Definitions containing the research ոչ : 10000 results

Էակցութիւն, ութեան

s.

consubstantiality, identity of substance.

· Calfa


Էանամ, ացայ

vn.

to be, to exist, to subsist.

· Calfa

NBHL (1)

Եւ ո՛չ զէացեալն ի մեզ օծութիւն անմաքրապէս ի բաց մերկանալ։ Գոն, եւ ոչ էանան. են, եւ ոչ ճանաչին. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. մծբ.։)


Էապէս

adv.

essentially, really, in reality, in fact.

· Calfa

NBHL (1)

Էապէս է բանական (մարդ բարի)։ Արդարեւ էապէս գործք առաքինւոյն խրատք (են)։ Զէն էապէս ոչ գիտացեալք։ Զիւրաքանչիւր ոք ի զգայութեանցն աստուածացուցին, զմին զէն էապէս լռեալք. (Փիլ.։)


Էացուցանեմ, ուցի

va.

to cause to exist, to extract from nothing, to create.

· Calfa

NBHL (4)

Որ զէսս էացոյց յոչէից, օրհնի ի յէիցս. (Խոսր.։)

Կարծելն էացուցանել ոչ զօրէ. (Իգն.։)

Զոչ էն ի վերայ սոցա (զզգայարանս ի վերայ անմարմնոց) էացուցանել՝ ըստ մեզ զիջանելով. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Ո՛չ է նոքա են, որ զէն ճշմարիտ ոչ էացուցանեն. (Շ. թղթ.) այսինքն չընդունին էապէս գոլ, կամ չէացուցանեն։


Էշ, իշոյ, իշոց, իշու, իշուց

s. mus.

ass, jackass, donkey;
machine of war, (battering-ram);
bridge of a violin, etc;
— մատակ, she-ass, donkey;
կաթ իշոյ, ass's milk;
հեծանել յ—, to ride on a donkey;
խանչէ, անըռկէ, զռնչէ —, the ass brays.

· Calfa

NBHL (2)

ԷՇ. նմանութեամբ՝ Մեքենայ պատերազմական քառոտանի անուաւոր. որ ի Պտմ. աղեքս. կոչի եւ Խոյ.

Յեցուցին ի պարիսպն զկոչեցեալ էշսն. եւ է այս գործի մեքենայից անուաւոր, յերից երից արանց մղելով տարեալ, եւ ի ներքուստ կացնօք եւ սակրօք երկբերանովք եւ կտցաւոր մրճօք փորեալ զհիմունս. (Խոր. ՟Գ. 28։)


Էութիւն, ութեան

s.

essence, nature, constitution;
existence;
substance;
divinity, God;
property, fortune, wealth;
յ— ածել՝ յօրինել, to create.

· Calfa

NBHL (5)

Հինգերորդ էութիւն (երկնից տարրական) պարզագոյն եւ անխառնելի. (Փիլ. լին. ՟Գ. 5.) ուր եւ գոյացութիւն կոչի։

Որոյ հակառակն է՝ ոչ էութիւն կամ չէութիւն եւ ոչնչութիւն ըստ ինքեան. զոր օրինակ,

Զի արարած էր, եւ ոչ էութիւն. (Ճ. ՟Ա.։)

Ո՛չ զի ոչ Աստուած, այլ զի եւ մարդ՝ Քրիստոս. վասն այսորիկ եւ գիր երկաքանչիւրից անուանցն առնէ զյորջորջումնն՝ ցուցմամբ էութեանն ... իսկ Պօղոս Սամոստացի խոստովանի նախասահմանութեամբ յառաջ քան զյաւիտեանս գոլով, իսկ էութեամբ ի Նազարեթէ ցուցեալ. այսպիսի է նորա ամպարշտութիւնն. (Աթան. ՟Դ։)

Դու ես՝ որ յոչնչէ զամենայն յէութիւն յօրինեցեր. (Ագաթ.։)


Էրան

s.

gentle breeze, pleasant wind, zephyr;
քեզ շունչ համայն պախըրցի, ինձ — շունչ փոթորկի, each breeze for you is a furious blast, while to me the blast is a gentle breeze.

