Entries' title containing նա : 6571 Results

Կինամոն, ի

cf. Կինամոմոն.


Կիսենթամնայ

s. gr.

division.

NBHL (2)

Կէս կամ փոքրիկ ենթամնայ՝ դնելի ի վերջ տողին, ուր անկատար մնայ, բառն. զոր օրինակ. ա-ռա-ւօտ. առ-նել, ա-սել. ե-ղեւ. ճա-նա-պարհ եւ այլն։ Իսկ մեծ կամ կատարեալ ենթամնայն դնի ի ձեռագիրս՝ ի ներքոյ բարդ բառից, որոյ մասունքն են նշանական. զոր օրինակ, բարձ--ընտիր, նոր--ընծայ. եւ այլն։

Ի վերջո տողին պարտ է կիսենթամնայ դնել ի ներքոյ։ Օրինակ եւ ձեւ կիսենթամնային։ Կիսենթամնայս զտառսն ի հոգսն կցէ. որպէս կատարեալ ենթամնայն զկատարեալ բառսն. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)


Կճղականամ, ացայ

vn.

to grow horny or callous.

NBHL (1)

ԿՃՂԱԿԱՆԱԼ. Լինել իբրեւ զկղակս. պճեղ դառնալ.


Կճղանամ

vn.

cf. Կճղականամ.

NBHL (1)

ԿՃՂԱՆԱԼ. Կճղականալ. կարծրանալ մորթոյ հանդերձ ոսկերօք.


Կնագիր

s.

concubine, kept woman.


Կնաթող, ի, աց

s.

who puts away his wife.

NBHL (7)

ԿՆԱԹՈՂ ԿՆԱՀԱՆ. Որ թողու ըզկին իւր, կամ ի բաց հանէ զօրինաւոր ամուսին իւր.

Կին ոք յանդգնեալ՝ կնաթողին կին լինի. (Կանոն.։ Մխ. դտ.։)

Կնաթողանց արանց, կամ այրաթողաց կանանց. (Շ. ընդհանր.։)

Սպանօղք, եւ կնահանք. (Խոր. ՟Գ. 27։)

Վասն որոշելոյ զկնահանսն։ Եթէ ոք ի կնահանիցն. (Կանոն.։)

Կնահանէից, պոռնկաց. որպէս թէ ուղղ. իցէ կնահանեայք կամ նէք։

Զի մի՛ ամենեւին ի կնահանն ձգիցէ զվնասն. (Ոսկ. մ. ՟Ա. 17. յն. արտաքսօղ.)


Կնահան, ի, ից, աց

cf. Կնաթող.

NBHL (7)

ԿՆԱԹՈՂ ԿՆԱՀԱՆ. Որ թողու ըզկին իւր, կամ ի բաց հանէ զօրինաւոր ամուսին իւր.

Կին ոք յանդգնեալ՝ կնաթողին կին լինի. (Կանոն.։ Մխ. դտ.։)

Կնաթողանց արանց, կամ այրաթողաց կանանց. (Շ. ընդհանր.։)

Սպանօղք, եւ կնահանք. (Խոր. ՟Գ. 27։)

Վասն որոշելոյ զկնահանսն։ Եթէ ոք ի կնահանիցն. (Կանոն.։)

Կնահանէից, պոռնկաց. որպէս թէ ուղղ. իցէ կնահանեայք կամ նէք։

Զի մի՛ ամենեւին ի կնահանն ձգիցէ զվնասն. (Ոսկ. մ. ՟Ա. 17. յն. արտաքսօղ.)


Կնահանութիւն, ութեան

s.

repudiation;
divorce.

NBHL (1)

Պատուհասէ վասն կնահանութեան. (Նախ. մաղաք.։)


Կնամարդ, ոյ

adj.

effeminate, timid, weak.

NBHL (6)

ԿՆԱՄԱՐԴ մանաւանդ ԿՆԱՄԱՐԴԻ. γυναικάνηρ, ἁνδρόγυνος muliebri animo praditus, effeminatus. Կանացի բարուք. կնատ. անարի. վատասիրտ. մեղկ.

Կնամարդ զնա կոչելով. (Արծր. ՟Ա. 15։)

Կնամարդոյն՝ որ ի տիտանացն պատառեցաւ. (Ճ. ՟Բ.։)

Ես զսասանեանսդ կոչեմ կնամարդիս. (Խոր. ՟Գ. 55։)

Իգական ախտ յոգիսն գործելով, եւ կնամարդիս կազմելով. (Փիլ. տեսական.։)

Առընթեր կանանց եւ կնամարդեաց (կամ կնեայ մարդեաց). (Ոսկիփոր.։)


Կնամարդի, դւոյ

cf. Կնամարդ.

NBHL (6)

ԿՆԱՄԱՐԴ մանաւանդ ԿՆԱՄԱՐԴԻ. γυναικάνηρ, ἁνδρόγυνος muliebri animo praditus, effeminatus. Կանացի բարուք. կնատ. անարի. վատասիրտ. մեղկ.

Կնամարդ զնա կոչելով. (Արծր. ՟Ա. 15։)

Կնամարդոյն՝ որ ի տիտանացն պատառեցաւ. (Ճ. ՟Բ.։)

Ես զսասանեանսդ կոչեմ կնամարդիս. (Խոր. ՟Գ. 55։)

Իգական ախտ յոգիսն գործելով, եւ կնամարդիս կազմելով. (Փիլ. տեսական.։)

Առընթեր կանանց եւ կնամարդեաց (կամ կնեայ մարդեաց). (Ոսկիփոր.։)


Կնամոլ, ոյ

cf. Իգամոլ.

NBHL (3)

ԿՆԱՄՈԼ մանաւանդ ԿՆԱՄՈԼԻ. γυναικομανής mulierum amore insanus, mulierosus. Մոլեալն ի սէր կանանց. իգասէր.

Ըստ շամշութեան առն կնամոլոյ. (Խոր. ՟Բ. 20։)

Չորրորդ հարուած շանաճանճն՝ շնաբարոյ կնամոլեացն. (Նախ. ել.։)


Կնամոլի, լւոյ, լոյ, լեաց

cf. Իգամոլ.

NBHL (3)

ԿՆԱՄՈԼ մանաւանդ ԿՆԱՄՈԼԻ. γυναικομανής mulierum amore insanus, mulierosus. Մոլեալն ի սէր կանանց. իգասէր.

Ըստ շամշութեան առն կնամոլոյ. (Խոր. ՟Բ. 20։)

Չորրորդ հարուած շանաճանճն՝ շնաբարոյ կնամոլեացն. (Նախ. ել.։)


Կնամոլութիւն, ութեան

s.

cf. Իգամոլութիւն.

NBHL (1)

γυναικομανία insanus mulierum amor. Կնամոլին գոլ. տռփանք առ կանայս. Բազում անիրաւութեամբք լցեալ, որ յոլովայնամոլութենէն եւ ի կնամոլութենէն. (Փիլ. իմաստն.։)


Կնասէր

cf. Իգասէր.

NBHL (5)

γυναικοφίλος mulierum amator. Իգասէր. կնամոլի.

Կնասէր գոլով սողոմոն՝ յաճախեաց առնուլ իւր կանայս. (նխ. ՟Գ. Թագ.։)

Կնասէրք ի խառնակութիւն մոլեալք. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ասեն, թէ կնասէրք էինհրեայքն. (Վրդն. պտմ.։)

Կնասիրացն սաստելով, զի զաւելորդ խառնակութիւնսն արգելցեն. (Փիլ. լին.։)


Կնատ, աց

adj.

cf. Կնամարդ;
fainthearted, poor-spirited, cowardly, base.

NBHL (7)

ըստ յն. Այրատ. ἅνανδρος այսինկն անարի. parum virilis, ignavus, effeminatus, mollis. Կնամարդի. իգացեալ. մեղկ. թոյլ եւ տկար. անզօր. փանաքի. չնչին. վատթար.

(Արք) թեթեւամիտք եւ կնատք. (Առ որս. ՟Ա։)

Պիղատոս թոյլ ոք էր եւ կնատ, երկաւ ի հրէիցն. (Տօնակ.։)

Ի կնատս յայս եւ ի հողեղէնս փոխատրիլ մարմին. (Պրպմ. ՟Լ՟Է։)

Ի կնատ եւ ի մեղմեխ եւ ի մեղմեխ եւ ի վայրաքարշ դստերս մարդկան. (Յհ. կթ.։)

Կանացի կնատ եւ անզօր լինելութեանն (բնութեան կանանց). (Պիտ.։)

Տզօր եւ կնատ զօրեղութեամբ. (Յհ. իմ. ատ.։)


Կնատաձորձ

s.

a sorry garment;
rag, tatter.

NBHL (1)

Զծիրանի քղամիդն անգոսնեն (միանձունք), եւ իբրեւ սարդոստայն կնատաձորձ հաշուին. (Ոսկ. մ. ՟Գ. 16։ (չիք ի յն։))


Կնատեաց, տեցից, աց

adj.

mysogynous, woman-hating.

NBHL (1)

Երգիծանէ զայրն, բամբասէ, կնատեաց եւ վատթարազգի կարդայ. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։)


Կնատեցութիւն, ութեան

s.

mysogyny.


Կնատիմ, եցայ

vn.

to grow effeminate, to become enervated, feeble, cowardly.

NBHL (2)

ἁνανδρόμαι ignavus reddor. Կնատ լինել. թուլանալ. մեղկիլ.

Մոլեկան ախտին երկիր եպագ սամփսոն, եւ անդէն մերկացաւ ի շնորհացն, եւ կնատեցաւ, եւ լքաւ. (Եղիշ. դտ.։)


Կնատութիւն, ութեան

s.

effeminacy, cowardice, softness, faint-heartedness, pusillanimity.

NBHL (1)

Զկաւոյն կնատութիւնն յարգիւ իմն ամոքեն, եւ այնպէս առնեն կարծրագոյն. (Սեբեր. ՟Դ։)


Կնացեալ

adj.

effeminate.

NBHL (1)

(Որք ամօթխած կանայք երեւէին), ի վեր հայելով տեսանեն, եւ երեւեցուցանեն զինքեանս քեզ կնացեալ. (Նեղոս.։)


Կնացուցանեմ, ուցի

va.

to sensualize, to enervate, to emasculate, to unman.

NBHL (3)

ԿՆԱՑՈՒՑԱՆԵԼ. γυναικόω effemino. Իգացուցանել. մեղկել. կնատ առնել. թուլացուցանել.

Զմարմինսն կաղութեամբ եւ փափկութեամբ կնացուցանէին. (Փիլ. իմաստն.։)

Կնացուցեալ յեղու (զնա) ի խենէշ վատասրտութիւն. (Պիտ.։)


Կնաւոր, աց

cf. Կանամբի.

NBHL (2)

ՈՒնօղ զկին. կանամբի. կնիկ ունեցօղ, կարգուած մարդ.

Եթէ կնաւոր երէց գացի ի պղծութեան. (Կանոն.։)


Կնիւնաբեր

adj.

producing jonc.

NBHL (1)

Լինի ցորենաբեր փոխանակ կնիւնաբերին. (Ածաբ. մկրտ.։)


Կնճանամ, ացայ

vn. fig.

to become as a wildboar;
to grow haughty, proud, fierce, insolent.

NBHL (2)

ԿՆՃԱՆԱԼ. Որպէս զկինճ վայրենանալ հպարտութեամբ. գոռոզանալ. ամբարտաւանիլ. յողն կալ. յն. բարձրավզիլ.

Կամեցան կնճանալ ... հպարտանալ եւ այլն. (՟Գ. Մակ. ՟Գ. 12։)


Կնտանամ, ացայ

vn.

to become bald.

NBHL (2)

ԿՆՏԱՆԱԼ կամ ԿՆԴԱՆԱԼ. φαλακρόομαι calvesco. Կունա կամ կունդ լինել. թափիլ հերաց գլխոցն. ճաղատ գտանիլ.

Ամենայն գլուխք կտացեալք (կամ կնդացեալք). (Եզեկ. ՟Ի՟Թ. 18։)


Կշտամբանակ

cf. Կշտապանակ.

NBHL (2)

Փոխանակ գրելոյ Կշտապանակ.

Գինդս, մատանիս, եւ կշտամբանակս. (Ոսկ. եբր. ՟Ի՟Ը։)


Կշտապանակ, աց

s.

bracelet, armlet

Etymologies (3)

• (սեռ. -ի) «մի տեսաև զարդ» (դրուած է յն. περιδέζιον «ապա-րանջան» բառի դէմ. բայց, ինչպէս ստուգա-բանութիւնը ցոյց է տալիս, պիտի լինի «կա-մարի նման մի զարդ՝ որ կուշտը կամ մէջքն է պատում») Ել. լե. 22. թիւք լա. 50. Ես. գ. 21. Կոչ. 12. «ձիու կուրծքի զարդ» Զքր. սարկ. Ա. 86. գրչագրական սխալ է կշտամ-բանակ Ոսկ. եբր. իր. 554 և ես. 37։

• = Պհլ. *kuštpānak ենթադրեալ ձևից, որ կազմուած է *kušt «կուշտ, սնակուշտ» (հմմտ. տակը կուշտ) և pānak (pān-ak) բա-ռերից։ Իրանեան ձևից չի կարող զատուի։ վրաց. კუმტაბანი կուշտաբանի (նշ. «կո-ճակի ծակ, լամբակ» ըստ Չուբինով 638, բայց «կշտապանակ» ըստ Մառ, Փизiолотъ 123), որ միջին պարսկական ձևից փոխա-ռեալ պէտք է լինի, ինչպէս ցոյց են տալիս պհլ. ak վերջաւորութեան անկումը (սովո-րական՝ պարսկերէնում) և b ձայնը փոխա-նակ հնագոյն p-ի։-Հիւբշ. 172

• ՆՀԲ մեկնում է պահպանակ կշտի, իբրև զուտ հայ հողի վրայ կազմուած բարդութիւն։ Lag. Arm. Stud. § 1169 յի-շում է արամ. [hebrew word] gušpn անստոյգ բառը և պրս. anguštvāna (= զնդ. *angušta-pāna) «մատնոց, կնիք», բայց առանց կարենալու որոշեր հայերէն բառի առնչութիւնը սրանց հետ։ Հիւբշ. Arm. Gram. 172 հեռաց-նում է վերջին պրս. ձևը։ Հացունի, Պատմ. տարազի 125 հիմնուելով angus. tapāna ձևի վրայ, կշտապանակ համա-րում է «զարդի մատանի» (համաձայն յունարէնի), իսկ մատանի «կնքելու մատանի»։

NBHL (2)

περιδέξιον dextrale, armilla եւ այլն. Պահպանակ կշտի առ ի զարդ կանացի. որպիսի է եւ շար ոսկի արկեալ ի միոյ ուսոյ ի միւս կուշտն ընդ անթովք. եւ Մանեակ կամ ապարանջան աջոյ բազկին։ (Ել. ՟Լ՟Ե. 22։ Թուոց. ՟Լ՟Ա. 50։ Ես. ՟Գ. 21։)

Է ծառ ինչ, որ կոչի պետրիքոն (կամ պերիդեքսիոն), որ թարգմանի կշտապանակ. եւ է ի հնդիկս. եւ պտուղ ծառոյն քաղցր է քան զամենայն քաղցրութիւն. (Եպիփ. բարոյ.։)


Հինգճախարակեայ մեքենայ

s.

pentapast, tackle with five pullies.


Հնգսիւնակ սրահ

s.

pentastyle.


Հինենայ, ի

s. med. bot.

Peruvian bark;
cinchona, quinquina.


Հինինամ, ացայ, ացի

vn.

to pant.

NBHL (2)

Իբրեւ յանմահութիւն ցանկացեալք, հինինալով եւ հոգի կլանելով ընթանան. (Փիլ. իմաստն.։)

Այս է նորա անկամաւոր հինինալոյ պատճառ. (Նիւս. կազմ.։)


Հիւանդանամ, ացայ

vn.

to fall sick, to be ill.

NBHL (5)

ἁσθενέω, ἁρρωστέω, μαλακίζομαι aegroto, adversa valetudine laboro, male habeo, infirmus sum. Հիւանդ լինել. խօթանալ. տկարանալ. հիւընտնալ.

Ո՞ հիւանդանայ, եւ ոչ ես հիւանդանամ։ Հիւանդացաւ հիւանդութիւն, ըամ մերձ ի մահ, կամ յոյժ.եւ այլն։

Հիւանդն ոչ թէ յիւր կամացն հիւանդանայ. (Նեղոս.։)

Հիւանդանալ անհաւատութեամբ, կամ ի հաւատոց, կամ ի հաւատս։ Հիւանդացեալ խորհրդոց մարդկան. (Յճխ. ՟Ե։ Եւս. պտմ. ՟Ա. 4։ ՟Թ. 1. եւ 7։ ՟Զ. 42։)

Երկայնէր հակառակութիւնն, քանզի հիւանդանայր գործն արագ եւ առողջ. (Խոր. ՟Ա. 28։)


Հիւսիսաբնակ

adj.

inhabiting the north, northern, northerly, boreal, septentrional, hyperborean.

NBHL (3)

ՀԻՒՍԻՍԱԲՆԱԿ կամ ՀԻՒՍԻՒՍԱԲՆԱԿ. Բնակեալն ի հիւսիսային կողմանս աշխարհի՝ հայելով առ սահմանակից ազգս, որք առաւել յայլ ինչ կողմն երեւին.

Հիւսիսաբնակ ազգ հայաստանեայց. (Ճ. ՟Ը.։)

Հիւսիսաբնակ ազինք, կամ աշխարհ. (Շար.։ Երզն.։)


Հիւսնական, ի, աց

adj.

of a carpenter.

NBHL (4)

Հիւսնական արուեստին էր արուեստագէտ. (Ոսկ. ես.։)

Հիւսնական գործիք, կամ անօթք, կամ մամուլք. (Արծր. ՟Դ. 11։ Ասող. ՟Բ. 4։ Դիոն. երկն. ՟Ժ՟Ե։ Ճ. ՟Ա.։)

Տաշէին զդէմս նոցա գործւովք հիւսնական սրոյ. (Ղեւոնդ.։)

Այլ արհեստք ... որպէս հիւսնականն, շինողականն, դարբնականն. (Սահմ. ՟Ի՟Ա։)


Հիւսնականն

s.

joiner's-calling.


Հիւրանամ, ացայ

vn.

to be a guest, to receive hospitality.


Հմտանամ, ացայ

vn.

to be well instructed, informed, versed, experienced.

NBHL (5)

Հմուտ լինել. խելամուտ գտանիլ. քաջ տեղեկանալ. փորձ եւ կիրթ լինել. ուսանել եւ ի միտ առնուլ հասողութեամբ.

Քաջ հմտացեալ (նշանագրաց) ի դանիէլէ. (Խոր. ՟Գ. 53։)

Բաւականապէս հմտացեալ գիտութեամբ։ Հմտանալ սրատես խորհրդիւ, կամ վարժմամբ պատերազմականօքն, կամ տարերցդ խառնուածոյ. (Պիտ.։)

Հմտանայր բղխելոց ի նմանէ իմաստիցն. (Արծր. ՟Ե. 3։ Հմտանալ յամենայն իմաստասիրականս. Շ. բարձր.։)

Իսկ այս հմտութիւն իմաստից է, զոր ի քերթողաց եւ ի շարագրաց բազում հմտանայ։ Հմտացեալ լինի ի քերթող արուեստաւորացն. (Նչ. քեր.։)


Հնաբուն

adj.

old, ancient, antiquated;
cf. Հնագիտակ.

NBHL (2)

հին եւ բուն. նախնի վաղեմի. կամ Բանիբուն տեղեակ հնութեանց.

Զայս եւ բազում ինչ իրս դժուարիմաց ըստուգեալ մեր ի վարդապետացն հրէից եւ հնաբուն ժամանակագրաց։ Հարցանէին ընդ աբգար, զի նա ուսեալ եւս էր ի հնաբուն ժամանակագրաց. (Եպիփ. ծն.։)


Հնագէտ

cf. Հնագիտակ.

NBHL (3)

որ եւ ՀՆԱԳԻՏԱԿ. Գիտակ հնութեանց. մանաւանդ Հնագիտական. որ ինչ հայի ի տեղեկութիւն հնութեանց.

Հնագէտ պատմութիւնք, կամ պատմութիւն. այսինքն վիպասանութիւն նախնեաց. (Թր. քեր.։ Նչ. անդ։ Արծր. ՟Ա. 1։ Ուռպ.։)

Հնագէտ պատմութեանց մարգարէականաց. (Նախ. ՟ա. մնաց. եւ Նախ. ՟բ. մնաց.։)


Հնագիտակ

adj. s.

learned in the knowledge of antiquities;
antiquary, antiquarian;
—գէտ պատմութիւն, ancient annals.

NBHL (1)

Հնագիտակք հաստատեցին ի վրաց աշխարհէն լինել պանդուխտ. (Ուռպ.։)


Հնագիտութիւն, ութեան

s.

antiquity.

NBHL (2)

Գիտութիւն հնութեանց կամ հնախօսութեանց.

Երրորդ կարգել զլեզու եւ զհնագիտութիւնս. (Երզն. քեր.։)


Հնագիր, գրի

s.

paleograph;
ancient historian;
writer of ancient history;
— մատեան, ancient manuscript.

NBHL (3)

Գրօղ զհնութեանց. հին մատենագիր, եւ մատեան.

Ի հնագրաց պատմութենէ։ Տեղեկացեալ էր ի հնագրաց. (ՃՃ.։)

Տեղեկացեալ էր ի հնագրոցն, կամ ի հնագրացն), եթէ ի վատնեան դաշտի առեալ էր զնահատակութիւն սուրբ գրիգորիս. (Կաղանկտ.։)


Հնագրական, ի, աց

adj.

paleographic.


Հնագրեանք

s.

ancient codes.

NBHL (1)

Առեալ զհնագրեանսն՝ ուսաւ զամենայն. (Ճ. ՟Ա.։)


Հնագրութիւն, ութեան

s.

paleography.

NBHL (2)

Գրութիւն զհնութեանց. հնախօսութիւն.

