ», անգսք. scua «շուաք» և հյ. քիւ ձևերի հետ՝ հնխ. sku «ծած-կել, պատել» արմատից։ Canini, Et étym. 182 սանս. çuč «փայլիլ» արմա-տից։ Bugge KZ 32, 57 հբգ. scūwo. նաւնոսօ. scua «ստուեր» բառերի հետ։ Հիւբշ. 480 սրանց վրայ աւելացնում է նաև հիսլ. skugge «ստուեր», գոթ. skug-gva «հայելի», գոթ. skauns և գերմ. šchón «գեղեցիկ», schauen «նայիլ, դի-տել», որոնք բոլորն էլ դնելով հնխ. sku «նայիլ, տեսնել» արմատից, նոյն մեկ.


Շպետ, աց

s.

shepherd;
cf. Հովիւ.

• -Պհյ. *šupat<հպրս. *fšupati-, զնդ։ *fšupaiti-«հովիւ» բառից, որ կազմուած է հպրս. fšu=զնդ. [other alphabet] fšu-«ոչխար» և հպրս. pati=զնդ. paiti-«պետ» բա-ռերից. հմմտ. պրս. ❇ šubān, պհլ. [other alphabet] šupān, špān, աֆղ. špūn, բելուճ. šipānk, քրդ. šiwan, šewan, զազտ šuane «հովիւ». որոնք ենթադրում են հպրս. և զնդ. *fsupāna-ձևը, կազմուած նոյն fšu-«ոչխար» բա-ռից+pāna-«պահապան» (Horn § 776)։-Պարսկականից է փոխառեալ նաև թրք. [arabic word] čoban «հովիւ», որի միջոցով էլ ուկր. co-ban, čaban, ռուս. գւռ. чaбанъ, բուլգ. co-ban, սերբ. čōban, լեհ. czaban (Berneker 159) հոմանիշները։-Հիւբշ. 215։


Շռատ

cf. Միզագրաւ.

• «կարմիր պղինձ» Հին բռ. Գաղիան ունի միայն ԳԲ. սրա հետ նոյն է շուատ «դե-կին պղինձ» Ամիրտ. (տե՛ս Ուղուրիկեան. Ամէն. տարեց. 1908, էջ 36)։ Այս երկու ձևերից մին կամ միւսը սխալ է՝ ռ և ու տա-ռաձևերի նմանութիւնից յառաջացած։


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

• = Փոխառեալ պիտի դնել յն. χέ́ρνιβον «կոնք, մէջը ձեռք լուալու լական» բառից, հմմտ. յն. χερνιβόζεστα որ բոլորովին նոյն է Մաշտոցի «զշռնիտն և զքսեստինն» ձևի հետ։ Մագում է յն. χείρ «ձեռք» բառից (Boisacq 1056)։ Վերջաձայնի տարբերութեան համար պէտք է ենթադրել թերևս յետին յն. ռմկ. մի ձև, որ աւելի մօտիկ էր հայերէնին։


Շրէշ

s.

cf. Շռէզ;
glue, gluten.

• Նախ ԳԴ դրաւ պրս. չէրիյշ ձևից։ ՆՀԲ նոյն ընդ թրք. չիրիշ «շրէշ», բիրիշ «ա-ղիք»։ Արդեօք կապ ունի՝ այստեղ ասուր. šurus, šuršu «բուսական մի ար-մատ» (Delitzsch, Assyr. Handwb. 693)։


Շփոթ, ից

s. adj.

confusion, broil, embarrassment, trouble, disorder, tumult, uproar;
confused, mixed, confounded, troubled, disordered, out of order;
deranged, complicated;
indistinct;
—ս յուզել, յարուցանել, to excite confusion, trouble, sedition;
աղմուկ —ի յարուցանել, to make a clatter, racket or uproar, to kick up a row;
յայն աղմուկ —ի, in that disorder;
cf. Աղմուկ.

