Definitions containing the research ռ : 10000 results

Բնականութիւն, ութեան

s.

nature, naturalness;
simplicity.

· Calfa

NBHL (1)

Ոչինչ զգացուցի մարմնոյ եւ արեան, զառաքելոցն ակնարկէ, եւ բնականութեամբ անուամբ կոչէ զնոսա. (Ոսկ. գղ.։)


Բնակարան, աց

s.

habitation, house, home, lodging, dwelling, chamber.

· Calfa

NBHL (1)

Լեառն դիտակ, եւ բնակարան վկայիցն։ Ի բնակարանս հրեշտակաց, եւ մարդկան քաւարան։ Զքեզ կոյս եւ մայր եւ բնակարան աստուածային ներմարդութեանն։ Զբնակարան անսկզբնակից որդւոյն։ Զմիածնի որդւոյ քո զբնակարան (այսինքն կրօղ յարգանդի)։ Այսօր զբնակարան հոգւոյն սրբոյ (այսինքն զընդունարան.) եւ այլն։ Բնակարան հաճութեան կամաց անեզն աստուածութեան։ Վերակարգելոց թուոցս այսոցիկ բնակարան բաղձալի. (Նար.։)


Բնակաւէտ

adj.

adapted for lodging;
full of habitations.

· Calfa

NBHL (1)

Անտի փոխեալ ի սուկաւէտ՝ լեառն դիտակ, եւ բնակաւէտ. (Գանձ.։)


Բնակաւոր, աց

adj.

settled resident, natural

· Calfa

NBHL (3)

Եւ է ժամ, զի առողջութիւնն հիւանդութիւն լինի, յորժամ ցաւն բնակաւոր լինիցի. (Ոսկ. ես.։)

Զքո բնակաւոր հեզութիւնդ (յն. զըստ բնութեան) ի չբնակաւոր գազանութիւնն հաներ։ Քան զայլսն առաւել բնակաւորք (յն. բնականագոյնք). (Ոսկ. մ. ՟Ա. 4. եւ 17։)

Բնակաւոր շարժումն բնութեան։ Բնակաւոր կերակուր։ Առեալ ի հօրէ զբնակաւոր զիւր թագաւորութիւնն. (Իգն.։)


Բնակեմ, եցի

vn.

to inhabit, to dwell, to lodge, to reside, to make abode, to sojourn, to settle, to occupy;
—ի միասին, to cohabit.

· Calfa

NBHL (4)

Բնակեաց յայրի անդ։ Յորոց միջի ես բնակեմ։ Բնակեցէ՛ք ի քաղաքս ձեր։ Բնակեցան, կամ բնակեցին անդ։ Բնակեցաւ առ կաղնւոջն մամբրէի.եւ այլն։

Բնակել ի ծակս վիմաց։ Զխաչինս՝ որ բնակեալ են առանձինն յանտառի։ Ընդ հովանեաւ նորա թռչնոց երկնից բնակել։ Թռչունք երկնից բնակեալդ ես յերկինս։ Բնակել Քրիստոսի հաւատովք ի սիրտս ձեր։ Ես եկից եւ բնակեցայց ի միջի քում։ ԲԱնն մարմին եղեւ, եւ բնակեաց ի մեզ։ Հոգին՝ որ բնակեաց ի մեզ։ Ի ձեռն հոգւոյն սրբոյ ի մեզ բնակելոյ։ Բանն Քրիստոսի բնակեսցէ ի ձեզ առատապէս. եւ այլն։

Սուրբ հոգին առ խաղաղարարսն բնակէ. (Լմբ. ատ.։)

Յորում առաւել բնակեաց բան նորա եւ աւանդութիւն. (Նար. առաք.։)


Բնակետղ

s.

dwelling, lodging, residence, abode, station.

· Calfa

NBHL (1)

Ուր բնակետղն է անբաւ բիւրոց բնակելոցն ի լոյս. (Համամ առակ.։)


Բնակեցուցանեմ, ուցի

va.

to lodge.

· Calfa

NBHL (6)

κατοικίζω, ἑνοικίζω, κατασκηνόω habitare facio, colloco Տալ բնակիլ (ըստ ամենայն առման).

Եւ որպէս οἱκίζω . յորմէ οἵκισμα Բնակութիւն առնել զտեղի ինչ. հիմնել.

