Entries' title containing կ : 10000 Results

Կոտորակ, աց

s.

small bit, piece or slice;
— թուոց, fraction;
տասնորդական —, decimals, decimal fractions.

NBHL (3)

ԿՈՏՈՐԱԿ կամ ԿՈՏՈՐԻԿ. cf. ԿՈՏՈՐ.

Գործել, եւ ուտել զկոտորակս. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ եւ Ճ. ՟Բ.։ Իսկ Ճ. ՟Ա. Կոտորիկ։)

Զհնացեալ հանդերձ, եւ զկոտորակ հացի. (Բրսղ. մրկ.։)


Կոտորակային

adj.

fractional.


Կոտորատեմ, եցի

va.

to cut into several pieces.

NBHL (3)

κόπτω vellicatim carpta avide edo. Խոշոր կոտորս կամ պատառս կլանել. եւ կր. պատառ պատառ լինել. Խոշոր կտորներ կուլ տալ, խոշոր խոշոր բաժնըւիլ.

(Յուտելն զհաց) ոչ կոտորատել, այլ պարապո մանրել, զի յաճումն զօրութիւն տացեն. (Փիլ. այլաբ.։)

այրեաց զմցխիթայ, եւ գերեաց զխաչն նունեայ՝ կոտորատեալ. (Պտմ. վր.։)


Կոտորեմ, եցի

va.

to break, to break in pieces, to shatter, to smash;
to out, to cut down, to fell;
to destroy, to break, to rout, to defeat, to overthrow;
to massacre, to kill;
to cut, to pull to pieces or tatters;
to divide, to share, to part;
մեծամեծս —, to hector, to brag, to boast, to swagger, to pretend to be of importance, to take much upon oneself, to be impertinent;
— ի սայր սուսերի, to put to the sword

NBHL (25)

κόπτω, κατακόπτω, συγκόπτω , ἑκκόπτω, καταφράζω, ἁποκτείνω եւ այլն. caedo, caesus;
concido, decido, exscindo, contero, dependo, occido եւ այլն. Կոտոր կոտոր առնել սրով, տապարաւ, եւ այլն. հարկանել կոփելով, եւ խորտակել. հատանել. ջարդել. ջախջախել. սպանանել եւ սատակել զբազմութիւն. կոտրել, կոտրտել, կտրել, ջարդուբուրդ ընել, ջարդել.

Կոտորեաց բեռն մի փայտի։ Կոտորեցի զմեծութիւն եղեւնափայտիցն նորա։ Իբրեւ զկոծ նռնենեաց կոտորելոց ի դաշտի։ Զանտառս նոցա կոտորեսջիք։ Կոտորել զայլազգիսն։ Կոտորել զնոսա կոտորումն մեծ։ Կոտորեսցեն զքեզ սրով իւրեանց։ Իմաստունքն կոտորէին։ Զիմաստունս բաբելացւոց մի կոտորեր։ Կոտորելով կոտորեսջիք զամենայն բնակիչս։ Եղիցին կոտորեալք մահուամբ։ կոտորել զաղխըս մեքենովթացն, կամ զդրունս, զորթն, զխոփն ի սուսերս։ Զմնացորդսն առ ոտն կոտորէր. յն. կոխոտէր, եւ այլն։

Իսկ ՟Բ. (Մակ. ՟Ժ՟Ե. 2.)

Մի այդպէս խիստ եւ խժաբար կատարեր զկամս քո. մի՛ կոտորեր։

Առաքեաց տէր առիւծս, եւ կոտորէին զնոսա (յն. մեռուցանէին). (՟Դ. Թագ. ՟Ժ՟Է. 25։)

զոմանս մարախոյ եւ մկանց կոտորեցին հարուածք. (Իմ. ՟Ժ՟Զ. 9։)

Կոտորելոց են սոքա առաջի մեր. յն. անկցին. (Դտ. ՟Ի. 52։)

Կոտորէր բանջար. ((ռմկ. կտրել, ջարդել). Ճ. ՟Ա.։)

անհնարին ցաւովք հաշելոյ կոտորեալ լինէր նա. կոտրտուիլ, ջարդել. ջախջախել. սպանանել եւ սատակել զբազմութիւն. կոտրել, կոտրտել, կտրել, ջարդուբուրդ ընել, ջարդել.

Կոտորեաց բեռն մի փայտի։ Կոտորեցի զմեծութիւն եղեւնափայտիցն նորա։ Իբրեւ զկոծ նռնենեաց կոտորելոց ի դաշտի։ Զանտառս նոցա կոտորեսջիք։ Կոտորել զայլազգիսն։ Կոտորել զնոսա կոտորումն մեծ։ Կոտորեսցեն զքեզ սրով իւրեանց։ Իմաստունքն կոտորէին։ Զիմաստունս բաբելացւոց մի կոտորեր։ Կոտորելով կոտորեսջիք զամենայն բնակիչս։ Եղիցին կոտորեալք մահուամբ։ կոտորել զաղխըս մեքենովթացն, կամ զդրունս, զորթն, զխոփն ի սուսերս։ Զմնացորդսն առ ոտն կոտորէր. յն. կոխոտէր, եւ այլն։

Իսկ (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 2.)

Մի այդպէս խիստ եւ խժաբար կատարեր զկամս քո. մի՛ կոտորեր։

Առաքեաց տէր առիւծս, եւ կոտորէին զնոսա (յն. մեռուցանէին). (՟Դ. Թագ. ՟Ժ՟Է. 25։)

զոմանս մարախոյ եւ մկանց կոտորեցին հարուածք. (Իմ. ՟Ժ՟Զ. 9։)

Կոտորելոց են սոքա առաջի մեր. յն. անկցին. (Դտ. ՟Ի. 52։)

Կոտորէր բանջար. (ռմկ. կտրել, ջարդել ). (Ճ. ՟Ա.։)

անհնարին ցաւովք հաշելոյ կոտորեալ լինէր նա. կոտրտուիլ, ջարդուիլ, ինք իր զինքը ուտել. (Եւս. պտմ. ՟Ա. 8։)

ԿՈՏՈՐԵԼ. Յայլեւայլ մասունս բաժանել. կտոր կտոր ընել, բաժանել.

Ի բազում ճառս կոտորեցաք. (Խոր. ՟Բ. 56։)

Ի մասունս բաժանիցի, եւ ի բազում շունչս կոտորիցի. (Եզնիկ.։)

զմի մի յերեսուն մասանցն ի վաթսուն ժամս կոտորեն. (Վեցօր. ՟Զ։)

Այսպէս մասունս կոտորեցին զրոպէսն. (Շիր.։)

Կոտորի կենդանին բանականին եւ անասելոյն զանազանութեամբ։ Պիտի տարբերութիւնս առնուլ, որովք կոտորի սեռն. (Պորփ.։)

Զլսելիս լսողացն մեծամեծ կոտորելով խախտիցէ։ Մեծամեծս ին կոտորելով պատրէ. (Սեբեր. ՟Գ։)

Որք մեծամեծս կոտորեն, թէ մեք անդստին իսկ յաւազանէն ուխտաւորիմք ի մսակերութենէ եւ յամուսնութենէ, եւ ապա լուծանեն զուխտն. (Եզնիկ.։)


Կոտորիչ, չի, չաց

s.

destroyer, massacrer;
slaughterer, exterminator.

NBHL (4)

Որ կոտորէ.

Օձսկոտորիչս. (Թուոց. ՟Ի՟Ա. 6։ Երեմ. ՟Ը. 17։)

Պատրաստ է սուրն՝ տալ ի ձեռս կոտորչի. (Եզեկ. ՟Ի՟Ա. 11։)

Թեւականք օդոյս կոտորիչք. այսինքն պատառօղք. (Սեբեր. ՟Ա։)


Կոտորուած

cf. Կոտորած.

NBHL (6)

cf. ԿՈՏՈՐԱԾ, եւ ԿՈՏՈՐՈՒՄՆ. σφαγή caedes եւ այլն. Որք եւ զկոտորածսն յաճախեցին։

Չէին գտանել պարտապան արեան մարգարէից, արդարոցն կոտորուածոց. (Ոսկ. ես.։)

Բազմահեղ արեան կոտորուած ի վերայ նորա հասուսցեն. (Յհ. կթ.։)

հարազատաց դաւաճանութիւն անհաշտելի ի կոտորուածի. (Նար. ՟Ի՟Զ։)

տացու՛ք զամենայն անդամս ի կոտորուածս. (Սարգ. ՟ա. պ. ՟Ե։)

Յորժամ կոտորուածք լինիցին, կամ գէշ անկեալ. (Նչ. եզեկ.։)


Կոտորումն, ման

s.

cf. Կոտորուած.

NBHL (11)

κοπή, φόνος caedes, neces, occisio. Կոտորելն, կոտորիլն. կոտորած. սպանումն. ջարդ, գըրկը.

Եհար կոտորմամբ սրոյ. (Ել. ՟Ժ՟Է. 13։ Թուոց. ՟Ի՟Ա. 24։ Օր. ՟Ժ՟Գ. 15։ ՟Ի. 13։)

Դադարեաց ի կոտորել, զնոսա կոտորումն մեծ յոյժ մինչեւ ի սպառ. (Յես. ՟ժ. 10։)

Ի կոտորումն կախեժողորդեա. (՟Գ. Մակ. ՟ե. 25։)

Ըզգոյժ կոտորման որդւոց նորա։ Ի կոտորմանն նոցա. (Խոր. ՟Բ. 34։ ՟Գ. 31։)

Վանեալ վատնէ կոտորմամբ. (Յհ. կթ.։)

Եթէ մարդ մարդոյ վա՛յ տայ, շատ կոտորումն է նմա, եւ ազում բեկումն. (Ոսկիփոր.։)

Որպէս զկոտորումն մայրեւորաց յերկիր անկանէին. (Մեսր. երէց.։)

Միշտ յոլով տեսակս կոտորումն սեռին. (Պորփ.։)

Որպէս Բաժին. կոտոր.

Ի վայր քամեալ մզէին յորովայնէ անտի կոտորումն աղեաց նորա. (Յհ. կթ.։)


Կոտրատուն

adj.

broken to pieces, smashed, shivered, shattered.

NBHL (2)

Իբր Կոտորոտեալ. կոտրտած, կտոր բրդուճ եղած.

Սաբեկա՝ պրկումն թարգմանի, կամ երկճղի. (կամ կոտրատուն. Վրդն. ծն.։)


Կոր

adj. adv. fig. s.

curved, bent, crooked, adun-cous;
ի —, bowed, inclined;
down, below, downwards;
ի — կորացեալ, depressed, cast down;
ի — կործանել, to cut down, to overturn, to throw to the ground, to overthrow, to upset;
to dishearten thoroughly, to strike with dismay, to confound, to abash;
ի — կործանիլ, to fall, to break down, to sink, to be overthrown;
to droop, to be disheartened, to give way, to lose heart, to be ashamed, abashed;
— գիծ, curve.

Etymologies (9)

• «ծուռ, ծռած» Գ. թագ. ի. 11. Վեցօր. որից ի կոր «ամօթահար, կորագլուխ» Ոսկ. մ. ա. 5, 9 և Ես. Մծբ. կոր ի գլուխ Ողբ. ա-8. Ոսկ. յհ. բ. 20. կորագլուխ Ղևոնդ. կորա-կոր ՍԳր. կոր ի կոր Նար. Ոսկիփ. կորակը-տուց Վեցօր. կորանալ ՍԳր. Ոսկ. ես. կո-րանք «ամօթահար մնալը» Բ. մակ. թ. 1 Եւս. պտմ. Մծբ. Եփր. յոբ. (հրտր. ՀԱ 1912, 670). կորացուցանել ՍԳր. կորնթարդ Սահմ. («զենիթ» իմաստով է գործածուած Տաթև. ձմ. ճլդ. և ամ. 335. Իմաստասէրքն սկիզբն աւուրն զկէսօրն եդին, յորում արե-գակն ի կորնթարթս երկնից ելեալ թագաւո-րէ. Արտաքինքն զմէջ աւուրն ասեն սկիզբն, յորում ժամու արեգակն ի կորնթարդն երկ-նից ելանէ). ակնկոր Ոսկ. մ. բ. 15, էջ 600 (տպ. ակնկոյր), ակնկորել Գ. թագ. իա. 29. Ոսկ. կամակոր ՍԳր. Ոսկ. Եզն. գլխա-կորիլ Ոսկ յհ. ա. 16. կորաքամակ (նոր բառ) ևն։ Այս արմատի միւս ձևերն են կեռ «ծուռ, կոր. 2. ճանկ» (տե՛ս առանձին) և կոռ «ծուռ, կոր», որ երկուսի միջին օղա-կըն է և գտնւում է միայն գաւառականների մէջ (տե՛ս տակը)։

• вoй, յն. γυρός, ϰυρτός, թրք. egri, ey. ri, ռմկ. կեռ։ Տէրվ. Altarm. 31, ծան 1 կոր=լտ. curvus։ Canini, Et. etym. 133 անգսք. kerr «կոր»։ Հիւնք. յն. ϰορωνη, γυτω, լտ. curvus։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 52 ոլ-որ, բոլ-որ, հոլ-ով բառերի հետ հնխ. gal, gul «կլոր լի-նեւ» և սեմ. gal «շրջան առնուլ» ար-մատից. հմմտ. յն. ϰυλλός «կոր», լտ. col-lis և հյ. գլել, գլան։ Müller, WZKM 10, 354 յն. ϰυρτός, լտ. curvus խմբի հետ, որ Հիւբշ. 520 ընդունում է մի-այն այն պայմանով՝ որ հնխ. q ձայնը o-ի մոտ դարձած լինի կ։ Յակոբեան, Բիւր. 1899, 600 արաբ. [arabic word] zar', zur', հյ. ծուռ և թիւր։ Scheftelowitz BВ 28, 304 յն. ϰορωνός ևն բառերի ընտանիքին։-Այս ընտանիքի անդամներն են յն. ϰορωνη «ծայրը ծռած՝ կեռ մարմին», ϰορωνος «ծռած, կոր», ϰορωνίς «ծայրը կեռ». ϰορωνιάω «կռանալ, կորանալ», ϰυρτός «կոր, ծռած, կորացեալ», լտ. curvus «կոր, ծուռ», ալբան. kurús «ծռել, կո-րացնել», լիթ. kreīvas «շեղ», հսլ. krivu «ծուռ», հիռլ. cruinϑ «կլոր» ևն, որոնք բխում են հնխ. qer-, qor-ար-մատից։ Lidén, Arm. Stud. էջ 111 մեռժեւով սրանք, որ պիտի տային հյ. քոր ձևը, կցում է յն. γυρος «ծուռ, կլոր» ևն բառերին (որ ընդունում է Walde 216)։ Սակայն ուրիշ հնդևրո-պագէտներ սրա նախաձայն γ համա-րում են կլինի ծուռ։ (Boi-sacq 159, 500 սոյն յն. ձևի դէմ դնում է թէ՛ ծուռ և թէ կոր, իսկ curvus=կոր մերժում է)։ Մ. Ս. Դաւիթ-Բէկ, Յու-շարձան 398 ընդունում է curvus ևն ըն-տանիքի համեմատութիւնը։ Karst, Յու-շարձան 428 թթր. չաղաթ. bur-maq «գալարել», bura «մրրիկ», ալթայ. pun «դարձնել», օսմ. boyrü «ծուռումուռ»։ Պռահախան նմանութիւն ունի թերևս հսլ. gura, սերբ. gura, gurav «կուզ,