· Calfa

NBHL (1)

Ոչ ի ծայրս կաղնեաց բողբոջ, եւ ոչ էրան ցօղախառն. (Ոսկ. ի յհ. մկ. եւ Ոսկ. հերոդ.։)


Ը (yét)

s.

the eighth letter of the alphabet and the fourth of the vowels;
eight, eighth.

· Calfa

NBHL (4)

Ձայնաւոր տառ՝ միջասահման ընդ է եւ ի. եւ լծորդ ընդ նոսա, որպէս եւ ընդ ո, ւ, եւ ու։ Նմանաւոր հնչումն չի՛ք յայլ լեզուս, եթէ ոչ զօրութեամբ՝ իբր կլանելով եւ սղելով. միայն առ թուրքս (որպէս եւ առ անգղիացիս) կայ այս ձայն որոշակի. զոր օրինակ, սաթը՛ն ալտը՛մ, ըլըճագ։ Առ յոյնս կայ η , իթա անուանեալ, այլ այժմ հնչի որպէս ի՛, եւ յոմանց՝ է՛. գուցէ հնչելի ը. քանզի եւ սա նովին անուամբ կոչի ի մեզ ըեթ, ըթ, եթ։

Բաց ի յայբէ, եւ յեչէ, եւ յըթէ։ Իսկ այլք լրագոյն ձայնիւ Ըեթ կոչեն.

Ըեթ յայսպիսի իմաստս սուղ հանդիպի, կամ բնաւ իսկ ոչ. (Գրչ. գէ.։)

Գտանի ի մեզ սովորաբար ի մէջ բառից առ որոշումն հնչմանց եւեթ. այլ ի յանգս ո՛չ երբէք, եթէ ոչ քերթողաբար. որպէս ռմկ. ը, վարի իբրեւ զյօդ, եւ իբրեւ նշանակ հայցական հոլովոյ։ Իսկ բառք սկսեալք տառիւս ը, կա՛մ են ի փոխ առեալ յայլոց ձայնաւոր տառից, եւ կամ ածանցք ձայնիցս Ընդ, Ըստ. զորս տեսցես։


Ըղձական, ի, աց

gr.

cf. Ըղձալի;
optative (mood);
— դիւթութիւն, witchcraft, sorcery, spell, charm.

· Calfa

NBHL (1)

Ոչ լուաւ, թէ կեցցե՛ս. եւ էր ասացեալս ըղձական, եւ ոչ հրամայական. (Կլիմաք.։)


Ըղձամ, ացի

va.

to desire, to wish, to long for;
to guess, to divine;
ողջ լինել ձեզ —, I wish you health, I hope you will enjoy good health;
adieu! good bye!

· Calfa

NBHL (2)

Ոչ կամիս կորուստ, ոչ ըղձանաս մահ. (Նար. ՟Հ՟Զ։)

Զսըտութիւնսն մի՛ եւս տեսանիցէք, եւ ըղձութիւնս այլ եւս ոչ ըղձանայցէք։ Մարգարէք նորա ըղձային (կամ ըղձանային) նոցա ստութիւն. (Եզեկ. ՟Ժ՟Գ. 23։ ՟Ի՟Բ. 28։)


Ըղձանամ, ացայ

vn.

cf. Ըղձամ.

· Calfa

NBHL (2)

Ոչ կամիս կորուստ, ոչ ըղձանաս մահ. (Նար. ՟Հ՟Զ։)

Զսըտութիւնսն մի՛ եւս տեսանիցէք, եւ ըղձութիւնս այլ եւս ոչ ըղձանայցէք։ Մարգարէք նորա ըղձային (կամ ըղձանային) նոցա ստութիւն. (Եզեկ. ՟Ժ՟Գ. 23։ ՟Ի՟Բ. 28։)


Ինքնարշաւ

adj.

that runs by itself.

