Entries' title containing դ : 5016 Results

Անգործադրութիւն, ութեան

s.

inexecution, non-performance;
unfinished state.


Անդ

adv.

there, yonder, in that place;
— ի ներքս, therein, within;
ի վեր —, there above, yonder above;
— ի վայր, down there, below;
— ... աստ, then... and now;
աստ եւ —, here and there.

Etymologies (5)

• «արտ» ՍԳր. Ագաթ. (սովորաբար ո հլ. երբեմն ի հլ. ներգ. յանդի. այսպէս՝ Ս. Գրքում ունինք 21 անգամ ո հլ., 5 անգամ ի հլ., 21 անգամ էլ յանդի. անսովոր ձև է յգ. սեռ. անդւոց Նար. Մծբ. 449), որից անդաս-տան ՍԳր. անդապահ «արտի պահապան» Ճառընտ. անդել «մշակել» Վրք. հց. գրուած է նաև հանդ Վրք. հց. բ. 447։

• =Նոյն է յաջորդ անդ բառի հետ, որի վեր-ջին իմաստն է «տուն». հին նահապետական կեանքում տունն ու արտր իրարից անբաժան բաներ էին. այսօր էլ «տուն-տեղ» ձևը նման մի երևույթ է ցոյց տալիս գաւառականներում. Ղրբ. հmնդmվmր, որ իրապէս անդ «արտ»+ վարել բառերից է կազմուած, ո՛չ միայն նշա-նակում է «հող, կալուած», այլ և «տուն, տեղ, մէկի գտնուած. տեղը, կողմը», Մշ. հանռա-ւորէք՝ որ նոյնպէս հանդ «արտ» բառից. է, նշանակում է «տան ներսը, բակը ևն»։-Աճ.

• Pictet ը. տպ. հտ. գ. էջ 112 սանս. anta «վերջ, սահման», հբգ. ente «վերջ». արմոր. añt «ակօս» բառերի հետ։ Ան-դաստան բառը Müller 3(1889), 149 կցում է պհլ. *andastān. բառին, որ է հպրս. ardastāna «Hochbau» ըստ Spie. gel, բայց «ամառանոց» ըստ Müller. (Bartholomae, Altir. wörtb. 133 սխալ է գտնում այս բացատրութիւնը և մեկ-

• նամ է «Halbstand, պատուհանի պսա-կը»)։ Հիւնք. ունդ բառից։

• ԳՒՌ.-Գոր. Երև. Կր. Տփ. հանդ, Ախց. հանտ, Ղրբ. հmնդ, Ջղ. պահուած է միայն անդ'էն դ'աշտէն «սարէն ձորէն, վերիվերոյ (խօսիլ)» դարձուածում։ Նոր բառեր են հանդավար «տուն-տեղ», հանդաբան, հանդատէր, հան-դաւորէք «տան ներսը, բակը ևն»։


Անդ, ոյ, ոց, ի, ից

s.

field;
fallow, soil;
—ք, the fields, country.

Etymologies (5)

• «արտ» ՍԳր. Ագաթ. (սովորաբար ո հլ. երբեմն ի հլ. ներգ. յանդի. այսպէս՝ Ս. Գրքում ունինք 21 անգամ ո հլ., 5 անգամ ի հլ., 21 անգամ էլ յանդի. անսովոր ձև է յգ. սեռ. անդւոց Նար. Մծբ. 449), որից անդաս-տան ՍԳր. անդապահ «արտի պահապան» Ճառընտ. անդել «մշակել» Վրք. հց. գրուած է նաև հանդ Վրք. հց. բ. 447։

• =Նոյն է յաջորդ անդ բառի հետ, որի վեր-ջին իմաստն է «տուն». հին նահապետական կեանքում տունն ու արտր իրարից անբաժան բաներ էին. այսօր էլ «տուն-տեղ» ձևը նման մի երևույթ է ցոյց տալիս գաւառականներում. Ղրբ. հmնդmվmր, որ իրապէս անդ «արտ»+ վարել բառերից է կազմուած, ո՛չ միայն նշա-նակում է «հող, կալուած», այլ և «տուն, տեղ, մէկի գտնուած. տեղը, կողմը», Մշ. հանռա-ւորէք՝ որ նոյնպէս հանդ «արտ» բառից. է, նշանակում է «տան ներսը, բակը ևն»։-Աճ.

• Pictet ը. տպ. հտ. գ. էջ 112 սանս. anta «վերջ, սահման», հբգ. ente «վերջ». արմոր. añt «ակօս» բառերի հետ։ Ան-դաստան բառը Müller 3(1889), 149 կցում է պհլ. *andastān. բառին, որ է հպրս. ardastāna «Hochbau» ըստ Spie. gel, բայց «ամառանոց» ըստ Müller. (Bartholomae, Altir. wörtb. 133 սխալ է գտնում այս բացատրութիւնը և մեկ-

• նամ է «Halbstand, պատուհանի պսա-կը»)։ Հիւնք. ունդ բառից։

• ԳՒՌ.-Գոր. Երև. Կր. Տփ. հանդ, Ախց. հանտ, Ղրբ. հmնդ, Ջղ. պահուած է միայն անդ'էն դ'աշտէն «սարէն ձորէն, վերիվերոյ (խօսիլ)» դարձուածում։ Նոր բառեր են հանդավար «տուն-տեղ», հանդաբան, հանդատէր, հան-դաւորէք «տան ներսը, բակը ևն»։


Անդադար

adj. adv.

incessant, continual;
restless, agitated;
incessantly, continually.

NBHL (17)

Որ չունի կամ չառնու զդադար. անընդհատ. անհանգիստ. որ չի դադրիր, շարունակ. տուրմազ, տայիմ.. ἁκατάπαυστος, ἁδιάλειπτος. incessabilis, continuus.

Անցին անձինք մեր ընդ ուղխս անդադարս։ Աչս ունին ... անդադարս ի մեղաց. (Սղ. ՟Ճ՟Ի՟Գ։ ՟Բ. Պետ. ՟Բ. 14)

Բերան անդադար՝ առնէ (կամ գործէ) խռովութիւնս. (Առակ. ՟Ի՟Զ. 28.) յն. անյարկ. ἅστεγος. non tectus, sine tecto.

Արտասուս անդադարս. (Կորիւն.։) Անդադար բերանով։ Անդադար փառաբանութիւն. (Ագաթ.։)

Անդադար երկով. (Պիտ.։)

Անդադար երգոց. (Նար.։)

Անդադար ձայնիւ. (Շար.։)

Յայտ էր յոստոստելոյն եւ յանդադար լինելոյն. (Փիլ. լիւս.։)

Եղաք անյագ եւ անդադար՝ երթալ զհետ ճառիցն. (Վեցօր. ՟Զ։)

Անդադար լինէր ի չարչարել զնոսա. (Եղիշ. ՟Ը։)

Որ եղեր դու անդադար վարդապետ մեր. (Փարպ.։)

Առանց դադարելոյ. հետ զհետէ. անպակաս. հանապազ. միշտ. տուրմա, տուրմատան, տայմէն. ἁδιαλείπτως. indesinenter, incessanter

Յիշատակ առնել յաղօթս մեր անդադար։ Անդադար աղօ՛թս արարէք. (՟Ա. Թես. ՟Ա. 2։ ՟Ե. 16։)

Ալեացն անդադար կուտակելոցն. (Ագաթ.։)

Անդադար զինքն վարժէր։ Անդադար բերի ի վշտալիսն. (Պիտ.։)

Անդադար ի թարգմանութիւն պարապեալ. (Յհ. կթ.։)

Տօնեալ անդադար յանվախճան փառաբանողաց. (Նար. ՁԷ։)


Անդաճեմ, եցի

va.

to examine, to search;
to think, to meditate.

NBHL (1)

Սկսկաւ անդաճել եւ քննել զամենայն ուսմունս. (Եղիշ. ՟Գ։)


Անդամ, ոյ, ոց

s.

limb, member;
— — յօշել, to dissect, to dismember, to anatomize, to carve.

NBHL (23)

պրս. էնտամ. μέλος. membrum. Մասն մարմնոյ կենդանեաց՝ որոշեալ կամ որոշելի յայլմէ մասնէ. իւզվ, եզա, ազա.

Մի յանդամոց քոց։ Անդամս բազումս ունիմք։ Անդամք բազումք են, եւ մարմին մի։ Լեզու փոքր ինչ անդամ է. եւ այլն։ Կամ նմանութեամբ.

Միմեանց անդամք եմք։ Մարմինք ձեր անդամք են Քրիստոսի. եւ այլն։

Յօդապատ անդամօք զանգեալ ի հողոյ. (Ագաթ.։)

Անդամօք կանգնի հասակ. (Յճխ.։)

Ամենայն անդամովք. (Լմբ. սղ.։)

Փառաւորութիւն միոյ անդամոյն բոլոր անդամոցն բերէ զխնդութիւն. (Խոսր.։)

Պարտ է ի վերայ մեղուցեալ անդամոցն խնդրել զողորմութիւն. (Փարպ.։)

Զտիրագոյն անդամոցն գլուխ. (Պիտ.։)

Անպիտանս ի ձեռաց եւ յոտից առնէին, եւ ի բոլոր անդամոց. (Յհ. կթ.։)

Գլխաւոր թիւք անդամոց մարմնոյ երկոտասան. (Նար. ԽԶ։)

Անդամունք. զանդամունս. (Թէոփիլ. Խ. Մկ։ Վրք. հց.։)

Եւ այլ եւս անդամք չարեաց զմիմեանց կապեալ կան. (Նեղոս) իմա՛ մասունք հանգէտ անդամոց։

ԱՆԴԱՄՔ. իբր բոլոր մարմինն անդամօք, կամ մասունք՝ զորս պատէ զգեստն. կեօվտէ.

Պատառեցին զհանդերձս նոցա յանդամոց նոցա։ Կայտռային օձք զանդամօք իմովք։ Ընդ անդամս ոսկերացն բուսեալ էր խոզանաստեւ. (Ագաթ.։)

Մերկութեան անդամոցս այս է զգեստ. (Յհ. կթ.։)

Մինչեւ ի ներքին իսկ շապիկսն՝ որ յանդամսն զգեցեալ էր. (Վրք. հց. ՟Դ։)

Ամօթոյ անդամք առաւել եւս պարկեշտութիւն ունիցին. (Յճխ. Ի։)

Յանդամս ծածուկս՝ չարչարանս հասուցանէին. (Յհ. կթ.։)

ԱՆԴԱՄ ԱՆԴԱՄ. մ. Ըստ իւրաքանչիւր անդամոց. յօշ յօշ.

Զխոյն յօշեսցես անդամ անդամ. (Ել. ԻԹ. 17։ Ղեւտ. ՟Ա. 6. 12։ ՟Թ. 13։)

Մինչչեւ զամենայն մարմինդ անդամ անդամ լուծեալ է. (՟Բ. Մակ. ՟Ե. 7։)

Անդամ անդամ յօշեալ. (Փիլ. իմաստն.։)


Անդամազննական, ի, աց

adj.

anatomical.


Անդամազնին

s. adj.

anatomist.


Անդամազննութիւն, ութեան

s.

anatomy;
— առնել, to anatomize.


Անդամազննօրէն

adv.

anatomically.


Անդամաթիւ, թուի

s.

the dissected parts.

NBHL (5)

Անդամք յօշեալք եւ ուրոյն ի թիւ անկեալք. մարմին յօշեալ. յօշուած. διχοτόμημα, σῶμα. segmentum, pars;
corpus, vel cadaver
.

Ի վերայ յօշելոյ անդամաթուին։ Դիցես ի դմա զանդամաթիւդ զամենայն։ (Ծն. ՟Ժ՟Ե. 11։ եւ Ղեւտ. ՟Ա. 8։ ՟Ը. 20։ Եզեկ. ԻԴ. 4։)

Ոչ ճենճեր ինչ ընդ անդամաթիւս մսոյն ծախի. (Նար. ՂԳ։)

ԱՆԴԱՄԱԹԻՒ. մ. Ըստ թուոյ անդամոց. անդամ անդամ. յօշ յօշ.

Եթէ եւ անդամաթիւ զյօդս կոտորեսցես, ոչ առնեմ զանօրէնութիւնդ զայդ. (Վրք. հց. ՟Զ։)


Անդամալոյծ, լուծի, ծաց, ծից

adj. s.

paralytic, palsical.

NBHL (8)

παραλυτικός, παραλυόμενος. paralyticus. Լուծեալ անդամօք. որոյ ջիլք եւ անդամք լուծեալ են. քէօթրիւմ, մեֆլուճ.

Անկեալ դնէր, կամ դնի անդամալոյծ։ Բերէին անդամալոյծ մի բարձեալ ի չորից։ Զլուսնոտս եւ զանդամալոյծս. եւ այլն։

Ողորմել անդամալուծացն. (Մանդ.։)

Ածէին օրինակ անդամալուծաց.

Անդամալուծաց առողջութիւն. (Մագ. ՟Ե։)

Եւ զայս ի յերկուց անդամալուծից է տեսանել. (Շ. թղթ.։)

Անդամալուծին գթացեալ ողորմեցար. (Նար. ԼԷ։)

Այսպիսի ինչ ախտացան եւ առ անդամալուծաւն. (Իգն.։)


Անդամալուծիմ, եցայ

vn.

to be struck with a palsy, to have a paralytic stroke.

NBHL (3)

Անդամալոյծ լինել. քէօթրիւն օլմագ.

Հայրն Ղունկինոս անդամալուծեցաւ ի բազում ցաւոց. (Վրք. հց. ՟Ե։)

Նեղեալ լինէր յայսոյն պղծոյ եւ անդամալուծեալ. (ՃՃ.։)


Անդամալուծութիւն, ութեան

s.

palsy, paralysis.

NBHL (4)

πάρεσις, παράλυσις. remissio, nervorum resolutio, pralysis. Լուծումն անդամոց, թուլութիւն ջղաց, եւ անկարութիւն շարժման. քէօթրիւմլիւք, ֆելճ.

Ի մեղաց անտի եղեւ անդամալուծութիւն նորա. (Իգն.։)

Պատճառք երեսունեւութամեայ անդամալուծութեան. (Շ. թղթ.։)

Ձեռաց խեղութիւնք, անդամալուծութիւնք. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)


Անդամախեղ

adj.

laimed, crippled.

NBHL (2)

Խեղ անդամօք, թոյլ եւ ցաւագար. անդամալոյծ. չորս դին բռնըւիլը, թուլնալը.

Կայր որդի Կեդրոնի անդամախեղ ի ծնէ. (Ճ. ՟Բ. վրք. Մծբ.։)


Անդամախեղութիւն, ութեան

s.

lameness.

NBHL (2)

Անդամախեղութիւնք, սեւամաղձք, պղերգութիւնք, տկարութիւնք. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)

βλακεία. mollities. Խեղութիւն անդամոց, թուլութիւն, անպիտանութիւն. չորս դին բռնըւիլը, թուլնալը.


Անդամանդ

cf. Ադամանդ.


Անդանդաղ

adj. adv.

prompt, diligent;
diligently, promptly, without delay.

NBHL (12)

ἅοκνος. impiger. Որ ոչն դանդաղի. ժիր. արագաշարժ. անձանձրոյթ. որ չիտնտնար. չիւսթ, չափուգ, զայրէթլի, իւշէնմէզ, իշկիւզար.

Թէ անդանդաղ լինիցիս, եկեսցէ իբրեւ զաղբիւր ամառն քո. (Առակ. ՟Զ. 11։)

Անդանդաղ մշակ։ Անդանդաղ աշխատութեամբք, կամ յօժարամտութեամբն. (Պիտ.։)

Անդանդաղ զօրութեանն. (Ագաթ.։)

Անդանդաղ ճեպով, կամ ձայնիւ. (Նար.։)

Անդանդաղ է ի մարտնչելն. (Լմբ. սղ.։)

Առանց դանդաղելոյ. անյապաղ. անխոնջ. իհմալսըզ, իւշէնմէտէն. ἁοκνότατα (անյապաղս ամենայնիւ). diligenter.

Յառաջել անդանդաղ ի վաստակս. (Պիտ.։)

Անդանդաղ կատարել զբանն. (Լմբ. սղ.։)

Անդանդաղ ի նոյն կանխէր. (Սկեւռ. ի լմբ.։)

Անդանդաղս հաւաստեա՛ զճշմարիտն վասն Քրիստոսի բան. (Պրպմ. ԼԷ։)

Անդանդաղս եւ առանց զանգիտելոյ. (Սարկ. քհ.։)


Անդանօր

adv.

there, yonder.

NBHL (4)

Անդ. յայնմ տեղւոջ, յայնմ վայրի կամ ի ժամանակի. անդէն. գրի եւ ԱՆՏԱՆՕՐ. հոն, նոյն տեղը.

Աստուստ ապշեալ, եւ անդանօր լքեալ։ Հանդիպել եւ անդանօր ընծայի բանից. (Նար. ԿԷ. եւ կուս։)

Թէպէտեւ ոչ անդանօր ( ի դրախտին ընդ ճաշակելն) մեռաւ ըստ մարմնոյ, այլ զկնի բազում ժամանակաց. (Նանայ.։)

Անդանօր է բժշկութիւն աստուածային քոյ ձեռինդ, յորժամ բնաւ անդամոցն տեղի ետ կենդանութիւնն։ Թագաւորութիւն ոչ էր պանծալի անդանօր (ի հնումն), եթէ ոչ եղջերբ իւղոյն օծութեան ձեռնադրեալ. (Նար. ՀԴ. ՂԳ։)


Անդառնալի, լւոյ, լեաց

adj.

irrevocable;
cf. Անդարձ.

NBHL (14)

Անդարձ. որ ոք կամ որ ինչ ոչ դառնայ յետս. անզեղջ. եւ անխոտոր. հաստատուն եւ անհրաժեշտ. տէօնմէզ.

Սուրբք եւ անդառնալիք ի չարիս. (Վրք. հց. ԻԱ։)

Ետես բռնաւորն զանդառնալի միտս եւ զաներկբայութիւն հաւատոցն. (Արծր. ՟Գ. 2։)

Կարգէ ի նոյն իրս եւ զՄիանդակն անդառնալի, եւ ի սմանէ մանդակունիք. (Խոր. ՟Բ. 7։ (որ լինի եւ մկբյ։))

Գիտէր զանդառնալի միտս նոցա ի չարեացն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ը։)

Տեսեալ Արարչին զանդառնալի միտս ազգաց։ Ոչ այնքան ընդ խոտորումն մեղադիր են, որքան ընդ անդառնալի միտսն. (Մեսր. երէց.։ Մխ. երեմ.։)

Անդառնալի հրաման, կամ պայման, կամ պատիժ. (Սկեւռ. աղ.։ Մխ. դտ.։ Գէ. ես.։)

Անդառնալի գնացիւք։ Յանդառնալի կորուստն. (Լաստ. ՟Թ։ Անան. եկեղ.։ (որք հային եւ ի յաջորդ նշ։))

Ուստի ոչ լինի դառնալ յետս. կէրի տէօնիւլմէզ.

Անդառնալի ուղւոյն յիշատակ։ Փախուստս անդառնալիս. (Նար. ԾԴ. ԻԴ։)

Ճանապարհս՝ որ գնալոց է, անդառնալի է. (Ոսկիփոր.։)

Առանց յետս դառնալոյ. անդարձաբար. ասլա տէօնմէյէրէք.

Անդառնալի հային ի դրունս երկնից. (Նար. երգ.։)

Անդառնալի գնային ի կամս անձանց. (Յհ. կթ.։)


Անդաստակ, աց

s.

portico, porch.

NBHL (2)

Գաւիթ, (իբր ի չափ անդոյ միոյ). նախադուռն տան. արտաքին սրահ. προπύλαιον, πρόθυρον, vestibulum. ավլու, հայաթ.

Այժմ դեռ առաջի դրացն կաս մօտ յանդաստակսն։ Զմի անդաստակ չանցանել, եթէ ոչ ջորեօք բարձեալ բերիցին։ Ե՞րբ ժամանեսցես գէ՛թ զարտաքին անդաստակս պատուիրանացն կոխել. (Ոսկ. մ. ՟Ա. 2. 7. 15։)


Անդաստան, աց

s.

cultivated land, fields;
village.

NBHL (10)

Ուր չիք դասաւորութիւն ինչ. անկարգ. ἅτακτος.

Անկարգ եւ անդաս. ((յն. մի բառ) Փիլ. լին. ՟Ա. 55։)

Անդք. տեղի անդոց. ագարակ. արտ. վայր. ἁγρός. ager. էքին եէրի, լիֆթլիք, թարլա.

Արդեամբք անդաստանաց։ Ելին յանդաստանսն եւ կթեցին զայգիս իւրեանց։ Դարանամուտ լեր յանդաստանին։ Յանդաստանին այլազգեաց։ Անդաստանք պտղոց։ Յուժգնութիւնս անդաստանի։ Երթային յանդաստան. եւ այլն։

Բեղմնաւորութեամբ անդաստանացն եւ բուրաստանացն։ Գեղեցիկ անդաստանօք ուրախանայի։ Բաղդատութիւն անդաստանի եւ նաւահանգստի. (Պիտ.։)

Անդաստան ընծայեալ Աստուծոյ. (Ածաբ. կիպր.։)

Հովուեա՛ զմեզ յանդաստանի կամաց քոց. (Պտրգ.։)

Մայր բազում բիւրուց, եւ անդաստան ժողովրդոց. (Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)

Յանդաստան կենաց խնամոց քոց կամացդ։ Զամուլն արգանդ Սառայի՝ անդաստան պտղածին։ Ի յանդաստանէ մօրն իմոյ սենեկի։ Ի սահման անդաստանի գորովոյ գրկի։ Շառաւեղօք հաստատեցելովք ի յանդաստանի անօրէն մարմնոյս. (Նար.։)

Օրհնութիւն անդաստանաց կամ արտորէից, որ երբեմն լինէր ի բացի, իսկ այժմ առաւել յեկեղեցւոջ։ (Տօնաց.։)


Անդաստիարակ

adj.

without education, uneducated, ungoverned.

NBHL (2)

ἁπαίδευτος. imperitus, indisclipinatus. Ոչ դաստիարակեալ. անկիրթ. անհրահանգ. եւ անպայման. թէրպիէսիզ.

Զի մի՛ բարեգործելն անդաստիարակ իցէ։ Ջերմութիւն անդաստիարակ. (Առ որս. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ։)


Անդատ

adj.

not sentenced, not condemned.

NBHL (10)

ἁδίκαστος. non judicatus, indemnatus. Ոչ դատեալ, եւ ոչ դատելի. զերծ ի դատաստանէ. անպարտ. անմեղ. հիւքմ օլունմամըշ՝ օլունմայաճագ.

