Entries' title containing այ : 3439 results

Ռայ, ից

s.

ensign of victory;
—ք, pomp, show, luxury.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

1 «ստոյգ». ունի միայն Բառ. երեմ. էջ 277։ Տե՛ս տակը ռալ»։

2 «բազմութիւն, հանդէս». գործած-ուած է երկու անգամ. Ուր հարսանիք և ռայք կաքաւչացն կայցեն (Ոսկ. ես. էջ 343). Ան-դէն զարդուցն ռայք (Ոսկ. ա. տիմ. ը)։

ՆՀԲ միացնելով յաջորդի հետ՝ մեկ-նում է «դրօշ, նշան արքունի, նշանակ յաղթութեան, շուք, հանդէս» և հանում է պրս. (իմա՛ արաբ.)︎︎ rāya «դրօ-շակ» բառից։ Տէրվ. Altarm. էջ 102 մեկնում է «պերճութիւն, շուք» և կցում է զնդ. rā «փայլ», սանս. rāi «ինչք, կայք», rayi «գոհարեղէն, ակունք», լտ-res «իրք» բառերին, իսկ Նախալ. 104 միայն սանս. rayi և լտ. res։-Lag.

λrm stua § 1913 ընդունում է ՆՀԲ-ի մեկնութիւնը, բայց Հիւբշ. 275 Ոսկեբե-րանի վկայութեանց պատճառաւ կար-ծում է որ կա՛մ յիշեալ վկայութիւնները խարդախուած են և կամ բառը արաբ. փոխառութիւն չէ։ (Ռայ «դրօշակ» ան-շուշտ արաբ. փոխառութիւն է, ինչպէս երևում է յաջորդ բառից, բայց Հիւբշ. ուշադիր չէ եղած որ Ոսկեբերանի յի-շեալ վկայութեանց մէջ ռայ չի կարող ունենալ «դրօշակ» իմաստը, այլ, ինչ-պէս Թունեան, Հատրնտ. Ա. 319 հաս-կանում է, «բազմութիւն, հանդէս»)։

3 «դրօշակ». մէկ անգամ ունի Գր. տղ. թղթ. «Յառաջեն ռայք ճշմարտութեան» (այս բառն է երևի, որ Բառ. երեմ. էջ 277 դնում է ռայ «ստոյգ»)։

NBHL (4)

պ. ռայաթ, ռայէթ, րէյէթ. Դրօշ. նշան արքունի. նշանակ յաղթութեան. շուք. հանդէս.

Յառաջեն ռայք ճշմարտութեան. (Գր. տղ. թղթ.։)

Ուր հարսանիք, եւ ռայք կաքաւչացն կայցեն. (Ոսկ. ես.։)

Անդեն զարդուցն ռայք. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)


Ռբունայ

cf. Առհաւատչեայ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Ռաբունայ։


Ռետնային

cf. Ռետինական.

· Calfa


Ռնգաձայն

adj.

snuffling, having a nasal twang.

· Calfa


Սադդայ

adj.

almighty.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ զձայն ջուրց բազմաց, եւ իբրեւ զձայն աստուծոյ սադդայի (կամ սադայի)։ Ձայն թեւոց քրովբէիցն՝ իբրեւ զձայն աստուծոյ սադայի. (Եզեկ. ՟Ա. 24։ ՟Ժ. 5։)

Ձայնն սադայի՝ որոտ սոսկալի. (Գանձ.։)

Վերայ քո հնչեաց բարբառ ձայնի աստուծոյ սադդայի. (Նար. խչ.։)


Սադայէլ, ի

s.

the devil, lucifer, satan.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(գրուած նաև սատայէլ, սխալ-մամո՝ սամալէլ) «սատանայ, սատանաւա-պետ» Վրք. հց. բ. 383. Խոսր. Ոսկիփ. Սա-նահն. որից սադայելական (նոր բառ)։

= Անշուշտ եբր. բառ է. բայց բուն ձևը յայտնի չէ։

Հներից Անկ. գիրք առաք. 102 մեկ-նում է «սադայէլ, որ թարգմանի հակա-ռակ Աստուծոյ և մարդկան»։ ՆՀԲ «բառ եբր. իբր հակառակ Աստուծոյ» (ան-շուշտ համարում է կազմուած իբրև սատան-էլ «Աստուած»)։

ԳՒՌ (dialectal) Ղրբ. Շմ. Սեբ. Սլմ. սաթայէլ, Ախց. սաթահէլ, Տփ. սաթայիլ, Մկ. սmտm-լէլ, Մշ. սադ'րաէլ, Պլ. սաթայէլ կամ սա-դանա-սաթայէլ «չար, անօրէն, վարպետոր-դի, շատ խորամանկ». էնկիւրիի թրքախօս հաւոց բարբառով՝ satayel «անօրէն, չար» (Բիւր. 1898, 865)։

NBHL (4)

ՍԱԴԱՅԷԼ կամ ՍԱՏԱՅԷԼ. (վրիպակ թուի գրելն Սամայէլ). Բառ եբր. իբր Հակառակ աստուծոյ. սատանայ՝ գլուխ դիւաց.

Ես եմ սատանայ, եւ կոչի անուն ինձ սադայէլ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Սադայէլ (տպ. սատիէլ) կորոյս զզուարթուն անունն, եւ սատանայ կոչեցաւ, որ է հակառակ. (Խոսր.։)

Յերկնից յերկիր կործանեցաւ սատայէլ. Դասագլուխ դիւաց սատայէլ կոչի. (Ոսկիփոր.։)


Սալայատակ, աց

adj. s.

paved with flagstones;
pavement;
foot-pavement, foot-path.

· Calfa

NBHL (3)

Որոյ յատակն է ի սալից քարանց. սալակապ. քարայատակ, իրօք կամ նմանութեամբ.

Զանգանէ զ՝ի վայրծորեալ բնութիւն ջրոյն սալայատակ տրամացեալ հողոյն կափմամբ։ Խտանայ երկնային մարմինս ի ներքոյ ջուրցն, եւ լինի սալայատակ հաստատրամ անփապելի. (Եղիշ. ՟Բ։ Շիր.։)

Ի ձեռն որոյ հոգեւոր ճանապարհն սալայատակ յարդարի։ Հաստակառոյց սալայատակ կարծրութիւն գետնոյս. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ. եւ Սարգ. ՟բ. պետ. ՟Է։)


Սալիխայ

s. bot. laurus cassia.

· Calfa


Սալովբայ

cf. Սիղղոբայ.

· Calfa

NBHL (2)

cf. Սիղղոբայ.

Հանդիպեցուցանէր զհայերէն աթութասն ըստ կարգման սալովբայիցն յունաց. (Փարպ.։)


Սակայն

conj.

but, notwithstanding, nevertheless, however, yet, always, besides, moreover.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բոլոր, բովանդակ». ունի միայն Բառ. երեմ. էջ 279։

NBHL (6)

Սակայն վասն բազմացն հաճութեան ջան յանձն առաք։ Եւ սակայն ոչ մեղմացաւ անօրէնն ի հպարտութենէ անտի։ Բայց սակայն եւ յիշխանաց անտի բազումք հաւատացին ի նա, այլ վասն փարիսեցւոցն ոչ յայտնէին.եւ այլն։

Գիտացի ես, զի սակայն եւ այս յօժարութիւն է որդւոյ. (Ժղ.։ ՟Ա. 7։)

Նա սակայն ոչինչ թուլանայր, թէպէտեւ բերէին զօէնսն՝ առաջի ընթեռնուին. (՟Գ. Մակ. ՟Ա. 8։) (ըստ հին ձ)։

Եթէ կամեցեալ էի դատել ասէ, դուք սակայն ընդ դատապարտեալսն լինէիք. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։)

Ապա եթէ ոք ոչ ընդունեցի զայսորիկ զբանս իմ, մեք սակայն ոչ լինիմք զրկեալ եւ զրպարտեալ. (Մծբ. ՟Ժ՟Թ։ որպէս եւ Փիլ. նխ. ստէպ։)

ὄμως, ἁλλά, ἕμπας, ἕμπης tamen, verum. որպէս թէ Սակայն լիցի, այսինքն այնու պայմանաւ։ (գրի եւ իբր ռմկ. ՍԱԿԷՆ, իբր ի սակէն)։ Բայց. այլ յայսր ամենայնի վերայ. համայն. միանգամայն. ապաքէն. իսկ. չափին. (լծ. յն. օ՛մօս ).


Սակաւաժամանակեայ

adj.

cf. Սակաւաժամանակեան.

· Calfa

NBHL (2)

Վարանեսցի ոք երիցագոյն ասել զայն, որ յառաջ քան զնոսա զամսն այն ինչ է սակաւաժամանակոք (այսինքն սակաւաժամանակ միջոցաւ)։ Ամենայն ինչ՝ որ ի մարմնի եւ արտաքոյ, է սակաւաժամանակեայ։ Սակաւաժամանակեայ է եւ առօրեայ։ Զմարմնոյն սակաւաժամնակեայ գեղեցկութիւն յարգուկն համարի. (Փիլ.։ Կենացս մարդկան սակաւ է, եւ սակաւաժամնակեայ՝ կենցաղոյս պայծառութիւն. Մաշկ.։)

ՍԱԿԱՒԱԺԱՄԱՆԱԿ ՍԱԿԱՒԱԺԱՄԱՆԱԿԵԱՅ ՍԱԿԱՒԱԺԱՄԱՆԱԿԵԱՆ. ὁλιγοχρόνιος, βραχυχρόνιος breve tempus durans, exigui temporis. ոպր եւ ՍԱԿԱՒԺԱՄԱՆԱԿԵԱՅ, ՍԱԿԱՒԺԱՄԱՆԱԿԵԱՆ. Ոյր ժամանակն եւ տեւողութիւն էսուղ. սակաւորեայ.


Սակաւամասնեայ

adj.

summary, concise, brief, short, abridged.

· Calfa

NBHL (3)

Ուր կամ ոյր սակաւ են մասունք. սակաւաձեռն. դուղնաքեայ, սուղ.

Զսակաւամասնեայ մնացորդս մարդկան. (Յհ. կթ.։)

Զսակաւամասնեայ բանիցս յօդուած։ Սակաւամասնեայ իմաստիւ։ Սակաւամասնեայ այսր կամ մերս գովեստի. (Նար.։)


Սակաւժամանակեայ

cf. Սակաւաժամանակ.

· Calfa

NBHL (3)

Մարդ տկար եւ սակաւժամանակեայ (կամ եան). (Իմ. ՟Թ. 5։)

Զամենեսին սակաւժամանակեայսն. (Փիլ. ել. ՟Ա. 20։)

ՍԱԿԱՒԺԱՄԱՆԱԿԵԱՅ ՍԱԿԱՒԺԱՄԱՆԱԿԵԱՆ. cf. սակաւաժամանակեայ. ὁλιγοχρόνιος.


Սակաւօրեայ

adj.

having but few days;
lasting a short time, ephemeral.

· Calfa

NBHL (5)

Զի երկայնօրեայք լինիցին յերկրին բարութեանցն, որպէս ի դրախտին սակաւօրեայք։ Բազմօրեայք լինիջք յանմահութեան, որ ի դրախտին սակաւօրեայք. (Յհ. իմ. եկեղ.։ Արշ.։)

Սակաւօրեայ ես. (Վրդն. սղ.։)

Սակաւօրեայ եւ կարճակեաց, եւ նուազ ուրախութեամբ է ազգ մարդկան. (Վեցօր. ՟Ե։)

Սակաւօրեայ թիւ քառեկին։ Սակաւօրեայ ժամանակաւ. (Մագ. ոտ.։ Շ. ընդհանր.։)

ὁλιγήμερος qui vel quod est paucorum dierum. Ոյր օրն է սակաւ, կամ սակաւ են աւուրքն. սակաւաժամանակեայ. քիչ օրուան.


Սահանաձայն

adj.

noisy as a cataract, resounding, obstreperous;
purling.

· Calfa


Սաղամանդրայ, ից

cf. Սալամանդր.

· Calfa

NBHL (4)

Սաղամանդրացն պատմութիւն. սաղամանդրն կենդանի ինչ է, մեծութեամբ է այնչափ՝ քան զոր կովածուծն կոչեն, եւ կամ որպէս փոքր ցամաքային կոկորդելոս. եւ է կենդանին այն ցուրտ բնութեամբ գերագոյն քան զբան. իբր զի ի հուր մտանելով նորա՝ շիջանիլ բոցոյն, եւ նման ոչ այրել. (Նոննոս.։)

Սաղամանդր կենդանի ոչ վնասի ի հրոյ, այլ շիջուցանէ զհուր. (Բրսղ. մրկ.։)

Սաղամինտր կայծանայ, եւ ոչ այրի. (Վանակ. հց.։)

Մինն հուր կերակրի ի յետնա կղզին սիւկիլիայ, եւ ոչ ծախի. որոյ անուն է սալամանդրա. (Լմբ. իմ.։)


Սամայէլ

cf. Սադայէլ.

· Calfa

NBHL (2)

Փոխանակ գրելոյ Սատայէլ, Սադայէլ.

Ունիս եւ դու ոսոխ քեզ զիշխանն մեղաց զսամայէլ (ուր հին ձ. զսադայէլ)։ Տեսի ես նստեալ զսամայէլ։ Ասէ ցնա սամայէլ. (Վրք. հց. ՟Բ. ՟Ղ։ 2)


Սամետայք, տայց

cf. Սամետիք.

· Calfa

NBHL (2)

Լուծ զօրէնսն ասէ, եւ սամետի՝ զոր կապան կոչէ զվարդապետութիւն նորին։ Սամետէ եւ այլն։ Խզեցին զսամետայս. (Մխ. երեմ.։)

ՍԱՄԵՏԱՅՔ ՍԱՄԵՏԷ ՍԱՄԵՏԻ. ἰμάς corrigia, lorum δεσμός vinculum. Կապ սամեաց, այսինքն լծոց. փոկն կապիչ եւ յօդիչ անրոյ լծոյն. ռմկ. սամատիք, սամէթէլք


*Սայա

s.

women's long gown.

· Calfa


Սայապէս

adv.

cf. Սապէս.

· Calfa

NBHL (2)

οὔτως ita, sic. Սապէս. այսպէս. սոյնպէս. ասանկ.

Սայապէս զայսօրինակ վկայեաց։ Ամենայն հայք մտին ընդ հարկաւ, սայապէս եւ ասորեստան եւ ամենայն միջերկրեայք։ Սայապէս եւ մուշեղայ եւս ետ զնոյն դեղ մահու. (Եւս. քր. ՟Ա. Վրդն. պտմ.։ Ուռպ.։)


Սայթաք

adj.

fickle, inconstant, unsteady, changeable;
agile, quick, nimble.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ոտքը սահիլ». այս իմաստից է բխում «դիւրագայթ, շուտ սխալող» Փարպ. «յաջողակ, արագաշարժ» Տօնակ. նոյն ար-մատից՝ սայթաքիլ «սահիլ, գայթիլ, շեղիլ, մոլորուիլ» Բ. մկ. ժե. 17. Ագաթ. Եզն. Ոսկ. յհ. ա. 1, 3. Փարպ. սայթաքումն Ոսկ. ես. 436 (գրուած սեթաքոյիմն, այսպէս ուղղելի ըստ Վարդանեան ՀԱ 1910, 368), սայթաք-մունք Փարպ. անսայթաք Խոր. Նար. Տօնակ. դիւրասայթաք Սկևռ. աղ.։

ՆՀԲ ռայթել աքեաց կամ աքեօք (իմա՛ գայթ-աք)։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 սաքթաքել ձևի հետ՝ իբր տճկ. սէքմէք, սէքիթմէք «ցատկել»։ Ղա-փանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 96 մին-գըր. zirtua «սահիլ» բայի հետ։

NBHL (4)

Գայթոտ. դիւրասահ. յողդող. դիւրափոփոխ. եւ խոտորեալ. զարտուղի. եւ Աջողակ. արագաշարժ.

Ըստ սայթաք եւ անհաստատ բնութեան կանանց. (Փարպ.։)

Հանապազ կոխէ զլին ամենայն չարեօքն, եւ զսայթաքն (կամ զսայթքն) ի բարւոյն. (Յիշատ. ի թուին հյ. ՟Լ՟Ձ՟Է։)

Լեզուօք (երեւեցաւ հոգին սուրբ), զի առ բանն ընտիր եւ սայթաք գործեսցէ. եւ հրեղինօք, զի զառաքեալսն մաքրեսցէ. (Տօնակ.։)


Սայթաքեմ, եցի

vn. fig. va.

to slip, to stumble, to trip, to take a false step, to fall;
to falter, to waver, to be unsettled, to go astray, to err. cf. Սայթաքեցուցանեմ.

· Calfa

NBHL (13)

Եդին ի մտի այնուհետեւ ոչ այսր անդր սայթաքել. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Է. 17։)

Ոչ ինչ այնուհետեւ թոյլ տային սայթաքել խորհրդոց նորա այսր անդր. (Փարպ.։)

Զի մի ոք մի իւրք սայթաքեսցէ յաստուածագնաց ճանապարհէն. (Ագաթ.։)

Երբեմն սայթաքեն (երիվարք կառաց), երբեմն օձտեն. (Եզնիկ.) (հին տպ. սայթաքին)։

Ոչ դողդոջելով, եւ ոչ սայթաքելով։ Ոչ դեդեւի, եւ ոչ սայթաքէ, եւ ոչ դողդոջէ։ Սայթաքեցին (տպ. սացթաքեցան) ի ճշմարտութենէ անտի. (Ոսկ. յհ. ՟Ա. 1. 3։)

Սովաւ եւ ես սայթաքեալ՝ անկանելով ի վայր. (Պիտ.։)

Մտածութիւն չարին սայթաքեաց զմիտս. (Սիր. ՟Գ. 26։)

Կանգնեա՛ եւ զիս տէր ընդ նմին՝ ի գլորմանէ սայթաքողին. (Շար.։)

Կարացեալ սայթաքել զհրամանս չապահոյ. (Խոր. ՟Գ. 34։)

Զմիտս լսողաց առ վայր մի սայթաքեցուցանէր այսր անդր, զի զճշմարտութիւն աճեցուցանել հաստատեսցէ. (Փարպ.։)

Զինեալ պատժական զօրութեամբ՝ սայթաքեցուսցէ բարկութեամբ. (Լմբ. պտրգ.։)

περιτρέπομαι, περιφέρομαι, παρακίνομαι titubo, vacillo, erro ὁλισθέω labor, lapso, labefio. Գայթել աքեաց կամ աքեօք. գթել ոտիւք. դողդոջել. շարժլիլ. դրդուիլ. դեդեւիլ. տատանիլ. գայթագղիլ. սաղապիլ. խախտիլ. խոտորիլ. ցնորիլ. սահիլ, սկրդիլ, գլորտըկիլ.

ՍԱՅԹԱՔԵՄ, եցի. ն. ՍԱՅԹԱՔԵՑՈՒՑԱՆԵՄ. ὁλεσθάνω կամ ὁλοσθαίνω, παρακινέω labefacio, labefacto. Գայթեցուցանել. գթեցուցանել. տատանել. եւ Քերել անցանել, կամ զանց առանել.


Սայթաքեցուցանեմ, ուցի

va. fig.

to cause to slip or stumble, to trip up;
to lead astray, into error, to delude;
to lead astray, into error, to delude.

· Calfa

NBHL (6)

Մտածութիւն չարին սայթաքեաց զմիտս. (Սիր. ՟Գ. 26։)

Կանգնեա՛ եւ զիս տէր ընդ նմին՝ ի գլորմանէ սայթաքողին. (Շար.։)

Կարացեալ սայթաքել զհրամանս չապահոյ. (Խոր. ՟Գ. 34։)

Զմիտս լսողաց առ վայր մի սայթաքեցուցանէր այսր անդր, զի զճշմարտութիւն աճեցուցանել հաստատեսցէ. (Փարպ.։)

Զինեալ պատժական զօրութեամբ՝ սայթաքեցուսցէ բարկութեամբ. (Լմբ. պտրգ.։)

ՍԱՅԹԱՔԵՄ ՍԱՅԹԱՔԵՑՈՒՑԱՆԵՄ. ὁλεσθάνω կամ ὁλοσθαίνω, παρακινέω labefacio, labefacto. Գայթեցուցանել. գթեցուցանել. տատանել. եւ Քերել անցանել, կամ զանց առանել.


Սայթաքումն, ման

s. fig.

stumbling, slip, false step, fall;
error, aberration.

· Calfa

NBHL (4)

ՍԱՅԹԱՔՈՒԹԻՒՆ ՍԱՅԹԱՔՈՒՄՆ. Գայթումն. դանդաշումն. վրիպումն. խոտորումն. ցնորք.