· Calfa


Ինքնեակ, աց

adj. adv.

that comes of his own accord, voluntary;
self-produced, fortuitous, natural;
by chance, naturally.

· Calfa

NBHL (1)

Զինքնեակն անդոյ քո՝ որ գայցէ՝ ոչ հնձեսցես։ Մի սերմանիցէք, եւ մի՛ հնձիցէ՛ք զինքնեակս նորա՝ որ ելանիցեն. (Ղեւտ. ՟Ի՟Ե. 5. 11։)


Ինքնեղ

adj.

self-existent, uncreated;
natural, spontaneous.

· Calfa

NBHL (1)

Արարած է աշխարհս, եւ ոչ ինքնեղ։ ինքնեղ վարկաք զբերումն արարածոցս. (Լմբ. սղ.։)


Ինքնեղութիւն, ութեան

s.

self-existence, substance, natural production.

· Calfa


Ինքնիշխան, աց

adj.

absolute, sovereign, independent, free, uncontrolled;
despotic

· Calfa

NBHL (1)

Ինքնիշխան են ոգիքն. (Կոչ. ՟Դ։)


Ինքնիշխանութիւն, ութեան

s.

absolute power, independence, freedom, despotism.

· Calfa

NBHL (1)

Եւ ոչ զնոյն ինքն բարին ինքնիշխանութեամբ առնել արժան է. (Բրս. հց.։)


Ինքնութիւն, ութեան

s.

selfhood, individuality, personality;
essence, nature, property.

· Calfa

NBHL (3)

αὑτότης ipseitas ὐπόστασις ut subsistentia, et subsistentia Գոլն ինքեան եւ յինքեան՝ որպէս եւ էն. եւ զի դերանունս Ինքն՝ ոչ է յայտնիչ որոշ դիմի, այլ զանձանց եւ զէութենէ որպէս թանձրացեալ առնոյ. իբր յն. հիփօստացիզ. այսինքն Ենթակայութիւն. երբեմն որպէս Անձնաւորութիւն, որ ըստ աստուածաբանից ասի առնչական ենթակայութիւն երրեակ յաստուած.

Հարկ է ... մի աստուածութիւն ընդունել ի մի ինքնութիւն հօր եւ որդւոյ հաստատութեան։ Ոչ թերի է եւ ոչ պակաս ի հօրն էութենէ, եւ ինքնութենէ, եւ գոյութենէ որդի. (Ոսկ. յհ. ՟Ա. 3. եւ 6։)

Ինքնութիւն է, զի ոչ յումեքէ ունի զգոյութիւնն, այլ՝ ինքնութեամբ. որպէս սուրբ լուսաւորիչն ասէ, տէր աստուած՝ որ եմ միայն ինքնութեամբ՝ եւ ոչ այլ ոք յառաջ քան զնա. (Խոսր. պտրգ.։)


Ինքնուսումն, ման

s.

cf. Ինքնուս.

· Calfa

NBHL (1)

ոչ առ վարդապետս ... ուսեալք, բայց ինքնլուրք եւ ինքնուսմունք։ Ինքնուսումն օրինօք առաքինութեամբս այսորիկ խրատեալ է։ առ ի միաբանութիւն ... ինքնուսման ազդին. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. լին.։)


Իշայր

s.

wild ass.

· Calfa

NBHL (1)

Սոքա (ցիռք) անձին երամակս եղեալ, առաջնորդութեամբ իշայրոյն յանապատս արօտական եղեալ՝ ոչ անկանին ընդ ձեռամբ. (Վանակ. յոբ.։)


Իշավար, աց

s.

donkey-driver;
goad, spur, stimulus for asses.