• 36з. scheftelowitz KZ 53(1925), 249 և 54(1927), 229 դարձեալ դնում է յն. ϰορωνος «կոր», միռլ. čeair «ծուռ», պամիր. kard «կորացեալ»։

• ԳՒՌ.-Կայ միայն կոռ ձևով՝ որից կոր Մկ. Սլմ. Վն. «կոր, ծայրը ծռած, կեռ, կոր գլխով», Մկ. Վն. «կորացած ծայրով հո-վուական գաւազան», Մշ. Վն. «ծայրը կեռ ցուպ», կոռ-մոռ գալ Վն. «ծռմռկուիլ», կո-ռագլուխ Վն. «խարդախ, խաբեբայ», կոռա-կոտոշ Վն. «ծուռ եղջիւրներով», կոռացնել Երև. «ծռել», կոռել Մկ. Վն. «որևէ բանի ծայրը կեռ շինել», կոռուիլ Վն. «ծռուիլ, կո-րանալ, կէս մէջքից կախուիլ, կզուիլ», կոո-քար Վն. «դուրս ցցուած մեծ ժայռ», կռա-կոռ Ղրբ. «կորաքամակ աառաւ»։

• ՓՈԽ.-Ուտ. կիրի, միրի, կորի, մորի, կի-ւիմիրի, կորիմորի «կոր, ծուռ, կորացնելը, ձռելը», կիրիբսուն «ծռել», կիրիբաքսուն «ծռիլ, կորանալ», կորիբսուն «կորանալ. ծռիլ». հմմտ. հյ. կոռ-մոռ գալ կրկնականը։

• «կորչիլ, անհետանալ, փճանալ». ար-մատ առանձին անգործածական, որից կազ-մուած են զանազան մասնիկներով՝ կորնչիլ «կորչիլ» ՍԳր. (ձևի համար հմմտ. յար-նչ-ել, երկ-նչ-իլ, մարտ-նչ-իլ), կոր-նչ-ումն Շիր. կորուսանել «կորցնել» ՍԳր. կորուստ ՍԳր. Եփր. ա. թես. կորուսիչ Ագաթ. Եզն կորստախառն Եփր. դտ. կորստական ՍԳը. Ոսկ. յհ. ա. 11. անկորուստ Ագաթ. երախ-տակորոյս Վեցօր. խորհրդակորոյս Օր. լբ. 28. համակորոյս Ոսկ. մ. ա. 20. հետակո-րոյս Վեցօր. Եւս. քր. Ոսկ. ես. ճշմարտակո-րոյս Վեցօր. մտակորուս Ոսկ. մ. ա. 3. շնորհակորոյս Եփր. թգ. ոգեկորոյս Կոչ. դե-նակորոյս Զենոբ. դաշնակորոյս Մարաթ կանխակորուստ Նար։ Բուն արմատական ձևը աւելի լաւ են երևան հանում կտ. կո-րեայ, հրամ. կորի՛ր, կորո՛։

• Peterm. 62 լծ. կործանել։ Տէրվ. Նա խալ. 78 ծիւրիլ բառի հետ հնխ. gvar ձևից իբր երկրորդ արմատական՝ *gar> ծեր արմատի։ Հիւնք. պրս. gōr «ռե-ռեոման» բառից։ Meillet MSL 9, 150 միացնում է հպլ. goryivi? ձևին, իսկ MSL 10, 278 միացնում է լեթթ. gur-

• stu, gurt «յոգնիլ», qurdens «յոգնած, լքեալ», հպրուս. gurīns «խեղճ, աղ-քատ» բառերին, իբր հնխ. gor-ալ-մատից։ Նոյնը յիշում է Հիւբշ. IF Auz. 10, 48։ Patrubány, Բանաս. 1902, 121 մերժելով այս մեկնութիւնը»՝ բառը հա-մարում է նոյն ընդ կեր, կերակուր ևն։ Pedersen, Հայ. դր. լեզ. 147 սանս. guru, գոթ. kaurus «ծանր» բառերի հետ։ Scheftelowitz BВ 28, 282 և 304 կորուսանեմ=լիթ. kriuszu, kruszú «ջարդել, փշրել», իսկ կորնչիմ=սանս čalati «տատանուիլ», պրս. čalīda։ «երթալ»։

• ԳՒՌ.-Ջղ. կորնել, Ալշ. կօրել, Մշ. կօ-րիլ, Երև. կօրչել, Գոր. Ղրբ. Շմ. կօրչիլ, Տփ. կօ՜րչիլ, կօրցընիլ, Սեբ. գօրիլ, Կր. կօր-սըվիլ, կօրի՛, Ննխ. գօրցըվէլ, Սչ. գօրսընել կամ գօրսընցընել, Տիգ. գօրսվիլ, Հմշ. գոյ-սըվուշ, Մկ. կուրուսիլ, Մրղ. կուրսոււրէլ, Սլմ. կուրսըվել, Վն. կուրիս «կորած», Ոզմ. կուռսիլ «կորչիլ», Ագլ. կրօ՛նիլ «կորչիլ», կրցա՛նիլ «կորցնել», Զթ. գշնըվը՝լ «կորչիլ». գըշնը՝լ «կորցնել»։ Նոր բառեր են կորու Եւդ. «կորած, ի զուր վատնուած», կորուկ, կորուսական։

NBHL (19)

(լծ. լտ. գու՛րվուս, դաղմ. քռիվ. յն. ղի՛րօս, գիրտօ՛ս. թ. էկրի. ռմկ. կիռ ). κυρτός, ἁγκύλος, καμπύλος, σκολιός incurvus, curvus, gibbosus, inflexus, perversus եւ այլն. Կամարաձեւ. թեքեալ. ի վայր կոյս խոնարհեալ. թիւր. ծուռ. սապատողն. ճանկաւոր.

Մի՛ պարծեսցի կորն իբրեւ զուղիղն. (Գ. Թագ. Ի. 11։)

Կտուցս կոր եւ սուր. (Վեցօր. Ը։)

գիշակերքն կոր կտուց ունին. (Վրդն. ծն.։)

Կոր կամացն մեքենայից. (Նար. առաք.։)

Որ ի վերջին դարս եւ ի կոր, ուր ոք չըկայ արժանաւոր. (Լմբ. ի շնորհ.։)

Լքանես թողուս զմեզ կոր. իբր կորագլուխ. (Կեչառ. աղեքս.։)

եւ մ. Ի ԿՈՐ. գ.ա. եւ մ. Ի վայր կոյս. կորացմամբ. կորանօք. ամօթով. լքեալ. վհատեալ. եւ Տխրութեամբ. որ եւ ԳԼԽԱԿՈՐԵԱԼ.

Ունէր զգլուխն իւր ի կոր. (Վրք. հց. Դ.) հին ձ. այլ ձ եւ տպ. կոր։

Տեսանէ զպարասկեւի հին եւ պատառոտուն հանդերձիւ, եւ զգլուխն ի կոր. (Հ=Յ. յունիս. ԺԶ.։)

Զի մի՛ զանձն ի կոր ոք կործանեսցէ։ Մի՛ աղքատութեամբ ի կոր կործանիցիմք. (Ոսկ. մ. Ա. 5. եւ 9։)

Ի կոր կործանեալ կայր յաղօթս. (Ոսկ. ես.։)

Ի կոր կորացեալ՜ տրտմեալ ի կոր կործանեցան, կամ կործանեցաւ, կամ կործանեսցի։ Ի կոր կործանման, կամ կործանմամբ. (Մծբ.։ Փարպ.։ Արծր.։ Նար.։) cf. ԿՈՐ Ի ԿՈՐ։

մ.ա. ԿՈՐ Ի ԳԼՈՒԽ. ԿՈՐԱԳԼՈՒԽ. մ.ա. Նոյն ընդ վ. Կորացեալ գլխով. Գլխակորեալ. ամօթապարտ. ամօթալից.

Ամենայն գովիչք նորա կոր ի գլուխ առնէին զնա. յն. խոնարհեցուցանէին. (Ողբ. Ա. 8։)

Անհամարձակ կորագլուխ (կամ կորիգլուխ) լինել առաջի ահաւոր դատաւորին. (Ոսկ. յհ. Բ. 20։)

Կորագլուխ ամաչեցեալ զերկիր նշմարեմք. (Սարգ. յկ. Զ։)

Կորագլուխ եմ, եւ անհամարձակ. (Լմբ. պտրգ.։)

ԿՈՐ 2 (ի, իւ.) գ. բառ ռմկ. որպէս Կարիճ. ագրէպ. յն. լտ. սգօրբի՛օս, սգօ՛րբիօ. (Վստկ. Ը. ՃԲ. ՃԴ։)


Կորագիծ, գծի

adj.

curvilineal, curvilinear.


Կորագլխութիւն, ութեան

s.

cf. Կորանք.

NBHL (2)

Գլխակորութիւն. ամօթապարտութիւն.

Ի յանկանգնելի կորագլխութենէ թշնամեացն. (Բրսղ. մրկ.։)


Կորագլուխ

cf. Կորակոր;
— առնել, to humble, to abase, to humiliate, to overwhelm with shame;
— լինել, to hang one's head, to get confused, to humble oneself, to lose courage, to be ashamed, abashed, humiliated.

NBHL (5)

ԿՈՐ Ի ԳԼՈՒԽ. ԿՈՐԱԳԼՈՒԽ. cf. Ի ԿՈՐ) Կորացեալ գլխով. Գլխակորեալ. ամօթապարտ. ամօթալից.

Ամենայն գովիչք նորա կոր ի գլուխ առնէին զնա. յն. խոնարհեցուցանէին. (Ողբ. ՟Ա. 8։)

Անհամարձակ կորագլուխ (կամ կորիգլուխ) լինել առաջի ահաւոր դատաւորին. (Ոսկ. յհ. ՟Բ. 20։)

Կորագլուխ ամաչեցեալ զերկիր նշմարեմք. (Սարգ. յկ. ՟Զ։)

Կորագլուխ եմ, եւ անհամարձակ. (Լմբ. պտրգ.։)


Կորակնեմ, եցի

vn.

to have the eyes cast down with shame or confusion, to be humiliated.

NBHL (3)

ԿՈՐԱԿՆԵԼ որ եւ ԱԿՆԿՈՐԵԼ. Զակն ի վայր կորացուցանել. լի լինել ամօթով. նկուն լինել. Վար նայիլ, երեսը կախել, ցմքիլ, խախք ըլլալ.

Կորակնեալ ամօթալից։ Կորակնեալք ամօթալից խայտառակեալք։ Ամօթալից կորակնեալք։ Կայր կորակնեալ. (Արծր. ՟Գ. 2. եւ 9։ ՟Դ. 2. եւ 3։)

Ի սոցա վարդապետական հանդիսիցս կորակնեալք։ Յորոց կորակնեալք. (Լաստ. ՟Բ. եւ ՟Ժ՟Է։)


Կորակոր

adj. adv.

ashamed, confused, depressed, humbled, debased, humiliated;
with hanging head, humbly, full of shame, quite confused, abashed, ignominiously.

NBHL (7)

ԿՈՐԱԿՈՐ եւ ԿՈՐ Ի ԿՈՐ. (յն. պէսպէս). Իսպառ կորացեալ. կորագլուխ. կորակնեալ. թեքեալ. վար ծռած, գետինը նայելով, խպնելով, վախենալով, կուզը տնկած.

Երթայի գաղտագողի կորակոր։ կորակոր յանձանց ի բաց մերժէին։ կորակոր փախուցեալ. (՟Գ. Թագ. ՟Ի՟Ա. 27։ Եզեկ. ՟Ժ՟Բ. 6. 7. 12։ ՟Բ. Մակ. ՟Թ. 1։ ՟Ժ՟Ա. 12։)

Կորակոր ի յետս դառնան. (Լմբ. սղ.։)

Կորակոր գնացիւքն, արջնաթոյր գունովն. (Նար. ՟Կ՟Թ։)

Կոր ի կոր եղեալ ամբարտաւանութիւն նորա. (Ճ. ՟Ա.։)

Կոր ի կոր ամօթալից պարտեալ ամաչեցեալ եւ այլն. (Գր. երէց.։)

Որ կամ մտօքս միշտ կոր ի կոր. (Ոսկիփոր.։)


Կորակտուց

adj.

hawk-billed, having a curved beak.

NBHL (3)

իբր յն. γρυπός rostrum aduncum habens. Որոյ կտուցն է կոր. որպէս արծուի, բազէ, եւ այլն.

իսկ (Վեցօր. ՟Ը.)

Մի՛ նմանիցեն անգութ կորակտուց թռչնոյն. յն. կորամագիլ։


Կորամագիլ

adj.

armed with curved claws or talons.

NBHL (2)

καμψώνυξ curvis unguibus armatus. Որոյ մագիլքն են կոր. ճանկաւոր. ըղունգները կեռ։

Բազում եւ գազանաց եւ ի վրէժխնդրութիւն. (որպէս կորամագիլքն. Նիւս. բն.։)


Կորանամ, ացայ

vn. fig.

to be bent, bow-ed, crooked, curved, to grow cambered, to stoop, to warp;
to fall in, to sink;
to bend the head, to bow down, to be humbled, depressed, confused, debased.

