Entries' title containing կ : 10000 Results

Միական, ի

adj.

only, sole, singular.

NBHL (8)

ἐνικός unicus եւ ἐνοθείς unitus. Միակ. միաւոր. միայնակ. եզական. եւ Միաւորական. միացեալ.

Միական միութիւն աստուծոյ։ Ըստ նորին միականին պատճառի։ Էութիւն միական։ Միական բնութեան եւ իշխանուըեան ընդ հօր. (Դիոն. երկն. եւ Դիոն. ածայ.։ Եւագր. ՟Լ՟Բ։ Նանայ.։)

Մի հայր միայնոյ որդւոյ՝ միական հոգւովն պատուեալ։ Միական միածին որդին աստուծոյ։ Որդիդ միական։ Քեզ տէր յիսուս՝ հօր միական. (Նար. ՟Հ՟Ե։ Տօնակ.։ Գանձ.։ Տաղ.։)

Իսկ էութիւնն աստուածական՝ յառեալ բնութիւնըն նիւթական, անխակտելի է միական՝ յորովայնէն մինչ յաւիտեան. (Շ. խոստով.։)

ՄԻԱԿԱՆՆ գ. μονάς unitas. Միութիւն. միակ իսկութիւն.

Ամենայն թիւ միանայ ի միակն, եւ ըստ որում որքան ի միականէն գայ յառաջ, այսքան որոշակի եւ բազմանայ. (Դիոն. ածայ.։)

Ոչ միջոց՝ ոչ մեծութիւն, ոչ առաջին՝ միականին. (Մագ. ոտ.։)

Ընդ անեղին եւ միական՝ եղեալք բազումըք միացան. (Շ. խոստ.։)


Միականի, նւոյ, նեաց

adj.

one-eyed, monocular.

NBHL (5)

μονοφθαλμός unoculus, luscus. Որ ունի զմի եւեթ ակն. գոլով միով ակամբն կոյր. միաչեայ. միաչէն.

Միական մտանել ի կեանս. (Մտթ. ՟Ժ՟Ը. 9. իբր մ. որ ի Մրկ. ՟Բ. 46. ասի՝ միով ակամբ։)

Մի ոմն յեղբարցն միականի էր. եւ բացաւ ագք նորա։ Կինն՝ զոր դու գովեցեր, միականի էր. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Բուզ. ՟Ե. 27։)

Միականեաց նմանի այսպիսին. (Շ. ընդհանր.։)

Զոմանս միականիս ի թշնամեացն առնէին (նետաձգութեամբ). (Յհ. կթ.։)


Միակեաց, եցաց

adj.

living together;
cf. Միայնակեաց.

NBHL (5)

Միակեաց մի՛ շարժեսցի ըստ ինքեան։ Միակեաց՝ որ սիրէ զանփառութիւն. (Եւագր. ՟Ի՟Ը. ՟Լ՟Բ։)

Նեղագոյն յարկք եւ մենարանք միակեցաց. (Վրդն. երգ.։)

Երեք աբեղայք գնացին յերկիրն թզկաց. եւ տեսեալ նոցա զմիակեցունսն՝ փախեան ի նոցանէ. (Հ. ապր. ՟Գ.։)

Եւ Միակենցաղ. կենակից. կենակից. համակցորդ. հաղորդական.

Զարքայութիւնն յարդարէ. (յորում միակեաց վայելչութիւն ամենայն արժանաւոր բանաւորաց. Ագաթ.։)


Միակեղեւ

adj.

having one bark or rind.

NBHL (2)

Որ ունի զմի եւեթ կեղեւ միապաղաղ. կեղեւը միակտուր.

Կէսքն (ի ծառոց) միակեղեւք, եւ կէսքն խաւիխաւոյք. (Վեցօր. ՟Ե։)


Միակենցաղ

adj.

cf. Միակեաց;
monobious.

NBHL (4)

Համակենցաղ. կենաց կցորդ. միակեաց.

Միակենցաղ եւ զուգակցորդ ընդ քրիստոսի գոյք փառաւորեալ. (Նար. առաք.։)

Եւ Որ կեայ լոկ ի ջուր կամ լոկ ի ցամաքի.

Ոմանք (ի կենդանեաց) երկակենցաղք են, եւ կէսք միակենցաղք. (Վրդն. ծն.։)


Միակերպ

adj.

uniform;
monotonous.

NBHL (4)

μονόμορφος uniformis μονοειδής unius speciei, modi. Որ ունի զմի եւեթ կերպ. միօրինակ. միատեսակ.

Ոչ կարէ տալ միակերպ ստուերս ամենեցուն։ Միակերպ տալ ստուերս ամենեցուն. (Շիր.։)

Հրեշտակք հուր են միաձեւ եւ միակերպ. (Ոսկիփոր.։)

Այն իսկ որ կայր, միակերպ էր, հող էր միայն. բայց այնք՝ որ ի նմանէ եղեն, զանազանք եւ ազգի ազգի են. (Ոսկ. յհ. ՟Ա. 24։)


Միակերպութիւն, ութեան

s.

uniformity;
monotony, sameness.


Միակեցութիւն, ութեան

s.

cf. Միայնակեցութիւն.

NBHL (2)

Սա սիրեաց զմիակեցութեան վարս (միձ. միայնակեցութեան) (Խոր. ՟Գ. 47։)

Գործ միակեցութեան դժուարին է. (Հ. դեկտ. ՟Ե.։)


Միակի

adj.

sole, only;
միայն —, alone, quite alone.

NBHL (3)

ՄԻԱԿԻ ՄԻԱԿԻՆ. Միականապէս. միայնակ. եւ Միական.

Որ զահաւոր զառիւծն միայն միակին հեղձուցանէր. (Ոսկ. ի հերոդ. (յն. միայնակ։))

Եւ ըզլեզուսըն միակին՝ զայն խառնակեաց յեօթանասնին. (Յիսուս որդի.։)


Միակից, կցիք

adj.

joined together.


Միակնի, կնոջ

adj. s.

married only once;
monogamist.

NBHL (5)

Կիկղոփ այր էր անճոռնի եւ յաղթ, եւ միակն (կամ մի ակն) էր ի ճակատն. (Պիտառ.։)

որպէս ռմկ. միակնիկ, կամ միակին. միոյ կնոջ այր լեալ. միանգամ եւեթ ամուսնացեալ. μονόγαμος unico matrimonio contentus.

Որք միակնիք իցեն, զերկկանայսն մի՛ բամբասեալ խոտիցեն. (Կոչ. ՟Դ։ (հին տպ. միակնիք։))

ՄԻԱԿՆԻ. որպէս Միականի. միաչէն.

Միակնի ոք թէ հանէր զակն այլոց զմի, հանցի եւ նորայն. իբր զմիակնոյն եւ զամենայն լոյսն բառնայ, զի՞նչ պարտ էր առնել. զնորա զամենայն լո՞յսն առնուլ. (Վրդն. ել.։)


Միակնութիւն, ութեան

s.

monogamy.

NBHL (2)

Իբր Միականի, կամ միաչեայ գոլն.

Պակաս քո ակամբդ՝ որ ասի մի. անցուցեր զմեզ քո միակնութեամբդ, որ առաւելեալ եմք քան զքեզ բազմակնութեամբ. (Նար. երգ.։)


Միակշիռ

adj.

equal, of the same weight, equipollent.

NBHL (4)

ἱσόρροπος aequilibris ἵσος aequalis. Միօրինակ ըստ կշռութեան. զուգակշիռ. հաւասար. միաչափ. անվրէպ. անփոփոխ.

Այսու ամենայնիւ գտանի ծով միակշիռ, զի մի՛ լնուցու ի գետոցն՝ որ մտանեն ի նա։ Միով հաւասարութեամբ միակշիռ տեսանեն զծագել արեգականն։ Զհուրն եւ զլոյսն միակշիռ խառնուածովք խառնեաց արկ ի նա. (Վեցօր. ՟Գ. ՟Զ։ եւ Շիր.։)

Վասն այն միակշիռ մնան ջուրք ծովու, զի զոր մտելով գետոցն յաւելու՝ զայն ծծէ արեգակն. (Երզն. յղ. երկն.։)

Միանգամայն իսկ զճշմարտապէս եւ զմիագոյն եւ զմիակշիռն ասէ, թէ ես ի հայր, եւ հայր յիս. (Ագաթ.։)


Միակողմանի

adj. adv.

paralytic, palsied, crippled;
one-sided;
from one part only.

NBHL (11)

κυλλός (լծ. հյ. խեղ, եւ կաղ). mancus, claudus, curvus μονομερής unius oartis μονομερῶς ex una tantum parte. Որոյ մի կողմն կամ մասն է ի կայի իբր ողջ, իսկ միւսն կաղ կամ խեղ. կամ խանգարեալ. պակաս, թերի. անկատար. միադիմի.