· Calfa

NBHL (1)

Էշ զճանապարհ՝ ընդ որ միանգամ անցանէ, այլ ոչ մոռանայ. եւ դէպ լինի զի իշաւարն մոռանայ, նա իբրեւ տեղեակ զուղղորդն տանի. (Վեցօր. ՟Ը։)


Իշխանազն, զին, զունք

s.

prince, prince royal, prince of the blood;
petty sovereign.

· Calfa

NBHL (1)

Դիւցազն կոչեն հինքն զիշխանազունսն եւ զքաջս. (Երզն. քեր.։)


Իշխանական, ի, աց

adj.

sovoreign, imperial;
seigneurial, of or belonging to a baron;
magisterial;
absolute;
lordly;
noble;
ruling, in power, in authority;
—ն տունջեան, — գիշերոյ, the sun;
the moon, the stars.

· Calfa

NBHL (3)

Իշխանականք, եւ ոչ իշխեցեալք։ Պսակեալն, եւ իշխանականք իւր. (Նար. ՟Լ՟Գ. ՟Լ՟Ը։)

Ոմանք ոչ որոշեցին ի հոգւոյ զմիտսն, այլ՝ նորին ինքեան իշխանական գոլ զիմացականնհամարին։ Այսպէս սահմանեն զզգայութիւնն, հոգի իմանալի յիշխանականէն ի գործարանս կոյս կարգեալ. (Նիւս. բն.։)

Եւ ոչ իշխանականս ի մեզ ամբոխիցի չար եւ մոլար օրինակօք։ Պայծառացուցանէ զմեր իշխանականս. եւ այն՝ զմաքրեալն։ Զիշխանականիս պայծառութիւն, որ ուղղէ մեզ ըստ աստուծոյ զգնացսն. (Ածաբ. առ որս. ՟Ա. եւ Ածաբ. ծն. եւ Ածաբ. մկրտ.։)


Իշխանակից, կցի, կցաց

s.

joint ruler, joint sovereign;
partner in dignity, colleague.

· Calfa

NBHL (1)

Միտքսիշխանական հոգւոյ եւ մարմնոյ, այլ ոչ իշխանակից եւ համապատիւ. (Առ որս. ՟Թ։)


Իշխանասաստ

adj.

imperious, lordly, dictatorial.

· Calfa


Իշխանասիրութիւն, ութեան

s.

ambition, immoderate thirst of dignity or power.

· Calfa


Իշխանութիւն, ութեան

s.

sovereignty, principality, lordship;
authority, faculty;
empire, dynasty, sway, rule, dominion, domination;
abselute power;
dignity;
right, privilege;
government, command, power, jurisdiction;
free will, liberty;
licence, exclusive permission;
place, post;
diocese;
—ք, principalities (tho third order in the celestial hierarchy);
հոգեւոր՝ ժամանակաւոր, spiritual and temporal power;
առաւելազանց —, too much authority;
յ— հասանել, to rise to dignities;
to get into office, or power;
տալ ումեք զամենայն —, to empower, to give carte-blanche, or full powers to;
լինել ընդ իշխանութեամբ ուրուք, to be in the power of some one, or dependent on some one;
այս ի վեր քան գիմս է —, that is beyond my power, that surpasses my capacity.

· Calfa

NBHL (7)

Ի տան իւրում, եւ ամենայն իշխանութեան իւրում։ Եղեւ իսրայէլ իշխանութիւն նորա։ Եբեր նմա իշխանութիւն ի վերայ բռնաւորաց նորա։ Ծանիցես զիշխանութիւներկնաւորին։ Իշխանութիւն տուաւ նմա։ Ետ նոցա իշխանութիւն թագաւորն՝ գործել զամենայն։ Իշխանութիւն առեալ (ի վերայ) մարդկան, եւ դու մարդ մահկանացու։ Կենաց եւ մահու դու ունիս իշխանութիւն։ ամենայն անձն որ ընդ իշխանութեամբ է, ի հնազանդութեան կայցէ. քանզի ոչ ուստեք է իշխանութիւն, եթէ ոչ յաստուծոյ։ Որ հակառակ կայ իշխանեանն, աստուծոյ հրամանին հակառակ կայ եւ այլն։