Դատաւորն անդատ որպէս դատապարտեալ ի դատաւորաց. (ՃՃ.։)

Որ կամիցի անդատ եւ անդատապարտ մնալ, մի՛ դատապարտեսցէ զեղբայրն իւր. (Յհ. գառն.։ եւ Ոսկիփոր.։)

Եթէ արտաքոյ քան զքաղաքն ապաստանի սպանցէ զնա, անդատ լիցի. (Եփր. ել.։)

Ապա թէ աստ անդատ կայցեմք մնայցեմք ի գործել զմեղսն, զիա՞րդ ոչ է պարտ երկնչել. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Զի մի՛ եւ երեւելիդ նիւթականութիւն քումդ տեսութեան մտացդ դիտման անդատ եղիցի. (Նար. ԽԶ։ (Ի նոյն միտս մարթի բերիլ եւ որ ի ԿԱ։))

Ոչ քննօղ եւ ոչ դատօղ ըստ օրինի. անիրաւ. ատալէթսիզ, պիտատկէր.. ἁθέμιστος. injustus

Ի կիկղոպայց երկիրն՝ յանօրինաց, յանդատից հասաք. (Փիլ. նխ. ՟բ.։)

Դատաւորն անդատ զդատաւորաց դատաւորն ի գերեզմանի թողու. (ՃՃ.։)

Զանդատ ատելութիւնսն։ Զանդատ քո ոգի մեծացուցանես, թէ փորձեա՛ զիս տէր. (Նար. ԽԵ. ԿԱ։)


Անդատապարտ

adj.

not deserving condemnation, blameless.

NBHL (8)

ἁκατάκριτος. indemnis, irreprehensibilis Զոր չէ օրէն դատապարտել. անպարտ. անմեղ. եւ անստգիւտ. անպարսաւ. անարատ. հիւքմ օլունմազ, թազիր օլունմազ, սուչսուզ.

Զանդատապարտսն իբրեւ զդատապարտ վարեալք. (Յհ. կթ.։)

Եւ զմեզ անդատապարտ պահեա՛ ի քահանայագործութիւն. (Պտրգ.։)

Անդատապարտ մնաց ի կանոնական հրամանաց. (Վրք. հց. ՟Բ։)

Իբրեւ զքո անդատապարտ գաղափար։ (Նար. խչ.։)

Ա՛յլ դատապարտելոցն, եւ ա՛յլ անդատապարտիցն վայելէ ժուժկալութիւն. (Կլիմաք.։)

Ուր չիք դատապարտութիւն. ազատ. պարզերես.

Անդատապարտ երանութիւն։ Անդատապարտ համարձակութիւն. (Նար. ՟Ժ՟Ա. եւ Նար. կուս.։)


Անդարձ, ից

adj. adv.

irrevocable, irreclaimable;
impenitent;
held in mortmain;
Անդարձաբար.

Etymologies (4)

• . ի հլ. «կտակ, կտակի թուղթը» Ղև. թ. էջ 29, Կանոն. Վրդն. պտմ. Ուռհ. ո-րից անդարձագիր «կտակի թուղթը» Վրդն. պտմ. անդարձանի «կտակներ» Մագ. մեծ են. էջ 49. անդարձական «կտակային» Պտմ. ա-ղեքս. 113։

• = Պհլ. andarz «կտակ, խրատ, խորհրդա-տւութիւն», պազենդ. andarz «պատուէր, խը-րատ», պրս. [arabic word] andarž «պատուէր, խը-րատ, վերջին կտակ (խօսքով կամ նիւթա-կան)»։ Իրանեանից փոխառեալ են նաև վրաց. ანდერძი անդերձի «կտակ, հրաման, պատուէր». ანდერძნამაჯი անդերձնամագի «կտակ, կտակագիր», მოანდერძე մռանդեր-ձե «կտակակատար»։ (Այս բառերը հայերէնի միջոցով անցած չեն վրացերէնի, այլ ուղռա-կի պարսկերէնից, ինչպէս ցոյց է տալիս «հր-րաման, պատուէր» նշանակութիւնը, որ հա-յերէնում չկայ և իրանեանի մէջ վիայն գոյու-թիւն ունի)-Հիւրշ. 99։

• Հներից Վրդն. պտմ. էջ 99 և 161 դառնալ բառից է հանում. «Եւ անդարձն անկրկնե-լի կոչի ստուգաբանութեամբ... զի անդ-արձ է ասեն և հաստատուն է զկնի մահու կտակ»։ Այս մեկնութիւնը դնում է նաև Dulaurier JAs. 16(1860), էջ 308, իբր «irrêvocable»։ Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

• ԳՒՌ.-Տփ. անդէրձ «կտակ» նոր փոխա-ռութիւն է վրացերէնից։

NBHL (23)

Անդարձ ամբարշտութիւն. (Եղիշ. Դ։)

Անդարձ խոստովանութիւն մեղաց. (Յհ. իմ.։)

Զանդարձսն (մնացեալս) ի չարիս. (Երզն. մտթ.։)

Ուստի չիք դառնալ. եւ առանց յետս դառնալոյ. կէրի տէօնիւլմէզ, տէօնմէյէրէք.

ἁμετανόητος. animum mutare nescius, impoenitens. որ եւ ԱՆԴԱՌՆԱԼԻ. Անզեղջ. յամառ. անփոփոխ ի չարեաց. դարձի չեկօղ. տէօնմէզ, տէօնմէյէն, թէօվպեսիզ.

Վասն չբժշկելոցն եւ անդարձից պաղատեցի։ Զկիսոց աստ եւ զանդարձիցն անդ պահանջէ վրէժս մարդասէր Աստուած առ ապաշխարողս, եւ բարկանայ անդարձից. (Ոսկ. մտթ. եւ Ես.։)

Ի կշտամբանս չարագործաց եւ անդարձիցն առ Աստուած. (Եփր. խոստ.։)

Անդարձք ի մեղաց. (Համամ առակ.։)

Անդարձիցն ի մեղաց. (Գր. երէց.։)

Ի խստասրտութենէ անդարձիցն. (Սարկ. քհ.։)

Անդարձ խաչօղքն եւ Յուդա. (Տօնակ.։)

Խրատէ բարկութեամբն զանդարձսն. (Յճխ. Բ։)

Գովեցաւ անառակ որդին առ անդարձիս ուխտազանցութիւն. (Նար. Զ։)

Ընդ ճանապարհ անդարձ գնացից (յն. յորմէ ոչ դարձայց). (Յոբ. ԺԶ. 21։)

Անդարձ օտարութիւն, կամ ուղեւորութիւն, որոշումն. (Եղիշ. Բ։ Լաստ. Ժ։ Նար. Զ։)

Անդարձ տարագրեալ։ Անդարձս վտարեցայ. (Նար.։)

Օտարութիւն է՝ թողուլն անդարձ զորս ի հայրենիսն. (Կլիմաք.։)

Տարեալ ուրեք յերկիր օտար եւ անդարձ անցուցէ՛ք զնոսա. (Փարպ.։ Կամ անփոփոխ.)

Անդարձ վճռով։ Գիր առնեն անդարձ. (Շ. առ մխ.։ Մխ. դտ.։)

Սահակ կաթողիկոս գրէ զվերջինս բանից իւրոց յանդարձի առ զօրավարն Իսմայէլի. (Ղեւոնդ. Է։)

Վասն անդարձ առնելոյ։ Անդարձ առնէ. եւ քահանայն գրէ ի թղթին զբան անդարձի նորա. (Կանոն.։ եւ Երզն. խր.։)

Անդարձ է ասեն, եւ հաստատուն զկնի մահու է կտակն։ Փոխեցաւ խոստովանութեամբ, եւ անդարձիւ ըստ արժանւոյն։ Եւ անդարձն անկրկնելի կոչի ստուգաբանութեամբ. (Վրդն. պտմ.։)

Զայս անդարձ արարեալ էր նորա ի ժամ մահուանն. (Ուռհ.։)


Անդարձաբար

adv.

irrevocably.

NBHL (2)

ἁνεπιστρόφως. Առանց յետս դառնալոյ.

Անիւք յառաջ կոյս անդարձաբար եւ անխոտորապէս գնալով։ Անդարձաբար անշարժ կալեալ. (Դիոն. յորմէ եւ Շ. հրեշտ.։)


Անդարման

adj.

irremediable, irreparable, incurable.

NBHL (5)

Որ չէ դարմանեալ. յետնեալ ի դարմանոյ. անխնամ. ոչ մշակեալ.

Խնամք Արարչին ոչ թողին անդարման զարարածս իւր. (Յճխ. ՟Թ։)

Մի անդարման լիցի տագնապեալն. (Նար. ՁԷ։)

Եթող զայգին՝ անգործ եւ անդարման. (Մծբ. ԺԸ։)

Իջանէր յանկարգ եւ յանդարման տեղիս Գողթան. (Կորիւն.։)


Անդարմանելի, լւոյ, լեաց

adj.

cf. Անդարման.


Անդեայ, էոց, էից, եայց

s.

flock, herd, cattle;
fields, country.

Etymologies (2)

• , սովորաբար յոգնակի գործա-ձուած՝ անդեայք (հոլովուած անդէոց, ան-դեայց, յետնաբար անդէից), որ և անդի (ւոյ, ւոց) «պաճար, արջառ, նախիր» ՍԳր. որից անդէորդ «եզնարած, նախրապան» Խոր. Ա-ծաբ. Նոր կիր. Երզն. մտթ. գրուած և անդիորդ Եւս. քր. (բայց անդէորդութիւն Եւս. քր.), ան-դեաորդ Նիւս. բն. անդւորդ, անդիւորդ Փիլ.։

• ՆՀԲ անդ «արտ» բառից, «իբր այն՝ որ ճարակի կամ պահին ի վայրս անդոց»։ Անդեղայ տե՛ս Դեղ։

NBHL (7)

ԱՆԴԵԱՅՔ, եայց. կամ ԱՆԴԻ, դւոյ, ւոց. եւ դիոյ, ոց ԱՆԴԵԱՅ ԱՆԴԵԱՅՔ. βοῦς. bos, armentum. Պաճար. արջառ. նախիր. ջոկ զուարակաց եւ երնջոց. (իբր այն՝ որ ճարակի կամ պահին ի վայրս անդոց.) եզ՝ կով, պախրէ. սըզըր, տավար. եբր. պաքար.

Յանդեայ ընթացաւ Աբրահամ։ Եղեն նորա խաշինք, անդեայք, եւ էշք։ Օրհնեսցէ զանդեայս արջառոց քոց, եւ զհօտս ոչխարաց քոց. եւ այլն։

Զերամակս ձիոց, եւ զդասակս անգէոց, եւ զհօտս ոչխարաց. (Յհ. կթ.։)

Լուաւ զձայն բարբառոյ խաշանց եւ անդեայց. (Մծբ. ԺԳ։)

Հօտք անդէից արօտականաց. (Լաստ. ԺԸ։)

Զուարակ մի յանդւոյ։ Դասակք անդւոց կամ անդիոց. եւ այլն. ի սուրբ գիրս, եւ առ այլ մատենագիրս։ Գրիչք եւ զհոլովս ԱՆԴ բառիդ շփոթեն ընդ ԱՆԴԵԱՅՆ. զոր օրինակ

Ի փշագետին անդւոց (այս ինքն անդոց) սահման դալարոյ։ Ժողովեցից ի պարարտութենէ անդիոց։ Անդւոց պտղաբերութիւն։ Զանդւոցն բարութիւն. եւ այլն։


Անդեդեւ

adj.

unshaken, firm, resolute.

NBHL (4)

ԱՆԴԵԴԵՒ եւ ԱՆԴԵԴԵՒՈՒՆ. ἁκράδαντος. inconcusus, immotus. Որ ոչն դեդեւի. անդրդուելի. անշարժ. հաստատուն. դէփրէնմէզ. հարէքէթսիզ.

ՅԱստուած փութալով՝ հաստատուն եւ անդեդեւ ճանապարհ ուղիղ վարեն. (Փիլ. իմաստն.։)

Անդեդեւ մնան որպէս վէմ յեզր ծովու. (Երզն. մտթ.։)

Յանդեդեւուն մտաց առեալ մեք կապեցաք եւ այլն. (Յհ. իմ. պաւլ։)


Անդեդեւուն

cf. Անդեդեւ.

NBHL (4)

ԱՆԴԵԴԵՒ եւ ԱՆԴԵԴԵՒՈՒՆ. ἁκράδαντος. inconcusus, immotus. Որ ոչն դեդեւի. անդրդուելի. անշարժ. հաստատուն. դէփրէնմէզ, հարէքէթսիզ.

ՅԱստուած փութալով՝ հաստատուն եւ անդեդեւ ճանապարհ ուղիղ վարեն. (Փիլ. իմաստն.։)

Անդեդեւ մնան որպէս վէմ յեզր ծովու. (Երզն. մտթ.։)

Յանդեդեւուն մտաց առեալ մեք կապեցաք եւ այլն. (Յհ. իմ. պաւլ։)


Անդեղայ, ի, ից, այց

s.

antidote, counter-poison.

NBHL (8)

ԱՆԴԵՂԱՅ ԱՆԴԵՂԵԱՅ. ἁντίδοτον կամ ἁντίδοτος. antidotum, remedium veneni. Դեղթափ. դեղ ընդդէմ թունից կամ ցաւոց. փանզէհիր, փանզէհր, թիրեաք.

Զթոյնս մեղացն միշտ անդեղայ Քրիստոսի մահուն բժշկէ։ Անդեղայ՝ մահարար դեղոց, կամ մահու։ Խղճի մտաց մերոց անդեղայ. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ.։)

Ի թիւնաւոր գազանաց եւ իժից քարբից անդեղայք ստեղծան յօգուտ եւ ի փրկութիւն մարդկան. (Կոչ. ՟Թ. 19։)

Անդեղայս ողջացուցիչս հոգւոյ. (Սարգ. յուդ. ՟Գ։)

Իբրեւ զանդեղեայ սաստիկ մաղձոյ. (Սեբեր. ՟Թ։)

Իբրեւ զանդեղեայ ետ զաւազանն. (Ոսկ. փիլիպ.։)

Մատուցանէին նմա թիւրակէս եւ անդեղեայս վասն ապրելոյ. (Բուզ. ՟Ե. 26։)

Ի ձեռն բազում անդեղեաց միաւորելոց առաւել ներգործեն զբժշկութիւն՝ քան միով. (Մխ. ապար.։)


Անդեղեալ, եղաց

s.

cf. Անդեղայ.


Անդէն

adv.

there;
-, — առ մնին, — վաղվաղակի, — իսկ, — եւ անդ, on the spot, immediately, out of hand, without delay.

NBHL (32)

Անդ. ի նմին վայրի. ի յիշատակեալ տեղւոջ. հոն տեղը, նոյն տեղը. հոն տեղը, նոյն տեղը, անտէ, օրատա, օրասընտա. αὑτοῦ. ibi, ibidem կամ լոկ յօդիւ, ἑν τῶ եւ այլն.

Հաճոյ թուեցաւ Շիղայի մնալ անդէն։ Նստէր անդէն ի տան։ Այլ էր անդէն ի տեղւոջն եւ այլն. (յն. լոկ, ի տանն, ի տեղւոջն)։

Անդէն ի քաղաքին արգելուլ։ Անդէն շուրջ զքաղաքաւն էին. (Ագաթ.։)

Էին անդէն ի կարաւանին. (Եղիշ. ՟Բ։)

Անդէն զայն տեղեօք. (Փարպ.։)

Որ աստէն անգոսնեալ եմ, եւ անդէն ( ի հանդերձեալն) խայտառակեալ. (Նար. ԿԷ։)

ԱՆԴԷՆ, ԱՆԴԷՆ ԻՍԿ. ԱՆԴԷՆ ԵՒ ԱՆԴ, ԱՆԴԷՆ ԱՌ ՆՄԻՆ, ԱՆԴԷՆ ՎԱՂՎԱՂԱԿԻ. եւ այլն. ἑξαυτῆς, αὑτίκα, statim, illico, mox, continuo. Նոյն հետայն, վաղվաղակի. նոյն ժամայն. իսկ եւ իսկ. անյապաղ. զոյգ ընդ. համայն. իսկոյն, նոյն ատեն. հէման, ֆիլհալ, օլ տէմ, հէմանտէմ.

Եւ ահա անդէն երեք արք եկին։ Անդէն առեալ զօրականս՝ դիմեաց. (Գծ. ՟Ժ՟Ա. 11։ ԻԱ. 32։)

Անդէն գիշերայն ընթացեալ։ Անդէն ի նմին գիշերի եկին հասին. (Ագաթ.։)

Թէ սխալեսցի, անդէն վնասի։ Խուճապեալք՝ անդէն ի փախուստ դառնային. (Պիտ.։)

Բարդիմ, եւ անդէն տոչորիմ. (Նար. ՀԱ։)

Արդի եւս յերկրէ ի վեր բուսեալ՝ եւ անդէն առ կատարեալ գեղեցկութիւն հասեալ. (Նիւս. կազմ.։)

Անդէն իսկ ի ծնանիլն։ Անդէն իսկ սկսանին. (Պիտ.։)

Անդէն իսկ վաղվաղակի թողուն զհայրն իւրեանց։ Ո՛չ անդէն եւ անդ յանկարծաթափ. (Ագաթ.։)

Անդէն եւ անդ ծանեան. (Փարպ.։)

Անդէն եւ անդ իսկ վտանգեալ։ Անդէն եւ անդ վաղվաղակի սատակեալ լինէր. (Պիտ.։)

Եւ այս ամենայն անդէն եւ անդ առ նորուն ծննդեամբն։ Անդէն եւ անդ իբրեւ ել ի տաճարէ անտի, բժշկեաց զկոյրն. (Ոսկ. յհ.։)

Հարազատ եւ սիրելի որդի ստացեալ զսա միայն, անդէն առ նմին ունէր եւ զախտ գորովանացն. (Փիլ. իմաստն.։)

Անդէն վաղվաղակի պատուհաս ի վերայ հասանէր. (Ագաթ.։)

Անդէն առանց միոյ վաղվաղակի երկբայութեան պատուհասէր. (Պիտ.։)

Անդէն յանկարծակի պարփակեալ մառախղով. (Ագաթ.։)

Անդէն առձեռն պատրաստ՝ ի գործն յաջորդի. (Պիտ.։)

Անդէն իսկոյն՝ այսր անդր տարաբերին. (Նար. ՟Կ՟Թ։)

Կամ իբր անդստին. ի սկզբանէ. ի բնէ, կանխաւ.

Որ եւ անդէն իսկ ի նախնումն. (Պտրգ.։)

Անդէն ի սկզբանն ընծայեցոյց՝ զոր յետ անցելոյ յաւիտեանց կատարեաց։ Անդէն իսկ աթոռակից, անդէն ժառանգն, եւ ոչ եկամուտ ոք. (Ագաթ.։)

Կամ ի սկզբան անդ. արդէն. առաջուց. հէման պիրտէն.. ἑκ προοιμίων. initio.

Ոչ կամի անդէն սաստկութեամբ ի դիմի հարկանել, այլ առ սակաւ սակաւ աճեցեալ լեռնանայ. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Կամ իբր անդրէն. վերստին. եինէ, թէքրար.

Դառնալոյ իսկ մեզ անդէն անվստահ եմ. (Փարպ.։)

Ճաշակեաց վհատութեամբ, եւ արգել անդէն տարակուսանօք։ Արշաւէ, եւ անդէն նահանջի ... Միմեանց պատահին, եւ անդէն ցրին. (Նար. ՀԷ. եւ Մծբ.։)

Անդէն եւ անդ զբանիւք եկեալ երեւէր. (Փիլ.) յն. նոյնաբանութիւն էր, կամ կրկնութիւն բանի ταυτολογία, repetitio ditorum։


Անդէորդ, աց

s.

herdsman, shepherd.

NBHL (4)

գրի եւ ԱՆԴԵԱՈՐԴ, ԱՆԴԻՈՐԴ, ԱՆԴՒՈՐԴ. βούκηλος. bubulcus. Հովիւ եւ պահապան անդեայց. եզնարած. նախիր արծօղ. սըղըրչօպանը.

Հովիւ եւ անդէորդ յարմարեցուցանեն փողս. (Ածաբ. նոր կիր.։)

Ի հովուավանս եւ յանդէորդս։ Զորդի հովուաց եւ զանդէորդաց. (Խոր. ՟Բ. 34. 35։)

Անդէորդաց է տարաժամ ճաշակել. (Երզն. մտթ.։)


Անդէորդական, ի, աց

adj.

bucolic.


Անդէորդութիւն, ութեան

s.

herd.

NBHL (2)

Հովուութիւն անդէոց. սըզըր չօպանլըզը.

Ամեսինաս յանդէորդութիւնսն ընդ ցլու ոգորէր. (Եւս. քր. ՟Ա։)


Անդէպ

adj.

indecent, unbecoming, unseasonable;
absurd, clumsy, extravagant, ridiculous;
յանդէպս, indecently, unbecomingly;
awkwardly, unseasonably.

NBHL (17)

Որ չէ ի դէպ. տարադէպ. անյարմար. անտեղի. անպատշաճ. անվայելուչ. տարաժամ. անհարկի, անշնորհք. միւնասիպէթսիզ. պէթ. ἅκαιρος, ἁσύμφορος, ἁσύμβατος եւ այլն. intempestivus, inconveniens եւ այլն.

Դու ես պատճառ նորա կորստեանն ի ձեռն անարժան եւ անդէպ առատութեան ... Յորժամ անդէպ, եւ յորժամ զդէպն ինչ խնդրիցեն ... Ո՛չ եթէ բարկանալն ինչ անօրէնութիւն իցէ, այլ յանդէպն ժամանակի։ Զանդէպ մտածութիւնն ի բաց կացոյց. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)

Այսպէս բաղկացուցանես զանդէպ բնութիւնսն. (Պիսիդ.։)

Դէպ ժամանակ այժմու կեանքս, եւ անդէպ՝ հանդերձեալքն. (Խոսր.։)

Զանդէպ քաջութիւնսն. (Նար. ԽԵ։)

Սէրս անդէպս ցուցանէր. (Լաստ. ԻԵ։)

Հաւատաց անդէպ բանին։ Լսեն անդէպ բանից. (Ոսկիփոր.։)

Լսելիք մեր առ ի զանդէպսն ախորժելով լսելոյ՝ են ի ցաւս։ Անդէպ խորհուրդք. (Մանդ. ԺԸ։ եւ ՟Ը։)

Աւելի՛ (է) ձեզ եւ անդէ՛պ՝ այլ մարզպան կացուցանել. (Փարպ.։)

ԱՆԴԷՊ. ՅԱՆԴԷՊՍ. մ. Ո՛չ ի դէպ. տարադէպ օրինակաւ. արտաքոյ կարգի. ըստ յն. ասի, արտաքոյ նպատակի կամ բանի կամ օրինի. տարաժամ, եւ այլն.

Ո՛չ վայրապար եւ անդէպ գովեալ. (Փիլ. իմաստն.։)

Նա չառնելով ստահակեաց, եւ դու անդէպն առնելով. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)

Պահք են ցածուցանել եւ զլսելիսն յանդէպ լսելոյ. (Եփր. պհ.։)

Յանդէպն աճել լուսնի. (Եւս. քր. ՟Ա։)

Անդէպ կերողք. (Մխ. առակ.։)

Պահակն վարել, յանդէպ վարել խուելով։ Անդէպս ինչ աղաչիցէ. (Ոսկ. մտթ.։)

Եղեալ շրջէր (Դաւիթ) ի վերայ տանեաց, յանխտիրս հայեցաւ, յանդէպս տեսանէր. (Կոչ. ՟Բ։)


Անդժուար

adj.

complaisant, easy, gracious, condescending.