Կաղս, կոյրս, համերս, միակողմանիս։ Միակողմանիքն բժշկէին. (Մտթ. ՟Ժ՟Ե. 30. 31։)

Երեւեցան թշուառակացն երեսքն միակողմանի սեաւք որպէս եթովպացւոց. (Հ=Յ. նոյ. ՟Ի՟Գ.։)

Մարդոյ կարութիւնն երագ, եւ յարուցեալ ոչ կարէ ամենայն ջանիւ. (Լմբ. իմաստ.։)

Ո՛չ է անկ զծով ձգել ակօս. (Ուռպ.։)

Զձայնս որ ի սուրբ աւետարանսն, վարեաց միակողմանի, որպէս զեւտիքէսն, կամ որպէս զնեստոր. (Ժող. շիրակ.։)

Ձայնդ՝ հասարակաց է ջատագով հօր եւ որդւոյ. իսկ դու միակողմանի՝ սակս հօր միայն ասացեր. (Աթ. ՟Ը։)

Ամբաստանողին հանդերձ թշնամեօքն երթալ. որով միակողմանի գործ յիշմանցն առնեն։ Միակողմանի գործէին զյիշմունսն. (Սոկր. ՟Ա. 32։)

Ոչ միակողմանի ունելովվ զզէնս արդարութեան. (Շ. թղթ.։)

Իսկ Ոսկ. ես.

Ցիր եւ ցան եհան զվիճակս նոցա (ղեւեայ եւ շմաւոնի), եւ ոչ ըստ այլոցն միակողմանի. յն. միացեալ, որպէս ի միում վայրի. (ռմկ. միակտուր։)


Միակողմն

s.

one side;
դնել, թողուլ ի —, to put aside, to leave.

NBHL (2)

Կողմն մի. մի կոյս. մէկ դի.

Զբաժին մասինն, զոր դնէին քահանայք ի միակողմն անդ։ Թողցուք զայս ամենայն ի միակողմն. (Մծբ. ՟Ժ՟Գ. ՟Ժ՟Զ։)


Միակուղի

adj.

simple;
— չուան, cord of a single twist.


Միակրօն, ից

adj.

of the same religion, coreligionary;
of similar habits;
uniform, conformable.

NBHL (10)

μονότροπος unius modi, unius sensus συμπολιτευόμενος simul vivens, conversans, contubernalis. Որոց մի է կրօն՝ պաշտօն՝ կարգ՝ քաղաքավարութիւն. համակրօն, եւ կրօնակից. համաշունչ. միաբան. եւ Միօրինակ. համանման.

Աստուած բնակեցուցանէ զմիակրօնս ի տան. (Սղ. ՟Կ՟Է. 7։)

Ի հաղորդական ի կեանսն՝ իւրաքանչիւրոց առանձինն շնորհք՝ հասարակ միակրօնիցն լինիցին։ Միակրօն քրիստոնէիցն վարք՝ մի հանդէս ունին զփառսն աստուծոյ. (Բրս. հց.։)

Պահք միակրօնին. (Վրք. հց. ձ։)

Քահանայական ուխտք միակրօնից. (Յհ. կթ.։)

Սոցուն վկայից միակրօնից միաբանելով։ Սրբափայլ միակրօնիցն (իւղաբերից) հիացմամբ եւ զարմացմամբ. (Տաղ.։)

Ոչ միայն հարազատք, այլեւ միաշունչք միակրօնք. (Նար. յիշ.։)

Հոգւով միասնունդք միակրօնք ի կարգս աստուծոյ. (Ասող. ՟Գ. 17։)

Միախորհ եւ միակրօն՝ միաբան նստէին. (Շար.։)

(Փիլիսոփայք եւ բանք նոցա) ո՛չ միակրօնք եւ ոչ հանգիտապատում միմեանց երբէք գտանին. (Մագ. ՟Ե։)


Միակրօնութիւն, ութեան

s.

professing the same religion, conformity in religion;
unanimity;
conformity, uniformity.

NBHL (4)

συνάσκηις, συνάθλησις exercitatio communis, concertatio. Միակրօնն գոլ (ըստ ամենայն առման). միաբան ճգնիլն. եւ Մի հաւատք.

Եթէ հաւասարք իցեն ի հոգեւոր շնորհսն, բարւոք է միակրօնութիւնն. (Բրս. հց.։)

Ժառանգորդ յետ քրիստոսի է միակրօնութիւնն. (Եւագր. ՟Լ՟Ա։)

Յայս զարմանալի միակրօնութիւնս ածեալ զամենեսեան փակեցին. (Լմբ. ատ.։)


Միակցիմ, եցայ

va.

to unite with, to participate, to consent.

NBHL (1)

Եթէ ոչ կամիցիս երթալ միակցիլ, արասցուք մեզ այլ կաթողիկոս. (Յհ. կթ.։)


Միակցորդ

adj.

conjoined, equal, partaking of.

NBHL (2)

Զուգակցորդ. հաւասարակից. անբաժան.

Զսուրբ երրորդութիւնն փառաւորելով ի նոյն տէրութին միակցորդ հաւասարութեան։ Ի յոտս տանողական կրողաց երկուց միակցորդ խորհրդականաց. (Նար. ՟Լ՟Դ. ՟Խ՟Զ։)


Միահասակ

cf. Հասակակից.

NBHL (2)

Համահասակ. հասակակից.

Զմիահասակ աղջկունսն եւ զայլ կանայսն ուսուցանէր. (Հ=Յ. յունիս. ՟Ժ՟Զ.։)


Միաճաշակ

adj. adv. adv.

indiscriminately eatable;
feeding but once a day.

NBHL (6)

Պահք միաճաշակ. (Մխ. ապար.։)

Որ միանգամ ճաշակէ յաւուրն. եւ Միօրինակ ճաշակելի անխտիր.

Բազում կրօնաւորաց կարգեաց միաճաշակս. (Մամիկ.։)

Սա զձուկն, զձէթ, եւ զձու՝ միաճաշակ (լինել) կարգեաց. (Ոսկիփոր.։)

Եւ մ. Միագամ յաւուրն ճաշակելով. ծոմապահութեամբ. մէկ ժում ուտելով.

Են կարգաւոր առանձնականք, որ ՟Ծ՟Ե օր ծննդեանն քրիստոսի պահեն միաճաշակ. (Զքր. ծործոր.։)


Միամոյկ

adv.

with one shoe.


Միամտական, ի, աց

cf. Միամիտ.

NBHL (2)

Սեպհական միամտաց, եւ միամտութեան.

Զի ցուցցէ զբարերարութիւն միամտական աղաւնոյն սիրոյ. (Ագաթ.։)


Միայարկ

adj.

one-storied.

NBHL (2)

Որոյ յարկն կամ ծածկոցն է մի. մէկ ծածքով, եւ մէկ խաթ.

Խորանքն չորեքկուսի՝ միայարկ տանեօք. (Ուռպ.։)


Միայնակ

adj. adv.

only, sole;
quite alone.

NBHL (4)

μοναδικόν, μοναδικῶς singularis, -rius, -rie. Մի միայն. միակ. եղական. անհամեմատ. եւ Առանձական. առանձինն.

Բազումք անուանեալք տիգրան, մի է եւ միայնակ ի հայկազանցս, որ զաժդահակ եսպան. (Խոր. ՟Ա. 30։)

Մի եւ միայնակ ի բազմութեան. (Սարկ. աղ. առ կոյսն.։)

Կենդանեաց ոմանք երամականք են, եւ այլք միայնակք. (Առ որս. ՟Է։)


Միայնակեաց, եցաց

s. adj.

cf. Միանձն;
monachal.

NBHL (8)

μονάζων (յորմէ Մոնոզոն). μοναχός , μοναστής monasticam vitam agens, degens;
solitarius, monachus. Որ միայն կեայ յանապատի. անապատաւոր. միայնաւոր. եւ Միանձն՝ հրաժարեալ յաշխարհէ, եւ առանձնացեալ ի սենեակ. կրօնաւոր. վանական. ճգնաւոր.

Երթեալ՝ լեռնակեաց, միայնակեաց, սորամուտ ծակախիթ եղեալ. (Ագաթ.։)

Բարձրագոյն կարգ քան զամենայն նուիրեցելոցն՝ միայնակեցացն զարդ է. (Դիոն. եկեղ.։)

Գունդք գունդք միայնակեցաց, եւ դասք դասք կուսանաց. (Կոչ. ՟Դ։)

Միայնակեացք՝ որ բնակեալ էին ի վանորայս. (Եղիշ. ՟Բ։ Տե՛ս եւ Վրք. հց. ստէպ։)

Եւ ա. իբր Միայնակեցական. μοναστικός monasticus, soitarius, -ia, -ium.

Մարդ միայնակեաց, եւ միտք, միայնակեացք եւ այլն. (Եւագր. ՟Ժ՟Թ։)

Միայնակեաց կեանք, կամ կրօնք. (Բրս. հց.։ Ագաթ.։)


Միայնակեր

adj.

eating alone, without company.