Խորան՝ զոր բնակեցոյց (այսինքն եհար) ի մէջ մարդկան։ Բնակեցուցի զանուն իմ անդ։ Զփառս իմ ի հող բնակեսցուսցէ. եւ այլն։

Բնակեցուցանէր ի նմա բազում սպառազէնս. (Եւս. քր. ՟Ա։)

Յաչաղանքն նախանձու յառաքինութենէ մեկուսի բնակեցուցեալ է. կր. այսինքն հեռի է. (Փիլ. բագն.։)

Եռակի զսպպայսն բաժանելով՝ երիս քաղաքս բնակեցուցանել։ Այլ է ճշմարտապէս օրինադրութիւն, եւ բնակեցուցանելն զքաղաքսն՝ ամենեցուն կատարելագունից առաքինութեամբ տրանց. (Պղատ. օրին. ՟Ա. ՟Գ։)


Բնակիչ, չի, չաց

adj. s. inhabiting, dwelling;
inhabitant.

· Calfa

NBHL (4)

Զամենայն բնակիչս քաղաքացն։ Ամենայն բնակչաց երկրիս։ Բնակիչքն Երուսաղեմի։ Բնակիչք կրետացւոց։ Առ ի չգոյէ բնակչաց.եւ այլն։

Բովանդակ տունն բնակչօք սպառեալ սատակեցան. (Լաստ. ՟Ի՟Ա։)

Ամրութիւն քաղաքին ոչ քարինքն են, այլ բնակչացն առաքինութիւն։ Ոչ տեղին ինչ օգնէ, եթէ ոչ բնակիչքն լաւք իցեն. (Մխ. երեմ.։)

Բնակիչ նմին հաշուի զզօրավար գաղթականութեանն զռոմոն. (Եւս. քր. ՟Ա։)


Բնակից, կցի, կցաց

adj.

of the same nature or essence, consubstantial;
that dwells together, cohabitant.

· Calfa

NBHL (4)

Զի թէ ամենայն ինչ հօր՝ նորա է, յայտ է թէ եւ հոգին հօր՝ նորա բնակիցէ ... Զհոգին զիւր բնակից ետ ի կենդանութիւն մեռելութեան աշխարհի. (Ոսկ. ես.։)

Էառ մարմին զիմ բնակիցս։ Էառ ի սրբոյ կուսէն զբնակից մարմինս մեր. (Եղիշ. ննջ.։)

Բնակիցն շարժեալ նախանձու. (Սկեւռ. աղ.։)

Առաքինութեան, կամ անապականութեան բնակից. (Ճ. ՟Գ.։)


Բնակունակ կայտնք

s.

sepulchres.

· Calfa

NBHL (1)

Եթէ առ Ռաքէլ (ապաւինեցայց), նա անդ ի տեղւոջն ունի զբնակունակն կայեանս. (Պիտ.։)


Բնակցութիւն, ութեան

s.

consubstantiality;
cohabitation.

· Calfa

NBHL (8)

Զի՞նչ է հաղորդութիւն սոցա առ իրեարս, եւ բնակցութիւնն, եւ միաբանութիւն։ Պատուեա՛ զբնակցութիւնն, պատկառեա՛ ի սկզբնատպէն. (Առ որս. ՟Է. ՟Ժ՟Ա։)

Գնտակ է այգւոյն առ մշտնջենաւոր կեանսն յարմարութիւն եւ բնակցութիւն. (Նիւս. երգ.։)

Ի բաց քերեսցի առ ի բարին բնակցութենէ. (Նիւս. կազմ.։)

Յաղագս բնակցութեանն առ նա ելանէ. Տօնակ.։

Ետ նմա օգնական զկինն, եւ արար զնա բնակել ըստ նմա. քանզի գիտէր թէ բազում լինէր նոցա օգուտ ի բնակցութենէս յայսմանէ։ Բազում շահս տեսանեմք, որ եղեւ ի բնակցութենէ առ միմեանս. (Ոսկ. յհ. ՟Ա. 18։)

Քեւ չափ բնակցութեամբն հիմնափայլեցեր զպանծալի եւ զփայլեալ զփառս տանս այս (եկեղեցւոյ). (Շար.) (ուր իմանի եւ մարդեղութեամբ ընդ մեզ բնութենակցութիւն։)

Բնակցութեամբ սուրբ փեսայիդ՝ արժանացայց առագաստի լուսոյ վերին հարսնարանին. (Սկեւռ. աղ.։)

Անճառելի է խնդութիւնն (յերկինս), եւ ընդ հրեշտակս բնակցութիւնն. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)


Բնաշխարհ

s.

country, reign.

· Calfa

NBHL (1)

Առաջին հատուածն եւրոպիա երկոտասան աշխարհ է, եւ է մետասան բնաշխարհ. (Տօնակ.։)


Բնաշխարհիկ

adj. s.

of the same country, native;
countryman, compatriot.