Ոչ եթէ զիշխանութիւն (ընչից) իշխեաց յինքն հանել. (Կոչ. ՟Ը։)

երեւեցաւ նա յակոբայ եղբոր իւրում՝ եպիսկոպոսի առաջնոյ՝ այսր իշխանութեան (երուսաղէմի). (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Միոյ իշխանութեան երկու թագաւորք ոչ լինին։ Ամենայն ազգ եւ լեզու որ են ընդ իշխանութեամբ իմով. (Եղիշ.։)

Զկամակար իշխանութիւն ոչ հանէ ի նմանէ. որով կարողն է անսալ եւ չանսալ հրամանացն ... այլ զի եւ չանսալոյն իշխանութիւն ունիցի։ Զիա՛րդ երեւէր ընտրութիւն գործոցն, եթէ ոչ ունէր մարդն իշխանութիւն երկոցունց, եւ անսալոյն եւ չանսալոյն. (Եզնիկ.։)

Ասեն եօթն մոլորակացդ իշխանութեամբ շրջել, եւ ոչ ի բաժնի կալ. (Շիր.։)

ձեզ ոչ է այդպէս իշխանութիւն ընդդիմանալ կամաց նորա։ ի ձեռն ձեր է իշխանութիւն արձակել նոսա։ Որպէս յերկրի ոչ ունիմք իշխանութիւն փոխանակել զնա ընդ այլում տեառն, նոյնպէս եւ յերկիրս չունիմք իշխանութիւն փոխանակել զճշմարիտ աստուածն մեր ընդ այլում. (Եղիշ.։)


Իշխեմ, եցի

vn.

to reign, to rule, to govern, to be master;
to be in power, to have power or authority;
to presume, to take the liberty, to dare;
— կրից՝ ախտից, to master, to dominate, or command one's passions;
— մտաց ուրուք, to hook, to lay one's hand on some one, to influence the thoughts and actions of some one.

· Calfa

NBHL (5)

Ազատք ի լծոյ, իշխանականք, եւ ոչ իշխեցեալք. (Նար. ՟Լ՟Գ։)

Իշխեցէ՛ք ձկանց ծովու, եւ թռչնոց երկրից, եւ ամենայն անասնոց, եւ ամենայն երկրի։ Իշխել տուրընջեան եւ գիշերոյ։ Ահաւադիկ է այրն՝ զորմէ ասացի քեզ, եթէ նա իշխեսցէ ժողովրդեան իմում։ Ոչ իշխեցից ես ձեզ, եւ ոչ իշխեսցէ ձեզ որդի իմ, այլ տէր իշխեն նոցա.եւ այլն։

Իշխելոց իցէ ամենայն վաստակոցն իմոց զոր վաստակեցի։ Եւ որ իշխենն նոցա բարերարք կոչին։ Կին՝ մարմնոյ իւրում ոչ իշխէ, այլ այրն. նոյնպէս եւ այրն իւրում մարմնոյ ոչ իշխէ, այլ կինն. եւ այլն։

Քանզի կոչիմ իշխան հայոց, բայց ես իշխիմ յախտից իմոց. (Հեթում ոտ.։)

Ոչ իշխէր ոչ հարցնել, կամ ոչ ոք իշխէր հարցնել։ Ոչ ոք իշխէր հայել։ Ոչ իշխեմ խօսել ինչ։ Իշխէ. ոք ի ձէնջ. եւ այլն։ Կամ իշխեն ըստ կամս իւրեանց երթալ ուրեք, եւ կամ գործել, եւ ոչ իշխեն անցնել զհրամանաւ թագաւորի. (՟Ա. Եզր. ՟Դ. 11։) (յն. ո՛չ կարեն, եւ կամ այլազգ։)


Իշխող

cf. Իշխեցող.