NBHL (2)

μονοφάγος, μονόσιτος solus et sine conviva comedens, neminem ad coenam invitato. Առանձինն կերօղ. որ չունի զսեղանակից. մակդիր գազանաց, եւ ագահաց.

Շունս եւ խոզս եւ գազանս միայնակերս. (Մանդ. ՟Ե։)


Միայնակեցական, ի, աց

adj.

monachal monkish, coenobitical.

NBHL (4)

μοναχικός, μοναστικός monasticus. Սեպհական միայնակեցաց եւ միայնակեցութեան. միայնական. միանձնական. կրօնաւորական.

Ի միայնակեցական կարգ մտանէր. (Կորիւն.։)

Ուսուսցէ քեզ զկրօնս միայնակեցական կարգաւորութեան. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Պայծառանան անապատք, եւ սուրբ ճգնազգեացք միայնակեցականպարուք. (Զքր. կթ.։)


Միայնակեցանոց, աց

s.

hermitage;
cloister, monastery.

NBHL (2)

Բնակարան միայնակեցաց. խրճիթ, կամ վանք.

Երանելի հարքն մեր ոչ կոչէին զմանկունս ի սենեկի, եւ ոչ ի միայնակեցանոցս բնակել թոյլ տային. (Վրք. հց. ՟Ե։)


Միայնակեցութիւն, ութեան

s.

monastic or solitary life, monachism.

NBHL (3)

μονασμός solitudo, vita solitaria, vita monastica. Անապատական կեանք, եւ Կրօնաւորութիւն.

Ինքն քրիստոս միայնակեցութեան եղեւ մեզ ուսուցիչ, յորժամ զկնի մկրտութեան յանապատ ել։ Սոքա ամենեքեան միայնակեցութեան են օրէնք. (Վրք. հց. ՟Ա։)

Զմիայնակեցութեան վարս ստացեալ. (Խոր. ՟Գ. 47։)


Միայնամարտիկ

cf. Մենամարտիկ.

NBHL (2)

Խոստացաւ միայնամարտիկ լինել թնդ նմա. (Պտմ. աղեքս.։)

Ի հանդէս ճակատացելոց ի միայնամարտիկ զինուորութեան։ Քանի՛ սաղարք միայնամարտիկ ախոյանք իցեն. (Արծր. ՟Բ. 5։ ՟Գ. 1։)


Միայնաւորական, ի, աց

adj.

only, indivisible;
monastic.

NBHL (4)

որպէս Միայնակ. միակ. անբաժանելի.

Տե՛ս զմիաբանութիւնն զմիակամութիւնն միայնաւորական ճշմարտութեանն. (Ագաթ.։)

Եւ որպէս Միայնակեցական. կրօնաւորական.

Ամենայնիւ պսակեսցի (գր. լուս) առաքելականաւ, հայրապետականաւ եւ միայնաւորականաւ. (Կիր. պտմ.։)


Միայնեակ, եկի

cf. Միակ.

NBHL (2)

μονάς unitas. Միակ. միութիւն.

Բաղկացաւ ի տասնեկէ, ի միայնեկէ միայնեկաւն առաւելեցելոյ. (՟Ա. ՟Բ. ՟Գ ... ՟Ժ. Փիլ. լին. ՟Ա. 83։)


Միայնիկ

cf. Միայնուկ.

NBHL (4)

ՄԻԱՅՆԻԿ եւ ՄԻԱՅՆՈՒԿ. Միայն. առանձինն. միանկուկ, մինաւորիկ.

Յարուցեալ երթայր առ նոսա միայնիկ մնջիկ։ Զատեալ եւ որոշեալ ի բացեայ նստի միայնիկ. (Եղիշ. ՟Ը։)

Միայն միայնուկ առանձինն էին (յանապատի). (Մծբ. ՟Ժ՟Ա։)

Սպանանէր զմարգարէն միայն միայնուկ։ Ինքն միայն միայնուկ եկն մերձեցաւ առ առիւծն. (Եփր. թագ.։)


Միայնուկ

adv.

alone, all alone, quite alone, by oneself.

NBHL (4)

ՄԻԱՅՆԻԿ եւ ՄԻԱՅՆՈՒԿ. Միայն. առանձինն. միանկուկ, մինաւորիկ.

Յարուցեալ երթայր առ նոսա միայնիկ մնջիկ։ Զատեալ եւ որոշեալ ի բացեայ նստի միայնիկ. (Եղիշ. ՟Ը։)

Միայն միայնուկ առանձինն էին (յանապատի). (Մծբ. ՟Ժ՟Ա։)

Սպանանէր զմարգարէն միայն միայնուկ։ Ինքն միայն միայնուկ եկն մերձեցաւ առ առիւծն. (Եփր. թագ.։)


Միանձնական, ի, աց

adj.

solitary, coenobitical, monkish, monachal, monastic;
conventual;
unitarian.

NBHL (11)

ՄԻԱՆՁՆԱԿԱՆ. Ունօղ զմի անձն կամ զանձնաւորութիւն՝ հակադրեալ երեքանձնական մի տէրութեան.

Հայր միայն գիտէ զօծեալն իւր, եւ որդին զհայր իւր՝ իբրեւ զմիանձնական ի միանձնութեան. գուցէ գրելի՝ միասնական, եւ այլն.

μοναστικός monasticus ἁφεδιαστικός, ἁπεδιαστικός solitarius, -ia, -ium. Միայնակեցական, եւ առանձնական. առանձնակեաց.

Գտանէին միանձնական պարկեշտականս սրբամատոյց կանայս. (Ագաթ.։)

Հայրն պօղոս նախ եւ առաջին էր միանձնական. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Զոր պատմեաց միանձնական ոմն մեծի հայրապետին. (Վրդն. ծն.։)

Միանձնական վարուք ընդ աստուծոյ միաւորութեանն։ (Տօնակ.։)

Միանձնական վարքն առ մի միայն հայի զօր հանապազ՝ զիւր զպէտսն լնուլ. (Բրս. հց.։)

Իսկ (Եւագր. լ.)

կամ իմա՛, միակ ի միութեան. զի յարի.

Մի է ըստ բնութեան աստուածային էութիւն, բայց եւ ո՛չ միանձնական, (այլ՝ երեքանձնեայ). (Տօնակ.։)


Միապետական, ի, աց

adj. s.

monarchical;
monarchist, royalist.

NBHL (2)

μοναρχικός monarchicus. Սեպհական միապետի կամ միապետութեան. միահեծան. եւ աստուածպետական.

Երանալից տնկագործիւր գրաստ՝ միապետական գոյացուցանօղ ակնարկութեամբ. (Պիտ.։)


Միասայրիկ

s.

knife-blade.


Միասմբակ, աց

adj.

wholehoofed, solipede.

NBHL (2)

μονώνυξ unius ungulae, individuam habens ungulam. Որոյ սմբակն է միապաղաղ. միակճղակ.

Որպէս ձիոց, եւ այլոց միասմբակաց. (Նիւս. բն.։)


Միասնական, ի, աց

adj.

consubstantial;
simultaneous, common, compatible;
united, only, sole.

NBHL (10)

ὀμοούσιος consubstantialis, ejusdem essentiae. Յաստուածայինս նշանակէ՝ Ի միասին էական, որ եւ Միասին էական. այսինքն Համէակից. համէական. համագոյ. համագոյական. էակից. նոյնագոյ. համաբուն.

Միոյ աստուածութեան՝ միասնական երրորդութեանն։ Իմասցուք միասնական զորդի հօր ել։ Միասնական գոլ զորդին հօր։ Զսուրբ հոգին միասնական որդւոյ եւ հօր. (Աթ. ՟Ե. ՟Ը. ՟Ժ՟Բ։)

Վասն որոյ եւ մեք զհոգին սուրբ ընդ հօր միաւորեալ, եւ ընդ որդւոյ միասնական խոստովանիմք. (Ժմ. եւ այլն։)

Հարքն ժողովեալք ի նիկիա՝ ո՛չ զմարմինն, այլ զորդին ասացին միասնական հօր. իսկ զմարմինն ի մարիամայ ասացին գոլ. (Պրպմ.։)

Միասնական տէրութեանդ, եւ անճառ աստուածութեանդ. (Նար. ՟Ձ՟Ը։)

ՄԻԱՍՆԱԿԱՆ, ի, աց. ա. ἑπιτοαυτό socialis, comitativus եւ այլն. Զարարածոց ասի՝ որպէս Համասուն, կամ ի միասին գտեալ ուրեք. այսինքն միաբան. միաբանական. համօրէն. միահամուռ. եւ Ընտանի. ընկերական. միախորհ. յարակից. շաղկապեալ, եւ այլն.