· Calfa

NBHL (1)

Բնակ, կամ բնիկ իրիք աշխարհի, գաւառի. եւ Որ ինչ հայի ի բուն աշխարհ ուրուք, եւ ի հայրենի գաւառ.


Բնատէր, տեառն

s.

true owner, master, prince.

· Calfa

NBHL (1)

Առաջի իւրոց մարմնաւոր բնատէրացն. (Բուզ. ՟Գ. 11։)


Բնաւ, ից

adj. adv.

all, total, entire;
— ոչ, ոչ —, — սիկ ոչ, not, none, never, nothing;
—, — իսկ, totally, entirely, absolutely;
ընդ —, everywhere;
throughly.

· Calfa

NBHL (9)

ὄλος, πᾶς, σύμπας, ἄπας totus, integer, cunctus, universus (ի գործիականէ բառիս Բուն) Բոլոր. համօրէն. բովանդակ. ամէն. ամենայն. հանուր իւր սարօքն. բոլոր բոլորովին, ամմէն.

ԲՆԱՒ. մ. եւ ԲՆԱՒ ԻՍԿ. σύμπαν, ὄλως, ὀλοκλήρου omnino, penitus, prorsus, sane, quidem Բոլորովին. ամենեւիմբ. ամենայնիւ. պարզապէս. իսպառ. յար եւ նման. ամենայն մասամբք. գլխովին. կարի. բոլոր.

Առհաւատչեայն՝ ոչ ամենայն պարգեւն, այլ մասն ինչ ի բնաւէն. (Սեբեր. ՟Է։)

Բնաւ գաւառ. առ բնաւ ազգօք. բնաւ բարբարոսաց, կամ կանանց. քան զբնաւ կենդանիս. ի բնաւիցն վախճան. ի բնաւս առ հասարակ. զբնաւ արհամարհանս. (Պիտ.։ տե՛ս եւ Փարպ.։ եւ Նար. ստէպ։)

Իտաղիա զբնաւ իսկ զծովեզրն կոչեմ։ Զբնաւ իսկ զիշխանութիւնն առեալ. (Եւս. քր.։)

Բնաւ ծառայանայ ամենայն ախտից. (Վրք. հց. ՟Գ։)

Անբիծ եւ անարատ զբնաւ առաքինին ասէ. (Սարգ. ՟բ. պ. ՟Զ։)

Բնաւ եւ անուանի իսկ ի ձեզ ընդէ՞ր պոռնկութիւն. յն. համայն, կամ գլխովին. (՟Ա. Կոր. ՟Ե. 1։)

Հռչակ հարէք ընդ բնաւ վասն իրացդ գործելոց. (Ոսկ. ես.)


Բնաւին

cf. Բնաւ, ad.

· Calfa

NBHL (5)

Արարչին երկնի, եւ բնաւին երկրի։ Ծառք բուսոց բնաւին անտառաց. (Նար. ձ. եւ Նար. խչ.։)

Այլ առաւել տե՛ս ԲՆԱՒ, մ.չ.

Բնաւին բարձեալ, կամ մեռեալ աշխարհի, ատեցեալ, ատելի, եղծեալ, սեւացեալ։ Զծիծաղելն բնաւին՝ իբրեւ լքումն շնորհի։ Բնաւին ողորմութիւն, կամ բարերար, կամ չար, կամ բարձունք. (Նար.։)

Ոչ կարի հեռի, եւ ո՛չ բնաւին մերձ. (Վրդն. ծն.։)

Եւ աստ արդար զբնաւին (յն. զյամենայնի) առաքինին ասէ. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)


Բնաւիմբ

cf. Բնաւ, ad.

· Calfa

NBHL (1)

Որք բնաւիմբ եղբարք տեառն են կոչեցեալք. յն. ի տեղի եղբարց տեառն. (Բրս. հց.։)


Բնաւոր, աց

adj.

natural, innate;
— յօժարութիւն, temper, inclination.

· Calfa

NBHL (4)

Բնաւոր էիցս ընդ էին ճշմարտի. (Համամ առակ.։)

Իւրական եւ բնաւոր առաքինութեամբք։ Ի բնաւորսն ունակութիւնս. (Գր. հր.։)

Տէր զօրութեանց վերնոցն, եւ ամենայն երկրի. եւ այս ըստ արարչութեանն եւ բնաւոր տէրութեանն. (Սկեւռ. ես.։)

Ի մէ՛ջ անտառախիտ ծառոց այր բնափոր եղեալ յարարչէն, եւ ոչ յումեքէ. (Եպիփ. ծն.։)


Բնաւորեմ, եցի

va.

to habituate, to accustom.