NBHL (6)

κάμπτομαι, κυρτοῦμαι, κλίνομαι , ταπείνομαι incurvor, inflector, inclinor, humilior եւ այլն. Կոր լինել. թեքիլ. ծռիլ. ոլորիլ. վայրաբերիլ ի խոր, կարկամիլ. մանաւանդ Կորագլուխ լինել. ակնկորել. քամակաբեկ լինել. խոնարհիլ ամօթով. նկուն լինել, վատթարիլ.

Յետս կոյս կորացան կրունկք ոտից նորա. (Եղիշ. ՟Է։)

Հեցի օրինակաւ բարձրացեալ ի վեր, եւ կորացեալ։ Ի վեր ամբառնայ, եւ կորանայ ի վայր. (Պիսիդ.։)

Հանդերձ ողբովք կորացեալ էի (ծնգօք)։ Խոնարհեալ կորանայի ի վերայ ծնդաց իմոց։ Կորացարու՛ք եւ նստարուք։ Կորանայցես առաջի հզօրի։ Կորացան յանօրէնութեան իւրեանց, եւ այլն. (՟Ա. Եզր. ՟Ը. 74։ ՟Բ. Եզր. ՟Թ. 5։ Դտ. ՟Ե. 27։ Երեմ. ՟Ժ՟Գ. 18։ Առակ. ՟Ի՟Ե. 7։ Սղ. ՟Ճ՟Ե. 43։)

Պարտ էր գէթ այսու ամաչել եւ կորանալ. (Ոսկ. ես.։)

Կորանալ եւ ամաչել։ Տրտմեալք եւ կորացեալք. (Սարգ.։ Յհ. կթ.։ որպէս եւ Նար. ստէպ։)


Կորանք, նաց

s.

humiliation, shame, debasement, confusion, consternation;
dishonour, ignominy, infamy, opprobrium;
shamefully, ignominiously.

NBHL (8)

Կորացումն. գլխակորութիւն. ամօթ. խայտառակութիւն. անշքութիւն. հիքութիւն. Դառնալ մեծաւ կորանօք ի կողմանցն պարսից. (՟Բ. Մակ. ՟Թ. 1։)

Ամօթալից կորանօք. (Մծբ. ՟Ժ՟Ը։)

Ապագովանաց կորանք։ Եւ ոչ հրապարակագոյժ ինքեամբ լիւրն ի մէջ ածել կորանս։ Զի՞նչ տեղի կորանացն. (Պիտ.։)

Ակնարկեալ ցուցանէին միմեանց զկորանս նոցա. (Փարպ.։)

առ ի կորանս ամաչեցուցանել զիսրայէլ. (Եփր. թագ.)

Ոչ ամաչեմք, եւ ոչ առ կորանաց զերկիր նշմարեմք. (Սարգ. յկ. ՟Թ։)

Հրաշագործէր ի կորանս հրէիցն, եւ ի հաստատութիւն առաքելոցն. (Երզն. մտթ.։)

Եւ կորանք քան զամենայն, մարք ի բերանոյ տղայոց իւրեանց յափշտակէին զկերակուրն. յն. ողորմ յոյժ. (Եւս. պտմ. ՟Գ. 6։)


Կորացուցանեմ, ուցի

va. fig.

to bend, to bow, to crook, to camber;
to incline, to fold;
to arch, to vault;
to humiliate, to mortify, to dishearten, to deject.

NBHL (6)

κάμπτω, κλίνω, ταπεινόω , μεταβάλλω curvo, incurvo, flecto, inclino, verto. Տալ կորանալ. թեքել. ծռել. կարկամեցուցանել. խոնարհեցուցանել. նկուն առնել. քամակաբեկ եւ գլխակոր առնել.

Զթիկունս նոցա հանապազ կորացո՛. (Սղ. ՟Կ՟Ը. 26։)

Տրտմութիւն սրտի կորացուցանէ զոյժ. (Սիր. ՟Լ՟Ը. 19։)

Զի մի՛ կործանեալ զիս կորացուսցէ հայել ի դժոխս։ Մի՛ կորացուսցես զկործանեալն. (Նար. ՟Ծ՟Ը. ՟Ձ՟Է։)

Ամօթով կորացուցանէ. (Մանդ. ՟Թ։)

Զոր չար այսոյն կորացուցեալ էր, եւ ոչ տայր ի վեր հայել. (Իգն.։)


Կորացուցիչ, չի, չաց

adj.

bending, crooking;
humiliating.


Կորափիտ

adj.

bent, bowed, huddled up.


Կորաքամակ

adj.

hump-backed.


Կորբան, ի

s.

corban, gift, alms;
alms-basket.

Etymologies (6)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-սանց վկայութեան. հոլովուած դտնում եմ միայն կորբանից Մագ. գամագտ. 14) «տա-հարին տրուած նւէր, ընծայ» Մրկ. է. 11, Մտթ. իէ. 6, Ոսկ. մ. բ. 26. Երզն. մտթ. 585. «տաճարի գանձանակը» Եւս. օր. Բ. 266. Աթ. ը. Նար. խչ. 391։

• = Եբր. [hebrew word] qarbān «մատաղ, զոհ առ Աստուած՝ շնչաւոր կամ անշունչ բաներով, ձօն», որի հետ նոյն են արաբ. [arabic word] qur-ban, արամ. [hebrew word] qūrbanā «մատաղ. զոհ»։ Եբրայական բառը Ս. Գրքի թարգ-մանութեամբ անցել է ուրիշ լեզուների. ինչ. յն. ϰορβαν «ընծայ, ձօն, նուիրա-բերութիւն», ϰορβανας «տաճարի գանձը» (Sophocles 681բ), լտ. corban, հսլ. և հռուս. коръвана, корванъ, коръманъ, ւեհ. karbona, չեխ. karban (Berneker 489) ևն, աւելի նիւթական կամ դրամական նուէրի իմաստով. յոյն բառից էլ տառադար-ձուած է հայերէնը։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։

• «սաղաւարտ». մէկ անգամ ունի Մաշտ. «Որպէս զօրականացն սաղաւարտն, զոր ի հին արտաքնոցն կորբանն կոչեն»։

• = Յն. ϰορυφαῖον «գլխանոց». ըստ այսմ էլ մեր բառը լինելու էր գոնէ *կորփան, որ նախորդի հետ շփոթուելով՝ գրուել է կորբան.

• Ուղիղ մեկնեցին ՆՀԲ և ՋԲ։

NBHL (11)

Կորբան, որ է պատարագ. (Մրկ. ՟Է. 11։)

Ոչ է արժան ընդունել զայդ ի կորբանն. (Մտթ. ՟Ի՟Է. 6։)

Բառ եբր. գարպան, գօրպան. ռմկ. գուրպան, ղուրպան. (որպէս զոհ) κορβᾶν corban. Պատարագ աստուծոյ. ընծայ. նուէր.

Կորբան զաստուծոյ պատարագն ասէ. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)

Արկին զարծաթն ի կորբանն, այսինքն յնծայս տաճարին. (Երզն. մտթ.։)

ԿՈՐԲԱՆ. γαζοφυλάκιον . Գանձանակ (ի պէտս տաճարին).

Զանպատեհսն գործեն, ոյք եւ զկորբանն են հաւատացեալք. (Աթ. ՟Ը։)

Պիղատոս զգանձակն՝ որ ի հրէից կորբան կոչէր, ի ջրէջս ջուրց ծախեաց. (Եւս. քր. ՟Բ։)

Յարծաթունակ եւ յոսկիակիրն կորբան տապանակին ընդունարան. (Նար. խչ.։)

ԿՈՐԲԱՆ, փոխանակ գրելոյ՝ Կորփան, կամ Կորպան. Իբր յն. κορυφαῖον, κόρυς որ է Գլխանոց. սաղաւարտ. գագաթնադաշտն. գլխու թաս. cf. ԿՈՐԴԱԿ.

Որպէս զօրականացն սաղաւարտն, զոր ի հին արտաքնոցն կորբանն կոչեն. (Մաշտ.։)


Կորդ, աց

adj. s.

rough, unfilled, un-ploughed, wild, waste;
fallow;
waste land.

Etymologies (5)

• «խոպան, անվար, անմշակ» Ովս. 4. 4. ժբ. 11. Ոսկ. գաղ. և ա. տիմ. էջ 122 (յետնաբար ո հլ. այսպէս՝ բցռ. ի կորդոյ Օրբել. հրտր. Էմ. էջ 213). որից կորդանալ Նեղոս. կորդացուցանել ժմ. լն.։

• ՆՀԲ վրազ. կորդի, լծ. հյ. չոր, լն. լέρσος, χέρρος, թրք. qər «բաց դաշտ». quru «չոր»։ Տէրվ. Մասիս 1882 ապր. 3 յն. ϰοάτος «կարող, հզօր», գոթ. hardu «բուռն, սաստիկ, կարծր», անգլ. harϑ, գերմ. hart «կարծր» բառեռև դուք, որոնց նախահայր համարում է ոմն Կորդոն կամ Կարտու «բուռն, հզօր»։ Հիւնք. կուրտ բառից։ Սագըզեան ՀԱ 1909, 335 հյ. կոռ «տարապարհակ» ռումեռ. gar «արտ»։ Karst, Յուշարձան 405. սումեր. kur «երկիր, աշխարհ, լեռ»։ Պատահական նմանութիւն ունին հալ. gruda «հողի գուղձ», grudinū «կոշտ, կոպիտ», ռուս. rpудa «փողո-ցի սառած ցեխ», rpудньи, rpудкiи

• «կորդ, անհարթ ճանապարհ ևն, սառչե-լով քարացած ակօս», բուլգար. gruda «գուղձ», grudliv «կորդ, կոպիտ». հսաքս. griot, հբգ. gdioz «աւազ, խիճ», կիմր. gro «խիճ» ևն, որոնք բոլոր ծա-գում են հնխ. ghreu-, ghreu-d-արմա-տից (Walde 661, Berneker 357). այս արմատը հայերէնում պիտի տար գ նախաձայնը և ոչ բնաւ կ։

• ԳՒՌ.-Մշ. կոռտ, Ալշ. կոռթ, Լ. կորթ. Սլմ. Վն. կոռթ, Մկ. Ոզմ. կուրթ. այս բո-ւորը ասւում է հողի համար. (Ալշ. փոխա-բերաբար նաև «պինդ մածուն»). իսկ Խրբ. զօրթ «կարծր, դահացած, թրք. խարթ». որից կորդանալ Վն. «հողը կոշտանալ», Խրբ. «կարծրանալ, դահանալ, խարթանալ», կոր-դել Վն. «խոպան հողը մշակելի դարձնել՝ վրայից աւելորդ խոտերը քաղհանելով և մաքրելով», կորդապատառութիւն Մշ. «պո-ռոտախօսութիւն», կորդան Գնձ. «կոպիտ անտաշ, անոպայ», կորդափլուցք Սիփ. «վա-րած խամ գետին»։

• ՓՈԽ.-Վրաց. კორდი կորդի «մարգ, մար-գագետին, դուրսը գտնուած անմշակ տեղ», ნაკორდალი նակորդալի «չմշակուած դաշտ». სიკორდე սիկորդե «անմշակ և դատարկ բացավայր», քրդ. կորդ «չվարած հող» (գործածւում է Բուլանըխի մօտ՝ Հառան Գորանի քրդերի մէջ. տե՛ս Միրախորեան, Նկարագը. ուղևորութ. Գ. 96) և կամ կօրթ «կորդ գետին» (Վտակ 1908, N 141)։

NBHL (3)

χέρσος, χέρρος inculta (terra), desertus, asper. Խոպան. անվար. ամայի. վր. եւս՝ կո՛րդի. (լծ. հյ. չոր. յն. խէ՛ռսօս, խե՛րրօս. թ. գըռ, գուռուս ). չիբանած, վարուցան չեղած.

Չոգայ ասէ յայն տեղիս, ուր ոչ էր քարոզեալ քրիստոս, եւ ոչ անկեալ էին էին ի գործ, այ տակաւին կորդք եւ անգործ կային. (Ոսկ. գաղ.։)

ի կորդ եւ յանդնդածին դաշտ արեգակն զշառաւեղս իւր սփռեաց կանխաւ. (Ժմ. յն.։)


Կորդակ, աց

s.

helmet, casque.

Etymologies (2)

• «սաղաւարտ» Թղթ. դաշ. ուրիշ վկայութիւն չկայ։

• ՆՀԲ յն. ϰόρνς, ϰόρυϑος «սաղաւարտ» բառի հետ։ Նոյնը Bugge KZ 32, 49՝ համարելով հայ ձևը բնիկ բառ։

NBHL (1)

Ետու դնել (զնշտն խաչին) ի նշանս պատերազմական զինուց, եւ ի կորդակս վեղէնդահացն. (Թղթ. դաշ.։)


Կորդանամ, ացայ

vn.

to lie fallow.

NBHL (1)

Փշաբեր լինի երկիր կորդացեալ. (Նեղոս.։)


Կորդացուցանեմ, ուցի

va.

to let lie fallow.

NBHL (2)

ԿՈՐԴԱՑՈՒՑԱՆԵԼ. Ցամաքեցուցանել, եւ որպէս կորդ երկիր կացուցանել զխորս ջուրց. (լծ. թ. գուրութմագ ).

Զխոնաւ ալիս ծովուն կորդացուցեալ կանխաւ ... ճանապարհ ետ մեզ անցանել յերկիրս. (Ժմ. յն.։)


Կորդիւն

s. bot.

savory.

Etymologies (3)

• (գրուած նաև կորդոյն, կորդին, կուրդին, կորդոն, կորդում) «մի տեսակ ծոթ-րին. satureia hortensis L» (ըստ Տեռա-ցուեան, Contributo § 421) Բժշ. Գաղիան. Վրդն. ել։

• ՀՀԲ հանում է կորդ բառից՝ իբր կորդ տեղեր բուսած։ Սխալւում է Արթինեան, Ամէնուն Տարեցոյցը 1914 թ. 163՝ հա-մարելով բառս ծաթրին ձևի աղաւաղու-թիւնը։

• ԳՒՌ.-Երև. կօ՜րթին «ծաթրին»։

NBHL (2)

ԿՈՐԴԻՒՆ ԿՈՐԴՈՅՆ. գրի եւ ԿՈՐԴԻՆ, ԿՈՒՐԴԻՆ։ Ազգ զոպայի կամ ծոթրնի. ծոթոր. θύμβρα satureja. (Գաղիան.։ Բժշկարան.։)

Զարիւնն հրամայէ մշտիկ զոպայիւ թաթաւել, որ է տրցակ կանաչ խոտոյ, կորդոյն կոչեցեալ արդ, կամ ծոթրին. (Վրդն. ել.։ (Իսկ ռմկ. կորդին կամ կուրդին ՝ է եւ համետ. ալուխ. սէմէր, փալան։))


Կորդոյն

cf. Կորդիւն.