Ջանացաք հաւաքել զհնագրութիւնս. (Խոր. ՟Ա. 18։)


Հնազանդ, ից

adj.

obedient;
— առնել, to cause to obey, to make oneself obeyed, cf. Հնազանդեցուցանեմ;
— լինել, to obey, to yield, to be obedient, docile, cf. Հնազանդիմ;
— առնել ընդ իւրեւ, to compel obedience, to reduce or bring to obedience.

Etymologies (3)

• , ի հլ. «խօսք լսող, հլու, հը-պատակ, ընկճուած, նուաճուած» ՍԳր. Սե. բեր. որից հնազանդել ՍԳր. Եզն. հնազան-դեցուցանել ՍԳր. հնազանդութիւն ՍԳր. Եւս. քր. հնազանդեցուցիչ Եփր. ա. կոր. անհնա-զանդ ՍԳր. Ագաթ. անհնազանդիլ Յես. և 6. Ոսկ. ես. դիւրահնազանդ Վրք. հց.։

• Lag. Btrg. baktr. Lex. 33 զնդ. hս «բարի, լաւ» և պրս. nāz արմատի անցեալ դերբայից։ (Այս մեկնութիւնը սխալ է, որովհետև ըստ Horn, Grdr էջ 228 պրս. nāz ծագում է պհլ. nācuk ձևից։ Սակայն տե՛ս նաև նազ բառի տակ)։ Տէրվ. Նախալ. 73, 125 հ զօրա-ցուցիչ մասնիկով *նազ «կապել» բա-յից. (հմմտ. սանս. nah, լտ. necto< nehto, հյ. նիգ).-անդ համարում է -ant «-իչ, -ող» դերբայակերտը։ Հիւնք. անսամ բայից։ Ադոնց, Aрм. Юстин 377 ծին, jan, zan արմատից, իբր զնդ. Zantu-։

• ԳՒՌ.-Ագլ. Երև. Կր. Շմ. Ջղ. Տփ. հնա-զանդ, Ալշ. Մշ. Սչ. հնազանդ՝, Ախց. Ննխ. Սեբ. հնազանթ, Տիգ. հնmզmնթ, Զթ. հնա-զօնդ՝, հնազոնդ՝, Սվեդ. հնազօնդ՝, Սլմ. խնազանդ, Մկ. խնազmնդ, Վն. խնmզmնդ. Ատանայի թրքախօս հայերն էլ են պահած հնազանդ ձևը։ Բոլորն էլ գրականից փո-խառեալ։

NBHL (5)

Արարին զքանանացին զհնազանդս։ Որդի խորագէտ՝ հնազանդ հօր։ Որում ոչ կամեցան հնազանդ լինել հարքն մեր։ Լեալ հնազանդ մահու չափ։ Եւ էր նոցա հնազանդ.եւ այլն։

Յամենայնի հնազանդն՝ ընդունելութեան արժանի. (Բրս. հց.։)

Յայտնեաց զայնքան առաքինութիւն հնազանդիցն այնոցիկ. (Վրք. հց. ՟Ժ՟Ե։)

Հնազանդ մտօք. (իբր հլութեամբ. Սեբեր. ՟Է։)

ՀՆԱԶԱՆԴ ԱՌՆԵԼ, եւ ԼԻՆԵԼ. ὐποτάσσω, ὐπακούω subdo, subjicio, suppono, subordino, -or, obedio. Ներքոյ արկանել. անկանիլ. նուաճել, իլ. հնազանդեցուցանել, հնազանդիլ. տե՛ս (Սղ. ՟Ժ՟Է. 48։ ՟Խ՟Զ. 4։ ՟Ճ՟Խ՟Գ. 3։ Եփես. ՟Ա. 22։ եւ Սղ. ՟Լ՟Զ. 7։ ՟Ծ՟Թ. 9։ ՟Կ՟Ա. 1։ ՟Ճ՟Է. 10։ ՟Բ. Մակ. ՟Թ. 12։ ՟Ա. Պետ. ՟Բ. 13. եւ այլն։)


Հնազանդեմ, եցի

va.

cf. Հնազանդեցուցանեմ.

NBHL (6)

ὐποτάσσω, δαμάζω subjicio, domo. որ եւ ՀՆԱԶԱՆԴԵՑՈՒՑԱՆԵԼ, ՀՆԱԶԱՆԴ ԱՌՆԵԼ. Հպատակ կացուցանել տալ անսալ. նուաճել. ծառայեցուցանել. ներքոյ առնել. հնազանդեցընել, տակը ձգել.

Զտանջիչն հնազանդեաց։ Զլեզու մարդկան ոչ ոք կարէ հնազանդել. (Իմ. ՟Ժ՟Ը. 22։ Յկ. ՟Գ. 8։)

Զյոյնս ընդ իւրեաւ նուաճեալ հնազանդէր։ Սմբատ երթեալ հնազանդէ զամենեսեան. (Խոր. ՟Ա. 23։ ՟Բ. 50։)

Ընդ մեօք հնազանդեաց զձիս եւ զուղտս։ Հնազանդեն զամենայն թշնամութիւնս ընդ ոտիւք. (Եզնիկ.։)

Որչափ բիւրս ի հրէիցն աւետարանին հնազանդեաց. (Խոսր.։)

Տո՛ւր զօրութիւն ոգւոյս կամաց հնազանդել զկամս մարմնոյս. (Շար.։)


Հնազանդեցուցանեմ, ուցի

va.

to reduce to obedience or subjection, to subject, to subdue, to subjugate.

NBHL (3)

Հնազանդեցուցանել զամենայն տիեզերս ընդ ձեռամբ իւրով. (Խոր. ՟Ա. 7։)

Անբռնադատ հնազանդեցուցանես լծոյն քաղցրութեան. (Նար. ՟Խ՟Թ։)

Քսենոկրատէս հնազանդեցուցեալ էր զախտս (այսինքն զկիրս) անսալ բանին. (Նոննոս.։)


Հնազանդիմ, եցայ

vn.

to obey, to submit, to subject oneself.

NBHL (5)

ὐπακούω obedio, ausculto, obsequor, audio ὐποτάσσομαι subdor, subjicior, subordinor . Հնազանդ լինել. անսալ. ունկնդիր լինել. լսել. եւ Հպատակիլ. ներքոյ անկանիլ. նուաճիլ. մռել, մտիկ ընել, անկաճ դնել, եւ տակը ըլլալ կամ մտնալ.

Հողմք եւ ծով հնազանդին սմա։ Ծառայ էք՝ որում հնազանդիքն։ Հնազանդեցարուք ի սրտէ՝ որում աւանդեցայք յառակ վարդապետութեան։ Եւ դեւք հնազանդին մեզ յանուն քո։ Ընդունայնութեան արարածք հնազանդեցան։ Հնազանդեցա՛յք այսուհետեւ աստուծոյ։ Հնազանդել իւրեանց արանց։ Ազգք հնազանդեսցին ինձ։ Հնազանդեցաւ երկիրդ առաջի տեառն.եւ այլն։

Յոյնք ինձ հնազանդեսցին ի ծառայութիւն. (Ագաթ.։)

Ոչ հնազանդիմ մեքենայից քոց. (Սարգ. յկ. ՟Թ։)

Հնազանդելոցն երկբայութիւն ոչ գոյ մտանել յայն հանգիստն. (Վրք. հց. ՟Ժ՟Ե։)


Definitions containing the research նա : 10000 Results

Հրիտակ, աց

s.

inheritance;
legacy, bequest, gift by will, endowment;
— առնել, to bequeath.

Etymologies (1)

• ՆՀԲ յիշում է յն. ϰαήματα «ինչք», պրս. ❇ [arabic word] xirida «գնած բանը», լտ. hereditas «ժառանգութիւն».

NBHL (1)

Ետու զտաթեւ (գիւղն) վասն իմ հոգեացս ի ձեզ, յիմ հօրէն հրիտակ հասեալ ամենայն սահմանօք. (Ուռպ.։)


Հրոս, ի, իւ

s.

militia men, troops;
military banditti, horde;
band, gang, crew;
scout, rover, robber, plunderer;
cf. Կաւատ.

Etymologies (2)

• , ի հլ. «ասպատակող զօրք» Բուզ. Եղիշ. գ. էջ 48. «աղջիկ փախցնելու ժամա-նակ առևանգողին օգնական կտրիճը» Կա-նոն. էջ 66. Մխ. դատ. էջ 199. որից հրոսակ Խոր. Յհ. կթ. Մագ. հրոսանուէր, Յհ. կթ. հրոսող Յհ. կթ. հրոսումն Յհ. կթ. հրոսա-կախումբ (նոր բառ). հրոսանալ «մէկ կողմ դիմել» Վստկ. 172.-գրուած է նաև խրոսակ Արծր. հրահոսակ Մագ. Օրբել. Սիմ. ապար. 70. իսկ հոսակ Խոր. Ա. 11 պէտք է համա-րել սխալ գրչութիւն։ Նոյն բառն է հրահո-սակ «դեսպան կամ նամակ» Բառ. երեմ. էջ 187. հմմտ. հրոս բառի երկրորդ նշանա-կութիւնը։

• Հներից Մագ. անշուշտ ստուգաբա-նում էր «հրոյ նման հոսող» և այս պատճառով հնարել է հրահոսակ ձևը։ Այսպէս է նաև ՀՀԲ։-ՆՀԲ լծ. խրախոյս և թրք. yuruyūš «քայլուածք»։ Տէրվ. Նախալ. 110 և Լեզու 1887, 150 հոսել բայից։ Հիւնք. յն. ῥώομαι (ներկ.) և ῥωσομαι (ապ.) «արշաւել, սուրալ, դի-մել», պրս. րէս, րէսա «հասնիլ»։-Հրոս բառի երկրորդ նշանակութիւնը ՆՀԲ և ՋԲ հասևանում են «գործակից տռփո-ղին», ԱԲ ուղղակի դնում է «կաւատ». որ սխալ է. (ՆՀԲ այս իմաստով համե-մատում է յն. ἔρος «սէր» բառի հետ). հրոս նշանակում է «առևանգողի օգնա-կան կտրիճը», որ կռւող է և ո՛չ կա-ւատ. ուստի և հրոս, հրոսակ բառի մի նոր առումն է միայն (տե՛ս իմ Հալ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 64)։-Պա-տահաևան նմանութիւն ունին անգլ-սաքս. hros «նժոյգ», անգլ. horse «ձի», գերմ. Ross։

NBHL (3)

Առ նա դեսպան յղեաց քրիստոս, մեծ սքանչելեօք մարդկան հրոս. (Շ. առակք.։)

ՀՐՈՍ. Իբրեւ յն. է՛րօս. սէր, տռփանք. որպէս Գործակից տռփողին կամ տռփանաց, եւ կամ յափշտակութեան կնոջ հրոսակաբար.

Որք հրոսն երթեալ էին՝ օգնականք սուտ փեսային ... զհրոսին դրամն եւ այլն. (Կանոն.։)


Հրովարտակ, աց

s.

edict, decree;
գիր —ի, chronicles, annals;
— առնել, հանել, to issue a decree;
—ս առնել, to make or publish edicts.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «արքունի հրամա-նագիր» ՍԳր. Կոչ. Մծբ. որից հրովարտա-կաւոր Արծր. Նար. Մծբ.։

• = Պհլ. ❇ fravartak «նամակ, գը-րութիւն, հրովարտակ» բառից, որից փոխ առնուած է նաև արամ. [hebrew word] farvartaqīn «հրովարտակք». հմմտ. նաև մանիք. պհլ. [hebrew word] frvrdg «գրել» (Salemann. Manich. Stud. ЗАН 8, 117), սոգդ. farwārt «գլան, գրքի հատոր, գիրք»։ Բառիս հպրս. ձևը պիտի լինէր *frayartaka-. որ կազմուած է fra-մասնիկով՝ vart «ոլո-րել, գալարել» արմատից։-Հիւբշ. 184։

• ՆՀԲ լծ. արաբ. հուրուֆ, էհրուֆ, րու-քէդ, վէրէքէ և հյ. գրով արտաքս առա-քեալ կամ հրատարակեալ։ Ուղիղ մեկ-նութիւնը տուաւ նախ Հիւբշ. ZDMG 46, 326, թրգմ. ՀԱ 1892 354։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ. 10 հուրգ արտաքս բառերից։ Ֆնտգլեան, Կոչնակ 1931. 40 յիշեցնում է մարական Fraoertes անու-նը։

• ՓՈԽ.-Մեզնից է փոխառեալ վրաց. როარტაკი րոարտակի «հրովարտակ». այս-պէս համարելու պատճառներն են՝ նախա-ձայն f-ի կորուստը վրացերէնի մէջ, որ մի-այն հայերէն հ-ի միջոցով կարող է լինել, և երկրորդ՝ պհլ. av խմբի դէմ վրաց. ո, որ նոյնպէս հյ. -ով խմբից է յառաջացած. ուղղակի պահլաւերէնից փոխ առնուելիս պի-տի ձևանար վրաց. *փրավարտակի։ Հայե-րէնից փոխառեալ լինելու աւելի զօրաւոր ա-պացոյց է տալիս վրաց. ჭროარდაჯი հրոարդագի գրչութիւնը, որ տալիս է Մառ, Иппoл. 68։

NBHL (1)

ἑπιστολή epistola, litterae βιβλίον libellus μνημοσύνη monumentum σάκρα sacra (լծ. արաբ. հուրուֆ, էհրուֆ, րուքէդ, վէրէքէ եւ հյ. Գրով արտաքս առաքեալ կամ հրատարակեալ) Գիր ողջունի, հրամանի, յեշատակաց. թուղթ. նամակ. կոնդակ. քարտէս, մանաւանդ արքունի. ողջունագիր, բարեւագիր, հրամանագիր.


Հրոտից

s.

the twelfth month of the ancient Armenian calendar.

Etymologies (3)

• «հայկական տարւայ վերջին ա-միսը, որ ըստ անշարժ տոմարի սկսւում է յուլիսի 7-ից» Փարպ. Եղիշ. Ասող. գրուած է նաև հրորտից. երկուսն էլ յոգն. սեռական ձևով են և ծագում են նախաւոր ուղ. *հրոտ կամ *'հրորտ ձևից, որ չէ գործածուած։

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. fravartīkan «Աւելեաց», պազ. fravardyān «Աւելեաց» (բայց այժմ փարսիների մօտ նշանակում է «իրենց տարւայ վերջին 10 όրերը, սրա մէջ հաշուելով նաև մեռելոց յի-շատակին նուիրուած mukhtād-ի տօնի օրը և իրենց ֆրավաշին»), պրս. farvardagān, farvardiyān «Աւելեացի հինգ օրերը՝ որ Պարսիկները տօնում են ի յիշատակ մեռե-լոց». ասւում է նաև fordagān, fordayan, pordgān, pordyān (ըստ. Vullers), fordigān. fordiyān, pordigān, pordiyān (Lagarde, Gesam. Abhd. 161), faryadīn. farvardīn «է անուն առաջնոյ ամսոյ արեգակնային ա-մի, որ և ըստ հռոմայեցոց ասի մարտ. 2. է անուն իննևտասաներորդի աւուր իւրառան-չիւր ամսոյ արեգակնային ամի. և է կանոն Պարսից, զի մինչ անուն աւուրն գայցէ հա-մեմատ անուան ամսոյն, զօրն զայն օրհ-նեալ և շնորհաւոր համարեալ առնեն տօն ցնծութեան», farvardiyān, farvardigān «5 աւուրք աւելեաց» (ԳԴ), Խուարէզմի բարբա-ռով ❇ rōcinā (<*hrotinaնանդը), ասոր. Frordīγān (առ Hoffmann)։ Հ։ հրոտ <հրորտ<իրան. *frort

• Հներից Վանակ. տարեմտ. և Տաթև. հարց. 201 ստուգաբանում են «հրոտիցն ըստ դրութեանն է, զի հուր է ոտիցն, որ այրէ ի ներքուստ ի վեր ջերմութիւն արեգականն»։ Իսկ Տաթև. ձմ. ա. մեկ-նելով այս բառը՝ գրում է. «Հրոտից զխորհրդակցութիւն և զկատառումն ժա-մանաևաոն ասէ. մանաւանդ զգալուստ հոգւոյն և զերկրորդն ահագին փառօք ըստ Դանիէլի»։ (Բայց չի հասկացւում թէ ո՛ր բառից է ուզում հանել)։-Bros-set JAs. 1832, 530 և Dulaurier, Chron. arm. էջ 12 դնում են հուր բառիզ։ Ու-ղիղ մեկնեց նախ Lag. Gesam. Abhd. էջ 163՝ համեմատելով պրս. fordigān, յն. შουρδιγαν, բայց և եբր. [hebrew word] Փուրիմ (տօնը)։ Ուղիղ են նաև Պատ-կան. O назван. древн. aрм. мгсяцевъ, էջ 37 և Տէրվ. Նախալ. 94։ Ալիշան, Հին հաւ. 142 պրս. փրաւորտ, յն. Հերոյիդ, հնդ. Րուտրա, գերմ. Hrodr. ֆրանս. Ruth դիցանունների հետ։ Հիւնք. պրս. արուտ «անուն 25η աւուր արեգաևնա-յին ամսոյ Պարսից»։

NBHL (1)

Հրոտիցն ըստ դրութեանն է. զի հուր է ոտիցն (որպէս յուլիս), որ այրէ ի ներքուստ ի վեր ջերմութիւն արեգականն. (Վանակ. տարեմտ.։)


Հօրան, աց

s.

flock or herd of animals;
— լինել, to jump, skip or leap for joy, to bound with joy.

Etymologies (2)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «այծի, ուլի կամ նաև ոչխարի հօտ, երամակ» Երգ. դ. 1. Փիլ. քհ. 194. Պիտ. Նար. 114. Մխ. առակ. «փարախ» Փիլ. Օրբել. հրտր. Էմ. էջ 175. զրուած է նաև հո-րան Մագ. թղ. 121։-Այս բառից է ըստ ՆՀԲ հօրան լինել «ուրախանալ, խայտալ, այծի պէս ցատկռտել» Ոսկ. եբր. իգ. 526, որ Վարդանեան ՀԱ 1914, 327 սրբագրում է յօ-րան և կցում յօրանալ «յղփանալ, լիանալ» բային։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -ան հաւա-քական մասնիկով՝ *հաւր>*հօր արմատա-կանից, որ առանձին չէ գործածուած։ Այս *հաւր ձևը գալիս է հնխ. *pā̄-tro-ից, որ կազմուած է հնխ. pā-«պահել, արածացնել» արմատից, -tro-մասնիկով. (մասնիկի հա-մար հմմտ. արօր<*aratro-, աղօրի<*ala-tro-). pā-արմատը գործածական է յատկա-պէս հօտի և հովիւի համար. հմմտ. սանս. pāti «պահել, պահպանել», paçu-pa «նախ-րապան», avi-pā̄lá «ոչխարի հովիւ», go-pala «կովարած», լտ. pā̄icō, pāvī «կովերն արա-ծացնել»։ Նոյն արմատի աւելի հեռաւոր ժա-ռանգներն են յն. πῶυ, պրս. pāda «հօտ». ինչպէս նաև հյ. հօտ՝ որ աճած է d-ով (Wal-de 564 Boisacq 409, Ernout-Meillet 702, Pokorny 1, 347 և 2, 72)։

NBHL (1)

Պարծի սատանայ, հօրան լինի, ուրախ լինի. (Ոսկ. եբր. ՟Ի՟Գ։)


Ձագ, ուց

s.

the young of any animal;
— թռչնոց, young of a bird, nestling, brood;
young sparrow;
— հաւու, chick, small chicken, pullet;
— կենդանեաց, young one, little one of animals, pup, whelp, cub;
cf. Կորիւն;
—ունք, the young or little ones, the progeny;
բբիւն —ուց, the chirping or twittering of nestlings;
—ու or —ի լեզու, cf. Ճնճղկի՞՞՞լեզու;
— մատն, little finger;
—ս հանել(հաւուց), to brood, to sit on eggs;
նասնոց) to have young, to litter, to bring forth.