• ԳՒՌ.-Կր. շփօթիլ, Երև. շփօթվէլ, Շմ. Տփ. չփօթվիլ, Սլմ. շփոտվել «շուարիլ, սխալիլ», իսկ Հմշ. շփօթիլ «բարկանալ, տակն ու վրա լինել»։ Այստեղ է պատկանում նաև Երև. Ղրբ. շփօթ «ալիւրով, ջրով, կաթով, շաքա-րով ու իւղով պատրաստուած հասարակ խիւս», որ յիշում է արդէն Բառ. երեմ. էջ 249 շփոթ «փոշեայ կերակուր կամ ջուրխը-մոր» ձևով։ Հմմտ. աւելի հնից՝ Մխ. ապար. «Յաղաւնոյ և յոչխարի մսոց լեսեալ և ըփո-թեալ քուֆ(տ)այն ո՛չ է աղաւնի պէսպէս ան-դամօք կամ ոչխար մի»։


Շօշանք

s.

cf. Շաղփաղփութիւն.

• -Կրկնուած է շափ արմատից, իբր շափ-շափել >շազափել (հմմտ. սօսափիւն և թօ-թափել). ըստ այսմ Տիմոթէոսի շաշափել ձևը (եթէ սովորական վրիպակ չէ) կարող է լի-նել *'շափշափել բառի մէկ կրճատ ձևը։ Պար-զական արմատը՝ շափ, նոյն է շուփ արմա-տի հետ, որից ունինք շփել (տե՛ս առանձին շուփ ձևի տակ)։ Երկու ձևերի բարդութեամբ է կազմուած շափշփել<*շափշուփել։


Ոբողոս, ի

s.

obole, obolus.

• = Յն. ὸβολός նոյն նշ. որից փոխառեաւ են նաև լտ. obolus, ֆրանս. obole ևն. բառս նոյն է յն. ὄβελός «խորովածի շամփուր» ձևի հետ. ծագումը տե՛ս Boisacq 682։-Հիւբշ. 368։


Ոլոք, աց

s.

fibula, perone, shinbone.

• , ի-ա՞ հլ. (յետնաբար ո հլ. աւելի յետնաբար ն հլ. յգ. ոլոքունք) «ծունկից մին-չև կրունկը եղած մասը» Ագաթ. Պղատ. տիմ էջ 151. Փիլ. որից բոկոլոք «բոկոտն» (գրը-ուած բոկոլոռ) Սոկր. 308. ոլոքոսկր (նոր բառ). գրուած է նաև ոլոգ, նոյնը օլոխ «ճուռ» Բառ. երեմ. էջ 335.-Քաջունի, Գ. 189 դետէ նաև «ծաղկի կոթ» նշանակութեամբ (նոյն-պէս է դարձեալ Գաբ. բառ.), իսև Գ. 189 «երկար գուլպայ» նշանակութեամբ դնում է ոլոգ ձևով։

• = Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։


Ողն, ղին, ղունք, ղանց

s. fig.

spine, back-bone;
chine, back;
spinal marrow;
— նաւին, deck of a ship;
— երկնի, the highest heaven;
ողունք երկրի, precipice, declivity;
mountains;
բեկանել զ—, to break the spine, to chine;
— անկանել, to lie down, to lay oneself down, to stretch one's limbs;
to neglect, not to care for;
յ— երթալ, to stretch oneself;
to stretch out one's arms (in yawning or awaking);
յ— կալ, to stand erect, to draw oneself up, cf. Բարձրավզիմ, cf. Խրոխտամ;
to grow proud;
to become rebellious;
խստացուցանել զ—, to stiffen one's neck, to be proud, stubborn, contumacious;
— առնուլ, to lean against;
to find support;
— առնուլ ի վշտաց, to breathe from one's troubles, to repose from care or affliction;
— բեկանիլ, to sprain or break one's back or neck;
to end in smoke;
to become discouraged, disheartened, desponding, to droop.