Կորդութիւն, ութեան

s.

the becoming waste, sterile, uncultivated, desert,


Կորեակ, եկաց

s.

millet;
սեաւ —, lin-seed.

Etymologies (4)

• , ն հլ. (-րեկան, -րեկանէ) «մի տեսաև հացաբոյս, թրք. տառը, լտ. milium» Ես. իր. 25. Եզեկ. դ. 9. Եզն. Ոսկ. ա. թես. նմանութեամբ «թուզի միջի հատիկները» Բրս. մրկ. 190, 232. յետնաբար կորեկ, ո հլ. (սեռ. կորեկոյ) Տօնակ. որից կորեկա-հատ Եզն. ձիակորեակ Բժշ. կորեկախառն (չունի ԱԲ) Զքր. սարկ. Ա. 24. կորեկահաց, կորեկօղի (նոր բառեր)։

• Տէրվ. Լեզու 1887, էջ 120 լտ. gra-num. հբգ. korn, հսլ. zrúno, աֆռան [arabic word] zarāy, որոնք բոլոր նշանակում են «ցորեն, հատիկ»։ Հիւնք. կորիւն բա-ռեռ։ Pictet բ. տպ. հտ. Ա. 325 սանս gāritra «հատիկ, ցորեն, բրինձ», քրդ. garez «կորեկ» բառերի հետ։

• ԳՒՌ.-Վն. կորեկ, Ջղ. կորէկ, Սլմ. կո-րէկ՝, Ալշ. Մշ. կօրեգ, Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. կօրէկ, Սչ. գօրեգ, Խրբ. Ննխ. Ռ. Սեբ. գօրէգ, Շմ. կօրակ, Ասլ. գէօրէգ, գէօրէյ, Տփ. կօ՜րիկ, Տիդ. գօրիգ, Մկ. Ոզմ. կուրիկ. Զթ. զիյիգ, գիրիգ. Սվեդ. գիրիգ, Հճ. գիյէգ. Ագլ. կա՛րակ. բոլորն էլ նշանակում են «ևո-հեկ», միայն Հճ. «եգիպտացորեն», Լ. «կո-րեկի արտ», Սչ. «եգիպտացորենով պատ-րաստուած հաց, ճաթ», ՆԲ. «ձկնկիթ, ձկան հում խաւեար»։ Նոր բառեր են կորեկակալ, կորեկխոտ, կորեկհաց, կորեկճաթ։

• ՓՈԽ.-Քրդ. քօրէկ «կորեկ». հանռաձւ-նօթ առած է՝ Տէ՛օվէ թըռշ, նա՛նէ քօրէկ «Թթու թան և կորեկ հաց» (Շւոտ, Քրդերը Տաճկաց. Հայաստ. Ա. 183)։

NBHL (9)

ռմկ. կորեկ. κέγχρος milium. Սերմն մանր, որ լինի կեր թռչնոց, եւ հաց աղքատաց. ...

Կորեակ, եւ Հաճար. (Ես. ՟Ի՟Ը. 25։ Եզեկ. ՟Դ. 9։)

Լեառն՝ փոքր, եւ կորեակն՝ մեծ. (Արիստ. քանակ.։)

Ցորենոյ, եւ կա կորեկան. (Նիւս. կազմ.։)

Ի կորեկանէ միոյ յերկիր արկելոյ. (Ոսկ. ՟ա. թես.։)

Հատ մի կորեկան։ Ոչ սերմանեցեր կորեակ, եւ հնձեցեր հեճար. Եզնիկ

Փոխանակ նաշհոյ կորեակ ուտէին. (Փարպ.։)

Իբրեւ հատ ինչ կորեկոյ. (Տօնակ.։)

Ի կորեկանէ թզոյ, եւ ի կտոյ միոյ խաղողոյ. (Բրսղ. մրկ.։)


Կորեկահատ

s.

millet-seed.

NBHL (2)

Հատ կորեկան. կորեկի հատ.

Փուքն որ ի փամփշտին, արգելու առնու զկորեկահատն, եւ ի միջոցի ունի. (Եզնիկ.։)


Կորեկեղէն, ղինի, նաց

adj.

made of millet.


Կորեկօղի

s.

millet-brandy.


Կորզան, ի

s. fig.

draw-plate, drawing-frame, wire drawing-plate, screw-plate;
proof, experiment.

NBHL (2)

Փորձ հանդէս. մարզ. որպէս ռմկ. ռմկ. հետտէ, յորմէ կորզելով հանեն զթելս.

Եւ ոչ ըստ պատուհասից կորզան զիշխանացեալն գագիկ հանէր։ Անցեալ է ընդ կորզան կրթանի խրատու ձերոյ. (Յհ. կթ.։)


Կորզեմ, եցի

va.

to snatch, to take away, to wrench, to wrest, to extort, to take by force, to ravish;
to deliver, to free, to disengage;
յանձն —, to win, to gain over.

NBHL (12)

Կորզել զստինս ի բերանոյ կամ ի ժանեաց առծիւու. զոք ի հանէ, կամ յերկրէն. ի ձեռաց այլոց, ի բռնութենէ թշնամեաց, կամ զցիցս յորմոյ։ Կարթիւ կորզել։ Հասկ կորզել։ Կորզեցին յինքեանս զղովտ ի տուն անր։ Զամենայն զճարպն կորզիցէ, զորօրինակ կորզիցի ճարպ յողջակիզէ փրկութեան։ Յանձն իւր սկսաւ կորզելզքահանայութիւնն. եւ այլն։

Կարասցէ զմեզ յինքն կորզել։ Կորզեաց յինքն. (Ոսկ. յհ. Եզնիկ.։)

Ի դուրս ըզլեարդն կորզէին. (Յհ. կթ.։)

Զմեռելոյ զմորթսն կորզել։ Կորզէին զմորթն։ Կորզեաց ի հնարից, կամ ի մեքենայից բանսարկուին. (Կանոն.։ ՃՃ.։)

Ելոյծ զմահ, եւ կորզեաց զաւազակն ի նմանէ, եւ ընդ իւր էած ի կեանս. (Մեկն. ղկ.։)

Ի սատանայէ կորզելով, եւ քրիստոսի ընծայելով. (Սարգ. յկ. ՟Թ.)

Կորզել ի մեղաց, կամ ի կեանս եւ այլն. (Նար.։)

Զաստուծոյ շնորհն ի մեզ կորզեսցուք. (Խոսր.։)

Գաւառս բազումս ամրոցովքն հանդերձ յինքն ձգեալ կորզեաց. (Արծր. ՟Ե. 8։)

Մեծապէս խնդասցեն, զի կորզեցան նոքա յալեաց. (Եւս. պտմ. ՟Թ. 7։)

Իսկ (Ոսկ. ես.)

Վա՛յ որք կորզեն զմեղս իւրեանց իբրեւ երկայն չուանով. իմա՛ ըստ յն. ոճոյ՝ երկայնել։


Կորէ

s.

young girl.

np.

Proserpine.

NBHL (5)

ԿՈՐԷ կամ ԿՈՐԷՔ. Բառ յն. գօ՛րի. κόρη puella եւ Proserpina. Աղջիկ. սեպհականել անուն պերսեփոնեայ չաստուածուհւոյ.

Գայ ի պղատէա քաղաքն աթենացւոց, ուր զկորէս պաշտեն աթենացիք. (Պտմ. աղեքս.։)

Իսկ (՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 18։)

Ի կորէս ելանէր. Իբր ի պարտութիւն մատնիլ, կամ կորակոր յետս ընկրկիլ.

Ի կոր եւս ելանէր։


Կորի

s.

conduit, pipe, tube, spout;
drain, channel, gutter

Etymologies (3)

• «արտը ջրելու համար մեծ առուից բացուած երկրորդական և նեղ ջրի անցք» Սեբեր. 46. որից կորի մի գետին «մի քիչ տեղ» Բուզ. էջ 218։

• Bugge KZ 32, 56 սանս. var «ջուր» կամ յն. οῦρός «ջրանցք» բառերին ցեղակից։ Scheftelowitz BВ 28, 303 սանս. kulyā «փոս, ջրանցք» և յն. ϰρήνη «աղբիւր» բառերի հետ է միաց-նում։ Lidén., Arm. Stud. 111 մբգ. kuls «փոս, խորք», նորվ. koyla «ջրանցք», յն. γύαλον «խոռոչ, կիրճ, կամար» բառերի հետ, արմատակից կոր (=յն. γνρός), կորիզ բառերին։ (Նոյնը կրկը-նում է Boisacq 159)։ Մառ ЗВО xIx. 0156 վրաց. ბղարո «աղբիւր», ծղալի = մինգ. ծղարի, լազ. ծկարի «ջուր» բա-ռերի հետ՝ յաբեթական շղր արմատից։ Սագըզեան ՀԱ 1909, 335 սումեր. kur︎ «ջրանցք»։ Karst, Յուշարձան 405 սու-մեր. gur «ջրի հոսանք», 406 սումեր, kure «ջրանցք»։

• ԳՒՌ.-Ալշ. Կր. Մշ. կօրի, Երև. գօրի Մշ. կօռի, Մկ. կուրը՛, Ոզմ. կուրէ՝, Հմշ. գօրին (Ճօշարա գիւղում՝ գօրիմ), գործած. ւում են զանազան նշանակութիւններով. այսպէս՝ Ալշ. Բիւթ. Երև. Նբ. Մղ. Մշ. Ոզմ. Մև. «արտի ոռոգման համար բացուած նեղ առու», Ղրբ. «արտը վարելու ժամանաև՝ ա-ռաջին անգամ վերևից ներքև քաշուած ա-կօսը, որով արտը երկու մասի են բաժա-նում և յետոյ աջ ու ձախ նոր ակօսներ բա-նաւով՝ վարը շարունակում են», Ակն. Կր Մշկ. Շիր. «արտի ամէն մի ածուն կամ բա-ժանմունքը», Հմշ. «երկու արտի սահմանը, միջավայրը», «արտի մի տեսակ չափ է, որ է մէկ քառորդ օրավար»։ Ոճով ասւում է Ռ. գօրին հանէլ (<կորին հանել) «իրեն բաժին ընկած մասը կատարել»։ Նոր բառեր են կո-րատ «բամբակի արտի մէջ բացուած կորի». կորատել «կորիներ բանալ», կորակտուր «նախորդ վարի հակառակ ուղղութեամբ»։

NBHL (3)

ὡλύν canalis. ռմկ. եւս՝ կորի, կամ կոր. Առուակ, կամ ակօս փոքր. փոս հեկեկեալ. առու. անցք ջրոյ. խողովակ ոռոգի պարտիզաց.

Ջուր յորժամ յառու անկանիցի, եւ ընդ կորիսն գնայցէ, չծախի ընդ վայր, այլ զանդսն ոռոգանէ. (Սեբեր. ՟Գ։)

Ոչ թողոյր բնաւ ամենեւին եւ ոչ քան զկորի մի գետին ի սահմանաց երկրին հայոց ուրեք վտարել. (Բուզ. ՟Ե. 20. իբր ի չափ ակօսի մերոյ։)


Կորիզ, րզոյ

s. med.

kernel, stone;
grain, seed;
bubo.

NBHL (5)

Կուտ. հատն հատն ի միջուկի պտղոց. որ եւ ՍԵՐՄՆ. μεσαίτατον, γίγαρτον եւ այլն. կուտ.

Մրջիւնն զհատ կամ զկորիզ իրք (գուցէ իրիք) յորժամ տանի ի ծակն, ընդ մէջ կտրէ եւ դնէ, զի մի բուսիցին. (Վեցօր. ՟Բ։)

Ի կորզոյ հունից աղացեալ թրէին. (Մագ. ՟Ի՟Զ։)

Ա՛ռ մուզ եւ անոյշ դամոն. զկորիզն ձգէ ... Չոր ամբրաւի զկորիզն հա՛ն. Ոսկիփոր.։ Եւ էր կերակուր ծերոյն օր ըստ օրէ երկոտասան կորիզս արմաւոյ. (Վրք. հց. ՟Ը. եւ ՟Ժ՟Թ։)

ԿՈՐԻԶ. ըստ բժշկաց է Խոյն կամ պալարն ի վեր ընդ անթովք. βουβών bubo, glandula. (Գաղիան.։)


Կորինգն, րնգան

s. bot.

daisy.


Կորինդոն, ի

s.

corundum, adamantine-spar.


Կորիւն, րեանց

s.

a cub or whelp of any wild beast;
— առիւծու, lion's whelp;
— շան, puppy, pup, whelp.