Etymologies (4)

• , ու հլ. «հաւի, թռչունի կամ չոր-քոտանու ձագ» ՍԳր. «ճնճղուկ» Յոբ. խ. 24, Ղկ. ժբ. 6, 7 (յետնաբար կայ ձագունք Կլի-մաք.). միջին հյ. ձագ նշանակում է «թըռ-չուն», ինչպէս ունին Քուչ. 43, Միխ. աս. 29-31. այս արմատից ունինք ձագս հանել «թուխս նստիլ» ՍԳր. ձագախառն Ես. կ. 8 ձագասնոյց Պիտ. ձագասնիլ Փիլ. ձագարան Եպիփ. բարոյ. ձագացեալ Ոսկ. ես. նմա-նութեամբ փոքր բաների համար ասուած. ինչ. ձագ մատն «ճկոյթ» Ոսկիփ. (գրուած ձագ մատ Տաթև. ամ։ 475). կարասձագ «փոքր կարաս» Վստկ. 114. հաւձագ Մխ. բժշ. (Քաջունի Գ. էջ 147 ունի ձագուռ «վա-ռեակ»)։ Սրանից են նաև մի քանի բոյսերի անուններ. ինչ. ձագտխոտ կամ ձագխոտ (գրուած նաև ծագախոտ) «erysimum grae-cum Boiss. et Heldr.» (ըստ Տիրացուեան. Contributo § 149), ձագի դեղ «լտ. melis-sa», ձագի լեզու «լտ. lingua avīs» (տե՛ս ՀԲուս. § 1762-4)։

• ՆՀԲ «իբր ծագ կամ ձուակ, ձուիկ կամ ձայնող ճա՛կ, ճի՛կ»։ Lag. Gesam. Abhd. 41 համեմատեց վերի պրս. և ասոր. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 54 և Նախալ. 100 զնդ. yavān, պրս. jivan, լտ. ǰuvenis ևն ձևերի հետ։ Հիւնք. ծագ բառից։ Հիւբշ. Arm. Gram. 185 դնում է իրանեանից փոխառութիւն։ Pedersen KZ 36, 338 իբր բնիկ հայ միացնում է ալբան. zog «թռչուն» բառին, առարկե-լով թէ իրանեան փոխառութիւն լինելու դէպքում ձ-ի տեղ սպասելի էր զ կամ ժ։ G. Meyer, Alb. Stud. III 18 և Wiede-mann BВ 27 (1902), 203 ալբան. zok zogne «թռչունի ձագ»։ Մառ. ИАН 1913 422 ասոր. zaqā և պրս. zag ձե-ւի հետ միասին յաբեթական արմատից. հմմտ. մինգր. սքուա, սվան. սգյահ «ռոռի»։ Թիրեաքեան, Արիահալ ոռ. 191 պհլ. zāk «ծնեալ» և հյ. ծագ «ծայր» բառերի հետ։ Sigurd Agrell, Zwei Beitráge zur slav. Lautgeschichte, էջ 28 լիթ. žagata և լեթթ. fchagata «կա-չաղակ» բառերի հետ, որ ընդունելով Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 100, աւելացնում է նաև լեթթ. schadsināt «շաղակրատել», schagstēt «հեծկլտալ». լիթ. žagséti «հեծկլտալ», žvageti «ճռնչել, աղմկել», օսս. zaγun «ասել. խօսել» ձևերը. բոլորը միասին դնելով հնխ. g'hagh-բնաձայն արմատից։ Մառ, лՓ. cбοр. 1, 63 ալբան. zog

• ԳՒՌ.-Աւշ. Խրբ. Կր. Մշ. Ննխ. Սեբ. Սչ. ձ'ագ՝, Ախց. Երև. Ջղ. ձ'աք, Տփ. ձաք, Ասլ. ձ'աք, ձ'ա*, Ոզմ. ձ'mք, Պլ. Ռ. ցաք, Ղրբ. Մկ. Վն. δmք', Սլմ. ծmկ', Տիգ. ցmք, Հճ. ձ'օգ՝, Զթ. ծօգ'՝, ձ'ոգ՝, Սվեդ. ձ'իւգ'.-բար-բառներում հարստացած է նորանոր նշանա-կութիւններով. այսպէս են «գոմէշի նորածին ձագ. 2. վառեակ. 3. ճնճղուկ. 4. թռչուն. 5. անութի տակ դրուած կարկատան. 6. փէշով վերարկու. 7. պարեգօտի քղանցքի օժանդակ մասը. 8. թռչնաձև մի ոգի»։ Նոր բառեր են ձագուկ (Ակն. ձ'աքուգ), ձագամայր, ձագա-տուն, ձագևար, ձագխեղդ, ձագնօց, ձագլէթ, ձագկորի, ձագտապակ, ձագսիւն, ձագոտիլ, ձագփաթաթ։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ ձև է քրդ. [arabic word] tsak «գոմէշի ձագ», որ ունի Jus. ti, Dict. Kurde, էջ 100. (բայց ի՛նչպէս պէտք է կարդալ ts խումբը)։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայից է դնում ալբան. zok. zo-gou «թռչունի ձագ, թռչուն», որ ի զուր է։-Հայ գւռ. ձագ «հագուստի վրայ այս կամ այն մասը» բառից փոխառեալ է ըստ իս նաև կապադովկ. záka, որ Karolides, Γλ. συγжρ. 82 մեկնում է «ὄ ϰόλπος τοῦ ἐνδύματος» (հա-գուստի ծալք) և աւելի մանրամասն էջ 162 «ὸ ϰὸλπος ό σχηματι-ζὄμενος εἰς τά *Aσια-ιϰ3 ἐνδύματα ἀνωϑεν τῆς ζώνης περὶ τὸ στήϑος» (ասիական հագուստի վրայ, գօտուց վերև. կրծքի շուրջը շինուած ծալք)։ -Այս բառը Karolides հյ. ծոց և յն. οάϰος «խորգ, թա-ղիքի պէս կոշտ կտորեղէն» բառերին է կը-ցում, մասամբ առաջնորդուելով նրանից, որ յն. ϰόλπος նշանակում է «ծոց» և «հագուս-տի ծալք»։


Ձագար, ի, աւ

s.

funnel, tun-dish.

Etymologies (3)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց մկայութեան) «ձագար, խունի» Ագաթ. Ճառ-ընտ. որից ձագարաձև (նոր բառ).-ՋԲ ունի նաև ձագառ ձևը, որ յաճախ աւելի գործա-ծական է Արևմտահայ գրականութեան մէջ։

• ՆՀԲ լ. ծակ և ձագու բերան։ Դ Սարգսեան, Բիւր. 1898, 483 արմատը դնում է ար «ճամբայ», որից նաև արա-

• հետ, հնար, արատ ևն։ Պատահական և միայն մօտաւոր նմանութիւն ունի վրաց. ձաբրի «ձագար»։

NBHL (1)

ἑπίχυσις infundibulum. (լծ. ծակ. եւ ձագու բերան) Գործի լայնաբերան, եւ ի ստորուստ երկայն նեղ, լնուլ ինչ յամանոյ յայլ աման նեղաբերան.


Ձախ, ոյ, ու

adj. s.

left;
sinister;
left-handed;
left, left hand or side;
ի —մէ, on or to the left;
գիտել կամ չգիտել զաջ ե զ—, to know or not to know the right hand from the left.

Etymologies (3)

• , ու, ռ հլ. (բց. ի ձախմէ) «ձախ։ ՍԳր. Ագաթ. Մծբ. որից ձախակողմն ՍԳր. ձախլել «խօսքի միտքը ծուռ հասկանալ» Սարգ. հանգ. (լ-ի համար հմմտ. աշխ. ձախ-լիկ «ձախով գործող»). ձախանալ «վատա-նալ, գործը վատ գնալ» Վրդն. աւետ. ձախող Եւս. պտմ. Եփր. թգ. ձախողանք Եփր. ծն. ձախողիլ Բուզ. Ոսկ. ես. ձախողութիւն, ձա-խորդ (նոր բառեր), ձախորդութիւն Արիստ. առաք. վերջինները բխում են այն ընդհա-նուր նախապաշարմունքից, որով ձախը հա-մարւում է անյաջողութեան, իսկ աջը յաջո-ղութեան նշան. հմմտ. յաջող, յաջողիլ, լա-ջողակ, գւռ. գործը աջ երթալ «յաջողիլ», գործը ձախ երթալ «չյաջողիլ, անյաջողու-թեան մատնուիլ»։

• = Մեկնութիւնը անծանօթ է։ Հնդևրոպա-կան լեզուների մէջ «ձախ» բառը ենթարկ-ուած էր tabou-ի և այս պատճառով է որ այս գաղափարի համար չկայ նրանց մէջ մի և ընդհանուր ձև։ Գլխաւորապէս երեք անջատ խմբակներ կան. 1. սանս. savvā-, զնդ, haoya-, հսլ. šuyi.-2. հսլ. lëvu, յն. λαιός, լտ. laevos.-3. յն. σϰαιόῦ, լտ. scaevos և լիթ. kairē? սրանցից ջոկ կան նաև մասնա-ւոր ձևեր և դարձուածներ, որոնք ցոյց են տալիս թէ ինչպէս ամէն մի լեզու աշխատել է ուղղակի չարտասանել այս բառը և կողմ-նակի միջոցներով անուանել. ինչ. լն. εύώνυμος, άριστερός, զնդ. vairyāsiara-ևն. այսպիսի կղզիացեալ մի ձև է նաև հյ. ձախ (տե՛ս Meillet, Interdictions de vocabulai-re, էջ 18)։

• rAs. 1834, 369 ևն և Չուրինով համե-մատում են մրաց. մարցխենա «ձախ» բառի հետ։ (Հմմտ. վրաց. մարջվենի «աջ», ուր եթէ մար-մասնիկ է, արմա-տը կլինի -ցխ(ենա) «ձախ», որից և մարցխի «կորուստ, վնաս, անյաջողու-թիւն», ինչպէս հյ. ձախորդութիւն կամ ձախողութիւն՝ ձախ բառից)։ Հիւնք, թրք. սաղ «աջ» բառի հետ։ Karst, Յու-շարձան 415 մոնգոլ. dogo-lon, բու-րեատ. dogo-l, doku-l, թունգուզ. doko-lok, մանջու. doxolon «կաղ» բառերի հետ?-Մառ ИАН 1913, 425 վրաց. մար-ցխենա ևն ձևերի հետ՝ իբր յաբե-թական, որի մասին խօսում է նաև Ղա-փանցեան, Հաբեթ. լեզվ. էջ 22. Peters-son LUA 1916 էջ 8-9 (չեմ տեսած) հնխ. g'hwel-«ծռիլ, շեղիլ» արմատի տակ. հմմտ. ռուս. zуga «անհանդարտ մարդ», լեհ. zν-z լիթ. žvaτras «շիլ նա-յելը» ևն (տե՛ս Pokorny 1, 644)։

NBHL (2)

Որ բնաւ զաջ եւ զձախ ոչ գիտէ։ Որք գիտեն զաջ եւ զձախ. այսինքն զբարի եւ զչար. (Ագաթ.։ Մծբ. ՟Ժ՟Բ։)

Թիւր են ճանապարհք, որ ի ձախմէ են. (Առակ. ՟Դ. 27։)


Ձաղ, ու

s.

derision, mockery, jeering, laughter, laughing-stock;
— առնել, to taunt, to rally, to scoff, jeer or laugh at, to mock, to make game or sport of, to turn into ridicule, to make laughing-stock of, cf. Ձաղեմ;
— լինել, to make a fool of oneself, to expose oneself to the laughter of every body, to be laughed at, to be the laughing-stock of.

Etymologies (2)

• (ու հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «ծաղր կամ ծաղրելի» Ոսկ. ես. 74, 181 և եբր. Եփր. թգ. 369. Մծբ. 340-341. որից ձաղել «ծաղրել, հեգնել, խաղք ընել» ՍԳր. Ոսկ. մտթ. և եբր. Եւս քր. Սե-բեր. «յաղթել, նուաճել» Եւս. քր. բ. 276, 268. ձաղանք «ծաղր» Երեմ. ժա. 18. Ոսկ. մ. ա. 18. ռ. կոր. ձաղակոծ Ոսկ. մ. գ. 5. ձաղածանակ (նաև գրուած ծաղածանակ) Ա-գաթ. ձաղադէմ Փարպ. ձաղիչ Մծբ. ձաղու-թիւն կամ ձաղումն Ոսկ. Եւս. քր.։

• =Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hl-ձևից, որ ստորին ձայնդարձն է g'hel-արմատի. հմմտ. յն. γλεύη «ծաղը, կատականք», γλευαζω «ծաղրել, կատակել», հիսլ. glaumr «խինդ, աղմկալի ուրախութիւն», հհիւս. gly «խինդ», gleyma «ուրախ լինել», անգսք. gleam «կատակ, խաղ», gleo, gliewes «խինդ, աղմկալի ուրախութիւն», լիթ. glau-das «զուարճութեամբ ժամանակ անցկաո-նել», glaudi «փայփայանք», gláudoti «կա-տակել», հսլ. glumiti «կատակել», glumici «խեղկատակ», ռուս. глумъ «խաղ, կատակ» ևն. բոլորի պարզ արմատն է g'hčl-, աճած ձևը՝ g'hleu-(Boisacq 1062, Berneker 308, Trautmann 91, Pokorny 1, 660).-Հիւբշ, IF Anz. 10, 48?

NBHL (4)

κατάγελως derisio, irrisio καταγέλαστος derisus. Ծաղր. եւ ծաղրելի. խաղ. այպն. ծանակ. խաղքութիւն, խախք, ծիծաղ, ծիծաղելի.

Եղիցի ի ձաղ ընկերաց իւրոց։ Զի մի՛ եղիցին ձաղ ամենայն ընկերաց իւրեանց. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ձաղ եւ նախատ լինիցին, յորժամ մերկանայցեն ի փառացն. (Ոսկ. ես.։)

Խորհեցաւ առնել զնա ձաղ ժողովրդեանն. (Եփր. թագ.։)


Ձաղկ, ի, աւ

s.

rod, switch, stick, cudgel, whip;
cf. Ձաղկանք;
— հերք, մազ, bristled up, set on end.

Etymologies (4)

• , ի-ա հլ. (յետնաբար ի, ո հլ.) «գաւազան» Եւս. պտմ. «ճիւղ» Մխ. անեց. էջ 35 (յգ. սեռ. ձաղկից). «ծեծ, գանակոծու-թիւն» Եղիշ. առաք. 349. Ճառընտ. «ուղիղ ևանգնած, ցցուած, տնկուած» Տաղ. Նիւս. կազմ. Բժշ. Վստկ. 198, 214. որից ձաղկել «ծեծել» Բ կոր. ժա. 25. ձաղկիլ Եւս. պտմ. էջ 75. ձաղկահեր Սեբեր. = ձաղկամազ Պղատ. յեւթ. 11. ձաղկանք Ոսկ. Բ. կոր. (գրուած է ձաղանք) Յհ. կթ. ձաղկումն Երզն. լս. (Ներբ. յորդ. 41). բարձրաձաղկ Սարգ. յուդ. Բ. էջ 649. Ոսկ. ճառք, էջ 538։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'halg-ձևից. սը-րանից են նաև լիթ. žalgá «ձող», լեթթ. žal-ga «բարակ ու երկար ձող», գոթ. galga «զից, խաչ», հիսլ. galgi «կախաղան», gel-gia «ձող, ճիւղ», անգսք. gealga, հբգ. galgo «կախաղան, խաչ, հորից ջուր քաշելու ա-նիւ», գերմ. Galgen, հոլլ. galg, անգլ. gal-lows «կախաղան» ևն. գերմանական ձևերը գալիս են հնխ. g'halgh-ձևից. բայց թէ՛ g'halg-և թէ g'halgh-թերևս աճած են հնխ. ghel-արմատից, որի վրայ տե՛ս ձող (Po-korny 1, 540, Trautmann 364, Kluge 162)։ -Հիւբշ. 469։

• ՆՀԲ ձողիկ կամ ծղիկ բառից. լծ. ցախ։ Հիւնք. ծաղիկ բառից։ Ուղիղ մեկ-նեց նախ Bugge, Btrg. I8, որ և պա-տահական է համարում վախի šolkh, մոնգոլ. salagha, թրք. salghyn ձևե-րը։ Նոյնը կրկնում է. Müller WZKM 5, 68 և SWAW 136 (1897), էջ 21։ Մառ ИАН 1913, 424 հյ. ցախ և սվան. ցխեկ «անտառ» ևն բառերի հետ։

• ԳՒՌ.-Շատ տեղ պահուած է ձաղկել «բա-րակ փայտով բուրդը ծեծել՝ թաւացնելու հա-մար». այսպէս են՝ Ախց. Կր. ձ'աղկէլ, Ալշ. Մշ. ձ'աղգել, Սեբ. ձ'աղգէլ, Խրբ. ձ'աղգիլ, Սվեդ. ձ'mղգիլ. կայ նաև ձաղտել Ալքս. նոր բառեր են ձաղկիչ, բուրդձաղկիչ, ձաղտիչ։

NBHL (2)

Դու ձաղկ մի ի լիբանանէ ցամաք փայտ։ Ձաղկ՝ յաղագս ուղղակի բարձրութեանն (խաչի). (Անյաղթ բարձր.։ Շ։ անդ։)

Ձաղկ հերք, կամ մազ, բաշ, բուրդ. (Նիւս. կազմ.։ Տօնակ.։ Բժշկարան.։ Վստկ.։)


Ձանձախարիթ

s. adj.

soot;
fuliginous, sooty, pitchy.

Etymologies (3)

• , բառս գործածուած է մէկ անգամ Ես. ա. 18. «Եթէ իցեն մեղք ձեր իբրև զձանձախարիթ, իբրև զձիւն սպիտակ արարից. և եթէ իցեն իբրև զորդան կարմիր, իբրև զասր սուրբ արարից». երկրորդ անգամ էլ ունի Մծբ. էջ 77. «Արիւն կարմրացաւ ի նոսա իբրև զձանձախարիթ»։ Առաջին վկա-յութիւնը Եփր. ղևտ. 222 դրուած է հետևեալ ձևով. «Թէ եղիցին մեղքն ձեր իբրև որդան կարմիր և եթէ եղիցին իբրև զձանձրախա-րիթ, իբրև զձիւն սպիտակ արարից» (այս-տեղ գրուած է ձանձրախարիթ, որ յիշում է նաև ԱԲ)։-Առաջին վկայութեան ակնարեու-թեամբ են հետևեալ հատուածները. «Եթե իցեն մեղքն իբրև զձանձախարիթ անլուանա-լի սևութեամբ՝ իբրև զձիւն սպիտակասցին, և եթէ իցեն արեամբ չափ որպէս զներկած 10-488 որդան ի գոյն կարմրութեան անելանելի՝ իբրև զասր սրբեսցին». Նար. խր. 491.-Գործք քո իցեն յառաջագոյն իբրև զձանձա-խարիթ, սրբեսցիս իբրև զասր սուրբ. Կոչ. 327.-Թէ իցեն մեղք մեր գարշելի իբրև զձանձախարիթ սևացեալ և իբրև զյորդան կարմիր արեամբ մածեալ, իբրև զձիւն և զասր սպիտակ առնիցէ. Տաթև. ձմ. կր։-Ս. Գրքի եբրայական բնագրի մէջ բառիս դէմ գտնում ենք [hebrew word] šānī, որ մեկնւում է «որդնաբեր կաղնու (quercus coccitera) տե-րևների վրայից հաւաքուած որդան կարմիր ներկը (coccus ilicis) և նրանով ներկուած կտոր». յոյն թարգմանութեան մէջ դրուած է φοινίϰεος «շառագոյն կարմիր», իսկ ա-ոաբն ունի «մուր կամ թանձրածուխ, ռմկ, իս, խուրում»։ Մեր հին մեկնիչները զանա-զան տեսակ են հասկացած այս բառը և զա-նազան իմաստներով գործածած.-այսպէս՝ Մագիստրոս հասկանում է «մութ սև ոռւն». հմմտ. Պղատ. տիմ. 143 «Կարմիրն ընդ սե-ւի և ընդ սպիտակի խառնեալ՝ (լինի) ծիրա-նի. և ձանձախարիթ՝ ընդ սոքօք խառնելով մանաւանդ բորբոքմամբ՝ շարախառնի սե-աւ». յոյնն ունի «ἐρυϑρὸν δέ δὸ μέλανι λευϰῷ τε ϰραϑὲν ἁλουργὸν ὄρφνινον δὲ, ὅταντούτοις μεμιγμένοις ϰαυϑεῖσί τε μᾶλλονσυγϰραϑῇ μέλαν» (Platonis opera, Paris 1883, հտ. II, էջ 231, տող 40), ուր ձանձախարիթ բառի համապատասխանն է ὄρφνινος «մութ գոյն» (մանաւանդ սևի, կարմրի և սպիտակի խառնուրդով՝ ըստ Bailly, էջ 1408ա)։ -Ուրիշ հեղինակներից ունինք «շառա-գոյն կարմիր» Ածաբ. յայտն., «արմա-ւի գոյն» Վանակ. յոբ., «այծի մազ» Անան. յովն. (իմա՛ Անան. թրգ. էջ 9), «ծուի մածեալ յառաստաղս» Գէ. ես. Լծ. կոչ. Տօ-նակ.-իսկ Հին բռ. գրում է ձանձախ «սա-կաւակարմիր», ձանձախարիթ «վատ կար-միր, կարմրագոյն». արդի գրականում ըն-դունուած է «մուր, ծխի սևութիւնը, տճկ. խուռում»։ Երկրորդ վկայութեան մէջ (Մծբ.) ասորի բնագիրն ունի՝

• = ասոր. [syriac word] zəxorīϑā «coccum, որդան կարմիր», որից փոխառեալ է՝ թարգ-մանութեան ժամանակ՝ հայ տառադարձու-թեամբ։ Ասորի բաքի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ Ս. Գրքի մէջ էլ բառս հեն ա-սորական թարգմանությունից է մնացած և նշանակում է «որդան կարմրի ներկը կամ գոյնը»։ Ասորի բառը ըստ Jensen՝ առնուած t բաբել. in zaxuritu «կարմիր գինի» ձևից։ Հալերէնի մէջ ասոր. zəxōrīϑā ձևի դէմ սպասւում էր *ձախարիթ. անստոյգ է մնում ձան-մասը։-Հիւբշ. IF 19, 478։

• ՆՀԲ եբր. սանի կամ շանի «կրկին ներկեալ, կրկնաթաթախ» և քաղդ. ա-սոր. ձախօրիթ, ծահարիթա «ներկ կար-միր» բառերից բարդուած։ Հիւնք. պրս. զիթար «մրուր ձիթոյ» և հյ. խանձ բա-ռերից, որով ձանձախարիթ նշանակում է բուն «այրեցած մրուր ձիթոյ»։ Վերի ձևով մեկնեց Հիւբշ. IF 19, 477-8, Առռմ. ՀԱ 1907, 251։

NBHL (6)

Ըստ սուրբ գրոց՝ թուի բառ խառն յեբրայականէս սանի կամ զանի . իբր Կրկին ներկեալ, կրկնաթաթախ. եւ ի քաղդ. եւ յասոր. զախօրիթ, ծահարիթա. որ է ներկ կարմիր. վասն որոյ եւ ի յն. դնի Ծիրանի, կամ Արմաւի։ Իսկ ըստ արաբ. մեկնի, Մուր, կամ թանձրածուխ (ռմկ. ի՛ս, խուրում. լծ. ընդ խուրմա ).

Իբրեւ զձանձախարիթ, զոր ասեն ծուխ մածեալ. (Այլ Գէ. ես. հայելով յարաբ. զոյգ ընդ Լծ. կոչ. եւ Տօնակ.) յառաստաղս։

Կարմիրն ընդ սեւի եւ ընդ սպիտակի խառնեալ՝ ծիրանի (լինի). եւ ձանձախարիթ ընդ սոքօք խառնելով, մանաւանդ բորբոքմամբ՝ շարախառնի սեաւ. (Պղատ. տիմ.։)

Թէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիթ, այսինքն իբրեւ զմազ այծեայ. նան. ի յովնան.։)

Եթէ ձանձախարիթք մեղօքն իցէք, եւ նուազ ինչ արիւնագոյնք, սպիտակացարո՛ւք իբրեւ զձիւն. (Ածաբ. յայտն.։)

Եթէ իցեն մեղք ձեր իբրեւ զձանձախարիթ, այս է ի գոյն արմաւոյ. (Վանակ. յոբ.) զի եւ ի բանն եսայեայ ըստ յն. դնի φοινικέος (փիւնիկեան, կամ արմաւի). phoeniceus, puniceus.