Ունին եւ բազում ինչ՝ միասնական կեանքն՝ բարութիւն. (Բրս. հց.։)

Զմիասնական ազգսն բաժանեալս։ Արարեալ զնոսա միասնականն միաբանութեամբ իբրեւ զմի տուն. (Ագաթ.։)

Միասնական եկեղեցի. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ. ըստ Եպիփ. սաղմ.։)

Միասնական զուգութեամբ ընդ մեզ իսկ կցորդեցեր (զիւղն օծութեան). (Նար. ՟Ղ՟Գ։)


Միասնականութիւն, ութեան

s.

con substantiality;
simultaneousness;
compatibility.

NBHL (5)

ὀμοιουσιότης consubstantialitas ἐνότης, μονάς unio, unitas. Որպէս Համագոյութիւն յաստուածայինս, կամ միութիւն աստուածութեան.

Սուրբ երրորդութիւնն եւ երանելի միասնականութիւնն անբաժին եւ միաւրեալ է յինքեան. Յաղագս որ առ հայր բանին միասնականութեան։ Զսուրբ հոգին՝ որ զնոյն միասնականութիւնն ունի առ որդին. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Միասնականութիւն սուրբ երրորդութեանն. (Փարպ.։ Յհ. իմ. եկեղ.։ Աթ. ի հոգին սուրբ.։)

ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ. որպէս Միաբանութիւն կամ միաւորութիւն յարարածս.

Կամարքն ի միմեանս կապեալ՝ միասնականութիւն է եկեղեցւոյ, ո՛ւր եւ շինեցան ի ծագս տիեզերաց, վասն համադաւան խոստովանութեանն. (Տօնակ.։)


Միավանկ

adj. s.

monosyllabic;
monosyllable.


Միատակ

adj.

of one layer or stratum.


Միատեսակ

adj.

of one kind, uniform, like, equal.

NBHL (10)

Որ ի բանն հայի միով միատես առաքինութեանն կենօք, միով հոգւով կեալ վկայի. (Նիւս. երգ.։)

μονοειδής uniformis. Միատեսիլ. միակերպ. միաձեւ եւ համաձեւ. միագոյն. պարզ. միօրինակ.

Միատեսակ սեռ, փայլուն, պատուականագոյն ստացուած ոսկի. (Պղատ. տիմ.։)

Միատեսակ իմաստ, կամ կեանք։ Պարզ եւ անյօդ եւ միատեսակ. (Դիոն.։ Ոսկ. յհ. ՟Ա. 31։ Աթ. ՟Բ։ Պրպմ. ՟Լ՟Թ։)

Ոչ միատեսակ դնէ զպտուղսն կամ զչարչարանսն, այլ բազմատեսակ. (Սարգ. յկ. ՟դ. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)

Իբր պատկերակիցք՝ միատեսակք՝ զուգաշաւիղք. (Նար. ՟Ժ՟Թ։)

Ոչ ի գոյնս միատեսակս ասաց զբազմութիւն ականցն, այլ զանազանս. (Գէ. ես.։)

Հրեշտակք շրթունս ոչ ունին, լեզուս ոչ ունին՝ կրկինս կամ միատեսակս, եւ ձայնեն աւետիս բարեաց. (Պիտառ.։)

Անվայրինափակ միջնածաղիկ՝ սահման կենաց, էն միատեսակ երկուց ներհակ բազմաշաւիղ. (Սիւն. տաղ խչ.։)

Միատեսակ պահել, կամ երեւիլ, կամ ասել. (Դիոն.։ Արծր. ՟Ա. 1։ Կիւրղ. գանձ.։)


Միատեւակ

adj.

enduring or suffering with another.

NBHL (2)

Միապէս եւ անդհատ տեւօղ. կամ Ի միասին տոկացօղ.

Որդւոյ քո կցորդութեամբ՝ միատեւակն ժուժկալութեամբ. (Նար. կուս.։)


Միաւորական, ի, աց

adj.

singular;
indivisible.

NBHL (8)

Եւ Բաղկացականն՝ անշփոթ եւ անբաժան միաւորութեամբ.

ἐνικός singularis. Միաւոր. որպէս եզական.

Մինն՝ միաւորական անուամբն առանձնացեալ։ Զիա՞րդ նոքա երեք, կամ այսոքիկ միաւորականք։ Այս սովորութիւն է աստուածային գրոց, երբեմն զբազմաւորականն՝ միաւորական դնել, եւ երբեմն զմիաւորականն՝ բազմաւորական. (Արիստակ. ի մկրտ.։ Առ որս. ՟Զ։ Սարգ. յկ. ՟Դ։)

Ողղեսցէ զճանապարհս ձեր ... առ ի զմիութիւն հօր եւ որդւոյ պահել հաւաստեաւ զուղղեսցէ եդ ի միաւորական. (Պիտառ.։)

Եւ Միասնական. անբաժանելի.

Զուգական եւ անորոշ եւ միաւորական աստուածութեան հօր եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ։ Անդնդոց խորուըեան եւ ահագնութեան նմանեցուցանէ զմիաւորական բնութիւնն. (Նար. յովէդ.։)

Աստուած ըստ տեսականին, եւ մարդ ըստ պարզութեան միաւորական խառնութեան. (Նար. առաք.։)

Ժողովօղ եւ միաւորական է լուսաւորելոցն։ Զմիաւորական զօրութիւնն, ըստ որում յարմարին եւ պատկանին բազումքն։ Սիրով գորովոյ միաւորական խնամոյ եւ բնութեան՝ անարձակ կապով։ Միաւորականակս այսու ուղիղ ամբծութեամբ (օտար ի հերձուածոյ). (Դիոն. ածայ.։ Փիլ. լին. ՟Ա. 15։ քհ. ՟Ժ՟Բ։ Նար. ՟Հ՟Ե։)


Միաւորականութիւն, ութեան

s.

unity;
union.

NBHL (3)

Իբր Միութիւն. միասնականութիւն. եւ Միաւորութիւն.

Տե՛ս զզուգականութիւն, տե՛ս զմիաւորականութեան զօրութիւն. (Ագաթ.։)

Մտերիմ միաւորականութիւն. յն. միաւորական մտերմութիւն. (Փիլ. բագն.։)


Միաւորակից

adj.

conjoined;
united.

NBHL (2)

Իբր Յարակից. բարոյապէս միացեալ. συνενωθείς counitus, adjunctus. ըստ մտաց նեստորի առեալ. ուր ըստ ուղղափառաց ասի եւ ἐνοθείς unitus. այսինքն ֆիզիգապէս միաւորեալ ի մի անձն.

Հրաժարելի՛ է ասեն (նեստորականք) մարդ տալ կատարեալ զմիաւորակիցն եղեալ բանին տաճար. (Պրպմ. ՟Լ՟Թ։)


Միափակ

adj.

joined together, solid, firm, compact.


Definitions containing the research կ : 10000 Results

Խաղճմունք

s. anat.

glands.

NBHL (1)

Հերք, խաղճմունք (կամ խողճմունք), եղնդունք. (Նիւս. կազմ.։)


Խաղողաբեր

adj.

bearing or producing grapes.

NBHL (1)

Այգի խաղողաբեր. (Ոսկ. ի յհ. մկ.։)


Խաղողենի, նւոյ

s. bot.

vine.

NBHL (2)

Որթ, կամ այգի, յորում լինի խաղող.

Տայ զհովութիւն քափուրի, որ ի հնդիկս ի մէջ խաղողենւոյ հանեն. (Ոսկիփոր.։)


Խաղողեփեաց

s. zool.

staphylinus;
cricket.

NBHL (2)

ԽԱՂՈՂԵՓԵԱՑ κολεόπτερος cujus prunae involucro crustaceo velut vagina quadam includuntur. որ է ՊԱՏԵՆԱԹԵՒ. Մակդիր պատենաւոր ՃՃեաց թռուցելոց, որք կամ յաւուրս եփելոյ խաղողոյն ի վեր երեւն, կամ գունով նման են հասուն խաղողոյ.

Զկէսն հերձաթեւս անուանեցին, այսինքն զարծուիս ... եւ զկէսն պատենաթեւս, այսինքն խաղողեփեացս, եւ բզէզս. եւ որ սոցին նման են. (Վեցօր. ՟Ը։)


Խաղտալեզու

adj.

guttural, rough, harsh, hard, unpleasing, grating to the ear (language).

NBHL (2)

Թանձրաբարբառ՝ որպէս զքաղդեացիս կամ զբարբարոսս.

Զձկնորսն մարդկա առնել որսորդ, եւ զխաղտալեզու քաղդեացին հրեղէն լեզու յարդարել. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)


Խամանամ, ացայ

vn.

to be unskilful or inexpert;
to leave off a habit, to break a custom.

NBHL (2)

Խամ լինել. անկիրթ գտանիլ. անգործ մնալ. յուլանալ. կորուսանել զմարզութիւն.

Ոչ թողուցուցանէ դրժօղ դատարկութեամբն խամանալ զիւրսն։ անվարժիցն եւ խամացելոց լսելեաց դժնդակալուր սրայն է պատմութիւն. (Պիտ.։)


Խամութիւն, ութեան

s.

ignorance, want of skill, or practice.