Ընդվայրաբանութիւն, անկարգաւոր սայթաքութիւն, մոռացկոտութիւն. (Վրք. հց. ՟Բ։)

Գտաւ դիր աստեղաց, եւ ընթացք արեգական եւ լուսին յիւրեանց կայանս, առանց իրիք սայթաքման. (Ժող. հռոմկլ.։ cf. անսայթաք։)

Չհայելով բնաւ ի սայթաքմունս սնոտի հեթանոսական պաշտամանց. (Փարպ.։)


Սայլ, ից

s. ast.

waggon, chariot, cart;
arcturus;
bootes.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի հլ. (յետնաբար կայ գրծ. -ով, -օք) «եզան կոշտ կառք» ՍԳր. «փխբ. Մեծ և Փոքր Արջ համաստեղութիւնները, որոնք սայլի ձև ունին» Յոբ. թ. 9. Շիր. 48, 49, 73. Փիլ. «հիւսիսային բևեռ՝ Փոքր-Արջի հա-մաստեռութեան ծայրը, որ երկնակամարի անշարժ կենտրոնն է» Արիստ. աշխ. «հիւ-սիս» Փիլ. ել. էջ 533. իմ. էջ 75. Իրեն. ցոյցք 26. «առանցք» Նիւս. կազմ. «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 582). ո-րից սայլակ Եփր. ա. թգ. և ա. մն. սայլա-կերպ աստեղք Վեցօր. 135. սասատուն «թափառական, վաչկատուն» Ոսկ. բ. կոր. ժե. սայլորդ Խոր. կամնասայլ ՍԳր. Ոսկ. մ. բ. 27. Բուզ. սայլաթափ «Մեծ Արջի հա-մաստեղութիւնը» Զքր. կթ. (տե՛ս Հին հաւ. էջ 112), սայլապան (նոր բառ) ևն։

= Փոխառեալ է փռիւդ. *satilja ձևից, սրից փոխառեալ են նաև յն. σάτιλλα «Բոյլք աստեղաց, Մեծ Արջի համաստեղութիւնը» (Հեսիքիոս), σατίνη, յգ. σατίναι «սայլ, կռուի կառք». (մէկ մէկ անգամ գործածուած Հո-մերոսի և Անակրէոնեան մի հատուածի մէջ)։ Սրանց Փոքր-Ասիական ծագումը յայտնի է։

Հիւնք. հյ. լաստ կամ թրք. սալ «լաստ» ձևից։ Վերի համեմատութիւնը տուաւ Lidén, Ett grekiskt lānord, Comm. phil. 159-163 (ՀԱ 1905, 191), որ կրկնում են Boisacq, էջ 854 և Pokorny 1, 339։ Պատահական նմանութիւն ունին սանս. çal «երթալ, վազել», çalāta «մի սայլ բեռ»։

ԳՒՌ (dialectal) Սեբ. սալ, Խրբ. սmլ, Ալշ. Երև. Կր. Մկ. Մշ. Սլմ. Վն. Տփ. սէլ։ Նոր բառեր են անսայլ, սայլգնայ, սայլհարի, սայլընկեր. սայլւոր։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Կր. sal «սայլ» (Բիւր. 1898. էջ 627).

NBHL (13)

Տացես առնելու յերկրէս եգիպտացւոց սայլս մանկանց եւ կանանց ձերոց։ Լծեցէ՛ք զերինջսն ի սայլին, եւ դիք զնա ի վերայ սայլին։ Ետու զեղինսդ յողջակէզս, եւ զփայտ սայլիցդ եւ զցորենադ ի զոհս։ Զոր օրինակ հոլովի սայլ լի օրանաւ, եւ այլն։ Տե՛ս եւ կամնասայլ։ Բերին սայլօք նոցին աւանի ... հաւաքեալ ի սայլսն։ Յառաւել տանջանացն ոչ եւս զօրէր գնալ, այլ ի ճանապարհին սայլով բերէին. (Խոր. ՟Գ. 32։ Ճ. ՟Բ.։)

ՍԱՅԼ կամ ՍԱՅԼՔ՝ նմանութեամբ. ἁρκτοῦρος (որպէս թէ արջադի). arcturus, plaustrum. Եօթնաստեղետն կրկին աստե զատունք բեւեռականք ի հիւսիս. եւ Հիւսիսային կողմն երկնից. տես եւ ՎԵՑԿԻ կամ ՎԵՑԵԿԻ. ... եբր. քիմա. որ ըստ ոմանց է բազմաստեղք.

Որ արար զբազմաստեղսն, եւ զգիշերաւար, եւ զայլն, եւ շտեմարանս հարաւոյ. (Յոբ. ՟Թ. 9։)

Բազմաստեղք եւ գիշերավար եւ սայլդ յիշին փոխանակ ամենայն աստեղաց. (Առ որս. ՟Թ։)

Կալեալ զառաջնորդ աստղն զըստ սայլիդ. (Պտմ. աղեքս.։)

Ընդէ՞ր երկու սայլքդ եղեն, եւ արագակունք ոչ. առաւել սայլքդ ղեկուցանեն ճանապարհս այնոցիկ՝ որ նաւու գնան։ Եղջիւրքն (սեղանոյ) առ չորս կողմանս աշխարհիս խոնարհեալ յառին. յարեւելս եւ յարեւմուտս, ի միջօրեայ, եւ ի սայլն. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. ել. ՟Բ. 101։)

Եօթն մոլորական աստեղքն ... եօթն են եւ նոքա՝ որ կոչին սայլ. (Ոսկիփոր.։)

Հիւսիսային աստեղքն, որ յոմանց արքտորոս կոչին. իսկ յոմանց հեփտաս ագրոն. իսկ յերկրագործաց սայլ, եւ ի նաւավարց բազմոյթ. (Ճ. ՟Գ.։)

Ի ձեռն սայլիցդ։ Հանդէպ սայլիդ։ Ի սայլն կողմն։ Ի սայլն կոյս. (Շիր.։ Զքր. կթ.։ Սարկ. հանգ.։ Երզն. լս.։)

Ապարքտիաս (հողմն) ի սայլէն լեալ. (Արիստ. աշխ.։)

Իբրու առ հաստատուն իմն սայլն զարագաշջանակին խաղացմունս շուրժանակի վարելով. (Նիւս. կազմ. ՟Բ։)

ԿՈՒՐԾ ՍԱՅԼԻ. Գունդ կամ ուռուցք միջավայրի առանցից անուոյ սայլից.

Ի յառեղէն առեալ շարժումն կուրծն սայլին. եւ այն չորս կուրծն սայլին՝ աւետարանն էր քրիստոսին. (Նար. տաղ սայլի.։)


Սայլագործ, աց

s.

cartwright, wheelwright.

· Calfa


Սայլակ, աց

s.

small cart, truckle, dray-cart;
— ձեռաձիգ, barrow, hand-barrow.

· Calfa

NBHL (4)

ՍԱՅԼԱԿ որ եւ ՍԱՅԼԻԿ. Սայլ փոքրիկ. սալիկ.

Ոզա քահանայ եբարձ զաապանակն սայլակաւ։ Եդին ղնա ի վերայ սայլակի. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Առաքեցին հանդերձ տապանակաւն ի սայլակին։ Դրդուեցաւ ի սայլակէ անտի անկանիլ։ Ի վերայ ուսոցն բարձցեն զնտ, եւ ոչ եթէ ի սայլակի. (Եփր. ՟ա. թագ.։ եւ Եփր. ՟ա. մնաց.։)

Անցանէ ի մէջ գումակացն որպէս զանիւ սայղականց. (Պիտառ.։)


Սայլակառք, ռաց

s.

baggage-waggon;
ammunition-waggon.

· Calfa

NBHL (2)

Սայլ նման կառաց, կամ կառք նման սայլի.

Ուղեւորական գրաստ, եւ սայլակառս. (Պտմ. աղեքս.։)


Սայլակերպ աստեղք

sn. ast. arctus;
Charle's wain, the Great Bear;
ursa major.

· Calfa

NBHL (2)

ՍԱՅԼԱԿԵՐՊ ԱՍՏԵՂՔ. ἅρκτος ursus. Սայլք. աստեղք հիւսիւսոյ, որ եւ ասին ԱՐՋ մեծ եւ փոքր.

Որ բնակեալ իցեն ի ցրտաշունչ աշխարհն հիւսիւսոյ, որ մերձաւոր դրացիք են շրջանաց սայլակերպն աստեղաց. (Վեցօր. ՟Ղ։)


Սայլավաստակ

s.

barrowman.

· Calfa


Սայլատունք

adj.

living in carts, nomads, wandering, errant.

· Calfa

NBHL (2)

Բայց եթէ զվարչաւորս զսայլատուս ոք ասիցէ, (եւ) որ ի կողմանս սկաւթացւոց վայրագ հովիւք. (Ոսկ. ՟բ. կոր. ՟Ժ՟Ե։)

ՍԱՅԼԱՏՈՒՔ կամ ՍԱՅԼԱՏՈՒՆՔ. ἀμαξοβίος in plaustris habitans. որ եւ ՎԱՉԿԱՏՈՒՆՔ. եւ ՎԱՐՉԱՒՈՐՔ. Բնակեալք կամ ի սայլս ի վաչէս աստանդական կենօք, (ոյք վարեն վարչօք ղեզինս սայլից). յն. ամաքսօվի՛օս. սայլակեաց, կամ սայլակեանք.


Սայլացից

s.

shaft of a vehicle.

· Calfa

NBHL (2)

Ցից սայլի, որ է երկայն ձող իբրու ղեակ.

Ընդ սայլացից հանեալ սատակեցին. (Խոր. ՟Գ. 35։)


Սայլիկ

s.

wheel-barrow.

· Calfa

NBHL (2)

cf. սայլակ.

Ածեալ են ածեալ զսայլիկն ... եւ ահա չշարժէր սայլիկն այն. (Նար. տաղ.։)


Սայլիտ

s.

wheel-chair.

· Calfa

NBHL (1)

Ա՛ռ զսայլիտն ոսկի, յորոյ վերայ նստաւ կաթողիկոսն. (Կիր. պտմ.։)


Սայլորդ, աց

s.

carter, waggoner, driver, carrier.

· Calfa

NBHL (2)

Սայլորդացն տեսեալ զոսկերս մարդկան՝ թաղեցին ի նոյն հորս (կամ խորս). զոր զգացեալ արշակայ՝ հրամայէ զսայլորդսն Մի վերայ հորոցն կախել զփայտէ. (Խոր. ՟Գ. 32։)

Վարօղ սայլի. արապաճը.


Սայր, ից

s.

edge, sharpness;
cf. Սար;
սատակել ի — սուսերի, to put to the edge of the sword.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «թուրի բերան» Բ. մկ. ե. 11. Գ. մկ. զ. 4. Ոսկ. եբր. «լեռան ծայրը» Մաշկ. որից սայրասուր «բերանը սուր» Նար. Լմբ. Շնորհ. Յայսմ. սայրադիր «սուրի ծայր» Սիր. լդ. 31. սայրուց «նաւի քի՞թը կամ կո-ղերը» Ոսկ. եփես. 871. երկսայրի ՍԳր. երեք. սայրի Վրք. հց. երեքսայր Կնիք հաւ. 315. եռասայր Մխ. երեմ. միասայրի Նեեմ. դ. 18. կրկնասայր ԱԲ։ Բառիս երկրորդ ձևն է ՍԱՅՌ, որ յիշում է ՀՀԲ «լեռան գլուխ» նշա-նակութեամբ, առանց վկայութեան. որից ձևացած են սեռ «լեռան մէջքը» Օրբել. 150 (Ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ և ի վեր ի սար վանաց ձորոյ սեռիւդ). Արձ. 1323 թ. = Վիմ. տար. 161, բնասեռ «նոյն նշ.» Օս-բել. 149, 169 (Անտի ի բլուրդ որ ի շինա-գլխիդ, և անտի ջրթափաւն յՍտերջաց գա-ւակ և բնասեռիւդ ի Վարդանայ մարգի խո-ռըն. Եւ ի հիւսիսոյ դեհաց բնասեռովն և վայր ի գետն հանդէպ Խոտոյ և Քարաձորին մեծ բնասեռովն ի սարն). որ և բնասար Օր-բել. 149 (Եւ յարևմտից կողմանէ Լորաձորդ բնասարաւդ. հմմտ. Այտնեան, Քնն. քերակ էջ 143). միասեռի «միասայրի, մի բերանով (սուր)» Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 84=Շահն. 209)։

ՆՀԲ լծ. ծայր։ Հիւնք. սէր բառից։ Pe-dersen, Հայ. դր. լեզ. 117 հնխ. k'ə «սրել» արմատից. հմմտ. սանս. çicā̄ti «սրում է», լտ. cos «սրոց», catus «սուր». նոյն ըձդ հյ. սուր, սանս. áçri, յն. ἂϰρις, (Ընդունում են Walde 142, Po-korny 1, 454, Petersson. Ar. u. arm Stud. 110)։ Scheftelowitz BВ 28, 284 և 29, 55 սար «բարձրութիւն» բառին արմատակից դնելով՝ կցում է պրս. գւռ. šir «դլուխ»։ Թիրեաքեան ՀԱ 1912, էջ 288 և Արիահայ բռ. 328 պրս. ser «գը-լուխ» բառից, նոյն ընդ ծայր. սար։

ԳՒՌ (dialectal) Բառիս երկրորդ ձևը պահում են Ղրբ. սէռ, Շմ. սըռ «երկու մակարդակների միացման գիծը, ligne d'intersection, arête» օր. պատի սեռը, քարի սեռը, բայց մասնա-ւորապէս մէջքի սեռը «թիկունքի մէջտեղի ուղղահայեաց գիծը», լեռան սեռը «լեռան՝ հորիզոնի հետ միացման գիծը»։ Սրանք ցոյց են տալիս՝ որ սայր բառի բուն իմաստը պէտք է դնել ո՛չ թէ «սուր կողմ», այլ «ծայր»։

ՓՈԽ (borrowing) Մառ, Иппoл. 65 հայերէնիր է հա-մարում վրաց. სერი սերի «լեռ», իբր այ>է ձայնափոխութեամբ։

NBHL (7)

Ոչ սրոյ սայր, եւ ոչ հուր բաւական է՝ ի բարկութենէն մոլութեան ոգւոցն համբերել. (Բրս. բարկ.։)

Ետուն զպարանոցս իւրեանց սայրից սուսերաց. (Ոսկ. եբր.։)

Եկն առ զքաղաքն ի սու՛ր սայր սուսերի, եւ ի տէգ նիզակի. (յն. լոկ, տիգաբուռն, կամ նիզակաւ առեալ). (՟Բ. Մակ. ՟Ե. 11։)

Ի մի սայր սուսերի եւ ի մի տէգ նիզակաց (յն. լոկ, նիզակաւ). (՟Գ. Մակ. ՟Ղ. 4։)

ՍԱՅՐ. իբր սար. ծայր եւ գագաթն լերին.

Ընդ երկինս թռչել, կամ զսայրս հատանել անցանել. (Մաշկ.։)

(լծ. ծայր). ἁκμή, ἁκωκή acies στόμα os, cuspis, mucro. Սու՛ր ծադ՝ կամ բերան եւ սլաք սռոյ, եւս եւ տիգի. ... տե՛ս եւ ի բառն ՍՈՒՍԵՐ, Սայր սուսերի, կամ սուր սուսերի. ըստ յն. եւ լտ. բերան սրոյ.


Պարկայ

s.

Fatal Sister, Fate;
իլ —ից, the thread of -.

· Calfa


Պարմայեմ, եցի

va.

to try, to experience.

· Calfa

NBHL (1)

Եթէ տգիտաբար մոլորեալ են ... յանձանց պարմային զվնասն իւրեանց. դուք եւս ընդէ՞ր զհետ նոցա մոլորութեանն ցնորիք. (Եղիշ. ՟Բ։)


Պարութայ, ից

s.

collection.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «հաւաքածոյ, հաւա-ռումն պատմութեանց, ժողովածու» Օրբել. ա. (տպ. պարութայիդս, իմա՛ պարութա-յիկս, ՆՀԲ պարութայիցս). արդի գրականում «մի գործի վերաբերեալ բոլոր թղթերի ամ. փոփոյթը, dossier». որից պարութել «ժողո-վել» Հին բռ.։

Ասորի բառի երևոյթն ունի, ինչպէս ❇ marū̄ta «տէրութիւն» (>հյ. Մա-րութալ յատուկ անունը), ուր -utā «-ու-թիւն» մասնիկն է. հմմտ. ❇ prūtā կամ pərūlā «մաշկեայ հագուստ»։

NBHL (1)

(Զյիշատակարանս պատմութեանց) ժողովեալ՝ սեւադեղով եդաք ի մի պարութայիցս. (Ուռպ.։)


Պարսկային

adj.

Persic;
Persian;
— հաւ, peacock;
— ծոց, the Persian Gulf.

· Calfa

NBHL (3)

Նուաճեալ եւ հնազանդեալ էին համարձակելոյ պարսկային թագաւորութեան. (Կանոն.։)

Տեսին զբազմութիւն պարսկային զօրուն. (Արծր. ՟Բ. 2։)

Զինչպիսի հնարիւք լուծանել կարասցուք զկապ սիրոյ պարսկայնոյն (կամ պարսայնոյն) եւ հայկազինն. (Խոր. ՟Ա. 24։)


Պարսմայր

s.

queen-bee.

· Calfa

NBHL (2)

Մայր պարումեղուաց, այն է թագուհի նոցին.

Մեղուքն՝ իւրեանց թագաւոր ունին, հայխօս՝ Պարսմայր. (Վստկ. ՟Յ՟Ա. այսինքն ի հայ լեզու այսպէս կոչի։)


Պաքարայք

s.

oxen, cattle.

· Calfa


Սարբնայ

cf. Սարբինայ.

· Calfa


Սարբինայ

s.

vine-trellis.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

կամ նաև սարփինայ, սար-բնայ «խեչակ, բոյսը բարձրացնելու նեցուկ» Վստկ. 56, 61, 63, 181. արդի գրականում «խաղողի որթը վրան բարձրացնելու համար շինուած փայտեայ կազմած, թրք. ասմա-լըխ»։

= Կաոմուած է պրս. ❇ sar «գլուխ» ︎ binā «շէնք» բառերից, sar «գերան. սիւն, կազմածի փայտ, նեցուկ» նշանակու-թեամբ գործածուած ենք գտնում Ղրբ. սար «գորգ գործելու կամ ջուլհակի ոստայնի ամենաբարձը գերանը, որի վրայից կա-խուած են հինածները», վրաց. სარი սարի «որթատունկի տակի նեցուկը», հյ. սարի «կայմ, սիւն», վրաց. სარვა սարվա կամ მოსარა մոսարվա «որթատնկի տակ յենարան դնել».-իսկ binā, որից արևել. թրք. bunā նշանակում է «որթատունկի առջև բարձրացած թումբի թեք մասը կամ լանջը, որի ետին գտնւում է որթատունկը». գործա-ծական է նաև Սալմաստի հայոց բարբառում։ Ամբողջը փոխառեալ է պարսկերէնից, որի գոյութեան ապացոյց է ասոր. [syriac word] sarbinā «ցից կամ սարբինայ», գործածուած արդէն Սիր. իբ. 18 (Brockelm. Lex. syr. 505բ)։ -Աճ.

ԳՒՌ (dialectal) Խրբ. սmրբ'mնm կամ սmրբ'ինի, Զթ. սայբ'ունո, սարբ'ունո «խաղողի որթի նեցուկ»։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Եւդ. ❇ särpánδ̄ «սարբինայ» (Յուշարձան 329)։ Հայերէնից փոխառեալ պէտք է համարել ի ձայնի պատ-ճառով։


Սարդիոստայն, ից

s.

cobweb, spider's web;
սրբել զ—ս, to sweep down the cobwebs;
— ձգել ծածկոյտ զերեսօք, to hind behind a cobweb, to try to conceal what is manifest, to cover with pretexts.

· Calfa

NBHL (3)

Սարդիոստայնին նման. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Զհելլենական մոլորութիւնն որպէս սարոստայն եղծանէր. (Ճ. ՟Ա.) (գրեալ էր՝ սարդոստայն)։

ՍԱՐԴԻՈՍՏԱՅՆ կամ ՍԱՐԴԻ ՈՍՏԱՅՆ. ἁράχνη aranea. Ոստայնն սարդի. մամուկի թել ... cf. ՍԱՐԴ, եւ ՈՍՏԱՅՆ.


Սարոստանեայք

s.

mountaineers.

· Calfa

NBHL (1)

ՍԱՐՈՍՏԱՆԻՔ կամ ՍԱՐՈՍՏԱՆԵԱՅՔ. Լեռնականք. բնակիչք կովկասու եւ այլն.


Սարուփարթայ

s.

baggage-train, stores, implements of war.

· Calfa

NBHL (2)

cf. ՍԱՐՈՒԱԾ ՍԱՐՈՒԹԻՒՆ. (ի սար. եւ ռմկ. փարթաւ, այսինքն կահ կարասի).

Եթօղ զառ եւ զաւուր, զվրան, եւ զսարուփարթայն, եւ զամենայն գանձակս. (Մեծոբ.։)


Սարփինայ, ից

s.

arbour, vine-arbour, bower.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Սարբինայ։

NBHL (1)

cf. Սարբնայ


Սաքուլայ, ի, իւ, ով

s.

large hood or cowl.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«աբեղայի խոշոր գդակ, զոմփ». երկու անգամ ունի Լմբ. առ Լև. տպ. 1865, էջ 218 և 240. «Հագնիմ գիշտ, որպէս Հաղբատայ եպիսկոպոսն, և երկու թիզ կըն-գուղ վրացի սաքուլայով. Կատարե՞մք զպա-տարագն սաքուլայով»։-(ՆՀԲ երկրորդ վը-կայութեան մէջ սարքուլայ)։


*Սաւառայ

s.

shrill fife or whistle.