· Calfa

NBHL (1)

Որ ոք զձի կնմ զայլ անասուն մեծ կամ զփոքր գտանէ՝ եւ ոչ ասէ, որպէս ըզգող ըմբռնի. վասն. զի ոչ երեւեցոյց եւ ետ յիւր իշխողն. (Մխ. դտ.։)


Իջանեմ, իջի, էջ

vn.

to descend;
to fall;
to decline;
to sink;
to settle, to subside;
to light, to sit down;
to empty itself;
to lodge, to stop at, to sojourn;
cf. Սերիմ;
ի ծառայութիւն —, to lower one's self to servitude, to become a servant;
յաղքատութիւն —, to impoverish one's self, to become poor;
— ի նաւէ, ի կառաց, յերիվարէ, to disembark, to go ashore, to land;
to alight, to get out of a carriage;
to dismount or alight, to get off, to get down from a horse;
— ի գերեզման՝ իհող մահու, to descend into the grave, to be buried;
— յօթեւան ուրեք, to put up at an hotel;
— ի հպարտութենէն, to humiliate one's self;
to relent, to soften, to become calmed, appeased;
ի թիկունս —, to go to the rescue, to succour;
— ի հանդէս մարտի, to come to blows, to fight;
— գետոց ի ծով, to discharge, to fall into, to disembogue, to disgorge, to empty itself, to overflow;
արտասուք զծնօտիւք իջանեն, the tears fell down his (or her) rosy cheeks;
էջ մրրիկ հողմոյ ի ծովակն, a storm broke over the lake.

· Calfa

NBHL (3)

Խոխոջանք խոռոչանք խոռոչանց որ բղխեն իջանան ի գլխոց լերանց. (Վեցօր.։)

Եթէ միտք ոչ ճգնեսցին եւ իջցեն ընդ փափուկս, այլ եւս առաւել դժուարեսցի. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Յղեաց կոչեաց զտուբիա, առ որում իջալ էր նա. (Եւս. պտմ. ՟Ա. 12։)


Իջավանիմ, եցայ

vn.

to lodge, to take up ones abode, to stop, to reside, to dwell, to nestle.

· Calfa

NBHL (1)

Իջավանեալառ տրիպտղոսոսի ումեմն ի գեղն՝ որ կոչի ելեւսինէ. (Նոննոս.։)


Իսկապէս

adv.

really, in effect, in fact, truly;
— բարի, essentially good;
— բերկրանք, true or durable pleasures.

· Calfa

NBHL (2)

Որ ոչ բնաւին մեռեալ աշխարհի, եւ ոչ իսկապէս կենդանի աստուծոյ։ Իսկապէս մեղայ. (Նար. ՟Ի՟Զ. ՟Ի՟Է։)

Որպէս ասաց ժանտն եւտիքէս, թէ ոչ մարմին առ իսկապէս. (Յիսուս որդի.։)


Իսկոյն

cf. Իսկ եւ իսկ.

· Calfa

NBHL (1)

Լուեալ աբգարու, իսկոյն կոչեաց զնա։ իսկոյն ճիչ բարձեալ։ Իսկոյն բեկաւ. (Խոր. ՟Բ. 30։ 7հմկթ։ Նար. ՟Ի՟Ե։)


Իսկութիւն, ութեան

s. chem.

reality, truth;
essence, substance, nature;
naturalness;
personality, hypostasis;
essence, essential or volatile oil;
— բեւեկնոյ, spirit, or — of turpentine.