· Calfa

NBHL (6)

Զթոքին տեսակն բնաւորեցին նախ իսկ կակուղ եւ առանց արեան. (Պղատ. տիմ.։)

Խառնեաց եւ բնաւորեցոյց ի բնութեանս. (Խոսրովիկ.։)

Զբուսականացն եւ զկենդանականացն տեսակաց բնաւորեցոյց զանհատս. (Անյաղթ առածք.։)

Առ ամենայն մարմինս, որչափ փոր է, բնաւորեցոյց. (Պղատ. տիմ.։)

Զանազանիլ բնաւորեաց. (Անյաղթ առածք.։)

Ներգործել բնաւորեաց առաջնորդականն՝ որ ի մեզ միտք. (Յհ. իմ. ատ.։)


Բնաւորիմ, եցայ

vn.

to custom or habituate one's self.

· Calfa

NBHL (6)

Բնաւորեալ եմ ոչ ի մարդկան հայել փառս։ Զոր (զշունչն) բնաւորեալն եմք արտաքուստ ոռոգանել. (Փիլ.։)

Առաւել պարտ է զարմանալ հրաշիւք ընդ եղեալ սքանչելիսն, որ ի քեզ բնաւորեցաւ. (Շ. բարձր.։)

Արդարութիւն առանց ողջախոհութեան ոչ բնաւորի. (Պղատ. օրին. ՟Գ։)

Ի ձեռն որոյ բնաւորի կեանք եւ խաղաղութիւն. (Մաշկ.։)

Բնաւորեցան գոլ յանհատսն։ Յանբան կենդանիսն բնաւորեցաւ տեսանիլ։ Ամենայն սահման բնաւորեցաւ ի սեռէ եւ ի բաղկացուցիչ զանազանութեանց լինել։ Տղայքն բնաւորեցան յեօթներորդում ամսեանն հանել ատամունս, եւ յութն ամին փոփոխել. (Սահմ.։)

Սիրոյ սահման եւ չափ ոչ է, այլ օր ըստ օրէ առ բաղձալին զաճելն է բնաւորեալ. (Լմբ. պտրգ.։)


Բնիկ, նկի

adj. s.

natural, innate, original, proper, radical, native, natural, indigenous;
— քաղաքակցութիւն, state of a native;
—ք, aborigines.

· Calfa

NBHL (4)

Բնիկ թագաւորացն։ Ըստ բնիկ կարգին։ Թողուլ զբնիկ տեղիս, կամ զժառանգութիւնն։ Բնիկ սեպհական կալուած։ Տարան ի բնիկ գիւղն։ Զբնիկ տեարսդ մի՛ կորուսանել ջանայք. (Փարպ.։)

Յառաջ քան զգալուստ բնկին մերոյ նախնւոյն հայկայ։ Մերում իսկ բնկի նախնւոյն։ Կեցեալ բնիկք պսակաւոր արք. (Խոր. ՟Ա. 11. 20. 21։)

ԲՆԻ՛Կ. Բառ ռամկական՝ իբր Բնաւ, բնաւին.

Երկու փիլիսոփոսք՝ բնիկ մերկ շրջէին. զի ամենայն ինչ ընդ գիտութեան մերկ է առաջի մեր՝ ասէին. (Մարթին.։)


Բնութիւն, ութեան

s.

nature;
essence, substance;
being, entity;
the elements;
disposition, constitution, temper;
humour, inclination, genius;
birth, naturalism;
person, hypostasis;
quality, manner;
sex;
ստուեր է եւ ոչ — ինչ, it is a shadow and not a substance;
հատուցանել զհարկ բնութեան, to pay the tribute of nature;
դղորդին արարածոց —ք, all nature is in commotion or confounded;
են սոքա բնութեամբ Գերմանացի, these are by origin Germans;
մի թէ յիւրմէ բնութենէ եգ զբանն, did he say it out of his own head ?
բնութեամբ, naturally, really, truly, physically, personally, hypostatically.