Ձէթ, ձիթոյ, ով

s.

olive-oil;
oil;
olive;
կթել —, to gather olives.

Etymologies (4)

• = Սեմական բառ, որ ընդհանուր տարած-ուած է Արևելքում. այսպէս՝ ասոր. [syriac word] zaitā (բացարձակ ձևը zēϑ), եբր. [hebrew word] zayiϑ, արամ. zait, արաբ. [arabic word] zait, եթովպ. [other alphabet] zayt, խպտ. č̌oιt, հեգիպտ. sd? սրանցից են փոխառեալ քրդ. zeit, zei-tun, թրք. zeytin, zetin «ձիթապտուղ», վը-րաց. ზეთი զեթի «իւղ», ზეთიანი զե-թիանի «իւղային», ზეთის եე զեթիս խե «ձիթենի», թուշ. ზეთ զեթ «ձէթ». ուա zeyt, zit, ափխազ. azet, մինգր. xet'i, սվան. zet'y, չէրքեզ. zeyitin «ձիթապտուղ», գնչ. λeiti «ձեթ» ևն։ Կարծւում է, որ սեմական. ներն էլ փոխառեալ են հեգիպտ. sd ձևից։ Ոստ Hehn Kulturpflanzen III 8 ձիթենին Առաջաւոր Ասիոյ հարաւային կողմերին յա-տուկ մի բոյս է և Ասիոյ խորագոյն մասերի մէջ չի գտնւում. չի գտնւում նաև բուն հայ-կական հողի վրայ. բայց ըստ Ստրաբոնի, Խորենացու և Կաղանկայտուացւոյ առատու-թեամբ աճում է Ուտեաց, Տայոց և Գուգա-րաց նահանգներում. այսօր էլ յայտնի է Արդուինի ձիթապտուղը. բայց այս նահանգ-ները չեն վերաբերում բուն Հայաստանի. այս պատճառաւ հայերէն բառը փոխառեալ է, հաւանաբար, ասորերէնից։ -Հիւբշ. 309։

• Ամէնից առաջ Schröder, Thesaur. 45 դրաւ եբրայեցերէնից։ ԳԴ արաբ. զէյթ -ից փոխառեալ։ ՆՀԲ եբր. զայթ և վրաց. զէ՛թի։-Peterm. 23, 35 եբր. և ասոր. ձևերը։ Lag. Arm. Stud. § 1347 հյ. ձէթ բառի բոլոր տառերն էլ անհա-մաձայն գտնելով ասորու հետ, կար-ծում է, որ ընդհակառակը սեմաևան ձևերն են փոխառեալ հայերէնից. ձիթե-նու հայրենիքն է Փոքր-Ասիոյ արևելեան կողմը և ձէթ բնիկ հայ է. ծագում է ghi արմատից, իբր *ghēti ձևից. սրանց հետ համեմատել յն. ἔρνος «ծիլ», ἐλαίης «ձիթենի» և γαίτη «մազեր, տերև, բոյս»? Նոյն հեղինակը Gottin-gen-ի Nachrichten թերթում, 1889 մայ. 29, թրգմ. ՀԱ 1889, 159 պնդում է, թէ

• ձէթ բնապէս Փոքր-Ասիոյ մէջ իրանա-կան լեզու խօսող մի ազգի բառն է, որից՝ Կիլիկիոյի և Պաղեստինի վրայով փոխառեալ են միւս ձևերը. մինչև եգիպտ. čait. հյ. ձէթ սկզբնական ձևն է։ Հիւնք. արաբերէնից։

• ԳՒՌ.-Ագլ. Տփ. ձէթ, Ալշ. Ախց. Երև. Կր. Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. ձ'էթ, Զթ. ծեթ, ձ'էթ, Գոր. Հմշ. Ղրբ. Մկ. Մրղ. Սլմ. Վն. ծէթ (Հմշ. «ձը-կան իւղ» իմաստով). Ոզմ. ձ'եթ, Ռ. ցէթ, Սվեդ. ձ'իթ.-նոր բառեր են ձիթաթաթախ, ձիթահանք, ձիթհանք, ձիթղաց, ձիթաճրագ, ձիթաման (Խրբ. ձ'իթման), ձիթծախ (Խրբ. ձ'իձձախ), ձիթօշնակ, կտաւաձէթ. ձիթուկ, ձիթռիլ։

NBHL (2)

Լայնաբար եւ Իւղ կնճթի, կամ շուշմայ, եւ իւղ այլոց բուսոց եւ տնկոց.

Յամենայն ձէթ գայ շնորհք. (Ոսկիփոր.։)


Ձիգ

s. adj. adv.

shooting, act of shooting;
texture;
stretched, well tight;
extended, vast;
long, prolix;
long, a long while or time;
ի — արկանել, to prolong, to protract, to lengthen;
to flag, to droop;
— դնել, to bend the bow;
— արշաւել or զհետ մտանել, to run or pursue far;
ամիսս —ս, for months together.

Etymologies (3)

• «պիրկ» Ոսկ. ես. «ամուր, պինդ» Ճառընտ. «երկար» Շիր. Խոր. Արծր. «հիւս-ուածք, զդեստ» Ոսկ. մ. բ. 27, «արօրի մա-ներից մէկը, արօրձող» Սեբեր. «նեարդ» Պի-սիդ. Վեցօր. տող 695. «նետ, սլաք» Ոսկ, պօղ. Ա. 935. որից կազմուած են ձիգ դնել ռնետաձիգ լինել» Երեմ. ծ. 14. ի ձիգ ար-կանել «երկարաձգել» Ոսկ. մ. բ. 27. ձգել «տարածել, քաշել, երկարել, պարզել, նե-տել ևն» ՍԳր. Ագաթ. «դէպի մէկ կողմ դի-մել, երթալ» (ճիշտ ինչպէս Պլ. երկննալ, քաշուիլ. օր. Քիչ մը սա կողմը երկննանք, Քաշուեցան գացին) Ել. ը. 28. Դատ. ի. 31, Ժող. ա. 5, 6. Եզն. 189. Բուզ. 141 (այս նոր իմաստը երևան հանեց Հ. Գ. Գայեմքեար-եան, Մասիս 1900, 403). ձգիչ Վեցօր. ձգա-րան «լար» Նար. ձգանք ՍԳր. Ոսկ. եբր. ա-կօսաձիգ Ագաթ. քաջաձիգ Ասող. նետաձիգ ՍԳր. Փարպ. հրձիգ ՍԳր.. Եւս. քր. բռնաձիգ Փիլ. Պիտ. խոնարհաձիգ Ագաթ. գեղեցկաձիգ Փարպ. գաղտնաձիգ Մանդ. խառանաձիգ Գ. մակ. դ. 7. բացաձիգ Մծբ. Վեցօր. լիաձիգ Սղ. հէ. 9. երկայնաձիգ Ոսկ. ես. Վեցօր. Եւս. քր. ձեռնձգութիւն Ոսկ. ես. ևն։ Նոր բառեր են՝ ձգափոկ, ձգակապ, ձգախէժ, առաձիգ, առաձգական, հրաձգարան, ձգողութիւն, ձգո-ղականութիւն։-Նոյն արմատից՝ կրևնու-թեամբ՝ ձգձգել Երեմ. ժե. 10. Ոսկ. մ. բ. 18. Եւագր.։-Աճած տ մասնիկով՝ ձգտել Ոսկ. յհ. ա. 11, 12. բ. 39. Կոչ. ձգտեզու-ցանել ՍԳր. Եւս. պտմ. Եփր. ծն, Ագաթ. ձգտիլ «երկարիլ, քաշուիլ» ՍԳր. Եւս. պտմ Եփր. ծն. «յօրանջելով ճապկտիլ» Ոսկ. Եզն, Վեցօր. «փափագիլ, ըղձալ» Բառ. երեմ. էջ 190. ձգտալ Ոսկիփ. ձգտումն Նաւում. բ. 10. -տ-ի ազդեցութեամբ դարձել է նաև ձկտել ևն։

• ՆՀԲ լծ. թրք. չէք «քաշիր», սըգ «խիտ, սեղմ», սէօք «քանդի՛ր», ուզագ «հեռու» ևն։ Lag. Reliqq. gr. 83 պրս. zil «աղե-ղի լար» և եբր. zīq «սլաք»։ Տէրվ. Al-tarm. 54 և Նախալ. 100 հնխ. yu, yug «յօդել, լծել» արմատից, որից նաև յուծ, յօդ, ջոկ ևն. հյ. ձիգ<*ձիւգ։ Karoli-des, Iλ. συγϰρ. 82 կապադովկ. žika «նետ, աղեղ», հյ. չիք. յն. βιος, սանս. jya, jyaka զնդ. zуa, լիթ. gija։ Meil-let MSL 9, 54 գոթ. gageigan «շահիլ». geigan «ձեռք ձգել»? Հիւբշ. 469 անա-պահով է համարում նախ նշանակու-թեան և երկրորդ՝ ձևի տարբերութեան պատճառով (հայերէնը գալիս է g'high ձևից, իսկ միւսները պատկանում են ghig'h արմատին։ Սակայն Prkorny 1, 550-551 ունի ճշտիւ g'heigh-, g'hegh-արմատը, որի տակ յիշուած բառերից ոմանք նշանակութեամբ էլ միանում են հայերէնի հետ)։ Հիւնք. ձուկն բառից։ Osthoff IF Anz. 10, 45 յն. ϰιχανω «աատահիլ, հասնիլ»։ Schefteleyitz BВ 28, 298 սանս. ǰihma «թեք, խոտոր-նակ»։ Karst, Յուշարձան, էջ 421 թրք. čekmek «քաշել», 429 թթր. qog, qov «վանել, քշել»։

• ԳՒՌ.-Արմատական ձևով ունինք Հճ. ձ'իգ՝, Ախց. Կր. Ջղ. ձ'իք, Ննխ. Պլ. ձիք, Ասլ. ձ'իք, ձ'ի*, Ագլ. ձիգ՝ ձիյգ՝, Գոր. Հմշ. ծիք, Ղրբ. ծիք՝, Ռ. ցիք. նաև Մշ. ձ'իկս «եր-կարութիւն».-բայական ձևով ունինք «եր-կարել» նշանակութեամբ՝ Ջղ. ձ'քել, Երև. ձ'քէլ, Տփ. ձքիլ, Ակն. ձ'ըքգ'էլ, Շմ. ծիք։ տալ. Սվեդ. ձ'ըգդըցընիլ. և «քցել, նետել» նշանակութեամբ՝ Ագլ. ձգիլ, Մշ. ձ'գ'ել, էձ'-գ'ել, Սեբ. ձը'ք'էլ, Ախց. ցկէլ, Սչ. ցքել, Ննխ. Պլ. Ռ. ցtkլ, Ասլ. ցքkլ, Խրբ. ց'իլ, Տիգ. ըցքէլ, Զթ. ը՝ծգ'իլ, ըձգ'իլ, Վն. բոկել, Ջղ. գ'ձ'ել, Ագլ. գ'իձի՛լ, Սլմ. ք'րցել, Գոր. Ղրբ. քցիլ, Տփ. գցիլ, Յղ. ք'ըցիլ, Մրղ. քիցէլ, Հւր. գիզէլ։ Նոր բառեր են ձիգիձիգ, ձիգնալ, ձի-գուկ, ձիգուպուկ, ձիգցնել, ձգանիլ, ձգատայ, ձգելանք, ձգիբաց, ձգլիկնալ, ձգմուն, ձգոց. ինչպէս նաև ջրջնքել։ Կարևոր բառ է ձիգ Ռշտ. «արօրի հաստ չուան»։-Միջին բաղա-ձայնի կրկնութեամբ է Հճ. ձ'mգ'գ'ել «նետել, քցել»։-Կայ և Մշ. ձ'կտիլ։

NBHL (6)

Որպիսի՞ սիւնակք, կամ որպիսի՞ ապարումք խառնեալ ընդ երկինս՝ ունիցի զնա ձիգ եւ պարզ. (Ոսկ. ես.։)

Մանաւանդ՝ Երկայնեալ. երկար. յերկարաձիվ. երկան.

ՁԻԳ. գ. Ձգումն, մանաւանդ նետի, պարսաքարի.

Ձի՛ք դիր ի նա. այսինքն նետաձի՛գ լերուք. (Երեմ. ՟Ծ. 14։)

Որպէս քարն ի ձիգ պարսին յանքոյթ տեղի հեռանայ. (Լմբ. առակ.։)

Ի ձիգ արկանէր գեղեցիկ փութով զճշմարիտ կրօնսն. (Աթ. անտ.) այսինքն յերկարեալ հանապազորդէր։


Ձիր, ձրից

s.

gift, grace, present, boon;
faculty, talent;
privilege, advantage;
մի՛ ի —ս ինչ եւ ի շնորհս խօսել, not to adulate or flatter;
— պերճախօսութեան, the gift of eloquence.

Etymologies (3)

• , ի հլ. «պարգև, նուէր, ընծայ» Եզն, Ոսկ. ա. թես. որից ձրի «նուէր, պարգև» Կոչ. «զուր, ընդունայն» ՍԳր. Ոսկ. եզն. ձրել «նուիրել, շնորհել» Սկևռ. աղ. կամ նաև ձի-րել Խոսր. պտրգ. 67, Գնձ. Անան. եկեղ. Տի-մոթ. կուզ, էջ 139, 209. ձերել Եփր. պհ. ձրիատուր Ճառընտ. առատաձիր Յհ. կթ. Մագ. ձեռաձիր Յհ. կթ. անձիր (գրուած և անծիր) «ապերախտ» Պիոն. (հրտր. WZKM 28, էջ 381), Ոսկ. եփես. բարեձիր Յհ. կթ. լիաձիր Նար. Մծբ. լուսաձիր Յիշատ. կաթ-նաձիր Նար. կուս. 412. կենաձիր Նար. կըրկ-նաձիր Նար. երկնաձիր Ճառընտ. Շար. հո-գիաձիր Նար. ճոխաձիր Ճառընտ. ձրիավարժ, ձրիակեր (նոր բառեր) ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hēr-արմատից, սրա հետ հմմտ. յն. γάρις (սեռ. γάριτος) «շնորհք, հաճոյք, ուրախութիւն, բարեհաճու-թիւն, յարգանք, երախտագիտութիւն, վար-ձատրութիւն, թոշակ», γαρίεις «շնորհա-լի», χαίρω «հրճուիլ, ուրախանալ», χαριτόω «երկնաձիր շնորհներով լցնել», լտ. horior, bor(iltor «քաջալերել, ոգևորել», օսկ. hê-rest «կամի», սանս. háryati «ախորժիլ, ցանկալ», զնդ. [arabic word] zara «ձգտում, փա-փագ, նպատակ», հբգ. ger «ցանկացող». գոթ. gairnjan «ցանկալ», գերմ. gern «հա-ճոյքով, ախորժանօք» ևն (գերմանականից փոխառեալ է ֆինն. kernas «հաճոյքով, մե-ծաւ ուրախութեամբ» Kluge, էջ 176)։ Այս բոլորի արմատն է հնխ. g'her, g'herei-«ցանկանալ, կամիլ, ախորժիլ». հայերէն ձիր ծագում է g'hēr-ձևից. բայց ունինք նաև ձերել, որ եթէ ուղիղ գրչութիւն է, ցոյց է տալիս բուն g'her-արմատը։ Մեր բառի հետ նշանակութեան կողմից յատկապէս կապւում է յն. γάρις «շնորհք, վարձատ-րութիւն». իսկ «ձրի» առման համար հմմտ. լտ. grātus «ախորժելի», gratia «շնորհք», grātis «ձրի» (Boisacq 1047, Walde 369, Ernout-Meillet 438-9, Pokorny 1, 601)։ -Հիւբշ. 470։

• Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. ծիրվա «պատարագ», ցարիելի, ցարիե-րի «ձրի»։ (Սրան հետևելով Չուբինով՝ նոյն վրաց. բառի դէմ դնում է հյ. ցի-րել (իմա՛ ձիրել). նոյնպէս նաև Schif, ner, Versuch uber die Thusch-Sprache, իրար է միացնում հյ. ցիրել, թուշ. ծիրօ և վրաց. ծիրվա «պատարագ»)։ ՆՀԲ ձիր «ի ձեռանէ պարգև, լծ. և յն. δῶρον γάρις, լտ. gratia», ձրի «ի սեռականէ բառիս ձիր, լծ. և ընդ զուր, ռմկ. զուրի, որպէս և ընդ յն. լտ. δωρεαν, gratis»։-Lag. Urgesch. 250 har «առնել, բըռ-նել» արմատից։-Մառ ЗВO 7, 74 զնդ. data «տոուած» ձևից, ինչպէս դիր=da-ta։ Müller, Armen. VI, էջ 4, л 35 և Meillet MSL 9, 54 դնում են յն. γά́ρς և լտ. grātia բառերի հետ՝ իբրև բնիկ հայ։ Այսպէս ունի նաև Հիւբշ. 470։ Բայց նորագոյն գիտունները լտ. gratia ևն բաժանում են յն. χάρις ձևից, որով-հետև օսկ. brateis, պալ. bratom ցոյց են տալիս որ լտ. ձևը պատկանում է հնխ. gšerā արմատին (տե՛ս Walde, էջ 352 և 369)։ Հիւնք. ձեռք բառից։

NBHL (1)

Ձիր է, եւ ոչ առաքինութեան յաղթանակ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)


Ձիւթ, ոյ, ով

s.

pitch, tar;
— ծամելի, mastic.

Etymologies (3)

• = Արամ. [hebrew word] ziftā, ասոր. [syriac word] zeftā, եբր. [hebrew word] zefet, եթովպ. [other alphabet] zčft, արաբ. (ինչպէս նաև պրս.) [arabic word] ︎ zift (նաև [arabic word] sift ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 307), խպտ. lam-čapt (որոնցից նաև թրք. քրդ. zift) «ձիւթ»։ Թէ ո՛րն է այս բո-լորի նախնական աղբիւրը, յայտնի չէ։ Սի-այն թէ հայերէնը դնել պէտք է սեմականից. որովհետև պրս. z բառասկզբում չի տալիս հյ. á, իսկ ասորական z դառնում է երբեմն ձ, ինչպէս են ձէթ, ձանձախարիթ։-Հիւբշ. 185 և 310։

• ՆՀԲ «յայլ լեզուս զիֆթ, զիվթ, զեֆթ»։ Böttich. Arica 77, 274 պրս. zift. Ias Arm. Stud. § 1351 ձ-ի պատճառաւ հա-յը բնիկ է համարում։ Հիւնք. ձէթ բառից է հանում։ Müller WZKM 8, 283 բա-ռը միացնելով փիւնիկ. ζουφριν-σἰπετ (գիհի, ǰuniperus) բառի հետ՝ բնիկ սե-մական է համարում և հայերէնը եռ-խառեալ է դնում սեմականից։ Հիւբշ. 185 ձիւթ դնում է պարսկերէնից փո-խառեալ, որովհետև պրս. z>հյ. ձ ձայ-նափոխութիւնը գտնում է նաև ձագ բա-ռի մէջ։ Բայց այժմ ընդունելով որ ձագ բնիկ հայ է, պրս. z>ձ ձայնափոխու-թեան համար օրինակ չի մնում հայե-րէնում, մինչ ասորերէնի համար կայ։

• ԳՒՌ.-Ասլ. ձ'իւթ, ձ'իւ*, Ոզմ. ձ'էօթ, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Սեբ. ձ'ութ, Խրբ. Ակն. Հճ. ձ'իթ, Ննխ. ձութ, Զթ. ծը՝թ, ό'ըթ, Ռ. ցութ, Հմշ. ծութ. վերջինս նշանակում է «եղևնի ձիւթը կամ խէժը», միւսները «ծա-մոն, մազտաք». այսպէս նաև Սվեդ. ձ'այթ. -իսկ Պլ. ձութ՝ գործածական է միայն ձու-թերու պէս «խիստ սպիտակ և մաքուր» դարձուածի մէջ.-Սլմ. ბէօթ-ծամոն «ձանձ-րալի մարդ՝ որ ուրիշի օձիքից կպած մնում է»։ Նոր բառեր են ձիւթենի, ձիւթահալ, ձիւ-թոտ, ձթիկ «կպչտուն»։

NBHL (1)

ՁԻՒԹ ՅՈՒՆԱՑ. ՀՈՌՈՄ ՁԻՒԹ. Ազգ ընտիր ձիւթոյ. ըստ լտ. pix graeca, sive optima. (Բժշկարան.։ Վստկ.։) (Իսկ ձութ. ռմկ. է նաեւ Մազտաքէ։)


Ձիւն, ձեան

s.

snow;
հատ ձեան, snow-flake;
մանր, խոշոր —, fine snow;
large flakes;
հալեալ —, thawed -;
կոյտ ձեան, snowdrift;
հիւս ձեան, snowslip;
մոյկ ձեան, snow shoe;
սպիտակ իբրեւ զ—, as white as snow, snowy white;
— գայ, իջանէ, it snows;
—ն դիզանի, the — gathers;
— բազում եկն, it had snowed very hard, there had been a heavy fall of -;
ձեան գնտակս արձակել, ձգել, to snow-ball.

