s.

repose;
refreshment, relaxation, recreation;
ease, tranquillity;
convenience, wellbeing, leisure;
pause, rest, intermission, truce, cessation;
station, abode;

fig.

tomb;
repose, sleep, death;

adj.

quiet, tranquil, peaceful;

adv.

—գստեամբ, conveniently, comfortably;
at one's ease or leisure, leisurely;
—գստեան ժամ, compline;
—գստեան շարական եւ աւետարան, hymns and gospel in burial service;
—գստեան պաշտօն, requiem;
— առնուլ, to take rest, to be at rest, to repose;
— տալ, to rest, to repose;
թողուլ ի —գստեան, to leave or let alone;
— առնել բանի, to end a discourse.

s.

ἁνάπαυσις, ἁνάπαυμα, κατάπαυσις requies. Հանգչելն. դադարումն. դուլ եւ դադար. հանդարտութիւն. անդորրութիւն. խաղաղութիւն.

Շաբաթ՝ հանգիստ տեառն։ Դա՛րձ անձն իմ ի հանգիստ քո։ Հանգիստ ոտից կամ իրանաց, անձանց (այսինքն հոգւոց)։ Տեղի կամ կայք հանգստեան։ Այր հանգստեան։ Օր հանգստեան.եւ այլն։

Զգաստութեան հանգիստք են։ Զի ակն ունին հանգստեան. (Մծբ. ՟Թ։)

Կամ Դադարք. կայան. բնակութիւն.

Եղիցի հանգիստ ջայլամանց։ Հանգիստ եղեւ ամենայն թռչնոց երկնից. (Ես. ՟Լ՟Դ. 13։ Եզեկ. ՟Լ՟Գ. 13։)

ՀԱՆԳԻՍՏ. Նինջ. քուն.

Ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան. (Ժմ.։)

Ի հանգստեան հասեալ ժամուս։ Որ արարեր զտիւ գործոյ, եւ զգիշեր ի հանգիստ քնոյ. (Շար.։)

Ուստի ՀԱՆԳՍՏԵԱՆ ԺԱՄ կամ ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ՝ է Եկեսցէն, եւ որ ինչ ի մուտս գիշերի աղօթք լինին յազգս յազգս։ (Ժմ.։)

Զժամ աղօթիցն, եւ զգիշերապաշտօն, եւ հանգստեանն անխափան կատարէր. (Ճ. ՟Ա. վրք. եւպրաքս.։)

ՀԱՆԳԻՍՏ որպէս Քուն մահու. վախճան աստի կենաց. մահ եւ կատարումն սրբոց. փոխումն յերկինս.

Ի ժամանակէ յոր հանգեաւ յակոբ, ՟Մ՟Լ՟Դ ամք են մինչեւ ցհանգիստն մովսեսի. (Մծբ. ՟Ը։)

Զօր յիշատակի կատարման քո հանգստեան։ Զհանգստեան քո սուրբ յիշատակս։ Զհանգստեան օր յիշատակի քո. (Շար.։)

Հանդերձ այլովք եպիսկոպոսօք, եւ նոցին ընտրութեամբ՝ յետ հանգստեան եպիսկոպոսին. (Կանոն.։)

Որպէս սաղովմոն զաւակն դաւթի զկնի հանգստեան հօրն իւրոյ վեհի։ Զկնի տիահրաւէր հանգստեան նորա. (Նար. խչ.։)

Ուստի ՀԱՆԳՍՏԵԱՆ ՇԱՐԱԿԱՆ ասի, կամ Աւետարան հանգստեան, իբրու ննջեցելոց ի քրիստոս, որոց վասն մաղթեմք եւ զհանգիստն երանութեան յերկինս. (Ժմ.։ Տօնաց.։)

ՀԱՆԳԻՍՏ. որպէս Գերեզման. որ եւ ԳԻՐ ՀԱՆԳՍՏԵԱՆ. հանգստարան. քնարան. շիրիմ. տապան. վկայարան ի տեղւոջ թաղման սրբոց.