· Calfa

NBHL (11)

Երեք անձինք, եւ մի բնութիւն, մի աստուածութիւն։ Էական բնութիւն բանին (աստուածութիւնն) խառնեալ անշփոթ ի մեր բնութիւն (ի մարդկութիւն). (Շար.։)

Կերպարան ծառայի՝ մարդոյ բնութիւն խոստովանեսցի. (Աթ. ՟Ա. ՟Դ։)

Պատկառանացն բնութիւն. (Պղատ. տիմ.։)

Մի բնութիւն, եւ մի դէմ Քրիստոսի՝ եթէ պարտ է համառօտագոյնս ասել, ո՛չ է ըստ նոյնութեան բնութեան, այլ՝ է ըստ անճառ միաւորութեան բանին ընդ իւրում մարմնի. (Յհ. իմ. երեւ.։)

Ո՛չ ըստ չարափառացն կարծեաց մի ասելով բնութիւն, այլ՝ փոխանակ մի անձնաւորութեանն. (Շ. թղթ.։)

Ոչ ասեմք զմի բնութիւնն՝ զյատկութիւն էութեանցն շփոթելով, այլ ըստ անճառ միաւորութեան երկուցն ի մի անձնաւորութիւն. (Լմբ. ատեն.։)

Ըստ այսմ եւ ոմանք առ լատին աստուածաբանս նշանակեն. զի Պետաւիոս գրէ.

Բազում անգամ կիւրեղ զանունդ ֆի՛սիս պիտակաբար վարէ որպէս իբօ՛սդասիս։ եւ Տուռնել.

Նա (որդին) բնութեամբ տէր է, իսկ այլքն բնութեամբ ծառայք։ Որպէս բարերար (կամ բարի) է ըստ բնութեան հայր, նոյնպէս եւ ծնողական ըստ բնութեանն. (Կիւրղ. գանձ.։)

Թէ բնութեամբ է չարութիւնն, աւելորդ են օրէնք. ո՛չ բնութեամբ մարդն ծառայէ չարին. (Մխ. երեմ.։)

Միացեալ ի մարմնի բնութեամբ. (Պրպմ. ՟Խ՟Ե.) ի յն. գրի անձնաւորութեամբ. եւ ստէպ ի նոյն գիրս, ուր ի յն. դնի. այսինքն ֆիզիգապէս միացեալ, եւ այլն, ի հայ. թարգմանեալ է բնութեամբ. եւ ըստ այսոցիկ կրկին առմանց սրբոյն կիւրղի իմա՛ զբան Շարակ.


Բնչեմ, եցի

vn.

to bellow, to low, to roar.

· Calfa

NBHL (1)

Բառաչել. գոչել ըստ արջառոց. պոռալ, պոռլալ.


Բնչումն, ման

s.

bellow, roar;
sound.

· Calfa

NBHL (1)

Առանց սիրոյ՝ հնչումն է պղնձոյ, եւ բնչումն սրնգի. (Գր. տղ. թղթ.։)


Բոզաբոյծ

adj.

whoremonger, whoremaster, that keeps a strumpet, that frequents brothels, lewd, lecherous, lecher.

· Calfa

NBHL (3)

πορνοκόπος fornicator Որ բուծանէ եւ արած է՝ այսինքն պահէ զբոզ. այր պոռնիկ.

Ամենայն արբեցող եւ բոզաբոյծ աղքատասցի. (Համամ առակ.։)

Պոռնիկ եւ բոզաբոյծն։ Գուսանութիւն, բոզաբոյծ լինել. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։ Բրսղ. մրկ.։)


Բոզահոմանի

cf. Բոզաբոյծ.

· Calfa

NBHL (1)

Կանայք պոռնիկք, եւ արք բոզահոմանիք. (Ոսկ. մ. ՟Բ. 12։)


Բոզանոց, աց

s.

brothel, bawdy house.

· Calfa

NBHL (6)

ἐταίριον, σκηνή taberna meretricis Տուն եւ տեղի բոզից. բոզատուն. պոռնկոց. պոռնկանոց. պանդոկի կամ տաղաւոր գուսանաց.

πορνοκόπος, πόρνος fornicarius, scortator, leno Բոզաբոյծ, իբրու բուն տեղի եղեալ բոզից. (այր) պոռնիկ.

Այր ի բոզանոց լկտութամբ դնայ. (Առակ. ՟Ժ՟Ը. 24։)

Անզգամն գտանի ի գիներբուս, ի բոզանոց, յաւազակութիւն, եւ ամենայն չարեաց խառնակումն. (Լմբ. առակ.։)

Ամենայն արբշիռն եւ բոզանոցն աղքատասցի. (Առակ. ՟Ի՟Գ. 21։)

Ամուսնացեալ էր առն միոյ բոզանոցի. (Եւս. պտմ. ՟Դ. 17։)


Բոզատուն, տան

cf. Բոզանոց.

· Calfa

NBHL (2)

Բոզանոց. պոռնկատուն.

Եւ անտի եւս բոզատունն յառաջ եկն. (Մարթին.։)


Բոզորդի

s.

illegitimate child, bastard, whoreson.

· Calfa

NBHL (2)

Պոռնկորդի. աղջկորդի.