· Calfa

NBHL (3)

ահա տուր, որոյ իսկութիւն բնութեանն ոչ պարփակի. (Լմբ. ստիպ.։)

Քրիստոսի միայն՝ իսկութեամբ բնութեամբ, եւ ոչ յորջորջանօք է աստուած հայր. (Կոչ. ՟Ե։)

Զփորձն իսկութեամբ ցուցից։ Իսկութիւն, եւ ոչ օրինակ. (Նար. ՟Լ՟Թ. ՟Ղ՟Գ։)


Իրագէտ, գիտի, տաց

adj.

well versed, well informed, acquainted, intelligent;
— լինել, to be in confidence, to be made acquainted with an affair, to know the case.

· Calfa

NBHL (1)

Կամ թէ իրագէտ իցէ, եւ ոչ հանցէ ի վեր։ Ես ինձէն իրագետ եւ վկա եմ ասէ տէր։ Զոր ես անձին իմում իրագետ եմ. (Ղեւտ. ՟Ե. 1։ Երեմ. ՟Ի՟Թ. 23։ Յոբ. ՟Ժ՟Թ. 27։)


Իրագործութիւն, ութեան

s.

action, performance, deed.

· Calfa

NBHL (1)

Իրագործութիւն ասի, այլ ի համար առաջին նշանացն ոչ մտանէ. (Մամբր.։)


Իրակութիւն, ութեան

s.

action, act, deed.

· Calfa


Իրան, աց

s.

trunk, upper part of the body.

· Calfa

NBHL (1)

իրանք զբոլոր անդամսն կոչէ։


Իրաւ, աց

s. adj. adv.

justice, equity, law;
just, true, lawful;
justly, reasonably, rightly;
— առնել, to do justice, to justice;
դուք ձեզէն տուք զ—ն, be ye yourselves the judges, judge for yourselves.

· Calfa

NBHL (1)

Անաստուծոյբն ի սուրբն հպիլ ոչ է բարւոք եւ իրաւ. (Սահմ. ՟Ը։)


Իրաւաբանեմ, եցի

va.

to speak truth;
to plead;
to practise law.

· Calfa


Իրաւաբանութիւն, ութեան

s.

veracity;
reasoning, argument;
pleading.

· Calfa

NBHL (1)

Ընդ համարձակութեանն պարտ է իրաւաբանութեանն գոլ։ աներկբայելի իրաւաբանութեանն ընդդիմամարտել ոչ ունէին. (Ոսկ. գծ.։)


Իրաւաբար

adv.

cf. Իրաւապէս.

· Calfa


Իրաւադատութիւն, ութեան

s.

justice;
right judgment.

· Calfa

NBHL (1)

Զարաչական զօրութիւնն աստուծոյ. (Արշ. ՟Ժ՟Թ. յորմէ եւ Լծ. կոչ.։)


Իրաւախոհ, աց

adj.

whose thoughts are bent on justice, just, equitable;
— լինել, to be composed, adjusted;
— առնել, to accord, to conciliate, to reconcile.

· Calfa

NBHL (2)

եւ ոչ այլ ոք գտցի իրաւախոհ ի ձեզ, որ ընտրէ զիրաւունս, այլ յանհաւատիցն խուզէ զիրաւունս եղբայր յեղբօրէ. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Արդարն իրաւխոհ սիրէ զանձն իւր։ Որք իրաւախոհք են յանձինս իմաստունք են։ Աղքատի ոչ գտանին միտք իրաւախոհք. (Առակ. ՟Ժ՟Բ. 25։ ՟Ժ՟Գ. 10։ ՟Ի՟Թ. 7։)


Իրաւանամ, ացայ

vn.

cf. Արդարանամ.

· Calfa

NBHL (2)

Եւ ոչ բանիւ իրաւանալի. (Նար. ՟Դ։)

Եկն ժամանակ, որ ոչ իրաւացաւ այս։ Խնկարկութիւն նոցա իրաւացաւ. (Լմբ. ժղ.։)


Իրաւապէս

adv.

justly, worthily, equitably, deservedly.