Անդժուարնալի

cf. Անդժուար.


Անդժրելի, լւոյ, լեաց

adj.

inviolable;
that cannot be contravened or mistaken;
irrefragable.


Անդիմադարձ

adj. adv.

irresistible;
irresistibly, beyond contradiction.

NBHL (4)

cf. ԱՆՏԻ ԱՆԴԻ. (դւոյ կամ դիոյ, ոց.) cf. ԱՆԴԵԱՅ, եւ ԱՆԴ.

Որ ոչն դիմադարձի. անհակառակ. դէմ չիկեցօղ.

Անդիմադարձ իբր աղաւնին. (Յիսուս որդի.։)

Ընդունելութեան անդիմադարձ. (Փիլ. սամփս. (որ հայի եւ ի յաջորդդ)։)


Անդլակի

cf. Անդուլ.

NBHL (2)

Անդլակի փառատրեն զէականն Աստուած. (Թէոդոր. Մայրագ.։)

Անդլակի յարակացոյց ի քարոզ ճշմարտութեանն՝ բան տեսողացն. (Յիշատ. ոսկ. յհ.։)


Անդղորդելի, լւոյ, լեաց

adj.

immovable, firm.

NBHL (3)

ԱՆԴՂՈՐԴԵԼԻ ԱՆԴՂՐԴԵԼԻ. Որ ոչ դղորդի. անդրդուելի. անսասան. անխախտելի. անշարժ. ամուր. գավի. դէփրէնմէզ.

Անդղորդելի (մնասցէ) հաւատս։ (Անդղրդելի Սիոն. ՃՃ.։)

Տանն են նշանակք վիմադրական՝ անդղրդելի։ Ի նոյն ինքն յեցեալ կայ կանգուն անդղրդելի. (Նար. մծբ.։)


Անդղրդելի

cf. Անդղորդելի.

NBHL (3)

ԱՆԴՂՈՐԴԵԼԻ ԱՆԴՂՐԴԵԼԻ. Որ ոչ դղորդի. անդրդուելի. անսասան. անխախտելի. անշարժ. ամուր. գավի. դէփրէնմէզ.

Անդղորդելի (մնասցէ) հաւատս։ Անդղրդելի Սիոն. (ՃՃ.։)

Տանն են նշանակք վիմադրական՝ անդղրդելի։ Ի նոյն ինքն յեցեալ կայ կանգուն անդղրդելի. (Նար. մծբ.։)


Անդնդաբնակ

adj.

dwelling in the abyss;
infernal;
spread over the abyss.

NBHL (2)

Բնակեալ յանդունդս կամ ի խորս աներեւոյթս.

Որ հալածեալ վանեաց զանդնդաբնակ խաւարն. (Զքր. կթ.։)


Անդնդալիր

adv. adj.

swallowed up in an abyss, sunk deeply;
to a great depth.

NBHL (2)

Լիր արկեալ մինչեւ յանդունդս. ի խորս յոյժ արկանելով. խիստ խորունկ դնելով.

Անդնդալիր հաստատեաց զհիմունս պատուարին. (Խոր. ՟Գ. 59։)


Անդնդախոր

adj.

deep as an abyss, unfathomable.

NBHL (4)

Խոր իբրեւ զանդունդս. յոյժ խորին. փէք տէրին.

Անդնդախոր ձոր. (Շար.։ Վրդն. լս.։)

ԱՆԴՆԴԱԽՈՐՔ. Անդնդային խորք. կամ բնակիչք անդնդոց.

Յանդունդս անցուցանէր Պօղոս, զի զանդնդախորոց մոլորութիւնն ի վեր բերել մարթասցէ. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Անդնդական, ի, աց

cf. Անդնդային.

NBHL (5)

որ եւ ԱՆԴՆԴԱՅԻՆ. βύθιος, ἅβυσσος. profundus, fundo carens. Սեպհական անդնդոց. խորին յոյժ. անյատակ. համատարած, եւ գաղտնի. եւ դժոխային. տէրին վէ տիպսիզ.

Իջեալ ի բարձանց ի խորութիւն անդնդական ծովուցն. (Ագաթ.։)

Զայն ծովն զանդնդականն, որ շուրջ պատեալ է զերկրաւս. (այսպէս գրի յոմանց եւ յ Արիստ. աշխ. փոխանակ գրելոյ անդլանդական). (Լմբ. սղ. ՃԳ։)

Անդնդական գթութեամբն բանալ զխորհուրդ աւուրս. (Վանակ. տարեմտ.։)

Անկեալ ի վիհ գարշութեան մեղաց՝ անդնդականաց ապականութեանց։ Զանդնդականաց գործոց խոստովանեա՛ իբր ի յականջս Աստուծոյ արագ ժամանելոց. (Նար. ԻԸ. ԽԵ։)


Definitions containing the research դ : 10000 Results

Սարեակ

cf. Սարեկ.

Etymologies (4)

• «մի տեսակ թռչուն. կեռնեխ, տարմահաւ ևն» Վեցօր. 163, 174. Մխ. ար. Բժշ. Արշ. փիլ. (լուսանցքի վրայ). բոլորի մէջ էլ գրուած է ռմկ. սարիկ կամ սարեկ ձևով. (սրանից նաև ցախսարեկ Մխ. ա-ռակ). այնպէս որ բառարանների նշանա-կած և արդի գրականի մէջ ընդունուած սա-րեակ ձևը վկայուած չէ։

• = Պհլ. *sārīk ձևից փոխառեալ. հմմտ. [arabic word] sār «սարեակ», ❇ sar-i-sabz «է տեսակ իմն սարեկի, որ լինի կանաչե-րանգ», [arabic word] sarič̌a «է փոքրիկ թռչուն իմն, որ ունի զտուտն երկայն և յաճախ յա-փունս ջուրց շրջագայեալ՝ փերևետէ զտուտն իւր» (որից թրք. ❇ serče «ճնճղուկ»), ❇ [arabic word] saraǰ, sāruǰ, [arabic word] ︎ sārunǰ «է ա-նուն փոքրիկ թռչնոյ միոջ յազգէ լուսինեկի որ քաղցը և անոյշ երաժշտեալ եղանակէ», [arabic word] sārak «է թռչուն ինչ քաղցրաձայն, որ լինի յոյժ սեաւ ըստ մեծութեան յոաս-պի, զոր ոմանք կարծեն լինել հէզարտէս-թան», ❇ sārū «է թռչուն իմն թխե-րանգ, որ լինի ի Հնդիկս»։ Սրանց մէջ ամէ-նից աւելի յարմար ձևերն են sārī՝ որ տա-լիս է պհլ. sarīk (սրանից կարող է գալ հյ, սարիև) և sarīč̌a՝ որի նուազական մասնիկը կարող էր թարգմանուել հյ. -եակ։-Իրանե-ան ձևերի հետ կարելի է համեմատել սանս. kari, cārikā, sārikā, լիթ. šárka, հպրուս. sarke, սերբ. srāka, լեհ. sroka, ռուս. сорo-ka, հսլ. svraka, ալբան. sore, բոլորն էլ թռչունների անուններ, որոնց նախաձևը դրւում է բնաձայն k'er, k'or-, k'r-արմատը (Pokorny 1, 414, Trautmann 299)։-Հիւբշ. էջ 236։

• Նախ ԳԴ կցեց պրս. սար, սարէճ, սարէք ձևերին։ Böttich. Arica 67, 101, Lag. Urgesch. 765 պրս. sar։ Lag. Arm. Stud. § 1963 յն. σελευxίς սրանից ւունացած մի ձև' է։ Հիւնք. պրս. ša-rak «սոխակ»։ Petersson KZ 47, 270 իբր բնիկ հայ կցում է սանս. çari-, çārika-, ռուս. coрoka, լիթ. šarka ձևե-րին, առանց նկատի առնելու իրանա-կան ձևերը։ Նոյնը օրինակում է Pokor-ny 1, 414։ Պատահական նմանութիւն ունի յն. ώάρ «սարեակ»։

• ՓՈԽ.-Սրանի՞ց է լազ. սուրիկի «սարեկ» (Աճառ. Արրտ. 1911, 418)։-Patrubány SA 1, 312 մեզանից է դնում հունգ. seregély «սարեակ»։

NBHL (4)

ՍԱՐԵԱԿ կամ ՍԱՐԵԿ որ եւ ՍԱՐԻԿ. Կրկին ազգ թռչնոց. առաջին՝ որ կոչի ըստ յն. σελευκίς seleucis, -cides;
avis locustis vescens. է Տարմահաւ. տարմ. ... Եւ երկրորդն է Կեռնեխ, ագռաւ փոքր՝ քաղցրաձայն. κόσσυφος species lusciniae, merula.

Իսկ (Փիլ.) ուր յիշի կեռնեխ, ի լս. դնի.

Սարեկ ետ զորդի իւր յուսումն քահանայութեան. եւ նա ի սռիճս եւ ի մրմունջս թեւակոխէր, եւ ի պար յաւելոյր. (Մխ. առակ. ՟Ճ՟Լ՟Գ։)

Ճճուողութեանն, զոր ճնճղուկն եւ սարիկն՝ աւելագոյն իմն յորդորէի. (Արշ.։)


Սարկարան, աց

s.

crater, cup, large goblet;
քամել զ—, to drink off, to quaff.

Etymologies (1)

• Բառս գործածուած է մէկ անգամ Սեբեր. թ. էջ 164. «Եւ այն իսկ են զարմանալիք, զի մատսուակք արբեալ առաւեւութեամբ սպասաւորութեանն ծանրանան, և դուք որ այդչափ զսար-կարանս աստուածեղէն բանիւն քամեցէք և յետ արբեցութեանն ծարաւի էք»։ Բառարանները նշանակած են սարկա-ռան վաոռանեան ՀԱ 1911, էջ 19 ուղ-ղում է արկարան՝ կազմւած արկանել բայից, իբր թրգմ. յն. ϰρατήρ «գինու աման» ռառիզ։ (Յն. ϰρατήρ գալիս է ϰεράσω «խառնել» բայից և բուն նշա-նակում է «խառնարան». այսպէս է կոչուած գինին ու ջուրը միասին խառ-նելու պատճառաւ։ Յն. ϰεράσω թարαა մանւում է հյ. խառնել կամ արկանել (ջուր, գինի). ուստի ϰρατήρ ձևն էլ պիտի թարգմանուէր խառնարան կամ արկարան)։-Հացունի, Ճաշեր 78 պրս. սէրկիրան «գլխագարութիւն ի գինւոյ». որով ենթադրում է «մեծ ըմպանակ, ռռով կարելի էր արբենալ»։-Հմմտ. նաև սակարան։

NBHL (1)

Մատռուակքս արբեալ առաւելութիւն սպասաւորութեան ծանրանան, եւ դուք՝ որ այդ չափ զսարկարանս աստուածեղէն բանիւ քամեցէք, եւ՛ յետ արբեցութեանն ծարաւի էք. (Սեբեր. ՟Թ։ 1)


Սարկաւագ, ի, գունք, գաց

s.

deacon;
servant, minister;
աւագ —, archdeacon.

Etymologies (4)

• , ի-ա հլ. (յգ. նաև -գունք) «սպասաւոր, ծառայ» Փիլ. տեսակ. Միխ. աս. Ոսկիփ. «եկեղեցական պաշտօնեայ՝ որ սպասաւորում է պատարագչին» ՍԳր. Ոսկ. Փիլիպ. «ԴՍ ձայնին պատկանող մի եղանա-կի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, 585). որից սարկաւագել «ծա-ռայել» Փիլ. նխ. Սարկ. քհ. սարկաւագուհի Ոսկ. ա. տիմ. (այս վկայութիւնը ստոյգ չէ՝ ըստ Յուշարձան 310). սարկաւագութիւն Եփր. ա. տիմ. կիսասարկաւագ Լմբ. պտրգ. նախասարկաւագ Ճառընտ. Մաշտ. լառաջ-սարկաւագ Բուզ. ռամկաձև գրուած է բառս սարկաւարգ Եփր. փիլիպ. 154, տիտ. 262, նաև սարգաւարգ։

• Հներից Լմբ. մատ. էջ 263 ստուգա-բանելով բառս՝ ասում է. «Սարկաւագն պաշտօնեայ թարգմանի և սպասաւոր». այս բացատրութեամբ բառը օտար է համարում, բայց թէ ո՛ր լեզւով յայտ» նի չէ։ Ճիշտ նոյնը կրկնում է Յհ. ար-ճիշ. 41։ ՀՀԲ սար «գլուխ» և աւագ բա-ռերից։ Աւետիքեան, Մեկն. թղ. Պօղ. Գ. 455 յիշելուց յետոյ Լամբրոնացու մեկ. նութիւնը, աւելացնում է. «այլ մարթ է ևս ընթեռնուլ սա կայր աւագ, ոմանք զայլ ևս ստուգաբանութիւնս յարմա-րեն»։ ՆՀԲ լծ. լտ. sacr և սարկ-կամ որպէս թէ մատռուակօղ սառևա-րանի, սպասարկու կամ մատռուաև ա-ւագ. կայ և պրս. սէրտէ «մատռուակ և բաժակ», իսկ սէրքեար «աւագն ծառա-յից», սէրիքեար «վերակացու գործոյ»։ Նոյն, լաւել. էջ 1066 գւռ. սարգել կամ սարկել (իմա՛ սարքել, որի արմատն է սար) «կազմել, հանդերձել» ձևից է դնում։ Հիւնք. սկաւառակ բառից։ Յա-կոբեան (ո՞ւր) դրել է պրս. սէրխավան «դպրապետ» բառից, իսկ Կուրտիկեան, Արևելք 1899, л 4060 դնում է իբր պրս. սարխավակ «գլխաւոր պաշտօնէից» (իմա՛ [arabic word] šār «գլուխ» [arabic word] xa-vag «սպասաւոր», որի ծագումը չգիտէ Horn. բայց կայ արաբ. [arabic word] xaval «սպասաւոր», որ ունի ԳԴ, բայց չգիտէ Կամուս)։ Ընդունում է Յակոռեան. Մա-ղիկ 1899, նոյ. 4/16, մերժելով իր մեկ-նութիւնը։

• ԳՒՌ.-Երև. Կր. Մրղ. Ջղ. Սլմ. սարկա-վաք, Վն. սարկավաք, Ռ. Սեբ. սարգավաք, Մկ. սmրկmվաք, Տիգ. սmրգmվmք, Շմ. սարկավակ, Ննխ. Պլ. սարգավաք, սար-գավարք, Գոր. սրկա՛վաք, Ղրբ. սրկա՛-վաք, սրկա՛վարք՝, Ախց. Տփ. սարկա-վարք, Մշ. սարգավարք, սարգէվարք, Սվեդ. սmրգmվիւք, Ասլ. սարգըվաք, սարգըվա*, Զթ. սայգավօյք, սարգավորք։

• ՓՈԽ.-Մտել է Ս. Գրքի քրդ. թարգմա-նութեան մէջ՝ Փիլ. ա. 1՝ Պր եպիսկոպոսան ու սարկավագան (եպիսկոպոսակցօք և սար-կաւագօք)։

NBHL (4)

διάκονος diaconus, minister, famulus λειτουργός minister ecclesiae, vel sacrorum. (որպէս թէ սարկ, եւ սաքր, իցեն լծորդ). գրի եւ ՍԱՐԿԱՒԱՐԳ. ՍԱՐԳԱՒԱՐԳ. (որպէս թէ մատռուակօղ սարկարանի. սպասարկում կամ մատռուարկ աւագ. կայ եւ պրս. սէրտէ, մատռուակ եւ բաժակ. իսկ սէրգեար, աւագն ծառայից. սէրիքեար ՝ վերակացու գործոյ. Պաշտոնեայ. սպասահարկու՝ մանաւանդ ի վերայ սեղանոյ. սպասաւոր եկեղեցւոյ՝ որ անընդմիջապէս սպաս տանի քահանայի կամ եպիսկոպոսի. մանաւանդ ի սուրբ պատարագին. յն. տիագօնօս. ար. ղիմմաս, տիյագ. Ընդհանուր առմամբ դուն ուրեք ասի,

Յետ ընկողմանելոյ հացկերութանց (այսինքն բազմելոյ կոչնականացն՝) կալ սարկաւագացն յօրինաւ որ զարդու առ ի սպաս պաշտամանն պատրաստս։ (Փիլ. տեսական.։)

Եպիսկոպոս տեսուչ լսի, եւ սարկաւարգ սպասաւոր։ Պաշտօնեայ՝ զսարկաւագունս կոչէ. (Ոսկ. փիլիպ.։ Մաքս. ի դիոն.։)

Ձեռնադրեաց զնա կէսսարկաւագի (այսինքն կիսասարկաւագ), եւ զկնի սակաւ աւուրց սարկաւագ. (Ճ. ՟Բ.։)


Սարոյ, ից

s.

pine-tree.

Etymologies (2)

• «նոճի» ՍԳր. Ագաթ. (սխալ է գրուած սարոյց Պտմ. աղէքս. 145). որ և սարուէն Բառ. երեմ. յաւել. 571. (Քաջունի, հտ. Գ. 216 սարոյ համարում է «platane»). որից նոճսարի* Օրբել. ողբ. ժդ։

• Նախապէս բառիս իմաստը որոշ չէր. ՆՀԲ ՋԲ և ԱԲ տատանում են բազմա-զան նշանակութեանց մէջ. ՆՀԲ դնում է նար «լեռ» կամ թրք. sarə «դեղին» ռա-ռից։ Lag. Urg. 816 պրս. sarv բառի հետ կասկածով, որովհետև սարոյ բա-ռի նշանակութիւնը «թեղօշ. pinus» է կարծում։ Pictet 1, 235 սանս. šarja rsborea rosusta ծառի ռետինը», Laα Ges. Abhd. 79 պրս. sarw, ասոր. օ5. sarū։ ՀԲուս. § 2723 սար «լեռ» բառից։ Հիւբշ. 237 դրաւ կասկածով պրս. sarv սարոյ բառի նշանակութեան անստու-գութեան պատճառով։ Բառիս վրայ մանրամասն քննութիւն ունի Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 99-110, ուր հիմնաւոր կերպով ցոյց է տալիս որ բառիս նշանակութիւնն է «նոճի». (այս հաստատելու համար կարելի է օգնու-թեան առնել նաև վրացին). համեմա-տում է պրս. sarv, saru, բայց նաև նում ասուր. շուրմանի, շուրուէնի. ա-սոր. շորբինօ, քաղդ. շրբան, արաբ. šarbīn «նոճե»։

NBHL (4)

Թեղօշ ծառ. եւս եւ Գի, եւ սարդ, եւ այլ եւս տունկ վայրի. (որպէս ծառ լեռնային՝ ի բառէս սար, եւ կամ սարը, այսինքն դեղին5 որպիսի է փայտն թեղօշի) ի յն. այլեայլ բառք են. որպէս Կիպարիս.

Սարդ եւ սարոյ եւ նոճ. (Եզեկ. ՟Լ՟Ա. 8.) յն. մի բառ. κυπάρισσος cypressus.

Նոճ եւ սօս սարդ եւ սարոյ, եւ կաղամախ եւ գի. (Ես. ՟Խ՟Ա. 19.) յն. երկու բառք են՝ կիպարիս եւ լեւկէ։

Սարոյի պտուղն ի դեղս մտանէ, եւ փոխանակ խնկոյ ծխի)։


Սարսուռ, սռոյ

s.

shivering, cold chill, chilliness, trembling, terror;
— առնուլ or ունել զոք, to quake with fear, terror or horror.

Etymologies (3)

• , ո հլ. «ցրտից կամ վախից դող» Օր. իը. 22. Ոսկ. մ. բ. 20. Եփր. աղ. Եւս. պտմ. Մծբ. Սեբեր. որից սարսռալ կամ սարառիլ «դողալ, սարսափիլ» Ա. Եզր. թ. ճ. Ոսկ. գղ. և յհ. բ. 42 և մ. բ. 24. սարսռա-ցուցանել Եւագր. սարսռալի Ոսկ. անոմ. և եբր. սարսռագին Եւագր. սարսռասէր Ագաթ. դիւասարսուռ Նար. դիւրասարսռելի Բրս. արբեց. սարսռեցուցիչ, սարսըռազդեցիկ (նոր բառեր). արմատը գրուած է նաև սառ-սուռ, որի համեմատ՝ բայը սառսռալ, սար-սըռել, սառսռուլ, կայ նաև սարսառիլ Եղիշ. Կանոն. 364. սռսռալ Մխ. բժշ. 81. 83։

• Կրկնական է համարում Այտն. Քնն. քեր. էջ 309։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1899, 232։ Սագրզեան ՀԱ 1909, 334 թրք. sar-səlmaq «խախտիլ»։ Meillet, Altarm. Elementarb. էջ 43 վերի ձևով, բայց էջ 206 սարսիլ բայի հետ։ Մաք-սուդեան, Շողակաթ 164 կրկնուած՝ իբր սար+սուռ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, էջ 342 թրք. սարսմաք «ցնցել»։ Պատա-հական նմանութիւն ունի արաբ. ︎ -sarsar «սաստիկ և ցրտաշունչ հողմ» (Աբիկեան, Բառ. տճկ. 1892, էջ 360)։

• ԳՒՌ.-Տիգ. սարսռիլ, Ալշ. Խրբ. Պլ. Սեբ. սառսռալ, Տփ. սարսրալ, Ախց. Երև. Պլ. Ջղ. Ննխ. սռսռալ, Շմ. սռսռիլ, թրքախօս հայե-րից՝ Ատն. սրսռել օլմաք «սարսռալ, դո-ղալ»։ (Սռսռել «դողալ» բայի հին յիշատա-կութիւնն ունի Բառ. երեմ. էջ 282)։

NBHL (4)

ՍԱՐՍՈՒՌ գրի եւ ՍԱՌՍՈՒՌ. ῤίγος rigus, frigus vehemens φρίκη horror καταπτήσειν consternatio եւ այլն. Դողումն ի ցրտոյ եւ ի սառնամանեաց. կամ ի տենդէ. որպէս եւ յերկիւղէ. սոսկումն. սարսումն. սարսափումն. քստմնութիւն. դղորզ. եւ Սառնամանիք,

Սառսուռ դժնեայ ունի զիս. (Եփր. աղ.։)

Սարսուռ դիւային ջերման. (Նար. ՟Գ։)

Զամենայն մարդ սարսուռ եւ սոսկումն ունէր (յերեսաց հալածանաց)։ Զի եւ ընդ բանս իսկ սարսուռն առնու։ Ահագին տագնապ եւ սարսուռ յանցաւորաց. (Եւս. պտմ. ՟Ղ. 41։ Սեբեր. ՟Դ։ Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)


Սաւան, աց

s.

sheet.