Ողջունեալք ի հանգիստ սրբոցն պետրոսի եւ պօղոսի. (Խոր. ՟Գ. 62։)

Ի հանգիստ խորանին փոխէ. (Կորիւն.։)

Ի տաճարի հանգստեան սրբոց վկայիցն. (Շար.։)

Ժողովեալ զհողն արիւնախառն արկին ի հանգիստն։ Անցանել առ հանգստիւ սրբոյն. (Ճ. ՟Բ.։)

Փոխէին ի հանգիստ. (Ղեւոնդ.։)

Ի հողոյ հանգստի սրբոյն. (Ճ. ՟Ժ.։)

Վիհն իմ հանգստեան. (Նար. ՟Կ՟Ե։)

Դրոշմէ խաչանման զտեղի հանգստն. (Մաշտ.։)

ՀԱՆԳԻՍՏ. որպէս Կատարումն իրաց. դադարումն. վերջ. որպէս եւ մուտ արեւու.

Սկսանիմ, եւ ի հանգիստն ոչ ժամանեմ. (Նար. ՟Հ՟Ա։)

Աստ եւ ի սմին ժամու արասցուք հանգիստ բանիս. (Վեցօր.։)

Ի ծագաց երկնից են ելք նորա, եւ հանգիստ նորա մինչեւ ի ծագս նորուն. (Սղ. ՟Խ՟Ը. 7։)

ՀԱՆԳԻՍՏ. Ընդհատութիւն ձայնի կամ փոփոխումն եղանակի ի սաղմոսերգութեան. Տե՛ս յընթացս (Սաղ. ՟Հ՟Զ. 17։ Ամբ. ՟Գ. 3. 14։ զորմէ խօսի եւ Եպիփ. նխ. սղ։)

Ըստ նմին եւ ի ժամասացութեան աղօթս՝ որ իցեն երկմասնեայ, սկիզբն երկրորդ մասին հանգիստ կոչի, զի քահանայն ընդհատէ զբանն, եւ յարէ եպիսկոպոսն, կամ աւագերէցն՝ Խաղաղութիւն ամենեցունն.

Զքէն գոհանամք. եւ զՀանգիստն նորին, Նայեա տէր։ Զաղօթս զայսոսիկ հանգստիւքն իւրեանց։ Ի գիշերի եւ ի տուընջեան. Հանգիստ, Հովիւ քաջ. (Յհ. իմ. ատ.։)

Տնաբաժին կէտ եւ հանգիստ զայս առնեն. (Խոսր.։)

ՀԱՆԳԻՍՏ. որպէս Կատարումն հաճոյիցն աստուծոյ. եւ Լրումն բաղձանաց մարդոյն, կամ երանութիւն երկնից. եւ Ամենայն ինչ ախորժելի, դիւրիչ, զուարթարար, եւ հանգուցիչ սրտի.

Հանգիստ կամաց՝ լրումն է հաճոյից աստուծոյ։ Զկամացն լրումն ասէ հանգիստ։ Մարդկան սովորութիւն է զկատարումն ախորժակացն հանգիստ կոչել. (Խոսր.։)

Արա՛ դու զհանգիստն աստուծոյ։ Այս է հանգիստ իմ, հանգուցէ՛ք զնեղեալս. (Մծբ.։)

Յերանելի հանգիստն ժողովէ. (Յճխ. ՟Գ։)

Փայլին արդարքն յարքայութեան, եւ ճգնաւորքն ի հանգստեան. (Շար.։)

Ախորժ հաճութեամբ կամացն հանգստեան. (Նար. կուս.։)

Մի՛ խստութեամբ, այլ դիւրաւ հանգստեամբ մերձեսցին առ նոսա. (Եւս. պտմ. ՟Թ։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անհանգիստ

Խաղահանգիստ

Հոգեհանգիստ

Ձմեռնահանգիստք

Մահահանգիստ քուն

Նաւահանգիստ, գստից, գստաց

Տարահանգիստ

Voir tout