adv. conj. <ab>prep.

as, like, in the same manner as;
whilst, when, while;
nearly, within a little, almost, about;
as if;
— այն թէ, — զի, — եթէ, as if;
like as it were;
ոչ եթէ, not that, not only;
— ? how? by what means ? in what manner ? — ապա ? — արդեօք ? how then? how ever? — է? how is it? — ոչ ? of course, without doubt.

նխ.

հյց. խնդ. իբրեւ. որպէս. պէս. կիպի. ὠς sicut, ut

Իբր զճաճանչ փոքու կայծական։ Իբր զճրագ։ Վախճան ընկալայց իբր զմահացու. (Նար. ՟Ի՟Ը. ՟Խ՟Զ. ՟Ձ՟Ը։)

մ. նխ.

ԻԲՐ. յարի եւ յամենայն հոլովս. որպէս նխ. եւ մ. ռմկ. ինչպէս.

իբր տէր ամենեցուն ... աւանդեցեր մեզ. (Պտրգ.։)

իբր ձագ մի քեւ կապեցաւ. (Անյաղթ բարձր.։)

եւ կերակուրք ժանեացն ծախման ձկունք որսորդաց, իբր նոքին կամացզրպարտչաց։ Իբր զաստուածամարտիցն զքո հեստելոցն արաբանակ բերանս երեաց։ Ո՞րպէս զունայնութեանցսիբր զլրութեանց ճառեցից։ տատանեալ հոգիս ի յայսմ աշխարհի մարմնոյ շինուածով իբր ի նաւակի. (Նար. մծբ. եւ Նար. ՟Լ՟Գ. եւ ՟Կ՟Ա. ՟Ն՟Բ։)

Ի պաշտօն առեալ երկիր պագանիցէ իբր աստուծոյ. (Եզնիկ.։)

Ի վահանափակն յունաց իբր յամուր քաղաք մտանէին։ Ի վայր հոսեաց միմեանս զկնի իբր ի սաստիկ իմն ի մրրկէ. (Խոր. ՟Գ. 37. 40։)

Հոգւոյ ակամբ իբր աչօք մարմնոյ յայտնապէս նկատելով. (Անյաղթ բարձր.։)

նոքա հալածեալք փախեցան, եւ սոքա իբր զարդարովք փարիցեն. (Կոչ. ՟Ա։)

մեռանին իբր ի մեջ թշնամեաց. (Պիտ.։)

շ. մ.

ԻԲՐ. մ.շ. որպէս. իբրու. ըստ որում. եւ Զոր օրինակ. ... ὠς, ὤσπερ sicut, quemadmodum, ut.

Ոչ իբր ուսուցանելով, այլ իբր զայրացուցանելով զլսօղսն. (Պիտ.։)

Զիա՞րդ իբր ոչ կռապաշտեալ անպատկառապէս մերձեցայց։ Քանզի իբր անօթ փայտեղէն մինչեւ օծեալ իցէ՝ դիւրաբար հերձի ... նոյնպէս եւ մարդ ոչ իւղեալ սովաւ. (Նար. կ. եւ Նար. ՟Զ՟Գ։)

Առ ոն է այնպէս կարօտել մարդկայինս ազգ, իբր առ ուսանելն զհանդերձեալսն։ Երեւեցան երբեմն հրեշտակք. իբր այն որ ի դանիէլն է, իբր այն որ ի դաւիթն է. իբր այն որ ի մովսէսն է. (Ոսկ. յհ.։)

adv.

ԻԲՐ. մ. Յորժամ. մինչդեռ. երբ. մինչ.

Իբր շիեաց սողոմոն զտաճարն սրբութեան։ Իբր մեռնի մարդ, թաղի ի բուն իւր. (Մծբ.։)

զի՞նչ օգուտ մեր կանչելն՝ ց նա ոչ տեսանէ. (Լմբ. սղ.։)

adv.

Ի՞բր. մ. πῶς; quomodo! Ո՞րպէս. զիա՞րդ. ի՞նչպէս.

Զմւս որդին թէ ժանդահոտ եւ խաւարին իցէ, ի՞բր ոչ դիտաց. (Եզնիկ.)

Ի՞բր ապա, կամ որո՞վ իրօք ինքնաձեռն լինելով. (Պիտ.։)

Ի՞բր դատաւորին ճշմարտի յանդիմնեցայց։ Ի՞բր արդեօք անմաքուր իմասցի շրթամբք եսայի։ Ո՞րպէս հանդարտեցից զնմանեացն պատիժ միշտ յիշատակել. Ի՞բր զեւսն առ սմին, թէ զամենայն եղջիւրս մեղաւորաց փշրեսցես. (Նար. ե. կ. եւ ՟Ժ։ Ի՞բր է՝ զի ոչ միջոց զնա եղա. Եփր. համաբ.։)

շ.