Etymologies (3)

• (սեռ. -րեան, -րեանց) «ձագ (ա-ռիւծի, վիշապի, իժի, գայլի, շան, կէտի)» ՍԳր. Եզն. Եփր. դտ. 341. Վեցօր. 190. փո-խաբերաբար «սօսի, կնձնի և այլ ծառերի տերևների տակ ծածկուած պտղանման բռն-դակներ» Վեցօր. էջ 93 (այս երկրորդ նշա-նակութիւնը երևան հանեց Ս. Վ. Նաղարէ-թեան, Պատկեր 1893, էջ 56, մի ընտրելա-դոյն ձեռագրի ընթերցուածի համաձայն. «Կերպարանք ինչ իցեն սերման և պտղոյ, և զնոյն որ երևին ի ծառ կորիւն կոչեն... Ապա ուրեմն զօրութիւն իմն սերման է ի կորիւնսն՝ որ երևին ընդ տերևօք ծառոյն»). «դդումի, վարունգի և նման բոյսերի արձա-կած թևը» Եփր. նին. 121 (մէկ անգամ գոր-ձածուած. Զկորիւն դդմենւոյն և զծաղիկն նորա պատուես քան զանմեղ տղայսն). նշանակութեան զարգացման համար հմմտ. որթ և երինջ)։ Այս արմատից են առիւծակո-րիւն Վեցօր. 192. գայլակորիւն Մամիկ. ի-ժակորիւն Վեցօր. էջ 192. կորնակ «բորե-նու փոքր ձագ» Վրք. հց. Բ. 433 (չունի ՆՀԲ)։

• Schroder, Thesaur. 45 ասոր. ❇ guriā «կորիւն»։ ՆՀԲ եբր. [hebrew word] gūr «ձագ», gor «առիւծի կորիւն», [hebrew word] kəpīr «կորիւն»։ Հիւնք. յն. ϰορος, ϰόρος «պատանի, շառաւիղ»։ Bugga KZ 32, 85 թերևս փոխառեալ է կովկա-սեան լեզուներից. հմմտ. չեչէն. kuor-nai «ձագ»։ Müller, SWAW 136(1897), tջ 11=Armen. VI, WZKM 5, 268 և 10, 180 սանս. garbha, զնդ. garəwa «սաղմ», յն. βρέφος «մանկիկ, ձագ» զոթ. kalbo «հորթ», հսլ. zrebe «ման-կիկ, ձագ» ևն բառերի հետ։ Հիւբշ. 461 սխալ է համարում այս վերջին մեկ-նութիւնը, որովհետև յոյն բառիս դէմ պիտի ունենայինք *կորբ և ոչ կոր-Patrubány, Բանաս. 1902, 121 հանում է կոր «կորչիլ» արմատից՝ -իւն մաս-նիկով, իբր «նա՝ որ կը կորսուի մօրէն, ա՛լ արգանդը չէ»։ Scheftelovitz BВ 28, 15 և 29, 15 հնխ. g''er-«ուտել, կուլ տալ» արմատից, որից են հյ. կեր. կուր, կերակուր։ Osthoff, Et. Parerga l 312 միացնում է լտ. galba «կաղնու որդ», հբգ. kilbur, chilburra «էգ գառ-նուկ», գոթ. kalbō «հորթ», kilϑei «ար-գանդ», անգսք. cild «երախայ», սանս. ǰartu-«բունոց», յն. βρέφις «արգանդի պտուղը, սաղմ», ὄελφῦς «արգանդ» ևն բառերի հետ և ենթադրում է այս բոլո-րի համար հնխ. ger-, g'er, gel-, gel-

• ևն արմատների խառնուրդը։ (Յիշում են նոյնը Walde 331 և Boisacq 133 ծան.)։ Աճառ. ՀԱ 1909, 160 պարզ ար-մատը համարում է կոր, որ աւելի լամ երևում է խոճկոր բառի մէջ։ Մառ, Oe-нов. Гaбл. էջ 9 ասոր. և եբր. ձևերի հետ միացնում է վրաց. bo-kueri «կո-րիւն», բայց չի յիշում հյ. կորիւն։ Charpentier IF 25, 245 հնխ. g'ouero-«հորթ» բառից. հմմտ. սանս. gavala «գոմէշ»։ Pedersen, Յուշարձ. 288 քըն-նելով յն. βρέφος, հսլ. žrèbe բառերի համեմատութիւնը, ենթադրում է որ հա-յերէնի հին ձևն էր *կորբն, որիցբ ձայ-նի անկումով յառաջացաւ կորն (ար-մատը կոր. մասնիկն է ն)=կորիւն. բո-լորի հին հնխ. ձևը դնում է *g*erebh-։ Petersson KZ 47, 240-244 սանս. ersti «երինջ» ևն բառերի հետ հնխ։ guer-արմատից։ Ղափանցեան ЗВO 23, 355 քրդ. kur «որդի, տղայ» բառի հետ+իւն նուազականով։

NBHL (5)

եբր. կուր, կօր, քեփիր. σκύμνος, ἕκγονον catulus, foetus. Ձագ գազանաց. սողնոց, եւ կիտոց. լակոտ. քոտոտ.

կորիւն առիւծու։ Կորիւն մի ի կորեանց։ Առիւծորսացաւ բաւական կորեանց իւրոց։ Կորիւնք անտառի.եւ այլն։

Վիշապք դիեցուցին զկորիւնս իւրեան։ Ի բոյն կորանց իժից. (Ողբ. ՟Դ. 3։ Ես. ՟Ժ՟Ա. 6։)

ոմն զգայլոյ կորիւն սնուցանէ, եւ իբղր զշան կորիւնս առ ընտելութեան ընդ անձն անկանի. (Եզնիկ.։)

ա զանն, եւ կորիւնք իւր։ Ի բերանոյ կիտին կորիւնի (իբր կորեան). (Նար. ՟Զ. ՟Խ՟Ե։)


Կործ

s.

overturning;
ի — or —ս լինել, to upset, to overturn.

Etymologies (4)

• «գլխիվայր շրջուիլ, տապալուիլ». այս արմատական ձևով գործածական է միայն միջին հայերէնում. այսպէս՝ ի կործ առնել կամ լինել «ամանը գլխիվայր շրջել կամ շրջուիլ» Կանոն. Գր. տղ. կործել նոյն նշ. Վստկ. 136, 172. Յայսմ. նոյ. 26, Նոր վկ. էջ 317։ Հին մատենագրութեան մէջ աւանդուած է միայն -ան մասնիկով աճած կործան ձևով. այսպէս՝ կործան «գլխիվայր տապալուած» Կոչ. Ոսկ. ես. Բուզ. կործա-նել «տապալել, փլցնել, քանդել, ջնջել» ՍԳր. Եւս. պտմ. «գլխիվայր շրջել, կործել» Դ. թագ. իա. 13 (Որպէս շիշ մի ջնջեալ, որ կործանիցի ի վերայ երեսաց իւրոց. յն. ϰαϑως ἀπαλεισεται ό ἀλαβαστοος ἀπαλεισόμε- [arabic word] ϰαὶ ϰαταστοσεται ἐπὶ ποόσωπον aίτιն եբր. «զոր ջնջիցէ ոք և դարձուսցէ»). կոր-ծանեցուցանել Ոսկ. յհ. ա. 8. կործանիչ Մծբ. Եփր. ծն. կործանումն ՍԳր. Եւս. պտմ. դիւակործան Կղնկտ. դիւրակործանելի Անյ. պորփ. բիւրակործան Նար. եգիպտակոր-ծան Նար. գնձ. երկրակործան Նար. ինքնա-կոծան Սկևռ. կործանարար (նոր բառ). ո-ճով ասւում է ի կոր կործանել Ոսկ. մ. և ևս. Մծբ. (հմմտ. ամօթալից կոր անկեալ նորագիւտ Բ. մն. լբ. 21)։

• Peterm. 62 լծ. հյ. կորուսանել։ Սէ» 1861, 158 լծ. գործ։ Հիւնք. կարծել բայից։ Meillet MSL 10, 278 -︎ ածան-ցիչով կազմուած կոր «կորչիլ» արմա-տեց. ბ-ի համար հմմտ. կեղծ և կե-ղ(ա-կարծ)։ Նոյնը նաև Pedersen, Հայ. դր. լեզ. 148։ Մառ ЗВO KIx, 070 լա-բեթական krs արմատից. հմմտ. վը. կերձոյ «կող, կողմ», գուերդի «կող, կողմ», մոգվերդի «ըմբշամարտիլ», գուր. մեգորդիա. հայերէն բառը նշա-նակում է բուն «կողին զարնել»։

• ԳՒՌ.-Երև. կօրծել, կօրծ անէլ «միւս կողմը շրջել (ամանը)» կօրծ լինել «շրջուիլ, տապալուիլ», Սլմ. կործել, Վն. կոռծել, Ալշ. Մշ. կօռձել, Պլ. Սեբ. գօրձել, Խրբ. գօրձիլ, Ոզմ. կուրծիլ, Մկ. կուռծիլ «ամանը գլխիվայր շրջել», Չն. գօրձիլ «ցած դլորուիլ, տապալուիլ», Չրս. գօրզվիլ «տրն, կած՝ կանգնեցրած մի բան գլխիվայր շըր. ջուիլ, ցած տապալուիլ», Ախց. Կր. կօրծա-նիլ, Տփ. կօրծան ըլիլ, կօրծանվիլ, Սչ. գօր-ձանել, Պլ. Ռ. Սեբ. Տիգ. գօրձանիլ, (Պլ. անցողական ձևը գորձանցունէլ), Զթ. գուլ-ձանիլ, գուրձանիլ, Ննխ. գօրձանվէլ։

• ՓՈԽ.-Վրազ. յორწიალი կործիալի, յორწიალობაկործիալոբա, კორწიალება կոր-ծիալեբա «տատանում, տապալում, գլխի-վայր շրջուիլը»։

NBHL (2)

Արմատ Կործելոյ. յորմէ Ի ԿՈՐԾ ԱՌՆԵԼ, եւ ԼԻՆԵԼ. Բերան ի վայր շրջել զամանն, կամ դատարկել.

Այլ ամանք զինչ եւ իցեն, եւ ի կործ լինիցին. (Կանոն.։)


Կործան

adj.

prostrated, prostrate, prone;
— անկանիմ, to fall upon one's face;
to fall down;
to go to ruin, to sink into decay, to be overthrown, to crumble away, to fall to pieces, to be ruined;
— արկանեմ, to throw down, to overthrow, to destroy, to ruin.

NBHL (4)

ԿՈՐԾԱՆ ԱՆԿԱՆԻԼ. πίπτω, πέτω cado, procido. Կործանիլ. սաստկութեամբ կամ դողմամբ անկանիլ.

Ան դէն յերկիւղէ անտի կործան ի վերայ երեսաց իւրոց անկաւ յարկիր. (Կոչ. ՟Թ. ստէպ։)

Անկաւ կործան ի վերայ երեսաց իւրոց. (Ոսկ. ես.։)

Կործան յերեսս տիրադրուժք իւրեանցակուռ ձուլածոյն երկիր պագանէին. (Բուզ. ՟Գ. 10։)


Կործանեմ, եցի

va.

to overturn, to subvert, to overthrow, to demolish, to destroy, to ruin;
to lay waste;
to extirpate, to exterminate;
յերկիր —, to fell to the earth, to throw, strike or dash to the ground;
— զպարիպս, to dismantle, to pull down;
— զոք ի հաւատոց, to pervert from the faith;
— զմիմեանս, to throw down, upset or destroy each other;
— զկեանս, to come to an untimely end;
խաղն կործանեաց զնա, gaming has been his ruin.

NBHL (17)

κατασπάω, καταβάλλω, καταιρέω , κατασκάπτω, στρέφω, ἁνατρέπω եւ այլն. distraho, destruo, dejicio, everto, diruo եւ այլն. Քարշելով ի վայր ընկենուլ. արկանել. ձգել. եւ Քակել. աւերել. տապալել. եղծանե. ցրել. վար ձգել, պառկեցընել, քանդել, աւրել, փլցընել.

կործանել զարձան, զսեղան, զտուն, զդրունս, զպարիսպս, զամուրս, զաշտարակս, զքաղաքս, զգեօղս, զաշխարհ.եւ այլն։

Եւ Կործաննել զթագաւոր, զքեզ, զնոսա, զիսրայէլ, զամբարտաւանս, զսեաւ, զաթոռս թագաւորաց. զզօրութիւն քո, զկանս ամպարշտաց. եւ այլն։

Զհաւատ կործանէ երկիւղ. (Առակ. ՟Ժ՟Ը. 8։)

Որպէս շիշ մի ջնջեալ, որ կործանիցի ի վերայ երեսաց իւրոց. (՟Դ. Թագ. ՟Ի՟Ա. 13։)

Նա կործանիցէ զնոսա առաջի երեսաց քոց. (Օր. ՟Թ. 3։)

Բարձրութիւն նորա ի սուգ կործանեցաւ. (՟Ա. Մակ. ՟Ա. 42։)

Կործանէր ի հպարտութենէ իւրմէ. (՟Բ. Մակ. ՟Ե. 18։)

Յերկիրկործանեսջիր. (Ես. ՟Գ. 26։)

Փառքն մեր յաւար կործանեցան. (՟Ա. Մակ. ՟Բ. 12։)

Կործանեցան կործանումն մեծ առաջի թշնամեաց իւրոց. (Յուդթ. ՟Ը. 18։)

Զինքեանց ասացեալսն փոփոխեալ կործանէին։ Զկարծիսն կործանէ զանօրէն չարութեանն. (Ոսկ. յհ.։)

կործանեցաք զնա ի ձեռն երկրորդ ձեռնարկութեան. (Սահմ. ՟Ա։)

Ի ձեռն երկուց ձեռնարկութեանց, զորս եւ կործանեցաք. (Անյաղթ վերլծ. արիստ.։)

Կործանեալ հերովդէս զկեանս իւր. (Զքր. կթ.։)

կործանեցաւ ի ժամանակի հալածանաց ի հաւատոց անտի քրիստոսի ի պաշտօն հրէութեեան. (Եւս. պտմ.։)

Կործանելոյս պարտեօք փրկութիւն։ Անձն իմ կործանեալ։ Կործանեալս անձին։ Հին զէնն կործանողին. (Նար.։)


Կործանիմ

vn.

to fall backwards or on one's back;
cf. Կործան անկանիմ;
կործանումն մեծ, to be routed, dispersed, defeated;
to be exterminated, annihilated;
— ի հպարտութենէ, to lay down one's pride or haughtiness, to cease to be puffed up or proud;
ի սուգ —, to end in mourning;
— պարտեօք, to be over head & ears in debt;
— յառասպելս, to subside into fable;
փառքն մեր յաւար —նեցան, our glory is lost or vanished away.


Կործանեցուցանեմ, ուցի

va.

cf. Կործանեմ.

NBHL (1)

Յայնպիսի բարձանց պատուոյ կործանեցոյց. (Ոսկ. յհ. ՟Ա. 8. ձ։)


Կործանիչ

s. fig. adj.

destroyer, waster;
perverter;
ruinous.

NBHL (9)

Որ կործանէ (ըստ ամենայն առման).

Բագնեաց կործանիչ. (Շար.։)

Ո՛վ եզաբէլ կործանիչ ախաբու. (Մծբ. ՟Գ։)

Կործանիչ խորամանկաց եւ մեղսասիրաց. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Աղօթք կործանիչ բանսարկուին. (Խոսր.։)

Ի բաց փախիցուք ի նոցա կործանիչ ունայնաձայնութեանցն. (Կիւրղ. թղթ.։)

Կործանիչ լինի նմա (եւայ՝ ադամայ) փոխանակ օգնականի. (Եփր. ծն.։)

Զամբարտաւանութիւնն իբր զհին կործանիչ նախաստեղծին բարձրութեան. (Նար. ՟Խ՟Ե.)