• ՀՀԲ օղ բառից։ Klaproth, Asia no! 1823, էջ 104 (կարդալով ոզն!)=ռոման osso ձևի հետ։ Bugge KZ 32, 86 թերևս փոխառեալ ավար. hod «կռնակ, մէջք» ռառեռ։ Նոյն, Album Kern, Leiden 1903, էջ 105 արմատակից յն. *'Օλυμπος լեռան անունին, որ Փոքր-Ասիական մի լեզուից է համարում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 87 յուն. ϰωλήν «կշտոսկր», հսր kolèno «ծունկ» բառերին ցեղակից՝ նա-խաձայն հնխ. q-ի անկումով. (նոյնը կրկնում է Berneker, էջ 546)։ Ուղիղ մեկնութիւնը տւաւ Lidén. Arm. Stud 127։


Շոգմոգ, ի, աց

s. adj.

tale-bearer, tell-tale, backbiter, informer, slanderer;
tale-bearing, slanderous.

• ՆՀԲ «իբր շոգւով բերանոյ իւրոյ մոգիչ լսելեաց կամ ի կրկնութենէ շոգ կամ մոգ բառիդ»։ Վերի ձևով Աճառ. ՀԱ 1899, 207 ա։ Գազանճեան, Արևել. մամ. 1902, 77 շոգ բառից՝ մ մասնիկով և կրկնութեամբ։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 125 շոգի «գոլորշի» և հոգի բառերից՝ մ յաւելուածով։


Շող, ոց, ից

s.

ray, flash of light, beam;
—ս արձակել, to emit or throw out rays, to beam.

• Այվազովսքի, Յղ. հնչման 16 տճկ. շէօլէ «շող» (իմա՛ արաբ. [arabic word] su'lā «բոց, նշոյլ»)։ Canini, Et. etym. 182 սանս. çuč̌ «փայլիլ»։ Տէրվ. Մասիս. 1881 մայիս 5 ցոլանալ բառի հետ յն σγελλω, լտ. calere, calor։ Նոյն, Նախալ. 115 կասկածով սանս. cur, զնդ. xvarəta «փայլ», գերմ. Schwuel «գոլ» ձևերի հետ՝ հնխ. svar «վառիլ, այրիլ» ար-մատից։ Հիւնք. լտ. sol «արեգակ» ռա-ռից։ Bugge IF 1, 441 սանս. sčandra-յետնաբար čandrá «փայլուն, լուսին» և հյ. շանթ ձևերի հետ։ Patrubány IF 14, 55 հնխ. kelē արմատից՝ լտ. calere, ւեթ. šilaū «տաքանալ», հգերմ. lāo։ Գաբրիէլեան, ՀԱ 1909, 222 նոյն ընդ շոգ։ Karst, Յուշարձան 427. օսմ. yəl-də-rəm «փայլակ», yəl-tramaq «կայծա-կել», ույգուր. yola «ջահ, լոյս», չաղաթ. žili čili «տաք» բառերի հետ։ Peterssor LUA 1915, 3 և 1916, 47, Ar. u. Arm. Stud. 94, որից և Pokorny 1, 368 հնխ. k'eu-«փայլիլ, պայ ծառ» արմատի տակ հմմտ. հյ. շուք, շա iթ, սանս. çvah «վա-ղը», զնդ. surəm «առաւօտը կանուխ», սանս. çona-«կարմիր» և այլն։


Շորիկ

adj.

giddy-pated, wandering.

• . մէկ անգամ գործածում է Բուզ. դ. 20. «Այն բանքն յունկն զօրավարին Պարսից հասանէին ի բերանոյ շորիկն շոգմոգն տի-րանենգն Փիսակայ». բուն նշանակութիւնը անստուս է. մօտաւորապէս միայն երևում է որ անարգական ածական է։


Շութափ

adj.

nimble, light-footed, swift, quick, agile, lithe.

• ՀՀԲ շուտափոյթ բառից։ ՆՀԲ շուտ թա-փով, շտապ։ Հիւնք. 16 շտապ բառի հետ նոյն։ Patrubány ՀԱ 1907, 305 կրճատ. ուած շուտաթափել ձևից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 226 պրս. [arabic word] sitab= շտապ բառից։


Շումրայ, ից

s.

wild fennel.