· Calfa


Definitions containing the research այ : 10000 results

Մորթաղ, ից

s.

dressed skin, tanned hide;
leather-bag;
leather table-cover.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սանդ, հաւան». իբր միջին հյ. անստոյգ բառ ունի Նորայր, Բառ. ֆր. 830 (mortier բառի տակ)։

NBHL (2)

Ըստ ձայնին երեւի Մորթ աղեալ կամ աղաղեալ՝ գործեալ ի խաղախորդաց. յորմէ կազմի եւ սեղան ուղեւորի, եւ պարկ. կամ անօղ պէսպէս.

Վասն տաշտի, կամ թափուրի (այս ինքն տեփուրի), կամ մորթաղի։ Ի վերայ մորթաղի կամ քրձի՝ յորս իցէ կերակուր։ Այլ թէ ի մորթաղին գտանիցի՝ որ չոր եւ ցամաք իցէ։ Եթէ դալար եւ խոնաւ իցէ մորթաղ, խորտակեսցի. (Կանոն.։)


Մորի, րւոյ, րեաց

s. bot.

den, lair;
cf. Մոր;
cf. Մորենի.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

տե՛ս Մայր (ծառը)։

ՆՀԲ մայրի բառից կամ մայր, մօր սեռականից։ Canini, Etud.՝ êtym. 145 լտ. murus։ Հիւնք. մօր սեռականից։ Patrubány SA 1, 192 լտ. mora «մը-նալն», հիռլ. maraim «մնամ» բառերև հետ՝ իբրև բնիկ հայ։ Սագրզեան ՀԱ 1909, 335 սումեր. mar «բնակութիւն»։

NBHL (1)

ՄՈՐԻ κατάλυμα, μάνδρα caula եւ φωλέως lustrum, latibulum. գրի եւ ՄԱՅՐԻ. Որջ գազանաց ի մէջ մայրեաց, ուր են եւ կորիւնք ընդ մօրն. կաղաղ. խշտի. դադարք. մօրի, մօրնի. եբր. էօր, մէիւրա.


Մորճ

cf. Մորչ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Մառ, Վրդ. առ. I. էջ 20 համարում է վրացերէնից փոխառեալ. իսկ վրացին յաբեթական vrէ արմատից. հմմտ. եբր. [hebrew word] yrq «կանաչ, կանաչութիւն»։ Pe. tersson KZ 47, 280 լտ. marceo «թա-ռամիլ, թուլանալ», լիթ. mirkti «թրը-ջուիլ», կիմր. braen «փխրուն, փտած» բառերի հետ հնխ. meraq-արմատից։ Pokorny 2, 278 ընդունում է այս մեկ-նութիւնը և յիշում է մորճ բառը՝ հնխ, mer-«ջարդել» արմատի տակ։

ԳՒՌ (dialectal) Մորճ Խրբ. «մացառ», մորճիկ Խրբ. «մացառ, նոր բուսած ծառ», Ակն. «զաւակ». մանուկ-մորճուկ Սեբ. «նորահաս՝ մատաղա-տի երիտասարդ».-Կայ նաև. Տփ. նօ՜րչի «դալար, մատղաշ» (օր. Նորչի արիվըդ պի-տի փչանայ էլի. Պէպօ 1876, էջ 43), բայց փոխառեալ է վրացերէնից, Սվեդ. մէրչ «ծա-ռի ծիլ. 2. յատկապէս բևեկնի՝ ծիլը», որից մրչիլ «ծլիլ»։

NBHL (2)

Հանգիցէ ի վերայ նորա հոգի աստուծոյ. ի վերայ գաւազանի, եւ կամ ծաղկի, կամ ոստոյ, կամ մորճոյ. ըստ ասելոյ ակիւղայի եւ սիմմաքոսի եւ թէոդոտոնի. (Դամասկ.։)

Մորչ գաւազանն վասն բարակութեան իւրոյ կրկնի յամենայն կոյս։ Ստեղն մորչ եւ ուղիղ. (Ի գիրս առաքին.։)


Մութ, մթոյ, ով

cf. Մութն.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ռ, ի հլ. կամ ՄՈՒԹՆ, ն հլ. (մթան. ի մթան) «մութ, խաւար» Եւս. պտմ. Կոչ. «մթութիւն» ՍԳր. Եզն. Ոսկ. Սեբեր. որից մթագին Կիւրղ. ծն. մթագոյն Եփր. ծն. Ոսկ. մտԱ. մթազգած Ոսկ. մ. գ. 4. մթանալ Գ. թագ. ժը. 45. Եզն. մթապատ Վեցօր. մթա-ցուցանել Ամովս. է. 8. Սիր. իե. 24, Եւս. պտմ. Եզն. Կիւրղ. ծն. և թգ. մթին ՍԳր. Սե-բեր. Բուզ. մթնանալ Եւագր. Ոսկ. յհ. ա. 42. խորամթին Մագ. խաւարամութ Թէոդ. խչ. մթինակ Շիր. -ար մասնիկով՝ մթար «սևա-զած, մութ գոյնով» Սեբեր. 116 «աչքի ճիպռ» Եզն. էջ 6. մթարութիւն «մթութիւն. խաւար» Պիտ. «լուսնի վրայ սև նիշ, բալ» Վեցօր. 115. «իմաստի մթութիւն» Կիւրղ. ծն. մթարագոյն «մթագոյն» Ոսկ. պօղ. Ա. 782. նխալ գրչութեամբ էլ մթեր Աթան. 1899, էջ 240 (երկիցս). Ճառընտ. Յճխ. Մանդ. (Բաբ-գէն վրդ. ՀԱ 1907, 312 ընդհակառակը մթար ուղղում է մթեր, իբր «աղտ մթերեալ», որ շատ սխալ է և միայն «ճիպռ» իմաստը ի նեատի առած է։ Վարդանեան ՀԱ 1928, 533-5 նոյն մթարը (Եզն.) ուղղում է մռաղ-քըն, ինչպէս ունի Զմիւռնիոյ տպագիրը)։ Նոր բառեր են մթնշաղ, մթնոլորտ, մթնոլորտա-յին ևն։

ԳԴ պրս. մաղ, մէղ, միյղ (որ սակայն համապատասխանում է մէգ բառին)։ Klaproth, Asia pol. 100 անգլ. muddy «ցեխոտ», Mémoires 1, 432 սանս. ta ma, հսլ. temno, լտ. tenebrae «խաւար» սանս. mudira «ամպ»։ ՆՀԲ (մթարու-թիւն բառի տակ) պրս. tārī «խաւար»։ Justi, Zendsp. 234 զնդ. mūϑra «ան-մարրութիւն», սանս. mūtra «մէց»։ Կոս-տանեանց, Հայ հեթ. կր. սանս. mu «լաղթել, կապել» արմատի muta «յաղ-թեալ, շղթայեալ» դերբայից։ Canini, Et. é́tym. 10 սանս. tāma, իսլ. dimmr «մութ»։ Տէրվ. Նախալ. 83 սանս. tam «թմրիլ», tamra «մութ», զնդ. temanh «մութ», պրս. [arabic word] tum «մութ, մթարք», լիթ. tamsá «մութ» ևն ձևերի հետ՝ իբր շրջեալ *թում ձևից։ Հիւնք. հանում է մուտք «արևմուտք» բառից։ Bugge KZ 32, 20 կցում է հիռլ. mothar «մութ» բառին։ Նոյնը կրկնում են Strachan BВ 20 (1894), 22 և Scheftelowitz BВ 29 (1905), 23։ Քիւփէլեան, Բազմ. 1910, 153 արաբ. [arabic word] mavt «մահ» բառի հետ։ Karst, Յուշարձան 406 սումեր. mud «մթնել», mut «մութ», mi «շուաք». Թիրեաքեան, Արիահայ բռ. 275 մուղտ հոմանիշից։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ umōtā «մութ»։

ԳՒՌ (dialectal) Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մրղ. Մկ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեռ. Սլմ. Սչ. Վն. Տիգ. մութ, Տփ. մութ, մութը, Ոզմ. մօւթ. Ասլ. միւթ, միւ*, Ալշ. Մշ. մուտ, Սվեդ. մէօթ, Զթ. մունթ, Շմ. մը՛թնը, Ագլ. մօթ. այս բո-լորը ծագում են մութ բառից. իսկ Գոր. Ղրբ. մթէն, Ագլ. մթայն՝ ծագում են մթին բառից և նշանակում են թէ՛ «մութ» և թէ՛ «մթին» (գոյական և ածական).-Ագլ. մթան «երե-կոյ»։ Նոր բառեր են մթնագիշեր, մթնադէմ, մթնաժեռ, մթնախաղ, մթնակալել, մթնակեր, մթնակոխ, մթնաւուն, մթնդալ, մութկեկ, մթնշող, մթնել, մթնթաթախ, մթնտուն ևն։

NBHL (10)

ՄՈՒԹ ՄՈՒԹՆ. μυχός penetrale, intimus, recessus σκότος tenebrae θύελλα, γνόφος, ζόφος caligo ἁόρια situs invisibilis, obscuritas. Խաւար. աղջամուղջ. մէգ. մթութիւն ի մուտս խորշից. վայր անլոյս. ալք. մութ.

Խաւար եւ մէջ եւ մութ։ Կալաւ զիս մութ անհնարին։ Գիշերի ծածկեաց զնա մութ։ Ընդ մութ շրջեցան։ Յարեան եւ փախեան ընդ մութն։ Յանմատուցից մթից դժոխոցն, եւ այլն։

լա՛ւ եւս այլ ձեռ. ըստ յն.

Հայեցեալ ի ներքս ընդ մութ գիշերոյն. (Եղիշ. ՟Ը։)

Գերանաւ կուրացելոյս զմութ այլոց սրատեսել. (Յհ. կթ.։)

Բազում մութ ածեալ ունի։ Մութ մեղացն փարատի։ Ընդ մութ շրջել։ Զերծանի ի մթոյն։ Զմութս վշտաց եւ նեղութեանց։ Կրկին իսկ մութ յանձին կորզեն։ Գուցէ որպէս ի մթի այսր անդր ծփիցիմք. (Ոսկ. մտթ. Ոսկ. սղ. Ոսկ. ես.։)

Կամ աղտեղի կոյր խըլըրդան, որ կայ յանլոյս խաւար մըթան։ Եւ նստուցէր զիս ի մըթան, իբր ըզմեռեալ ի գերեզման. (Շ. եդես.։)

Չհամարին զմութն մութ, զի պայծառ քո լուսովդ աչք մտացս զուարթանայ. (Գէ. ես. (որ լինի եւ ածական)։)

Մութն անհնարին (խորհրդոց) անկաւ ի վերայ պիղատոսի. (Զքր. կթ.։)

ՄՈՒԹ ա. γνοφώδης caliginosus, tenebrosus եւ այլն. Խաւարին. մթին. աղջամղջին. միգապատ. մթագոյն. թխագոյն. նսեմ. տխուր. եւ Բոսորային.


Մուխ

s. fig. adj.

cf. Ծուխ;
temper;
proof, trial;
tempered;
steeled;
red hot, fiery, burning.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. smuqh-«ծխել, ծուխ» արմատից. ցեղակիցներից հմմտ. յն. σμნχω «քիչ և անբոց կրակով եփել կամ այ-րել, սպառել», հիռլ. müch «ծուխ», կիմր. mwg «ծուխ», կորն. mōk «ծուխ», բըրտ. mоug, mog «կրակ», moged «ծուխ», անգլսք. smooian, sméocan «ծխել», smoca «ծուխ», smiec «ծուխ, շոգի», անգլ. smoke «ծուխ, ծխել, մխալ», մբգ. smouch «ծուխ, շոգի». հհոլլ. smuucken «ծխել», գերմ. schmauch «թանձր ծուխ», schmauchen «ծխել», հոլլ. smoken «ծխել», smook «ծուխ», մ. հիւս. գերմ. smōken «ծխել, ծխով խեղդել, հեղ-ձամահ անել», լիթ. smáugiu, smáugti «խեղդել» և թերևս ռուս. cмуглыи «թուխ, սևորակ» =ուկր. smuhtyj (իբր «ծխագոյն»)։ Սրանց մէջ արմատը երևում է smeuqh-, šmeug-, smeugh-ձևերով. յատկապէս հմմտ. յն. σμδχω ձևի կտր. ἐομόγnν. որ ցոյց է տա-լիս γ-g ձայնը (Pokorny 2, 688, Boisacq 886, Kluge 429). տե՛ս նաև մուրկ։

ՀՀԲ մխիլ բայից, որովհետև մուխը «մխի յաչս»։ ՆՀԲ նոյն ընդ ծուխ։ Ուղիղ մեկնութիւնը մտածել է նախ Lag. Ur-gesch. 805, որ բառը համեմատում է անգսք. smyc և անգլ. smoke «ծխել» ձևերի հետ. սակայն ինքը Arm. Stud. § 1524 մերժում է։ Վերի ձևով մեկնե-զին Bugge., Btrg. 18, KZ 32, 20 և յե-տոյ Meillet MSL 8, 294։ Հիւբշ. 475 ւիշում է այս մեկնութիւնը, բայց անա-պահով է համարում։ Հիւնք. մէգ բառից. Patrubány SA 1, 214 սանս. mukha «բերան» կամ muk «թողնել, արձակել» ձևերի հետ է միացնում։ Karst, Յուշար-ձան 424 թաթար. bug, buh, mug «ծուխ շոգի» բառերի հետ։ Պատահական նո-մանութիւն ունին թուշ. moxk «փոշի», արևել. թրք. [arabic word] mսγ «շոգի. արտա-շնչութիւն», որ է թրք. [arabic word] buγu «շոգի»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. მხიე մխիե «գորշ, մոխրա-ռոյն», լազ. mg (mgums, mgup's) «առանց բոցի այրիլ»,՝ ուտ. mug' «ձանձախարիթ» mug'enbesun «մխալ», mug'enbak'i «ծխա-համ»։

NBHL (8)

ՄՈՒԽ ՄՈՒԽՔ. Արմատ Մխելոյ. որպէս Հրացեալ մխմամբ ի հուր. շանթացեալ. հրաշէկ. πεπυρώμενος ignitus, igneus, candens եւ այլն. կրակ դարձած.

Նշան մխոյ արարէ՛ք ի վերայ բերդիդ. (Ուռհ.։)

Զամենայն նետս մուխս չարին շիջուցանել. (Եփես. ՟Զ. 16։)

Նետք մուխք բորբոքեսցեն զանձինս. այր արդիւնական շիջուսցէ զնոսա։ Շիջուցանէ զամենայն զհրացեալ նետս մուխս չարին։ Զմուխ նետից նորա յարձակմունս յանձն իմ բժշկեա՛. (Եւագր. ՟Ժ՟Գ։ Ոսկ. յհ. ՟Ա. 31։ Սարկ. աղ.։)

Բովք փորձեն զսայրադիր ի մուխ. (Սիր. ՟Լ՟Դ. 31։)

Դանիէլ որպէս մուխ երկաթոյ զմարմինն սրելով՝ անվանելի յառիւծուցն. (Բրս. պհ. ՟Ա։ Որպէս մուխ երկաթոյ, այնպէս զմարմին առնն պահք սրբեցին։ Որպէս մուխ երկաթոյ սրեալ՝ դաժանագոյն զնա եւ արի յոյժ ի կակղութենէ եւ ի թուղութենէ արար. Բրս. պհ. եւ Բրս. բարկ.։)

Միթէ տապար՝ թէ եւ կարի մուխ իցէ կամ պողովատիկ, կոտորիցէ՞ զփայտս առանց ձեռին ուրուք. (Գէ. ես.։)

Եղիցի հուրս այս ... մուխ կրկնեռաց եւ բարեփափաք ջերմութեան. (Նար. ՟Ղ՟Գ։)


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«քշել, վարել, առաջ տանիլ, հրե-լը». այս արմատից են մղել «քշել, վարել, հրել» Թուոց լե. 20, 22. Սեբեր. Ոսկ. եբր. և մ. գ. 16. «պատերազմ վարել» ՍԳր. «ան-վարժ կենդանին կրթել, գործի քշել» Մեկն. ծն. մղիլ «նետուիլ» Կիր. 135 (մղիլ ի վախից «գահավիժուիլ»), մղօն «մղումն», որից մղօն տալ «հրել» Զենոբ 47. մուղ «գործի մէջ մը-տած, վարժ (անասուն)» Ոսկ. ես. ընդդիմա-մղել ԱԲ. ճակատամուղ Բուզ. մէզմուղ Բժշ, ջրմուղ ՍԳր. (շատ անմիտ սխալ է ջրմուղի՝ որ սկսել է գործածուել այժմ Երևանում, իբր թէ ուղի «ճանապարհ» բառից լինէր կազ-մուած), տրմուղ «անվարժ՝ չլծուած (անա-սուն)» Երեմ. լա. 18. Ոսկ. մ. ա. 6 և եբր. լա. Եւս. պտմ. Սեբեր. (կազմուած տր<տուր բացասական մասնիկով), որ և անմուղ Ոսկ. մտթ. և յհ. հակառակն է քաջամուղ «վարժ (ձի)» Աթան. էջ 607. հայկական կրկնու-թեամբ՝ տրմուղ կրմուղ Կոչ.։

ՆՀԲ մղել «մխելով վարել ի բաց կամ ի մի կողմն», մուղ՝ լծ. լտ. mulus «ջո-րի»։ Lag. Urgesch. 218 լտ. molere «աղալ»։ Տէրվ. տե՛ս մոյծ։ Canini, Et, é́tym. էջ 157 մղել՝ կազմուած մեկնել բառի հակադրութեամբ և հյ. մածնուլ = պրս. makhidan «կցել, միանալ» բա-ռից։ Bugge, Etr. u. Arm. 71 ընդունում է երկու տարբեր բառ. մղել «վարել» և մղել «կակղացնել, վարժեցնել», մուղ «վարժ». առաջինի հետ է կցում ետր. mulu «նուէր», լտ. moveo «շարժել», լիթ. máuǰu և սանս. mīv «վարել». իսկ երկրորդի հետ յն. ἀμαλός «կակուղ, թոյլ»։ Հիւնք. մխել բայից։ Պատահա-կան նմանութիւն ունի յն. μῶλος «դժուար աշխատանք, ջանք, կռիւ» (Boisaq 654)։

ԳՒՌ (dialectal) Այս բառը շրջմամբ ունինք Պրտ. ղմէլ ձևով։ Նոյն արմատից են մղան, մղա-նել, մղան մղան անել, մղանածակ։ Նոյն արմատի *մուլ ձևն է ներկայացնում մլել «հրել, մղել, վանել, վարել» Բլ. Խլ. Մկ. Մշ. Նբ. Սլմ. Վն. որի սաստկականներն են՝ զա-նազան մասնիկներով՝ մլշկել Մրղ. Սլմ. Վն. մլշտել Ապ., մլուիլ Դվ., մլսկվել Բլ. «բազ մութեան մէջ սողոսկելով մտնել»։

Այս բառը երևան հանեց նախ Աճառ. Հայ. նոր բառեր մնաց. գրոց մէջ, էջ 24։ Մեր հատուածի դէմ եբրայականն ու Եօթանասնից թարգմանութիւնն ունին «Եւ բերէին նոցա ուզտուք և իշովք և ջորւովք և եզամբք». որից թւում է թէ մուղ պիտի նշանակէր «եզ». բայց ես աւելի լաւ եմ համարած առնել «գրաստ կամ ձի» նշանակութեամբ։ Որովհետև հատուածում ջորին արդէն յիշուած է, ուստի կարծել եմ որ մուղ չի կարող լի-

նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։

NBHL (2)

Էշն օրինակեաց զհրէայսն. քանզի որպէս մուղ ի թամբս եւ ի բեռն եւ ի պախուցս, այսպէս եւ հրէայքն վարժեալ էին օրինօքն եւ մարգարէիւքն եւ օրինացն պահպանութեամբ. եւ եւ զոր օրինակ յաւանակն՝ անմուղ եւ անվարժ է, նոյնպէս եւ հեթանոսք առանց օրինի. (Զքր. կթ.։)

Էշն օրինակեաց զհրէայսն. քանզի որպէս մուղ ի թամբս եւ ի բեռն եւ ի պախուցս, այսպէս եւ հրէայքն վարժեալ էին օրինօքն եւ մարգարէիւքն եւ օրինացն պահպանութեամբ. եւ եւ զոր օրինակ յաւանակն՝ անմուղ եւ անվարժ է, նոյնպէս եւ հեթանոսք առանց օրինի. (Զքր. կթ.։)