NBHL (5)

անվարժութիւն. անկրթութիւն. անգործութիւն.

Գտանէր զխամդ եւ զանտեղեակդ երկրի. ո՞չ ապաքէն ըստ խամութենէն է զարմանալ։ (Ոսկ. փիլիպ. ՟Ժ։)

Զի մի՛ երբէք ի դրժօղն խամութենէն ի վերայ հասցէ պարտութենէն վտանգ։ Կորուստանեն զբնական ունակութիւնս արագութեան վասն ընտելակաց խամութեանն։ Ամենայն ինչ բնական ստածումն կրթութեամբ աճէ, եւ խամութեամբ խամրանայ. (Պիտ.։)

Մաշել զխամութիւն մտացն, եւ կոչել ի կարգս վարժեցելոցն. (Երզն. քեր.։)

Մինչ զի մոռանալ զիմ խամութիւն տկարութեանս. (Ոսկ. գծ. յռջբ։)


Խամրանամ, ացայ

vn.

to fade, to wither, to dry, to shrink, to waste away, to languish, to grow weak, to be stunted;
to spoil, to tarnish.

NBHL (5)

ԽԱՄՐԱՆԱՄ μαραίνομαι, καταμραίνομαι aresco, exaresco, tabesco. որ եւ ԽԱՄՐԻՄ. Թառամիլ. թարշամիլ, չորնալ. կամ Թուլանալ, բթանալ, զիջանիլ, շիջանիլ. եղծանիլ. (արմատն է Խամուր, զի կայ եւ Արագախամուր. լծ. եւ Յամր. կամ նմանութեամբ՝ համր)

Առաքինութեան բոյսք խամրացեալ. կեւռ. աղ.։)

Փոքր ինչ ժամանակ առոգացաւ, եւ դարձեալ խամրացեալ մեռանին ամենայն բոյոք։ Խամրացան ծաղիկք առաքինութեան իմոյ. (Անան. զղջ.։)

Տկարասցի վիհն, խամրասցի հնոցն. շիջցի գեհեանն. (Էր ընդ եղբ.։)

Բնական ստածումն կրթութեամբ աճէ, եւ խամութեամբ խամրանայ. (Պիտ.։)


Խամրացուցանեմ, ուցի

va.

to wither, to cause to shrink, to weaken, to stunt, to kill;
to tarnish, to spoil.

NBHL (5)

Խամրացուցանել զցանկալի ծաղիկն, կամ զգեղեցկութիւն այգեաց եւ բուրաստանաց. կամ զանթառամ կուսութեան վարդն. կամ զփթթեալ հաւատս. (Եղիշ. դտ.։ Պիտ.։ Խոր. հռիփս.։ Ոսկ. մ. ՟Բ. 25։)

Ունէր ընտանի բոյս բուսուցանել, եւ խամրեաց զնա։ Խամրեն զսէր. (Սարգ. յկ. ՟Ե։ Նար. երգ.։)

Խաւարանհնարին խամրեաց զիմ ստացիկս բարութիւն։ Ո՛վ լիրբ եւ կատաղի գազանք, որ խամրէք չարաշւէր արկածիւք զժեռաբողբոջս զարմ. (Պիտ.։)

Պետն վերնական (գաբրիէլ աւետաբեր՝) խամրէ զտիպն իւր բոցանըման. (Գանձ.։)

Զմարդկային ծաղիկս ըստ գարնանային ժամանակի մանկութեան ցուցանէ. եւ ապա խամրեցուցանէ ի ձմերանի ծերութեամբն (յն. ծերութեանն) ապականելով. (Նիւս. կուս.։)


Խամրեմ, եցի

va.

cf. Խամրացուցանեմ.

NBHL (5)

Խամրացուցանել զցանկալի ծաղիկն, կամ զգեղեցկութիւն այգեաց եւ բուրաստանաց. կամ զանթառամ կուսութեան վարդն. կամ զփթթեալ հաւատս. (Եղիշ. դտ.։ Պիտ.։ Խոր. հռիփս.։ Ոսկ. մ. ՟Բ. 25։)

Ունէր ընտանի բոյս բուսուցանել, եւ խամրեաց զնա։ Խամրեն զսէր. (Սարգ. յկ. ՟Ե։ Նար. երգ.։)

Խաւարանհնարին խամրեաց զիմ ստացիկս բարութիւն։ Ո՛վ լիրբ եւ կատաղի գազանք, որ խամրէք չարաշւէր արկածիւք զժեռաբողբոջս զարմ. (Պիտ.։)

Պետն վերնական (գաբրիէլ աւետաբեր՝) խամրէ զտիպն իւր բոցանըման. (Գանձ.։)

Զմարդկային ծաղիկս ըստ գարնանային ժամանակի մանկութեան ցուցանէ. եւ ապա խամրեցուցանէ ի ձմերանի ծերութեամբն (յն. ծերութեանն) ապականելով. (Նիւս. կուս.։)


Խամրեցուցանեմ, ուցի

va.

cf. Խամրացուցանեմ.

NBHL (5)

Ունէր ընտանի բոյս բուսուցանել, եւ խամրեաց զնա։ Խամրեն զսէր. (Սարգ. յկ. ՟Ե։ Նար. երգ.։)

Խամրացուցանել զցանկալի ծաղիկն, կամ զգեղեցկութիւն այգեաց եւ բուրաստանաց. կամ զանթառամ կուսութեան վարդն. կամ զփթթեալ հաւատս. (Եղիշ. դտ.։ Պիտ.։ Խոր. հռիփս.։ Ոսկ. մ. ՟Բ. 25։)

Խաւարանհնարին խամրեաց զիմ ստացիկս բարութիւն։ Ո՛վ լիրբ եւ կատաղի գազանք, որ խամրէք չարաշւէր արկածիւք զժեռաբողբոջս զարմ. (Պիտ.։)

Պետն վերնական (գաբրիէլ աւետաբեր՝) խամրէ զտիպն իւր բոցանըման. (Գանձ.։)

Զմարդկային ծաղիկս ըստ գարնանային ժամանակի մանկութեան ցուցանէ. եւ ապա խամրեցուցանէ ի ձմերանի ծերութեամբն (յն. ծերութեանն) ապականելով. (Նիւս. կուս.։)


Խամրիմ, եցայ

vn.

cf. Խամրանամ.

NBHL (4)

Սակաւիկ ինչ ժամանակ ծաղրեալ, եւ դարձեալ խամրին։ Ձմերանի զուարճացեալքն խամրին. (Նիւս. կուս. եւ Նիւս. երգ.)

Խամրին եւ թառամին։ Խամրի, եւապականի։ Չթառամի, չխամրի. այլ միշտ ծաղկի. (Վեցօր. ՟Ե. Սարգ. յկ. ՟Բ։ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Բ։)

Զինչ օգուտ իցէ ի սերմանեացն, որ ի բոյսն բարւոք իցեն, եւ ետոյ խամրին. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)

Արեւըն խեթիւառ նախնին հայի (ադամ), առժամանն այնպէս երեւելի յաճմունս բարւոյհամակեալ՝ ներկեալ խամրէին. (Փարպ.։)


Խայթահար, ի

adj. s. bot.

pungent, stinging, sharp;
dwarf holly.

NBHL (1)

Դժնիկն, խայթահարն, ժանդափուչն. (Ագաթ.։)


Խայթահարեմ, եցի

va.

to sting, to spur, to goad.

NBHL (2)

ԽԱՅԹԱՀԱՐԵԼ. Որպէս խայթիւ կամ խայթոցաւ հարկանել.

Զքանանացիսն տկար պիծակօք կոտորեաց խայթահարեալ. (Եղիշ. դտ.։)


Խայթեմ, եցի

va. fig.

to sting, to prick;
to nettle, to pique;
խիղճն խայթէ զնա, he feels remorse, he scruples at.

NBHL (2)

δάκνω mordeo եւ πλήσσω, -ττω (իբր πλάγω . յորմէ լտ. plaga) percutio, ferio. Խայթիւ կամ խայթոցաւ իւրք խթել հարկանել խոցել. որ եւ ասի ԽԱԾԱՆԵԼ. Խոթիլ, խածնել, կծել, կճել.

Խայթեն իբրեւ զկարի. (Սարգ. յկ. ՟Դ։)


Խայթոց, աց

s.

sting;
point;
prick;
—ք, cf. Խայթուած.

NBHL (10)

Չարչարանք նոցա իբրեւ զխայթոցս կարճի. (Յայտ. ՟Թ. 5։)

ԽԱՅԹՈՑ κέντρον . որ եւ ԿԵՆԴՐՈՆ, եւ ԽԹԱՆ. stimulus. Սուր խայթն, որով հարկանեն կարիճք եւ այլ զեռունք.