Etymologies (2)

• = Յն, οάβανον «կտաւ, բաղնիսից դուրս ռաւու ժամանակ վրան չորացնելու շոր». որից փոխառեալ են նաև մլտ. sabanum, գոթ. saban, հբգ. saban, հսլ. savanū, ռուս. сaванъ «պատանք», սպան. sabana, հֆրանս. savène, վրաց. საბანი սաբանի «վերմակ», թուշ. saba «ծածկոց», նաև պրս. [arabic word] sāvna «նորածինը փաթթեու շոր?» (Հնդկաստանի պրս. [arabic word] saywān «հովա-նի անելու շոր, թէնթէ» (Իբն-ի Բատուտա, Գ. 415) ծագում է պրս. ❇❇sāyabān կամ ❇ sāyavān «հովանի» ձևից և կապ չունի նախորդի հետ)։-Յոյն բառը արևելեան ծագում ունի. հմմտ. արաբ. κϰ։ sabaniyya «սև մետաքսեայ սաւան՝ որ կա-նայք իրենց վրայ են առնում», [arabic word] asbān «նուրբ շոր՝ որ կանայք իրենց գլուխն են ծածևում». սրանք յառաջանում են. Saban գիւղաքաղաքի անունից՝ որ գտնւում t Բաղդադի մօտ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 645-6, Boisacq 848)։-Հիւբշ. 377։

• ԳՒՌ.-Մշ. Ննխ. Ջղ. Սչ. Վն. սավան, Զթ. սավօն, սավոն «անկողնի տաւան», Մկ. սա-վան «անկողնի ծալքի ծածկոց՝ շալից», Խրբ. սավան «լայն պաստառ՝ որ կանայք իրենց վրայ են առնում», Երև. Ղրբ. «կնօահօո նու-իրած շորեղէնը». Սլմ. սավան «կնունքի սա-ւան», Հճ. սավօն «շալ», Սվեդ. սmվուն «ան-կողնի սաւան»։

NBHL (1)

Զկտաւն յովսէփ գնեաց, որ էր ջանջիլ քթան՝ սաւան մեծ եւ ընդարձակ։ Ոչ է պարտ պատել յարծաթոյ կամ յոսկի կտաւ, այլ միայն ի սաւան քթան կտաւ։ Պատէ զքրիստոս ի սաւան մաքուր. (Բրսղ. մրկ.։)


Սափասուտ

adj.

quite false, untrue, lying.

Etymologies (1)

• ՆՀԲ յն. σάφα «յայտնի, ակներև հաստատ» և φενδ կς «սուտ» բառերից է դնում, Տէրվ. Altarm. 6 և Նախալ. էջ 115 սուտ բառի *սփուտ նախաձևի հետ կրկնուած։ Հիւբշ. 377 կասկածով դնում է յն. σάϰα, σαφως և հյ. սուտ բառերից բարդուած։ Ուղիղ մեկնեց նախ Այտնե-ան, Քնն. քեր. էջ 310, որից անկախա-բար Աճառ. (անտիպ)։

NBHL (1)

Քաւդեայքն պնդեալ էին, թէ մեռանի թագաւորն. եւ նա ոչ մեռաւ. զի յամօթ լիցի սափասուտ արուեստագիտութիւնն. (Եզնիկ.։)


Սափիրայ

cf. Շափիւղայ.

Etymologies (2)

• «շափիւղայ քարը» Ածաբ. մակաբ. Վրդն. առ. 332-3. որից սափիրա-կան «շափիւղայից շինուած» Յիշ. ոսկ. լհ. նոյնը նաև սոփորեայ Ոսկ. ես. սոփեր Օրբել, սղբ. ժե. (հմմտ. ոսկի սոփերայ Յհ. կթ. 249=ես. ժգ. 12)։

• = Ասոր. [syriac word] sapilā «շափիւղայ» բառն է՝ եբր. [hebrew word] sappīr կամ յն. σάπφειρος ձևից ազդուած. տե՛ս նաև շափիւղայ։ -

NBHL (1)

Առաւել քան զքարինս սափիրայ՝ կարգակցութիւնդ ձեր. (Ածաբ. մակաբ.։)


Սափոր, ոց

s.

urn, amphora, pot, pitcher, jug, jar.

Etymologies (2)

• , ո հլ. «հեղուկների խեցեղէն ա-ման» ՍԳր. Եփր. դտ. էջ 331, համաբ. էջ 129։

• 2ՀԲ և Աւետիրեան, Քերակ. 1815. էջ 313 ըստ հին քերականների՝ սա է փոր։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 160 պրս. ❇ sabū «սափոր» կամ շա-ֆուլ(?)։ ԳԴ պրս. սէպու։ ՆՀԲ «որպէս թէ փորով աման, լծ. և այլազգ. սէպու, շաֆուլ»։ Հիւնք. պրս. սէպու։ Յակո-բեան, Բիւզանդիոն л 743 պրս. սէպու-եբր. էսըբար, եթովպ. սաֆարա, մասի-ֆարի։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] zābūrā «մի տեսակ հողէ աման»։

NBHL (1)

(որպէս թէ Փորով աման. լծ. եւ այազգ՛՛. սէպու, զաֆուլ). Խեցեղէն անօթ ջրոյ, գինւոյ, իւղոյ, եւ այլն. կոյժ. դոյլ. թակոյկ. ստոման. մար, եւ տիկ. փարչ, պարտագ, թէստի. յն. պէսպէս բառիւք. ὐδρία, hydria, κεράμιον, vas fictile, στάμνος, urna, νέβελ, (բառ եբր) uter, lugena, γομόρ, gomer (եբր. խօմէր), κοτύλη, sextarius. տես (Ծն. ԻԴ. 14 = 46։ Դտ. Ե. 16 = 20։ Գ. թգ. ԺԵ. 12 = 16։ ԺԸ. 34։ ԺԶ. ԺԲ. 6։ Յհ. Թ. 26։ Եւ եսայ. Ե. 10։ Մրկ. ԺԴ. 13։ Ղկ. ԻԲ. 10։ եւ Ել. ԺԶ. 33։ Եբր. Թ. 4. եւ այլն։)


Սաքափաթանք

s.

sycophancy;
juggling tricks.

Etymologies (1)

• ՆՀԲ մեննում է «նշանակ հմայից և թովչութեանց կամ վնասակարութեանց. ռեռևս որպէս յն. συϰοφαντία, որ և «զըր-պարտութիւն»։ ԱԲ մեկնում է «ձեռնա-ծուներու խաղերը, որ կը ձևացնեն թէ սուր կամ գչիր կը խոթեն մարմիննուն մէջ»։ Տէրվ. Altarm. 76 կարծում է «յն. περίαμμα, վզից կախուած յուռթուլունք» և մեկնում է սաք (=սանս. saǰǰ «կա-խել», լիթ. segti «կապել», թերևս նաև լտ. saga «կախարդութիւն»)+ փաթանք «շոր, քուրջ» (=հյ. փանդամ, զնդ. pai-ti-dāna «շորի կտոր, որ փարսիները աղօթքի ժամանակ իրենց բերնին են կապում»)։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 1185 և 1406) «փխ. սաքարփաթանք, պրս. սիհրպազի, աճպարարի խաղ, ո-րով, օրինակի համար՝ մարմնոյն մէջ սուր մը խոթել կը ձևացնէ»։ ունի Եփր. թգ. «Սկսաւ սաքթաքել՝ ճշմար-տասոյզ բանիւք խօսել»։

NBHL (2)

Բառ անյայտ՝ ի նշանակ հմայից եւ թովչութեանց, կամ վնասակարութեանց. թերեւս որպէս յն. սիգոֆանդի՛ա. συκοφαντία . որ եւ ԶՐՊԱՐՏՈՒԹԻՒՆ.

Զի եթէ շաղափն սաքափաթանաց, եւ թովչութիւնք ինչ ստաբանք՝ յորժամ թովիցին, կարեն անազդական առնել զմարմինս ի թուանաց չար գաղտնաց, որչափ եւս առաւել եւ այլն. (Ոսկ. ես. ուր Գէ. ես.) զվերջին հատուածն եւեթ ի մէջ բերէ, թողեալ զառաջին բանն մթին։


Սեաւ, սեւոյ

adj. fig. s.

black;
sad, gloomy;
ink;
negro;
black;
— փայտ, cf. Եբենոս.

Etymologies (6)

• (ի, ո հլ. ըստ ՆՀԲ, բայց վկայու-թիւնները յետին են) «սև» ՍԳր. Սեբեր. «թանաք, մելան» Փիլ. իմաստ. որիզ սևա-նալ Երգ. ա. 5. սևակ «թանաք» Երեմ. լզ. 18. սևագործ Եզն. 155. սևագունդ Ագաթ. սևադեղ Սեբեր. սևազգած Ոսկ. ես. սևա-ներկ Վեցօր. և առանց սղման՝ սեաւական Ոսկ. փիլիպ. յետնաբար ռմկ. սև Վրք. հց. Վրդն. երգ. Բրս. մրկ. որից կիսասև, քաջա-սև Խոր. աշխ.-նոր բառեր են սևահեր, սևաչեայ, սևայօն, սևամորթ, սևահող, սևա-հոգի, սևաւոր ևն։

• -Պարթև. *siyāv «սև» ձևից փոխառեալ. սրա մայրն է հպրս. *siyāva=զնդ. ❇ syava-«սև», որ պահուած է միայն յատուկ անունների մէջ. հմմտ. սանս. [other alphabet] cyāvá «թուխ, սևաթոյր», օսս. sau «սև», և փո-խառութեամբ՝ մանդ. [hebrew word] syāvε «սև» (ZDMG 33, 147)։ Այս *siyāv ձևի հետ կար նաև պհլ. *sāv հոմանիշ ձևը (հմմտ. սոգդ. šaw «սև», վախի šu, սանգլ. šói «սև» Horn § 761), որից փոխառեալ են վրաց. მავი շավի «սև», ինգիլ. მავ շավ «սև» և հյ. *շաւ (պահուած միայն Շաւարշ, Շաւասպ յատուկ անունների մէջ)։ Աւելի յետոյ երևու ձևերն էլ գործածութիւնից ընկնելով՝ փոխա-նակուեցան պհլ. 1 sivāk և siyāh ձևերով, որոնց յաջորդներն են պրս. օ [arabic word] siyāh, սեմն. sūah, քրդ. բելուճ. siyāh, զա-զա siá «սև» ևն։ Բայց *siyav ձևը շարու-նակւում էր անշուշտ Պարթևականում, որից էլ անցաւ հայերէնին (ըստ Meillet REA 3, 6), որովհետև, ինչպէս այժմ հաստա-տուած է, հայերէնի իրանական փոխառու-թիւնները պարթևական են և ո՛չ պարսևա-կան։-Իրանեան բառի նախնականն է հնխ. *k'lēuá-, որ ծագում է պարզական k'ei-ար-մատից՝ «մութ կամ մուգ գոյնով». սրանից ղանազան աճականներով յառաջանում են 1) ր աճականով՝ միռլ. ciar «մութ», հհիւս hā̄rr, անգսք. hār «ծերութիւնից գորշ ևամ սպիտակ գոյն ստացած», հբգ. her «պա-տուաւոր (տարիքի մեծութեան պատճառով, իբրև ախսախկալ)», գերմ. Herr «տէր, պա-րոն», herrschen «իշխել» (Kluge 208-9, 215-6),-2) m աճականով՝ տանս. cvam». «սև», լիթ. sēmas «մոխրագոյն» լտ. sīmex «մլուկ» (իբր «թխատեսիլ»), հյ. ն-սեմ (տե՛ս այս բառը).-3) n աճականով՝ հսլ. sini, ռուս. cиniи, cnne, սերբ. sinǰi, չեխ. siny «կապոյտ».-և 4) վերջապէս v աճականով՝ սանս. çyāvá-«թուխ», հսլ. sivū «մութ մոխ-րագոյն», սերբ. Տīv «գորշագոյն», լիթ. šῦ-vas «ճերմակ ձի», չեխ. sivy, սլով. siy. ռուս. cивыи, հին պրուս. sуwan «գորշ», որոնց պատկանում են նաև իրան. *siyāv և հյ. սեաւ (Pokorny 1, 361, Walde 107, Boisacq 156 Trautmann 306)։ «Սև» բառի նման մի շատ հասարակ բառի փոխառեալ լինելը իրանեանից՝ մեկնւում է (բացի այն՝ որ բո-ւոր գլխաւոր գոյները փոխառեալ են իրա-նեանից, ինչ. կարմիր, կապոյտ, սպիտակ,-գոյն, երանգ) նաև թաբուով։ Արդի բերբե-րական լեզուների մէջ ընդհանրապէս խու-սափում են արտասանել «սև» բառը և ամէն մի գաւառ ունի առանձին մի ձև՝ արտայայ-տելու համար այս իմաստը։ Դրա համար է որ հնդևրոպական լեզուների մէջ չկայ «սև իմաստով ընդհանուր բառ։ Հին է սանս. krsná-= հպրուս. kirsnan=հսլ. črunū «սև». բաւզ այս խմբից դուրս՝ ուրիշ լեզունեռև մէջ չի գտնւում (Meillet BSL Л 84, էջ 45-46)։-Հիւբշ. 489։

• Klaproth, Asia pol. էջ 105 պոս. siyāh բառի հետ, իսկ Mémoires 1, 432 նաև սանս. chiama, օսս. saw։ ԳԴ պրս. սիեահ «սեաւ»։ ՆՀԲ վրաց. շա՛վի, սի-ա՛վի, թրք. սիյահ, սիյէհ։ Peterm. 21 34 սանս. cyāma, պրս. siyāh։ Win-disch. 19 սանս. çyāva, çyāma, յն. ϰυανεος «մութ կապոյտ, թուխ»։ Böt-tich. ZDMG 1850, 361, Arica 82, 374 սանս. çyā̄va, զնդ. syāva, օսս. sau յն. μανεος, լակոն. ϰούαμα «սև»։ Սրանց համեմատ են նաև Lag. Urgesch. 773, Müller SWAW 38, 576, Justi, Zendsp. 305 ևն։ Karolides, Γλ. συγϰρ. 91, 182-3 աւելացնում է սրանց կպդովկ. čivo, čino «մութ կապոյտ, սև»։ Bugge KZ 32, 67 հնդ. çyava-, լիթ. šyvas «ճեր-մակ ձի», հին պրուս. sуwan «գորշ», հսլ. sivu «գորշ» ևն ձևերի հետ՝ իբր բնիկ հայ, բայց աւելի ուզում է կցել սանս. eyāmá-ձևին, Հիւնք. պրս. սիե-ահ և արար. էսվէտ, սէվաթ։ Հիւբշ. KZ 23, 402, Arm. Stud. § 248 և Arm.

• Gram. 489 շարունակ տատանում է փո-խառեալ կամ բնիկ դնելու մէջ. բայց վերջինի մէջ տուած պատճառաբանու-թիւնները այնպէս են, որ աւելի փո-խառեալ լինելն են հաստատում։ Էս-զէթ, Արրտ. 1915, 498 արաբ. ❇ savda' կամ պրս. ❇ siyāh «սև»։

• ԳՒՌ.-Ոչ. սև, սեվ, Ալշ. Հճ. Մշ. Սլմ. Վն. սեվ (սեռ. Վն. սիվու), Ագլ. Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. սէվ, Ասլ. սէ՛վ, Ղրբ. սըէվ, Զթ. Հմշ. Մկ. Մրղ. Սվեդ. Տիգ. Տփ. սիվ։ Նոր բառեր են սեա-գլուխ, սևագնտիկ, սևաշոր, սևատաւար, սև-ուզք, սևջրկիլ ևն ևն։

• ՓՈԽ.-Յն. ἕαβαρτοιάσταλοι իբր հյ. սևոր-դի ձևից փոխառեալ՝ տե՛ս Որդի բառի տակ։-Հայերէնից է նաև sev «էսրար, ծխե-լու ափիոն, հաշիշ», որ շատ գործածական t Պօլսի տաճիկ բանտարկեալների ծածկա-լեզուի մէջ (տե՛ս Թէոդիկի Ամէնուն տարե-ցոյցը, 1920, էջ 221)։

NBHL (5)

Ձիք սեաք։ Սեւաւ եմ ես, եւ գեղեցիկ։ Վարսք նորա կռածոյք սեաւ իբրեւ զադռաւ. (Զքր. ՟Բ. 2. 6։ Երգ. ՟Ա. 4։ ՟Է. 11։ Զայն՝ որ բաղդատական է աչաց, սպիտակ, եւ զներհակ նորին՝ սեաւ. Պղատ. տիմ.։)

Կարմիրն ընդ սեւի եւ ընդ սպիտակի խառնեալ՝ ծիրանի։ Գոշ ի սպիտակի եւ ի սեաւի (խառնմանէ). (անդ։)

Ոմն մարդ՝ մի եւ նոյն ելով, է զի սպիտակ, եւ է զի սեաւ լինի։ Ներհական է անիրաւն արդարոյն, եւ սպիտակն սեւոյն. (Արիստ. ստորոգ.։)

Սեաւդ՝ որով դրեմք. (Փիլ. իմաստն.։)

ՍԵԱՒ ՓԱՅՏ, կամ ՑՈՒՊ ՀՆԴԻԿ. cf. Եբենոս, եւ Հնդիկ։


Սեբենի

cf. Սեբինէ.

Etymologies (3)

• , որ և սեբինէ, սեբինեայ, սե-բին, սևնի «արմաւենուց հիւսուած բան (ըզ-դեստ կամ խսիր)» Վրք. հց. ա. 709, բ. 22, 390. 615։

• = Յն, σεβένιον կամ σεβέννιον «արմաւի ծաղկի վրայի բարակ պատիճը կամ մաշկը», σεβὲνινος «այս մաշկով հիւսուած (բան)» (Sophocles 982)։-Lag. Armen. Stud. § 1974 յիշեալ յն. բառը համարում է բուն եգիպտական, որ եգիպտական ճդնաւորներն ու անապատականները նիւթի հետ տարածել ևն. հմմտ. խպտ. beni, benne «արմաւ», որից še 'mbeni «սեբենի» (յիշուած Zoega Catalog 11, 27 իբր Պօղոս անապատակա-նի šθēn-ի նիւթը), fōi ənte šenbeni իբրև ճգնաւորների ձեռարուեստի նիւթ՝ յիշուած անդ, 72, 34։-Հիւբշ. 377։

• Ուղիղ մեկնեցին ՆՀԲ, յետոյ Lag. անդ։

NBHL (1)

Մի դներ հանդերձ ներքոյ քո, այլ՝ խոտ եւ սեբին, որպէս աբբայ արսենիոս։ Կապերտս ադանէին, եւ սեբինէս. (Վրք. հց. ձ։)


Սեթեւեթ

s. adj.

garb, dress, ornament, attire;
affectation, primness;
paint;
— or —եալ, embellished, adorned, pompous;
finical, affected.

Etymologies (1)

• (ո հլ. յետնաբար) «աւելորդ զարդ» Տօնակ. «պաճուճուած» Յայսմ. որից սեթևեթել «պճնել, արուեստակել» Ոսկ. յհ. ա. I. Յհ. կթ. սեթևեթաբար Պրպմ.։

NBHL (2)

Հայթայթանք կամ հեթեթանք շքոյ. որպէս Պաճուճանք. զարդ, եւ պաճուճազարդ.

Բայցդ է ուրէք զի յաղագս պերճութեան եւ սեթեւեթոյ բանին լինի եդեալ. (Տօնակ.։)


Սելէս

cf. Սելին.

Etymologies (2)

• , ՍԵԼԻՆ, ՍԻԼԻՆ «պատրիարքական ոսկի աթոռ» Գնձ. Ուռհ. 105. Վրք. դիոն. ՀԱ 1914, 211, Յայսմ.։ Տե՛ս և սեղէն։

• = Յն. οελλίον, σέλλα «աթոռ, գահ», որ փոխառեալ է լտ. sella հոմանիշից. յու-նարէնից են նաև ասոր. [syriac word] silīn և արաբ. [arabic word] silīn? (Վրք. դիոն. ՀԱ 1913, 654)։-Հիւբշ. 378։

NBHL (1)

Ետու դնել սելին ոսկի եւ նստայ ի վերայ. (Վրք. դիոնես.։)


Սեխ, ի, ոյ

s.

melon;
շերտ —ի, slice of -;
— մշկահոտ, musk-melon.

Etymologies (2)

• = Նման է հնչում լն. σἐϰυς, σίϰυς, σἰϰυος, οιϰόα «վարունգ, սեխ կամ դդում» բառին, որ կցւում է հաւանաբար հսլ. tyky=ռուս-тьՐквa «դդում» բառին և համարւում է թրա-կօ-փռիւգական փոխառութիւն (Malde 206, Boisacq 532, 864)։ Այս պարագային հայե-րէնն էլ դառնում է փոխառեալ փռիւգակա-նից։

• ՆՀԲ յն. σιϰνος, Pictet 1, 311 յն. հiϰς οιxiα. որ դնում է սանս. sič արմատից։ Հիւնք. սոխ բառից։ Patru-bány ՀԱ 1908, 153 հմմտ. սոխ, իսկ էջ 246 հնխ. k'ela-«պառկիլ» արմատից։ Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] sīxā «artemisia» եբր. [hebrew word] sīxa «անապատային մի թուփ», ասուր. sahu «աճիլ»։ ❇.︎ ---

NBHL (4)

ՍԵԽ կամ ՍԵՂԽ. յն. սիքիօս. σέκυος pepo. իտ. mellone. Պտուղ մեծ՝ երկրաբոյս, երկայնաբոլոր, դեղին եւ կանաչախառն, անուշահոտ եւ քաղցրահամ. գավուն. (իսկ գավուն գարբուղ ՝ ասի եւ σίκυς, σίκυες cucumis, cucumeres. որ է վարունգ եւ ձմերուկ.

դդումսն եւ ի սեխս եւ ի մեղրապոպս. (Եփր. երաշտ.։)

Խանդացեալ սեխ եւ ձմերուկ։ Հեսեալ սեխ եւ քաղցրացեալ՝ արքայի պտուղ զանձն կոչէր. (Մխ. առակ. ՟Ծ. ՟Ծ՟Է։)

Ցորենոյ եւ սեխոյ. դրելի է արդեօք սիզոյ, կամ այլ բառ՝ նշանակ արմտեաց.


Սեկ, ի, ոյ

s.

dressed leather, morocco, cordwain.

Etymologies (2)

• «կաշի, կոկած մորթ (գրքի կողի. կօշիկի, վահանի ևն), մէշին» Մաշտ. Մար-թին. Վստկ. 189. Միխ. աս. 164. Մխ. դտ. 245, որից սեկափերթ Մարթին։

• ԳՒՌ.-Ախց. Երև. սէկ «այծի կաշի», Այշ. Հճ. Մշ. սեգ. Ռ. սէգ «կօշիկի երեսի կաշին», Սեբ. սէգ «կաշի, սախտիյան», Եւդ. սէգ «մո-մապատ շոր, որի վրայ շռհողն են դնում», Խրբ. սէք՝ «ամանի բերանը ծածկելու կա-շեայ կափարիչ, սերեկ»,-նոր բառեր են նեկել «այծի կաշիով պատել», սեկեմուկ (հմմտ. կաշաթև, մաշկաթև) «չղջիկ»։

NBHL (1)

Զկաչին՝ որ ի վերայ ասպարացն, ուտէին. եւ ոչ էր անդ յոտս ուրուքսեկ սօլերոյ. (Մարթին.։)


Սեղակ

adj.

cartilaginous.