Մուղտ

cf. Մղուտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ պրս. մաղ, մէղ, միյղ ձևից (որ է հյ. մէգ)։ ՆՀԲ լծ. հյ. աղտ, մղեղուտ, թրք. bulut «ամպ»։ Scheftelovitz BВ 29, 17 յն. μόρφνος «մթագոյն», գոթ. maurgins «առաւօտ, վաղը» բառերի հետ հնխ. morghyo-ձևից է դնում մուղջ։ Նմանապես Փառնակ, Անահիտ. 1906, 233 մուղջ ձևից է դնում ալբան. mourk «մութ, սև» (իբր փոխառեալ)։ Pokorny 2, 274 և 275 մերժելով Schei-telowitz-ի մեկնութիւնը ղ-ի անհամա-ձայնութեան պատճառաւ, մուղօ դնում է հնխ. mel-«սև» արմատից։ Սրանք ըն-դունում են առանձին արմատ մուղջ՝ որ գտնում ենք միայն աղջամուղջ բառի մէջ, որ աղջ բառի կրկնականն է մ յա-ւելուածով (այսպէս է ընդունում նաև Meillet MSL 18, 253)։ Պատահական նմանութիւն ունի ըստ այսմ լագ. lumi «գիշերանալ», որից dogilumju «գիշեր երաւ»։

NBHL (1)

cf. ՄՂՏԱԳՈՅՆ, եւ այլն։


Մուն, մնոյ, ով

s.

flesh-worm;
gnat, midge.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. musno-ձևից, սրա հետ հմմտ. յն. μυϊα, լտ. musca (>ֆրանս. mouche, իտալ. mosca, սպան. mosca), լիթ. musê, լեթթ. müsa, mūscha, հին պրուս. mu-So, հսլ. mucha, ռուս. և ուկր. муxa, բուլգ mucha, չեխ. moucha, սերբ. muha «ճանճ», ռռւս. ուռ. мIIIмIIа. мощка «ճանճիկ, մուն»։ լեհ. mszуca «ծառի ոջիլ», հսլ. müšica «մո-ծակ», հիսլ. mу, անգսք. mуcg, հսաոս muggia, անգլ. midge, հբգ. mucca «ճան-ճիկ», գերմ. Mücke, հոլլ. mug, շվէդ. mуgg. mugga, շվեդ. գւռ. mausa, ալբան. mīze «մոծակ» (-ze նուազական մասնիկով)։ Այս բոլորի արմատը դրւում է հնխ. mu-, mus-բնաձայնը. հայերէնը աճած է -no-մասնի. կով, և Ernout-Meillet 618 հայերէնի նա-խաձևը դնում է muno-կամ musno (Pokor-ny 2, 311, Walde 503, Trautmann 191, Boi-sacq 649, Kluge 338)։-Հիւբշ. 476։

ՆՀԲ վրաց. մումլի։ Տէրվ. Altarm. 33 լեթթ. maunu, máut, հբգ. mā̄wan, լտ. mvtire ձևերի հետ՝ հնխ. mu «մրմնջել» արմատից։ Նոյն, Նախալ. 46, 97 աւե-լացնում է նաև յն. μυϊα «ճանճ»։ Այս-պէսով ուղիղ մեկնութիւնը սկսում է

Տէրվիշեանից։ Muller WZKM 1892, հտ. հ. էջ 267 չեխ. muñka «մի տեսակ ոջիլ», որ մուն ձևի նուազականն է հա-մարում։ Վերի մեկնութիւնը տուաւ Bug-ge KZ 32, 20։ Հիւնք. ման «մանանայ» բառից։ Պատահական նմանութիւն ունի վրաց. მუმლი մումլի «ճանճիկ, լու» Սղ. ճդ. 31։

NBHL (1)

σκνίψ, κνίψ culex, vermiculus, pediculus κνήφη prurigo, pruritus. վր. մու՛մլի. Մժեխ խայթոցաւոր. կամ այլ ճճի. որդն. երր. մարմաջ. (որպէս յն. սքնի՛փս, քնի՛փս, քնի՛ֆի. եբր. քիննիմ, քիննոմ, խէրէս.


Մուշկ, մշկոյ

s.

musk;
— երէ, moschifer.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. mušk, որ և mešk «մուշկ», պրս. [arabic word] mušk, mišk. բուն նշանակում է «մկնիկ» և ծագում է mūš «մուկ» բառից Իրանեան բառը փոխառութեամբ անցած է նաև ուրիշ շատ լեզուների. այսպէս՝ ա-րաբ. misk, քրդ. misk, məšk, թրք. misk, յն. μόσχος, լտ. muscus, moschus, գերմ. almisque, պորտ. almiscar, իտալ. musco, muschio, վրաց. მუმკი մուշկի ևն։-Հիւբշ. 196։

ԳՒՌ (dialectal) Կը. Տփ. մուշկ, Պլ. միսք, միսգ ևն. նոր փոխառութեամբ. -Զթ. մուշկ «Պէրիտ լեռան վրայ աճող մի տեսակ մշկահոտ բոյս է»։

NBHL (3)

μόσχος muscus, moschus moschiferus. թ. միւք, ... յն. լտ. մօսխոս, մօ՛սքուս, մուսգուս . (ի պրս. բառէ մուշ, որ է մուկն) Մկնաձեւ եւ մկնաչափ կենդանի ի հնդիկս՝ անուշահոտ, եւ իւղ նորա. եւ լայնաբար ամենայն անուշահոտ իւղ եւ պտուղ եւ ըմպելի. որպէս եւ բէշկ մշկոյ՝ է փիսիկ, այսինքն կատու մշկաբեր. (ուստի եւ միւսքէթ, մուշքաթ եւն)

Յեղնէ երէոց՝ վայրի անասնոց՝ կո՛յս քեզ հոտ մշկոց (կամ մուշկ հոտոց). (Գանձ.։)

(Անյայտ է գրեալն ի բառս Գաղիանոսի.


*Մուստառ

s.

must.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] mustār «քաղցու. 2. թթու գինի», որ և արաբ. [arabic word] mustār «թթու գինի. 2. ըստ այլոց՝ քաղցր գինի» (Կամուս թրք. թրգմ. Բ. 110)։

NBHL (1)

Բառ ռմկ. որ է ըստ մեզ Մուզ. քաղցու. լտ. մու՛սդում։ Վստկ. ՟Ճ՟Ի՟Ը. ՟Ճ՟Լ. ՟Ժ՟Խ՟Բ. եւ այլն։


Մուրկ, մրկաց

s.

roasted wheat.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «ցորենի հատիկ, ա-ղանձ» Ղևտ. բ. 14, 16, իգ. 14. Մեկն. ղևտ. Փիլ. Մխ. երեմ. արդի գրականի և գաւառա-կանների մէջ այս արմատից ունինք մրկել, մրկիլ, մրկած «խանձել, խանձիլ, խանձած»։ Հմշ. մուրկ «լազուտի փուչ հասկ»։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. smug-ro-ձևից, որ կազմուած է smug-«քիչ կրակով այրել ծխել» արմատից՝ -ro-մասնիկով. այս ար-մատի մի այլ ձայնդարձն է smuqh-, որից ունինք հյ. մուխ (տե՛ս այս բառը)։ Հայե-րէնի մէջ smugro-շրջմամբ տուել է ոստ օրինի smurgo->մուրկ։

Հիւնք. հանում է մկրտել բայից։ Վե-րի մեկնութիւնը տուաւ Petersson KZ 47, 267, որ դնում է նաև Pokorny 2, 688։ Պատահական նմանութիւն ունին լիթ. mirgčti, լեթթ. mirgt «կայծկըլ-տալ», հհիւս. myrkr, անգսք. mierce, հսաքս. mirki «խաւար, մութ», հհիւս miorkue, mуrkue «մթութիւն» (Boisacq 646, 1094, Trautmann 190)։

NBHL (2)

Մուրկ նոր փխրեալ եւ մաքրեալ։ Հանցէ քահանայն զառ յիշատակէ նորա ի մրկէ անտի (կամ ի մրկաց)։ Զամենայն մուրկ փխրեալ. (Ղեւտ. ՟Բ. 14. 16։ ՟Ի՟Գ. 14։)

Տեառն է սկիզբն արմտեաց. զառաջին զմուրըն մատուցանել հրամայէր քահանայիցն. (Մխ. երեմ.։)


Մուրճ, մրճոց

s.

hammer;
— քարահատաց, stone-cutter's pick;
կտցաւոր —, pick-axe, mattock.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. մուրկ բառից։ Patrubany Հև 1906, 347 ասում է թէ կապ չունի լտ. marcus «կռան», martulus «մուրճ». հաւ. mlatù, ռուս. молотъ «մուրճ» բա-ռերի հետ, այլ իբր բնիկ հայ կապւում է սանս. mr-náti «մանրել», mūrna-«մանրած, փշրած», յն. μαρϰίνω «ջըն-ջել», հիսլ. merja, marδa «ծեծել, ման-րել», հբգ. morsāri «սանդ» ևն բառե-րին։

NBHL (4)

Իբրեւ զմուրճ, որ հատանէ զվէմ։ Մուրճ եւ ամենայն ինչ երկաթի ոչ հնչեաց ի շինել նորա։ Փայտատօք եւ մրճովք կործանեցին զնա. (Երեմ. ՟Ի՟Գ. 29։ ՟Գ. Թագ. ՟Զ. 7։ Սղ. ՟Հ՟Գ. 6։)

Եհար մրճովն ի վերայ գագաթանն, եւ գոգեաց զսաղաւարտն ... տեղի տայր սաղաւարտն մրճին սմբատայ. (Մամիկ.։)

Մրճօք խորտակեցին զմարմինն. (Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ի.։)

Հրամայեաց կապարեալ մրճօք հարկանել՝ զկուրս նորա. (Ճ. ՟Ա.։)


Մուրտ, մրտի, մրտոյ

s. bot. myrtletree, myrtleberry.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ո հլ. «մի տեսակ բոյս և նրա պտուղը. լտ. myrtus, տճկ. մէրսին աղաճը» Նեեմ. ը. 15, Ես. խա. 19, Ծե. 13. Վեցօր. 92. որից մրտենի Գէ. ես. Յայսմ. Գնձ. Վստկ. 157. մրտի Մխ. առակ. մուրտաստան «մրտենիների պարտէզ» Դատ. ա. 35։

= Պհլ. mūrt «մուրտ» ձևից, որի հետ նոյն են պրս. [arabic word] mūrd, յն. μύρτος, կապադովկ. μοῦρτο, լտ. myrtus, գերմ. Myrte, ռուս. миртъ ևն. բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ Հայերէնը կարող էր ծագել թէ՛ յունականից և թէ իրանեանից. բայց որովհետև առաջին պարագային սպասելի էր *միւրտ ձևը, ուս-տի փոխառութիւնը իրանականից է։-Հիւբշ. 197։

NBHL (3)

μύρτος, μυρτίς, μυρσίνη myrtus. Ծառ, որ կոչի նաեւ ՄՐՏԵՆԻ, ՄՐՏԻ. եւ Պտուղ նորա. μύρτον bacca, sive fructus myrti. պ. միւրտ, միրսիյն. թ. մէրսին աղաճը . Տունկ կամ թուփ մանրատերեւ մշտականաչ անուշահոտ. որոյ պտուղն է իբրեւ համեմ կծու՝ ախորժելի ստէպ ճաշակողացն, այլ անախորժ անսովորից.

Ծառք պտղաբերք, ընդ նոսին եւ մուրտ, եւ այլ բազում անուշահոտ. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)

Ի մուրտն այլ հոտոյ զօրութիւն տայ, ի մանիշակն այլ. (Լմբ. պտրգ.։)


Մուրց

s.

fist;
— առնել ընդ միմեանս, to box, to cuff, to fight with fists.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Brosset JAs. 1834. 369 և Չուբինով վրաց. ბრძოლა բրձոլա «կռիւ, պատե-րազմ» բառի հետ են դնում։ ՆՀԲ «որ-պէս պրս. mušt «բռունցք»։ Peterm 63 մարտնչել բայից։ Müller SWAW 42, 255, որից Justi, Zendsp. 228 զնդ. ma-rənc «սպանել», պհլ. marōcinitan։ Հիւբշ. KZ 23, 29 աւելացնում է նաև յն. μάρναται «կռուիլ» և սանս. mrnāti «փշրել»։ Lag. Arm. Stud. § 1536 թերևս նոյն է բռունցք բառի հետ։ Հիւնք. 295 մարզել բայից։ Bugge, Lуk. Stud 1, 55 լիկ. mrbbene?

NBHL (1)

Արմատ Մրցելոյ. որպէս պ. միւշտ. ռմկ. մուշտա, էումրուգ. այսինքն Կռուփ. բուռն. եւ Բռնամարտութիւն.


Մռուտ

adj.

surly, cantankerous, crabbed.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. անյայտ իմաստով մի բառ՝ որ իբրև մակդիր տրուած է Սահակ անուն ան. ձին. (Ասող. Գ. բ. Վրդ. պտմ. խդ. Կիր. 45. Գիրք թղ. ձա)։

ՆՀԲ նոյն ընդ մռուղ (իբր ձեռ. տար-բերութիւն) կամ մռմռացող «քրթմնջող. թիթիզ» և կամ մռտել «ապստամբիլ» բայից։ ԱԲ մեկնում է միայն երկրորդ ձևով։ Կայ նաև վրաց. მრუდი մրուդի [other alphabet]

NBHL (1)

Թուի Մռուղ. այսինքն իբր մռմռացող, մականուն ուրումն սահակայ՝ մռուտն կոչեցելոյ, առ Ասողկայ։ Տե՛ս եւ զյաջորդ բառս։


Մաշ, ոյ, ի

adj.

s. bot. pea, peas;
used up, worn out, old;
cf. Հալ եւ մաշ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] mās հոմանիշից. հմմտ. սանս. [other alphabet] maša-«լոբի», քրդ. mās «ոսպ, բակլայ»։ Իրանեանից են փոխառեալ նաև վրաց. მამა մաշա «ոսպի նման սի-սեռ», արաբ. [arabic word] maš «մի տեսակ հնդկական ընդեղէն՝ նման սիսեռի, phaseo-lus max L» (տե՛ս Իբն-ի Բատուտա հտ. Գ. էջ 131), ն. ասոր. maši «լոբի», արևել. թրք. mās «մաշ» (ըստ K. B. Shaw) կամ չաղաթ. māš̌ «մի տեսակ կորկոտ» (ըստ Vambery), ֆրանս. mäche «աղցան անելու խոտ է, valerianella locusta» (ըստ M. Devic, Dict. é́tym. des mots fr. d'origine orientale, Pa-ris 1876)։-Հիւբշ. 198։

NBHL (3)

Ոլոռն մանր. կամ ոլոռնաձեւ ընդեղէն. աեւ պրս. մաշ, մաճ. ռմկ. սեւ կամ կանանչ ոլոռ, կպրախ, վայրի եւ ընտանի պիզի .... բի՛զում. իտ. բիզէ՛լլօ.

Կազմեալ կայր մաշ ի դարմանս հիւանդաց, եւ սնափառէր. եւ այլոց սերմանեաց եւ հընդոց ոչ տարեալ՝ այպանեն զնովաւ, եւ դու (ասեն) ծանծաղամիտ գոլով, ըստ որում մաշ կոչիս, փքաս. (Մխ. առակ. ՟Խ՟Զ։)

Ստեղծուածն մեր առաջին՝ նոր էր, եւ մեղքն մեր առնեն հին եւ մաշ։ Ձորձն հին եւ մաշ։ Ոչ եթէ ի բնէ հին եւ մաշ էին, այլ իբրեւ աղտեղանան եւ պղծին՝ ապա լինին հին եւ մաշ. (Եփր. աւետար.) cf. ՀԱԼ ԵՒ ՄԱՇ։


Մաշար, աց

s.

teeth of a saw.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«սղոցի բերանը կամ ատամնե-րը» Մագ. ուրիշ վկայութիւն չկայ։

= Ասոր. [syriac word] masārā «սղոց» բա-ռի գւռ. մի այնպիսի ձևից, որի ներկայացու-ցիչն է ն. ասոր. məššar «սղոց»։ Բառը բնիկ սեմական է. ցեղակիցներից հմմտ. եբր. [hebrew word] massor, նեբր. [hebrew word] massar, ա-րամ. [hebrew word] massārā, եթովպ. [other alphabet] mosart, խպտ. bašur «սղոց», արաբ. [arabic word] misār կամ [arabic word] manšār «յատ.ց, կըտ-րելու գործիք, թրք. պըչխը»։ Այս բառերի արմատն է եբր. [other alphabet] nsr, նեբր. [hebrew word] nsr, արամ. [hebrew word] nsr, ասոր. [syriac word] ︎ nəsar «սղոցել», արաբ. [arabic word] našr «սղոցել», [arabic word] ašr «ատամները սուր լինել» (հմմտ. [arabic word] taasir «ատամները սրել», [arabic word] muaššar «սուր, հատու»), ասուր. [other alphabet] ma-ša-ru «կտրել, կտրատել» (Brockelm. 208, Կամուսի թրք. թրգմ. Ա. 749, Ge. senius 17, 465, Delitzsch, Assyr. Handwor-terb. 432, Strassmaier, Alphabet. Verz d. assyr. u. akkad. Wörter 648)։ Սեմա-կանից են փոխառեալ նաև քրդ. məšar կամ mešar «սղոց» (Justi, Kurd. Gram. 60, 95, Beidar, Gram. Kurde 72), կիւրին. miš èr «սղոց» (յիշում է Justi, անդ), թրք. [arabic word] mušer «շեղակի սղոց» (Կարապետ-եան, Օսմ. բռ. 872)։-Աճ.

ՆՀԲ մաշել բայից է հանում։

NBHL (1)

Տունկ, յոր մաշար սղոցի գերակայ գագաթանն հուպ սղոցեալ. (Մագ. ՟Ժ՟Ա։)


Մաշկ, ից, աց

s. adj. med.

scarfskin, epidermis;
membrane, tunic;
film, pellicle;
skin, hide;
fleecy skin;
fur coat, pelisse;
worn out, used up;
— մարդոյ, derma;
— գործոյ, dressed skin, tanned hide, leather;
cordovan.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի հլ. «մորթ, կաշի» ՍԳր. «գզաթ, մուշտակ» Մագ. որից մաշկեղէն ՍԳր. Վե-ցօր. մաշկեակ ՍԳր. մաշկահանդերձ Բուզ. լեշկամաշկ Եբր. ժա. 37. Եփր. եբր. 227. Բուզ. զ. 15. մաշկագործ Ճառընտ. մաշկա-միրգ «շագանակ» (վրայի կաշենման կճե-պի պատճառով այսպէս կոչուած) Խոր. աշխ. 608 (տե՛ս Նորայր, Հայկ. բառաք. 122)։

= Ասոր. [syriac word] meškā «մորթ» բա-ռից, որ բնիկ սեմական է. հմմտ. ցեղակից լեզուներից՝ արամ. [hebrew word] maškā, արաբ. [arabic word] mask. ակկատ. ասուր. [other alphabet] mašku կամ [other alphabet] ma-ša-ak «մարդու կամ անասունի կաշի», կռիատ msk «կաշի, մորթի»։ Այս բոլորը հանում են սեմ. mšk «քաշել» արմատից (գա-ղափարագրով SU «կաշին հանել, քեր-թել»). հմմտ. եբր. [hebrew word] mšk «դուրս ոաշել», արաբ. [arabic word] mask «բռնել», ե-թովպ. [other alphabet] [hebrew word] masak «աղեղը լարել» (Ge-senius17, էջ 468, Delitzsch, Assyr. Hndwrt. 431, Strassmaier, Alphabet. Verz. d. assyr. u. akk. Wörter 647)։ Սեմականից են փո-խառեալ նաև յն. μέσϰος «կաշի, մորթ» (Հեսիւք.) (տե՛ս Boisacq 88), պրս. [arabic word] mašk «տիկ», հպրս. maška «տիկ», պհլ. yask, քրդ. mešk «տիկ» և սրանց միջոցով՝ չաղաթ. mešk, mešik «ջրի տիկ»։-Հիւբշ. 311։

ՆՀԲ արաբ. (իմա՝ պրս.) մէշք. բայց երևի մեր բառը ուզում է հանել մաշեալ կամ լեաշկ ձևից։-Lag. Urgesch. 558 և Ges. Abhd. 282 մաշել բայից. իսկ ասոր. mašk դնում է հայերէնից փո-խառեալ։ Müller SWAW 41, 12 արամ. mašk, maškā ձևից։ Մորթման ZDMG 24, 80 ևն թրք. mešin «կաշի» բառի հետ։ Հիւնք. կաշի-ից։ Jensen փոխա-ռութիւնը համարում է հաթեան շրջա-նից։