Etymologies (4)

• , ն հլ. (ձեան, ձեամբ, ի ձեանէ) «ձիւն» ՍԳր. Վեցօր. որից ձիւնանալ Սղ. կէ. 15. ձիւնաջուր Մծբ. ձիւնաբեր «ձիւնելը, պ-ռատ ձիւն, բուք» ՍԳր. «փորձանք, վիշտ» Ոսկ. մ. ա. 15, բ. 8 (հմմտ. գւռ. Գլխուն ձիւն բերել. Աս ի՛նչ ձիւն եկաւ գլխուս). ձիւ-նաթաղ Ագաթ. ձիւնախաղաղ Ագաթ. ձիւնա-սոյզ Ագաթ. ձիւնախառն Կաղանկտ. զօղա-ձիւն Համամ. առկ. ձիւնձիւնիկ «մի տեսակ թռչուն» Տաղ. (Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 417). ձիւնածաղիկ Մխ. առ. Բժշ. (Տի-րացուեան, Contributo § 52 համարում է scilla bifolia I. § 491 viburnum lantana L, § 518 bellis perennis L).-նոր բառեր են ձիւնել, ձիւնասպիտակ, ձիւնագունդ, ձիւնա-գնդակ, ձիւնահատ, ձիւնահալք ևն.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hiyōm նախա-ձևից. ընդարձակ մեկնութիւնը տե՛ս ձմեռն բառի տակ։-Հիւբշ. 470։

• Առաջին անգամ ուղիղ մեկնեց Klap. roth, Asia pol. էջ 104՝ համեմատելով յն. γιών ձևի հետ։ Նոյնը յետոյ Bros. set IAs 1834 383 ևն։ ՆՀԲ դնում է ռռւս. сньrъ. գերմ. Schnee, յն. χιων։ Հնդևրոպական զանազան լեզուների հետ ուղիղ համեմատութիւններ ունին Peterm. 23, Windisch. 13, Böttich. ZD-MG 1850, 357 ևն։ Մորթման ZDMG 26, 512 թերևս բևեռ. zinuardi։ Հիւն» սիւն բառի՞ց, թէ յն. χιών, Karst, Յու-շարձան 429 թթր. qiy «ձիւն»։

• ԳՒՌ.-Ագլ. ձիւն, Ասլ. ձ'իւն, Գոր. Ղրբ. Մրղ. Մկ. Շմ. Սլմ. Վն. ծիւն, Ննխ. Պլ. Տփ. ձուն (Ննխ. պահուած է միայն մի քանի դարձուածներում, իսկ սովորաբար ջնջուած է՝ տեղի տալով բուք բառին, որ ստացել է «ձիւն» նշանակութիւնը), Ալշ. Ախց. Ակն. Կր. Մշ. Ջղ. Սեբ. ձ'ուն, Երև. ձ'ուն, ձ'ին, Հմշ. ծուն, Ռ. Տիգ. ցուն, Ոզմ. ձ'էօն, Խրբ. Հճ. ձ'ին, Բ. ձ'օն, Զթ. ծը'ն, ձ'ը'ն, Սվեդ ձ'այն։ Նոր բառեր են ձիւնագնդի, «իւնաթա-թախ, ձիւնակոլոլ, ձիւնափարտուկ, ձիւն-հալք, ձնջրիկ, ձնւոր, ձնվառեկ, ձնակ, ձնա-կլոնդրակ, ձնաշատ, ձնատար, ձնհոր։

NBHL (3)

Ձիւն լինի ի թանձրացեալ ամպոց բեկմանէ, նախասառոյց ջուրն ի փոփոխմանէն հատումն առեալ, եւ գործեալ լինի հատումն փրփրատեսակ եւ սպիտակագոյն. (Արիստ. աշխ.։)

Անհնար է ի ձիւնէ (այսինքն ի ձեանէ) ելանել բոցոյ. (Կլիմաք.։)

Եկն ի յերկիր ջահնայ ձիւն կարմիր. (Գր. երէց.։)


Ձմերուկ, րկի

s.

water-melon.

Etymologies (1)

• -Կազմուած է ձմեռն բառից, որին ապա-ցոյց է վրաց. საზამთრო սազասթրո «ձը-մերուկ», որ ծագում է საზამთრო սազամ-թրո «ձմեռնային», ზამთარი զասթարի «ձմեռ» բառերից։ Թէ ինչո՞ւ է այսպէս կոչ-ուած այս պտուղը՝ յայտնի չէ. բայց երևի թէ իր առատ զովացուցիչ ջրի պատճառով է, մինչև այսօր էլ գիւղացիք ծարաւ ժամանակ արտից մի ձմերուկ են քաղում և նրանով իրենց ծարաւն անց կացնում. հմմտ. թրք. [arabic word] qarpuz «ձմերուկ», որ Պօլսում ժռ ղովրդական ստուգաբանութեամբ մեկնում են իբր թրք. qar «ձիւն» + buz «սառոյց» բառերից։-Աճ.

NBHL (1)

σίκυς, σίκυος cucumis. Պտուղ պարտիզի մեծ՝ կանաչ կեղեւով, մէջն կարմիր, զովացուցիչ. որ ըստ ոմանց շփոթի ընդ Մեղրապոպ.


Ձոյլ, ձուլոյ

adj. s.

smelted, cast, founded;
massive, heavy;
pure, fine;
font, cast;
mass, ingot, wedge;
weight, heaviness.

Etymologies (1)

• , ո, ի հլ. (գրուած է նաև ձոյղ՝ ՀԱ 1913, 13, ձիւլ) «թափած, ձուլած, միապա-ղաղ, ամուր, պինդ» ՍԳր. Եղիշ. «ձուլուած բան» ՍԳր. Ոսկ. ես. «ժողովրդի միահամուռ խումբ, մասսա» Բուզ. էջ 72. որից ձուլել (գրուած նաև ձուղել Եփր. յհ. մկ. 139, ձիւ-ղել, ձօղել Ոսկ. ճառք 482) «թափել, ձուլել» ՍԳր. «պնդացնել, զօդել, ամրացնել» Խոր. Յհ. կթ. ձուլիչ Դատ. ժէ. 4. ձուլած Բ. մնաց դ. 3. ձուլածոյ կամ ձուղածու ՍԳը Կորիւն Եփր. գ. կոր. 120. ոսկեձոյլ Լմբ. բոլորաձոյլ Պտմ. աղէքս. պղնձաձոյլ Ագաթ. միաձոյլ Յես. գ. 16. դիւաձոյլ Ճառընտ. ձեռնաձուլել Նար. խչ. ևն։

NBHL (3)

Խոյակս ձոյլ պղնձիս։ Ձոյլ ոսկի բուն նորա, եւ շուշանք նորա ձոյլ համակ։ Ձոյլ համակ ոսկի աշտանակ։ Ոսկի ձոյլ։ Դրուագեաց զնոսա ոսկւով ձուլով. (՟Գ. Թագ. ՟Է. 16։ Թուոց. ՟Ը. 4։ Ել. ՟Լ՟Է. 17։ Զաք. ՟Դ. 2։ ՟Գ. Թագ. ՟Զ. 20։)

Զկռանակուռ ձոյլ ոսկի կամարն. (Եղիշ. ՟Է։)

Զմաքուր եւ զձոյլ եւ զանարատ բնութիւն նշանակէ. (Երզն. ՟ժ. խորան.։)


Ձոր, ոց

s.

valley, vale, dale;
bed of a torrent.

Etymologies (2)

• , ո հլ. «ցած հովիտ, ծործոր, լեռների ստորոտում հեղեղատի անցք» ՍԳր. որից ձորակ Ա. մակ. ժ. 82. Ագաթ. ձորալիր Ես. լ. 28. ձորաձև Խոր. ձորագաւառ Եղիշ. ձո-րամուտ Զենոբ. խորաձոր Ես. ծէ. 5, Ոսկ. ես. մ. և. ա. թեո. եօթնաձոր Ես. ժբ. 15. լեռնաձոր Զքր. կթ. քարաձոր Յկ. կարն. 14, 48։

• ՆՀԲ ծործոր բառի՞ց։ Pictet 1, 134 սանս. darā, darī, պրս. [arabic word] dara «ձոր»։ Müller, Armen. VI, էջ 4, ՏW-AW հտ. 122 և WZKM 5, 269 զնռ. zrayah-«լիճ», սանս. jraya «մարգ» ռառեռի հետ. աւելի լաւ է պահուած ծործոր ձևի մէջ։ Մառ ЗВО 5, 320 ցե-ղակից պրս. dašt, պհլ. dašta «դաշտ» բառերին, որոնցից փոխ. է. առնուած հյ. դաշտ. Հիւնք. նոր բառից։ Դ. Սարգըս-եան, Բիւր. 1898, 484 արմատը որ «խո-րութիւն», որից նաև որոգայթ, ծործոր, խոր, հոր։ Patrubány SA 1, 193 յն. γωρα «պարապ գետին» բառի հետ՝ հնխ. g'horos ձևից։ Նոյն ՀԱ 1910, 118 հնխ. g'hēi «դատարկ լինել» արմատից։ Մառ, O полож. aбхaз. 38 ջուր, ծոր-ծոր, վրաց. ծղալի բառերի հետ. իսկ ЗВО 1925, 683 սվան. čala «գետ, ձոր» բառի հետ։ Petersson, Ar. u. Arm. Stud. 106 հնխ. g'heu-«հեղուլ. թափել» արմատից, որից են հյ. ձև, ձոյլ։ Նոյնը կրկնում է կասկածով Pokorny 1, 563։

NBHL (2)

κοιλάς, φάραγξ, χείμαρρος vallis, convallis, toorens. Ծործոր. լեռնամէջք, յոր ծորին ջուրք լերանց. հովիտ զնստագոյն. անցք հեղեղատի. հեղեղատ ցամաքեալ.

Ի ձորն աղտից ջրհորք։ Անց ընդ մէջ ձորոյն։ Ի ձորն ողկուզի։ Յամենայն ձորս ձեր։ Ամենայն ձորք լցցին։ Ցխորս եւ ցձորս։ Ցձորս եւ ցդաշտս։ Որ զձորովք եւ զխորովք եւ զդաշտիւք.եւ այլն։


Ձորձ, ոյ, ով

s.

coat, dress, cloak.

Etymologies (2)

• , ո հլ. «զգեստ» ՍԳր. որից ձոր-ձապատեալ Ագաթ. ձորձիկ Ոսկ. յհ. բ. 1. ձորձիլ «զգեստի նիւթ դառնալ» Ես. ծթ. 6= Ոսկ. ես. 444. ձորձոյկ կամ ձորձմոյկ Եփր. թգ. 376 (ըստ Հացունի, Պատմ. տարազի, էջ 7 «շորը և կոշիկը միասին»), ձորձահերձ Տօնակ. կարմրաձորձ Նար. տաղ. կնատա-ձորձ Ոսև. մ. գ. 16. հրաձորձ Տաղ. միաձորձ Ոսկ. մ. գ. 37։

• Bugge IF 1, 449 դնում է նախաւոր *դորձ ձևից և սրանով կապում հան-ոերձ բառի դերձ արմատի հետ, որ իրանա-կան փոխառութիւն չի համարում։-Հիւնք. գործել բայից։ Peterssōn, Ar. u. Arm. Stud. 132 հնխ. g'horg'h ձևից. հմմտ. լիթ. žirklès «մկրատ», լեթթ. firkles «մեծ մկրատ», յն. χάρας «ցից», γαράσσω «սրել, ճեղքել, հերձել»։

NBHL (1)

Քաղելով ձորձոց իւրոց զքրտնածին բծիծսն. (Նոննոս.։)


Ճպուռն

cf. Ճպռան.

Etymologies (2)

• , ն հլ. (-ռան, -ռանց) «ճպուռ, ծղրիտ» Վեցօր. 174 (ձեռ. ճեպիռնի, լուս. ճպուռն), 183. Փիլ. տես. գրուած է նաև ճիպուռն Եղիշ. ը. էջ 157. ճպիռն, ճպուռ, ճիպիռն։

• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 6 բնաձալ-նից։ Հիւնք. ճապուռ «մագիլ» բառից։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] sippōr «հաւ»։

NBHL (4)

ՃՊՈՒՌՆ τέπτιξ cicada, gryllas. գրի եւ ՃԻՊՈԻՌՆ, ՃՊԻՌՆ, ՃՊՈՒՌ, ՃԻՊԻՌՆ. Միջատ թեւաւոր՝ որպէս խոշոր մեղու, անխոնջ ձայնիւ բախման լանջաց յամարայնի ի վերայ ոստոց ծիրանւոյ, տանձեաց, եւ այլն. ա՛յլ է եւ աշնանայինն գիշերախօս որպէս մարախ փոքրիկ, որ ասի Ծղրիթ, եւ թրթռայ ի մէջ թփոց՝ մանաւանդ վարդենւոյ. ճռեկ.

Ո՞վ ետ ճպռան ի լանջս զմանեկաձեւութիւնն (քնարի). (Առ որս. ՟Է. ուր լիով նկարագրի. որպէս եւ Վեցօր. ՟Ը։)

Անարիւն ճիպռանց նմանեցին, որ երգոյն քաղցրութեամբ առանց կերակրանաց ապրին. (Եղիշ. ՟Ը։)

Համբաւ սքանչելեաց նորա (գր. լուս) իբրեւ զձայն ճպռան յերկինս վերանայր. (Խոսր.։)


Ճրագ, աց

s.

candle, light, flambeau;
taper;
յարդարել, լուցանել, շիջուցանել զ—ն, to snuff;
to light;
to put out, extinguish or blow out a candle or light.

Etymologies (4)

• , ի-ա հլ. (յգ. ճրագք կամ ճրա-գունք) «ճրագ, ջահ, լոյս, մոմ» ՍԳր. Կիւրղ. թագ. որից ճրագ գիշերոյ «ամենաթանկագին ակունքը» (որի առասպելական ծագումը տե՛ս) Տաթև. ամ. 162. ճրագաբերան ՍԳր. ճրագարան ՍԳր. ճրագալոյց Արշ. Կամրջ. Գնձ. ճրագու «ճարպ» Եզն. Վստկ. Կանոն. 27, 37 (վերջինը՝ ճրագոյն), Ոսկիփ. ճրագա-կալ Վրք. հց. եօթնաճրագ Գնձ. եօթնճրա-գեան Սեբեր։ ևն։

• = Պհլ. *čirāg հոմանիշից, որ աւանդուած չէ. հմմտ. պրս. [arabic word] čirāγ «պատրոյգի ծայրի բոցը, լոյս, ճրագ, լամբ», սոզդ. čirá̄γ «ճրագ». սրանից են փոխառեալ նաև բելուճ. čirāg «ճրագ», օսս. cj aγ «լոյս», քրդ. čira, č̌irai «ջահ, լապտեր», ասոր. [syriac word] šəra-ga, արաբ. [other alphabet] ❇ sirāj «ճրագ», արևել, թրք [arabic word] čiraγ «ճրագ», ավար. ճիրախ «մոմ» և թերևս նաև թրք. [arabic word] čəra «մարխ»։-Հիւբշ. 190։

• Schröder Thesaur. 46 դնում է փո-խառեալ արաբ. sirāǰ ձևից։ Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 314 անվճռական կեր-պով ուզում է փոխառեալ դնել տճկ. ջէրաղ բառից։ Ուղիղ է մեկնում նախ ԳԴ՝ համեմատելով պրս. ձևի հետ։ Pe-term. 25, 26, 34 արաբ. sirāǰ։ Böttich Rudimenta 55, 243 և Arica 75, 238 պրս. čirāγ, ասոր. šərāg, օսս. tyuraγ, čirāγ։ Սրանց են հետևում նաև միւս-ները։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. ճրագ՝, Ախց. Երև. Գոր. Կր. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. ճրաք, Հմշ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. ջրաք (Պլ. գործածական է մի-այն ասացուածների մէջ, ինչ. Սիրտիս ճրա-գը մարեցաւ). Մկ. Ոզմ. Վն. ճրաք՝, Ղրբ. ճրէ՛րաք, Ակն. Խրբ. ջիրաք, Ասլ. ջիրաք, ջի-րա*, Սվեդ. ջրիւգ՝, Ագլ. ճրօյգ'. նոր փոխա-ռութեամբ Ննխ. չիրախ և խաչաձևմամբ՝ Սչ. ջիրախ։ Նոր բառեր են՝ անճրագ, ճրագան-ցում, ճրագաւոր, ճրագդիր, ճրագթաթ, ճրագ-լոյս, ճրագկալի, ճրագկպոց, ճրագպահի, ճը-րագվառ, ճրագվառոց, ճրագվառունք, ճրագ-տալ «փայլփլիլ», ճրագուել, ճրագուակալել «գիրանալ» ևն։

NBHL (4)

λύχνος lucerna, lychnus. Լոյս վառեալ յիւղոյ եւ ի պատրուգէ. լայնաբար՝ Ջահ. մոմ. լապտեր. կանթեղ. ճրագարան. եւ այլն. եբր. նէր.

Ձէթ ի ձիթենեաց ի լոյս. զի եղիցի ճրագ հանապազորդ։ Լոյս ճրագի։ Զճրագսն հանդերձիցէ։ Զճրագունսն այրելոյ (այսինքն լուցանելոյ)։ Այրիցէք զճրագունսն։ Այրիցի ճրագ։ Ճրագունք լուցեալք, եւ այլն։

Ծագեալ զգործոց իւր լոյս յաշխարհ, որպէս ըզճրագդ ի յաշտանակ. (Շ. տաղ ի մեծն ներսէս.։)

Ոչ շիջուսցես զճրագդ իսրայէլի։ Դու ես ճրագ իմ տէր։ Ճրագ է բան ոտից իմոց։ Քննեցից զերուսաղէմ ճրագաւ։ Ճրագ ամպարշտաց շիջցի։ Նա էր ճրագն, եւ այլն։ Ճրագ ճշմարտութեան սուրբ յովհաննէս մկրտիչ։ Ճրագ օրինացն մովսեսի. (Շար.)


Ճփնի, նոյ, նւոյ

s. bot.

camomile.

Etymologies (2)

• «երիցուկ ծաղիկը, փափատիա, լտ. chamaemelium decipiens Boiss. ռամաշկա» (ըստ ՆՀԲ, Քաջունի և Տիրացուեան, Contri-buto § 543), «դափնեվարդ, oléandre» (ըստ ՀԲուս. § 1915) Գաղիան. Վստկ. 78, 81 191. Բժշ. գրուած է նաև ճֆնի, ջիֆնի, որոնց մէջ ֆ ձայնը օտար ծագում է ենթադրում։

• ԳՒՌ.-Ըստ Տիրացուեան § 344 ունինք ծիփին, ծիֆին Տր. (նաև ծեփիկ ըստ ՀԲուս.) «rhododendron flavum Don.», որ ըստ Յա-կոբեան, Արևելք 1890 ապր. 27 է «լեռնա-վարդ, azalia, Ամէրիգա հանրմէլի»։

NBHL (1)

Բոյսն երիցուկ ծաղկան. բաբունաճ, պապունէճ.


Ճօճ, ից

cf. Ճօճան.

Etymologies (4)

• «երկու կողմ շարժուիլ՝ երերալը». արմատական ձևը ցոյց են տալիս ճօճ «շար-ժում, շարժուն» Արծր. Օրբել. «կախօրրան» Զքր. սարկ. Ա. 55. որից ճօճիլ «երերալ, քա-մուց տատանիլ, նիզակների շարժուելը» Վե-ցօր. Մծբ. Եղիշ. ճօճել (գրուած նաև ճոճել) Բ. մակ. ժա. 8. Եփր. թգ. ճօճեցուցանել Նիւս. ճօհան Գնձ. Թլկր. 53. ճօճեմական Սե-բեր. 198. ճօճանակ «ճռռան, կարկաչայ, շռնչանի նման մի խաղալիք» Յհ. իմ. ատ. Կանոն, էջ 146. (նոր գրականի մէջ «pendu. le»). ճօճկտալ Քուչ. 53. նիզակաճօճ Գր. տղ. յօնաճօճ Սիսիան. յարաճօճ Ագաթ. մի-ջին հայ. ճօշ տալ «երերալ» (իմա ճօճ տալ) Թլկր. 25.-նոր բառեր են ճօճում, ճօճանա-կաւոր, ճօճաթոռ ևն։

• ԳՒՌ.-Ախց. ճօճալ, Ալշ. Բլ. Մշ. ճօջալ, Սեբ. ջօջալ, Ղրբ. ճօճ տալ «ճօճել, շարժիլ». -արմատական ձևը պահում է Երև. Տփ. հօճ, Ախց. Երև. ճօճք, Ջղ. ճօճկ, Ննխ. ջօչք, Ղրբ. ճօժկ, Վն. ճօճիկ «մանուկը քնեցնելու ևախօրրան»,-նոյն արմատից ունինք նաև ճօճ Ախզ. «մի տեսակ պար», ճօճանակ Ագլ. Երև. Ղրբ. (վերջինս ճճա՛նակ, ճչա՛նակ ձևով) «ճռռան» (ճիշտ նոյն է Յհ, իմ. ատ. ճօճանակ կոչուած գործիքի հետ, որ Մաղ-կազարդին ճռճռացնում են), ճօճկեթել Վն. «մանկան կախօրրանի չուանները», ճօճկտալ Մշ. «նազելով քայլել», ճօճկտան Մշ. «նա-զելով քայլող»։

• ՓՈԽ.-Վրաց. ჭოჭი ճօճի, ჭოჭინი ճո-ճինի «գլորուող աթոռ, մանկական օրօրոց», ჭოკონაკი ճոճոնաքի «ճախարակ, poulie», ն. ասռր. ioianā «շարժւող, խախուտ» (Ka-лашевъ, Aисорско-русcк. cлов.-Cборн. waтep. Kавк. հտ. 20, էջ 285)։

• «սիրուն, գեղեցիկ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. այրիվ. էջ 39. «Սեթայ որդիքն գունագեղք և կարճամէջք և կուռվիզք էին. իսկ Կայե-նին մեռելերեսք, բայց ճաւճք»։ Այս կտորը անշուշտ ակնարկութիւն է Ծն. զ. 2 հատ-ուածի. «Տեսեալ որդւոցն Աստուծոյ զդստերս մարդկան զի գեղեցիկ էին, առին իւրեանց կանայս յամենեցունց զոր ընտրեցին»։ Հա-կասական բայց շաղկապը՝ որ դրուած է մե-ռելերես և ճօճ բառերի միջև, ցոյց է տալիս՝ որ վերջինը լաւ մտքով պէտք է առնել։

NBHL (1)

Ճօճան առեալ (կամ ճօճանակեալ)։ Զնիզակն իւր ճօճան վերառեալ. (Գանձ.։)


Ճօշ

cf. Ճաւշ.