Etymologies (1)

• «աճառապատ մեծ ձուկ՝ որ թեփի ևոխարէն պարզ մաշկ ունի» Վեցօր. 138, 141 (երկրորդ վկայութեան ձեռագիրն ունի սիկաղք)։

NBHL (2)

Բառ յն. սիլախօս, սէլա՛խիօն. σέλαχος, σελάχιον cartilagineus, cartilaginosum. Աճառապատ. ներդապատ. մակդիր լողակաց՝ որոց պատեանքն է մաշկ աճառոտ փոխանակ թեփոց.

Փոկք եւ դլբինք եւ ներկէսք, որ անուանեալ կոչին սեղակք. (Վեցօր.։ 7)


Սեղեխ, աց

s.

fornicator, whorekeeper;
suitor, gallant, sweet-heart, admirer.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «շնացող մարդ, կնոջ ա-պօրինի սիրականը» Եզեկ. ժզ. 33, 34. Կոչ. 98. Խոր. Փիլ. որից սեղեխաբար Խոր. Կղ-նկտ. սեղեխասպանութիւն Պիտ. բազմա-սեղեխ Եփր. յես. էջ 302. գրուած է նաև նեղեղ, սիղեխ, սիղեղ Վրք. հց. ա. 82, 83, նիղիխ, սիղիղ, որոնցից նոր գրականը ըն-դունել է միայն սեղեխ ձևը։

NBHL (1)

Եգիա զկինն, եւ զսեղեխն նորա ի միասին։ Տեսեալ պօղեայ զկինն, եւ զսիղիղն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Հ=Յ. դեկտ. ՟Ժ.։)


Սեղմ

adj.

close, dense, compact, firm, strait, narrow, compressed, confined.

Etymologies (5)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «հոծ, խիտ, կուռ, սեղմած» Վեցօր. Շիր. որից սեղմել «պնդել, ամրացնել» Ա. մկ. ե. 47. Ագաթ. սեղմանալ Եզն. սեղմու-թիւն Վեցօր. սեղմում, սեղմիրան (նոր բա-ռեր)։

• ԳՒՌ.-Մշ. սէղմել, Զթ. սէղմիլ, Տփ. սիղ-միլ, Ախց. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. սըխմէլ, Ասլ. սըխմէլ, Ագլ. Սվեդ. սխմիլ, Հմշ. սրխ-մուշ, Ակն. Ատ. զխմէլ, Խրբ. զըխմիլ, և շրջուած ձևով՝ Արբ. ղոմէլ. նշանակում են «սեղմել, ճնշել». այս ձևերը ազդուած են թրք. [arabic word] səq-maq «սեղմել» հոմանիշից և անկանոն կերպով վերածած են ե>ը և ղ>խ. տե՛ս Աճառ. MSL 10, 324 և Բազմ. 1897. 260։ Նոր բառեր են սխմուիլ, սխմուն, սխմոտել, սխմռտկել։

• «մի տեսակ ծանր հիւանդութիւն, հալևմաշ կամ բարակցաւ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ ունի Մխ. բժշ. էջ 4. «Իսկ այն ազգ ջերմն, որ պատճառն չոր և ռենա անռամունքն լինին, հոռոմն լխթկօն ասէ, և տաճիկն դեկ, որ թարգմանի հալևմաշ. և այլ ոմանք սեղմ ասեն. և Հայք բարակ ա-չի

• = Արաբ. [arabic word] saqm «հիւանդութիւն» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 480), «նիհարացում, հալումաշ լինելը» (Dozy, Supplement des dict. arabes, 1881)։

• Շփոթելով հյ. սեղմ բառի հետ՝ սոյն բառի վրայ ոչ ոք ուշադրութիւն չէր դարձրած։ Seidel, Մխ. հեր. § 29a մեկ-նում է վերի ձևով, բայց միևնոյն ժա-մանակ յիշում է արաբ. ❇ sahm «նիհար»։ Անշուշտ ուղիղ է միայն ա-ռաջինը՝ ղ ձայնի պատճառով, որ է արաբ. [arabic word] (և ո՛չ օ), առանց որի հյ. սեղմ բառի հետ շփոթութիւն չպիտի յառաջանար։

NBHL (3)

ռմկ. սըղմած, սըխմած .... ναστός solidus παχύτατος crassissimus συμπεπηγός compactus. Հոծ. խիտ. ամփոփ եւ պինդ. կուռն. սերտ. հաստ. հաստատուն. մածեալ. տխած, կռած, կոխած, ամուր, պիտդ.

Արար աստուած յերկրորդ աւուրն զհաստատութիւնն սեղմ եւ թաղուն (իբր թաղկեալ) բնութիւն, հինգերորդ էութիւն. (Մխ. այրիվ.։)

առաջինքն ասացին այսպէս, թէ լուսինն է տարր սեղմ, խիստ, մաքուր, գնդաձեւ. (Շիր.։)


Սեմագիր, գրաց

cf. Սեմիար.

Etymologies (2)

• = Յն. σημειογράφος հոմանիշից, որ կազ-մուած է σημεῖον «նշան» և γράρω «գրել» բա-ռերից։ Յոյն բառի առաջին մասը տառա-դարձուած, երկրորդ մասը թարգմանուած է հյ. գիր, ճիշտ ինչպէս վրաց. სიმიათა-ϑნე-რალი սիմիաթա-մծերալի «արժանայիշա-տակ բաների գրող, nисатель достопри-мeчaтельносcтeиl» (Չուբինով 1174)։-Հիւբշ. 378։

• ՓՈԽ.-Մառ ЗВО 17, 303 վրացի ձևը ո՛չ թէ անկախաբար յունարէնից առնւած, այլ հալերէնից կաղապարուած է համարում։ Այդ ճիշտ կլինէր անշուշտ, եթէ վրացի ձևը լի-նէր სემიათა-ბწერალი սեմիաթա-մծերալի, ինչպէս ունի Մառ, բայց Չուբինով գրում է ი ի-ով, որ համապատասխանում է յունա-րէն η տառի յետին ի հնչման։

NBHL (2)

ՍԵՄԱԳԻՐ ՍԵՄԻԱՐ. σημειογράφος, σημαντήρ , ταχυγράφος notarius, tachygraphus, qui per notas vel velociter scribit. (ի յն. ձայնէս սի՛մա, սիմի՛օն. այսինքն նշան). Նշանագիր անձն. երագադիր գրիչ նշանակօք համառօտագրութեան. նօտար. գրագիր՝ շուտ կամ շղագիր գրօղ նոտր գրով.

Գրիչք երագագիրք սեմագիրք շրջէին ընդ նմա (որոդինեայ) աւելի քան զեօթն. (Եւս. պտմ. ՟Զ. 23։)


Սեմիար, աց

s.

tachygrapher.

Etymologies (1)

• -Յն. *σηιειαριος հոմանիշ ձևից, որ թէև չէ աւանդուած ո՛չ հին և ոչ բիւզանդական յունարէնում, բայց ենթադրելի է հայերէն բառի վրայից. հմմտ. սեմագիր։-Հիւբշ. 378։

NBHL (2)

ՍԵՄԱԳԻՐ ՍԵՄԻԱՐ. σημειογράφος, σημαντήρ , ταχυγράφος notarius, tachygraphus, qui per notas vel velociter scribit. (ի յն. ձայնէս սի՛մա, սիմի՛օն. այսինքն նշան). Նշանագիր անձն. երագադիր գրիչ նշանակօք համառօտագրութեան. նօտար. գրագիր՝ շուտ կամ շղագիր գրօղ նոտր գրով.

Գրիչք երագագիրք սեմագիրք շրջէին ընդ նմա (որոդինեայ) աւելի քան զեօթն. (Եւս. պտմ. ՟Զ. 23։)


Սենատոր, աց

s.

senator.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «ծերակուտական, ծերակոյտի անդամ» Ճառընտ. գրուած է նաև սենոտոր, սենադուր Մին. համդ. 61, բենատուր Մին. համդ. 88, սենոտորոս Վրօ. և վկ. Բ. 301։

• ՆՀԲ դրաւ լատինից։

NBHL (2)

Բառ լտ. սենադօռ. senator. որ ըստ յն.սինկղիտիկոս. այսինքն Ոմն ի ծերականէ.

Սեւերիանոս՝ մի ի զինուորաց, որ ընդ ձեռամբ ձերով կարգեալ է ի գունդն սենատորաց (կամ սենոտորաց). (Ճ. ՟Բ.։)


Սենգելոս

s.

chancellor.

Etymologies (2)

• , որ և սինգելոս, սիւնկեղոս «եպիսկոպոսի մօտ դպրապետ կամ սար-կաւագապետ» Ուռհ. 106։

• = Յն. συγϰελλος «եպիսկոպոսական կամ աբբայական ձեռնասուն, կրօնական տե-սուչ» (Sophocles 1020), որից նաև լտ. sуn-cellus. ըստ այսմ հայերէնի մէջ ուղիղ ձևն է սինգելոս (ν տառի յետին ի աոտասանաւ-թեամբ), ինչպէս ունի Ուռհայեցին. տառերի շփոթութեամբ ձևացած է սենգելոս (ե փխ. ի), իսկ սիւնկեղոս հին գիտական տառա-դարձութիւնն է, որ չկայ տպագրեալում։ Յոյն բառը ծագում է σνν-մասնիկով ϰἐλλα «խուց» բառից և նշանակում է բուն «խցակից»։-Հիւբշ. էջ 378։

NBHL (1)

Զքեռորդին իւր զտէր անանէ արար սենգելոս. (Ուռհ.։ 2)


Սեպ, ոց, ից

s. adj.

peak, point, summit of a rock, steep rock;
peg, wedge;
steep, cragged, a-peak, precipitous.

Etymologies (2)

• Klaproth, As. pol. 104 պրս. [arabic word] čōb «ցուպ, գաւազան»։ ՆՀԲ (բևեռ բառի տակ) լծ. թրք. čivi «գամ»։ Lag. Urgesch. 1056, Btrg. bktr. Lex. 18 զնդ. safa «եղջիւր, սմբակ»։ Հիւնք. սևեռ բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 300 նոյն ընդ շեպ։

• ԳՒՌ.-Երև. Շմ. սէպ, Մշ. շեպ, Գոր. Ղրբ. սէպ, սըպ «երիթ, ատամ», Ագլ. սիպ «գամ».-նոր բառեր են սեպաւոր «սուր ծայրը դուրս ելած (ժայռ)», սեպռիկ «առջևի ատամները ընկած», սեպել «խոթել, մէջը խրել»։

NBHL (3)

առաջի դրաց այրին սեպ էր ուղղորդ միապաղաղ. (Խոր. ՟Գ. 45։)

Թէ ոչ էր ծործոր քարանձաւացն պատառեալ, եւ սեպս հատեալ։ Զլերանցն պատառուածի ծործորն, եւ զսեպոցն ամրութիւն ետ թռչնոցն տեղի դադարման։ Թէ վէմ ի սեպէ հատանէր եւ հոլովէր. (Լմբ. սղ. եւ Լմբ. իմ.։)

Հերձեալ փայտ մեծ, եւ եդեալ սեպս յիւրաքանչիւր կողմանս. եւ իբրեւ եդին, ոստոյց զերիթսն. (Մխ. առակ. ՟Ձ՟Զ։)


Սեպտեմբեր, ի

s.

September.

Etymologies (3)

• «հռովմէական իններորդ ա-միսը» Իգնատ. թղ. 95 (ոսկեդարեան). Տո-մար. Յայսմ. (գրուած նաև ռմկ. սեկտեմ-բեր)։

• = Յն. σεπτέμλριος, որ փոխառեալ է լտ. september ձևից. նշանակում է բուն «եօթ-ներորդ ամիս» և ծագում է լտ. septem «եօ-թը» թուականից. (հին հռովմէական տարին սկսում էր մարտից և սեպտեմբերը լինում է եօթներորդ ամիսը). մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանտ. septembre, ռ. ceнтябрь ևն։ Ամսանունները, որովհետև ա-ւանդուած են Ե դարից, պէտք է փոխառեալ լինին յունարէնից և ո՛չ թէ լատիներէնից։ Ըստ ձևի յունուար, փետրուար, մարտ, ապ-րիլ, մայիս, յունիս և օգոստոս թե՛ յն. և թէ լտ. նոյն են, այնպէս որ չեն կարող նպաս-տել ծագումը որոշելու յուլիս (յն. ἰούλις) և նոլեմբեր (νοέμβριος, november) յունաձև են, իսկ սեպտեմբեր, հոկտեմբեր և դեկտեմ-րեր լատինաձև (յն. վերջաւորութիւնն է -βριος, լտ.-ber). նոյեմբեր ամսանունը ա-ռաջին կէսում յունաձև է, երկրորդ կէսում լատինաձև։ Այս բոլորը ի նկատի առնելով՝ պէտք է եզրակացնել թէ ամսանունները նա-խապէս ունէին յունական ձև, աւելի յետօյ վերածուեցին լատինականի. հմմտ. յատ-կապէս փետրուար, որ Ե դարում ունէր փեբ-րուարիոս ձևը, շատ յետոյ դարձաւ փետ-րուար։-Հիւբշ. 367։

• ԳՒՌ.-Գործածւում է սեկտեմբեր (Շմ. սէկտէնբէր) ձևով, որի մէջ կ յառաջացած է նոկտեմբեր և դեկտեմբեր բառերի ազդեցու-թեամբ. այսպէս են նաև վրաց. սեկտեմբերի, թուշ. սեկտեմբեր։

NBHL (1)

september. Անուն ամսոյ հռովմայեցւոց իբր եօթներորդ կոչեցեալ ի մարտէ եւ անդր. (վր. եւ ռմկ. սեկտեմբեր )։ Տօմար.։ Յայսմաւ. եւ այլն։


Սեռն, սեռին

s.

axle, axis, pivot.

Etymologies (4)

• (ՆՀԲ դնում է սեռ. սեռին, բայց չունի վկայութիւն) «անիւի առանցք» Սիր. լզ. 5. Փիլ. լիւս. 154. Պիսիդ. վեց. 341. Լծ. փիլ. որից սռնակ «առանցք» Եսագր. Լծ. փիլ. Արիստ. աշխ. սռնի «առանցք» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. խէ (երկիցս). Ճծթ. հարց. 182.-յգ. սեռ. սռանց Վրք. և վկ. 8Ո հմմտ. նաև լիսեռն։

• «զուտ, անխառն, պարզ, մաքուր» Ոսկ. գղ. և մտթ. Սեբեր. Փիլ. որից սեռնու-թիւն «յստակութիւն» Սեբեր. Ոսկ. մտթ. դ Ասող. -նշանակում է նաև «սերտ, հոծ, խիտ, պինդ», որից ունինք սեռնիլ «լցուիլ, խտա-նալ» Սեբ. իդ. էջ 79 (Լցեալ սեռնեցան վայր-քըն բուսով դալարոյ), սեռել «պնդացնել, ամրացնել» Դամասկ.։

• ՆՀԲ դնում է սեռ (սերունդ) արմա-

• տից. հմմտ. յն. γνήσιος «հարազատ, ազնիւ, ստոյգ»՝ γένος «սեռ, սերունդ» բառից։ Տէրվ. Altarm. 100 հյ. սերտ, սեղմ, սանս. sāra «ամրութիւն» բառե-ոի հետ։ Հիւնք. լտ. sincerus «անխառն, զուտ ևն»։ Meillet, Esquisse 108 ըստ ՆՀԲ։

NBHL (8)

Անիւ սայլի է գութ մորոսաց. եւ իբրեւ սեռն շրջի խորհուրդ նոցա. (Սիր. ՟Լ՟Գ. կամ ՟Լ՟Զ. 5։)

Էր մարտ քառաձիոց ... ընդ միտ ածեալք՝ ընդ շրջանակն մօտ հպեսցի սեռնն. (Փիլ. լիւս.։)

Կառավարելով զժամանակս, անցուցանել զկենցաղոյս սեռն առեզաւ սովորականաւ, եւ անուաւ անցուցելով. (Պիսիդ.։)

Անապակի եւ սեռին՝ անխառնի պատահեաց բարերարութեան։ Զսեռն եւ զանապակ եւ զանխառն տրտմութեան խնդութիւն։ Լոյս յերկնի անապակ՝ սեռն, եւ անխառն խաւարի է. իսկ ընդ լուսնովս՝ օդով մղտագունիւ խառնեալ երեւի. (Փիլ. լին. ՟Դ. 8. եւ Փիլ. իմաստն.։)

Որ բազում սեռն սիրոյ է նշանակ։ Է սա նշան՝ սեռն եւ անապակ առ մարդիկ սիրոյն։ Սեռն սիրոյ շաղկապ միաւորութեան։ Հայցեմք յիշատակել զմեզ սեռն սիրով ի միաս բարիս. (Ոսկ. գղ.։ Այն. բարձր։ Նար. երգ. եւ Նար. յիշատ.։)

Փրկութեան բաժակ խրատուցն՝ արդարեւ սեռն եւ անապակ է, սուրբ եւ յստակ. եւ խառնեալ. սեռն յարդարութիւնն է, եւ խառնեալ ի մարդասիրութիւն. (Սեբեր. ՟Թ։)

Արդարեւ սեռն տեսութիւն եւ կատարեալ իմաստութիւն՝ հաւատոց մասն. (Նար. ՟Ժ։)

Ծիածանն է նշոյլք արեգական սեռն օդով ծածկեալ ի վերայ խիտ եւ հոծ ամպոց. (Արծր. ՟Ա. 1։)


Սեռն

adj.

clean, pure, clear, limpid;
sincere, true, simple.

Etymologies (4)

• (ՆՀԲ դնում է սեռ. սեռին, բայց չունի վկայութիւն) «անիւի առանցք» Սիր. լզ. 5. Փիլ. լիւս. 154. Պիսիդ. վեց. 341. Լծ. փիլ. որից սռնակ «առանցք» Եսագր. Լծ. փիլ. Արիստ. աշխ. սռնի «առանցք» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. խէ (երկիցս). Ճծթ. հարց. 182.-յգ. սեռ. սռանց Վրք. և վկ. 8Ո հմմտ. նաև լիսեռն։

• «զուտ, անխառն, պարզ, մաքուր» Ոսկ. գղ. և մտթ. Սեբեր. Փիլ. որից սեռնու-թիւն «յստակութիւն» Սեբեր. Ոսկ. մտթ. դ Ասող. -նշանակում է նաև «սերտ, հոծ, խիտ, պինդ», որից ունինք սեռնիլ «լցուիլ, խտա-նալ» Սեբ. իդ. էջ 79 (Լցեալ սեռնեցան վայր-քըն բուսով դալարոյ), սեռել «պնդացնել, ամրացնել» Դամասկ.։

• ՆՀԲ դնում է սեռ (սերունդ) արմա-

• տից. հմմտ. յն. γνήσιος «հարազատ, ազնիւ, ստոյգ»՝ γένος «սեռ, սերունդ» բառից։ Տէրվ. Altarm. 100 հյ. սերտ, սեղմ, սանս. sāra «ամրութիւն» բառե-ոի հետ։ Հիւնք. լտ. sincerus «անխառն, զուտ ևն»։ Meillet, Esquisse 108 ըստ ՆՀԲ։

NBHL (8)

Անիւ սայլի է գութ մորոսաց. եւ իբրեւ սեռն շրջի խորհուրդ նոցա. (Սիր. ՟Լ՟Գ. կամ ՟Լ՟Զ. 5։)

Էր մարտ քառաձիոց ... ընդ միտ ածեալք՝ ընդ շրջանակն մօտ հպեսցի սեռնն. (Փիլ. լիւս.։)

Կառավարելով զժամանակս, անցուցանել զկենցաղոյս սեռն առեզաւ սովորականաւ, եւ անուաւ անցուցելով. (Պիսիդ.։)

Անապակի եւ սեռին՝ անխառնի պատահեաց բարերարութեան։ Զսեռն եւ զանապակ եւ զանխառն տրտմութեան խնդութիւն։ Լոյս յերկնի անապակ՝ սեռն, եւ անխառն խաւարի է. իսկ ընդ լուսնովս՝ օդով մղտագունիւ խառնեալ երեւի. (Փիլ. լին. ՟Դ. 8. եւ Փիլ. իմաստն.։)

Որ բազում սեռն սիրոյ է նշանակ։ Է սա նշան՝ սեռն եւ անապակ առ մարդիկ սիրոյն։ Սեռն սիրոյ շաղկապ միաւորութեան։ Հայցեմք յիշատակել զմեզ սեռն սիրով ի միաս բարիս. (Ոսկ. գղ.։ Այն. բարձր։ Նար. երգ. եւ Նար. յիշատ.։)

Փրկութեան բաժակ խրատուցն՝ արդարեւ սեռն եւ անապակ է, սուրբ եւ յստակ. եւ խառնեալ. սեռն յարդարութիւնն է, եւ խառնեալ ի մարդասիրութիւն. (Սեբեր. ՟Թ։)

Արդարեւ սեռն տեսութիւն եւ կատարեալ իմաստութիւն՝ հաւատոց մասն. (Նար. ՟Ժ։)

Ծիածանն է նշոյլք արեգական սեռն օդով ծածկեալ ի վերայ խիտ եւ հոծ ամպոց. (Արծր. ՟Ա. 1։)


Սերկեւիլ, եւլի

s. bot.

cf. Սերկեւլի.

Etymologies (3)

• «այվա» Ագաթ. Խոր. աշխ. Վստկ. 41 (ունի սերկիւիլ), Մխ. բժշ. որից սերկևլի «սերկևիլի ծառ» Մխ. առակ. գըր-ուած է սրկևիլ Մծբ. 189։ Հին գաւառական ձև է սորովիլ, որ երկու անգամ ունի Խոր. աշխ. հրտր. Սուքրեանի, էջ 35, որի դէմ Վե-նետ. 1865, էջ 610 գտնում ենք սերկեւիլ։-

• =Նոյն են արաբ. [arabic word] safarǰal, [arabic word] safarjala, յգ. [arabic word] salariǰ (Կամուս, թրք. թրգմ. Գ. 247), պհլ. sapejarjeleh (An-quetil 2, 404), sapeljalva (505), վրաց. šօ-гokali (չունի Չուբինով), յն. σαφαρντζηαλ (Du Cange) հոմանիշները. բայց ի՞նչ է սրանց կապը. արաբերէնը անշուշտ փո-խառեալ է, ըստ որում 5 արմատական բա-ղաձայն ունի. յոյնը ուշ ժամանակի տա-ռադարձութիւն է արաբերէնից։

• Պատկ. հրտր. Խոր. աշխ. 1877, էջ 52 արաբ. և պհլ. ձևերի հետ։ Հիւնօ. արաբ. սէֆէրճէլ-ից։ ՀԲուս. § 2738 արաբերէնը դնում է հայերէնից փոխա-ռեալ։

NBHL (2)

ՍԵՐԿԵՒԻԼ ՍԵՐԿԵՒԼԻ. κιδώνιον μῆλον cydonium malum, cotoneum, malum sydonia, cotoneus. Պտուղ դեղին՝ մեծ քան զխնձոր, ախորժ թթուախառն, եւ ծառ այնր պտղոյ. (յն. գիտօ՛նիօն. որպէսբերք կիտոն քաղաքին կրետայ).