ԳՒՌ (dialectal) Ախց. մաշկ «մորթ», Ալշ. մաշկ «փոքր անասունի կաշի», Մկ. մաշկ «հաւի մորթը», Ննխ. մաշկ «մսի միջից դուրս եկած անուտելի թաղանթներ», Ոզմ. մաշկ «լոբու կճեպ»։ Այս բառից են նաև մաշկ Արբ. կամ մաշկաձու Ղրբ. «հաւի կիսատ վիժած ձուն», մաշկել Գնձ. Երև. Ղզ. Ղրբ. Ղրդ. Շմ. «կա-շին քերթել», մաշկահան Ղրբ. «կաշին քեր-թուած», մաշկիկ Մշ. «հաւի ոտքի կաշուց պատրաստուած դեզդիր, (ծարիրի աման)», մաշմիրգ Խտջ. Հմշ. «շագանակ», մաշմրգի Հմշ. «շագանակենի»։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից են փոխառեալ գնչ. maski «կաշի, մաշկ», վրաց. მამკი մաշկի «երկար զգեստի քղանցք, կաշեայ ծածկոց, վրանի ծածկոց» (վերջինիս համար հմմտ. նաև հյ. մաշկն), որովհետև այս լեզուները սեմականների հետ հաղորդակցութիւն չու-նին և իրանեանների մէջ չկայ «կաշի, մորթ, մուշտակ» նշանակութիւնը։ Հայերէնից է նոյնպէս կապադովկ. φάσϰι, որ Karolides, Γλ. συγϰρ. էջ 191 այսպէ՛ս է մեկնում. «ή λεπτή μεμβράνα, η ϰαλύπτουσα τά μυώδη μέρη τοῦ ϰρέατος τοῦ ἀπεσφαγμένον ζώον, εῖ̄τα δέ τὸ ἀπαχον ϰρέας, ϰαὶ ὸ άδύνατος, λιποσαρϰης ἄνϑρωπος (նուրբ թաղանթ, որ պատում է մորթուած կենդանու մսի մկանուտ մասերը. որից էլ նիհար միս, և տկար վտիտ մարդ)։ -Վերջապէս մեզնից են նաև վրաց. მაჩკა-თელა մաչքաթելա (Չուբինով 673) և ուտ. maškatikal, māskätil «ջղջիկ». սրանց մայ-րը հյ. մաշկաթև բառն է, որ կազմուած է մաշկ և թև բառերից։ Այս բառը նշա-նակում է նախ «մաշկեայ թև ունեցող» և գործածւում է իբր ածական ջղջիկի. հմմտ.-Չկէսն հերձաթևս անուանեցին, այսինքն զարծուիս և զկէսն մաշկաթևս, այսինքն զջղջիկանս գիշերոյ. (Ջղջիկան) թռչի թա-ղանթագեղ մաշկաթև թևօք։ Վեցօր. 162 և 173։ Սակայն նոյն ածականը հետըզ-հետէ գոյականի վերածուելով՝ վերջապէս նշանակել է «ջղջիկ». հմմտ. մաշկաթև կամ մալկթև, եարասա (իմա՛ թրք. yerasa «ջըղ-ջիկ»). Բժշ. մաշկաթևիկ «ջղջիկ» Առաք. լծ. սահմ. էջ 540։

NBHL (2)

Ի հանդերձէ, կամ ի մաշկէ, կամ ի քրձօ։ Ամենայն հանդերձ, եւ մաշկ։ Զմաշկսն եւ զմորթս խոյոց ներկեալս կարմրով. (այսինքն կոկած )։ Մաշկ գործոյ. (այսինքն գործեալ, բանած ). (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 32։ ՟Ժ՟Ե. 17։ եւ ՟Ժ՟Գ. 48։ Ել. ՟Լ՟Թ. 33։)

Հողմոյն չհանդուրժեալ շարժմանն (եղիա՝) մաշկ առեալ ծածկոյթ ինքեան. (Շ. տաղ.։ Եղիայ մաշկ էր զգեցեալ. Ոսկիփոր.։)


Մառ

s.

fog;
cf. Մառն.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

«ժողովումն», որից մանրասէր «ժո-ղովասէր». ունի միայն Բառ. երեմ. էջ 204 և 205. երկու ձևերից մին վրիպակ է։

«խոշ». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 205. ի՛նչ լինելը յայտնի չէ։

«գինու կամ քացախի փառը». ու-նի միայն Վստկ. 108։ Գաւառականների մէջ գտնում ենք մար ձևով, այսպէս՝ Այն. Զն. Պլ. Մն. Ննխ. Ղրբ. և Խրբ. (վերջինը մար և բայր<պայր? ձևերով)։

= Հյ. մայր «մայրիկ» բառն է, որ ստացել է այս նշանակութիւնը, ճիշտ ինչպէս որ անգլ. mother, գերմ. mutter, essigmutter. ֆրանս. mère de vinaigre, հոլլ. aziǰnmoer (բոլորն էլ «մայր» նշանակութեամբ») դար-ձել են «քացախի մար» (Kluge 341)։-Աճ.

NBHL (5)

ՄԱՌ կամ ՄԱՌՆ. Արմատ բառիցս Մռայլ, Մառախուղ. որպէս Մէգ, եւ միգանման հիւթ մածեալ. մար.

Խաւար, մութ, մէգ, մառն, մռայլ (որպէս փաղանուանք). (Հին բռ.։)

Ծածկեցաւ մառամբ քաղաքն ամենայն. (Բառ. ստեփ. լեհ.։)

ՄԱՌ, կամ ՄԱՌՆ. որպէս Մայր ըստ վերջին նշ.

Հանդերձեալ էր արեւն ի մառն դառնալ։ Գայ գիշեր, եւ դուք՝ որ լոյսդ էք աշխարհի, ի մառն մտանէք, եւ լինի խափանումն նշանացս. (Եփր. ղեւտ. եւ Եփր. համաբ.։)


Մառան, աց

s.

pantry, store-room, cellar, larder, buttery;
wine-cellar, wine-vault, canteen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Թուի թէ. ծագում է *մարան ձևից (ինչ-պէս ունին մի քանի բարբառներ) և այն ժա-մանակ փոխառեալ է ասոր. [syriac word] madā-nā>maδānā «horrcum, cellaria, շտեմա-րան, մառան, ցորենի ամբար» բառից (Brockelm. Lex. syr. 180)։-Աճ.

NBHL (3)

Սպառէր զմառանս գինւոյն, եւ զկարասս ամենայն մառանացն տայր բաշխել աղքատացն. (Բուզ. ՟Դ. 12։)

Ոչ շտեմարանք եւ մառանք (յն. մի բառ), եւ ոչ այլ ինչ նոյնպիսի. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Ըստ նմանութեան յէուայ, որ օծաւ ի մառանի անդ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Մառուլ

s.

cos-lettuce.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հազար բոյսը». իբր յն. բառ յիշում է Մագ. ձգ. «Հազարդ խաւարտ՝ յու-նարէն ասի մառուլ, որ նշանակէ, եթէ ի մա-յիս յուլիս պարտ է ճաշակել և այլ ոչ բնաւ»։ Յետին նորմուծութիւն է Եզնիկի ա. տաա-գրութեան մէջ (Չմիւռնիա) «Եւ զհազար, որ է մառուլ, եթէ ի տօթ ժամանակի ուտիցէ ոք...»։

= Յն. μαρούλιον, նյն, μαρούλι «հազար բոյսը, lactuca saligna, պրս. քեահու» բա-ռից։ Ըստ Bailly, Dict. gr.-ir. I9l0, էջ 12277 թերևս ἀμαρούλιον ձևից, որ գա-լիս է լտ. amarus «դառն» բառից։ Ըստ այսմ Մագիստրոսի բացատրութիւնը՝ որ ենթա-դրում է թէ բառը ծագած է μάῖος «մայիս» և ἰούλιις «յուլիս» ամսանուններից, ժողո-վըրդական կամ քմածին ստուգաբանութեան արդիւնք է։ Նոր յունարէնից է փոխառեալ թրք. [arabic word] marul «հազար», որից էլ Պլ. Սեբ. մառուլ։-Աճ.

NBHL (1)

Հազարդ խաւարտ՝ յունարէն ասի մառուլ, որ նշանակէ, եթէ ի մայիս յուլիս պարտ է ճաշակել, եւ այլ ո՛չ բնաւ. (Մագ. ՟Ձ՟Գ։)


Մատակ, աց

adj.

dam, female.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«ջրի աւազան կամ առու». նո-րագիւտ բառ, որ երեք անգամ գտնում եմ գործածուած Օրբել. Եւ չկայ յայս ջրոյս հա-շիւ ո՛չ Նորեցեաց... ոչ այլ մարդոյ, ոչ յարտ կտրել և ոչ ի մարգ և ոչ պարտիզի ջուր տալ՝ զատ ի մատակէդ ըմպելոյ մարդոյ և անաս-նոյ (էջ 186). Մարդ և անասուն ջուր ըմ-պեն ի մատակէդ (էջ 187). Մեծամեծ նզո-վիւք փակէ վասն ջրոյն, զի մի՛ ոք իշխես-ցէ կտրել զնա և կամ հարակաշ գոլ և բա-ժինս առնուլ, բայց միայն թէ ըմպեն ի մա-տակէն մարդ և անասուն (էջ 192)։-Մղր. մատակ «առու»։

Այտնեան, Քննակ. քեր. էջ 143, որ առաջին անգամ նկատել է այս բառը, համարում է արաբ. մէթհա «ջուր հա-նելու տեղ»։

= Պհլ. [other alphabet] matak «մատակ» Բառ. հց. հմմտ. պրս. [arabic word] māda «մատակ, էգ (անասունների)», քրդ. māde «էգ, մատակ», mādek «էգ գոմէշ», բելուճ. mādag, māδay «մատակ»։ Իրանեան māda gāv «կով» բա-ռից է փոխառեալ գնչ. mangav, manga «կով»։-Պհլ. ձևը կազմուած է -ak մասնի-կով՝ māt «մայր, մայրիկ» բառից, որ հյ։ մայր ձևն է. հմմտ. պրս. [arabic word] mādiyan «էգ ձի» (հյ. գւռ. մադեան), նոյն արմատից (Horn § 956)։-Հիւբշ. էջ 192։

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Մրղ. Կր. Ոզմ. Վն. մա-տակ, Խրբ. Մշ. մադագ, Ալշ. մmդագ, նշա-նակում են «էգ գոմէշ». Սլմ. մատակ, Սչ. մադագ «էգ ձի». և միայն Սվեդ. մmդիւգ ամէն անասունի էգը։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Կր. և Եւդ. [arabic word] me-dek, mādāk «մատակ (գոմէ՞շ)» (Բիւր. 1898, 627, Յուշարձան 330). հմմտ. նաև էնկիւրիի թրքախօս հայոց բարբառով՝ medek «խըռ-ֆած կին» (Բիւր. 1898, 865)։

NBHL (2)

Էշք մատակք։ Մատակ ձիք։ Մատակ ձիոց։ Ի մէջ մատակաց։ Մատակ առիւծ, եւ այլն։ Կանացաբար նստուցին ի ձի մատակի. (Եղիշ. ՟Է։)

Տո՛ւր ինձ ասէ զգլուխն յովհաննու մկրտչի. ո՛վ մատակ առիւծուն (հերովդիավայ) քարփածնունդ մանկանն. (Բաբիղ. ի յհ. մկ.։)


Մատակարար, աց

s.

administrator, manager;
steward, provider, victualler;
dispenser, distributor;
— վանից, cellarer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «վերակացու և պաշտօնեալ կերակրոց, խոհարարապետ». փխբ. «տնտես, հազարապետ տան եամ աւ-րիշ պաշտօնեայ» ՍԳր. Եւս. պտմ. որից մատակարարել ՍԳր. Ոսկ. մ. գ. 24. մատա-կարարութիւն Կոչ. մատակարարումն Փարպ. մատակարարաբար Փիլ. ևն.

NBHL (3)

σιτοποιός, ἁρχισιτοποιός pistor, princeps pistorum. Վերակացու եւ պաշտօնեայ կերակրոց. պետ խոհակերոցին. եւ լայնաբար կամ նմանութեամբ՝ Տնտես. կոնոմոս. հազարապետ տան. եւ որպիսի՛ եւ է պաշտօնեայ. (որպէս թէ մատակարարն իցէ մշակօղ, մշակարար. տե՛ս Մշակել) διάκονος, ὐπηρέτης minister, administrator οἱκονόμος procurator domus, dispensator

Յանցեաւ տակառապետ, եւ մատակարար։ Բարկացաւ ի վերայ տակառապետին, եւ մատակարարին. (Ծն. ՟Խ. եւ ՟Խ՟Ա։)

Զի ոչ եթէ անձանց, այլ մեզ մատակարարք լինէին նոցին. (՟Ա. Պետ. ՟Ա. 12։)


Մատիտեղ

s. bot. blood-wort, knot-grass.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ բոյս» Գաղիան. Բժշ. (ըստ Տիրացուեան, Contribato § 89 polygonum Bistorta L, որ ըստ Aниeи-ковъ-ի Բուսաբանական բառարանի, էջ 264 Կովկասում հայերն ու թուրքերը (Բորչալու) անուանում են ագիր)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. მატიტელა մատիտելա բոյ-սը, որ Չուբինով 678. մեկնում է ռուս. гпорымъ, воробьины яаычки, кровавникъ, кровавикъ, кровяика (Анненковъ այս վերջինները համարում է էջ 264 Polygonum Bistorta L, իսկ էջ 277 ptarmica vulgaris DG)։

NBHL (1)

Հովուի գաւազան. չօպան տայազի. ասայի ռայի։


Մատուռն, տրան, տրունք, տրանց

s.

martyr's shrine;
chapel, oratory.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. ն հլ. (-տրան, -րունք, -րանց) « լկայարան, մարտիրոսի վրայ շինուած փոքրիկ տաճար» Բուզ. Ագաթ. Կիւրղ. թգ կոչ. «համայն մարտիրոսաց տօնի օրը» Կա-նոն. էջ 258. -որից մատրանոց Ճառընտ. աշխարհամատուռն Տօնակ. Տօնաց. Շար. գրուած է նաև մարտուրն Սոկր. 346, մա-տուրն Սոկր. 320-1 (քանիցս)։

= Յն. μαρτύριον «վկայարան» բառից, որ ծագում է μάρτυρος «վկայ, նահատակ» բառից. սրանից է փոխառեալ նաև լատ. martyrium «վկայարան»։ Յոյն բառը դար-ձել է նախ մարտուռն, որից յետոյ ր ընկ-նելով՝ մատուռն։-Հիւբշ. 363։

ՓՈԽ (borrowing) Վրաց. მატური մատուրի «գերեո-մանատան մէջ մի ընտանիքի մեռելներին յատկացուած հողամասը. թաղ»։ Վրացի բա-ռը թէև նշանակութեան կողմից փոփոխու-թիւն է կրած (միջինը ներկայացնում է Երև. Տփ. «մահարձան»), բայց անշուշտ մեզանից է փոխառեալ՝ ձևի պատճառաւ. յունարէնից փոխառեալ լինելու պարագային սպասելի էր մարտուլի ձևո։

NBHL (7)

(որպէս թէ Մարտուռն. ըստ յն. մարտի՛ռիօն այսինքն Մարտիրոսանոց) μαρτύριον martyrium, templum in honorem martyris;
locus, ubi martyres colunter, sacellum, oratorium, basilica. Վկայարան. վկայանոց, տաճար փոքրիկ ի յիշատակ մարտիրոսաց. եկեղեցի. աղօթարան. ուխտատեղի.

Շինեաց ի վերայ մատուռն (կամ մատուռ). (Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Ի՟Ա.։)

Շինէր եկեղեցիս աստուծոյ, եւ մատրունս նախ եղելոց վկայիցն աստուծոյ. (Ճ. ՟Բ.։)

Տօնք ամենայն մարտիրոսաց, զոր մատուռն կոչեմք. այսինքն օր մատրան կամ հանդիսարան տօնի վկայից. (Կանոն.։)

Ննջէին՝ որպէս այժմ ի մատռունս, վասն ցաւոց ինչ, կամ վասն ուխտից. (Կիւրղ. թագ.։)

Երթան ի մատուռն։ Այս կարգ ի մատրանն կատարի. (Ճշ.։ Տօնակ.։ Յայս միտ գրի ի Կոչ. ՟Ժ՟Դ.)

Ոչ ըստ այլոց եկեղեցեաց եւ այս գողգոթա (եւ) տեղիս այլոց եկեղեցեաց եւ տեղիս յարութեան՝ եկեղեցի կոչեցաւ, այլ՝ տուն վկայութեան (յն. մատուռ). եւ այլն։ Ի նշանաւոր մատրանէ աստի առաւելապէս անուն կալաւ տօնն եկեղեցւոյ ի կիրակէի աշխարհամատրան։


Մատուտակ, ի

s. bot. liquorice;
սուտ —, wild, milk-vetch, astragal;
—ի արմատ, peony.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

է սանս. madhu «քաղցը» բառին։ (Այս մեկնութիւնը բաւական հրապուրիչ է. որովհետև մատուտակը շատ լեզուների մէջ բացատրւում է «քաղցր» բառով. ինչ. յն. γλυϰύ-ρριζϰ «քաղցր ար-մատ». ռերմ. sussholz «քաղցր փայտ», ֆրանս. règlisse՝ յառաջացած յն. γλυϰύρριζα «քաղցր արմատ» բառից, ռուս. cладкiи корень «քաղցր արմատ», թրք. Ատրպ. širin biyan «քաղցր մա-տուտակ», կալմուք. šiker boya «շաքար մատուտաև» ևն. (տե՛ս Aннeнковъ-ի Բուսաբանական բառարանը, էջ 159բ). ըստ այսմ էլ հյ. մատու-տակ «քաղցր արմատ»։ Բայց այս *մատու «քաղցր» բառը ո՛չ իբրև բնիկ հայերէն է յար-մարւում և ո՛չ իբրև իրանական փոխա-ռութիւն. առաջին դէպքում հնխ. méd. hu-ձևի դէմ (տե՛ս մեղր բառի տակ) պիտի ունենայինք հյ. *մեդու, որից էլ *մեդուտակ, իսկ երկրորդ դէպքում ի-րան. maδu ձևի դէմ պիտի ունենայինք հյ. *մար, որից էլ *մարուտակ)։-ՀԲուս. § 1997 դնում է մատն>մատ բառից, արմատի մատնաձև լինելու պատճա-ռաւ, ինչպէս ունինք լտ. digitalis և հյ. գւռ. մատնոցուկ՝ «մատ» բառից. և ինչ-պէս իրօք էլ գտնում ենք Քաջունու մօտ մատնէտակ՝ փոխանակ մատուտակ. տե՛ս նաև տակը փոխառ. *մատնիկ։

ԳՒՌ (dialectal) Մշ. մադուտագ, Ալշ. Բ. մադուդագ. Կր. Վն. մատուտիկ (այս վերջինը ըստ Ա-մատ. Հալ. բառ ու բան, էջ 466)։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. mednig «մատուտաև».-այս բառը գիտէ միայն ՀԲուս. § 1997.-կազմուած է հյ. գւռ. *մատնիկ ձևից՝ տաճ-կերէնի ներդաշնակութեան օրէնքով։-Կապ ունի՞ն արդեօք նաև վրաց. მატოტი մատո-տի, მატუტი մատուտի, მათოთი մա-թոթի «ռուս. болнголовъ, омerъ (բոյսը)» Չուբին.2 էջ 679, որ Aнненковъ 421բ շատ զանազան ձևերով է բացատրում և յայտնի չէ թէ վրացին սրանցից որի՞ն է մամապա-տասխանում։

NBHL (1)

γλυκεῖα, γλυκυσιδή radix dulcis, glycyside, paeonia. ռմկ. մատիտակ, մարուխ, մարախ . Բոյս՝ յորոյ վերայ իջանէ գազպէն. եւ արմատ նորա քացր յոյժ, որ վարի ի պէտս դեղոց։ Վստկ.։ Բժշկարան. ։ ի բառս Գաղիանոսի ՝ Մատուտակ, ըստ յն. ղլիգի՛ս, այսինքն քաղցրիկ. եւ Մատուտակի արմատ, ղլիգի՛րրիզա այսինքն քաղցրարմատ։ ... պէյան. պօյան ... որ է յն. լտ. բղօնիա.


Մատռուակ, աց

s.

cup-bearer;
butler.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «գինի մատուցանող, արբուցիչ, տակառապետ» ՍԳր. Ագաթ. Փարպ. որից մատռուակել «գինի մատուցա-նել կամ ծառայութիւն անել» Ագաթ. Ոսկ. յհ. ա. 21. մատռուակութիւն Ագաթ. մատռու-ակոց «գինու մառա՞ն» (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 376։

ՆՀԲ «մատուցօղ ըմպելեաց, իբր առուաց»։ Տէրվ. Նախալ. էջ 172 հնխ. madhu (իմա՛ médhu) «մեղր, մեղրա-ջուր» բառից, իբր մատու-ռա-կ։ (Իմաս-տի կողմից շատ յարմար է այս բա-ցատրութիւնը, որովհետև հնխ. médhu «մեղրաջուր»-ը գինի կամ արբուցիչ ըն-պելիք էր. հմմտ. սանս. mādhura «ո-գելից ըմպելիք», madya «գինի», mad-ra «ուրախութիւն», յն. μεϑύω «հառ-բիլ», μέϑυσις «հարբեցութիւն». μεϑίοϰω «հարբեցնել», զնդ. maδa-«ոգելից ըմպելիք», պհլ. և պրս. mar «գի-նի»։ Բայց ինչպէ՞ս պէտք է բացատրել ձևը, եթէ բառը լինէր բնիկ հայ. պիտի ունենայինք *մեդ-, իսկ եթէ իրանակա-նից լինէր փոխառեալ (ինչպէս ցոյց են տալիս ա ձայնաւորը և -ակ վերջավո-րութիւնը), պիտի ունենայինք հյ. մար-իրան. maδa-ձևի դէմ։-Աւելի փորձիչ է հնխ. mad-«խոնաւանալ, թաց լինել, mattus «հարբած», սնս. mádati «հար-ռիլ» ևն (Boisacq էջ 598, Pokorny 2, 230), բայց բառիս -ռուակ վերջաւորու-թեան պատճառաւ անյարմար)։ -Յա-կոբեան, Բիւզանդիոն л 743 եբր. միզ-րաք «աման, տաշտ, գաւաթ», արաբ.