Etymologies (2)

• «բամբասանք» Կեղծ-Շապհ. էջ 59 Քուչ. 110. որից ճօշալ «չարախօսել, թշնա-մանել, բամբասել» Կոստ. Երզն. 135 (Ես ղպնահար եմ և ամօթով, վասն անգիտաց կմեզ ճօշալով). յգ. սեռ. ձև է ճօշնաց, որ Սմբ. դատ. էջ 37 մէկ ձեռ. ունի միւսների նախատանաց բառի տեղ։ Կենդանի է ար-դի գաւառականների մէջ. այսպէս՝ ճօշք Տփղիս), ճօշանք «բամբասանք» (Մշ.), ճօ-շել, ճօշալ «բամբասել, վատաբանել» (Մկ. Մշ. Սեբ. Շշ. Վն. Տփ)։-Տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 59, Նորայր, Բառ. ֆր. 6։

• , ի հլ. (գրուած նաև հաւշ, ջաւշ) «կուրծքի զրահ, լանջապանակ» Շնորհ. ե-դես. էջ 27. այս բառի հետ նոյն է՝

NBHL (2)

ՃՕՇ. որ եւ ՃԱՒՇ, ՋԱՒՇ, ՃՕՇԱՆ կամ ԶԱՒՇԱՆ. պ. ճէվշէն, ճիւշիւշ. յոքն՛՛. ճիւվէզ, ճէվաշին (որ է սիրտ, եւ լանջք) Լանջապանակ. լանջանոց զինուորական. զրահ. վերտ.

Վրան, եւ զաւշան, եւ այլ սլեհ, որ ոչ գոյ թիւ։ Լցաւ քաղաքն անի ամենայն հասրտութեամբ, մինչ զընտիր ճաւշանն երկու դանկ ծախէին. (Գր. երէց.։)


Մագիստրոս, աց

s.

master;
master of the horse;
chief, magistrate.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «յունակաս իշխա-նական մի տիտղոս» Շնորհ. վիպ. Լմբ. մատ. 535. Վրք. հց. որ և մաքիստրոս Յայսմ. մա-գիստրիանոս կամ մագեստրիանոս Բուզ. 103. մագիստրիոն ԱԲ. մագիստրինոս ՋԲ. մագիստրեան «իշխաններ» Ճառընտ. միջնա-դարեան յոյն արտասանութեամբ՝ մաժիս-տրոս Ասող. 182. մաժիստռոս Ասող. 279, 260, 261. Լաստ. նոր յունարէնի հնչումով էլ՝ մայիստռ Շնորհ. պտճռ. միաբ. (տե՛ս Շնորհ. ընդ. տպ. Եմ. էջ 144, 146, 155), մայստո Վրք. շնորհ. 76. մայէստր Սկևռ. պատ. 13 սրանցից մագիստրութիւն Եւս. պտմ. ը. 11, էջ 642. մագիստրոսութիւն Ճառընտ. մա-ժիստռոսութիւն Ասող. էջ 278. Լաստ.։

• = Յն. μάγιστρος, μαγιστριανός «կայսե-րական տան գլխաւորը», μαγιστρότης «մա-գիստրոսի պաշտօնը». յունարէնն էլ փո-խառեալ է լտ. magister «նախագահ, գլխա-ւոր, վարպետ» բառից, որ կազմուած է mag-nus «մեծ» բառից՝ կրկնակ բաղդատական մասնիկներով։ Նոյն լատին բառը ռոմանա-կան լեզուների մէջ դարձել է՝ իտալ. maes-tro, հֆրանս. maistre, ֆրանս. maitre, որոն-ցից էլ յետին մայստռ ևն ձևերը։-Հիւբշ. էջ 362։

• ՀՀԲ դնում է լատիներէնից։ Ինճիճ-եան, Հնախ. Բ. 229 և ՆՀԲ «լտ. ma gister, յորմէ յն.»։

NBHL (1)

Բառ լտ. մաճի՛ստէռ magister (equitum, militiae). յորմէ յն. մաղի՛ստրօս μαγίστρος . գաղղ. մաճի՛ստռ. այսինքն վարդապետ. վարժապետ. որպէս Պետ. զօրապետ. իշխանապետ. դուքս. որպիսի եղեւ եւ գրիգոր մագիստրոս. վասն որոս դնի ի վերագրի թղթոց նորա,


Մագնեստիս

s.

loadstone, magnet;
magnetic fluid.

Etymologies (3)

• «քաշողական ուժ ունեցող մի քար» Նար. էջ 111. գրուած մանգնեստիս Անան. եկեղ. որ և մագնիտ Նիւս. բն. Յայս-մաւ. մանգնիտ. Տաթև. ձմ. կ. մագնիդէմ Բր. երեմ. էջ 200. ուշ ժամանակ՝ մղնադիս (Պատկ. Драг. камн. էջ 46), մղլադուզ էֆիմ. 247 (տե՛ս ժառատ). ժողովրդական ստուգաբանութեա՞մբ դարձած մկնատիզ Մխ. բժշ. 120.-արդի գրականում ընդուն-ուած է միայն մագնիս, որից մագնիսական, մագնիսացում, մագնիսացնել, մագնիսակա-նութիւն։

• = Յն. μάγνης, μαγνῆτις «մագնիս քա-րը», որ ծագում է Καγνησία (այժմ Մանի-նա) քաղաքի անունից, իբրև գիտական բառ՝ տարածուած է բազմաթիւ լեզուների մէջ. օր. լտ. magnes, գերմ. Magnetstein, արաբ. [arabic word] miqnātis, թրք. moqladəz (=ռմկ. մըխլատըզ)՝ նոյն նշ.-հայերէնի յետին ձևերը յառաջացած են վերջի երկու-սից։-Հիւբշ. 362։

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ.

NBHL (1)

Զանդրելոց վնասուցն իբր զնկարելոց տեսողին ի յարձան մագնեստիս վիմի. (Նար. ՟Խ՟Ե։)


Մազդեզն, զանց

s. adj.

Mazdeisnan, follower of Zoroaster;
օրէնք, դեն -զանց, mazdeism.

Etymologies (3)

• , ն հլ. (-զան, -զունք. -զանց) «զրադաշտական» Բուզ. Խոր. որից դեն մազ-դեզանց (կամ նաև օրէնք, աղանդ մազդե-զանց) «զրադաշտական կրօնը» Եղիշ. Բուզ. Խոր. մազդեզական «զրադաշտական կրօնին վերաբերեալ» Արծռ..

• = Պհլ. (արձանագրութեանց մէջ) maz-dēsn կամ mazdayasn «մազդեզն», պհլ. ❇ ❇ ︎ den-i-māzdesnān (կամ māzdaуasnan) «դէն մազդեզանց կամ մազդեզական», պազ. dīn-i veh-i mazday-asnān «բարի դենն մազդեզանց». յն. տա-ռադարձութեամբ՝ Mαoδooνoь (սեռ. հոլով), փարսի mazdayasn. հնագոյն ձևն է զնդ. ❇ māzdayasna-«մազ-դեզն, զրադաշտական», māzdayasnī-«մազ-ռեռաևան». daēna māzdayasniš «դենն մազդեզական». բուն նշանակութիւնն է «Մազդային (Արամազդին) պաշտող»։-Հիւբշ. 190։

• ՀՀԲ մեկնում է «Արամազդայ առն». ՆՀԲ սրա հետ «որպէս և մէզիտ՝ ըստ պրս. է կիրթ յաղանդն, որպէս ծծեալ զամենայն ուսումն դենին. իսկ մազտէ-եսնան է որմզդապաշտ»։ Justi, Zendsp. 223բ զնդ. mazdayasna-ձևի տակ։

NBHL (3)

Որմզդի՝ այսինքն արամազդայ ազն կամ պաշտօնեայ. դիւցազն. մոգ. գիտակ դենին, կրօնիւք պարսիկ. (որպէս եւ մէզիտ ՝ ըստ պրս. է կիրթ յաղանդն, որպէս ծծեալ զամենայն ուսումն դենին. իսկ մազտէեսնան է որմզդապաշտ)

Որ ոչ ունի զօրէնս մազդեզանց, նա խուլ է եւ կոյր. (Եղիշ. ՟Բ։)

Կալաւ զօրէնս մազդեզանցն, այսինքն զմոգուցն։ Զանաստուած մազդեզանց աղանդան յանձն առեալ պաշտէին։ Աւերէր զատրուշանսն մազդեզանցն. իսկ զմազդեզունսն հրաման տայր հրով խորովել. (Բուզ. ՟Դ. 23. 59։ ՟Ե. 1։) Յորս հին տպ. եւ այլ ձ. ունի, մազդեզաց։


Մաթիլ

s.

small louse.

Etymologies (1)

• «մանր ոջիլ՝ մեծ քան զանիծ» Լծ. նար. (մէկ անգամ՝ իբրև բացատրութիւն բծիծ բառի)։

NBHL (1)

Բիծք բոցակիզք. (մաթիլն է այն մանր ոջիլն. Լծ. նար.։)


Մալ

s.

wether, mutton.

Etymologies (9)

• «եզ, տաւար». մէկ անգամ ունի Մագ. քեր. 239=Երզն. քեր. հոմանիշների մի շարքի մէջ, հետևեալ ձևով. «Առն, խոյ, գոնչակ, վիդոն, դուար, մալ. այսոքիկ արա-կանք ի վերայ հօտից ասացեալք են նշա-նակութեամբք և այլք այսպիսիք»։ Երկրորդ նշանակութիւնն է «հարստութիւն, ինչք». ինչպէս ունի յետնաբար Կոստ. երզն. 142 (Թէ ես գանձուց տէր և մալի)։ (Տե՛ս և յա-ջորդը)։

• = Արաբ. [arabic word] māl «ապրանք, ինչօ. հա-րըստութիւն» բառն է, որ յետոյ առել է «եզ, տաւար» իմաստը, ինչպէս որ կայ մինչև այսօր զանազան հայ գաւառականներում, բայց նաև թաթարական լեզուների մէջ. ինչ-պէս՝ չաղաթայ. [arabic word] mal «տնային անա-սուններ», մինչև իսկ aq mal «ձի», qara mal «ուղտ, կով, ոչխար» ևն (Будaговъ, II. էջ 199)։ Իմաստի զարգացման համար հմմտ. Ղրբ. ապրանք «ինչք. 2. արջառ», յն. ϰτήνος «ինչք, հօտ, արջառ, եզ, ոչխար», լտ. mo-bilis «շարժական իրեր, կարասիք, ապ-րանք»>ֆրանս. meuble «կարասիր» և ռո-ման. գւռ. muvel «արջառ» (MSL 21, 180)։ Չինաստանի սահմաններում ապրող կիրգիզ-ների մէջ կայ ❇ ólgōy բառը, որ նշա-նակում է չինական yamba կոչուած արծաթ դրամը և սակայն բուն իմաստն է elli qoyun 450 ոչխար» Будaговъ 2, 393)։-Աճ.

• ՆՀԲ մալել բայից հանելով մեևնում է «ոչխար արու մալեալ, թաղասմաւոր... որպէս և յն. μῆλον «ոչխար»։ Schef-telowitz BВ 29, 46 հհիւս. smale «ոչ-խար», գոթ. smals «փոքր», յն. μήλα «ոչխար», հիռլ. mil «անասուն» բառե-րի հետ՝ իբր բնիկ հայ։ Նոյնր կրկնում են Walde 458 և Pokorny 2, 296 հնխ. mēlo-ձևի տակ։ Դուար բառի յարադ-ռութեամբ և արաբերէնի համեմատու-թեամբ վերի ձևով մեկնում է Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 11Ո։

• «մի տեսակ հարկ կամ տուրք». գոր-ծածական է յետնադարեան հայերէնում. ինչ. Սմբ. պտմ. 40 (Եւ յղէ առ Դաւիթ բանս ամ. բարտաւանս և ասէ. Տո՛ւր ինձ մալ տասն տարւոյ և զորդիսն քո գրէ ծառայ ինձ). Մա-ղաք. աբ. 8 (Խոստացաւ տալ հարկս, այսին-քըն մալ և թաղար). նաև էջ 10, 16 ևն. Օր-բել. էջ 360 (Եւ արդ՝ մի՛ ոք իշխեսցէ իշ-խանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ). նոյն բառն է նաև Կիրակոս Գանձակեցի (տպ. Վենետ. էջ 218). «Այլ և միւս ընդ այլ բազումս նոր եդաւ (հարկ) յԱրղունէն՝ մալի և խափչուրի»։

• =Թթր. mal «արջառի վրայ դրուած հար-կըն էր. իւրաքանչիւր 20 ընտանի անասու-նից մէկը և 80 ստակ էլ դրամ էին առնում» (տե՛ս Գ. Ալթունեան, Արրտ. 1912, էջ 1121)։ նառում է արաբ. [arabic word] māl բառից, որ նշա-նակում է՝ «ստացուածք, ինչք. 3. ապրանք, վաճառք. 3. հասոյթ, եկամուտ. 4. դրամ. 5. տաւար»։ Նոյն թթր. բառից փոխառեալ է նաև վրաց. მალი մալի «փողով տուրք»։ որից მემალე մեմալե «հարկահաւաք» (տե՛ս և նախորդը)։

• «մանրել, փշրել». արմատ առան-ձին անգործածական, որից մալել «մանրել, մաշել, ջարդել» Դան. Բ. 40 (հմմտ. ՀԱ 1914, 330). «կենդանին կռտել» ՍԳր. «ման-րել, ուտելիքը ատամներով ծամել, աղալ» Կնիք հատ. էջ 270, Զքր. կթ. Նիւս. երգ. Տօ-նակ. մալեալ «կռտած, ներքինացեալ» ՍԳր, անմալ Փիլ. սամփս. անմալելի Երզն. մտթ. 462. արմատը ներկայանում է նաև հե-տևեալ ձևերով. ՄՈՒԼ-, առանձին անգործա-ծաևան. որից կազմուած են մլաղաց «ջա-ղացպան» Եփր. թգ. 368. Լմբ. ժբ. մարդ էջ 212=զաք. ժա. 7 (*մուլ «ջաղացք» բա-ռից). կրկնութեամբ՝ մամուլ (տե՛ս առան-ձին) և մլմլել «շփել, քերել, այլայլել պէս-պէս շարժմամբ» (օր. քուն լինի դիւրաւ-մլմլէ զերեսս և ձգտէ զձեռս. Նեղոս 655). մլուկ «փայտոջիլ» (տե՛ս առանձին).-ՄԵՂ, առանձին անգործածական. որից կազմուած են կ և մ ածանցիչներով՝ մեղ-կ և մեղ-մ (այս բառերի վրայ տե՛ս առանձին) և կրրկ-նութեամբ էլ՝ մղ-«ցեց» (գործածական է Ագուլիսի բարբառում) և «մեղմ, հան-դարտ» (գործածական է Ղարաբաղի բար-ռառում). իմաստի զարգացման համար հմմտ. առաջինի հետ մղմող (տե՛ս տակը) և երկրորդի համար՝ մալել «կակղել». (Մա-լեալ կակղէ զջերմութիւն հրոյ օդոյն հաւա-նութեամբ, Եղիշ.)-ՄՈՂ, որից կրկնու-թեամբ՝ մղմող «ցեց» (գործածական է մի-այն Ղզ. և Ղրբ. նշանակութեան զարգաց-ման համար հմմտ. մի քիչ ցած).-ՄՈՒՂ, գտնւում է միայն գաւառականում. այսպէս՝ Մշկ. մուղ «ցորեն աղալը».-և վերջապէս ՄԱՏԱՂ, ՄԱՏՂԱՇ, որոնց վրայ տե՛ս առան-ձին։

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. mel-«փշրել, ման-րել, ջարդել, աղալ» արմատից, որի համա-պատասխաններն են հայերէնի մէջ, մեղ< *mel, մող<*mol-, մուլ<*mol, մալ<*ml-, ցեղակից լեզուներից զանազան ձայնդարձ-ներով ունինք՝ սանս. mar-«մանրել, փշրել», 15-488 mūrეá-«աղացեալ», թոխար. melyem «ոտ-նաևոխ անել», կամիս. mallanzi «աղում են», յն. μὸλλω «ջարդել, փշրել, աղալ», μόλη «երկան», μόλος «երկանաքար», μօ-λωϑρός «ջաղացպան», լտ. molo «աղալ», mola «երկանաքար», molīna «ջաղացք». գոթ. malan «աղալ», malma «աւազ», հբգ. malan «աղալ», muljan «փշրել», melm «փոշի», mêlo «ալիւր», մբգ. malmen «փրշ-րել», նբգ. mahlen «աղալ», zer-malmen «փշրել», հիսլ. mala «աղալ», mjol «ալիւր», molva «ջարդել», հիռլ. melim «աղալ», կի-մրր. malu «աղալ», blawt «ալիւր», բրըտ-malaff «աղալ», հսլ. melja, mlöti «աղալ», ռուս. молоть, լիթ. malú, málti «աղալ», miltai «ալիւր», լեթթ. milti «ալիւռ». հ. պրուս. meltan «ալիւր», ալբ. miel «ալիւր» ևն։ «Յեց» նշանակութեամբ ունինք հսլ. mօ-li, ռուս. моль, լեհ. mol, սերբ. mölǰ, գոթ. malō, հբգ. milwa, նբգ. Milbe, հիսլ. molr, որոնք համապատասխանում են մեր գեռ։ մղ-մող և մղ-մեղ ձևերին, որոնց հետ նոյն է նաև մլուկն։ (Այս բոլորը ըմբռնուած ևն իբրև «փշրող, փոշիացնող»)։ Հնխ. արմա-տից d, dh, t և այլ աճականներով աճած ձևերի վրայ տե՛ս մեղկ բառի տակ։ Հմմտ նաև աղալ բառի տակ տրուած բացատոու-թիւնները (Walde 492, Boisacq 649, 43, 1025, Kluge. 315, Ernout-Meillet 595, Tra-utmann 167, 168, Pokorny 2, 285-6)։-Հիւբշ. 471 և IF Anz. 10, 46։

• ՆՀԲ լծ. հալել, պրս. malīdan «շփել»։ Հիւբշ. KZ 23, 35 մեռանիլ ձևի հետ mar արմատից։ Տէրվ. Մասիս 1881 մայիս 5 և Նախալ. էջ 99 մաղ, մաղել, մամուլ ձևերի հետ mar «մաշել» արմատից, իբր պրս. mālīdan, յն. μόλλω, լտ. molō, լիթ. malti, գոթ. malan։ Canini, Et. étym, 58 գոթ. malvjan, իսլ. melim։ Հիւբշ. Adm. Stud. էջ 41 ունի ուղիղ մեկնութիւնը։ Հիւնք. յն. μαλασσω «կակղել, տկարացնել»։ Autran, Sumêr. ét indoeur. էջ 84 հնխ. mel-= սումեր. Ma «աղալ»։

• ՓՈԽ.-Հայերէնի՞ց է արդեօք փոխառեալ արաբ. [arabic word] ma'l «մարդ կամ անասուն կռտել, ներքինացնել» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 350). բայց հմմտ. եբր. [hebrew word] mvl «թըլ-փատել»։

NBHL (1)

Խոյ, գոնչակ, վիդոն, դուար, մալ. այսոքիկ արականք ի վերայ հօտից ասացեալ են նշանակութեամբք. (Երզն. քեր.։)


Մալուխ, լխոյ

s.

camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.

Etymologies (5)

• , ո հլ. (յետնաբար յգ. գրծ. մալ-խօք) «հաստ չուան» Մտթ. ժթ. 24. Մրկ. ժ. 25. Ղկ. ժը. 25. Պտմ. աղէքս. Յայսմ. վրի-պակով գրուած է մամուլ Ճառընտ. (Մինչև ի կտրել զմամուլս առագաստին)։

• ՆՀԲ. ՋԲ և ԱԲ բառս դնում են նա։ մալխ ձևով. սակայն սա ենթադրուած է մալխոյ սեռականից և գոյութիւն չունի. ուղղականն է միայն մալուխ, ինչպէս ունին Երզն. մտթ. Յայսմ։-ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մալուխ բառը հասկանում են նաև «ուղտ» իմաստով։ Այսպէս նաև հներից ոմանք, ինչ. Բրս. մրկ. 83, 84. Դիւրին է մալխոյ, այսինքն ուղտու. .. Տէրն ազաց թէ մալխոն (1), որ է ուղտ. Դրնղ. 458։ Բայց այս բանը թիւր-իմացութեան արդիւնք է։ Արդարև Մտթ. ժթ. 24, Մրկ. ժ. 25, Ղուկ. ժը. 25 «Դիւ-րին է մալխոյ մտանել ընդ ծակ աս-ղան» հատուածում մալուխ բառի դէմ յոյն բնագիրն ունի ϰάμηλος, որ նշա-նակում է «ուղտ», ինչպէս գտնում ենք Աւետարանի բոլոր նոր թարգմանու-թեանց մէջ։ Ուղտը ասեղի ծակից անց կացնելու համեմատութիւնը անշուշտ ա-րևելեան ընթացիկ մի պատկեր էր, որ գտնում ենք նաև Ղուրանի մէջ (է. 38)։ Յիսուսի օրինակով Մուհամմէդ էլ ասում է. «Ամբարիշտն՝ որ հպարտութեամբն իւրով համարեսցի սուտ զվարդապե-տութիւն մեր, գտցէ զդրունս երկնից փակեալս։ Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ»։ Բայց մեր հայրերը նոյն յն. բառի տեղ գտնելով ϰάμιλος «չուան» կամ իրենք այսպէս կարդալով՝ թարգմանել են մա-լուխ «չուան»։ Ըստ Boisacq (էջ 403 ծան.) յունաց մէջ էլ ձգտում եղած է Աւետառանի ϰάμηλος «ուղտ» բառը կարդալու ϰαμιλος «չուան», իբրև տե-ղին աւելի յարմար։-Սխալւում են ՆՀԲ և միւսները կարծելով որ հյ. մալուխ նշանակում է «ուղտ», թէև սրանով մել

• թարգմանութիւնը ուղիղ է դուրս բեր-ւում։ Թէ մեր հայրերը յիշեալ յոյն բա-ռը «չուան» են հասկացել՝ ապացուցւում է նրանով, որ նախ՝ մալուխ բառը այլ-ուր միշտ «չուան» նշանակութւինն ու-նի. այսպէս՝ Զնաւկնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. Պտմ. աղէքս.-Կտրել զմալուխս առագաստին. Յայսմ.-մինչև ի կտրել զմալուխս (գրուած զմամուլս) առագաստին. Ճա-ռընտ.։ Երկրորդ՝ հայ մեկնիչները գի-տեն որ այս հատուածում «ուղտ»-ի մա-սին ակնարկութիւն կայ, բայց այդ վե-րագրում են ուրիշ լեզուների. այսպէս Մեկն. ղկ.-«Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս և զկորուսեալս վատթար գործովք»։ Երզն. մտթ. 412-«Ջուղտն մալուխ կոչէ արասացին և այլք զնաւատոռն (տպ. նաւատորմիլ) նաւու ասեն մալուխ»։ Այս վկայութիւն-ները ցոյց են տալիս՝ որ հյ. մալուխ «ուղտ» ձևով բառ գոյութիւն չունի։-ՆՀԲ ստուգաբանելով բառս գրում է՝ «փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ, այն է յայլ լեզուս յն. ϰάμηλος լտ. camelus, եբր. gamal, արաբ. ja-mal»։ Lag. Btrg. baktr. Lex. 46 զնդ. manōϑri «գլուխ»։ Հիւնք. թրք. մալախ «ռոմէշի ձագ»։

• ԳՒՌ.-Երև. մալուխ, Ալշ. Մշ. մալոխ «փայտի կեռ կտոր՝ որ լուծի փոկին են անց-կացնում, որպէսզի կապը չբացուի». Խտջ. մալօխ «փայտէ սեպ, որ գործածում են զա-նազան նպատակներով, ինչպէս չուանի կա-պը ամրացնելու, տրեխը ծակելու, էշ մխտե-լու ևն». վերջին առումից է մալխել «էշը խթանով խթել»։ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788, էջ 107 ունի արդէն «սեպ կամ մալոխ, клинъ»)։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Թորթումի malux «պա-րան, չուան» (Շիրակ 1905, 425).-այս ի-մաստը՝ որ բառիս հին նշանակութիւնն է, հայոց մէջ պահուած չեմ գտել։

NBHL (5)

ՄԱԼԽ կամ ՄԱԼՈՒԽ. κάμηλος camelus եւ restis, funis crassior, rudens navis. Փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ. այն է յայն լեզուս՝ քա՛միլօս, քամէ՛լուս, կամալ, ճամալ. այսինքն Ուղտ։ Եւ յայս միտ իմանան յոլովք զբան տեառն,

Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս եւ զկորուսեալս՝ վատթար գործովք. (Մեկն. ղկ.։)

Բայց նոյն բառ ի մեզ, եւ գրեթէ յամենայն լեզուս նշանակէ երբեն եւ զՀաստ չուան, որ եւ Կառան, եւ Պարան նաւու. ... ուստի Մենինսքի ի լտ. դնէ անխտիր որպէս ուղտ, եւ պարան նաւու. եւ զանազանէ յարաբացին զբառքս ճէմէլ, ուղտ. եւ ճիւմմէլ. յորմէ եւ իտալ. կօ՛մենա, պարան.