• «վայրի սամիթ, ռազիանէ կամ ռեսէնէ». մէկ անգամ ունի Վեցօր. թ. 186՝ բացատրութեամբ հանդերձ. «Շումրայ, այս-ինքն է սամիթ վայրենի»։ Լաւագոյն ձեռա-գիրն ունի շամրայ ընթերցուածը (այլ ձ ջամրա)՝ ըստ Նորայր ՀԱ 1923, 162։-Մի Աղօթագրքում գրուած է նոյնը շամրաս և համարուած է ծաղիկ. և սրա հետ էլ թերևս նոյն է շամրաշ ծաղիկը՝ ըստ Նորայր (անդ)։ -Տե՛ս նաև շիմար.


Շունչ, շնչոյ

s. adv.

breath, puff;
wind, breeze;
respiration;
spirit, soul, life;
"միով շնչով, unanimously, with one accord;
— կլանել, առնուլ, to breathe, to take breath, to recover one's breath, to respire, cf. Ոգի առնուլ;
to repose, to rest, to take a little breath or respite;
— առնուլ լիաբերան, to breathe freely;
to draw a long breath;
հատանիլ շնչոյ, to lose breath;
ի վախճանին հասանել, to be near to one's last breath;
ի մի — կլանել, to swallow in one gulp, at a draught;
ամենայն — կենդանի, all that has life;
every living soul;
ց— վախճանին, to one's last gasp;
մինչեւ ի վերջին —ն, to the last moment;
ի յետին —ն հասեալ է, he is at his last breath, in the pangs of death;
ցյետին — կենաց իմոց, to the last moment of my life;
— վախճանին չեւ էր հասեալ, he had not yet yielded his last breath;
ընդ վախճանել շնչոյն, while expiring;
ի — հողմոյ գեղածփեալ, at the mercy of the winds;
cf. Ընդ աղօտ;
cf. Ժահահոտ."

• ՆՀԲ (ունչ բառի տակ) արմատը դնում է ունչ։ Böttich. Arica 82, 377 սանս-čvi=յն. ϰυίσϰω «յղանալ», անց. դերբ. çūna։ Հիւնք. շչել բայից։ Meillet MSL 10. 278 սանս. çvasiti «շնչում է» ձևի հետ, բայց ազդուած հունչ բառից. վեր-ջաձայն չ ներկայացնում է sky-։ (Այս մեկնութիւնը հենց ինքն է կասկածելի համարում. տե՛ս Osthoff, Parerga 1, 232)։ Նոյն մեկնութիւնը յիշում է պար-սապէս Հիւբշ. IF Anz. 10, 48։ Վերի ձե-ւով մեկնեց Աճառ. ՀԱ 1899, 203բ։ Մառ. Иппол. 51 վրաց. շումինվա հո-մանիշի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 1Ո2 շոգի, ունչ, հնչել բառերի հետ։ Li-dén, Յուշարձան 385 յիշում և մերժում է լիթ. szvañksz-ti «շնչել, հևալ»։ Karst, Յուշարձան 416 ունչ բառի հետ՝ մոնղոլ. unur, կալմուկ. unus, թունգուզ. unu «հոտ»։ Մառ, Ocнов. табл. էջ 5 և ЗВО 22, 37 ИАН 1913, 181, Яз. и Jит. I. 266 եբր. [hebrew word] hebel «շունչ» հանում է սեմ. hbl արմատից, որի յաբեթականն է svl, svn (հմմտ. վրաց. სული սուլի «հռ-գի, շունչ», სუნი սունի «շունչ, հոտ»), նախաձայնի փոփոխութեամբ՝ švl, švr, švn, որոնցից մինգր. მური շուրի «հո-գի», գւռ. մինգր. ըունջո «հոգի» և հյ։ շունչ։ Pokorny 1, 475 իբր ստոյգ ըն-դունում է Meillet-ի և Lidén-ի մեկնու-թիւնները, որոնք իրենք՝ հեղինակները. չեն ընդունում։


Շուշմայ, ից

s.

sesame.