Զմեր կործանիչ. ((զդեւն). Լմբ. սղ.։)


Կործանումն, ման

s. fig.

overthrow, overturning;
ruin, waste, devastation, desolation, destruction, demolition;
tumbling, crumbling, sinking;
fall, downfall, decay;
rout;
extermination;
համաշխարհական —, universal deluge;
— ի վերայ ածել, to ruin, to destroy, to waste;
ի — բերիլ՝ անկանել, to be on the brink of ruin, to be ready to fall, to fall or go to ruin or to decay;
կանգնել ի կործանմանէն, to rebuild, to recover from ruin, to build up again, to restore, to repair;
to recover from disaster or misfortune, to raise again.

NBHL (8)

καταστροφή subversio, eversio πτῶμα, πτῶσις casus, ruina. Կործանիլն. անկումն. գլորումն. տապալումն. քակտումն. եղծումն. կորուստ.

Եհան ի միջոյ կործանմանն՝ ի կործանել տեառն քաղաքսն։ Դամասկոս եղիցի ի կործանումն։ տաճարն աստուծոյ իւրեանց եղեւ ի կործանումն (յն. յատակեցաւ)։ Լուաւ ինքն զկործանմանէն նինուէի։ Կործանումն ամպարշտի, կամ արանց անօրինաց։ Ի կործանումն լսողաց։ Ի կործանումն լսողաց։ կործանեցան կործանումն մեծ առաջի թշնամեաց։ Մատնեաց զնոսա ի կործանումն։ Կործանումն իրաց. եւ այլն։

ասն չարաչար կործանման կենացն իշխանաց. (Եւս. պտմ. ՟Թ. 9։)

Կոծրանումն օրինաց, կամ սննդեան եւ սովորութեան. (Ոսկ. յհ.)

Ի վայր կործանմանդ։ Կործանմանն սատանայի։ Կանգնեա՛ ի կործանմանէս, եւ այլն. (Նար.։)

Բարձրացուսցէ զկործանումն ադամայ. (Ճ. ՟Բ.։)

Վախճան գործոյն՝ իմն էր կործանումն. (Խոր. ՟Ա. 25։)

Ի համաշխարհական կործանմանէն (ջրհեղեղաւ). (Սարգ. ՟ա. պ. ՟Ը։)


Կործեմ, եցի

va.

to empty.

NBHL (1)

Ի կործ առնել. գլուխ ի վայր շրջել (զամանս)։ (Վստկ.։)


Definitions containing the research կ : 10000 Results

Աստուածամուտ

adj.

where God enters or dwells.

NBHL (2)

Ուր իցէ մուտ Աստուծոյ. աստուածաբնակ. աստուածակայ.

Աստուածամուտ խորան։ Բնակութիւն աստուածամուտ. (Ագաթ.։)


Աստուածայայտնութիւն, ութեան

s.

Epiphany.

NBHL (4)

θεοφάνεια theophania, divina revelatio որ եւ ԱՍՏՈՒԱԾԵՐԵՒՈՒԹԻՒՆ. Յայտնութիւն կամ երեւումն Աստուծոյ. Երբեմն տեսլեամբ, զորօրինակ՝

Զի թէ աստուածայայտնութիւնս վասն այս վկայիս իւրոյ միայն էր արտայայտեալ, եւ այլն. (Աթ. ի ստեփ.։)

Եւ մանաւանդ՝ մարդեղութեամբ բանին. վասն որոյ անխտիր աստուածայայտնութիւն կոչի՝ որպէս ծնունդն Քրիստոսի, որով Աստուած յայտնեցաւ ի մարմնի, եւ յայտնեաց զինքն հովուաց, նոյնպէս եւ գալուստ մոգուց՝ որ եւ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ասի. որպէս նշնակաէ Ածաբ. ի ճառն ծննդ։

Ի վերայ հասանել կարիցեմք, եթէ ո՛րչափ յառաջ քան զկենարար աստուածայայտուին՝ Մովսէս եւ մարգարէքն իցեն. (Եւս. քր. ՟Ա։)


Աստուածային

adj.

divine, belonging to God;
sacred, pious.

NBHL (13)

θεῖος, θεϊκός divinus որ եւ ԱՍՏՈՒԱԾԵՂԷՆ ԱՍՏՈՒԱԾԱԿԱՆ. Սեպհական կամ վայելչական Աստուծոյ. եւ Որ ինչ լինի ՟Ավ, կամ հայի յԱստուած.

Աստուածային խորհուրդ, կամ փառք, պատկեր, կամ արքայութիւն, հրամանատուութիւն, տեսչութիւն, ուխտ, սեզան, տաճար, ողջակէզ, խոստումն, սքանչելիք, զօորութիւն, կամ լոյս, կերակուր, տուն, ցօղ. կամ մարմին եւ արիւն Քրիստոսի. եւ այլն. (Ագաթ.։ Փարպ.։ Շար. եւ այլն։)

Աստուածայնովքն արուեստիւք։ Աստուածայնով իմն կենդանութեան հագագաւ։ Ճայթմամբ աստուածայնով հնչեցեալ. (Նար.։)

Մատենից աստուածայնոց. (Յհ. կթ.։)

Աստուածայինցն գիտութեանց առաջինքն զերկրորդսն հաղորդեցուցանեն. (Դիոն. երկն. ՟Է։)

Ոչ է համարձակել ուրուք յերկրայնոցս՝ Աստուած անուանիլ, այլ աստուածային. (Նար. ՟Ղ՟Գ։)

Ուստի ասի եւ զմարդկանէ՝ եւ զմարդկային իրաց՝ որպէս Աստուածանման, աստուածարեալ. սուրբ, աստուածայինն՝ դաւիթ, կամ Մովսէս, եւ այլն. (Պիտ.։ Յհ. կթ. եւ այլն։)

Իյարմատոյ սուրբ լուսաւորչին շառաւեղեալ (յակ. մծբ) մարդդ աստուածային. (Գանձ.։)

Մարդիկ տըւին զմարդդ աստուածային (այսինքն զաստուածացեալ մարմին փրկչին), եւ ռին զհոգին. (Գանձ.։)

Ասի եւ զաստուածային անձանց, որպէս Բանն Աստուած, կամ Բան Աստուծոյ. Հոգին Աստուած, կամ Հոգի Աստուծոյ.

Եղեր վերընկալ աստուածային բանին։ Աստուածային բանին տեղի եւ զենարան։ Մերկացաւ յինքենէ զաստուածային սուրբ հոգին. (Շար.։)

ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆՆ. գ. որ եւ ԱՍՏՈՒԱԾԱԿԱՆՆ. Աստուածեղէն իսկութիւն. Աստուած.

Աստուածայինն ամենեցուն խնամ ածէ։ Աստուածայինն զամենայն ինչ գիտէ։ Աստուածայինն զամենայն ինչ կարէ. (Սահմ. ՟Ա։)


Աստուածայնութիւն, ութեան

s.

state of a divine or sacred thing.

NBHL (4)

Առ աստուածայնութեան բնութեան անհասանելի է խորհրդոց մարդկան Աստուած. (Պրպմ.։)

Եւ τὸ θειότατον divinisimum esse Աստուածակերպութիւն հաղորդեալ իւիք օրինակաւ. սրբազանութիւն.

Ոչինչ ծանիցէ յաստուածաւանդիցն, այլեւ ոչ գործիցէ ինչ, որ ոչ զգոլն աստուածայնութեամբ։ Եւ զայս վարկանիմ նշանակել զաստուածայնութիւնսն եւ ծայրութիւնս երեւեցելոցն եւ իմացելոցն. (Դիոն.։)

Ականատես մեր ունելով զաստուածայնութիւն իւրեանց եւ զբարեվայելչութիւն. (Լմբ. պտրգ.։)


Աստուածանամ, ացայ

vn.

to make one's self God;
to become God;
to unite one's self, to join one's self to God;
to resemble God.

NBHL (14)

θεούμαι deificor Աստուած կամ իբրեւ զԱստուածանման լինել։ Ասի զսատանայէ եւ զնախաստեղծից ի կարգի փառասիրութեան.

Սատանայ՝ որ աստուածանալն կամեցաւ. (Յճխ. ՟Ե։ Ագաթ.։ Եզնիկ.։ Եփր. ըստ ՟գ. կորնթ.։)

Ոչ շատ եղեւ նմա իշխանութիւն դիւաց, եւ կամեցաւ եւ ի վերայ մարդկան եւս աստուածանալ. (Եփր. ՟գ. կոր.։)

Զի ի սկզբան մարդն ցանկացաւ աստուածանալ, եւ անդ ոչ հասաւ. իսկ արարիչն եկեալ մարդացաւ, վասն այնորիկ մարդն աստուածացաւ. (Գանձ.։)

Եւ սրբոց ի կարգի շնորհաց եւ փառաց.

Եւ այս ոչ կարէ այլազգ լինել, եթէ ոչ աստուածասցին ապրեալքն. իսկ աստուածանալն է՝ առ Աստուած նմանութիւն, որպէս հասանելի է, եւ միաւորութիւն։ Աստուածպետականն երանութիւն՝ բնութեամբ աստուածութիւն, սկիզբն աստուածալոյ յորմէ աստուածանալն է աստուածացելոցն. (Դիոն. եկեղ.։)

Աստուած մարդացեալ խաչի մարդացեալ խաչի մարդկեղէն մարմնով, եւ ես փառաւորեալ աստուածանամ աստուածային երկաւորութեամբ. (Կիւրղ. խչ.։)

Եկեալ միածին որդին Աստուծոյ՝ վերհամբարձեալ զաստուծացեալ մարմինն մօր իւրոյ։ որ եւ ասի ԱՍԻՈՒԱԾԱԶԳԵԱՑ, ԱՍՏՈՒԱԾԱԿԻՐ, ԱՍՏՈՒԱԾԱԿԻՐ, ԱՍՏՈՒԱԾԱՐԵԱԼ։

Իսկ զմարմնոյն Քրիստոսի, կամ զՔրիստոսի, ըստ որում մարդ՝ ասի աստուածացեալ, վասն գոլոյն միացեալ ընդ աստուածութեան յանձին բանին.

Զանապական զաստուածացեալ մարմինն պատեալ սուրբ կտաւօք. (Շար.։)

Աստուած մարդացաւ, մարդն աստուածացաւ. անխտիր լինի այլեւայլ մտօք իմանալ զՔրիստոսէ՝ ըստ որում մարդ, եւ զմարդկային բնութենէս մերմէ առ հասարակ.

ըստ որոյ գրի ի Տօնականն.

Աստուած մարդացաւ, եւ մարդիկ աստուածացան։ Խորագոյնս խօսի ըստ աստուածաբանաց Մանդակ. ի ծն. Քրիստոսի, ասելով.

Բանն աստուած եղեալ մարդ՝ ըստ էութեան (այսինքն ըստ բնիկ իսկութեան իւրոյ ի յաւիտենից) Աստուած կոչի, եւ ոչ մարդ. եւ ըստ տեսչութեան (այսինքն ըստ տնօրէնութեան մարդեղութեամբ՝) աստուած մարդ աստուածացեալ՛. ուր հրէամիտն նեստոր ասէր, մարդ աստուածացեալ, քանթէ (Աստուած մարդացեալ։)


Աստուածանման

adj.

that resembles God, godlike.

NBHL (6)

ԱՍՏՈՒԱԾԱՆՄԱՆ θεομίμητος deosimilis, deum imitans Նման Աստուծոյ. աստուածակերպ. աստուածատեսակ. Աստուածաձեւ. գերահրաշ. սուրբ.

Աստուածանման տէր, կամ թագաւոր, եւ այլն. (Փարպ.։)

Խոնարհութիւն նորին, եւ ունկնդրութիւն աստուածանման։ Զնոցին առաքինութիւնսն, եւ զաստուածանման վարսն. (Կլիմաք.։)

Չափաւորութեամբ աստուածանմանիցն ներգործութեանց՝ անդադար եւ բարձրաթռիչ մշտաշարժութեանն. (Դիոն. երկն. ՟Ժ՟Գ։)

Իսկ անդ, ՟Դ. յասեալն զհրեշտակաց.

Յաստուածանմանն կոյս զինքեանս տպաւորեն. իմա՛, յաստուածանմանութիւն անդր. τὸ θεομίμητον


Աստուածաշէն

adj.

built by God.

NBHL (3)

Յաստուծոյ շինեալ. աստուածակերտ.

Աստուածաշէն եկեղեցի, կամ խորան, կամ ամուր, կամ քաղաք. (Ագաթ.։ Յհ. կթ.։ Անան. եկեղ.։ Նար. խչ.։ Սկեւռ. ես.։)

Աստուածաշէն եւ մեծ տան երկնի եւ երկրի. (երզն. քեր։)


Աստուածաշնորհ

adj.

given by God;
full of the grace of God.

NBHL (3)

Աստուածաշնորհ պարգեւք, կամ բան, գիտութիւն, գանձ, ժառանգութիւն, յոյս. (Ագաթ.։ Փարպ.։ Պիտ.։ Յհ. իմ.։)

Աստուածաշնորհ այր. (Յհ. կթ.։)

Աստուածաշնորհ մարգարէ։ Յորոց մի է եւ իմն աստուածաշնորհ՝ հրեշտակի ի մարմնի՝ Գրիգոր նարեկացի. (Լմբ. սղ. եւ Լմբ. ատ.։)


Աստուածաշունչ

s.

inspired by God, divine, holy;
Bible, holy Scripture.

NBHL (9)

θεόπνευστος divinitus inspiratus, mentemdivinam redolens Շնչեալ կամ ազդեալ առ յԱստուծոյ. գրեալ հոգւով սրբով. մակդիր սուրբ գրոց՝ մանաւանդ հին կտակարանի.

Աստածաշունչ գրոց բանք։ Ի տեղիս ուրեք աստուածաշունչ գրոց. (Բրս. կրօն. եւ Բրս. հց.։)

Աստուածաշունչն ուսուցանէ ձայն (սաղմոսերգին). (Նիւս. կազմ.։)

Ածաշունչ կտակարան. (Փարպ.։)

Աստուածաշունչ պատգամք, կամ ձայն, կամ սաղմոս. (Նար. ՟Բ. ՟Կա. եւ խչ։)

Եւ զի կենդանի եւ կենդանարար է (սուրբ գիրն), աստուածաշունչ կոչի. (Խոսր.։)

Իբր Աստուածազգացիկ. աստուածարեալ. հոգեշունչ.