· Calfa

NBHL (1)

Աղուէս իրաւապէս կոչէ զնոսա. (Լմբ. սղ.։)


Իրաւացի, ցւոյ, ցեաց

adj. adv.

just, equitable, right, reasonable;
lawful, legal;
honest, worthy, righteous;
justly, equitably, reasonably;
— է, it is right, just.

· Calfa

NBHL (3)

Այս ոչ իրաւացի դատաւորի է, եթէ աբել եւ կայէն ի միում հանգստգեան վայելիցեն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ը։)

Զուսմունս՝ անձանց կերակուր իմն ասելով գոլ՝ յիրաւացւոյն ոչ ոք վրիպեսցէ. (Նիւս. երգ.։)

Անարժանութեամբ, եւ ոչ իրաւացի. (Փարպ.։)


Իրաւացուցանեմ, ուցի

va.

to justify, to approve, to do justice;
— զիրաւունս այրուոյն, to support the cause of widows;
— զոք թագաւորել, to confer the right to reign, to legitimate the reign.

· Calfa

NBHL (2)

Իրաւացուցանէ զբանս իմ։ զիրաւունս որբոյն ոչ իրաւացուցին։ Զաղքատն ոչ իրաւացուցին. (Յոբ. ՟Թ. 14։ Երեմ. ՟Ե. 28։ ՟Ի՟Թ. 16։)

Իրաւացուցեալ ոսկին ոչ մաքրի. (Կլիմաք.։)


Իրաւորեմ, եցի

va.

to effect, to put in execution, to do.

· Calfa

NBHL (1)

Իսկ ապա եւ ոչ խորհել պիտեսցի, եւ ոչ իրաւորել. (Պերիարմ. ՟Ժ։)


Իրաւունք, ւանց

adv.

s. pl. right, justice, equity;
due;
law;
duty;
reason;
rectitude, uprightness;
right, faculty, power, competence;
իրաւամբք or ըստ իրաւանց, by right, rightfully, justly, duly, lawfully;
որո՞վ իրաւամբք, by what right ? with what authority ? աստուածային —, divine-right;
ամենայն իրաւամբք, with all one's authority;
—նս առնել or ընտրել, to render justice, to judge;
զիրաւունս ուրուք ի գլուխ հանել, to justify completely;
առնել ումեք —նս ի ձեռաց թշնամեաց, to free one from his adversaries, to acquit;
—նս համարել՝ վարկանել, to think, or repute right, to think it proper, to believe oneself right;
—նս տալ, to show with reason, to bring proofs;
to justify, or exculpate oneself;
զիրաւունս ցուցանել, to prove one's rights, to adduce or allege proofs in one's defence;
to contest, to bring an action against;
—նս հանել, to judge rightly;
to justify;
զ—նս ի նա հանել, to pronounce judgment in one's favour;
զիրաւունս իւր կացուցանել, զիրաւունս անձին ցուցանել, to put in one's claim, to avail oneself of one's rights;
—նս խնդրել, to ask for justice, to demande one's right;
պինդ կալ յիրաւունս, պահանջել զիրաւունս, to sustain one's rights;
թիւրել զիրաւունս, to cavil, to sophisticate, to overstain the law;
— են նոցա բողոք ունելոյ, they have reason for complaint;
եւ իրաւամբք արդեօք, that is not without reason.

· Calfa

NBHL (2)

Յիրաւանց քոց ես ոչ խոտորեցայ։ Յիրաւունս քո կեցո զիս։ Արարի իրաւունս եւ արդարութիւն։ Իրաւունքն ոչ ետուն կեալ։ Եւ արդ եդ նմա իրաւունս եւ դատաստանս.եւ այլն։

Իրաւամբք մանիլ, այսինքն արդարութեամբ. զի ապիրատ եւ անիրաւ ինչ ոչ գործեաց. այլք զյն. իմանան, իրաւամբք դատողին. եւ այլք ընթեռնուն, անիրաւաբար։