ԻԲՐ. շ. ὠς, ὤστε quasi, ac si, ut. Իբր թէ. իբրու թէ. որպէս թէ.

Գալ նոցա ի տեսութիւն, իբր բան ինչ եւ գործ հարկաւոր հասեալք։ Խնդիրս արարեալ ... իր անկար գոլով ձեւաւորել. (Խոր. ՟Ա. 28։ ՟Գ. 13։)

Զձեւ չարագրի ցուցանելով՝ իբր հաւաստութեան լինել պատմող. (Պիտ.։)

համբաւ ամբաստանութեանպատմի իբր դառն հերձուած իմն մուծանել. (Յհ. կթ.։) Եւ հելենաբանութեամբ, իբրու՝ որպէս զի. որ. քի.

Երդումն խնդրեսցուք ի հերովդէ թագաւորէ հրէաստանի, իբր ընդունել զմեզ եւ տալ ժառանգութիւն. (Խոր. ՟Բ. 23։)

ԻԲՐ ԱՅՆ ԹԷ. ԻԲՐ ԵԹԷ. ὤστε ac si. Որպէս այն թէ.

Դոյզն կասկած արկածից ի միտ բերելով առ խտրոց փոքր միջոցին, որ ի մէջ հանգստեանն եւ աշխատութեանն. իբր այն թէ հասեալ իցէ ձմեռն յամարայնի. (Նար. ՟Ի՟Է։)

շ.

ԻԲՐ ԶԻ. շ.

որ եւ ԻԲՐԵՒ ԶԻ. Որովհետեւ. քանզի, վասն զի.

Սուրբն Գրիգորիոս ոչ հաւանեցաւ երթալ ... իբր զի այնքան փափաքանօք կոչէին. (Խոր. ՟Բ. 85։)

ԶԻ ողորմեցաւ ասէ, յայն սակս ընտրեաց. իբր զի խոտանք եաք եւ ընկեցալք յերեսացն աստուծոյ, ողորմութիւն նորա ընտրիս արար. (Խոսր.։)

եւ ըստ յն. ոճոյ՝ որպէս Մինչ զի. մինչեւ.

Իմաստաբար արաչագործն արուեստագործեաց, իբր զի եւ տարերց ի միմեանս փոխարկեալ եւ ի չարախառնութիւնս, եւ դարձեալ զարախառնութեանց ի տարերս լուծանիլ. (Նիւս. բն.։)

Այսքան կենցաղավարեաց, իբր զի ոչ պակաս ծառայութեան իրիք մասն ի ծերութեան եղանիլ. (Խոր. ՟Գ. 67։)

Կամ որպէս Իբր թէ.

Զերեսս իմ ոչ դարձի յամօթոյ ընդ երեսս թքանելոյ. իբր զի ասիցէ՝ թէ յառաջագոյն իսկ գիտէի. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

շ.

ԻԲՐ ԹԷ. շ. ὠς ac si. Իբրեւ թէ. որպէս թէ.

Ամենեքին կազմեալ զինու հանդերձ, իբր թէ ի պատերազմ ճակատիցին. (Խոր. ՟Բ. 57։)

Եւ բարթողիմէոս մանուկ՝ իբր թէ ի մարս ծնեալ՝ զնոցին խօսսն հնչեցուցանէ. (Լմբ. ստիպ.։)

շ.

ԻԲՐ ՈՉ ԵԹԷ. ԻԲՐ ՈՉ ԹԷ. շ.

Տ. ԻԲՐԵՒ ՈՉ ԵԹԷ.

Իբրեւ ոչ եթէ պիղծ ինչ բնութեամբ էին, այլ զչախորժականսն մտաց մարդկան պիղծս կոչէ. (Եզնիկ.։)

Իբր ոչ եթէ օտար զօրութեան չար ինչ ուրուք ընկալաւ զպատիժ պատուհասին, այլ ի յիւրմէ հեղգութեանն. (Եղիշ. ՟Բ։)

Իբր ոչ եթէ զի օգտեսցի ինչ ի շնորհաց անտի, այլ զի խորամանկութեամբ զքննութեան բարս ունիցի. (Կոչ. ՟Գ։)

Իբր ոչ թէ փոփոխումն իմն ասացի ... այլ ասպանջականութիւն. (Ոսկ. յհ. ՟Ա. 10։)

շ.

ԻԲՐ՝ ՕՐԻՆԱԿ ԻՄՆ. շ. ԻԲՐՈՒ ՕՐԻՆԱԿ ԻՄՆ.

Տ. ՕՐԻՆԱԿ ԻՄՆ.

իբր օրինակ իմն, անբաղայ ազատութեամբ ի բաց ընկելով զհոգս աշխարհականս։ Ապա յայնցանէ իբրու օրինակ իմն քայլափոխութեամբ ի կատարելագոյնս գալ. (Պիտ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Իբրահիմ, մայ

Իբրեւ

Իբրու

Voir tout