cheek;
համբուրել զայտս, to embrace, to kiss the cheek.
ԱՅՏ մանաւանդ ԱՅՏՔ. Որպէս թէ այտուցեալ կամ ի յայտք եկեալ մասն երեսաց. որ եւ ԹՈՒՐԾ. որպէս եւ երես՝ իբրեւ երեւեալ. Փափուկ մասն ծնօտից դիմաց՝ ի գոյն խնձորոյ կամ դեղձի, որոյ ներքին կողմն ասի թուռ. երես, թուշ. եանագ. ավուրտ. μῆλον (որ եւ խնձոր). παρεί. mala, gena, maxilla
Իբրեւ զկեղեւ նռան են այտք քո. (Երգ. ՟Դ. 3։ ՟Զ. 6։)
Յերկոցունց կողմանց շուրջ զշրթամբքն այտս որոշելով. (Նիւս. կազմ. ԺԳ։)
Զսնգոյրն ի յայտսն ծեփելոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 5։)
Ջախջախեալ մանրեցաւ ոսկերք այտիցն. (Ճ. ՟Ա.։)
Ծաղր ասէ՝ ո՛չ այտիւքն անկեալ հնչումնն եռանդեամբ արեանն, այլ զանապակ զուարթութիւնն. (Բրս. գոհ.։)
Իբրեւ զնկար գեղեցկայարմար զայտսն զարդարէին. (Լաստ. ԾԶ։)
Պայծառանայ դէմքն գունովն, սկսանի մորուսն ի վերայ այտիցն բողբոջել. (Լմբ. սղ.։)
Երեւակ կենացդ փայտի ձեւասցի ի պատկեր այտիս։ Որ յայտս մաքուրս՝ հերս ընծայես. (Նար. ԿԵ. ԿԳ։)
Ոչ զայտս ցտել. (Մանդ. ՟Է։)
Ո՛չ ասաց՝ վա՛յ զինեւ, եւ զայտս ոչ պատառեաց. (Վանակ. յոբ.։)