Յանդիմանել սկսաւ դեղձի զսերկեւիլ. (Մխ. առակ. ՟Ժ՟Զ։)


Սերմն, սերման, սերմունք, սերմանք, մանց

s. fig. bot. med.

seed, grain;
berry;
corn, pulse;
progeny, race, descendants;
germ, bud, seeds, cause, principle;
cotyledon;
— արութեան, sperm;
— ձկանց, spawn;
— շողգամի, rape-seed;
ի — տալ զցորեան, to sow corn;
ելանել արութիւն սերման, to be afflicted with gonorrhea;
— առնուլ կնոջ, to conceive.

Etymologies (4)

• , ն հլ. (-ման, -մանք, -մանց. կայ նաև յետնաբա՞ր սերմունք) «բոյսի կամ կենդանական սերմ, ցեղ, սերունդ։ ՍԳը. ասւում է նաև սերմ Ղևտ. ժբ. 2. Ոսկ. մ. ա. 5. ածանցման մէջ մտնում է 3 ձևով. 1. Սերմն. ինչ. սերմնակաթ ՍԳր. սերմնըն-կալ Եզն. 135. սերմնարկութիւն Ոսկ. եբր. իգ. մանկասերմնութիւն Փիլ. լին. չարասեր-մըն Ճառընտ. 2. Սերման. Ինչ. սերմանիք եւս. ատմ. սերմանաքաղ Գծ. ժէ. 18. Վեց-օր. սերմանել ՍԳր. սերմանիչ Եւագր. սեր-մանարկու Եզն. 135. սերմանական Ոսկ. ես. ներմանահան Մտթ. ժգ. 3. 3. Սերմ. ինչ։ երմակրել Յայսմ. սերմահեղձութիւն Շնորհ, ներմառել Տօնակ. դիւասերմ Մարաթ. բա-հեսերմութիւն Նար. ևն։ Սրանցից հնագոյնը երկրորդն է, միջինը՝ առաջինն է, նորագոյ-նը՝ երրորդ ձևն է։

• Klaproth, Asia pol. 104 լտ. semen «սերմ» և արաբ. zar' «ցանել»։ ՆՀԲ լծ. յն. σπέρμα, σπόρος, σπορά, լտ. semen։ Windisch. 20 լտ. semen։ Pictet 2, 90 ևեմ. zar' «ցանել» արմատից՝ արիա-կան մասնիկով։-Պատկ. Изcлeд. լտ։ semen։-Տէրվ. տե՛ս սերել։ Հիւնք. յն. οτερμα-ից։ Bugge KZ 32, 64 լիովին համաաատասխան է գտնում յն. σπὲρμα Patrubány SA 1, 216 սերել =լտ. creo ձևից, որ ընդունեցին նաև Osihoit, Meillet, որ տե՛ս սերել։ Գաբրիէլեան ՀԱ 1909, էջ 222 զարմ բառից։ Էսգէթ, Արրտ. 1915, 499 արաբ. [arabic word] ϑamar (օսմ. semer հնչումով) «պտուղ»։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. սերմ. Խրբ. Ախց. Կր. սէրմ, Գոր. Երև. սէրմը, Ղրբ. սէրմ, սը՛րմը, Ասլ. սէ՛րմ, Ագլ. Հմշ. Մկ. Մրղ. Սվեդ. Տփ. սիրմ։-Նոր բառեր են սեր-մակալել, սերմահան, սերմառիլ, սերմացու, ներմել, սերմագարի, սերմազորեն, սերմա-հաճար, սերմակորեկ, սերմագցի։

• ՓՈԽ.-Patrubany SA 1, 224 հայերէնից է դնում հունգ. szárm-azik «արտադրուիլ, յառաջ գալ»։

NBHL (10)

ՍԵՐՄՆ կամ ՍԵՐՄ եւ ՍԵՐՄԱՆԻՔ. լծ. յն. եւ լտ. σπέρμα, σπόρος, σπορά semen, satum, satio, sparsio. Նիւթ եւ հիւթ ցանելի՝ սկիզբն սերնդեան բուսոց եւ կենդանեաց. ունդ. եւ Ցանումն. սերունդ. ծնունդ. զաւակ. (թ. թօխում. լծ. ընդ տոհմ. որպէս եւ սէռփմէք ՝ ընդ սփռել). իբրեւ ունդ ( հունտ ), կամ ցանումն ( էքին ), ասի.

Սերմանել սերմն։ Որոյ սերմն յիւր ի նմին։ Պտուղ սերման։ Սերմն եւ հուձք։ Տուր սերմն, զի սերմանեսցուք։ Առէք ձեզ սերմանս։ իբրեւ զսերմն դնձոյ սպիտակ։ Սերմն բարի։ Փոքրագոյն է քան զամենայն սերմանիս.եւ այլն։

Ուր սերմ է, անդ եւ բազում տոհմականք. ուր սերմ է, անդէն եւ հունձք ի մօտոյ. (Ոսկ. մ. ՟Ա. 5։)

երկեակս ի նմին մահուն մի ըստ միոջէ զօդտութեան ծածկեաց զսերմանս. (Յհ. իմ. երեւ.։)

Ի բաց մերժեցէք ի նոցանէ որպէս զբոյս վնասակար ի բարի սերմանց. (Շ. ընդհանր.։)

Ոչ ի սերմէն, այլ յընդունօղ երկրէն զանազան եղեն սերմանք. (Երզն. մտթ.։)

Եւ որպէս Սերմն կենդանեաց. սերունդ. զաւակ. σπέρμα, γόνος semen, genitura, soboles.

Առն ուրուք ... որոյ ծորիցէ սերմն ի մարմնոյ իւրմէ. (անդ. ՟Ժ՟Է. 2։)

Զորդի աղախնոյդ արարից յազգ մեծ, զի սերմն քո է։ Սերմն ժանտ, որդիք անօրէնք. (Ծն. ՟Ի՟Ա. 13։ Ես. ՟Ա. 4։)

Ի մարմնոյ ծնողիցն ժողովեցեր զծննդական սերմունսն, եւ մածուցեր զիս յարգանդի մօրն իբրեւ զպանիր ի տիպս. (Իսիւք.։)


Ստուգն

s. anat.

oesophagus.

Etymologies (2)

• , ն հլ. (գրծ. ստգամբ) «որկոր. կերակրի ճանապարհը». մէկ անգամ միայն գրծ. ստգամբ ձևով ունի Նիւս. երգ. այս պատճառով ՆՀԲ և ՋԲ դնում են ուղ. ստիգն կամ ստուգն. իսկ ԱԲ դնում է միայն ստուգն, որ նոր գրականի էլ ընդունած ձևն է։ Տաթև. ձմ. ճէ գրում է կրկին ձևով՝ ստոք և ստոքս. «Ստոքսն, ընդ որ մտանէ կերակուրն ի ստա-ռօսն.. թէ լինի ինչ արգելումն կամ ցաւ ի տոքին՝ ընդ որ մտանէ կերակուրն»։

• ՆՀԲ լծ. ընդ ծծումն, ծծոց։ Բառիս նշանակութեան վրայ ընդարձակ խօ-ռում է Մ(էնէվիշեան) ՀԱ 1887, 43։-Անստոյգ ձևը թոյլ չի տալիս որոշելու թէ իբր բնիկ հայ կապ ունի՞ հնխ. sto-шen-«ռերան», որից զնդ. staman «շան դունչ», յն. στόμα «բերան», στόμαχος «կո-կորդ, ստուգ, ստամոքս» (կազմուած -gho-մասնիկով) ևն բառերի հետ (Boi-sacq 914-5, Pokorny 2, 648)։

NBHL (2)

ՍՏԻԳՆ կամ ՍՏՈՒԳՆ. (լծ. ընդ Ծծումն, ծծոց) λαιμός guttur, gula. Որկոր. կոկորդ. ներքսակողմն բերանոյ՝ ընդ որ անցանէ կերակուր.

Ընդունի եւ զկերակրոցն մուտս ստըգամբ, եւ կոկորդաւն. (Նիւս. երգ.։ 1)


Սրահ, ից

s.

drawing-room, hall, saloon;
curtain;
church-porch, portico, court;
corridor.

Etymologies (4)

• , ի հլ. «մեծ սենեակ, դահլիճ. 2. սրահի մէջ կախուած վարագոյր կամ պատի զարդ» ՍԳր. որից սրահակ «փոքր սրահ կամ վրան. 2. սենեակի մէջ կամ դռան վրայ կա-խուած վարագոյր, առագաստ» ՍԳր. Ագաթ Բուղ. Ոսկ. (յաճախ սխալմամբ գրուած սը-րահանգ, որ տե՛ս). Եղիշ. ը. 156. սրահակա-ձև Ագաթ. սրահականք «ստոյիկեան փիլիսո-փաները» Ոսկիփ. ընդարձակասրահ Եփր. վկ. արև. 38, երեքսրահեան Եզեկ. Խբ. 3, 6։ Նոր բառեր են ճաշասրահ, թատերասրան, խաղասրահ, պարասրահ, նախասրահ։

• = Պհլ. *srāh ենթադրեալ ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց ունինք փոխառութե-ամբ պարսկական հր. [hebrew word] srāh «նա-խասրահ», մանդ. [hebrew word] srādqā «վրանի գլուխը՝ տանիքը», արաբ. [arabic word] ❇ surādīq «վրանի վերի կողմը՝ տանուտէրի բնակարա-նը բաժանող վարագոյրը. 2. առասասա» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 925)։ Սրանզից առաջինը (մեր բառի հետ) ենթադրում է հպրս. *srāδa-, իսկ միւս երկուսը՝ հպրս. *srāδaka->սրահակ։-Հիւբշ. 241։

• Schroder, Thesaur. 46 ասոր. [hebrew word] sr h ձևից փոխառեալ։ Lag. Btrg, bktr. Lex. 69 կցում է իրանեանից փոխառեալ արաբ surādiq բառի հետ։ Justi, Zendsp. 139 զնդ. ϑraiti «սը-նունդ», պհլ. srāyašn, պրս. աֆղան, sarāi «տուն» բառերի հետ։ Նոյնը նաև Horn § 727, Փ. Տէր-Մովսիսեան ՀԱ 1893, 190 շատ նման է գտնում պրս. և թրք. [arabic word] ❇sarāy «պալատ» բառի հետ։ Հիւնք. արաբ. սարհ, սէրա «ապարանք», սարա «գետին, հող», պրս. սէրաչէ «տնակ»։ Վերի ձևով մեկնեց Հիւբշ. Pers. Stud. էջ 199։

• ԳՒՌ.-Գոր. Երև. Ղրբ. սրահ «դիւղական տների առջևը գտնուած մասը, որի երեսը բաց է և սիւնազարդ, և որի ետևը գտնւում են սենեակները» (ընդարձակ նկարագրու-թիւնը տե՛ս Փ. Տէր-Մովսիսեան, Arm. Ba-uernhaus 140, թրգմ. ՀԱ 1893, 189 ևն), Մկ. Սլմ. սրախ, Ալշ. Մշ. սրախ «միջանցք», Զթ. սօյօֆ, սօրոֆ։-Նո՞յն է նաև սրա «մա-ռան» (Մշ.)։

NBHL (3)

αὑλή (յորմէ aula ). atrium, impluvium περίβοος ambitus πρόθυρον vestibulum. Գաւիթ. հրապարակ ապարանից զկնի նախադրան՝ անյարկ կամ յարկեալ. եւ Մեծ սենեակ ատենի. ժողովարան. դահլիճ. բակ ավլը, հէվլի. որպէս յն. աւլի. լտ. աւլա. եւ

Արասցե՛ս սրահ ի խորանին ի կողմ հարաւոյ, եւ զառագաստ սրահին ի բեհեզոյ մանելոյ։ Շինեաց զսրահն ներքին երեքկարգեանս յանտաշից։ Սրահ մի կամարակապ։ Ի սրահին մեծի։ Ի սրահին միջնում։ Իբրեւ եղեւ միջամուտ սրահիցն, զդրունսն առին զարտաքինս։ Ի պարտէզս եւ ի սրահս իւրեանց։ ժողովեցան ի սրահ քահանայապետին.եւ այլն։

Ընդ ծովակողմն սրահք ի յիսուն կանգնոյ։ Առ դրամբք սրահին՝ սրահք ի հնգետասան կանգնոյ։ Ամենայն սրահք խորանին շուրջանակի ի բեհեզոյ մանելոյ. (եւ այլն. Ել. ՟Լ՟Ը։)


Սրիկայ, ից

adj. s.

ruffian, rascal, scoundrel, varlet, hired-assassin, brigand.

Etymologies (3)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «գող աւազակ մարդ» Դտ. թ. 4. ժա. 3. Խոր. բ. 7. Յհ. կթ. 403. որից սրի-կայութիւն, սրիկայական (նոր բառեր)։

• ՀՀԲ սուր ի նա կայ։ ՆՀԲ նոյն է հա-մարում սիկարեան<լտ. sicarius բառի հետ և մեկնում է «ոյր կայ սուր կամ որ ի զուր կայ, այն է դատարկապորտ»։ Հիւնք. սիկարեան բառից։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 1222 և 1406) հմմտ. շու-տիկ «դատարկապորտ»։ Աւգեր. Բազմ. 1925, 171 անգսք. cearu, cearig։

• ՓՈԽ.-Սրանի՞ց է թրք. դւռ. Խրբ. sədəka «սրիկայ»։-Justi, Dict. Kurde 242 մեր բառի հետ է կապում քրդ. [arabic word] sirig «լիրբ. լկտի», որ սակայն պէտք է կցել ռմկ. սըյ-րըխ<թրք. səyrəq «սրիկայ» բառի հետ։

NBHL (3)

Սրիկ կոստանդին. (Գանձ.։ Տաղ.։)

ՍՐԻԿԱՅ որ եւ ՍԻԿԱՐԵԱՆ. Իբր լտ. sicarius. իսկ յն. λοιμός (որ է ժանտ), կամ κενός (սին, դատարկ) եւ λιτός (չնչին). Աւազակ սուսերաւոր. ոյր կայսուր, կամ որ ի զուր կայ. այն է դատարկապորտ. սինլքոր. գող աւազակ, ցած.

Ունէր ընդ իւրեաւ սրիկայս բազում։ Ընդ նմա այլ եւս սրիկայքն. (Խոր. ՟Բ. 7։ Յհ. կթ.։)


Սրինգ, րնգաց

s.

flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «շեփորայ, փչելով նուա-գելու մի գործիք, դուդուկ» ՍԳր. Մծբ. «Գ2 ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, 600), որից սրնգել «սրինգի ձայն հանել» Մագ. թղ. 125. Արծր. սրնգահար, սրնգական ԱԲ. գրուած է նաև սրինկ և արիք՝ որ տե՛ս ՀԱ 1913, էջ 623։

• = Թուի թէ փոխառեալ է փռիւռաևանեռ. որից փոխառութիւն պիտի լինի նաև յն. օն-թιγί «սրինգ, սուլիչ», որից συρίγγιον «փոքր սրինգ». σύριγμα կամ συριγμός «շչիւն, սոյլ», συρίζω «սրինգով նուագել»։ Յունական երա-ժըշտութիւնը և շատ յունական երաժշտական գործիքներ իրենց անուններով հանդերձ փոխառեալ են Փոքր-Ասիոյ փռիւգացինե-րից։ Այսպէս Ստրաբոն (Գիրք ժ, գլ. գ, § 10-17) բաւական երկար խօսելուց յետոյ, յոյն երաժշտութեան թրակիական և ա-սիական ծագման վրայ, աւելացնում է ϰαὶ των ὄργάνων ἔνια βαρβάρως ωνόμασται ναβ-λας ϰαὶ σαμβύϰη ϰαὶ βάρβιτος ϰαὶ μαγάδις ϰαὶ ձλλα πλείω -եռաժշտական գործիքներից շա-տերը կրում են բարբարոսական անուններ, ինչպէս նաբլաս, սամբիակէ, բարբիտոս, մագադիս և այլն»։ Չէ յիշուած σῦριγς, բայց երկար խօսւում է մի ուրիշ տեսակ սրինգի մասին (αῦλός), որի ծագումը նոյնպէս փռիւ-գական է դնում։ Կայ σῦριγζ-ի մասին հե-աևեալ առասպելը. «Սրինգը փռիւգացի մի նիմֆայ էր. Ապոլլոնը սիրահարուեց նրան. Սրինգը փախաւ. Ապոլլոնը վազեց ետևից. Սրինգը տեսնելով որ հասուեհաս է, կանգ, նեց և եղէգ դարձաւ։ Ապոլլոնը կտրեց եղէգը և իբր սրինգ նուագեց»։ Այս առասպելը ցոյց է տալիս, որ սրինգը փռիւգական ծագում ունի։ Բայց բառի ձևը այնպէս է, որ նա չի կարող լինել հնդևրոպական։ «Յն. σῦριγς, ինչպէս նաև φόρμιγς «քնար», անպայման փոխառեալ են. և եթէ իրօք փռիւգական լի-նին, այդ նոյն փռիւգական բառն էլ փո-խառեալ է ոչ-հնդևրոպական մի լեզուից» (Meillet, նամակ 1931 դեկտ. 4)։ Տե՛ս նաև փանդիռն։

• ԳԴ պրս. [arabic word] čiring «ձայն հնչման զանգակի և լախտի», յն. սիրինքա։ ՀՀԲ և ՆՀԲ յն. συριγς ձևից։ Այսպէս նաև Հիւբշ. 382։ Բայց յն. σύριγς չի կարող տալ հյ. սրինգ. պիտի լինէր *սիւրինքս կամ *սուրինքս ևն։ Այս պատճառով մեր համալսարանի դասախօսներից Պ. Սոտնիկեան մերժում է յունարէնից փո-խառութիւն ընդունել և հիմնուելով Ա. պոլլոնի առասպելի վրայ, համարում է փռիւգական փոխառութիւն։ Յոյն բա-ռը Boisacq 935 և Pokorny 1, 752 դնում են նուաղական *συ-ρος ենթադ-րեալ ձևից և այս էլ կցում են σωλή «խողովակ», սանս. tvna-, հսլ. tulъ «կապարճ» բառերին, ինչ որ շատ ան-բաւարար ստուգաբանութիւն է։ Հայ. բա-ռը իբրև բնիկ կարելի էր թերևս կցեւ նաև սանս. çriiga-«եղջիւր» բառին (ար-մատը հնխ K'er-«եղջիւր» Pokorny 1, համապատասխան չեն։

NBHL (1)

Փողս եւ քնարս, սրինգ, (եւ) որ ծնծղայ կոչի. (Վրդն. դան. (ուր կայ վրիպակ ինչ)։)


Սրովբէ, ից

cf. Սրոբէ.

Etymologies (3)

• , ի հլ. «առաջին կամ երկրորդ կարգի հրեշտակ» Ես. զ. 2, 6. Ոսկ. ես. ասւում է նաև սերովբէ Շար. սերովբիմ Եփր. աւետ. Սարգ. ա. պետր. ը (ա տպ. էջ 420,բ տպ. էջ 329), սերովբին Իրեն. ցոյցք 8, սերափիմ, սրովբիմ Շար. Շնորհ. հրեշտ. բառախաղով յարմարեցրած է սէրարփի կամ սերարփի «հրեշտակ կամ նիրով արփիացեալ» Նար. խչ. 398 և մծբ. 439. որից սրովբէագունդ Ագաթ. սրովբէա-գոչ Գնձ. սրովբէական Յհ. կթ. սրովբէափակ Շար. Բենիկ. ևն։ Նոր գրականում ընդունւած է միայն սերովբէ, որ նաև յատուկ անուն է։

• = Ասոր. [syriac word] srāfē, յն. σεραφίμ, լտ. se-raphim ևն, բոլորն էլ նոյն նշանակութեամբ և բոլորն էլ եբր. [hebrew word] sərāfīm ձևից, որ šaraf բառի յոգնակին է և նշանակում է բուն «այրւող» (արմատը եբր. [hebrew word] sraf «այրել» = ասուս. ❇ [other alphabet] ša-ra-pu «այրել»= եգիպտ. srf «տաք». Gesenius1', 794 Delitzsch. Assyr. Hndwörtb. 69I, Strassmaier. Alphab. Verzeich. 998)։ Հայ ձևը ազդուած է քերովբէ բառից և սրանից ստացածբ փոխանակ փ-ի. տե՛ս և քերով-բէ։-Հիւբշ. 320։

• Ուրիղ մեկնութեան ծանօթ էին հնե-. րից՝ Ոսկ. ես. 64 (Ի հեբրայեցի լեզու՝ հրեղէն բերանք թարգմանին սրոբէք), Եղիշ. հրց. 9-49 (Սերովբէքն որ թարգ-մանին կիզիչք կամ ջեռուցիչք), Գիրք առաք. 232բ մեկնում է «Սերօբէից, որք թարգմանին կիզիչ կամ ջեռուցիչ», Տա-թև. ձմ. ճիդ և ամ. 566 (Սերովբէն անուն որ թարգմանի յեբրայեցւոցն ի մերս, կիզիչ կամ ջեռուցիչ), Բառ. երեմ. 284 (Սեփարեմ. հոգիք համբարձեալք լուսով)։ Նորերից նախ ՀՀԲ դրաւ եբր. ՆՀԲ յն. և եբր. ձևերը, Հիւբշման՝ ասո-րուց։

NBHL (1)

ՍՐՈՎԲԷ կամ ՍՐՈԲԷ. որ եւ ՍԵՐՈՎԲԷ. σεραφίμ seraphim. Ասի եւ ՍՐՈՎԲԻՄ, կամ ՍԵՐՈՎԲԻՄ. իբր յոգն. ըստ եբր. սէրաֆ, սէրաֆիմ. այսինքն կիզանօղ. վառեալ. Վերին դաս զուարթնոց՝ յառաջին կամ յերկրորդ կարգի.


Սրուակ, աց

s.

phial, flagon, bottle;
cruet;
gauge;
— վիրաբուժից, cupping-glass.