• = Ասոր. [syriac word] šūšmā «սուսամ», որի հետ նոյն են ն. ասոր. ššmā, արաբ. ❇ simsim, sumsum, թրք. susam (որից է. բուլգար. սերբ. susam, ալբան. susam), յն. σησάμη (Boisacq 862), միջ. յն. σέμοεμ. ւտ. sesama. sesamum, գերմ. sesam. ֆռանս. sésame, ասուր. šamasšammu նոյն նշ. (Muss-Arnolt, Ass. Handwb, էջ 1064) ևն. Բոլորի աղբիւրն է եգիպտ. semsemt=խպտ. semsem «սուսամ, sesamum indicum L» (Seidel, Մխ. հեր. § 226)։-Հիւբշ. 314։


Շուշտակ, աց

s.

handkerchief;
hairband;
— աբեղայ or վարդապետ, a widowed priest.

• ԳՒՌ.-Մկ. Ջղ. շուշտակ «կանանց գլխի ծածկոյթ» (նոյնը նաև Վն. և Երև. իսկ Կմխ. «լուսնի մահիկի նման կանացի գդակ»)։

• ՓՈԽ.-Վրաց. შუმტაკი շուշտակի, որ յի-շում է Չուբինով 1531, բայց առանց նշա. նակութիւնը կարողանալ որոշելու. անշուշտ մեր բառի հետ նոյն պէտք է լինի։


Շուշփայ, ի, ից

s.

fine linen;
altar napkin, corporal.

• = Ասոր. ❇ sūseppā «գլխի ծածկոց ծածկոյթ, քօղ», որի հետ նոյն է համարւում ասուր. բաբել. šusuppu, šusubbu (Broc. kelm. Lex. syr. 371 ա)։-Հիւբշ. 314։


Շուրթն, շրթան, շրթունք, թանց

s. fig. med.

lip;
edge, orifice;
tongue, word, mouth;
lip;
վերին —, upper-lip;
ստորին —, under-lip;
նուրբ, ուռոյց, թաւ, կարմրերփեան —, small or thin, swelled or blubber, thick, rosy lips;
ունել լայնշի, շրջեալ, բոլորածիր շրթունս, to have flat, turned up, well-formed lips;
— գետոյ, river-side.

• =Նոյն է շուրջ բառի հետ և երկուսը միա-ին ծագում են շուռ արմատից. տե՛ս շուրջ։

• Տէրվ. Նախալ. 70 նոյն է դնում շուրջ բառի հետ։ Հիւնք. պրս. շէրիյթ, թրք. շէրիտ «ժապաւէն, լար»։ Patrubány ՀԱ 1908, 213 հնխ. k'êuo-«ուռչիլ» արմա-տից։ Lidén IF 44, 191 իսլ. hváptr «ծը-նոտ ռեռան», պրս. sufra «սրբան». suftan «ծակել», ռուս. svepet «փեթա-կի ծակը»։


Շուփ

s.

suspition;
cf. Շփումն.

• «իրար քսել, տրորելը». արմատ ա-ռանձին անգործածական, որից կազմուած են չփել Ղկ. զ. 1, Յոբ. լ. 13, Եզն. Վեցօր. էջ 58, 59, Ոսկ. մ. բ. 4, 17, շփշփել Ոսկ. եբր. շփիլ «քսուիլ» Եղիշ. հրց. 53 (Գլուխքն յեր-կինս շփէին). լփումն Մանդ. պարզ արմա-տը երևան են հանում ամպաշուփ Ագաթ (բայց նոր տպ. § 562՝ ուղղուած ամպաշուք), ոտնաշուփ «ոտքով տրորելով» Եղիշ. այլակ, 237 (ՆՀԲ գրում է ոտնափշուր. Նորայր ուղ-ղում է ոտնաշուփ՝ Յուշարձան, էջ 167)։-Արմատիս հետ նոյն է շօշափել, որի վրայ տե՛ս առանձին։


Պապկայ, ից

s.

parrot;
էգ —, hen-parrot;
cf. Թութակ.