NBHL (2)

Արբո՛ եւ մեզ ի ջրոյն կենաց՝ հայցմամբ հոգւոյն մատռուակաց։ Ամենայն տիեզերաց մատռուակք եղեալ՝ արբուցին զծարաւիսն։ Առաքեաց զերկոտասանսն իւր ընդ ամենայն երկիր մատռուակս. (Ագաթ.։)

Եղեւ գեղագործ մահու, եւ մատռուակ կորստեան ոգւոց ամենայն տկարամիտ անձանց. (Փարպ.։)


Մար, ու

s.

metretes or amphora (a liquid measure, the Roman about seven, the Attic about ten gallons).

· Calfa

Etymologies (6) · Adjarian

մի տեսակ անծանօթ բոյսի անուն է. Բժշ. ունի միայն ՀԲուս. § 1998։

. ու հլ. «ցամաքեղէնի կամ հեղա-նիւթերի չափ է» ՍԳր. Շիր. Վրք. հց. (ըստ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 127 այլևայլ մեծութիւն ունի. կայ 50 քսեստ, 150 քսեստ, ինչպէս և 6 քսեստ առնող մար. պոնտական մարը ըստ Եպիփանի՝ 20 քսեստ էր առնում. իսկ ըստ Վրք. հց. փոքր մի չափ է, քանի որ առում է «ի ժամ ճաշոյն կերիցես մի հաց և լիտր մի միս և մար մի գինի արբ»։)

= Իրան. *mār ձևից, որ աւանդում են յոյն հեղինակները μάρις ձևով. սրանից է նաև պոնտ. μάρης «մար»։ Իրանեան բառը ևա-րող է լինել պհլ. *mār, որ գալիս է հնագոյն *māhr ձևից և այս է <հպրս. *māϑra, իբր սանս. [other alphabet] mātrā-«չափ»։-Հիւբշ. 192։

Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, անդ, որ երկարօրէն խօսում է բառիս վրայ և կցում յն. և պոնտ. ձևերին։ ՆՀԲ պոնտ. μάρις և եբր. մօր «չափ»։ Lag. Gesam. Abhd. 197 նոյնպէս պրս. և պոնտ. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 75 և Նախալ. 98 սանս. matrā, յն. μετρον, հսլ. мърa «չափ» և պոնտ. μάρης։ -Հիւնք. մառան բառից։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] mar «յի-սուն»։

«տեր. ո՜վ տէր» Ճառընտ. (ինչ. Մա՛ր Սարգիս. նոյն է նաև Խորենացու Մա-րաբասը, այն է Մար Աբաս «տէր Աբաս»)։

= Ասոր. արամ. [syriac word] mara «տէր» բա-ռից, որի իգականն է [syriac word] mārta «տի-րուհի», գոյականը [syriac word] maruta «տի-րութիւն» (Brockelm. Lex. syr. 193ա). սը-րանցից են յառաջանում Մարթա և Մարու-թայ յատուկ անունները։

NBHL (6)

μετρετής metreta, amphora attica. եբր. փուրա. եւ βάτος, χοεύς cadus, cangius, battus. եբր. պադ. եւ νέβελ nebel, uter, lagena. եբր. նէպէլ. եւ μάρις (ըստ պոնտացւոց սահմանակցաց հայոց) liquidorum mensura. որպէս եւ ըստ եբր. մօ՛ր է չափ. Չափ՝ մանաւանդ ըմպելեաց, եւ աման չափոյ. դորակ. սափոր. եւս եւ գրիւ. եւ այլն.

Մար՝ ըստ հելլենացւոցն սատոն. ՟Ծ քսեստ, եւ է չափ հնձանի. բայց յն. σάτον satum. եբր. սէա. ըստ սուրբ գրոց է գրիւ։

Մուծանէիք ի հնձանս ձեր՝ հանել յիսուն մար, եւ լինէր քսան։ Գինի վեղ մար։ Մար մի գինւոյ։ Մարու միոջ գինւոյ։ Թակոյկք կճեայք, տանէին մի մի ի նոցանէ մարս երկուս կամ երիս։ Ծովն տանէր իբրու երկուս հազարս մարս։ Հարիւր մար ձիթոյ.եւ այլն։

Անան. չափ եւ կշռ. այսպէս ունի.

Ընդէ՞ր սնուցանես զմարըդ արտաշէս։ Զմար ոմն տղայ։ Զորդի մարիդ. (Խոր. ՟Բ. 35։)

Պարսից եւ մարաց. (ստէպ յամենայն գիրս։)


Մար, ի, աց

s.

s. adj. Mede;
Median;
lord.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

մի տեսակ անծանօթ բոյսի անուն է. Բժշ. ունի միայն ՀԲուս. § 1998։

. ու հլ. «ցամաքեղէնի կամ հեղա-նիւթերի չափ է» ՍԳր. Շիր. Վրք. հց. (ըստ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 127 այլևայլ մեծութիւն ունի. կայ 50 քսեստ, 150 քսեստ, ինչպէս և 6 քսեստ առնող մար. պոնտական մարը ըստ Եպիփանի՝ 20 քսեստ էր առնում. իսկ ըստ Վրք. հց. փոքր մի չափ է, քանի որ առում է «ի ժամ ճաշոյն կերիցես մի հաց և լիտր մի միս և մար մի գինի արբ»։)

= Իրան. *mār ձևից, որ աւանդում են յոյն հեղինակները μάρις ձևով. սրանից է նաև պոնտ. μάρης «մար»։ Իրանեան բառը ևա-րող է լինել պհլ. *mār, որ գալիս է հնագոյն *māhr ձևից և այս է <հպրս. *māϑra, իբր սանս. [other alphabet] mātrā-«չափ»։-Հիւբշ. 192։

Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, անդ, որ երկարօրէն խօսում է բառիս վրայ և կցում յն. և պոնտ. ձևերին։ ՆՀԲ պոնտ. μάρις և եբր. մօր «չափ»։ Lag. Gesam. Abhd. 197 նոյնպէս պրս. և պոնտ. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 75 և Նախալ. 98 սանս. matrā, յն. μετρον, հսլ. мърa «չափ» և պոնտ. μάρης։ -Հիւնք. մառան բառից։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] mar «յի-սուն»։

«տեր. ո՜վ տէր» Ճառընտ. (ինչ. Մա՛ր Սարգիս. նոյն է նաև Խորենացու Մա-րաբասը, այն է Մար Աբաս «տէր Աբաս»)։

= Ասոր. արամ. [syriac word] mara «տէր» բա-ռից, որի իգականն է [syriac word] mārta «տի-րուհի», գոյականը [syriac word] maruta «տի-րութիւն» (Brockelm. Lex. syr. 193ա). սը-րանցից են յառաջանում Մարթա և Մարու-թայ յատուկ անունները։

NBHL (6)

μετρετής metreta, amphora attica. եբր. փուրա. եւ βάτος, χοεύς cadus, cangius, battus. եբր. պադ. եւ νέβελ nebel, uter, lagena. եբր. նէպէլ. եւ μάρις (ըստ պոնտացւոց սահմանակցաց հայոց) liquidorum mensura. որպէս եւ ըստ եբր. մօ՛ր է չափ. Չափ՝ մանաւանդ ըմպելեաց, եւ աման չափոյ. դորակ. սափոր. եւս եւ գրիւ. եւ այլն.

Մար՝ ըստ հելլենացւոցն սատոն. ՟Ծ քսեստ, եւ է չափ հնձանի. բայց յն. σάτον satum. եբր. սէա. ըստ սուրբ գրոց է գրիւ։

Մուծանէիք ի հնձանս ձեր՝ հանել յիսուն մար, եւ լինէր քսան։ Գինի վեղ մար։ Մար մի գինւոյ։ Մարու միոջ գինւոյ։ Թակոյկք կճեայք, տանէին մի մի ի նոցանէ մարս երկուս կամ երիս։ Ծովն տանէր իբրու երկուս հազարս մարս։ Հարիւր մար ձիթոյ.եւ այլն։

Անան. չափ եւ կշռ. այսպէս ունի.

Ընդէ՞ր սնուցանես զմարըդ արտաշէս։ Զմար ոմն տղայ։ Զորդի մարիդ. (Խոր. ՟Բ. 35։)

Պարսից եւ մարաց. (ստէպ յամենայն գիրս։)


Մարագ, ի

s.

hayloft.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«յարդանոց» Յայսմ. նոյ. 19, դեկ. 12, մրտ. 2. Մին. համդ. 85. Արձ. 1215 թուից (Վիմ. տար. 59)։

Հիւնք. մարգ բառից։ Kraelitz-Grei-*enhorst ՀԱ 1911, 259 փոխառեալ թրք. märák, merek բառից, իսկ այս էլ հյ. մթերք բառից։ Պատահական նմանու-թիւն ունի արաբ. [arabic word] maraqa «ուղտին տալու համար փրցուած մի քիչ խոտ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 54)։

ՓՈԽ (borrowing) Քրդ. marak, merek «յարդ կամ խոտ պահելու տեղ» (Justi, Dict. Kurde էջ 395), Կիւրին. mark'w (Schiefner, էջ 232բ). թրք. գւռ. Կր. merek (Բիւր. 1898, 627), Եւդ. ❇ [arabic word] mārāk «յարդանոց» (Յու-շարձան, էջ 330 ա), Իմերխեվի լեզւով me-regi «մարագ» (Մառ, Teксть VII, էջ 82) և մինգր. მარაკა մարակա «այծի փարախ» (վերջինը դնում է Kипաидзе, Гpaм. ммигр. яa. CII. 1914, էջ 276)։-Թուրքերէն բառի հայերէնից փոխառեալ լինելուն ապացոյց է այն, որ գործածական է միայն Փոքր-Ասիոյ բարբառներում և չկայ ո՛չ Օսմանեան գրա-կան լեզուի մէջ (չի յիշում Աբիկեան, Ըն-դարձակ բառարան տաճկ.-հայ. Պոլիս 1892, էջ 542բ) և ո՛չ էլ որևիցէ արևելեան թուրք կամ թաթար բարբառում (չի յիշում Будa։ говъ, Cpaвнительныи cловарь турецко-та-тарcк. нарвчιи, էջ 224, 414)։

NBHL (1)

Եմուտ ի մարագ յարդի թագչել. (Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Է.։)


Մարախ, ոց

s.

locust;
grass-hopper;
մարախ քաղցր —, cf. Մատուտակ.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

«հրձիգ». ունի մի-այն Բառ. երեմ. էջ 202 և 206. երկու ձևե-րից մին կամ միւսը սխալ է։

, ռ հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «մորեխ» ՍԳր. Վեցօր. 174. ռամկական ձևով գրուած է մորեխ Լաստ. Վրդ. պտմ. մորեախ Կիր. պտմ. էջ 241. ուրիշ է գւռ. մարախ կամ մարուխ «մատուտակ», որ տե՛ս առան-ձին. ուստի ոմանք շփոթելով նախորդի հետ՝ կարծում են թէ Յովհաննէս Մկրտչի կերած մարախը ո՛չ թէ «մորեխ» էր, այլ «մատու-տակ».-«ոմանք ի Մշեցւոց կամ ի Տառօ-նացւոց համարին՝ թէ կերակուր սրբոյ Մր-կըրտչին յանապատի էր մատուտակ» (ՆՀԲ)։

= Հիւս. պհլ. *maδax «մորեխ» բառիցմ Պարսկականում «մորեխ» բառը երեք ձև ու-նի. 1) հիւսիսային պարսկերէն *maδax, որի հետ նոյն են զնդ. [arabic word] maδaxa, բե-բելուճ. maδax. maδaγ, օսս. mat'ix. 2) հա-ռաւ-արևմտ. maig<*maδaka, maδika, կազմուած -ka մասնիկով, մինչդեռ առաջի-նը ունի -xa մասնիկը (MSL 17, 245), որից պրս. meig=պհլ. maig (Horn § 1010). 3) կենտրոնական malax<*maδakha, որից պազենդ. malax (գրուած malak), պրս. [arabic word] malax, որ և [arabic word] malāx, աֆ-ռան. mlax, քրդ. maló, վախի milax. այս ձևը փոխառեալ է սոգդիականից, որովհետև այս լեզուի մէջ է որ δ դառնում է l (Gaut. hiot, Gram. sogd. էջ II)։-Հիւբշ. 192։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ՝ համեմատե-լով պրս. մէլէխ ձևի հետ։-Böttich. Arica 67, 92 և Lag. Ges. Abhd 72 պրս. malax։-Lag. Urgesch. 787 պրս. malax, իբրև սանս. mar, լտ. molere արմատից։ Müller SWAW 38. 582 պրս. marax, որ գոյութիւն չունի։ Նոյն, SWAW 40, 9 սրա հետ նաև աֆղան. malax։ Հիւբշ. ZDMG 36 (1882), էջ 133 maδaxa։ Եազրճեան, Մասիս 1884, 202 տալիս է բառիս մեկնութիւնը, ինչպէս և ենթադրում է մի նոր մարախ «բազէ» բառ. ահա իր խօսքերը. «Ոսկեփորիկ մը Նէեսայի վրայ խօսելով կ'ըսէ թէ Ակիւ-ղա զնէեսա բառը, զոր գիտեմք թէ

«ջայլամն» կը նշանակէ, թարգմանած է «մարախ»։ Չունիմ ես հոս դիւրութիւն քննելու թէ Ակիւղասայ օրինակագրին մէջ ի՛նչ ձայնով գրուած է այս. եթէ մարախ ձայնն ունի, կ'երևի թէ պէտք չէ զայն շփոթել սովորական մարախի հետ, որ «մորեխ կամ չէքիրկէ» կը նը-շանակէ, զի կրնայ այն յառաջ եկած ըլ-լալ սանս. մարաքա բառէն՝ որ «բազէ» կը նշանակէ։ Ըսել թէ «Ակիւղաս զնէեսա մարախ թարգմանեց» կը նշանակէ Ա-կիւղաս զնէեսայն բազէ հասկացաւ ու թարգմանեց։ Մարաքա ստուգաբանօրէն «սպանիչ, կորուսիչ» նշանակելովը, կրր-նայ յարմարիլ թէ՛ բազէի բնութեան և թէ ապականիչ մարախ միջատին»։ Մա-րախ բառի նշանակութեան վրայ ուրիշ-ներ էլ են կասկած յայտնած, յատկա-պէս տարօրինակ գտնելով որ Յովհ, Մկրտիչը մարախ միջատը կերած լի-նի. այս մասին տե՛ս Աւգերեան, Լիակ, վրք. սրբոց Ա. 33։ Բ. էքսէրճեան էլ ունի մի առանձին տետրակ «Մարա՞խ թէ մարուխ» վերնագրով (Պօլիս 1887), ուր ցոյց տալով թէ Յովհ. Մկըրտ-չի կերածը մարուխ էր, ասում է թէ Ա-ւետարանի մարախ բառը նշանակում է նաև «մատուտակ»։ Սրան է պատաս-խանում Տէրվ. Լեզու, 1887, էջ 62 և ցոյց է տալիս որ Աւետարանի մարախ բառը միայն «մորեխ» կարող է նշանակել, քանի որ դրուած է յոյն բնագրի ἀϰρίς բառի դէմ, որ միայն «մորեխ» նշանա-կութիւնն ունի։ Նման մի թիւրիմացու-թիւն տեղի է ունեցած հին սլաւերէնում, ուր Մտթ. գ. 4 յառաջացել է հսլ. brēdu «մորեխ» անգոյ բառը, փոխանակ ab-rèdi «կանաչեղէն» (տե՛ս Berneker 84)։ Պատահական նմանութիւն ունի յն. βροσϰος «անթև մորեխ» (Boisacq 135)։ *ԻՌ.-Ասլ. մարախ, Ախց. Գոր. Երև. Ղրբ.

«զմուռ». ունի միայն Բառ. երեմ. էջ 206։

NBHL (2)

Իբրեւ յոլովութիւնք մարախաց՝ ի վերայ թռիցեն. (Ածաբ. ժղ.։)

Ածից մարախ սաստիկ։ Ուտիցէք զջորեակդ եւ զխարագլուխ եւ զմարախ։ Հասանէին իբրեւ զմարախ բազմութեամբ։ Ծնունդ մարախոյ գայր։ Ետ ժանգոյ զպտուղս նոցա, եւ զվաստակս նոցա մարախոյ։ Զոմանս մարախոյ, եւ մկանց կոտորեցին հարուծաք։ Լցից զքեզ զօրօք իբրեւ մարախով (կամ մարախաւ)։ Կերակուր նորա էր մարախ.եւ այլն։


Մարաջախտ, ի

s.

marshal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= ՀՖղանս. *mareschalt բառից փոխա-ռեալ է Ռուբինեանց ժամանակ. այս բառը իր հերթին փոխառել է հգերմ. marahscale «ձիապան» բառից, որ կազմուած է հբգ. marah. «ձի» (հմմտ. իռլ. marc, կիմր. march, անգսք. mearh, նբգ. Mähre, հիսլ. marr «ձի») և հբգ. scale (>նբգ. schalk) «ծառայ» բառերից. գերմանականից են փոխ առնուած նաև հիտալ. marescaldo, հֆրանս. mareschalc, իտալ. maresciallo, ֆրանս maréchal. որից յետ դառնալով՝ գերմ. Mar-scball (Pokorny 2, 235, Kluge 320)։ Նախ-կին հասարակ ձիապանի նշանակութիւնը հետզհետէ բարձրանալով՝ դարձել է «զօրա-վար». այսպէս ֆրանս. marêchal de Fran-ce՝ զօրավարներից բարձր մի աստիճան է, որ 1870 թուին վերացուեց, բայց 1916 թ. նո-րից վերահաստատուեց։-Հիւբշ. 390։

NBHL (2)

Բառ գաղղ. իտ. մարէչալ, մարէչիա՛լլօ. իշխան զօրավար, եւ այլն։

Տո՛ւք պատիւ անուանց, ամիրայ եւ այլն. եւ մի՛ մարաջախտ, եւ այլն. (Լմբ. առ լեւոն.։)


Մարգ, ի, աց

cf. Մարգագետին.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «խոտաւէտ տեղ» Ա. մակ. թ. 42, Վեցօր. Ոսկ. մ. ա. 2. որից մարգագե-տին ՍԳր. մարգճախին Զենոբ. Յայսմ. փետ. 12 մարգճակ Յայսմ. (Նոր վկ. էջ 20), Ճառ-ոնտ. Պտմ. ամաս. 60. ջրամարգք Ոսկ. ես. մարգաւէտ, մարգագոյն ԱԲ։

= Պհլ. *marg «մարգագետին» բառից փո-խառեալ. հմմտ. զնդ. ❇ marəγā «մարգագետին», պրս. [arabic word] marγ «տեսակ ինչ դալարւոյ, զոր ուտեն անասունք կարի ախորժանօք. 2. մարգագետին վայը՝ ուր առատութեամբ բուսեալ է խոտն. Յ. տեղի խոտաւէտ և դալարազուարճ», [arabic word] marγzār «մարգաստան» Շահն. Ա. 435, 34. քրդ. mirk, merk, merγa, méreg «մարգա-գետին»։ Իրանեանից փռխառեալ են նաև ասոր. [syriac word] marga «մարգագետին», արաբ. [arabic word] marγ «մարգագետեն». ❇ ︎ tamarruə «մարգի մէջ արածիլ», նաև -marǰ «մարգ», ցախ. marž «մարգագետին»։ -Հիւբշ. 193։

= Պհլ. *marg «թռչուն» բառից փոխա-ռեալ.. հմմտ. զնդ. ❇ mərəγa-, պհլ. murγ, murv, սանս. [other alphabet] mrgá-, պրս. [arabic word] murγ, բելուճ. տurg «թռչուն, հաւ». մեր ա ձայնաւորին համապատասխան են գալիս աֆղան. marγa, օսս. marγ, մազանդ. marγ «թռչուն» հոմանիշները (Horn § 975)։ Իրա-նեանից փոխառեալ է կարծւում նաև յն. μελεαγρίς անունով թռչունը (լտ. numida meleagris. ֆր. pintade), որ Յունաց մէջ ժոռոմոռական ստուգաբանութեամբ ստացել է այս ձևը (Boicasq 623)։-Աճ.

NBHL (3)

մանաւանդ ՄԱՐԳՔ, գաց - պ. եւ ար. մէրճ. λειμών pratum, prata, locus irriguus ἔλος palus (paludis). Դաշտ խոտաւէտ՝ ծաղկաւէտ. վայր ջրարբի.