Խայթոցկարճի։ Ըստ նմանութեան կարճի, եւ խայթոց յագիս նոցա։ Եղեց իբրեւ զխայթոց տանն յուդայ։ Ո՞ւր է խայթոցք։ Խայթոց մահու՝ մեղք են. (Յայտ. ՟Թ. 3. 10։ Ովս. ՟Է. 12։ ՟Ժ՟Ե. 14։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 55. 56։)

Խայթոցք նորա կան, եւ խոցոտեն զբազումս։ Փշրին խայթոցք նորա. (Մծբ. ՟Է։)

Խայթօցքն խոցոտեաց. (Յհ. կթ.։)

Կռածագկտցաւն, որ զօրէն ունի խայթոցաց կարճի. (Նար. ՟Կ՟Թ։)

Շրջեալ ցանկութեանցն՝ մտանէ այնուհետեւ դառն խայթոց մտացութեանցն. այսինքն խիղճ մտաց. (Շ. յկ. ՟Թ։)

Օձն պղնձիբժշկեաց զխայթոցս եւ զթոյնս շնչաւոր օձիցն. (Ոսկ. յհ. ՟Ա. 26։)

Ոչ եւս ունին գարշապարս բոկս կասկածաւորս օձին խայթոցաց. (Նար. երգ.։)

Խայթոցից թշնամեացն ժուժկալութիւն. (Կլիմաք.։)


Խայթոցաւոր, աց

adj.

stinging, furnished with a sting.

NBHL (2)

Ունակ խայթոցի. խայթոց ունեցօղ.

Յօձից թունալից խայթոցւորաց պիւրակէ. (Երզն. լս.։)


Խայթումն, ման

s.

stinging, tingling, prickling;
quilting, stitching, pinking.

NBHL (3)

Առ մեղս ծածուկ խայթուածովքն սատարութիւնս. (Լմբ. պտրգ.։)

Զպղնձի օձն, որ էր ժողովրդեանն ի մահաբեր խայթմանէն բժշկութիւն. (Նիւս. երգ.։)

Ի խայթմանէ կամաւոր օձին. (Շ. ընդհ.։)


Խայծեմ, եցի

vn. va.

to begin to ripen, to ripen, to grow ripe (grapes).

NBHL (5)

ԽԱՅԾԵՄ ԽԱՅԾԻՄ. περκάζω varior, maturesco, nigresco. Անկանիլ խայծից կամ խայտից ի խաղողս. սկսանիլ կարմրիլ եւ սեւանալ խաղաղոյ. հասուանալ. խայծ ինկնալ, հասուննալ.

Պտղովք ողկուզաց վկայք խայծեցի. (Հ. կիլիկ.։)

ինքն նախ խայծեաց ի բարունակ խաչին. (ՃՃ.։)

տունն դանիէլի եւ անանիանցն խայծեցին ի նոսա առաքինութեամբ։ Այս պտուղքս ասէ, որք խայծեցին իմէջ ձեր ժողովրդեանդ ողկուզից։ Հայր ետ մեզ զմիածինն զծոցոյն իւրոյ զծաղիկն, եւ ի խայծելն նորա ի խաչին՝ փրկեցաք։ Ամենայն պտուղք առաքինութեան յայն սուրբ մարմինն ծաղկեալ խայծեցան. (Լմբ. ովս. եւ Լմբ. սղ.։)

Եկամուտ ախտք արտաքոյ օրինացն խաձծեցին ի բնութիւնս։ Վարդապետութիւն տեառն էր, որ խայծեալ ծաղկեցաւ յինքենէ ի հայրատունկ որթոյն. (Վահր. հմբ.։)


Խայծիմ, եցայ

vn.

cf. Խայծեմ.

NBHL (5)

ԽԱՅԾԵՄ ԽԱՅԾԻՄ. περκάζω varior, maturesco, nigresco. Անկանիլ խայծից կամ խայտից ի խաղողս. սկսանիլ կարմրիլ եւ սեւանալ խաղաղոյ. հասուանալ. խայծ ինկնալ, հասուննալ.

Պտղովք ողկուզաց վկայք խայծեցի. (Հ. կիլիկ.։)

ինքն նախ խայծեաց ի բարունակ խաչին. (ՃՃ.։)

տունն դանիէլի եւ անանիանցն խայծեցին ի նոսա առաքինութեամբ։ Այս պտուղքս ասէ, որք խայծեցին իմէջ ձեր ժողովրդեանդ ողկուզից։ Հայր ետ մեզ զմիածինն զծոցոյն իւրոյ զծաղիկն, եւ ի խայծելն նորա ի խաչին՝ փրկեցաք։ Ամենայն պտուղք առաքինութեան յայն սուրբ մարմինն ծաղկեալ խայծեցան. (Լմբ. ովս. եւ Լմբ. սղ.։)

Եկամուտ ախտք արտաքոյ օրինացն խաձծեցին ի բնութիւնս։ Վարդապետութիւն տեառն էր, որ խայծեալ ծաղկեցաւ յինքենէ ի հայրատունկ որթոյն. (Վահր. հմբ.։)


Խայծեցուցանեմ, ուցի

va.

to ripen, to mature;
to ripen grapes.

NBHL (1)

Աղոխացո՛ ի մեզ զթուութիւն երկիւղին. եւ խայծեցո՛ ի մեզ զքաղցրութիւն սիրոյն, եւ ճաշակեա զնոյն. (Լմբ. սղ.։)


Խայծոտ, ի, աց

adj.

spotted, speckled.

NBHL (3)

ποικίλος varius, variegatus. Ունակ խայծից կամ խայտից. պիսակ. խայտաբղէտ. խատուտիկ.

Բորոտն ասէ պիղծ է, եւ մեղքն խայծոտք։ Խայծն, եւ մեղօք խայծօտն պիղծ է. (Ոսկ. տիտ.։)

Զպէսպէս մեղսն եւ զխայծոտ ի բաց ընկենու. (Մեկն. ղեւտ.։)


Խայծուած, ոց

s.

colouring, beginning of ripeness in grapes.

NBHL (1)

Աւուրք գարնանոյ էին՝ աւուրքն խայծուածոյ խաղողոյ. (թուոց. ՟Ժ՟Գ. 21.) յն. πρόδρομος , վաղահաս, կամ նախընթաց։ Որպէս եւ Վստկ. ՟Մ՟Ղ՟Զ. Խայծած կամ Խածած ասի՝ խայծեալ։


Խայտաբղէտ

cf. Խայտ.

NBHL (4)

ԽԱՅՏԱԲՂԷՏ կամ ԽԱՅՏԱԲՂԵՏ. καταστίγμενος punctis vel maculis distinctus ποικίλος varius, variegatus. Խայտ իբրեւ զինձ կամ զընձուխտ. պէսպիսագոյն նիշս ունօղ իբր նկարէն պիստակ.

Որպէս զառիւծ խայտաբղէտ կռապաշտութեամբ. (Շար. երգ.։)

Զգայլս ծանունս ի բաց վարել, եւ զխայտաբղէտ հոգիսն բժշկել. (Սարգ. ՟ա. պետր. ՟Ա։)

Տէր, եթէ կամիս, կարօղ ես զմեղօք խայտաբղէտ ոգիս մեր սրբել. (Ոսկ. ղկ.։)


Խայտաբղէտութիւն, ութեան

s.

odd medly of colours, motley.

NBHL (3)

ԽԱՅՏԱԲՂԷՏՈՒԹԻՒՆ կամ ԽԱՅՏԱԲՂԵՏՈՒԹԻՒՆ. κατάστεγμα macula vel nota in pelle animalis ποίκιλμα variegatio. Խայտաբղէտն գոլ. խայտութիւն, պիսակութիւն. խայտուց. բիծ.

Զզանազան խայտաբղէտութիւն հոգւոյն եւ զսեւութիւն ի գոյն սպիտակութեանառեալ դարձուցանէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Է։)

Զդարձեալս ի հակայս խայտաբղէտութեան մեղացն գունով. (Նար. խչ.։)


Խայտալից

adj.

joyful, vivacious, frolicsome.

NBHL (1)

Ցնծալ խայտալից բերկրանօք. (Մաշտ.։)


Խայտամ, ացի

vn.

to leap for joy, to be in extasy, to frolio, to sport about;
— զիւիք, to become insolent, to rebel.

NBHL (11)

σκιρτάω salio, salto διάλλομαι transilio ἁγαλλιάζομαι exulto στρηνιάω, καταστρηνιάζω luxurio, luxuriose vivo. կայթել. կայտռիլ. ի վեր վազել յուրախութենէ. ոստոստել. խաղալ. խնդալ յոյժ, եւ ցնծալ. խնծղիլ. եւ Խենեշանալ. յօրանալ. ցոփանալ. ցաթկըտել, ճխալ, վխտալ, ուրախութենէն վեր վեր ընկնալ, խենդմշտըկիլ, շփանալ. ... Հասարակօրէն ասի զանբանից.