Գիտաց Սողոմոն դատ առնել, եւ ճանաչել զմանուկ զբոզորդին։ Մի՛ մտցէ բոզորդի ի ժողովուրդ տեառն. (Եփր. համաբ. եւ Եփր. ել.։)


Բոզութիւն, ութեան

s.

whoredom, prostitution, whoring.

· Calfa

NBHL (3)

Պոռնկութիւն կամ շնութիւն կնոջ. գործ բոզից.

Զցածուն կանայս ի բոզութիւն գրգռիցեն. (Ոսկ. մ. ՟Բ. 12։)

Սրբեալ ի ձեռն աւազանին ի բոզութենէ եւ ի խառնակութենէ. (Արշ.։)


Բոլորածիր

adj.

circular, round, orbicular.

· Calfa

NBHL (1)

Քանզի ասի բոլորածիր կղզի։ Քեռինոս՝ բոլորածիր կղզի է ի մէջ ծովուն. (Վրդն. ծն. եւ Վրդն. աշխարհ.։)


Բոլորակ, աց

adj. s. round, circular;
circle, circuit, orb.

· Calfa

NBHL (4)

Զգեստ բոլորակ, պճղնաւոր պատմուճան։ Չորեքանկիւնի իմն առաւել լանջքն են՝ քան թէ բոլորակ։ Բոլորակ են ակունքն, զոր օրինակ եւ կիսագուդքն. (Փիլ.։)

Անարատ վարուք եւ բոլորակ առաքինութեամբք զամենեցունցն յինքեան բերելով զԱստուած. (Ճ. ՟Ժ.։)

Առ՝ ասէ, մեղքող՝ լեարդ այծից, եւ բոլլորակ անուոյ, եւ եդ ի սնարից նորա ... բոլորակն անուաձեւ իբրեւ զգլուխ երեւէր. (Կիւրղ. թագ.։)

Բոլորակ լուսնի, կամ արեգական. որպէս սկաւառակ. (Նար. ՟Կ՟Գ։ Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։ Լմբ. սղ.։)


Բոլորակութիւն, ութեան

s.

roundness, rotundity, circle, orb.

· Calfa

NBHL (2)

Այսու ոչ եթէ զբոլորակութիւնն ինչ յայտ առնէ. (Ոսկ. ես.։)

Լուսինն յարեւելից կուսէ ունէր զնիստ կառուցման բոլորակութեան. (Շ. բարձր.։)


Բոլորաձեւ

adj. adv.

round, circular, orbicular;
roundly, circularly.

· Calfa

NBHL (2)

Շրջանակն զբոլորաձեւ կերպարանս յերկրի յայտ առնէ. (Ոսկ. ես.։)

Պսակեալ զարդարեցաւ ամենայն երկիր առ հասարակ բոլորաձեւս պսակօք. (Վեցօր. ՟Ե։)


Բոլորաշէն

adj.

rotund.

· Calfa

NBHL (1)

(Տաճար) բոլորաշէն պայծառ՝ լուսին լրացեալ. (Տաղ.։)


Բոլորապտուղ

adj. s.

all offered;
holocaust

· Calfa

NBHL (1)

Առ յանասնոց եւ ի թռչնոց ի մաքրոց, եւ մատոյց բոլորապտուղ։ Զի կատարեալս այրիցէ բոլորապտուղս. (Փիլ. լին. ՟Բ. 52։)


Բոլորեմ, եցի

va.

toround;
to crown, to finish;
to environ, to surround, to begird;
to bring together.

· Calfa

NBHL (5)

Պայծառագոյն բոլորէ քեզ զպսակն. (Ոսկ. մ. ՟Ա. 24։ եւս եւ Ժմ.։ Շար.։)

Որպէս պղպջակք, որք փչեալ բոլորին օդով, եւ առնուն կերպարանս ըստ օրինակի գմբեթաց. (Շիր.։)

Հողմով խառնեալ՝ շուրջ գան բոլորեալ զերկրաւս. (Շիր.։)

Արարեր զերկուս լուսաւորս, առ ի բոլորել զժամանակս։ Արեգակն բոլորէ զտարին. (Ագաթ.։ Վրդն. ել.։)

Առ նա զկատարեալ հաւատս բոլորեցին. (Լմբ. պտրգ.։)


Բոլորեքեան

s. pl. all, every body, every one, all things.