Մարգք ըստ իւրաքանչիւր վայելչութեան ազգի ազգի խոտովք եւ պէսպէս ծաղկովք։ Քան զամենայն ծաղիկս՝ որ յամենայն մարգս։ Մեղու ի մարգսն թռչի։ Ի մարգս եւ յաղբիւրս եւ ի դրախտս զբօսնուցուն։ Լի մարգք եւ բուրաստանք. (Վեցօր. ՟Ե. ՟Է։ Ածաբ. նոր կիր.։ Ոսկ. մ. ՟Ա. 2։ Նիւս. կազմ.։)

Մարգք զուարճանան, ծաղիկք պայծառանան. (Շիր.։)


Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. «ապագան գուշակող ի մաստուն» ՍԳո. որիզ մարգարէանալ «գու-շակել» ՍԳր. մարգարէանոց «մարգարէի գե-րեզմանի վրայ շինուած մատուռ» Բուզ մարգարէագէտ Ագաթ. Կորիւն. մարգարէա-կան Ագաթ. մարգարէակիր Կոչ. 412 մար-գարէանարգու Եւս. պտմ. էջ 377 (նորագիւտ բառ. տպուած է մարգարէս անօգուտ. այս-պէս պէտք է սրբագրել ըստ Վարդանեան, ՀԱ 1913, 559), նախամարգարէ Պիտ. Խոր..

= Պհլ. գւռ. *margar-ձևից. այս բառը թէև աւանդուած չէ գրականութեան մէջ, բայս նոյնն են հաստատում սրանից ածանցուած նորագիւտ սոգդ. mārkrāy, mārkarāk «կա-խարդ» (Gauthiot, Gram. sogd. էջ 77). mārkrāyt «գուշակք, վհուկք» (եզակին պի-տի լինի *mārkarē), որոնք գործածուած են Մանիքէական գրուածքների մէջ (Meillet BSL 1965)։ Բառիս հնագոյն ձևն է զնդ. *maϑra-kara-, որ կազմուած է զնդ. [arabic word] ︎ maϑra-«բառ. Ս. Գրքի խօսքերը» և ❇ kara-«գործող, կերտող» բառերից. հմմտ. նոյն բառից ածանցուած ուրիշ ձևեր. ինչ. զնդ. ❇ maϑran-«կանխասաց. կանխագուշակ, մարգարէ» (Գաթաների մէջ գործածուած է միայն Զրադաշտի համար), ❇ maθro-pərəsa-«Աւես-տայագէտ», mղϑrə-baešaza- [arabic word] ︎ կամ («սուրբ» ածականով) [arabic word] ︎ xe18 maϑrəm-spəntəm-baesaza-«բանիւ սրբով բժշկող». հմմտ. նաև սանս. [other alphabet] mántra-«ծիսական կամ մոգական բանա-ձև», որից [other alphabet] mantrayati «ծիսական կամ մոգական բանաձևեր արտասանել», [other alphabet] mantrakāra «երգահան, եր-գասաց», [other alphabet] mantravādin «կախարդ, մոգ, որ զանազան մոգական բա-նաձևերով հիւանդների վրայ աղօթում ու բժշկում է»։ Ըստ այսմ մեր մարգարէն էլ, որ զրադաշտական կրօնից փոխառեալ բառ է, նշանակում էր նախապէս այն արևելեան կարդացողները, որոնք Ս. Գրքերից զանա-զան աղօթքներ կարդալով հիւանդների վը-րայ, բժշկում էին նրանց, և կամ այդ գըր-ուածքներից գուշակութիւններ էին հանում. Քրիստոնէութեան հաստատութեամբ բառը նոր գաղափարների դրոշմն ստացաւ և նոր իմաստով սրբագործուեցաւ. այնպէս՝ ինչպէս պատարագ բառը հասարակ և աշխարհիկ «նուէր» նշանակութիւնից՝ անցաւ քրիստո-նէական քաւութեան պատարագի իմաստեն։ Արիական բառերին ցեղակից են յն. μάντις «մարգարէ», μαντεία «մարգարէութիւն, պատգամ», μαντοσύνη «մարգարէական գի-տութիւն», որոնք բոլորը միասին ծագում են հնխ. men-«մտածել» արմատից (Boisaq 609)։

ՆՀԲ հանում է մոգ բառից։ Lag, Re-liqq. gr. 83 եբր. [hebrew word] ngr «հոսիլ, հեղուլ» արմատի հետ, որ մերժում է Lao Arm. Stud. § 1443։-Karolides Γλ. συγϰρ. 91, 190 մեր բառին է կցում կապադովկ. յն. ϰαρϰάλτζα «առասպե-լական հսկայ»։ Հիւնք. և Ալիշան, Հին հաւ. 392 լատ. Mercurius «Հերմէս» ռառից։ Patrubány SA 1. 217 սանս mārg «կանխատեսիլ»+հյ. ար (իմա արար)+ է յունական վերջաւորութիւնը։ ռից՝ ճշմարիտ բառի նմանողութեամբ։ Մառ ИАН 1909, 1057 մարգարէ հա-մարում է նախաւոր «աստղաբաշխ. աստեղագէտ». արմատը դնում է հյ. մարգ «աստղ», որի աւելի պարզ ար-մատն է յաբեթական մրգ «փայլ». ցե-ղակիցներն են արաբ. barq «փայլիլ». վրաց. բրկիալի «փայլուն», լառ. մու-րուցխի, մուրունցխի «աստղ», մինգր. մուրիցխի «աստղ» և հյ. պերն, պայ-ծառ։ (Հայերէնից է փոխառեալ վրաց. მემარეე մեմարգե «վհուկ, կախարդ, աստղագէտ», որ կազմուած է պաշտօն ցոյց տուող մե-մասնիկով. որով ար-մատը կլինի մարգ <հյ. *մարգ «աս-տրղ»)։ Այս մեկնութիւնը մերժելով՝ վե-րի ուղիղ մեկնութիւնը տուաւ առաջին անգամ Salemann ИАН 1913, էջ

ԳՒՌ (dialectal) Ջղ. Սչ. մարգ'արէ, Ախց. Երև Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տփ. մարքարէ, Ալշ. Մշ. մարգ'արա, Սվեդ. մmրգ'mրա, Մկ. մmրկ'mրm, Մրղ. Շմ. մարքարա, Սլմ. մmր-ք'ըրm, Զթ. մայգ'այէ, մարգ'արէ։

NBHL (4)

προφήτης (նախասաց). propheta, vates (Ի ձայնէս Մոգ. որ ըստ այլոց՝ մա՛ղօս, մա՛կուս, մուղ, մէճիւս. եւն) Գուշակ հանդերձելոց՝ ճշմարիտ կամ սուտ. մանաւանդ ճշմարիտ պատգամախօս ի դիմաց աստուծոյ. աստուածարեալ նախաձայնօղ. տեսանօղ.

Այր մարգարէ է, եւ արասցէ աղօթս վասն քո։ Ահարոն եղբայր քո եղիցի քեզ մարգարէ։ Ո՞ տայր զամենայն ժողովուրդս տեառն մարգարէս։ Դիպեսցիս պարու մարգարէից. եւ նա ի մէջ մարգարէիցն մարգարէանայր։ Եղեւ յառակս, թէ՝ եւ սաւո՞ւղ ի մարգարէս։ Ես մնացեալ եմ մարգարէ տեառն միայն. եւ մարգարէքն բահաղուն եւ ՟Ծ, եւ մարգարէք անտառին ՟Ն. եւ այլն։

Ասաց ոմն ի նոցանէ՝ իւրեանց իսկ մարգարէ. (այն է գուշակ քերթողն եպիմենիդէս) (Տիտ. ՟Ա. 12։)

Տեսանէ յանուրջս զմի ի դիոնիսեայ մարգարէիցն աստերիոս անուն. (իբր ըղձապատում մոգ) (Պտմ. աղեքս.։)


Մարգարիտ, րտոյ, րտի, րտաց

s. bot. chem.

margaret, pearl;
daisy;
margarine;
շարք —րտաց, string of pearls;
pearl necklace;
ծածկեալ —րտօք, pied with daisies;
մի՛ արկանէք զ—ս առաջի խոզաց, don't cast pearls to swine;
cf. Ընդելուզանեմ.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

, ո հլ. (կայ նաև ի-ա հլ.) «մարգարիտ» ՍԳր. Փարպ. որից մարգար-տեայ Ոսկ. եբր. մարգարտազարդ Բուզ. մարգարտատող Յհ. կթ. մարգարտահուռն Վրք. հց. ոսկեմարգարտեայ Կաղանկտ. մարգարտանման (նոր բառ). ամենահին վը-կայութիւնը տալիս է Խոր. վիպասանական մի երկտողի մէջ.

Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի, Տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկանն. (Խոր. Բ. ծ.)։

= Լտ. margarita բառից, որ փոխառեալ է ինքն էլ յն. μαργαρίτης հոմանիշից. (աս-ւում է նաև μάργαρον, μαργαρίς, μάργαρος) սրանց հետ նոյն են պրս. [arabic word] mar-vārīd, murvārīd, ասոր. [syriac word] mar-gānīϑā, գոթ. marikreitus ևն. բոլորի սկիզ-բը համարւում է սանս. [other alphabet] manǰarə «ծաղիկների փունջ, ծաղկի կոկոն, մարգա-րիտ» (Boisacq 610)։ Հայերէն բառը առ-հասարակ դնում են յունարէնից. բայց ո-ռովհետև նա աւանդուած է այնքան հին ժա-մանակից, երբ դեռ յունարէն փոխառութիւն-ներ չէին կարող լինել հայերէնում, ուստի աւելի յարմար եմ կարծում դնել հռովմէա-կան փոխառութիւն, քանի որ լտ. margari-ta, margaritum ձևերը դեռ Կիկերոնի և Տա-կիտոսի ժամանակից գործածական են։-Աճ.

Klaproth, Asia polyg. 103 յն. μαργαρί-της։ Այսպէս նաև ՆՀԲ և վերջին անգամ Հիւբշ. 363։

ԳՒՌ (dialectal) Սչ. մարգ'արիդ, Ջղ. մարգ'արիթ. Երև. Շմ. մարքարիդ, Ալշ. Մշ. Սեբ. մարգ'-րիդ, Ախց. Կր. Մրղ. Սլմ. մարքըրիտ. Տփ. մարքրիտ (2 վանկով, առանց միջաձայն ը-ի), Ակն. Խրբ. Պլ. Ռ. Ննխ. մարքըրիդ, Ասլ. մարքըրիդ, մարքըրի*, Վն. մարկ'ըրիտ, Մկ. մmրկ'ըրիտ, Ագլ. մըրգ'mրիթ, Տիգ. մmրքրիդ, Ոզմ. մարկ'ըրէտ, Հճ. Մայգ'ա-յիդ (այս վերջինը միայն իբր յատուկ անուն գործածուած)։

ՓՈԽ (borrowing) Justi, Dict. Kurde, էջ 404 (տե՛ս և իր Kurd. Gram. 95) հայերէնից է դնում քրդ. [arabic word] magrit «մարզարիտ», որ ան-ռուշտ ծագած է գւռ. մարգրիտ ձևից՝ ր-ի անկումով։ Բնիկ քրդ. ձևերն են mirari, mrá-ri. mervar։ Հայերէնից են թերևս նաև վրաց. მარვარიტი մարգարիտի, მარგალიჯი մար-գալիտի, թուշ. მარგალიჯ մարգալիտ, ավար. margal, բոլորն էլ նոյն նշանակութեամու

NBHL (6)

μαργαρίτης (λιθοσ), μάργαρον margarita, unio, bacca gemmea. իտ. perla. (գտանի հոլովեալ եւ մարգրտոյ կամ տի. ի ռմկ. մարգրիտ) Ուլն ծովային խեցեմորթի, կամ սերմն սատափի. դոհար բոլորշի կաթնորակ փայլուն. պ. միւրվաիյտ. թ. ինճիւ. ար. չիւյիլիւյիւ, տիւրրա.

Արկանէր քայռս յականց պատուականաց ընդելուզեալս մարգարտով։ Մի՛ ի հիւսս ոսկեմանս ընդելուզեալս մարգարտով։ Ականց պատուականաց եւ մարգարտոյ։ Երկոտասան դրունք յերկոտասան մարգարտաց։ Մի մի գուռն ի միոյ միոյ մարգարտոյ (կամ մարգարտէ)։ Խնդրիցէ ակամբք եւ մարգարտովք. (Փարպ.։)

Եւ ես նովին յուսով կապեալ շրջիմ, որ ոչ են կապանք, այլ՝ մարգարիտք հոգւոյն. (Ածազգ. ՟Գ։)

Նայի ընդ մարգարիտ ոգւոցն, եւ տեսանէ զծաղիկ համբերութեանն. (Իսիւք.։)

Սպիտակ մարգարտին մաքուր կերպարան։ Ի ծովային բերմանց շնորհալոյս մարգարիտ. (Նար. կուս.։)

Զի եւ գտանելն միայն զքեզ՝ մարգարի՛տ մեծագին՝ բովանդակ բարութիւն է. (Սարկ. աղ.։)


Մարգաց

s.

the eleventh month of the ancient Armenian calendar, (June).

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հայկական տոմարի 11ր։ ա-միսը. անշարժ տոմարով համապատասխա-նում է յունիս 7-յուլիս 6» Եփր. ղևտ. 224, դտ. 335, Կանոն առաք. 291, Յայսմ. Տո-մար. Վանակ. տար. բուն սեռականի ձևով է, որ յետոյ նաև իբր ուղ. էլ սկսեց գործած-ուիլ։

Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 201 ստուգաբանում են մարգ բա-ռից. «Մարգացն, որ է ժամանակ ածե-լոյ զմարգս որ ի դաշտս և ի հովիտս իցեն, յայգեստանս և ի բուրաստանս»։ Տաթև. ձմ. ա. մեկնում է «Մարգաց՝ մարդ ծնեալ և Աստուած բովանդակեալ և զմեզ դալարացուցեալ և ծաղկեալ և սրբեալ, արար վայելօղս մարմնոյ և արեան իւրոյ»։ Brosset, JAs 1832. 530 մարս բառից, իսկ էջ 532 ասում է թէ թարգմանուած է վրաց դուբայի «վրացա-կան տոմարի 11ր։ ամիսը» բառից, որ

NBHL (3)

Անուն ամսոյ հայոց ի դէպ եկեալ վայելչութեան կամ մարգագետնոյ. զի ըստ անշարժ տումարին անկանի յաւուրս յունիսի.

Մարգացն, որ է ժամանակ ածելոյ զմարգս՝ որ ի դաշտս եւ ի հովիտս իցեն, յայգեստանս եւ ի բուրաստանս. (Վանակ. տարեմուտ.։)

Որ օր ՟Ի՟Է էր մարգաց. (Ճ. ՟Ա.։ եւ Տօմար.։ Յայսմաւ. եւ այլն։)


Մարգիզ, աց

s.

marquis, marquess;
marquee.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«իշխանական մի աստիճան է» Սմբ. դտ. 15, Վահր. 193, Մին. համդ. 37, Պատմ. սուբ. 214, որ և մարքէզ Հեթ. ժմնկ. էջ 79.-նոր գրականում ունինք այս բառից մարգիզուի, մարգիզութիւն (արևմ. բար-բառ)։

= Հֆրանս. marchis բառից, որ իշխանա-կան մի աստիճան է՝ դուքսի և կոմսի մէջ-տեղ. ծագում է գերմ. Marka, ֆրանս. mar-che բառից, որով նշանակւում էին «կայսրու-թեան սահմանակից զինւորական ցաւառնե-րը»։ Նոյն են ֆրանս. marquis, իտալ. mar-chese. յն. μαρϰήσιος։-Հիւբշ. 390։

NBHL (1)

Ում կոմսութեան պատիւ շնորհեալ, գունց եւ մարգիզ վերաձայնեալ. (Վահր.։)


Մարդակ, աց

s.

joists and beams of a house;
ceiling, roof.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «գերան, հեծան» Փիլ. լին. 274 և լիւս. 133. Վարք և վկ. Ա. էօ 48 Ճառընտ. Տաղ. նոյնը սխալ գրուած ման-դակ, որ գտնում եմ Նորագիւտ երգ երգո-ցի մէջ՝ Բ. 16 (հրտր. ՀԱ 1924, էջ 304). «Գերանք տանց մերոց մայրք, դարաւանդք մեր նոճք». այստեղ դարաւանդք բառի տեղ՝ որ նշանակում է «առաստաղի գերաններ», մի ձեռ. ունի մանդակք։

ՆՀԲ և Հիւնք. թրք. մէրթէք բառի հետ. որ տե՛ս տակը.-Կայ ֆինն. malta «տա-նիքը պահող գերանը», որ համարւում է հնդևրոպականներից փոխառեալ բառ՝ ըստ Les langues du monde, էջ 177։ Յայտնի չէ ինձ սոյն հնդևրոպական ձևը, որի հետ թերևս կապ ունենալ հա-յերէնը։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. մարդ'ագ, Մկ. մարտmկ, Վն. մmրտmկ, Ախց. Կր. մmրթmկ, Սեր. մmրթmք, Սվեդ. մարդ'օգ, մարդ'ուգ, Զթ. մայդ'օգ, մարդ'օգ, Հճ, մայդ'օգ։-Կենդանի է նաև Ակն. Բլ. Խն. Կյ. Սս. Հմշ. Տիգ.-ձևե-րից ոմանք թուրքերէնից յետ փոխառու-թեամբ։

NBHL (4)

որ եւ յայլազգ՛՛. մէրդէգ, մէրտէկ. այն է տէրէկ. հաթըլ. Գերան յարկաց. հեծան. եւ ըստ ոմանց՝ Գերան փոքր կամ ձող շարեալ ի վերայ հեծանաձգութեանց լայնութիւն։ Մենինսքի դնէ ի լտ. trabs, columna. գերան. սիւն.

Առ նմին տեղւոջ եւ մարդակք եկեղեցւոյն կամ կիսայրեացք. (Ճ. ՟Գ.։)

Մարդակքն այն ո՞ւմ նման է, գերանքն այն ո՞ւմ նման է. մարդակքն՝ մարգարէիցն, գերանքն՝ քերովբէիցն. (Տաղ.։)

Նիգ, մարդակ։ Պարզունակ, մարդակ. որպէս կոտորակ գերանի կամ փայտի։


Մարդպետ, աց

s.

chief guardian of the harem, chief of the eunuchs, kislar agasi.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ներքինապետ Հայոց արքուն-եաց» Բուզ. Դ. 55. որից մարդպետական, մարդպետութիւն Բուզ. Գ. 18, Դ. 4։

= Կառմուած է մարդ+պետ բառերից. այս մարդ բառով պէտք է հասկանալ իրանական մի առանձին ցեղ, որ Պարսկաստանից Հա-յաստան անցնելով, պարապում էր աւազա-կութեամբ։ Մարդերը յիշուած են Քսենոփո-նի ժամանակից, աւելի յետոյ Տիգրանի ժա-մանակ՝ իբրև առանձին կռւող ցեղ։ Յոյն և լատին պատմագիրները (Ստրաբոն, Պլու-տարքոս, Քսենոփոն, Տակիտոս) կոչում են սրանց Κάρδοι, *Ἀμορδοι, Mardi. Հայոց մէջ սրանց բնակած գաւառը կոչուեց Մար-դաստան, ժողովուրդը Մարդացիք, իսկ ի-րենց գլխաւորը (որ է Մարդոց ցեղապետը) անցնելով պալատական ներքինապետու-թեան պաշտօնին, մարդպետ բառն էլ դար-ձաւ հոմանիշ «ներքինապետ» բառին։

Այս մեկնութիւնը տուաւ Ադոնց, Aрм. Юстин. 417։

NBHL (2)

Պետ կնոջ մարդոյ, կամ մարց պետ, կամ մարզպետ՝ վարժապետ կանանց. այն է Ներքինապետ. որ եւ հայր կոչի կանանց յարքունիս.