Խայտայիք իբրեւ զզուրակսի վերայ դալարոյ։ Խայտասջիք իբրեւ որթք արձակեալք ի կապոյ։ Խայտացին երինջք ի մսուրս իւրեանց։ Իբրեւզգառինս խայտացին. (Երեմ. ՟Ծ. 11։ Մաղ. ՟Դ. 2։ Յովէլ. ՟Ա. 17։ Իմաստ. ՟Ժ՟Թ. 9։ եկն վազելով ի վերայ բլրոց. Երգ. ՟Բ. 8։)

Ոչ զդելփին քո ետես ակօս պատառեալ, եւ ոչ զեզն ի ջուր խայտացեալ. (Առ որս. ՟Ի՟Զ։)

Հօտք արօտականք ծաղկաւէտ խայտացեալք. (Յհ. կթ.։)

Սկսան ձիքն խայտեալ ընդ միմեանս. (Աթ. անտ.)

նովին նմանութեամբ ասի եւ զմարդկանէ.

Խայտալդ քո ել յականջս իմ. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Թ. 7։)

Յորժամ խայտան զքրիստոսիւ, ամուսնանալ կամին. (՟Ա. Տիմ. ՟Ե. 11։)

Խայտայր ալեօքն ծերունին աստուածորդւովն ի գիրկս իւր (Շար.)

Դու ահնապազ ընդ իս ես, դու յիմ ծոցոյս ոչ մեկնեցար երբէք, դու զիմով եկեղեցաւ ոչ խայտացեր. (Ոսկ. ղկ.։)

Օգտել եւ խայտել (իբրեւ զերիվար) (Ոսկ.մ. ՟Բ. 25։)


Խայտանք, նաց

s.

extasy, transport, thrill of joy.

NBHL (2)

Խնդութիւն իբրեւ խայտանք իմն են հոգւոյն ըստ կամացն աւետեօք. (Բրս. գոհ.։)

Ասելն կրկնակի խայտանօք առ միմեանս, այո՛ այո՛. (Վրդն. սղ.։)


Խայտացուցանեմ, ուցի

va.

to spot, to variegate.

NBHL (1)

ԽԱՅՏԱՑՈՒՑԱՆԵԼ. Որպէս Խայտ առնել. Խայտաբղէտ կացուցանել. καταποικίλλω variis inficio maculis.


Խանգարեմ, եցի

va.

to disorder, to disturb, to confuse, to confound, to disconcert, to put out of countenance;
to spoil, to mar, to break, to destroy;
to corrupt, to ruin;
— զառողջութիւն, to ruin the health.

NBHL (8)

διαστρέφω perverto διαλύω dissolvo ἁναστατόω seditione conturbo σκύλλω vexo. Եղծանել, աւերել. քակել. ապականել. խեղաթիւրել. շփոթել. խառնակել. խռովել. աղաւաղել. վեր ի վայր առնել. խանկրել, աւրել, տակնուվրայ ընել.

Ո՞վ են այն՝ որ կարօղ իցէ զարդարել, զոր աստուածն խանգարիցէ (կամ զոր աստուած եղիցէ զնա). (Ժղ. ՟Է. 14։)

Խանգարեաց զարարչութիւնն աստուծոյ զերիս ամս եւ զվեց ամիս. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

Է՛ջ եւ խանգարեա զթատրոն սատանայի։ Որք զամենայն տիեզերս ասէ խանգարեցին, եւ այսր աւասիկ նմին իրի եկեալ են. (Ոսկ. մ. ՟Ա. 15։ ՟Բ. 8։)

Խանգարեալ խռկեսցէ զտեսութիւնն (ձիընթացից). (Պիսիդ.։)

Բովանդակ խանգարեալ մերոյս քաղաքի ապականեսցին կարգք. (Պիտ.։)

Խանգարեցան սպեսք երախանաց նոցա. (Յհ. կթ.։)

Խորտիկ խանգարեալ. իբր խահրեալ. (Նար. ՟Ծ՟Զ։)


Խանգարիչ, չի, չաց

adj. s.

causing disorder, spoiling, corrupting, disorganizing;
disturber, corrupter, destroyer;
perverter, seducer;
perturber.

NBHL (1)

Զմիւս եւս կողմն, որ խանգարիչ ճշմարտութեան իցէ։ Խռովարարս եւ խանգարիչս օրինացն թագաւորաց. (Սարգ. յկ. ՟Դ։ եւ Սարգ. ՟ա. պ. ՟Ը։)


Խանգարումն, ման

s.

cf. Խանգար.

NBHL (3)

ἁνατροπή perturbatio. որ եւ ԽԱՆԳԱՐ. Խանգարելն, իլն. Շփոթութիւն. խառնակութիւն.

Խանգարումն ինչ է անշփոթ զարդուցն. (Դիոն. երկն.։)

Ժամանակ խանգարման երեւեցուցանէ զճշմարտապէս արիսն. (Ոսկիփոր.։)


Խանդ, ից

s.

desire, inclination, wish;
fury, transport;
poetic fire, genius, enthusiasm;
tenderness, affection, love;
— առնել, to despise, to reproach, to contemn.

NBHL (4)

(լծ. խանձումն). Եռանդն. վառումն. իղձ. մանաւանդ Կղկաթումն եւ անձուկ սրտի ի գթոյ եւ ի սիրոյ, եւ բորբոք նախանձայուզութեան կամ փութոյ, քինու, եւ այլոց կրից.

Ոչ կարեն ձգել զմանկունսն՝ տագնապեալք ի խանդոյն. (Զքր. կթ.։)

Խանդաղակաթ սիրով եմ ես. որպէս թէ խանդ՝ որ է նախանձ սիրոյ փեսային, կաթեաց յիս. (Վրդն. երգ.։)

Թէ զմեզ զվարդապետս խանդ ինչ առնել կամիցիս եւ յանդիմանել. (Յն. մի բայ, Ոսկ. եբր. ՟Ի՟Ը։)


Խանդագորով լինիմ

sv.

to be moved, touched, affected.

NBHL (1)

եղեւ խանդագորով սրտաճմլիկ մարիամանց եղբայրական գութ. (Նար. տաղ ղզր.։)


Խանդաղատագին

adj.

tender, fond, loving, affectionate;
moving, melting, affecting, pathetic.

NBHL (3)

Կարի խանդաղատական. գորովալից. գորովանօք.

Ոչ նհիւ եւ խանդաղատագին մաղթանօք կամք առաջի աստուծոյ. (Մանդ. ՟Դ։)

եւ ոչ որպէս պոռնիկն խանդաղատագին ողբաս. (Եփր. խոստ.։)


Խանդաղատանք, նաց

s.

tenderness, affection, emotion, compassion, pity;
ի խանդաղատանս ածել, to move, to affect;
to touch;
խանդաղատանօք, tenderly, affectionately.

NBHL (4)

Խանդիւ աղեաց, կամ աղեկէզ ըղձիւք ամօքումն եւ աղերս. արգահատանք. Գթարկութիւն. գորով. գութ. անձուկ եւ կարօտսիրոյ.

Ի դատաստանի ոչ ծառայութեամբ վարիչ, եւ ոչ իգական խանդաղատանօք. (Պղատ. օրին. ՟Գ։)

Եռանդասէր խանդաղատանօք հեղուլ զարտասուս շնորհալիցս։ Ողորմագին խանդաղատանօք կուսակցութեանց եւ համբուրիւք ողջունից. (Յճխ. ՟Ժ՟Թ։ Մանդ. ՟Ժ՟Ը։ Պիտ.։)

Վասն առաջին իւրոց խանդաղատանացն՝ որ առ արայն գեղեցիկ. (Խոր. ՟Ա. 19։)


Խանդաղատելի, լւոյ, լեաց

adj.

moving, affecting.

NBHL (1)

Ո՞ր անձուկ հոգւոց այսպէս խանդաղատելի եւ անբերելի. (Բրս. հց.։)


Խանդաղատիմ, եցայ

vn.

to melt to tenderness, to be moved with compassion, to have pity;
to entreat, to beseech, to supplicate, to implore;
խանդաղատէր սիրտ նորա, he was deeply moved;
խանդաղատեցաւ զնովաւ, he took compassion on him;
— ընդ, to be moved to pity by.

NBHL (5)

Խանձիւ կամ տոչորմամբ աղեաց գթալ. ի գութ շարժիլ. խորովիլ. ճմլիլ սրտի. խնայել. աղեխարշիլ.

Խանդաղատեցաւ զնովաւ դուստրն փարաւոնի։ Յողորմ գութ խանդաղատեալ հարք եւ մարք. (Ել. ՟Բ. 6։ ՟Գ. Մակ. ՟Ե. 27։)

Եւ Ողորմագին պաղատիլ. աղերս արկանել. ի գութ շարժել. թախանձել.

Աղքատն ի դուրս դուրս կառաչէ դեգերեալ, եւ խանդաղատի. (Մանդ. ՟Ը։)

Առ ջերմեռանդն սրտին սիրոյ կոչելով որպէս առանձնական. (Խոսր.։)


Խանդաղատութիւն, ութեան

s.

cf. Խանդաղատանք.