Աստուածաշունչ արանց է գրեալ զպատմութիւնս. (Վանակ. յոբ.։)

Այսօր աստուածաշունչ քնարն Յովհաննէս ի գլուխ ահաւոր եւ հրակէզ մերձենայր. (Թէոդոր. կուս.։)


Աստուածաչարչար

adj.

who has caused God to suffer;
who holds the doctrine that God is amenable to suffer.

NBHL (3)

Աստուածաչարչար ազգին յանդիմանիչ. (Պրոկղ. ի ստեփ.։)

Եւ Որ ասի ընծայել չարչարնս աստուածութեան, (որպէս եւտիքէս եւ արիոս՝ այլեւայլ օրինակաւ).

Ո՛չ եմք աստուածաչարչար որպէս ամբարիշտն եւտիքէս։ Յանմաքուր եւ յաստուածաչարչար աւանդութեանցն եւտիքի. (Զքր. կթ. թաղմ.։)


Աստուածաչարչարութիւն, ութեան

s.

passibleness of divine nature.

NBHL (2)

Զկոչեցեալն առ ի նոցանէ աստուածաչարչարութիւն մեզ ի ներքս բերեն. (Պրպմ. ՟Խ՟Ա։)

Ճողոպրիչ յաստուածաչրչարութեան կարծեաց. (Ժող. հռոմկլ.։)


Աստուածապաշտ

adj.

who worships God, pious, religious, devout, spiritual.

NBHL (6)

θεοσεβής, εὑσεβής deum colens, pius Որ պաշտէ զԱստուած ճշմարիտ հաւատով եւ գործովք բարեաց. կամարար այ. բարեպաշտ. աստուածահաճոյ։ (Ել. ՟Ժ՟Ը 21։ Յուդթ. ՟Ժ՟Ա 14։ Յոբ. ՟Ա 1 եւ 8։ ՟Բ 3։ Յհ. ՟Բ 51։ Ես. ՟Ի՟Զ 7։ ՟Բ. Պետ. ՟Բ 9։)

Աստուածապաշտաց պատահեաց. (Եզնիկ.։)

Առ աստուածապաշտաւն (կամ աստուածապաշտօն) կոստանդնիւ. (Ճ. ՟Ա.։)

Որ պաշտէն՝ որպէս ինքն կամի պաշտիլ Աստուած, նա է աստուածապաշտ. (Վանակ. յոբ.։)

Եւ իբր Աստուածապաշտական. Բարեպարիշտ.

Աստուածապաշտ կագօք. (՟Բ. Պետ. ՟Գ 11։)


Աստուածապատիւ

adj.

honoured hy God, who has divine honour.

NBHL (4)

Աստուածապատիւ քրիստոսազգեաց սարկաւագք. (Ածազգ. ՟Ժ՟Բ։)

Աղաչեմ զաստուածապատիւ առաջնորդս եկեղեցւոյ. (Երզն. խրատ.։)

Յաստուածապատիւ եւ ի հոգեւոր տեառն յովակիմայ սիւնեաց եպիսկոպոսի յիշատակի. (Ուռպ. ՟Ծ՟Բ։)

Սուրբ եւ աստուածապատիւ կաթողիկոսին հայոց տեառն Գրիգորի, որ մակակոչի տղայ. (Մխ. բժիշկ.։ (Կարէր արդեօք նշանակել եւ Պատուօղ այ. այլ այն է ըստ յն. Տիմոթէոս։))


Աստուածապատում

adj.

who relates, narrates, speaks of God.

NBHL (4)

Որ պատմէ կամ ճառէ զայ, կամ զաստուածութենէ որդւոյ. աստուածաբան.

Աստուածապատում Յովհաննու հնազանդեալ ունկնդիր լերուք, ի սկզբանէ էր բանն. (Կոչ ՟Ժ՟Բ.)

Զոր ասաց իսկ աստուածապատումն, թէ ի սկզբանէ էր բանն. (Ագնթ։)

ԱՍՏՈՒԱԾԱՊԱՏՈՒՄ. Պատմեալ կամ խօսեցեալ յայ.


Աստուածապարգեւ

adj.

given by God.

NBHL (1)

Աստուածապարգեւ աւետիք, կամ գիր կամ բարին. (Ագաթ.։ Խոր. հռիփս.։ Կորիւն.։ ԼԾ. աստուածաբ։)


Աստուածապէս

adv.

cf. Աստուածաբար.

NBHL (4)

Որպէս Աստուած. ըստ որում Աստուած. աստուածային զօրութեամբ կամ օրինակաւ. իբրեւ Աստուած. cf. ԱՍՏՈՒԱԾԱԲԱՐ.

Զկէսն աստուածապէս, եւ զկէսն մարդկապէս խօսէր. (Ոսկ. յհ. ՟Ա 38։)

Աստուածապէս վերակենցաղեաց։ Աստուածապէս նուիրեալ. (Նար. ՟Լ՟Դ. ՟Ժ՟Գ։)

Յերկրորդ եւ յաստուածապէս գալըստեանն. (Կիւրղ. խչ.։)


Աստուածառաք

adj.

sent by God.

NBHL (2)

Աստուածառաք սպասաւորութիւն, կամ աստիճան. (Նար. հ. եւ Նար. խչ.։)

Աստուածառաք բարկութիւն, կամ սրտմտութիւն, հուր, տանջանք. (Պիտ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Թ։ Վրք. ոսկ.։)


Աստուածասաստ

adj.

chastised by God;
that comes of divine wrath.

NBHL (2)

Աստուածային սաստիւ, եւ սաստկութեամբ եղեալն. θεήλατος.

Ասուածասաստ հրաման, կամ բարկութիւն, կամ հարուածք. (Ագաթ.։) (Յհ. կթ.։) (Ոսկ. մ. ՟Ա 5. 22։) եւ (Ոսկ. ես.։)


Աստուածասէր

adj.

that loves God, pious.

NBHL (9)

Ցանկասէրք մանաւանդ՝ քան աստուածասէրք. (՟Բ. Տիմ. ՟Գ 4։)

Որ կամիցի հրեշտակ լինել, աստուածասէր լիցի. (ԽՃԽ. ՟Ի։)

Զսոսա մարդասէրս, իսկ զառաջինս՝ աստուծասէրս յիրաւի ոք ասիցէ. (Փիլ. ՟ժ. բան.։)

աստոածասիրի եւ հոգեւոր տեառն. (Յհ. կթ.։)

Եւ իբր Աստուածասիրական. բարեպաշտ.

Աստուածասէր առաքինութիւն, կամ քաղաքավարութիւն, պաշտօն, հնազանդութիւն, երկիւղածութիւն, օրէնք, միտք, խորհուրդ. (Փիլ. քհ. ՟Ա. եւ Փիլ. ՟ժ. բան.։ Բուզ. ՟Գ 3։ Կորիւն.։ Փարպ.։ Ոսկ. յհ. ՟Ա 2։ Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

ԱՍՏՈՒԱԾԱՍԷՐ. θεόφιλος, θεοφιλής, θεοφιλέστατος deo gratus, dilectissimus Սիրելի Աստուծոյ. հաճոյ յաչս Աստուծոյ. Յայս միտ զսուրբն անտոնիոս կոչէին աստուածասէր, ասէ աթանաս ի վարս նորա. նոյնպէս իմաէ եւ զասելն.

Կեսարիոս հոգի ամենաբարի եւ աստուածասէր. (Ածաբ. ի կեսար.։)

Քաջայարմար գոլով (աղն հաղորդութեան այնմիկ՝ որ առ բերանոյն զգայութեան աղոց ըստ համեմատութեան օրինի՝ աստուածասէր մարմին եղեւ. (Պղատ. տիմ.։)


Աստուածասիրութիւն, ութեան

s.

love of God, piety, religion, devotion.

NBHL (1)

Կարծեմ ոչինչ զանխուլ է ի քոյոյ աստուածասիրութենէդ. (Յհ. կթ.։)


Աստուածասպան

adj.

that has put God to death.

NBHL (3)

Սպանօղ Քրիստոսի Աստուծոյ մերոյ. խաչահանու. տիրասպան. Հաղորդակից է աստուածասպանիցն, եւ որոց զառաքելսն տեառն կոտորեցին. (Ածազգ. ՟Ծ՟Գ։)

Ի մոլորեցուցիչն կարդալ զքեզ աստուածասպանիցն. (Նար. ՟Լ՟Զ։)

Մերթ Դիցասպան. խորտակիչ կռոց. շրջուցիչ կրակի, եւ այլն.


Աստուածաստեղծ

adj.

created by God.

NBHL (2)

Յօրդեալ ստութեամբ իբր Աստուած. կերտեալ կուռք.

Մինչեւ ի վայր մի աստուածաստեղծիցն հպարտութիւն կռոց յաջողի. (Փիլ. ել. ՟Ա 20։)


Աստուածասքանչ

adj.

cf. Աստուածահրաշ.

NBHL (2)

Աստուածասքանչ աւետիք, կամ զօրութիւն, կամ տնօրէնութիւն. (Ագաթ.։ Շ. թղթ.։) (Տօնակ.։)

Իսկ Դանիէլ հոգւովն զաստուածասքանչն տեսանէր տեսիլ. (Լմբ. հանգ.։)


Աստուածավայելուչ

adj.

that befits, becomes God.

NBHL (6)

θεοπρεπής deum decens Վայելուչ կամ վայելչական Աստուծոյ. որ ինչ աստուծոյ վայե՛լ է, եթէ՛ ի կողմանէ իւրմէ, եւ եթէ ի կողմանէ մերմէ.

Աստուածավայելուչ փառք, վարդապետութիւն, կամ տեսութիւն, կամ գեղեցկութիւն. (Խոր. հռիփս.։ Մագ. ՟Խ՟Գ. ՟Հ՟Բ։ Դիոն. երկն.։)

Յաստուածավայելուչ կրիցն ոչ անկանէր. (Սարգ. ՟ա. պ. ՟Ը։)

Զաստուածավայելուչսն թէ զիա՛րդ են, չկարեմք իմանալ. (Խոսր.։)

Առանց արժանաւոր եւ աստուածավայելուչ զգուշութեան մերձենալով (ի մարմինն Քրիստոսի). (Սարկ. քհ.։)

Ածավայելուչ համարեսցի ըզգործսն։ Ո՛վ աստուածավայելուչ օրինակի (Աբրահամու) յարժանաւորութիւն եւ ի մարդասիրութիւն. (Փիլ. լին.։)


Աստուածատեաց

adj.

that hates God.

NBHL (3)

Ատելի Աստուծոյ, կամ ատեցօղ Աստուծոյ. որպէս θεομισής qui deum odit մանաւանդ θεομισής, θεομίσιτος, θεοστυγής deo odiosus, vel invisus

Աստուածատեաց խորհուրդ, կամ մարդ, կամ դեւ, գունդք։ Մարդիկ աստուածատեացք. (Փարպ.։ Կլիմաք.։ Պրոկղ. ի ստեփ.։ Լմբ. սղ.։)

ընդ աստուածատեցին զշոգմոգսն ի կարգ արկանէ. (Սարգ. յուդ. ՟Բ։)


Աստուածատես, ից

adj.

that has seen, that sees God.

NBHL (7)

θεόπτης qui deum videt Տեսօղ Աստուծոյ՝ ո՛ր եւ է օրինակաւ. Ի նոյն միտս թարգմանի սովորաբար անունս ԻՍՐԱՅԷԼ, որպէս եւ Տեսանօղ կոչիլն մարգարէից. զԱստուած տեսնօղ, Աստուծոյ հետ տեսնուօղ.

Աստուածատես մարգարէից։ Ամենայն աստուածատես կատարելոցն նմանութեամբք երեւալ։ Առեալ աստուածատեսացն զաստուածատուր աւետիսն. (Ագաթ.։)

ՈՒրախ եղիցին զօրութիւնք աստուածատեսք (այսինքն հրեշտակք). (Թղթ. ատր. առ Շ։)

Յաստուածատես երեսսն (Մովսեսի). (Հ. կիլիկ.։)

Եզեկիէլ աստուածատես գուշակմամբն բարբառէր. (Վրթ. քերթ.։)

Զաստուածատեսն անուն ընկալաւ (յակոբ). (Նար. կուս.։)

ԱՍՏՈՒԱԾԱՏԵՍ. Մերթ՝ որպէս Աստուածատեսակ. աստուածանման.


Աստուածատեսիլ

adj.

that resembles God, divine.

NBHL (2)

Աստուածատեսիլ բարի։ Պատկեր աստուածատեսիլ։ Աստուածատեսիլ գեղեցկութեամբ պատեալք. (Փիլ.։)

Աստուածատեսիլ շնորհ. (Նիւս. կազմ.։)


Աստուածատեսութիւն, ութեան

s.

cf. Աստուածտեսութիւն.

NBHL (4)

Զանձինս մեր անարժանս մի՛ արասցուք աստուածատեսութեանն այնմիկ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Բ։)

Քերոբէիցն անուն զաստուածատեսութիւն նշանակէ. (Շ. հրեշտ.։)

Յանցանօքն ադամայ աստուածատեսութիւնփառացն ծածկեցաւ ի դիմաց նորա. (Ոսկիփոր.։)

Աստոածատեսոթեան երկիւղիւ (յերեւման խաչի) եւ ուրախութեամբ ըմբռնեալք. (Կիւրղ. եէմի թղթ.։)


Աստուածատեցութիւն, ութեան

s.

hatred, aversion of God.

NBHL (2)

Յաստուածատեցութեանն զկեանս իւրեանց վարեցին. (Բուզ. ՟Գ 19։)

Զգործով աստուածատեցութիւնս՝ պիտակ բանիւ աստուածասիրութիւն առդնեմք. (Լմբ. ատ.։)


Աստուածատուր

adj.

given by God, infused.

NBHL (3)

Աստուածատուր պարգեւք, կամ գանձ. գիրք, պատգամք, ի սինայէ աստուածատուր. (Յճխ. ՟Բ։ Պրպմ. ՟Խ՟Զ։ Եւս. քր. ՟Ա։ Եզնիկ.։ եղիշ. ՟Բ։ Անյաղթ բարձր.։)

Աստուածատուր աջողութիւն, կամ զօրութիւն. (Փարպ.։ Դիոն. երկն. ՟Գ։)

Իսկ իբրեւ յատուկ անուն՝ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ, նոյն է ընդ ԹԷՈԴՈՍ.