Զուղտն մալուխ կոչէ արաբացին. եւ այլք զնաւատորմիղ (զնաւատոռն) նաւու ասեն մալուխ. (Երզն. մտթ.։)

Զնակնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. (Պտմ. աղեքս.։)


Մախազ, աց, ից

adj.

dissolute, debauched, lustful, wanton, lascivious.

Etymologies (2)

• (սեռ. -ի) «անառակ, լիրբ, սրի-կայ» Փիլ. լին. 324. որից մախազութիւն «ցոփութիւն, անառակութիւն» Փիլ. լին. 318։

• ՆՀԲ «որպէս թէ մարմնախազ, յն. μάχλος, μαχλάς «անամօթ»։

NBHL (2)

Լիրբ հայեցուածք եւ այլն. նշանակ է հոգւոյ մախազի. (Փիլ. լին. ՟Դ. 99։)

(որպէս թէ մարմնախազ) յն. մա՛խլօս կամ մախլա՛ս. μαχλός, -λίς, -λάς libidinosus, lascivus, -a. Անառակ. պագշոտ. խենէշ. ցոփ. լկտի. շուայտոտ.


Մախաթ, ոյ

s.

large or packing-needle;
awl, pricker, bodkin.

Etymologies (2)

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lag. Arm. Stud. § 1405։

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Կր. Հմշ. Ղրբ. Մկ. Ոզմ. Ննխ. Շմ. Սեբ. Վն. Տփ. մախաթ, Խրբ. մախադ՝, Մրղ. մախաթ, մխաթ, Ալշ. Մշ. մախատ, Ասլ. մախաթ, մախա*, Տիգ. մm-խmթ, Հճ. մախօթ, Զթ. մախօթ, մախոթ, Ջղ. Սլմ. մխաթ, Ագլ. մխօթ, Սվեդ. մmխութ։ Նոր բառեր են մախթիկ, մախթասեղ, մախթել «խոշոր խոշոր կարել», մախաթապետ ծծկ. «աւազակապետ»։-Բոլորովին այլ է Ռ. մա-խաթ «սրբան», որ փոխառեալ է թրք. [arabic word] maqat «երաստանք» բառից. իսկ սա էլ ծա-գում է արաբ. [arabic word] maq'ad «նստոյ տե-ղի, երաստանք, սրբան» բառից (արմատը [arabic word] gu'ūd «նստել»).-պատահական նմանութիւն ունի եգիպտ. m-ht «յետոյ, յե-տևը»։-Հմմտ. նաև մխտել (տե՛ս վերը՝ կուտ բառի տակ)։

NBHL (3)

Մախաթով ծակեալ էի զծեփ նորա։ Յորժամ դնեմ ես զմախաթ իմ, ոչ մնամ առնուլ զնա. (Վրք. հց. ՟Ե. ՟Ժ՟Բ։)

Մախաթիւք կամ հերունիւք, զոր կրեն ուսումնականքն ի գրչամանսն, խոթեալ եւ խոցոտեալ զնա. (Մարթին.։)

Իլիկն եւ ասեղն եւ մախաթն։ Հանեալ զմախաթն՝ հասոյց ի յականջն։ Հրեղէն մախաթով մղէին զնա յետեւանց. (Ոսկիփոր.։)


Մախաղ, ից

s.

sack, bag, cloak-bag, knapsack, game-bag, wallet;
basket, hamper;
leather-bottle, travelling flask;
— հովուի, shepherd's scrip, pouch, bag or satchel.

Etymologies (2)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ. -ի) «տոպրակ, պարկ, քուրձ» ՍԳր. «քրձեղէն շոր» Բրս. գորդ. «զամբիւղ, կո-ղով» Վրք. հց. «գինու կամ ջրի կաշեայ ա-ման» Վրք. հց. գրուած է նաև մաղախ, մաղ-խաղ։

• ՓՈԽ.-Վրաց. მახალი մախալի, მახალაკი մախալակի «մախաղ, ձիաւորի երկաչեայ պայուսակ, տճկ. հէյպէ». (վերջինը ենթադ-րում է հյ. նուազական *մախաղակ ձևը)։-Չուբինով 662 ունի նաև վրաց. მალაკი մալակի «խսիրէ փոքր տոպրակ», որ հա-մարում է հայերէնից փոխառեալ. բայց դա կարող է միայն ա՛յն ժամանակ ճիշտ լի-նեւ, եթէ մալակի կրճատուած լինի մախա-լակի ձևից։

NBHL (4)

Ետ ցաղախինն իւր զմախաղն, եւ ելից զնա փոխնտով։ Ընկէց ի մախաղ կերակրոյ իւրոյ։ Եհան զգլուխն ի մախաղէն. (Յուդթ. ՟Ժ. 5։ ՟Ժ՟Գ. 11. 19։ տե՛ս եւ Ղկ. ՟Թ. 3։ ՟Ժ. 4։ ՟Ի՟Բ. 35. 36։)

Զգեստն աղտեղի, եւ խոտացեալ ամենայն մարմինն, ցուպ բերելով, եւ մախաղ զգեցեալ. (Բրս. գորդ.։)

Եբեր զմախաղ իւր, յորում կայր չամիչ։ Մախաղն կրօնաւորական՝ որ էր ի սնարսն։ Ծեր ոմն գնայր վաճառել զմախաղ իւր. եւ դիպեալ յանկարծ դեւն ի մախաղն, եւ այլն։ Ահա աստ են մախաղք քո չա՛ր ծեր. (Վրք. հց. ստէպ։)

Էառ ծերն զմախաղն, եւ եբեր զնա լի ջրով. (Վրք. հց. ՟Ժ՟Գ։)


Մախիզ

cf. Մախիզեալ.

Etymologies (1)

• «տգեղ» Փիլ. լին. 308, 323. Անյ. ստոր. Մագ. որից մախիզեալ Մագ. առաջին բառի «տգեղ» նշանակութիւնը պարզ երևում է հետևեալ օրինակից. «Եթէ մախիզ, ոչ ևս գեղեցիկ» Անյ. ստոր.-Հին Բռ. դնում է մա-խիզ, մախիզեալ «անտեղեակ, անյայտ, աներևակ», Բառ. երեմ. էջ 202 մահիղ «տգեղ», բայց և մախաղ (էջ 201) «անյայտ. զաշաւակ, զազիր, սով»։ ՆՀԲ մեկնում է «զզուելի, գարշ, աղտեղի, զազիր, անարգ». այսպէս և ՋԲ. բայց ՋԲ (ինչպէս նաև ԱԲ) աւելացնում են տմախիզ «յօժարութեամբ», որ սխալ ընթերցման արդիւնք է։ Նորայր, Բանաս. 1900, 138 մախիզ և մախազ իրար է միանցում և սխալ գտնելով մախաი «ա-նառակ» նշանակութիւնը, երկուսն էլ մեկ-նում է «տգեղ». բայց միևնոյն ժամանակ մախիզ, մախիզեալ հասկանում է «անյայ-տական, աներևակ»։ Մէնէվիշեան, Մագ. գա-մագտ. էջ 26, 98, 129 դնում է մախիզ «ան-յայտ», մախիզեալ «անտեղեակ», որից նաև Ար. ՀԱ 1929, 253։

NBHL (2)

Որպէս Մախազ, զզուելի, գարշ, աղտեղի. զազիր. անարգ.

Զի մի՛ մախիզ մնասցէ մթերեալ մեհենջանք։ Մեզդէտ մախիզ զոփել. (Մագ. ՟Ժ՟Զ. ՟Ի։)


Մական, ի, աց

s.

stick.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «գաւազան, ցուպ» Նիւս. կազմ. Փիլ. սամփս. Եղիշ. դտ. որից մակա-նել «ծեծել» Թէոդ. մայրագ. մականաբար «փայտանման» Փիլ. իմաստ. մականական Խոր. մականակիր Մամիկ. մականախաղ «ջիրիդ» (նոր բառ). արդի գրականում մա-կան նշանակում է «թագաւորական գաւա-զան, գայիսոն»։

NBHL (3)

Ոչ գաւազանաւ եւ մականաւ (յն. մի բառ), եւ թագիւ զարժանաւորութիւնն նշանակելով։ Մական ծերութեան. (Նիւս. կազմ.։)

Ի ճախոյճրս մականի յակոբ հօտս բազում ստացաւ։ Մականաւ ծայրիւ հարեալ՝ զհամատարած ծովն վիմատառեաց. (Եղիշ. ՟Դ։)

Փոխանակ ոսկեղէն մականի՝ ցուպ եղեգնեայ։ Մովսիսեան մական նշանագործ եւ ծովահերձ. (Տօնակ.։)


Մակարդ, աց

s.

rennet, coagulum.

Etymologies (2)

• , ի հլ. «խախաց. մածունի մէ-րան» Բուզ. 14 (փխբ. մեղքի համար ասուած է). Վրդն. սղ. Խոսրովիկ. Գնձ. որից մա-կարդանալ «խմորիլ» Բժշ. մակարդել, մա-կարդիլ Սահմ. Խոսր. Նար. Երզն. մտթ. 403 մակարդէտ «խմորի՝ մէրանի աման» Բժշ. մեղսամակարդ Պիտ.։

• Karolides, Tλ. συγϰρ. 188 կցում է յն. μάσσειν «շաղախել», μαϰαοία ռա-լիւրով և արգանակով շինուած ուտե-լիք», լտ. macero «ճմռել, շաղախել». հայերէնը դնում է կապադովկ. μαϰάρτι հոմանիշից փոխառեալ։ Հիւնք. մկրտել բայից։ Scheftelowitz BВ 29, 59 -արդ մասնիկով կազմուած է դնում։

NBHL (1)

Զարբեցութիւն ընդ նմա լծէ, որ ամենայն մեղաց մակարդ է. (Գանձ.։)


Մահակ, աց

s.

large stick, club.

Etymologies (3)

• «վարձք, վարձատրութիւն կամ վաստակ». առանձին գործածուած չէ. պահ-ուած է միայն սնամահակ «անմառձ մնա-ցած» բարդի մէջ՝ Ոսկ. ես. Ճառընտ. որ և սնամահիկ ԱԲ։

• «փորձաքար». ունի միայն ՀՀԲ՝ պռանց վկայութեան. յետին ռամկական մատենագրութեան մէջ գտնում ենք գործած-ուած մահաք, մահագ ձևով. ինչ. Կոստ. երզն. 96, 155. Զի ես պղինձ օծած ոսկով, դո՞ւ ընդէր մօտ ի մահաքն յայտնի լինիս պարզ երեսով... զայն որ ընտրած էր մա-հագով. Որ մահաքովն ղալպ լինի։

• = Արաբ. [arabic word] mahakk «փորձաքար, parre de touche». որից թրք. [arabic word] me-heng՝ նոյն նշանակութեամբ։

NBHL (2)

Հրամայեաց մահակօք հարկանել զնա։ Հարկանելով մահակօք զժողովուրդն՝ եղեւ ճանապարհ։ Մահակօք վայրենեօք հարին սաստիկ յոյժ. (Ճ. ՟Ա.։ Վրք. հց. ՟Ժ՟Դ։ Հ. կիլիկ.։)

Սկսան կաղնի մահակաւ (կամ մահակով) հարկանել զնա. (Վրդն. առակ.։)


Մահիկ, հկաց

s.

lunula, crescent, waxing or waning moon;
crescent shaped ornament, lunette;
meniscus;
— եղջիւրք, the horns of a crescent.

Etymologies (2)

• = Պհլ. *māhik «լուսնակ, մահիկ» բառից փոխառեալ. պհլ. բառը կազմուած է [other alphabet] māh «ւուսին» բառից՝ -īk նուազական մաս-նեևոմ. հմմտ. պրս. [arabic word] mah «լուսին», որից նուազական [arabic word] mahča «մահիկ, է լուսնաձև իմն տափարակ՝ զոր յարծաթոյ և ի պղնձոյ արարեալ դնեն ի գլուխս դրօ-շակաց, մէնարէից և գմբէթեայ շինուածոց» (ԳԴ)։ Վերջինից է փոխառեալ Վն. մահչա «կանացի ճակատազարդ», որ և համապա-տասխանում է հների մահիկ «մի տեսակ զարդ» իմաստին։ Պհլ. բառը աւանդուած է գաղափարագիր ❇ր lbirhiq ձևով, որ պէտք է կարդալ māhīk, ինչպէս որ յոգնակին էլ գրուած է ճշտիւ māhīkān «ամիսնէր» (Ny-berg, Hilfsb. 1, 34, 52 և 2, 143)։ Աւելի ըն-դարձակ տե՛ս ամիս բառի տակ։-Հիւբշ. 191։

• ՆՀԲ պրս. մահչէ կամ մէնչէ։ Böt-tich. ZDMG 1850, 380, Arica 77, 286, Lag. Urgesch. 800 և Gesam. Abhd. 40 ռանս. māsa, զնդ. mā, mānha, պրս. māh, օսս. may։-Müller SWAW 38, 583 սանս. māsa։ Հիւբշ. KZ 23, 9 հա-մարում է -իկ նուազական մասնիկ։ Կ. Վ. Շահնազարեան, Երկրագ. 1864, թ. 5, էջ 7 զնդ. մաօ։ Տէրվ. Altarm. 96 իբր նախաւոր մի ածական՝ սանս. māsika ին։

NBHL (4)

μηνίσκος lunula. պ. մահլէ, մէհլէ. որպէս թէ լուսնիկ, կամ լուսնաձեւ.

Մահիկ՝ լուսնաձեւ իմն զարդ պարանոցացն. զի մահիկ ասեն զձեւ լուսնին մինչեւ ի հինգ եւ ի վեց աւուրս. (Գէ. ես.։)

Ձիոցն մահիկս լուսնաձեւս ի մէջ ճակատուն կապեալ. (Արծր. ՟Գ. 2։)

Յօնացն շարադրութեանն՝ լուսնոյ նմանեցելոյ շրջանակաց, յորժամ մինչչեւ ի մէջն շրջեալ զժողով մահկացն՝ զբոլորակին գործեսցեն զբոլոր. (Փիլ. սամփս.։)


Մահր, ի

cf. Տուայր.

Etymologies (3)

• «օժիտ փեսացուի առ հարսնա-ցուն» Ասոր. դատ. 9. Մխ. դտ. էջ 289. Ան-սիզք 45։

• = Արաբ. [arabic word] mahr հոմանիշից փո-խառեալ. այս բառը բնիկ սեմական է. նոյն, են եբր. [hebrew word] mohar, ասոր. [syriac word] mah-rā. արամ. [hebrew word] mahrā, որ և ասուր. [other alphabet] mahiru «մահր, մի բանի գինը, արժէքը» (Delitzsch, Assyr. Handwb. էջ 404, Strassmaier, Alphab. Werzeichn. der Assyrischen und Akkadischen Wörter, էջ 615). այս բոլորը ծագում են սեմական mhr «մի կին գնել» արմատից։ Արաբերէնից են փոխառեալ նաև սվահիլի լեզւով mahari «օժիտ», վրաց. მეβარი մեհարի «մահը». მარი մարի «մահմեդականի պսակ. 2. մահր». հայ բոշայ. մարահուր «օժիտ, ըն-ծայ, պարգև»։-Հիւբշ. 270։

• Հներից ուղիղ մեկնութիւնը գիտէին Ասոր. դատ. էջ 9 և Լմբ. օր. 19. «Եթէ ոք առնէ տուայր, որ է մահր ըստ Արա-բացւոց, և ըստ Հայոց անձին գին աղ-ջըկանն»։ Նոյնպէս և Մխ. դտ. էջ 289 գրում է. «Առ մահմետականսն... կոչի մահր»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որից յետոյ Lag. Arm. Stuê § 1410։

NBHL (1)

Բառ արաբ. մէհր. որ ի հյ. Տուայր ասի. այն է օժիտ փեսայացուի առ հարսնացուն.


Մաղ, ից, աց

s.

sieve, riddle, bolt, bolter;
կող —ից, hoop of sieve;
— մեղուաց, honey-comb, cell.

Etymologies (3)

• , ո, ու, ի հլ. (յգ. մաղք կամ մաղինք) «մաղ, խարբալ» Սիր. իէ. 5, Վրք. հց. «կո-ղով» Պղտ. տիմ. «մեղրահաց» Վեցօր. 165. Եւագր. Ոսկ. եփես. 873. որից մաղել «մա-ղից անցկացնել» Ես. իթ. 5. Ոսկ. եբր. Սե-բեր. մաղաբախութիւն Ոսկ. եփես. Մանդ. մաղաբախ (սխալ գրուած մաղաբաւովդ) Հին բռ. մաղատեսակ «ծակոտկէն» Պղատ. տիմ. մաղունչ «մաղի մէջ մնացած խոշրտուքը» Ոսկիփ. մանրամաղ Վեցօր. Ագաթ. հողամաղ «հիւլէ, շամանդաղ» Եզն. «մի տեսակ թըռ-չուն է» ՍԳր. խառնամաղ Կոչ. մաղմաղա-տեսակ «մանրամաղ» Տօնակ.՝ (արմատը մաղմաղ «մանրամաղ» ունի Խրբ.)։ Այստեղ է պատկանում նաև մաղակ «փոքր կողով», որ մէկ անգամ ունի Վրք. հց. բ. 622. «Կա-տարեցից զսակաւ արմաւենի տերևս կամ զպակասեալ մաղակիս և ապա յառնեմ»։ (ՆՀԲ մեկնում է «կա՛մ է մաղ փոքրիկ կամ վերծանելի մախաղ». տե՛ս տակը փոխ.)։

• Տէրվ. Մասիս 1881 մայիս 5 և Նա-խալ. 98 կցում է մալել, մղեղ (=իբր մղմեղ), մլաղաց, մամուլ (<*մալմուլl ձևերին. արմատը իբր մալ, միլ, մուլ. հմմտ. ռոթ. malan, յն. μὸλλω, լտ. mւμ lere, լիթ. malti «աղալ, մանրել» և պրս. mālīdan «ոլորել»։ Նոյնը նաև Müller, Armen. Vl։ -Bugge, Beitr. 25 յն. ἰμαλιά́ «ալիւրի աւելցուկը», լտ. simi-la «շարմաղան ալիւր» բառերի հետ հնխ. simali-ձևից, որ կազմուած է -mal-մասնիկով si-«մաղել» արմա-տից. հմմտ. լիթ. sijóǰu «մաղել», հսլ. sito «մաղ»։ Հիւնք. մղեղ բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 268 զնդ. maγa «ծակ» բառից։

• ՓՈԽ.-Վրաց. მალაკი մալակի եթէ նշա-նակում է «մաղ», այս բառից է և ենթադ-րում է հյ. մաղակ, որ տե՛ս վերը. իսկ եթէ նշանակում է «խսիրէ փոքր տոպրակ», տե՛ս վերը մախաղ բառի տակ.-քրդ. [arabic word] kermaγ «մեծ ծակերով մաղ» (Justi, Dict. Kurde, էջ 330) գալիս է զւռ. քարմաղ բա-ռից։

NBHL (2)

Ի մաղինս խարխալելոյ (խարբալելոյ) մնայ աղբ. (Սիր. ՟Ի՟Է. 5։)

Ես մաղս գործեմ։ Որ զմաղս գործէ, նա ի գիւղս շրջի։ Գործէր մաղս. եւ զյաւանակն մաղիւքն իւրովք բարձեալ (այսինքն բեռնաւորեալ) առաքեաց զնա. (Վրք. հց. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Է։)


Մաղաս, ոյ

s.

phlegm, slime, snot, pituite, mucus.