NBHL (3)

cf. ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔ. Ի մէջ կոծոյն բառբառէին գեղգեղեալ խանդաղատութեամբ. (Բուզ. ՟Դ. 15։)

Ամենայնիւ հնարին զխանդաղատութիւն մանկանն. (Եփր. զղջ.։) (Իսկ (Վրք. հց. ՟Ի՟Զ.) տպ. զհաշտութիւն)։

Ի խանդաղատութիւն տեսանիցեն իջեալ զմանուկն. (անդ.) (իսկ տպ. ի հաշտհանդարտութիւն զիջեալ)։


Խանդամ, ացայ, ացի

vn.

to envy, to be envious of, to grow or to be jealous of, to look at with a jealous eye.

NBHL (4)

βασκαίνω invideo δάκνομαι mordero, aegre fero ἁλγέω doleo. Գրի եւ ԽԱՆՏԱԼ. Խանձիլ տոչորիլ սրտիւ. կծանիլ. նախանձիլ. մախալ. յաղաչել. զչարիլ. քինանալ. դժկամակիլ. բախլիլ.

Մի՛ խանդասցուք ընդբարեկամս։ Ընդ ընկերաց քառս խանդամք. (Ոսկ. մ. ՟Գ. 26։ եւ Ոսկ. եբր. ՟Ի՟Ա։)

Եղբայր քո տիգրան խանդացաւ զտիկնութիւն քո ի վերայ արեաց. (Խոր. ՟Ա. 28։)

Խանդալով ընդ առողջութիւնս։ Խանդացեալ ընդ նոսա, կամ ընդ իրս։ Խանդայ ընդ փրկութիւն ժողովրդեանս տեառն. (Պիտ. ։ Յհ. կթ.։ Լմբ. ատ.։) (Իսկ Կոչ. ՟Ժ՟Բ. գրի վրիպակաւ՝ խանդացեալ, ուր յն. է խնդացեալ։ Որպէս եւ Ածազգ. ՟Է. գրի խանդայցէք, փոխանակ գրելոյ գնդայցէք, որպէս դնի ի Ճ. ՟Գ.։)


Խանդանք, նաց

s.

envy, spite, jealousy;
desire, covetousness, greed.

NBHL (1)

Առանց մախանաց եւ խանդանաց օթեւանք՝ որ անդ. (Ոսկ. յհ. ՟Բ. 27։)


Խանդութիւն, ութեան

s.

cf. Խանդանք.

NBHL (3)

Ի խանդութենէ, եւ ի զրպարտութենէ, ի նենգութենէ, եւ ի նախանձուէ. (Ոսկ. մ. ՟Գ. 14։)

Մեղայ խանդութեամբ, մեղայ հեռիւ. (Մաշկ.։)

Առ իմաստականսն խանդութիւնս. (Պերիարմ.։)


Խանդումանդ

s.

load-stone, magnet;
diamond.

NBHL (2)

Ի խանդումանդ քարէ տաճար է շինած (ի կրետէ). եւ զօրութիւն խանդումանդ քարին ի վերայ քարշէ. (Երզն. յղ. երկն։ Տօնակ.։)

Վէմ անդամանդեայ, եւ խանտումանտ, որ ի հարկանելն ոչ լինիցի ցաւեցեալ. (Բրսղ. մրկ.։)


Խանթուռք

s.

fringe, trimming.

NBHL (1)

Ի ծայրն ծոպացն լիցի խանթուռս եւ փունջս մետաքսեայս. (Մաշտ. ջահկ.։)


Խանծ, ից

s. fig.

bait, lure, decoy;
allurement, charm, attraction;
match;
percussion-cap;
burn, burning, scorching;
odour of burning or scorching, *burnt smell;
—իւ որսալ, to bait, to allure, to decoy, to entice;
— արկանել, to kindle, to light;
to stir up, to poke a fire;
— փառաց, շահու the attraction of glory;
the allurement of gain.


Խանձ, ից

cf. Խանծ.

NBHL (8)

ԽԱՆՁ կամ ԽԱՆԾ. δέλεαρ esca. որ եւ ԽԱՅԾ ասի. կեր եդեալի կարթ. խածանելի պատառ որսալոյ. նմանութեամբ Լուցկիք. եէմ.

Կարթ ոչինչ սքանչելի խանձիւք պատեալ իբր զկերակուր կլանէ։ Զականջսն խանձիւ որսալ. (Փիլ. լիւս. եւ Փիլ. տեսական.։)

Նա՝ որ խանձիւս այսու առ ի յախտն քարշեալ. (Նիւս. կազմ.։)

Խանձ (տպ. խայծ) մահու եղեւ մարմինս. զոր անգիտացեալ՝ կլանէր վիշապն. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Զճարպն խանձ արար ձիթոյն եւ մազոյն, զոր ոչ էր սովոր ուտել։ Խանձ, որով սովորաբար սատանայ կերակրէր. (Վրդն. դան.։)

Խանձ ի ներքս դնէ զչար խորհրդակցութիւն, եւ բորբոքէ զախտն։ Խանձն ի ներքս դնէ զտծտմութիւն. (Շ. ՟բ. յհ. ՟Ժ՟Ա։ Եւագր. ՟Ե։)

Յորժամ զխանձ առնուցուն զճնապարհայն, եւ ի ձեր վերայ եւս գայցեն։ Խանձ առեալգերիչքն զճանապարհին՝ եւ զձեզ գերեսցեն. (Ոսկ. եւ Գէ. ես.։)

Սիւնքհրեղէնք երեւեցան յերկինս, եւ երկիր ամենայն իբրեւ խանձիւ բորբոքէր. (Սամ. երէց.։)


Խանձատեմ, եցի

va.

to burn, to scorch, to singe.

NBHL (3)

իբր. ձ. φλογίζω, συμφλογίζω inflammo Չարաչար խանձել, կիզուլ, տոչորել. փաղաղել. բոցակիզել. խանձողել, իլ. խանծել, էրել մրկել, իլ.

Կենդանւոյն խանձատեալս հրով սպանանէին։ հեր գլխոյ նոցա ոչ խանձատեցաւ. (՟Բ. Մակ. ՟Զ. 11։ Դան. ՟Գ. 94։)

Ի փայլատականց կայծականցմեռանին անասունք եւ մարդիկ, եւ ոչ խանձատին. (Լմբ. իմ.։)


Խանձարրապատ

adj.

swaddled;
— լինել, to be wrapped in swaddling clothes.

NBHL (5)

Պատեալ խանձարրովք կամ ի խանձարուրս.

Ի կուսէա սրբոյ խանձարրապատ յանբանից մսուր։ Այժմ խանձարրապատ արաւի ազգի մարդկան. (Զքր. կթ. ծն.։)

Խանձարրապատ ի նիւթականաց. (Գանձ.։)

Որ զմեղացն խզէ կապանս, խանձարրապատ աղանլ՝ եդար ի մսուր. (Բենիկ.։)

Զիարդ եւ տղայ երեւալ, կամ տղայացեալ խանձարրապատեցաւ. (Յհ. իմ. երեւ.։ գր. տղ. թղթ։ ՃՃ.։)


Խանձարրեմ, եցի

va.

to swalddle, to swathe.

NBHL (4)

σπαργάνω fasciis constringo. Խանձարրովք կամ ի խանձարուրս պատել.

Խանձարրեաց զնա, եւ եդ կամ ընկողմնեցոյց ի մսուր։ Խանձարրեաց զարկողն զլոյս որպէս զօթոց։ Խանձարրեաց զխմբագործօղն ամենայն արարածոց. (Ոսկ. ծն.։ ՃՃ.։)

Յիշեա զծնունդ քո յամենասուրբ կուսէն, զխանձարրիլն, զ՝ի մսուր դնիլն. (Բենիկ.։)

Մինչ ցերկու ամացն խանձարրիլ. (Պղատ. օրին. ՟Է։)


Խանձեմ, եցի

va.

to roast, to broil, to toast, to scorch, to singe, to burn;
to set fire to, to kindle;
— զպատերազմ, to inflame to war, to kindle the flames of war;
— զհուր ապստամբութեան, to stir up the fire of rebellion.

NBHL (4)

Խանձեաց զստացուածս եգիպտոսի ի մէջ կարկտին. (Ագաթ.։)

Սոխի սխտորի ծայրքն խանձես, որչափ պահես չիկանանչանայ. (Վստկ.։)

կամ Կծանել ջերմութեամբ. արեւուն կճելը.

Յորժամ լինիցի ծագումն՝ զառաջինսն խանձելով, զառօրեայ անձրեւածումն նշանակէ։ Իսկ յորժամ ի մուտս զյետոյսն խանձիցէ՝ զերկունս կարմրացուցանելով, զառօրեայ պարզոց յայտ առնէ. (Շիր.։)