Աստուածարար

adj.

made by God;
that deifies.

NBHL (4)

θεοποιός deificus Որ Աստուած առնէ կամ աստուածացուցանէ շնորհօք. սրբարար.

Աստուածարար պարզութիւն։ Լոյսն, եւ աստոածարարն, եւ պատճառն. (Դիոն. երկն. եւ Դիոն. ածայ.։)

Յաստուածարար սքանչելեացն բազումք են՝ զոր իմանամք, եւ բանիւ ասել անկարանամք. (Տօնակ.։)

Արուեստիւ քննելի է զաստուածարար էութիւնս երկնաւորացն եւ երկրաւորացս. (Երզն. քեր.։)


Աստուածացուցանեմ, ուցի

va.

to make a god of any thing, to deify, to admit into the number of gods, to idolize.

NBHL (15)

θεόω deifico Աստուած առնել կամ կացուցանել. տալ աստուածանալ հոգեւորապէս. աստուածանման գործել. սրբել.

Աստուածային հաղորդութիւն աստուածացուցանելով զամենեսին՝ որք ի նայն յարձակին. (Դիոն. եկեղ. ։)

Հաւատովք որդիս ըստ շնորհաց աստուածացոյց ... որ եւ զիս աստուածացուսցէ. ըստ այսմ օրինակի սուրբքն Աստուած, այլ ոչ ըստ անզուգական արարչութեան. (Եղիշ. մկրտ.։)

Աստուած մեր ի սկզբանէ աստուածացուցանել կամեցաւ զմարդն ի ձեռն պատուիրանին պահպանութեան. եւ իւրով մարմնանալովն եւ մկրտութեամբն աստուածացոյց զմարդն. (Լաստ. ըթիերց։)

Եւ Միաւորե բանին զմարմին ընդ աստուածութեան իւրում, կամ անձնաւորել զմարդթութիւն զոյգ ընդ աստուածութեան.

Եկեալ Աստուած հանդերձ առեցելովն, յորոց մինն աստուածահանդերձ առեցելովն, յորոց մինն աստուածացոյց, եւ միւսն աստուածածացաւ. (Ածաբ. ծն.։)

Միացուցանէ ընդ ինքեան զմարդկային բնութիւնս՝ աստուածացուցանելով զնա. (Շ. թղթ.։)

Էառ բանն զդատապարտեալ բնութիւնս եւ իւրացոյց, եւ աստուածացոյց. (Սարգ. յկ. ՟Դ։)

Եւ ի սուրբ խորհրդեան Փոխարկել Քրիստոսի զհացն՝ մարմին իւր աստուածային.

Զմարմինս աստուածացոյց, երկրային տարրն աստուածացաւ. (Լմբ. պտրգ.։)

ԱՍՏՈՒԱԾԱՑՈՒՑԱՆԵԼ. ἑνθεόω, ἁποθέω reforo in deos, vel inter deos Հեթանոսաբար՝ է Դասել զոք կամ զարարածս ընդ չաստուածս, որպէս եւ պաշտել զախտս։

Աստուածացուցին ոմանք զչորս սկզբունս, զերկիր եւ զջուր եւզօդ եւ զհուր։ Ինքնասէրք զիւրաքանչիւր ոք ի զգայութեանցն աստուածացուցին. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. բագն.։)

Զոր կամի՝ աստուածացուցանէ. (Եղիշ. ՟Ը։)

Ցանկութեամբ աստուածասիրութեան զամենայն նիւթս աստուածացուցին. (Լմբ. սղ.։)

Ո՞վ ոք ոչ աստուածացոյց զորովայնն. (Սարգ. յկ. ՟Գ։)


Աստուածացուցիչ, չի, չաց

adj.

that makes a god of any thing;
that deifies.

NBHL (3)

ἑνθεωτικός. deificus. Որ աստուածացուցանէ՝ ո՛ր եւ է օրինակաւ.

Զօրութիւնս աստուածացուցիչս, կամ գոյացուցիչս. (Դիոն. ածայ.։)

Աստուածացուցիչ, այլ ոչ աստուածացեալ. Աստուածծաբ. պենտեկ։ (Շար.։)


Աստուածաւանդ

adj.

given, transmitted or taught by God.

NBHL (2)

Աստուածաւանդ կրօն, կամ գործ, կրթութիւն, պատուիրան, կանոն, աւետարան։ Զպատգամսն աստուածաւանդս. (Յհ. իմ. պաւլ. եւ եկ։ Նար. ՟Ղ՟Բ։ Խոսրովիկ.։ Լմբ. հանգ.։)

Ոչ է օրէն աստուածաւանդից կարգաց փոխիլ։ Աստուածաւանդքն ասացեալք (այսինքն աստուածաշունչ գիրք)։ Ի յաստուածաւանդիցն ասացելոց. (Դիոն.։)


Աստուածափախոյց

adj.

that drives away, that causes God to remove far off;
unpleasant to God.

NBHL (1)

Որ զԱստուած կամ զշնորհս Աստուծոյ փախուցանէ.


Աստուածափայլ

adj.

bright, brilliant, that shines divinely.

NBHL (1)

Աստուածափայլ պայծառութիւն. (Նար. կուս.։)


Աստուածաքարոզ

adj.

who preaches God.

NBHL (1)

Աստուածաքարոզ մարգարէ, կամ առաքեալ. (Թէոդոր, մայրագ։)


Աստուածգիտութիւն, ութեան

s.

knowledge of God, theodicy.

NBHL (3)

Զդարձ աշխարհիս հայոց յանգիտութենէ կռապաշտութեան յաստուածգիտութեան ճշմարտութիւն. (Փարպ.։)

Որ զխորհուրդս փրկականս աստուածագիտութեան շնորհեցեր մեզ ի ձեռն քահանայապետին քո եւ վկային. (Շար.։)

Կուսական արեամբն զաստուածգիտութեան արբուցեալ զկաթն. (Խոր Հռիփս։)


Աստուածեան

adj. s.

divine;
deist.

NBHL (3)

θεῖος. divinus. Աստուածական. աստուածային. աստուածեղէն.

Աստուածութեան իմաստասիրութիւն կամ հոմանմանութիւն. (Մաքս. եկեղ.։)

Աստուածութեան աջ, կամ վճիռ, հարուած, լոյս, խնամք եւ այլն. (Նար.։)


Աստուածեղէն, ղինի, նաց

adj.

divine.

NBHL (2)

Ասստուածեղէն բնութիւն, կամ հոգի։ Ուխտ աստուածեղէն։ Ի միջոյ խորհրդականաց քոց աստուածեղինաց։ (՟Բ. Պետ. ՟Ա 4։ Եւ. ՟Լ՟Ա 3։ Առակ. ՟Բ 17։ Իմ. ՟Ժ՟Բ 5։)

Աստուածեղէն շնորհք, խրատ, բան, փառք, բազուկ, իմաստութիւն. կամ արքայութիւն, կամք, կամ կրօնք, օրէնք, գիրք, պատգամք, գանձ. կամ տառ. կամ անձրեւ. (Ագաթ.։ Յճխ. ՟Է. ՟Ժ՟Ա։ Փարպ.։ Մագ. ՟Ի՟Զ։ Նար. ՟Լ՟Է։)


Աստուածըմպելի, լւոյ

s.

drink of the gods, nectar.

NBHL (2)

νέκταρ nectar Աստուածավայելուչ ըմպելի. գինի ազնիւ, դիւցազան կամ դից եւ ուրուականաց մեռելոց արժանի.

Սփռեալ եհեղ ի վայելչութիւն օգտակարագոյն՝ աստուածըմպելւոյն, եւ այլն. (Փիլ. բագն.։)


Աստուածընտիր

adj.

chosen of God.

NBHL (2)

Վերահռչակեն աստուածընտիր պատուով (գիրք զՄովսէս). (Դիոն. թղթ.։)

Աստուածընտիրն նոյ հաւատով կազմէր զտապանն. (Եպիփ. ծն.։)


Աստուածիմաստ

adj.

that has the wisdom of God, instructed by heaven.

NBHL (2)

θεόσοφος divina sapiens Ընդունակ աստուածային իմաստութեան. խելամուտ աստուածայնոց.

Ամենայն աստուածիմաստքն, եւ ծածուկ խորհրդոցն մարգարէք (այսինքն գուշակք, թարգմանք). (Դիոն. երկն.։)


Աստուածխօսութիւն, ութեան

s.

oracle;
cf. Աստուածախօսութիւն.

NBHL (5)

Խօսելն Աստուծոյ ընդ մարդկան. խօսք կամ պատգամ Աստուծոյ. բան տեառն.

Յաւուրսն յայնոսիկ սպառեալ էին աստուածխօսութիւնք. (Իգն.։)

Վասն աւետարանական աստուածխօսութեանն Յիսուսի. (Սարգ. ՟ա. յհ. յռջբ։)

Ի բեմբի աւետարանն զաստուածխօսութիւնն քրիստոսի առ սուրբս ցուցանէ. (Տօնակ.։)

ԱՍՏՈՒԱԾԽՕՍՈՒԹԻՒՆ. Խօսք կամ վարդապետութիւն զԱստուած. աստուածաբանութիւն.


Աստուածորդի, դւու

s.

Son of God.

NBHL (4)

Ոչ այլ իւիք հնար է մատչել առ աստուածորդին, թէ ոչ անմեղութեամբ եւ սրբութեամբ։ Սոքա կատարեցին զկամս աստուածորդւոյն, եւ աստուածորդին ձգեաց զնոսա առ ինքն. (Ագաթ.։)

Զաստուածորդին ի գիրկս իւր բարձեալ մարմնով։ Խայտայր ալեօքն ծերունին աստուածորդւովն ի գիրկս իւր. (Շար.։)

Հսկայս կորովիս՝ աստուածորդիս իւրեանց անուանեցին. (Լաստ. ՟Ի՟Դ։)

Գնա՛ գնա՛ աստուածորդիդ պարսից։ Աստուածորդիդ պարսից, ահա հայր քո եւ Աստուած (կրակն), ընդէ՞ր զանգիտես. (Խոր. ՟Գ 55։)


Աստուածութիւն, ութեան

s.

divinity;
deity;
God.

NBHL (7)

Ի նմա բնակէ ամենայն լրումն աստուածութեան մարմնապէս. (Կող. ՟Բ 9։)

Ոչ ընկալաւ փոփոխումն յաստուածութենէ իւրմէ. (Ագաթ.։)

Պարեգօտք Յոսեփու թաթաւեցաւ արեամբ, բայց մարմին նորա ինչ ոչ վնասեցաւ. սոյնպէս եւ զմարմին տեառն մերոյ կալան, եւ ոչ զաստուածութիւն նորա. (Եփր. ծն.։)

Առ ձգեաց նախ աստուածութիւնն զյակովբ առ ջրհորն։ Ետես Մովսէս, թէ զօրագոյն է զէնն՝ զոր ետ աստուածութիւն։ Աստուածութիւն յայտնեցաւ ի վերայ զոհից։ Քրիստոս բան Աստուծոյ գոլով, ի Մարիամայ մարդ ծնանի ... յԱստուծոյ, եւ ի կուսէ Քրիստոս։ Մարիամ ծնաւ զաստուածութիւն՝ ամենայն արարծոցս զանհամեմատելին. (Եփր. ծն.։ Եփր. ել.։ Եփր. ղեւտ.։ Եփր. աւետար. եւ այլն։)

Զպատուական գլուխն դնէ ի գանձարանս աստուածութեան. (Յհ. կթ.։)

Դու ինքն աստուածութիւնդ մարդացեալ ըթներցար։ Գովաբանի առ ի նոցանէ սուրբ աստուածութիւն. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. կուս.։)

ԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆ. Պիտակաբար ասի զսուտ աստուծոց, եւ զախտից պաշտելոց.


Աստուածուհի, հւոյ, հեաց, հեանց

s.

goddess.

NBHL (7)

θεά, θέος dea գրի եւ ԱՍՏՈՒԱԾՈՒՐՀԻ. Չաստուածուհի. կին ի պաշտօն առեալ առ հեթանոս.

Ընդ որ բարկացեալ յոյժ աստուածուհին. (Պիտ.։)

Չաստուածուհեաց (կամ զաստուածուհեաց) ունել զտեղի. (Խոր. ՟Ա 28։)

Նոքա եւ զյարութիւնն Աստուած ոմն գոլ կարծէին, իբրու սովորեալք արուս ոմանս աստուածս, եւ էգս աստուածուհիս պաշտել. (Ոսկ. գծ.։)

Զաստուածուհին ի տօնիս ներբողեսցուք ... Ասացից ի սակս աստուածուհոյն. (Պաղտ. տիմ։)

Ո՛չ աղեղանց՝ իբրու ոմանք ամազոնք, արհեստիւ հնարաւորելով, եւ ոչ վահան եւ նիզակ առնելով՝ նմանել աստուածուհոյն (աթենասայ). (Պղատ. օրին. ՟Է։)

Ասաց քրմակինն աստուածուրհեայ. ի բարի ժամու մտեր առ աստուածուրհիս. (Պտմ. աղեքս.։)


Աստուածուսոյց

adj.

instructed by God.

NBHL (2)

Զի դուք ինքնին իսկ աստուածուսոյցք էք առ զմիմեանս սիրելոյ. (՟Ա. Թես. ՟Դ 9։)

Աստուածուսոյց իմաստութիւն, կամ քարոզութիւն. (Ագաթ.։ Փարպ)


Աստուածուստ

adv.

heavenly, by God, of God, divinely.

NBHL (3)

Երկնաւոր աստուածուստ պսակօք պատուեալ։ Յերկնից աստուածուստ վկայեալ. (Կիւրղ. եէմի առ կոստանդ.։)

Յաստուածուստ պսակեալ, կամ շարժեալ. (Յհ. կթ.։ Դիոն.։)

Սպասելով յաստուածուստ խաղաղութեան. (Յհ. կթ.։)


Աստուածուրաց, ից

adj. s.

atheist;
apostate.

NBHL (4)

Ուրացօղ Աստուծոյ. յետս կացեալ յԱստուծոյ.

Աստուածուրաց այր, կաս մարդիկ, խաբեբայ. (Փարպ.։)

Հարքն ձեր աստուածուրացք եւ մարգարէակոտորք. (Տօնակ.։)

Ի բաց թողուլ զաստուածուրաց մոգութեանն դէն. (Կաղանկտ.։)