· Calfa

NBHL (4)

ԲՈԼՈՐԵՔԵԱՆ ԲՈԼՈՐԵՔԻՆ. ὄλοι, πάντες universi, omnes Բոլոր բազմութիւնն. ամենեքեան, ամենեքին. բովանդակ անձինք կամ իրք. բոլոր նոքին. բնաւքն առ հասարակ. ամմէնքը. բոլոր

Զհրաշակերտ յարութիւնն առնելով բոլորեցուց. (Եղիշ.։)

Յառաջեալ ի բոլորեցունց հմտութեամբ միա՛յն դիմոսթենէս։ Ի հարկէ բոլորեքին զսա ստացեալ. (Պիտ.։)

Արարիչն, կամ հայրն բոլորեցուն։ Բոլորեցուն պատճառ, կամ այցելու։ Բարեացն պատարագք եւ բոլորեքումբք են լիք, եւ զպտղոցն ունին բան։ Զորս արժան է զբոլորս բոլորեքումբք պտուղս եղեալս ածել առ շնորհակալութիւն հօրն. (Փիլ.։ (գրի վրիպակաւ եւ բոլորեքումք։))


Բոլորեքին, րեցուն, եցունց

cf. Բոլորեքեան.

· Calfa

NBHL (4)

ԲՈԼՈՐԵՔԵԱՆ ԲՈԼՈՐԵՔԻՆ. ὄλοι, πάντες universi, omnes Բոլոր բազմութիւնն. ամենեքեան, ամենեքին. բովանդակ անձինք կամ իրք. բոլոր նոքին. բնաւքն առ հասարակ. ամմէնքը. բոլոր

Զհրաշակերտ յարութիւնն առնելով բոլորեցուց. (Եղիշ.։)

Յառաջեալ ի բոլորեցունց հմտութեամբ միա՛յն դիմոսթենէս։ Ի հարկէ բոլորեքին զսա ստացեալ. (Պիտ.։)

Արարիչն, կամ հայրն բոլորեցուն։ Բոլորեցուն պատճառ, կամ այցելու։ Բարեացն պատարագք եւ բոլորեքումբք են լիք, եւ զպտղոցն ունին բան։ Զորս արժան է զբոլորս բոլորեքումբք պտուղս եղեալս ածել առ շնորհակալութիւն հօրն. (Փիլ.։ (գրի վրիպակաւ եւ բոլորեքումք։))


Բոլորովիմբ

adv. adj.

all, entirely, totally, quite, utterly;
all.

· Calfa

NBHL (4)

ԲՈԼՈՐՈՎԻՄԲ ԲՈԼՈՐՈՎԻՆ. ὄλως, ὀλοκλήρως , ὀλοσχερῶς omnino, totaliter, plane, penitus, prorsus in universum Որպէս թէ բոլոր նովիմբ կամ նովին, այսինքն Ամենայն մասամբ. ամենայնիւ. ամենեւին. բովանդակապէս. բնաւ. բնաւին. իսպառ. գլխովին. ըստ ամենայնի. (գրի վրիպակաւ եւ Բոլորովիմ)

Հարկին հռովմայեցւոց բոլորովիմբ ամենայն կողմանք հայոց. (Խոր. ՟Բ. 24։)

Բոլորովին իսկ՝ մի՛ զԱստուած պատճառ վարկիցս գոյութեան չարին, յն. իբր բնաւ իսկ միով բանիւ։

Իբր Համօրէն. ամենայն. եւ Իսպառ.


Բոլորովին

cf. Բոլորովիմբ.

· Calfa

NBHL (4)

ԲՈԼՈՐՈՎԻՄԲ ԲՈԼՈՐՈՎԻՆ. ὄλως, ὀλοκλήρως , ὀλοσχερῶς omnino, totaliter, plane, penitus, prorsus in universum Որպէս թէ բոլոր նովիմբ կամ նովին, այսինքն Ամենայն մասամբ. ամենայնիւ. ամենեւին. բովանդակապէս. բնաւ. բնաւին. իսպառ. գլխովին. ըստ ամենայնի. (գրի վրիպակաւ եւ Բոլորովիմ)

Հարկին հռովմայեցւոց բոլորովիմբ ամենայն կողմանք հայոց. (Խոր. ՟Բ. 24։)

Բոլորովին իսկ՝ մի՛ զԱստուած պատճառ վարկիցս գոյութեան չարին, յն. իբր բնաւ իսկ միով բանիւ։

Իբր Համօրէն. ամենայն. եւ Իսպառ.


Բոլորութիւն, ութեան

s.

whole, total;
roundness, rotundity.