Եկն հայր մարդպետ ներքինին, եւ թշնամանեաց զտիկինն։ Առաքէ զմարդպետն կոչեցեալ հայր. (Բուզ. ՟Դ. 55։ Խոր. ՟Գ. 15։)


Մարզ, ից

s.

confine or frontier of a state, march, border;
province, district;
— դնել, to reduce to a province.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

= Պհլ. [arabic word] marz «ծայրագաւառ» (Bartholomae, Altir. Wört. 1153) ձևից. հմմտ. զնդ.» e︎ xmarəza-նոյն նշ., առս- [arabic word] marz «գետին, երկիր, սահման» (կայ նաև [arabic word] marǰ, Horn § 974)։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] marzā, մոար. მაზრა մազրա «դաւառ»։ Իրանեան բառի հնխ. ցեղակիցներն են լտ. margo «եզերք», գոթ. marka «սահման», հբգ. mar-ca, marcha «սահման, շրջան», անգսք, mearr «սահման, գաւառ», հիսլ. mork «ան-տառ» (բայց Dan-mork «Դանիացոց երկի-րը, Դանիա, Տանիմարքա»), հիռլ. mruig, bruig, կիմր. կորն. բրըտ. bro «գաւառ», գալլ. brogae «ագարակ», հշվէդ. brink «ե-զերք, երկիր», գերմ. Mark «սահման, եր-կիր, գաւառ»։ Գերմանականից են եռեւառ-եալ հֆրանս. marche «սահման», իտալ. marca, ֆրանս. marche «կայսրութեան սահ մանի վրայ գտունած զինւորական գաւառ-ները», որից յետ փոխ առնուած անգլ. march (Kluge 319)։ Այս բոլորի նախաձևն է հնխ. mergl-(Boisacq 52, Walde 465, Po-korny 2, 283), որ բնիկ հալ լինեւու աառա-գային պիտի տար *մերծ ձևը։-Հիւբշ. 193։

Նախ ԳԴ համեմատեց պրս. մէրց բա-ռի հետ։ ՆՀԲ պրս. մէրճ, մէրզ, մերզիւ-պիւմ, լծ. յն. μερος, μερίς «մաս»։ Neumann ZKM 1, 442 պրս. marz։ Windisch. 23 պրս. marz, սանս. ma-ryā։ Gosche 58, Böttich. ZDMG 1850. 358 վերջինիս պէս։ Müller SWAW 38, 580 նաև լտ. margo։ Տէրվ. Altarm. 59 փոխառեալ պարսկերէնից։ Բայց նաև հմմտ. լատ. margo, գոթ. marka։

+ Իրան. marz ձևից, որ աւանդուած է «սրբել, մաքրել, օծել» նշանակութեամբ. հայերէնի մէջ այս նշանակութիւնը պահած է մարձել, որ մարզել բառի կրկնակն է. (մանրամասն տե՛ս այս բառի տակ)։ Բայց իրանեանում այս արմատը պիտի ունենար նաև «մարզել, կռուի պատրաստել» նշանա-կութիւնը (ըմբիշների օրինակից առնելով, որոնք նախ իրենց մարմինը իւղով օծելով՝ կռուի էին պատրաստւում). հմմտ. յն. άλείxω «իւղով օծել, կռուի պատրաստել, քաջա-լերել, գրգռել, կռուի և ընդհանրապէս որ-ևէ բանի պատրաստութիւն տեսնել», թարգ-մանութեանց մէջ երբեմն մարզել դրւում է յն. «օծել» բառի դէմ (տե՛ս ՆՀԲ) և գրու-թեամբ էլ տեղ տեղ շփոթւում է մարձել բա-ռի հետ. այսպէս մարզիկ՝ Եղիշ. էջ 11 գըր-ուած մաբձիկ, մարզիչ Բ. մակ. դ. 14՝ գըր-ուած նպև մարձիչ։ Յատկապէս «օծել, շը-փել» նչանակութեամբ ունի Պիտ. էջ 507 «Ձիթոյն բնութիւն օծեալ մարզէ զըմբիշսն». (Նորայր, Հայկ. բառաք. էջ 61)։

Նախ ՆՀԲ մարզել կցեց մարձել «օծել շփել» բառին՝ յունարէնի օրինակով. Հիւնք. մերկանալ բայից։ Թիրեաքեան. Պատկ. աշխ. գրակ. Ա. 208 պրս. վէր-զիտէն «վարժել» ձևից։ Վերի մեկնու-թիւնը տուաւ Meillet (անձնական)։ Մարզան տե՛ս Մարզպան։

NBHL (5)

պ. մէրճ, մէրզ, մէրզիւպիւմ. (լծ. եւ յն. մէ՛ռօս, մէ՛ռիս ). Ճանապարհ եւ վայր հեռաւոր. մասն ինչ բաժնի տէրութեան. կողմն. սահման.

Յայնմ մարզէ, եւ յիւրեանց բուն աշխարհէն. (Ագաթ.։)

Առ ազատսդ եւ առ ռամիկ հեծեալսդ հայոց աշխարհինդ՝ որ ի մարզիդ էք, ողջոյն հասցէ ի մերմէ տէրութենէ. (Ճ. ՟Բ.։)

Իբր թէ յայնմ մարզէ գոլ նոցա պատշաճ զգործ իրին վճարել։ Ըստ այնմ մարզէ հերայ եւ զարաւանդայ։ Ձայն գուժի աղմկի ընդ առաջ եղեւ նման ի նմին իսկ յայնմ մարզէ. (Յհ. կթ.։)

Ի դաշտավայր մարզէն։ Համարձակեաց եւ զդրունս մարզից՝ հանել զվաճառականսն ի վաճառս իւրեանց, եւ լնուլ զպէտս կարօտելոց. (Ղեւոնդ.։)


Մարզանգոշ

cf. Մարզանոն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պրս. ❇ ︎ marzanղos «ռե-հան ինչ կանաչագոյն և յոյժ անուշահոտ, որոյ տերևքն նման են ականջացն մկան. origanum majorana L., majoran», կազ-մուած է պրս. ❇ [arabic word] marzan «մուկ» և ❇ [arabic word] gōš «ականջ» բառերից և ըստ այսմ հայերէն թարգմանաբար շինուած է նաև մկնականջ։ Պարսկերէնից են նոյնպէս ա-րաբ. ❇ marzanǰūs (Կամուս, թրք. թրգմ. Բ. 351), քրդ. bezerangus, թրք. merǰangul, որ ժողովրդական ստուգաբա-նութեամբ ձևացած է merǰan «մարջան. բուստ» և gul «վարդ» բառերից։ Այս բոյսը այժմ Պարսկաստանում (Ատրպատական) marzá կոչուած կանաչին է կարծեմ։-Հիւբշ. 193.

Ուղիղ մեկնեց նախ Lag. Ges. Abhd. 64. նոյնը նաև Պատկան. Խոր. աշխ. 1887, էջ 57։ Խ. Ուղուրիկեան, ծանօթ չլինելով այս մեկնութեանց և զիտենա-լով միայն թրք. merǰangul ձևը, հյ. մարզանգոշ ուղղում է *մարզանգոլ։ Հ. Բուս. § 116 տալիս է բառիս բազմա-թիւ գրչութիւնները և ուղիղ է մեկնում։

NBHL (1)

ՄԱՐԶԱՆԳՈՇ կամ ՄԱՐԶԱՆՈՆ. cf. ՄԿՆԱԿԱՆՋ. քէքլիք օթու զոր Լեհ. նոյն համարի ընդ Մարեմայ խոտ։ (Գաղիան.։ Բժշկարան.։)


Մարզպան, աց

s.

governor of a march, of a county or province, exarch.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «կուսակալ» Փարպ. Եղիշ. Խոր. Յհ. կթ. որիշ մարզպանութիւն Եւս. քր. Փարպ. Եղիշ . աւանդուած է նաև մարզուան Վրդն. պտմ. մարզաւան Ուռպ. մίարծտան Արձ. ՆՂԹ=1050 թուից (Կոստան-եան, Վիմական տարեգիր, էջ 23), մարծուան Օրբել. 260 (Հրամայէր քննել գԲուպայն և զմարծուան, զԻւան դպէլն) ձևերով (Կղնկտ. հրտր. Էմ. էջ 39 ունի մարսպան, որի դէմ նանհազ. դնում է մարզպան), բայց ըստ Լ. Մելիքսեթբէկ (նամակ 1933 մայիս 12) յա-տուկ անուն է և ոչ թէ «մարզպան»։

«հեղուկների կամ ընդեղէնի մի չափ է, ըստ ՀՀԲ վեց քոռ պարունակու-թեամբ» Վստկ. 19, 107, Վրդ. առակ. 92. որ և մարզման Սիմ. ապար. 118, մարծ-պան Անսիզք 79. մարազպան Վրդ. ար. 92 մազմէն Վրդ. առ. 93, մազման Վրդ. առ. 93, մարզան Վրդ. առ. 94. Բառ. երեմ. էջ 156 (յիշուած կապին և սօմար բառերի հետ), Առաք. լծ. սահմ. 152-153. մարզ ՆՀԲ (ա-ռանց վկայութեան)։

նախ միացնում է մաղզմայ բառի հետ! և յետոյ ասորի բառին է կցում։

NBHL (6)

ἠγεμών princeps, dux μαρζαπάνος marzapanus. որ եւ գրի ՄԱՐԶՈՒԱՆ, ՄԱՐԶԱՒԱՆ. պ. մէրզպան, մէրզիւպան, մէրզէպամ (որ ի յն. լտ. գրի մարզաբանօս, մարզաբանուս ). Պետ մարզի. այսինքն կողմնապահ. կուսակալ.

Եկն եմուտ մարզպանն ատրորմիզդ յաշխարհն հայոց. (Եղիշ. ՟Է։)

Մարզպանք պարսիկք հայոց տիրէին. (Յհ. կթ.։)

Զտէրն մամիկոնէից եւ զզօրավարն հայոց վահան՝ մարզպան ի վերայ աշխարհին հայոց կարգել. (Փարպ.։)

Բառ ռմկ. որ գրի եւ ՄԱՐԱԶՊԱՆ. Չափ ինչ, որպէս մար, կամ սափոր. գուցէ որպէս ռմկ. մորշափայ, մոշրոպա.

Անյայտ իմն է գրեալն առ (Լեհ.)


Մարթ, ի

s. adj.

means;
possible;
v. imp. — է, it is possible, it may he so;
it is fitting or proper.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. ճշմարիտ բառից։ ostir ՀԱ 1912, 357 յն. μάρπτω «բռնել» բառի հետ՝ հնխ. mərgntō-ձևից. նշանակու-թեան տարբերութեան համար հմմտ. լտ. potior «գրաւել», possum «կարող եմ»։ Lidén IF 44, 191 գոթ. magan «կարենալ», յն. μαχανά «հնարք ևն» բառերի հետ. հայերէնը իբր հնխ. magh-tro-ձևից։ Պատահական նմանութիւն ունին վրաց. მართება մարթեբ «պարտիլ, պէտք լինել, ստիպուիլ, պարտք կամ պարտականութիւն ունե-նալ», მართებული մարթեբուլի «պատ-շաճ, կրթեալ, քաղաքավար», მართვა մարթվա «ճշտել, սրբագրել, կառավա-

NBHL (3)

Գոլն, եւ մարթն, եւ հարկաւորն։ Ամենայն նախադասութիւն կա՛մ գոլ է, կամ մարթ, կամ հարկաւոր։ Ընդհանուրն ի վերայ մարթին նիւթոյ ոչ երբէք ճշմարտի։ Բայց մասնական բացասութիւն այժմ ի վերայ մարթին հակադարձի։ Հարկաւորն քան զմարթն. (եւ այլն։ Անյաղթ վերլծ. արիստ.։)

Չէ՛ մարթ այդմ լինել։ Միթէ մարթ ի՞նչ իցէ մանկանց առագաստի սուգ առնուլ։ Ոչ է մարթ մարգարէի կորնչել արտաքոյ քան զերուսաղէմ։ Իսկ ի նազարեթէ մարթ ի՞նչ իցէ բարւոյ իմիք լինել։ Եթէ հաւատաս բոլորով սրտիւ քով, մա՛րթ է։ Ամենայն ինչ ինձ մարթ է, այլ ոչ ամենայն ինչ օգուտ է.եւ այլն։

Զիա՞րդ մարթ ու պատշաճ էր ի վերայ այլոց աղօթս առնել, որ ինքն ջուրբքն չեւ էր սրբեալ. (Կոչ. ՟Գ։)


Մարխ, ի

s.

resinous pine.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(կամ նաև մախր) «եղևինների ցե-ղից՝ ձիւթի նման առատ խէժ ունեցող մի ծառ է. լտ. pinus picea» Վստկ. 41, 132 «իւղային դիւրավառ փայտ» Յաւամ. առա-ջին նշանակութեամբ յատկապէս ասւում է մարխի Վստկ.։

= Պրս. [arabic word] marx «տեսակ ինչ փայտի. զորոյ երկու մասունսն եթէ յիրեարս շփի-ցեն, հուր ելանէ», որից էլ արաբ. [arabic word] marx «մի տեսակ ծառ, որ հրահանի պէս զարնուելով վառւում է. լտ. leptandenia py-rotechnia (Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 559). նոյն է անշուշտ քրդ. merx «գիհի» (նշա-նակութիւնը սխալ դրուած)։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ասլ. Կր. Տփ. (ոստ Ամատ. Հալ. բար ու բան, էջ 469 նաև Շիր Լ. Ղզ.) մարխ, Հմշ. մախրը, Սեբ. մառխ, Հճ. մօխրը, Զթ. մօ՛խռը, մոխռը, Սվեդ. միւ-խըր.-Ղրդ. կայ մա՛խէ ծառը, որ է մարխի

NBHL (3)

ՄԱՐԽ կամ ՄԱԽՐ. Փայտ իւղային կամ ծուծ փայտի դիւրավառ. չըրա. իսկ պ. մէրխ, փայտ վառելի շփմամբ.

Հրամայեաց շուրջ զնովաւ հուր բորբոքել, եւ արկանել ձէթ, եւ մարխ, եւ մոմ. (Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Ժ՟Դ.։)

Ընկուզի սղոցուք, կմ կուենոյ, կամ գէր մարխի։ Մարխի սղոցուք։ Ա՛ռ մարխ, եւ ծեծէ՛, եւ ալիւր արա, եւ խառնէ՛ յալիւրն, շատ դիմանայ. (Վստկ. ՟Ժ՟Բ. ՟Ծ՟Գ. ՟Մ՟Ի՟Զ։)


Մարկեղ, ի

s.

hoe.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ի-ա հլ. «բրիչ, փայտատ» Ոսկ. ա. տիմ. էջ 114 (Չողիւք և երկայնակոթ ինչ մարկեղօք մաքրել. ՀԱ 1897, 246բ և 1912, 636), Վրք. հց. բ. 477։

= Յն. μαϰελη, μάϰελλα «բրիչ, փայտատ» բառից, որի ծագումը մութ է (Boisacq, էչ 602)։-Հիւբշ. 364։

NBHL (1)

Ետու նոցա փայտատ, եւ մարկեղ, եւ քուրձ մի հաց. (Վրք. հց. ձ։)


Հեց, ի

s.

tire of a wheel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. հեծ, Բլ. հեց «անուի մարմինը կազմող երեք տախտակներից առաջինն ու վերջինը» (Ազգ. հանդ. Ե. 56, նկար III), Սլմ. խեց «անիւի փայտէ շրջանակը, որի վը-րայ ամրացած են շառաւիղները»։

NBHL (1)

Յորժամ անիւ շրջանակիցի, եւ մրջիւն մի ի խեցին գնայցէ. (Եզնիկ.։)


Հեւան

s.

front-teeth, cutting-teeth, incisors.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «բառ անյայտ. թե-րևս որպէս ատամունք միջինք». ԱԲ հա-նելով հևալ բառից «միջին ակռաներ՝ որ հևալու ատեն կը բացուին»։ Նշանակու-թիւնը վերի ձևով ճշտեց Նորայր, Բառ-ֆր. 709 ա, ուր և տե՛ս բառիս վկայու-թիւնները։

NBHL (1)

Բառ անյայտ. թերեւս որպէս ատամունք միջինք.


Հզօր, աց

adj.

strong, powerful, mighty, vigorous, valiant;
robust, lusty, stout;
potent, energetic, efficacious;
—ն, —ն երկնից եւ երկրի, the Almighty, Omnipotent;
—ք, the mighty of the earth;
— զօրութեամբ, very strong, most valiant, mighty;
— թեւարկու, a professed or open protector.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Կազմուած է զօր բառից հ-մասնիկով, որ գտնում ենք նաև հլու, հմուտ բառերի մէջ։ Այս մասնիկը կարող է բնիկ հայ լինել, բայց կարող է նաև իրանեանից փոխառեալ լինել. (բաւական ճոխ գործածութիւն ունի իրանեան լեզուների մէջ)։ Վերջին պարագա-ւին՝ յարմարագոյն է ենթադրել, որ բառը ամբողջապէս փոխառեալ լինի պհլ. *hu-zor=զնդ. *huzāvar հոմանիշից։ Բայց նոյն իսկ եթէ հայակերտ կառուցուածք էլ լինի, իրանեան ազդեցութիւնը անհերքելի է (տե՛ս Meillet MSL 21, 187)։-Հիւբշ. 180։

Peterm. 26 պրս. [arabic word] xzr ձևի հետ, որի ինչ բառ լինելը յայտնի չէ։ Windisch. 22 սանս. sa, sam, sama «հետ, ընդ»+զօր։ Lag. Btrg. baktr. Lex. 37 զնդ. huzāvarə, նաև իրանեա-նից փոխառեալ արաբ. hizabr «առիւծ»։ ZDMG 1868, 330 համեմատում է պհլ. [arabic word] huzwāreš բառի հետ և փորձում է մեր բառի միջոցով սրա ըն-թերցումը ճշտել։ Պատկ. Խոր. աշևւ 1877, 71 զնդ. huzāvarə։ Տէրվ. Նախալ. 73 և Հիւնք. զօր բառից՝ հ մասնիկով։

ՓՈԽ (borrowing) Կայ արաբ. [arabic word] hazavvar «հր-զօր, ուժեղ մարդ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 818), որ եթէ իրանեանից չէ, կարող է հա-յերէնից միայն փոխառեալ լինել։

NBHL (3)

ἱσχυρός, ἱσχύων, δυνατός, δυνάστης , κραταιός fortis, validus, valens, potens, vehemens եւ այլն. Զօրաւոր. զօրեղ. որ յոյժ զօրէ, ուժեղ. քաջ, կորովի. բուռն. կարօղ. եւ ճոխ. ուժգին. խիստ. սաստիկ. յորդ. ուժով, կտրիճ, կտրուկ, պինտ.

Աստուած հզօր։ Հզօր՝ որ զօրացուցանէ զիս զօրութեամբ։ Բան տեառն հզօր։ Հրեշտակն հզօր։ Այր կամ թագաւոր հզօր։ Ազգ հզօր։ Ոչ կարէ դատել ընդ հզօրին քան զնա։ Զտկարս աշխարհիս ընտրեաց աստուած, զի յամօթ արասցէ զհզօրս։ Մտանել ի տուն հզօրի։ Կապիցէ զհզօրն։ Աղեղունք կամ աւար կամ սեղան կամ ժողովք հզօրաց։ Մանուկ հզօր ուժով։ Զօրու մեծաւ եւ հզօրաւ։ Կորիւն առիւծու հզօր է քան զանասունս։ Հզօր իբրեւ զերկաթ։ Զջուր գետոյն զհզօր եւ զյորդ. (յն. հզօրի։) Զսուրն մեծ եւ զհզօր։ Հզօր ձեռամբ։ Զձեռանէ քումմէ հզօրէ։ Զբազուկս հզօրս։ Զհզօր գործ պատերազմաց նորա։ Քաղաք հզօր։ Իբրեւ զձայն հզօր որոտման։ Զգէրն եւ զհզօրն (ի հօտից)։ Հզօր (կամ բուռն) է իբրեւ զմահ սէր։ Ի դրունս հզօրս, եւ ի նիգս հաստատունս։ Ի պարիսպս ամուր՝ յաշտարակս հզօրաց. (յն. պարսպաւ մեծաւ եւ հզօրաւ, եւ ամուր աշտարակօք). եւ այլն։

Չի՛ք ինչ հզօր ի կարգաւորել զայր՝ իբրեւ զկին պարկեշտ։ Մեծ է սէր, եւ հզօր է բորբոքումն նորա. (Ոսկ. յհ. ՟Բ. 15. 27։)


Հիդրա, այ, այի

s.

hydra.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, որ և հիւդրա, հիւդրաս, հիդրայ. հիդրիայ, հիտրիա «ջրային օձ կամ բազմա-գլխի առասպելական վիշապ» Եւս. քր. Ոսկ. մտթ. ղ (սեռ. հիդրի), Նոնն. 56, Կանոն, էջ 84, 162։

NBHL (4)

ՀԻԴՐԱ. Բառ յն. ὔδρα hydra. որ եւ ՀԻՒԴՐԱ, ՀԻՒԴՐԱՍ, ՀԻԴՐԱՅ, ՀԻԴՐԻԱՅ. Ջրային օձ. ըստ առասպելաց՝ որպէս վիշապ մեծ եւ բազմագլխի՝ վերառեալ ի կարգ աստեղատանց. իրօք՝ անուն ուրումն կնոջ խորագիտի, եւ կղզւոյ, եւ այլն.

Զհիդրայ կնոջէ ումեմնէ պատմէ պղատոն, թէ անհնարին սոփեստէս էր. (Եւս. քր. ՟Բ։)

Յաղագս հիւդրասայ. առասպելեալ եղեւ գազան ինչ։ Հիւդրա, որ է օձ յիսնագլուխ, կամ իննագլուխ, զոր սպան հերակլէս. (Նոննոս.։)

Եզն եւ հիդրիա ծովային ... եւ հիտրիա եւս չարագոյն քան զնա. (Կանոն.։)


Հիմ

adv.

why ? for what reason ?.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ՆՀԲ «ի ձայնէս իմն, ի՞նչ, ի՞մ իմիք». Մ. Ս. Դաւիթ-Բէգ, Յուշարձան 398 գւռ. իմալ ձևի հետ՝ գալլ. hafal, իռլ. amal, հբրիտ. amal, հիռլ. samail, գոթ. samā, հսլ. samū, սանս. samá̄s, լտ. sīmilis ևն։

«հիմայ» տե՛ս Հեմ։

NBHL (3)

ՀԻ՞Մ. (ի ձայնէս՝ իմն, ի՞նչ, ի՞մ իմիք) διὰ τί;
quare? Առ ի մէ՞. զմէ. առ ի՞նչ. է՞ր. էրո՞ւմ. է՞ր վասն. ընդէ՞ր. ինչո՞ւ, ինչէ՞ն.

Չէ՛ ասել, թէ զի՞ այս, կամ հի՞մ այս. (Սիր. ՟Լ՟Թ. 21։)

Եթէ գայլ էր, զգառնն զորմըզդ հի՞մ ծնանէր. (Եզնիկ.։)