Etymologies (1)

• = Պհլ. *sruvak ձևից, որ բուն նշանակում է «եղջիւր». հմմտ. պհլ. sruv, srūv (գրուած srūb), զնդ. ❇❇ srva-, sruvā-, պրս. [syriac word] ︎ surū. ❇ sarūn «եղջիւր», որոնցից փո-խառեալ բելուճ. surum, srunbē «սմբակ». հունո. szaru, szaro «եղջիւր» (Horn § 734)։ Արևելքում եղջիւրը մինչև այսօր էլ գործած-ւում է իբր շիշ զանազան հեղուկների հա-մար. հմմտ. եգիպտ. tnw.t «եղջիւր. 2. գինու աման» (MSL 23, 303)։ Բացի սրանիս սրուակ իբրև արիւն առնելու եղջիւր՝ պա-հում է իր նախնական նշանակութիւնը։ Վեր-ջապէս երկու գաղափարների նոյնութեան շօշափելի ապացոյց է Դ. թագ. թ. 1՝ «Ա՛-զսրուակ իւղոյս ի ձեռին քում», որ Ա. թագ. ժզ. 1, 13 դառնում է «Լից զեղջիւր քո իւղոմ.. և առ Սամուէլ զեղջիւրն իւղոյ և օծ զնա»։-Իրանեան բառերը ծագում են հնխ. k'er-«եղջիւր» (u-բնով k'eru-) ձևից, որի զա-նազան ժառանգներից յիշենք յն. ϰέρας «եղ-ջիւր», ϰεραῦς «եղջիւրաւոր», ϰερατίας «եղջիւ-ռաւոր», նյն. ϰερατας «կաւատ» (որ է «եղջիւ-րաւոր»=թրք. [arabic word] kerata>ռմկ. քէրաթտ «կաւատ»), ϰερατιον «եղջիւրիկ, 2. շատ փոք-րիկ մի քաշ, կերատ» (>ռուս. kapáтъ. ա-րաբ. [arabic word] qirrat>ռմկ. քրաթ «ադամանդի կշիռ». տե՛ս կերատ), լտ. cornu «եղջիւր», cervus «եղջերու», կիմր. carw, կորն. caroա. բրըտ. karó, հբգ. hiruz, անգսք. heorot «եղ-ծերու». գոթ. haurn, հբգ. հհիւս. գերմ. անգլ. horn, հոլլ. horen «եղջիւր», գերմ. Hirsch «եղջերու», լիթ. kár-vē «կով», հպրուս. kurwis «եզ», հսլ. krava, ռուս. корова «կով» (այն է «եղջիւրաւոր»), ալբան. kā «եզ» ևն ևն, տե՛ս և սար բառի տակ (Pokor-ny 1, 403-8, Walde 156, 193, Trautmann 119, Berneker 577, Boisacq 437, Kluge 224)։

NBHL (2)

καμψάκης, καψάκης, φακός campsaces, lenticula . Սրնգաձեւ կամ փողաձեւ եւ կամ ոսպնաձեւ կամփսակ. շիշ կամ եղջիւր իւղոյ, եւ այլոց իրաց. եւ Դդմաձեւ շիշ կամ եղջիւր բժշկաց յուռուցանել զմարմին եւ ի հանել զարիւն։ Տե՛ս եւ Կուժ.

Սրուակ իւղոյ. (՟Ա. Թագ. ՟Ժ. 1։ ՟Դ. Թագ. ՟Թ. 1։ Յուդթ. ՟Ժ. 5։)


Սրսկապան, աց

s.

cabinet, lady's private room, boudoir;
nuptial bed, thalamus;
bed-curtain.

Etymologies (1)

• = Իրան. *srisk-pān բառից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ siriskvān, որ և ❇ siris-kān, [arabic word] siriškūn. այս բառը կազմուած է srisk «արցունք» (սրա ծագումն էլ տե՛ս տակը՝ սրսկել) +pān «պահող» բառերից և բուն նշանակում է «արցունքը պահող՝ ծած-կող»։ Այս բանաստեղծական բացատրու-ռեամբ հասկացւում է «քօղ հարսին զոր ար-կանեն զերեսօք հարսին յայնմ գիշերի, յո-ռռամ ռնելոց իցեն զնա յառագաստ»։ Ար-դարև հարսը իր հօր տնից բաժանուած ժա-մանակ լաց է լինում և նրա երեսը ծածկող քօղը իբր նրա արցունքն է ծածկում։ Այս մասնաւոր նշանակութիւնը պարսկերէնի կամ հայերէնի մէջ յետոյ աւելի լայնաբար առ-նուելով դարձել է «առագաստի վարագոյր». այսինքն այն մեծ քօղը՝ որ հարսի անկողի-նը միւսներից բաժանում է, և աւելի լայնա-բար՝ «հարսի սենեակ, առագաստ». ճիշտ ինչպէս առագաստ «փռելու շոր, նաւի առա-գաստ» նշանակում է նաև «հարսի սենեակ». -Աճ.

NBHL (2)

Ամենայն հարսանց եղեն արգելանք սգոյ սրսկապանք իւրեանց։ Դրամբքն հանդերձ սրսկապանին։ Կահք սրբութեանցն, եւ սրսկապանն. (՟Ա. Մակ. ՟Ժ. 28։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Զ. 16։ Թուոց. ՟Գ. 31։)

Որպէս թէ ի ներքսագոյն սրսկապանի խորանին. (Խոր. ՟Բ. 71։) (Սրսկապանի ասի, թերեւս որպէս վրան պահօղ ի սրսկմանէ անձրեւաց. ռմկ. թէնդէ։)


Սփիռ

cf. Սփիւռ.

Etymologies (2)

• «ցրուած, տարածուած. ռեռուռան, Վեցօր. 68, 74, Եփր. ծն. 5, որ և սփիւռ Վեցօր. Սեբեր. որից ի սփիւռս կամ ի սփի-որս «ամբողջ տարածութեան մէջ» ՍԳր. Եւա-գր. սփռել «տարածել, ցրուել» ՍԳր. սփռիչ «ճարմանդ» Ել. իզ. 17, լզ. 22. լուսասփիտ Յհ. կթ. համասփիռ կամ համասփիւռ. Զքր. կթ. ընդհանրասփիւռ Անան. եկեղ. լայնա-սփիւռ Վեցօր. խաչասփռել Կլիմաք. հագա-գասփիւռ Կոչ. 187. հագագսփռութիւն Կոչ 187։

• ՆՀԲ սփիւռ=լծ. յն. սփի՛ռա, սփօ՛ռա և թրք. սէռփմէք, իսկ սփռել՝ «սրփռել, սփիւռ, որպէս և ռմկ. փռել, յն. σπείρω լտ. spargo», Pictet 2, 99 «արդեր։ յոյնից փոխառեա՞լ է. հմմտ. նաև հիռլ. pór «հատիկ» դնում սանս. sphur, յն. σπα-ἰρω, σπείρω, հյ. սրփռել, փռել, թերևս նաև սպառել։ Meillet MSL 8, 294 հլ. փարատ ձևին իբր կրկնակ՝ դնում է սանս. sphuráti «արձակել, թօթափել, փայլիլ ևն»։ Հիւնք. յն. σπείρω-ից։ Հխւ-բըշ. 494 կասկածով կցելով յն. οπείρω բառին՝ արմատը դնում է հնխ. spēr--Ադամեան, Բիւզանդիոն 1898, թ. 431 մի երկար յօդուածով ուզում է ապա-ցուցանել թէ պէտք է կարդալ ըսփռել և ոչ սըփռել։ Այս առթիւ Մէնէվիշեան ՀԱ 1898, 156 ստուգաբանում է բառս վերի ձևով, բայց փռել միացնում է յն φόρω, φόρσω «ցրուել, մի բանի մէջ խառ-

NBHL (7)

Տարածն եւ սփիռ խանչումն (լուսոյ)։ Սփիռ եւ տարած լոյսն։ ժողովեաց զսփիռ լոյսն յանօթ արեգականն։ Զի աստուած ի չորրորդ աւուր ժողովեաց զսփիւռ լոյս, եւ երեւեցաւ արեգակն. (Փիլ. տեսիլ աբր.։ Խոսր.։ Տօնակ.։)

Օդ վասն նուրբ եւ պարզ եւ սփիռն (կամ սփիւռն) բնութեան իւրոյ։ Հուր ցանեալ է ընդ աշխարհս պէսպէս մասամբք՝ նուրբ եւ սփիռ բնութեամբ. (Վեցօր. ՟Դ։)

Իմ լոյս օգնութեանս սփիռ է ընդ ամենայն։ Որ խոր ունի զգիտութիւն, եւ ոչ սփիռ (այսինքն յերեսս կոյս եւեթ սփռեալ)։ Սփիռ է երկիր (այսինքն արձակածաւալ). (Լմբ. սղ. Լմբ. առակ. Լմբ. իմ.։)

Կամ որպէս մ. Սփռեալ գոլով. արձակաբար. ընդ ամենայն կողմն.

Յանապատի անդ սփիռ շրջին։ Սփի՛ռ տարածէր. (Վրք. հց. ձ։ Նար. յիշ.։)

Ցրեցից զնոսա ի սփիւռս (կամ ի սփիռս). Միթէ ի սփի՞ւռս (կամ ի սփի՞ռս) հեթանոսաց երթայցէ։ Երկոտասան ազգացդ՝ որ ի սփիւռսդ (կամ ի սփիռս, ի սփիւռդ) էք, ողջոյն։ Ընտրելոցդ նժդեհից, որ ի սփիւռս պոնտացւոց, գաղատացւոց. (Երեմ. ՟Ժ՟Ե. 7։ Յհ. ՟Ե. 35։ Յկ. ՟Ա. 1։ ՟Ա. Պետ. ՟Ա. 1։)

Աստ անդ ուրեք ի սփիւռս գրոց գտանին. (Եւագր. ՟Ժ՟Թ։)


Սքինոս

s.

sedge, rush;
rush-rope.

Etymologies (1)

• Ուղիղ մեկնեց ՀՀԲ։ Չունի ՆՀԲ. իսկ ՀԲուս. նոյն է դնում նախորդի հետ՝ նկատելով հանդերձ թէ խիժաբեր ծառն ու ևնիւնը տարբեր բաներ են։ Վերջին անգամ ուղիղ մեկնեց Նորայր ՀԱ 1924 73։

NBHL (1)

Ի դափնէ, եւ ի սքինոսի. (Նիւս. կազմ. ԼԲ։) (Այլ է եւ σχοῖνος. հերձի ծառն։)


Սքողաստիկոս, աց

adj. s.

scholastic.

Etymologies (2)

• , ի-ա հլ. (սեռ.-աց Վրք. և վկ. Բ. 493) «դպրոց անցած մարդ, ուսում-նական, իմաստասէր» Վրք. հց. ա. 224, 226 Ճառընտ. Սոկր. Կանոն. որից սքողաստիկոս-եան «գիտնական» Մագ. գամագտ. ժա (ՀԱ 1911, 544). գրուած է նաև սքողոստիկոս. քողոստիկոս Վրք. և վկ. Բ. 493, քողաստի-կոս Վրք. հց. ա. 224, նոր յունարէնի հըն-չումով՝ սխոլաստիկոս Ատոր. դատ. 53։

• = Յն. σχολαστιϰός «ուսումնական, գիտուն». ծագում է σχολαςω «պարապիլ, ուսմամբ պարապիլ» բայից. յոյնից են նաև լտ. scho-19-2045 lasticus, ֆրանս. scolastique «միջնադա-րեան վարդապետութեանց հետևող»։-Հիւբշ. 518։

NBHL (1)

(գրի եւ Սքոփոստիկոս, Քողոստիկոս). Բառ յն. սխլասդիգօս. σχολαστικός. scholasticus. Դպրոցական. կրթեալ ի դպրոցս եւ ի դպրութիւնս. հռետոր. իմաստասէր.


Սօս, ից

s.

plane-tree, platane;
white poplar.

Etymologies (3)

• , ի հլ. «անտառային բարձր ծառ է. չինար. platanus orientalis L» (ըստ Ար-թինեան, Ածաշնչի տունկերը 51 և Տիրա-ցուեան, Contributo § 80) Սիր. իդ. 19. Ես. խա. 19. խդ. 14. կ. 13. Ագաթ. Վեցօր. 93. որից սօսի «նոյն նշ.» (սեռ. սօսւոյ, սօսեաց) Նն. լ. 37. Նէեմ. ը. 15. Վեցօր. 92 (գրուաձ սուսոյ Եփր. երաշտ. էջ 209 կամ սաւսոյ Կալիսթ. 169, որի յոգնակին է սօսոյք Եզեկ. լա. 8, Կալիսթ. 156), սօսանուէր «հին Հա-յոց Սօսեաց սրբազան անտառին ձօնուած» Յհ. կթ. սօսասարաս Նար. խչ. 373. Օրբել. հրտր. Էմ. էջ 34. սօսինաթագ? (տե՛ս ՀԱ 1928, 228)։ Փոխաբերական իմաստով է սօս «պերճ, հպարտ, սէգ» Խոր. ա. 11, Յհ. կթ. 172, 249, Անկ. գիրք հին կտ. 378.-սխալ ձև է սաւոք Վեցօր. որ ՆՀԲ ուղղում է իրա-ւամբ սաւսք։

• ԳՒՌ.-Սվեդ. սուսա «սօսի ծառը»։

• «պայծառ գոյնով». անստոյգ բառ, որի համար ՆՀԲ տալիս է հետևեալ վկայու-թիւնները. «Եւ այս ինչ է նշան հողոյն. կա-նաչ և կապոյտ, սև և դեղին, սօս և սպի-տակ» Ճառընտ. «Անտառից սաղարթ սօս երփինից (կամ սօսերփնից), բարձր ի ծագ ծառոց զարդարին» Շնորհ. տաղ։ ՋԲ մեկ-նում է «է անուն անծանոթ գունոյ ևամ պայծառ». չունի ԱԲ։

NBHL (6)

Սօս իմ կաբերին նոր դրախտ ադենի՝ ծառ կենաց պտղոյն. (Շ. տաղ։)

Կամ πίτυς, pinus. Ազգ սոճւոյ. սարոյ. (Ես. Խդ. 14։ Եզեկ. ԼԱ. 8։)

Սօսեօքն եւ սարդեօքն՝ մայրք եւ կազամախք. (Վեցօր. Ե։)

Զմայրն ընդ նոճոյն, եւ զսարդն ընդ սօսոյն. (Նար. խչ։)

Այր սէգ եւ զդաստ եւ սօս ի գնացս ոտից։ Բազում երիվարս սօսս եւ ահապարանոցս պատրաստեալ. (Յհ. կթ։)

Եւ այս ինչ է նշան հողոյն. կանաչ եւ կապոյտ, սեւ եւ դեղին, սօս եւ սպիտակ. (Ճ.Բ։)


Սօս

adj. fig.

stately, lofty, haughty, proud;
clear (colour);
— երիվար, high-mettled, prancing, fiery or spirited horse.

Etymologies (3)

• , ի հլ. «անտառային բարձր ծառ է. չինար. platanus orientalis L» (ըստ Ար-թինեան, Ածաշնչի տունկերը 51 և Տիրա-ցուեան, Contributo § 80) Սիր. իդ. 19. Ես. խա. 19. խդ. 14. կ. 13. Ագաթ. Վեցօր. 93. որից սօսի «նոյն նշ.» (սեռ. սօսւոյ, սօսեաց) Նն. լ. 37. Նէեմ. ը. 15. Վեցօր. 92 (գրուաձ սուսոյ Եփր. երաշտ. էջ 209 կամ սաւսոյ Կալիսթ. 169, որի յոգնակին է սօսոյք Եզեկ. լա. 8, Կալիսթ. 156), սօսանուէր «հին Հա-յոց Սօսեաց սրբազան անտառին ձօնուած» Յհ. կթ. սօսասարաս Նար. խչ. 373. Օրբել. հրտր. Էմ. էջ 34. սօսինաթագ? (տե՛ս ՀԱ 1928, 228)։ Փոխաբերական իմաստով է սօս «պերճ, հպարտ, սէգ» Խոր. ա. 11, Յհ. կթ. 172, 249, Անկ. գիրք հին կտ. 378.-սխալ ձև է սաւոք Վեցօր. որ ՆՀԲ ուղղում է իրա-ւամբ սաւսք։

• ԳՒՌ.-Սվեդ. սուսա «սօսի ծառը»։

• «պայծառ գոյնով». անստոյգ բառ, որի համար ՆՀԲ տալիս է հետևեալ վկայու-թիւնները. «Եւ այս ինչ է նշան հողոյն. կա-նաչ և կապոյտ, սև և դեղին, սօս և սպի-տակ» Ճառընտ. «Անտառից սաղարթ սօս երփինից (կամ սօսերփնից), բարձր ի ծագ ծառոց զարդարին» Շնորհ. տաղ։ ՋԲ մեկ-նում է «է անուն անծանոթ գունոյ ևամ պայծառ». չունի ԱԲ։

NBHL (6)

Սօս իմ կաբերին նոր դրախտ ադենի՝ ծառ կենաց պտղոյն. (Շ. տաղ։)

Կամ πίτυς, pinus. Ազգ սոճւոյ. սարոյ. (Ես. Խդ. 14։ Եզեկ. ԼԱ. 8։)

Սօսեօքն եւ սարդեօքն՝ մայրք եւ կազամախք. (Վեցօր. Ե։)

Զմայրն ընդ նոճոյն, եւ զսարդն ընդ սօսոյն. (Նար. խչ։)

Այր սէգ եւ զդաստ եւ սօս ի գնացս ոտից։ Բազում երիվարս սօսս եւ ահապարանոցս պատրաստեալ. (Յհ. կթ։)

Եւ այս ինչ է նշան հողոյն. կանաչ եւ կապոյտ, սեւ եւ դեղին, սօս եւ սպիտակ. (Ճ.Բ։)


Սօսաւիւն

cf. Սօսափիւն.

Etymologies (3)

• «թևերի շարժումից դուրս եկած ձայնը» Եզն. «ծառերի տերևների խշրտոցը» Խոր. ա. 19, որ և սօսափիւն «օդի մէջ շշըն-կոց» Յոբ. դ. 16, «սոսկում, սարսափ» Եւս-քր. բ. որից սոսոփիլ «զարհուրիլ, վախենալ, ռոսկալ» Յհ. կթ. 409 (որ հրտր. Էմինի, էջ 177 ունի սոսափեալք ձևով) փխ. սօսափիլ, ինչպէս զրում է ԱԲ. համառօտեալ ձևով է սօսիւն Հին բռ.։

• կընութեամբ սափսափիւն և փ-ը ձայնաւո-րից յետոյ ւ-ի վերածուելով՝ սաւսափիւն, սաւսաւիւն (իմա՛ սօսափիւն, սօսաւիւն). հմմտ. թօթափել, շօշափել կազմուած թափ, շափ արմատներից։ Սօսափիւն բառի երկ-րորդ նշանակութիւնը «վախ, երկիւղ, սար-սափ» և միանգամայն խարխափ, թարթափ, կարկափ, գարգափ, շարշափ բառերի հա-մեմատութիւնը (կազմուած խափ, թափ կափ, գափ, շափ արմատներից)՝ ցոյց են տալիս, որ այստեղ է պատկանում նաև սարսափ «երկիւղ», որ կազմուած է սափ արմատից՝ սար յաւելականով։ Ըստ այսմ սափ արմատի բուն նշանակութիւնը լինում է «շարժիլ, երերալ», որից «դողալ, վախե-նալ»։

• ՆՀԲ «աւիւն. կամ ազդումն ի սօսեաց»։ Գարագաշեան, Քնն. պատմ. Ա 271 և Ալիշան, Հին հաւ. էջ 71 սօսի բառից։-Հիւնք. յն. φόφος «աղմուկ» բառից։

NBHL (4)

ՍՕՍԱՓԻՒՆ. ψόφος, φωνή, crepitus, sonitus. որ եւ ՍՕՍԻՒՆ. գրի եւ ՍՕՍԱՒԻՒՆ. Աւիւն կամ ազդումն ի սօսեաց. խօշիւն, շրշիւն շարժման տերեւոց. որ բերէ եւ սոսկումն ինչ կամ սարսափումն ի լսելիս. Ֆըսըլթը, խըշըլթը, հառըլթը.

Ի սօսիսն. զորոց զսաղարթուցն սօսաւիւն ըստ հանդարտ եւ կամ սաստիկ շնչըլոյ օդոյն եւեթ ուստ շարժումն սովորեցան ի հմայս աշխարհիս հայկաղանց. (Խոր. Ա. 19։)

Զայնչափ հոգւոց՝ զորս եհան առ նոքօք յիւր երկինսն, զսօսաւիւնն (կամ զսօսաւինն) զիա՞րդ ոչ առնուին. (Եզնիկ։)

Ոչ էին կերպարանք առաջի աչաց իմոց, բայց միայն օդ եւ սօսափիւն լսէի. (Յոբ. Դ. 16։)


Վագր, գեր, գերաց

s.

tiger;
մատակ —, tigress;
կորիւն վագեր, tiger cub.

Etymologies (2)

• = Պհլ. *vagr (vaγr) հոմանիշ ձևից, որ նոյնպէս փոխառեալ է սանս. [other alphabet] vуāg-hrá «վագր» բառից։ (Այս բառը ըստ Boi-sacq 1085 կազմուած է vi և ā մասնիկնե-րով ghrá «դեղին»=յն. ωχρός «դեղնաշորթ» բառից)։ Պհլ. *vaγr, որի մէջ միջաձայն ջ նմանուելով նախաձայնին՝ ձևացել է պրս. [arabic word] babr «վագր»։ (Horn § 180 պրս. babr ձևի դէմ դնում է պհլ. bapr, papr և սանս vyaghrá-ձևի հետ համեմատութիւնը անո-րոշ է գտնում)։ Վագրը գոյութիւն չունի Հա-ւաւստանում. ուստի բառն էլ օտար պէտք է լինի։ Հնդևրոպացիք էլ չէին ճանաչում այն, ո՛չ Զենդ-Աւեստայի և ո՛չ էլ Ռիգ-Վեդայի մէջ է յիշւում (Böhtlingk, Sans. Wört. 6. 1465). առաջին անգամ հարաւային Ասեա-յից յառաջացել է Հնդկաստան, այստեղից անցել է Պարսկաստան (երևում է Մազան-դարանի շրջանում), մինչև Սիբերիա և ամ-բողջ արևելեան Ասիա։ Տարբեր բառ է յն. τίγρις, որից լտ. tigris, ֆր. tigre, գերմ. liger, ռուս. тигръ «վագր», որ փոխառեալ է նոյնպէս իրանեանից. հմմտ. զնդ. tigri «նետ» (Walde 779, Boisacq 969)։-Հիւբշ. 242։

• ՓՈԽ.-Վրաց. ვიգრი վիգրի կամօგრი իգրի «վագր»։ Լտ. tigris «վագր» բառը Varron համարում է հայերէնից փոխառեալ. tigris qui est ut leo varius, qui vivus capi adhuc non potuit. Vocabulum e lingua armenia-nam ibi et sagitta et quod vehementis-kimum flumen dicitur Tigris. լտ. tigris փոխառեալ է յն. τίγρις ձևից և այս էլ իրա-նեանից։ Վարրոնի ժամանակ Հայաստանը Պարթևների ձեռքին լինելով, հայերին շփո-թել է նրանց հետ. իսկ գետի անուան հետ համեմատութիւնը ժողովրդական ստուգա-բանութեան արդիւնք է (Meillet, Dict. etym Lt. էջ 997-8)։

NBHL (1)

Զվագր նախատէր որսորդ, զի ձգելով զնստած իւր՝ եկէզ զնա. (Մխ. առակ. ղէ. (նոյն գործ ընծայի եւ բոնոսոսի)։)


Վազ, ից

s. adj. adv.

course;
leap, jump, gambol, caper, antics, gallop;
palpitation;
neighing after;
ի —, — առ —, swiftly, at full speed;
by fits and starts;
—ս առնուլ, to run, to gallop, to gambol, to frisk about, to play antics.