· Calfa

NBHL (2)

Նմին իսկ պատճառաւոր (յն. (պատճառ) բոլորութեան (էիցս) վերերեւիլ. Մաքս. եկեղ.։)

Վերին կողմն գնդի լուսնին ունի զբոլորութիւն լուսոյն, որ ընդդէմ արեգականն հայեսցի։ Կենդանատեսակ բոլորութիւնն շրջի առշեղապէս. (Շիր.։)


Բոլորումն, ման

s.

rotundity;
roundness, circle;
completion, accomplishment, end.

· Calfa

NBHL (3)

Ըստ բոլորման առ ի յարեգակնէ չորեքժանամակեան ըստ մեզ լինելոյ տարւոյն։ Ի բոլորմանէ տարւոյն։ Զտարեացն բոլորմանց. (Խոր. ՟Ա. 3. 15։ ՟Բ. 56։)

Յետինքն զերիցագուիցն գերակայ բոլորմունսն ոչ ունին, բայց մասնաւորս։ Անհաղորդք են գերագունիցն բոլորմանց։ Զամենայն բարերարական աստուածանունութիւն (այսինքն ստորոգելի), յո՛յր վերայ արդեօք եւ կացցէ յաստուածպետականացն անձնաւորութեանց, ի վերայ բոլոր աստուածպետութեանն բոլորման է առնլի անխտրապէս. (Դիոն.։)

Տասն բանք պատուիրանացս՝ գլխաւորականք են բոլորմունք եւ սեռք. (Վրդն. ել.։)


Բոկանամ, ացայ

vn.

to pull off one's shoes or stockings.

· Calfa

NBHL (1)

Բոկանայր այր զկօշիկ իւր ... եւ բոկացաւ զկօշիկ իւր, եւ ետ ցնա. (Հռութ. ՟Դ. 7. 8։)


Բոկեղ

s.

ring biscnit, simnel, cracknel

· Calfa

NBHL (1)

Պան. բլիթ. հաց փափուկ՝ բոլորշի կամ մանեկաձեւ, իւղախառն կամ առանց իւղոյ ի նաշհոյ. ռմկ. եւս՝ բոկեղ.


Բոկոտն

adj.

barefoot, barefooted.

· Calfa

NBHL (1)

Եւ այլ եւս խառնիճաղանջքն՝ բոկոտն եւ մերկանդամ՝ ցանեւցիր բերէին. (Յհ. կթ.։)


Բոկութիւն, ութեան

s.

state of a barefooted person.

· Calfa

NBHL (1)

Մի էր բոկութիւն ծառայից եւ ազատաց. (Եփր. նին.։)


Բողբոջ, ից, աց, ոց

s.

shoot, sprout, scion;
bud, germ.

· Calfa

NBHL (7)

βλαστός, βλαστή , βλάστημα germen, ὅλυνθος grossus, grossulus Ծիլ բուսոց. բոյս նորոգ ընձիւղեալ. շառաւիղ. եւ Նորաբոյս պտուղ ցցուեալ. ծիլ. եւ կոճակ.

Զբողբոջ նորա թառամեցուսցէ հողմ. (Յոբ. ՟Ժ՟Ե.30։)

Որ նախ քան զքաղցր եւ զկատարեալ պտուղն ի թզենւոջն պտղոյ տեսակաւ յառաջագոյն ընձիւղի, բողբոջ ասի։ Որպէս բողբոջիւք ոմամբք զհանդերձեալ քաղցրութիւն թզենւոյն աւետարանէ։ (Նիւս.)

Ծաղկանցն եւ ծառոցն, բոյս բողբոջոց գարնայնոյն՝ երեւեսցին յետ ձմերայնոյն։ Բուսովքն, բողբոջովքն, եւ ծաղկովքն. (Ագաթ.։)

Ծաղկեցուցանէր զՀայաստանս աստուածդիտութեանն բողբոջիւք։ Արդարութեան բողբոջս. (Խոր. հռիփս.։)

Ըստ օրինակի բարետոհմիկ բողբոջաց, յորժամ յառաջին աճմանէն ի վեր ուղղին ... այսպէս եւ նա ի սկզբանէ ծաղեցաւ բողբոջօք. (Նիւս. ի Գր. սքանչ.։)

ԲՈՂԲՈՋ Որպէս Պղպջակ, կամ նմանութեամբ, եւ կամ ըստ լծորդ տառից.


Բողբոջազարդ

adj.

having many shoots.

· Calfa

NBHL (1)

Ամենայն ծառ յամարայնի զբողբոջազարդ ծաղիկս արձակէ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Բողբոջեմ, եցի

vn.

to bud, to bud again, to pullulate, to shoot, to germinate, to sprout.

· Calfa

NBHL (1)

Որ զամենայն առաքինութիւն բողբոջեն. (Յճխ. ՟Ժ՟Ա։)