Etymologies (2)

• , ո հլ. (նաև սեռ. -ի, բցռ. -է) «ներքին կենդանական մի հիւթ, բալղամ» Ագաթ. Եզն. Ոսկ. մ. ա. 20. որից մաղա-սահար Պղատ. տիմ. մաղասկաթ «ընկնաւոր, լուսնոտ» Ասող. Վրդն. ծն. մաղասայոյզ Բժշ. մաղասախոտ «մաղասը բուժող մի բոյս» Բժշ. մաղասային (նոր բառ)։

• ԳՒՌ.-Կայ անյայտ գաւառականով մա-ղաս «ծննդաբերութեան ժամանակ կանացի անդամից վազած հեղուկը». նաև մաղասկաթ Ակն. Բիւթ. «տրտում, տխուր, վշտահար», մաղասկոտ (Rivola) «ջերմոտ, դողցւոր»։

NBHL (1)

Մաղձք, եւ մաղասք։ Մաղաս թթուագոյն եւ աղտաղտին՝ աղբիւն ամենայն հիւանդութեանց է. (Պղատ. տիմ.։)


Մաղզմայ, ից

s.

patine;
plate, dish.

Etymologies (2)

• , ի հլ. «սկաւառակ. ափսէ, մասնաւորապէս տաճարի կամ եկեղեցու սե-ղանի ափսէն» նորագիւտ Ա. մնաց. իը. 17. Եւագր. 337. Ճառընտ. Մաշտ. գրուած է նաև մաղազմայ Ճառընտ. Սոկր. 615. Ոսկիփ մաղազմի Սիրաք. լդ. 17. մաղազման փ. Սոկր. 615. մաղզման (բց. ի մաղզմանէն) Յայսմ. ապր. 19, Աթան. էջ 493. մղրզմայ Պատրգ. 481. նաև մողոզմայ «գինու գաւաթ» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 59 (իսկ հրտր. Շահն. էջ 174 մաղզմայս, մողմողայս)։ Արդի եկե-ղեցական լեզւով մաղզման «այն տափակ արծաթեայ փոքր ափսէն է, որ սկիհի բե-րանն է դրւում իբր կափարիչ»։

• Հիւնք. բարդուած յն. μάγις «պնակ նուիրական ալեբ Դելփեայ» և μάγμα «հայս» բառերից։ Հիւբշ. Arm. Gram 196 կասկածով համարում է պարսկերէ-նից փոխառեալ. հմմտ. պրս. mul «գի-նի»։ Յ. Վ. Յակոբեան, Բիւզանդիոն թ. 743 արաբ. ասէմ, ասմէթ «հացի պա-տառ», ասամաթ «փշրանք, աշտուճ», մասէմէ «հացի փշրանաց աման»։ Ըստ իս ասորական փոխառութիւն պէտք է լինի, ինչ որ lzm արմատից, ինչպէս ցոյց են տալիս բառի ընդհանուր ձևը և -այ վերջաւորութիւնը։ Սակայն Brockel-mann-ի ասորերէն բառարանում յար-մար մի ձև չգտայ. միակ բառը. որ քիչ թէ շատ յարմարւում է. [syriac word] mašā «արոյրէ մեծ ափսէ» ձևն է, որ սակայն լիովին չի ծածկում մեր ձևը։

NBHL (2)

Հրամայեաց ոսկեղէն մաղզմայս բերել, եւ անոյշ գինւով զնշխարսն (գրիգորիսի) հրամայէր լուանալ. (Ճ. ՟Գ.։)

Օրհնութիւն սկհւոյ եւ մաղզմայի։ Զմաղզմայն եւ զսկիհն։ Հացն յաջոյ ձեռին մաղզմայիւ։ Դնեմք զհացն ի հիւսիս՝ մեզ ի ձախմէ՝ մաղըզմայիւն. զի խոնարհ է մաղըզմայն. (Մաշտ.։ Մխ. դտ.։ Վանակ. հց.։ Վրդն. աւետար.։)


Մաղթ, ից

cf. Մաղթանք.

Etymologies (5)

• , ի հլ. «աղօթք, մաղթանք» Պղատ. օրին. Շնորհ. որից մաղթել «աղօթել, պաղատիլ, բարեխօսել» Իմ. ժգ. 18. Խոր. Պղատ. տիմ. և օրին. մաղթանք Խոր. մաղ-թութիւն Պղատ. տիմ. և օրին. մաղթակիր Դիոն. եկեղ. մաղթական Մագ. նոր գրակա-նում մաղթել նշանակում է «մէկին մի լաւ բան ցանկանալ», որից բարեմաղթել, բարե-մաղթութիւն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mlth-արմատից. սրա համապատասխան թրթռուն *mldh-ձե-ւից են ծագում լիթ. maldyti «շարունակ ա-ղաչել, թախանձել». malda «աղօթք, աղա-չանք», ռուս. молю, молить «աղօթել». հսլ. molje, moliti, լեհ. modta «աղօթք», modliē «աղօթել», չեխ. modla «կուռք, տաճար» (ընդհանուր սլաւական ձևը *modliti, որ և շրջուած է *molditi ձևից), կամիս. maldiyat «աղօթքներ արտասանեց», maldi «(ցած ձայնով) արտասանում է», maltas «աղօ-թեց», malduwar «մի տեսակ աղօթք», mal-tešš̌ar «օրհներգութիւն», արմատը mald ռաստուածներին խօսք ուղղել, աղօթել»։ Այս համեմատութիւնները տալիս է Benveniste BSL 33, N 99, էջ 133-5, որ նրանց է կր-ցում նաև գերմ. խմբից հսաքս. meldōn, անգսք. meldian, հբգ. meldō̄n, գերմ. mel-den «յայտարարել, զեկուցել, յիշատակել» ևն (Kluge 327), որոնք բխում են հնխ. mel-tā ձևից. ընդհանուր արմատն է հնխ. meld-(melth-) «աստուածներին աղօթել», որ ան-կախ ձև է և կապ չունի հնխ. mldu-, mldwi-«մեղկ» բառի հետ, ինչպէս ընդունուած էր նախապէս։ -Այս բոլորը ծագում են հնխ. պարզական *mel արմատից, որի նշանակու-թիւնն էր «մանրել, աղալ, փոշիացնել» և բա-րոյական առումով «մեղմ, կակուղ ևն». սը-րանից զանազան աճականներով կազմում են մի խումբ երկրորդական արմատներ, ո-րոնք տե՛ս Pokorny 2, 284-90։ Հայերէնի մէջ նոյն արմատից ունինք մալել, մամուլ, մեղկ, մեղմ ևն, որոնք տե՛ս վերը մալել ռառի տակ։ Հյ. մաղթ նոյն արմատի th-ոմ աճած ձևն է (Trautm. 177, Pokorny 2, 289)։-Հիւբշ. 472?

• ՆՀԲ ռուս. մօլիթվա։ Հանգամանօրէն ուղիղ մեկնեց նախ Bugge, Btrg. էջ 15 և վերի ձևով Meillet MSL 10, 277։ Հիւնք. աղօթք բառից։ Գազանճեան, Արև. մամ. 1902, 77 մ+աղօթել։ Ֆընտ-գըլեան, Կոչնակ 1931, л40 զնդ. manth-ra «աղօթք» բառի հետ։

• ԳՒՌ.-Մշ. մախտել, մախտանք։-Այստեղ պէտք չէ դնել Արբ. մախտուն «ազգական ու բարեկամ կանանց՝ մեռելի տունը երթալով լալ ու գովքեր արտասանելը» (հակառակ իմ Գավառական բառարանի, էջ 746բ), այլ իբր մահտուն, ինչպէս ունի Ակն. նոյն նշ.։

• = Յն. μαλϑϰ, μαλϑη «մոմով և ձիւթով պատրաստուած խայծղան» բառից, որից են նաև լտ. maltha, ֆրանս. malthe «մաղթ, խայծղանի հոտով մի խէժ»։ Յոյն բառը *μάλϑος «կակուղ» ածականի իգական ձե-ւից է յառաջացած՝ ըստ Boisacq 605։

NBHL (2)

Զայս իսկ նախ մաքրել եւ սրբել մաղթիւք զտունս պարտ իցէ ըստ օրինացն. (Պղատ. օրին. ՟Թ։)

Ուժգնակի գոչմամբ մաղթիւք՝ զմեղս սպանողացն մաքրէր. (Շ. տաղ ստեփ.։)


Մաղթ

s.

asa or assa-foetida (gum);
adhesive past.

Etymologies (5)

• , ի հլ. «աղօթք, մաղթանք» Պղատ. օրին. Շնորհ. որից մաղթել «աղօթել, պաղատիլ, բարեխօսել» Իմ. ժգ. 18. Խոր. Պղատ. տիմ. և օրին. մաղթանք Խոր. մաղ-թութիւն Պղատ. տիմ. և օրին. մաղթակիր Դիոն. եկեղ. մաղթական Մագ. նոր գրակա-նում մաղթել նշանակում է «մէկին մի լաւ բան ցանկանալ», որից բարեմաղթել, բարե-մաղթութիւն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mlth-արմատից. սրա համապատասխան թրթռուն *mldh-ձե-ւից են ծագում լիթ. maldyti «շարունակ ա-ղաչել, թախանձել». malda «աղօթք, աղա-չանք», ռուս. молю, молить «աղօթել». հսլ. molje, moliti, լեհ. modta «աղօթք», modliē «աղօթել», չեխ. modla «կուռք, տաճար» (ընդհանուր սլաւական ձևը *modliti, որ և շրջուած է *molditi ձևից), կամիս. maldiyat «աղօթքներ արտասանեց», maldi «(ցած ձայնով) արտասանում է», maltas «աղօ-թեց», malduwar «մի տեսակ աղօթք», mal-tešš̌ar «օրհներգութիւն», արմատը mald ռաստուածներին խօսք ուղղել, աղօթել»։ Այս համեմատութիւնները տալիս է Benveniste BSL 33, N 99, էջ 133-5, որ նրանց է կր-ցում նաև գերմ. խմբից հսաքս. meldōn, անգսք. meldian, հբգ. meldō̄n, գերմ. mel-den «յայտարարել, զեկուցել, յիշատակել» ևն (Kluge 327), որոնք բխում են հնխ. mel-tā ձևից. ընդհանուր արմատն է հնխ. meld-(melth-) «աստուածներին աղօթել», որ ան-կախ ձև է և կապ չունի հնխ. mldu-, mldwi-«մեղկ» բառի հետ, ինչպէս ընդունուած էր նախապէս։ -Այս բոլորը ծագում են հնխ. պարզական *mel արմատից, որի նշանակու-թիւնն էր «մանրել, աղալ, փոշիացնել» և բա-րոյական առումով «մեղմ, կակուղ ևն». սը-րանից զանազան աճականներով կազմում են մի խումբ երկրորդական արմատներ, ո-րոնք տե՛ս Pokorny 2, 284-90։ Հայերէնի մէջ նոյն արմատից ունինք մալել, մամուլ, մեղկ, մեղմ ևն, որոնք տե՛ս վերը մալել ռառի տակ։ Հյ. մաղթ նոյն արմատի th-ոմ աճած ձևն է (Trautm. 177, Pokorny 2, 289)։-Հիւբշ. 472?

• ՆՀԲ ռուս. մօլիթվա։ Հանգամանօրէն ուղիղ մեկնեց նախ Bugge, Btrg. էջ 15 և վերի ձևով Meillet MSL 10, 277։ Հիւնք. աղօթք բառից։ Գազանճեան, Արև. մամ. 1902, 77 մ+աղօթել։ Ֆընտ-գըլեան, Կոչնակ 1931, л40 զնդ. manth-ra «աղօթք» բառի հետ։

• ԳՒՌ.-Մշ. մախտել, մախտանք։-Այստեղ պէտք չէ դնել Արբ. մախտուն «ազգական ու բարեկամ կանանց՝ մեռելի տունը երթալով լալ ու գովքեր արտասանելը» (հակառակ իմ Գավառական բառարանի, էջ 746բ), այլ իբր մահտուն, ինչպէս ունի Ակն. նոյն նշ.։

• = Յն. μαλϑϰ, μαλϑη «մոմով և ձիւթով պատրաստուած խայծղան» բառից, որից են նաև լտ. maltha, ֆրանս. malthe «մաղթ, խայծղանի հոտով մի խէժ»։ Յոյն բառը *μάλϑος «կակուղ» ածականի իգական ձե-ւից է յառաջացած՝ ըստ Boisacq 605։

NBHL (2)

Զայս իսկ նախ մաքրել եւ սրբել մաղթիւք զտունս պարտ իցէ ըստ օրինացն. (Պղատ. օրին. ՟Թ։)

Ուժգնակի գոչմամբ մաղթիւք՝ զմեղս սպանողացն մաքրէր. (Շ. տաղ ստեփ.։)


Մաղձ, ի, ոյ

s. fig.

bile, gall;
gall, spleen, rancour, wrath, choler;
սեաւ —, black bile, atrabiliary humour;
անցք —ի, gall-duct, gall-pipe;
աւազ —ի, gall-stone;
ի դարնութեան —ի կալ, to be in a very bad humour;
cf. Թափեմ.

Etymologies (2)

• , ո, ի հլ. «լեղուց վազած հիւթը», փխբ. սրա արդիւնքը համարուած «բարկու-թիւն, տրտմութիւն, դառնութիւն» Յոբ. ժզ. 14. Գծ. ը. 23. Ագաթ. Եզն. որից մաղձադեղ Եզն. մաղձայոյզ Սիր. լդ. 23, Ոսկ. մ. ա. 18. նևամաղձ Ոսկ. յհ. ա. 21. մաղձախառն Արծր. մաղձութիւն Բրս. հայեաց. դառնա-մաղձեայ Նիւս. բն. խստամաղձոտ ԱԲ. բազ-մամաղձ Նիւս. կազմ. նոր բառեր են՝ մաղ-ձոտ, մելամաղձութիւն, մելամաղձոտ, մելա-մաղձիկ ևն։

• ԳՒՌ.-Ագլ. Հւր. մաղձ, Մշ. մախձ, Գոր. Ղրբ. մախծ, Ախց. Երև. Կր. Մկ. Շմ. Ջղ. Տփ. մախց, Ոզմ. Վն. մախս, Սլմ. մmղզ. իսկ Պլ. պահուած է միայն քախցը-մախզը կրկնա-կանի մէջ (նշ. «քաղցրով ու թթուով խառն մի տեսակ անախորժ համ»)։ Նոր բառեր են մաղձոտ «կեղտոտ՝ իւղոտ բուրդ», մաղձիլ (Տիգ. մmխցիլ) «ստամոքսը քացխիլ, թը-թուիլ»։

NBHL (3)

Է՛ որ ի մաղձոյ է, եւ է՛ որ ի մաղասէ։ Զմաղձս հնացեալս հնարին բժիշկք հատանել. (Եզնիկ.։)

Մաղձքն երկոքին, եւ մաղասն, եւ արիւնն. (Նանայ.։)

Մաղձքն՝ որ պնդել զբնութիւնն, ի լուծականացն բռնահարին ի դեղոցն. (Խոսր.։ Տե՛ս եւ Նար. ՟Ի. ՟Ի՟Բ։)


Մաճ, ոյ, ով

s.

handle, stilt of a plough.

Etymologies (4)

• , ո հլ. (նաև ի հլ. գրծ. մաճիւ Եփր. դտ. էջ 329, 330. յետնաբար կայ ի-ա հլ.) «արօրի կոթը», լայնաբար «արօր, խոփ» Սիր. լը. 26. Դատ. գ. 31. Ղկ. թ. 62. Լաբուբ. 42. Սեբեր. որից մաճակալ Ես. կա. 5=Ոսկ. ես. 455. Սիր. լը. 26. Մծբ. 197. մաճակա-լութիւն Պիտառ. Լմբ. մատ. էջ 43.-այստե՞ղ է պատկանում նաև մաճհօր «վարոց» Բառ. երեմ. էջ 203։

• -Պհլ. *maς̌ ձևից, որի նախդիրով աճած *āmāc ձևն է ներկայացնում պրս. [arabic word] āmāǰ «մաճ». սրա հետ է կցւում փարցի mātk «մաճ», որ սակայն ըստ Horn § 45 ձայնապէս անհամաձայն է վերինների հետ։ Իրանեանից է փոխառեալ նաև արևել. թրք. կամ չաղաթ. [arabic word] amāč «արօր»։-Հիւբշ. 191։

նախ Lag. Arm. Stud. § 1413 հա-մեմատում է պրս. āmāǰ բառի հետ, որ ըստ հայերէնի ուղղում է *amāč̌։ Հիւբշ. Arm. Stud. էջ 41 կասկածի մէջ է և հյ. բառը բնիկ է համարում։ Հիւնք. պրս. mլքտն։

• ՓՈԽ.-Վոար. მაჭი մաճի «արօրի մաճ», որ և მანჭი մանճի (ილია ჭვონია, Նიტვვიხ-კონა, CI. 1910, էջ 31), მემაჭე մեմաճե «մաճկալ».-այստե՞ղ է պատկանում ար-դեօք նաև վրաց. მაჭაკალი մաճակալի կամ მაჭანკალი մաճանկալի «խնամախօսութեան միջնորդ». (ուրիշ է սակայն լազ. maxacka-li «երկրագործ», որ ծագում է լազ. xacs «փորել, տափնել» արմատից և կապ չունի հյ. մաճկալ բառի հետ).-թրք. գւռ. Եւդ. և Թորթումի՝ [arabic word] māǰ «մաճ» (Յուշարձան, էջ 330բ, Շիրակ 1905, 425).-քրդ. մաճ «մաճ» (տե՛ս Վտակ 1908, ❇ 141)։-Մառ. ЗВО 22, 42 հայերէնից է կցում սվան. ղվաճ 16-488 «մաճ», որ սակայն ձայնապէս շատ անհա-մաձայն է։

NBHL (1)

ἑχέτλη stiva, aratri manica ἅροτρον, ἁροτρόπους vomer, aratrum, aratri ferrum. Փայտ երկայն իբրեւ զղեկ արօրոյ ի ձեռս հերկողի՝ մաճակալ կոչեցելոյ. եւ լայնաբար նոյն ընդ արօր, եւ ընդ խոփ.


Մաճառակ

s.

new-cheese, curd;
cheese-cake.

Etymologies (1)

• ՆՀԲ թուի հանել մածեալ բառից։ Հիւնք. մածուցանել բայից։ Patrubány SA 1, 223 հանում է Մաճառ ազգի ա-նունից, իբրև «հունգարական պանիր»։ Պատահական նմանութիւն ունին ուտ. մուճանաղ՝ «կաթ» և արաբ. [arabic word] ma' δar «կաթը թթուելով մածնանալ» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 110). առաջինը ստուգաբանւում է մուճա «անուշ, քաղ-ցըր» և նաղ՝ «թան» բառերից և բուն նը-շանակում է «քաղցր թան»։

NBHL (1)

τρυφάλος caseus. եւ կամ σύμμιξις commixtura, formella. Կաթն մածեալ՝ մակարդեալ՝ պանրացեալ. բլիթ կաթնեղէն. նոր պանիր, կամ թանձր մածուն. (եւ կամ որպէս իտ. ռիքօ՛դդա, քու՛յինա ).


Մամուլ, մլոց

s.

press;
wine-press, cider-press, oil-press;
— պտուտակաւոր, screw press;
— կերպասուց, calender, hot press;
— տպագրութեան, printing press;
— ջրաբաշխական, hydraulic, water press;
— դրամակոփ, balancier beam.

Etymologies (3)

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «ճնշելու՝ ճզմելու գործիք՝ մե-քէնայ» Ագաթ. Շիր. Ճառընտ. որից մամուլ գրոց «գրքի բուն նիւթը՝ նպատակը» Եւագր. հմմտ. նաև «ի մամուլս գիտութեան և աշ-խատութեան» Տաթև. ամ. 114։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Տէրվ. Մասես 1881 մայիս 5 և Նախաւ 98 (տե՛ս մաղ բառի տակ)։-Նոյնը նաև

• Meillet MSL 10, 280, որ Հիւբշ. IF Anz. 10, 46 մերժում է՝ նշանակութեանց տարբերութեան պատճառով։ Հիւնք. էջ 37 ամուլ բառից, իսկ էջ 50 ճմլել բա-յից։

NBHL (3)

Դնել զգլուխ նորա ի հիւսանց մամուլս։ Արարին զանիւն որպէս հիւսնական մամուլս՝ յամենայն կողմանց սրով կապեալս։ Ճնշի իբրեւ ի մամուլս. (Ագաթ.։ Ճ. ՟Ե.։ Շիր.։)

κοχλίας cochlea. Մեքենայ ճմլելոյ ի մէջ երկուց տախտակաց՝ դարձուածով ընդ միջին սիւն ոլորակեալ իբր ելանելի շրջանակաւ.

Ի մամուլ գրոց զոգիս յեռցուք (յն. կենդրոն)։ Պահօք եւ աղօթիւք կալ ի մամուլս գրոց, եւ ի խրատ գիտնոց. (Եւագր. ՟Ժ։ Տօնակ.։)


Մամուռ, մռոց

s.

moss;
lichen;
seaweed.

Etymologies (1)

• «անխախտ կամ ջամախ կամ ղօզ կամ խոտ բարակ, որ ի ջուրն ոռւա-նայ». այսպէս՝ ունի Բառ. երեմ. էջ 203. բա-ցի առաջինից՝ մնացեալ բոլորը նշանակում են «մամուռ». ուստի անխախտ բառն էլ կա՛մ նշանակում է «մամուռ» և կամ կայ մի տարբեր մամուռ բառ, որ նշանակում է «ան-խախտ»։-Վերջինիս համար հմմտ. թերևս արաբ. [arabic word] ma'mūr «հոյակապ, շէն, բարգաւաճ, մշակեալ»։

NBHL (1)

φυκίον, φῦκος fucus, alga, muscus, situs եւ ἐλξίνη elxine. (գրի եւ ՄԱՄՈՒՐ) Ազգ լօռի, կամ կնիւնւոյ. եւ ամենայն խոտ կամ սէզ բուսեալ ի ջուրս, եւ յերեսս խոնաւուտ փայտից եւ քարանց. եւս եւ Բաղեղն. ջրին գորտնբուրդն, քոս ...։ (Գաղիան.։ եւ Բժշկարան.։)