Etymologies (2)

• (ի հլ. յետնաբար) «ցատկելը, ու-տիւն, արշաւ, արագ հոսիլը» Երգ. բ. 8. Յոբ. լթ. 25. Եւս. քր. Վեցօր. Սեբեր. «սրտի թըր-թըռում» Նիւս. բն. Ոսկիփ. որից վազել «ցատ-կել, արշաւել, վրան վազել» ՍԳր. Ագաթ, Սեբեր. «ապստամբիլ» Ովս. է. 13. «սիրտը տրոփել» Փիլ. նխ. բ. «վերանալ երիվարի ի զամբիկն» մհյ. բառ (Նորայր, Բառ. ֆր. 826 ա), վազվազել Գծ. գ. 8. ժդ 9. վա-զեցուցանել Յայսմ. վազումն Բրս. բարկ. անվազ Կոչ. քաջավազիկ Մագ. վազք «զու-գաւորութիւն ձիոց» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆրանս. 825բ). արագավազ, ագեվազ (նոր բառեր)։-Վազ գործածուած է նաև «անդունդ» նշանակութեամբ՝ Ուխտ. Ա. էջ 6. բայց սա հյ. վախ «անդունդ» բառն է, որ սխալմամբ գրուած է վաղ և այս էլ երկրորդ խալով վազ (տե՛ս իմ Հայ նոր բառեր հին մատ. Բ. 132)։

• ՆՀԲ լծ. հյ. վէժ, պրս. պազ, թազ, թրք. թէզ, յն. βαδίζω, լտ. vado։ Wīn-disch. 18 սանս. vah, լտ. vehi։ Böttich. ZDMG 1850, 362 և Arica 88, 433 սանս. vaǰ արմատից։ Lag. Urgesch. 657 սանս. vah, գոթ. gavigan։ Այս ոնտանիքին են պատկանում նաև ցնդ. vazaiti «վարել, քշել, թռչիլ», պհլ. va-ǰītan, պրս. vazīdan «փչել», par-vāz «թռիչ», քրդ. δaz «վազք, ընթացք», զազա vāz, յն. ὄχεομαι, լտ. veho, գոթ. wagjan, հբգ. wegan, հսլ. veza, vesti voziti, լիթ. vežù, կիմր. cу-wain, որոնց մայրն է հնխ. weg'h-«վարել, քշել, կառքը վարել» (Pokorny 1, 249)։ Այս ձևերի հետ են համեմատում Müller SWAW 42, 253, 43, 299։ WZKM 8, 356 (պհլ. [other alphabet] vajitan), Պատկ. Изслед. 4. Justi, Zendsp. 264 և Dict, Kurde 34, Bopp Gram. comp. 3, 123, Հիւբշ. KZ 23, 34, Պատկան. Փորձ 1880 մարտ, էջ 87, Տէրվ. Նախալ. 106 (նաև հյ. վագիլ, վարգիլ, աւազակ)։ Բայց հյ. վազել չի կարող կապուիլ այս ըն-տանիքի հետ, որովհետև իբրև բնիկ հայ պիտի ունենայինք *գեձ կամ *գեզ, իսկ իբրև իրանեան փոխառութիւն ըն-դունելու համար՝ նշանակութիւնը հա-մատատասխան չէ։ Lag. Arm. St. § 2082 մերժելով վերինները՝ կցում է պրս. bāxtan, bāzam «խաղալ» (նաև «ցատկել», արմատը vaz) բառին, որ Հիւբշ. 242 մերժում է։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 164 պրս. tāzam «վազել, արշաւել» բայից, իսկ էջ 342 պհլ. vazi-tan, պրս. [arabic word] vazīdan, զնդ. vaz «եր-թալ»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] vafz «արագ վազել» (Պա-մուս, թրք. թրգմ. Բ. 453)։ ԻՌ.-Հին հայերէնի նշանակութիւնը պա-V է միայն Սվեդ. վmզզիլ «ցատկել», իսկ

NBHL (7)

եւ բայիւ. ἄλμα saltus. եւ բայիւ πηδάω salio, salto. Ընդոստ գնացք. ոստոստումն. արշաւանք. ընթացք կենդանեաց եւ ջրոց. (լծ. հյ. վէժ. պ. պազ. թազ. թ. թէզ. յն. լտ. վատի՛զօ, վա՛տօ ). ... սալդ (իբր լտ. սա՛լդուս ).

Քիոնիս զակոնացի ի ստադինի, որոյ մի վազ էր իբրեւ կանգունք (յն. ոտք)։ Վազեաց զեփրատաւ առաւել քան զլակոնացին քիոնեայ վազսն իբրեւ կանգնոց չափ. (Եւս. քր. ՟Ա։ Խոր. ՟Գ. 40։)

Այծեման վազք, եւ աչացն անսխալութիւն։ Կամ վազիւք կամ երկայն անցիւք։ Եւ ոչ ընտիրք ինքնարշաւ վազիւքն։ Վազիւք առաքինութեանց դիմելով. (Նիւս. կազմ.։ Փիլ. նխ. ՟բ.։ Նար. ՟Կ՟Զ։ եւ Նար. յովէդ.։)

Արդարքն վազս առեալ ցնծասցեն։ Վազս առեալ փութացան մտին ընդ կողմն մականաայ։ Վազս առցուք ի վերայ պարանոցի օձին։ Վազս առնելով ի վերայ լերանցն. (Սեբեր. ՟Զ։ Արծր. ՟Ա. 5։ Նար. յովէդ.։)

Ետես ինձ մի, որ ելանէր ի լեառն ստէպ ի վազ։ Գայ ծառայ քրիստոնէին ի վազ. (Հ. դեկտ. ՟Զ. Հ. դեկտ. ՟Ժ.։)

ՎԱԶ կամ ՎԱԶՔ՝ սրտի եւ թոքոց. παλμός , palma palpitatio, vibratio, validior agitatio. Թրթռումն. թնդումն. դփրդոց, դըփ դըփ՝ դռըփ դռըփ նետելը.

Խնդութիւն եւ ծաղրն ի լեարդն է. շունչն, եւ ձայնն եւ վազն ի թոքն է. (Ոսկիփոր.։)


Վախ, ից

s. adj.

steep place, precipice;
— ի —է, steep, cragged;
ի —ից արկանել, ընկենուլ, մղել or հոսել, to precipitate, to throw headlong down;
անկանիլ or մղիլ ի —ից, to be cast down a precipice.

Etymologies (5)

• . ե հլ. «գահաւանդ, գահավէժ տեղ» Ոսկ. յհ. ա. 2, 6, 38. Փիլ. Նխ. Յհ. կթ. Վրք հց. որից վախուտ «ափափայ» Պտմ. աղէքս. վախ ի վախէ «գահավիժուտ» Եւագր. 41. գրուած է նաև վահ Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 77 (իսկ պախ ձևի վրայ տե՛ս պախ «եր-կիւղ»)։ Նոյն բառն է ըստ իս նաև վազք «անդունդ», որ վախք>վաղք սխալ գրչու-թիւնից յառաջացած պէտք է լինի. հմմտ. Վազք քարանձաւաց Ճառընտ.=Վրք. և վկ ա. 357 (տե՛ս և վերը վազ)։

• Հիւնք. յն. χάος «քաոս» բառից կազ-մուած, Անդրիկեան, Բազմ. 1905, 512 վիհ բառից։

• «երկիւղ». գործածական է միայն արդի գրականում և բարբառներում. հնից չէ աւանդուած առանձին. բայց նոյնից են վա-խել կամ վախիլ «վախենալ, երկիւղ կրել» Վրք. հց. Մագ. Յայսմ. Սմբ. պտմ. տպ. 1856, էջ 92. Ճառընտ. վախող Նիւս. բն. վախեցուցանել «վախեցնել» Ոսկ. բ. կոր. վախկոտ Ոսկ. յհ. բ. 30. վախվախել Վրք, հց.։

• ՆՀԲ վախ «գահաւանդ» բառից։ Հիւնք պակնուլ և պախիլ ձևերի հետ՝ պրս. bāk «երկիւղ» բառից։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 41 ահ, պախ, պակ բառերի հետ։ Ղափանցեան տե՛ս պակ։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ակն. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սչ. Սեբ. Մշ. Տփ. վախ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. Տիգ. վmխ, Ագլ. Հճ. վօխ, Զթ. վօխ, վոխ, Սվեդ. վիւխ (բայց բայը՝ վmխնիլ «վախենալ»)։-Վախկոտ>Ռ. վախքօդ, Տիգ. վmխգուդ, Մրղ վmխկուրտ. Զթ. վmխգիւդ, Սչ. վախքը՛դ, Պլ վախգօդ։-Հետաքրքրական ձևեր են։ Ասլ. վըխըմ «կարծեմ», Մրղ. վmխmնալ, վէխէ-նալ «վախել»։-Նոր բառեր են վախակալել, վախակօխ, վախաւորուիլ, վախենակ, վախ-լան, վախլկոտ, վախլութիւն, վախլուկ, վա-խութիւն, վախչուկ ևն։ Թրքախօս հայերից կըվըխէլլէմէք «վախենալ» Ատն. կազմուած հյ. կը սահմանականի մասնիկով և թրք. lemek բայակերտով (Արևելք 1888, նոյ. 8-9)։

NBHL (5)

եւ բայիւ. ՎԱԽ κρημνός praecipitium, locus praeruptus. եւ բայիւ κατακρημνίζω praecipitem do, praecipitor. գրի եւ ՊԱԽ. Դար բարձր եւ ահաւոր. դարաւանդ. գահ. գահաւանդ. սեպ վիմի, ընդ որ լինի վիժիլ կամ հոսիլ ի վայր ահագին ցնդմամբ. վախնալու տեղ բարձր.

Թուի թէ ի վախից մղնցէ։ Երիվար ճնշեալ սանձիւք ձեռին վարժողին ոչ ի վախից վերամղեսցէ զնստեալն։ Մի՛ մղիլ ի վախից (կամ ի վազից) յառժամանակեայ մահուանէս։ Ի վախից ընդ գեհենս վտարեալ անկանիմք. (Աստուածաբան յայտն։ Նեղոս.։ Յհ. կթ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 38։)

Վախք՝ գահք դժուարք, որ է քարշեպ. (Արիստակ. գրչ.)

Զամենայն վախս եւ զբաղայս ի բաց ի խորհրդոց նորա տրոհեալ տարեալ. (Յհ. կթ.) այսինքն զդժուաարութիւնս կամ զարհաւիրս։

ՎԱԽ Ի ՎԱԽԷ. իբր Վախուտ. դժուարուտ. գահավիժական.


Վախ

cf. Երկիւղ.

Etymologies (5)

• . ե հլ. «գահաւանդ, գահավէժ տեղ» Ոսկ. յհ. ա. 2, 6, 38. Փիլ. Նխ. Յհ. կթ. Վրք հց. որից վախուտ «ափափայ» Պտմ. աղէքս. վախ ի վախէ «գահավիժուտ» Եւագր. 41. գրուած է նաև վահ Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 77 (իսկ պախ ձևի վրայ տե՛ս պախ «եր-կիւղ»)։ Նոյն բառն է ըստ իս նաև վազք «անդունդ», որ վախք>վաղք սխալ գրչու-թիւնից յառաջացած պէտք է լինի. հմմտ. Վազք քարանձաւաց Ճառընտ.=Վրք. և վկ ա. 357 (տե՛ս և վերը վազ)։

• Հիւնք. յն. χάος «քաոս» բառից կազ-մուած, Անդրիկեան, Բազմ. 1905, 512 վիհ բառից։

• «երկիւղ». գործածական է միայն արդի գրականում և բարբառներում. հնից չէ աւանդուած առանձին. բայց նոյնից են վա-խել կամ վախիլ «վախենալ, երկիւղ կրել» Վրք. հց. Մագ. Յայսմ. Սմբ. պտմ. տպ. 1856, էջ 92. Ճառընտ. վախող Նիւս. բն. վախեցուցանել «վախեցնել» Ոսկ. բ. կոր. վախկոտ Ոսկ. յհ. բ. 30. վախվախել Վրք, հց.։

• ՆՀԲ վախ «գահաւանդ» բառից։ Հիւնք պակնուլ և պախիլ ձևերի հետ՝ պրս. bāk «երկիւղ» բառից։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 41 ահ, պախ, պակ բառերի հետ։ Ղափանցեան տե՛ս պակ։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ակն. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սչ. Սեբ. Մշ. Տփ. վախ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. Տիգ. վmխ, Ագլ. Հճ. վօխ, Զթ. վօխ, վոխ, Սվեդ. վիւխ (բայց բայը՝ վmխնիլ «վախենալ»)։-Վախկոտ>Ռ. վախքօդ, Տիգ. վmխգուդ, Մրղ վmխկուրտ. Զթ. վmխգիւդ, Սչ. վախքը՛դ, Պլ վախգօդ։-Հետաքրքրական ձևեր են։ Ասլ. վըխըմ «կարծեմ», Մրղ. վmխmնալ, վէխէ-նալ «վախել»։-Նոր բառեր են վախակալել, վախակօխ, վախաւորուիլ, վախենակ, վախ-լան, վախլկոտ, վախլութիւն, վախլուկ, վա-խութիւն, վախչուկ ևն։ Թրքախօս հայերից կըվըխէլլէմէք «վախենալ» Ատն. կազմուած հյ. կը սահմանականի մասնիկով և թրք. lemek բայակերտով (Արևելք 1888, նոյ. 8-9)։

NBHL (5)

եւ բայիւ. ՎԱԽ κρημνός praecipitium, locus praeruptus. եւ բայիւ κατακρημνίζω praecipitem do, praecipitor. գրի եւ ՊԱԽ. Դար բարձր եւ ահաւոր. դարաւանդ. գահ. գահաւանդ. սեպ վիմի, ընդ որ լինի վիժիլ կամ հոսիլ ի վայր ահագին ցնդմամբ. վախնալու տեղ բարձր.

Թուի թէ ի վախից մղնցէ։ Երիվար ճնշեալ սանձիւք ձեռին վարժողին ոչ ի վախից վերամղեսցէ զնստեալն։ Մի՛ մղիլ ի վախից (կամ ի վազից) յառժամանակեայ մահուանէս։ Ի վախից ընդ գեհենս վտարեալ անկանիմք. (Աստուածաբան յայտն։ Նեղոս.։ Յհ. կթ.։ Ոսկ. յհ. ՟Ա. 38։)

Վախք՝ գահք դժուարք, որ է քարշեպ. (Արիստակ. գրչ.)

Զամենայն վախս եւ զբաղայս ի բաց ի խորհրդոց նորա տրոհեալ տարեալ. (Յհ. կթ.) այսինքն զդժուաարութիւնս կամ զարհաւիրս։

ՎԱԽ Ի ՎԱԽԷ. իբր Վախուտ. դժուարուտ. գահավիժական.


Վականակ, աց

adj.

in season, ripe.

Etymologies (2)

• «լաւ հասած, հասուն» (ցորենի համար ատուած). մէկ անգամ ունի Երեմ. ծա. 33. «Տուն բաբելացւոց որպէս զօրան վականակ կասցի»։ Այս բառը մեկնելով Մխ. մեկն. երեմ. գրում է. «Այսինքն օրան ջախջախ դիւրակաս», ուր ըստ ՆՀԲ հետևել է Ղևոնդի (գլ. է, էջ 22) հետևեալ բացատրու-թեան. «Իբրև զօրան վականակ (հին տպ. համարուած է աղաւաղեալ բառ և դուրս ձը-գուած. նոր տպ. վանակ) փխրեալ, զոր առ ռտն կոխեալ խոզից»։ Այս երեքից դուրս ուրիշ վկայութիւն չկայ։

• Բառ. երեմ. էջ 294 դնում է «չոր կամ դիւրաջախջախ»։-ՆՀԲ «լծ. թրք. վագթը կէլմիշ, օլմուշ, որպէս և յն. ὥριμος, իբր օրահաս, ժամահատ»։ Ny-berg-ի մեկնութիւնը տե՛ս Հաւաք բառի տակ։

NBHL (2)

Այսինքն օրան ջախջախ դիւրակաս։ Ուր երեւի հետեւող լինել բանիցս ղեւոնդեայ.

Իբրեւ զօրան վանական փխրեալ, զոր առ ոտն կոխեալ խոզից. (Ղեւոնդ.։)


Վակաս, ի

s.

superhumeral, amice or amict of the Armenian priests;
ephod, high priest's girdle;
— լանջանոց, deacon's stole.

Etymologies (1)

• (սեռ.-ի) «ըստ եբրայեցոց՝ քա-հանայապետի կրծանոցը, իսկ ըստ մեր եկե-ղեցու՝ քահանայական շուրջառի օձիքը կամ սաղաւարտի յետևից կախուած մասը, որ մինչև ուսերն է իջնում» ՍԳր. Եփր. դտ. 344, «խոյր, պսակ, թագ» Կոչ. 31. Կալիսթ. 159. որից վակասակիր Ագաթ. վակասատր Մձբ.։

NBHL (2)

ἑπωμίς superhumerale, amiculum hmerale, cinctum. (լծ. ռմկ. եագա ... որպէս եւ յն. էբօմի՛ս . իբր ռմկ. օմուզլուգ... ) Ուսանաց եկեղեցական, լանջանոց, թիկնոց. ըստ եբր. եփուտ. որ էր ի հնումն իբր եմիփորոն քահանայապետի. վերարկու յուսոց եւ ի լանջաց եւ ի վայր մինչեւ ցմէջս. իսկ ի նորումս է լոկ ծածկոյթ պարանոցի քահանայից՝ որ միացուցանէ զսաղաւարտն կամ զթագն ընդ շուրջառի.

Զվակաս զուսովք եւ զլանջօք։ Երկու վակասք ընդ միմեանս խառնեալք։ Գործ վակասին։ Դիցես զերկուս վականսն ի վերայ ուսոց վակասին. (Ել. ՟Ի՟Ը. 4=28. եւ այլն։)


Վահան, աց

s. mech.

shield, pavice, buckler;
cf. Կումբ;
բառնալիք —ի, handle of a shield;
հաւատոյ, օրինաց —, shield, defender of the faith, or the law;
lid, cover.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «ասպար» ՍԳր. որից վահանատր ՍԳր. Ագաթ. վահանափակ Բուզ. վահանակ «փոքր վահան» Ագաթ. Եփր. ծն. քս. 30, «կոճակ, ճարմանդ» (թրգմ. կամ նմանութեամբ) ՍԳր. վահանակիր Ա. մն. ժբ. 24. Ա. թգ. ժէ. 42 ևն. նոր բառեր են վա-ճանաձուկ, վահանաձև ևն.

• = Իրանեան փոխառութիւն պէտք է լինի. հմմտ. զնդ. ❇ կvərəϑra-«վահան», օսս. vart' «վահան», սանս. [other alphabet] vartra-«թումբ, պատնէշ», որոնք ծագում են զնդ. ❇ var «ծածկել», սանս. [other alphabet] var «ծածկել, բռնել, կասեցնել, պաշտպանել, արգիլել» բայիս (Bartholomae, Altr. Wört. 1421)։ Զնդ. բառը պիտի ունենար համապատասխան հպրս. *vrϑra-, հպհլ. *varhra-ձևերը, որոնց հետ հյ. բառը համաձայնեցնելու հա-մար պէտք է ենթադրել, -an մասնիկով՝ հպհլ. *varhran, որից հյ. *վարհան և ր-ի սովորական անկումով՝ վահան։ Ձևի կող-մից հմմտ. զնդ. Vərəϑraγna->հյ. Վահագն։ Վեդ. vrtra-և զնդ. vərəϑraγna բառերի վրայ մի առանձին մենագրութիւն հրատա-րակեցին Benveniste և Renou, Paris 1934 ուր. հյ. վահան բառն էլ մեկնուած է այն-պէս՝ ինչպէս մենք, այս մեկնութիւնը ընդու-նոմմ է նաև Meillet BSI հտ. 35. л 105. էջ 31։ -

• ՆՀԲ. լծ. հովանի։ Lag. Btrg. bktr. Lex. 74 դնում է զնդ. vərəϑra>հι *վահ, որից բայական ձևով *վահել և սրանից էլ դերբ. վահան։ Նոյնը ունի Müller SWAW 66, 277։ Գարագաշեան, Քնն. Պտմ. Ա. 269 Վահ «Աստուած» բա-ռից, որ տե՛ս Վեհ բառի տակ. (հին ժամանակ վահանի վրայ աստուած էին նկարում)։ Հիւբշ. 242 ո՛չ իբր փոխա-ռեալ և ո՛չ իբր բնիկ կարող է, ասում է, ապահովութեամբ կապուիլ վերի ձևերի հետ։ Հիւնք. պրս. fahana «սողնակ, նիգ»։

NBHL (2)

ἁσπίς, θυρεός scutum, clypeus, -um. (լծ. հովանի). Ասպար. (պ. սիբէ՛ր . յն. ասբի՛ս ). պաշտպանական զէն՝ զանազան ձեւով եւ մեծութեամբ՝ յայլեւայլ պնդակազմ նիւթոց. գալգան, խալխան, թիւրս. (ի յն. թիւրէօ՛ս ).

Վահան պղնձի ի վերայ թիկնաց նորա։ Առնուին վահանս եւ սուսերս։ Զվահանս եւ սաղաւարտս։ Ի զրահաւոր պատենազէն պղնձապատ վահանացն։ Ասպար զօրաւորաց, վահանն սաւուղայ։ Առցէ վահան զսրբութիւն անվկանդ։ Ի վերայ ամենայնի առէ՛ք զվահանն հաւատոյ.եւ այլն։


Վաղակաւոր, աց

s. adj.

dagger, poniard;
sword, sabre, hanger, cutlass, scimitar;
sworded, armed with a sword or dagger.

Etymologies (1)

• (ի-ա հլ. յետնաբար) «կարš թուր, մի տեսակ դաշոյն, խարբ» Երեմ. ծ. 42. Եզեկ. իա. 3-5, Բարուք զ. 14, Եփր. թդ. 391 և ծն. էջ 57. սխալմամբ դրւում է «սու-տերաւոր, թուր կրող զինւոր» Յհ. կթ. իբր թէ արմատը լինէր վաղակ «թուր», որի համար էլ Գնձ. գրում է «Ահա մերկացաւ սուրն վա-ղակաւ»։

NBHL (3)

ἑγχειρίδιον parvus gladius, culter. Վաղր. ազգ սուսերի կամ դանակի. ըստ եբր. խէրպ. որ եւ ի մեզ Խարբ ասի. յն. էնխիռի՛տիօն. որ է ձեռին գործի.

Արանց սուսերամերկաց, վահանաւորաց, նիզակաւորաց, վաղակաւորաց. (Յհ. կթ.։) Որպէս թէ Վաղակ նշանակիցէ զազգ սուսերի. (լծ. ընդ թ. փաշա. եւ յն. πέλυξ, πέλεκυς securis. իբրու սակուր. ... )։

Յայս հայի արդեօք ասելն։