• = Ասոր. փոխառութիւն է. հմմտ. [syriac word] napgā, papagā (գրուած է [syriac word] papā) Պտմ. աղէքս. կամ [syriac word] babgā «թութակ» (Գալիլ. և Դիմնա). այս բառի հետ նոյն են նաև արաբ. [arabic word] babγā (Կամուս, թրք թրգմ. Բ. 801), պրս. [arabic word] bapγā, թրք. [arabic word] papaγan, յն. παπαγά́λλος, իտալ, pappagallo, papagallo, սպան. papagayo, հֆրանս. papegai, ռոմանականից փոխա-ռութեամբ՝ գերմ. Papagei, հոլլ. papegaai, անգլ. popinjay (Kluge 360), գերմանակա-նից էլ ռուս. naпуraй ևն։ Այս բոլորի առա-ջին աղբիւրը յայտնի չէ, բայց անշուշտ արե-ւելեան է։ Հայերէնը ծագած է ասորերէնից, ինչպէս ցույց է տալիս -այ վերջաւոբութիւ-նը. կ ձայնը (ասոր. g-ի դէմ) անշուշտ յա-ռաջացած է նախորդ պ-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 315։


Պառակ, աց

s. adj. adv. bot.

sheep-park, sheepfold, sheepcot, pen;
herd;
flank;
muffle-furnace;
laid at full length;
— խոզի, pork chop;
— որթու, veal cutlet, cutlet;
— գառին, lamb chop;
— ոչխարի, chop, mutton chop;
— —, in herds, in droves, in flocks;
ի — դնել զտունկն, to lay the plant at length.

• ՆՀԲ պրս. պէռէգ (?) և լծ. հյ. փա-րախ։ ❇ Bugge, Beitr. 34 և KZ 32, 3 պառակ «մակաղատեղ» փոխառեալ է դնում մլտ. parcus բառից։ Նոյն, IF 1, 455 պառակտել, փեռեկել ևն իբր բնիկ հայ կցում է գոթ. brikan, գերմ. bre-čhen «խորտակել» ևն բառերին։ Հիւնք բոլորն էլ փարախ բառից։ Ղափանցեան ЗВО 23, 350 արաբ. [arabic word] varik և վրաց. barkali «ազդր», իսկ էջ 351 արաբ. [arabic word] farq «բաժանել»։-Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 250 պառակ և փարախ դնում է պհլ. vār «շուրջ փակեալ ընդարձակ վայր» և պրս. [arabic word] ︎ farax «ընդարձակ արձակ», իսկ էջ 311 պառակտել =պհլ. pārak, պրս. pāra «մաս, բաժին»։


Պառական, ի, աց

s.

hounds;
ջոկ —աց, a pack of hounds.

• . անյայտ նշանակութեամբ. գտնւում է հետևեալ տեղերում. «ժամ տուեալ որսոյ ամենայն զօրացն, ածեալ կուտեալ զպառականն, խուճապական ձգեալ». Ագաթ. -«Սակաւ սպասաւորօք հանդերձ և որսոցկ պառականօք». Բուզ. Գ. 20.-որից պառա-կական. «Թակարդեօքն և պառակական խըմ-բիւք և այլով հնարաւոր գործեօք զբովան-դակն արգելուին վայր» (այլ ձ. պառական) Պիտ։-ՆՀԲ մեկնում է «երագազ, ուռկան որսորդաց էրէոց՝ իբրև փարախ շրջափակ». նոյնը նաև ՋԲ. իսկ ԱԲ «որսի շներ», որով բառը նոյնանում է բարակ հոմանիշի հետ։ նոր քննիչները վարանում են այս երկուսի միջև. Ալիշան, Հայապատում Ա. 173 համա-րում է մի տեսակ որսորդական գործիք.-Հ. Ա. Բագրատունի, Քեր. զարգ. ե. 48, յ. 104, Նորայր, Կորիւն վրդ. էջ 227-8 և Թունեան, Հատընտիր Բ. 240 «որսի շներ» (յոգնակի կամ հաւաքական)։ Նորայր նկա-տում է յատկապէս, որ եթէ բառը նշանա-կէր «ցանց», Ագաթ. չպիտի կարողանար ա-սել ածեալ կուտեալ, այլ բերեալ կուտեալ։


Պառաւ, ոյ, աւունք, անց

s.

old woman, beldam.

• Brosset, JAs. 1834, 377 հայերէնից է դնում վրաց. փերի և պրս. pīr «ծեր»։ Böttich. ZDMG 1850, 360 և Arica 81, 365 սանս. pūrva, զնդ. paourva «նախ-կին, վաղեմի»։ Lag. Urgesch. 208 զնռ. paourva, պրս. pir։ Müller SWAW 38, 575, 588 սանս. purāna։ Նոյն, 43, 30Ո և 136, էջ 13 պրս. pārāy։ Պատև Иасcлед. զնդ. paourva, սանս. purāna։ lusti Zendsp. 181 զնդ. paurva, սանս. бū̄rva, պրս. pūrau։ Lag. Btrg. bktr. Lex 30 պրս. pārāw։ Justi, Dict. Kur-de 70 քրդ. paraw և պրս. pārāv։ Հիւնք. պրս. բարավ։


Պաստառ, ի, աց, ռունք, ռանց

s.

fine linen or stuff, byssus;
tapestry, carpet, blanket;
— դամասկացի, damask.

• = Պհլ. *pastarr ձևից, որի աւելի հինն է *pat-starr<զնդ. *paitistarəna-, կազմուած paiti նախդիրով՝ star «տարածել, փռել, արմատից։ Նոյն արմատից տարբեր նախ-ներներով կազմուած բառեր են զնդ. [arabic word] upa-starəna-«ծած-կոց, գորդ», պրս. [arabic word] bistar «անկո-ղին», [arabic word] gustarānī «անկողին», [arabic word] āstar «աստառ» (առաջինը իբր իրան. *api-stara-, երկրորդը՝ *vi-stara-, երրորդը՝ *ā--stara-) ևն։-Հիւբշ. 222։

• ՆՀԲ պրս. բիսդէռ, պիսաթ, լծ. և պէզ, որպէս և բեհեզ, իտալ. pezzetta, ռմկ. բէչէդա։ Böttich. ZDMG 1850, 360 և Arica 78, 287 զնդ. upastar ձևից։ Lag Urgesch. 245 սանս. star արմատից. հմմտ. պրս. pastara «դորգ»։ Lag Beitr. bktr. Lex. 71 զնդ. upastarana։ Böttich. Horae aram. 23 և Rudim 35 պաստառակալ=եբր. [hebrew word] bstrq։ Տէրվիշ. Altarm. 44 և Նախալ. 112 պրս pestar «անկողին», զնդ. upastarəna. սանս. upastira «ծածկոց» բառերի հևտ՝ štar արմատից։ Նորայր, Բառաք. էջ 111 սանս. բրասդարա, բրասդիրա «անկո-ղին, գորգ»։ Հիւբշ. 222 մերժում է զնդ upastarəna-«ծածկոց, գորգ», որովհե-տև այս բառը պիտի տար պհլ. *'apstarr > հյ. *ապաստառ։ (Նոյնպէս և պրս. bistar կապ չունի մեր ձևի հետ, որով-հետև պիտի տար հյ. *ապստառ)։


Պասքա, այի

s.

Passover;
Easter;
the paschal lamb.

• անուանի... և ապա հելլենացի արարեալ զձայնն՝ զփիւրն ի պէ և զկէն ի քէ փո-խեցին և պասքա զօր փրկչին անուա-նեցին. Ածաբ. պասք. բ։-Նոյնը Նիր. էջ 18. նաև էջ 23՝ պասքա կոչեցին, որ թարգմանի չարչարանք.-(ի Հրէից) կո-չէր պասքա, անցարան ըստ նոցա և ըստ մեզ փրկութիւն չարչարանաց. Տօ-նակ։-Անց՝ զհին պասեքն ասէ. զի պասքայն անցք թարգմանի. Լմբ. նա-ւռամ։-Զատիկն յեբրայեցւոց լեզուն կո-չի պասեք, որ թարգմանի անցք չա-րեաց. Բրս. մրկ. 248։-Նորերից ՀՀԲ բառ եբր.։ ՆՀԲ եբր. յն. լտ. ձևերի հետ նաև լծ. լտ. passio «կիրք, չարչարանք» և իտալ. passare «անցանել»։ Տէրվ. Altarm 69 յն.-ից։ Հիւնք. եբր.-ից։